23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծ պահք, օր երեսունվեցերորդ
Ինչ վերաբերում է հոգևոր պարգևների մասին ձեր տված հարցին, ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը, եղբայրնե՛ր։Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:1-7)
Նյու Յորքում տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ կրելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով դիմակներ, ինչպես նաև՝ տանելով Թրամփի՝ զուգարանին նստած իրական չափի տիկնիկը:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները պարզել են «Կրկին հզորացնենք Ռուսաստանը» գրությամբ պաստառ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նյույորքցիները քայլերթի միջոցով իրենց բողոքն են հայտնել գործող նախագահին:
Հայտնի է, որ քայլերթն ավարտվել է Trump Tower-ի մոտ, որտեղ այժմ բնակվում են նախագահի կինն ու 10-ամյա որդին:
«Դոնալդ Թրամփն ընտրվել է այս տարվա Հիմարների արքա»,-նշել է քայլերթի կազմակերպիչ Ջոուի Սկագսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նյու Յորքում ամեն տարի Հիմարների օրվա կապակցությամբ քայլերթ է կազմակերպվում, որի համար ամեն անգամ նոր հերոս է ընտրվում: Օրինակ՝ նախորդ տարի Հիմարների օրվա արքա էր ընտրվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում երկրորդ պայթյունն է որոտացել «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, նախնական տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 30-ը: Վիրավորների թվում կան նաև երեխաներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթել է ինքնաշեն ոչ մեծ սարք:
Ռուսաստաի Ազգային հակահաբեկչական կոմիտեն հաստատել է զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին, ինչը հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, նախագահին զեկուցվել Է այդ մասին»,-ասել Է նա:
Պուտինի նշել է, որ քննարկվում են պայթյունների բոլոր հավանական տարբերակները, այդ թվում՝ ահաբեկչությունը:
Պետերբուրգի իշխանությունները հայտարարել են շուրջ 50 վիրավորի մասին
վիրավորի մասին
Նախնական տվյալներով արդեն հստակեցվել է մարզերում ընտրությունների ամենաշատ ձայներ հավաքած ուժերի և թեկնածուների ընդհանուր պատկերը.
Արմավիրի մարզ. թիվ 6 ընտրատարածք. ՀՀԿ- ում առաջատարը Նահապետ Գևորգյանն է,նա իր հավաքած ձայներով գերազանցել է գեներալ Սեյրան Սարոյանին։
Թիվ 7 ընտրատարածքը՝ ընդգրկում է Արագածոտնի մարզը, այն ունի117455 ընտրող:
Ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 44 տոկոս , Ծառուկյան դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 11 տոկոս։ Ամենաշատը ձայներ ստացել է Նաիրի Սահակյանը։
ՀՀԿ
Սահակյան Նաիրի Արտաշեսի- 14166, Մնացականյան Մնացական Անդրանիկի — 5218, Հայրապետյան Ռոլանդ Ռուբիկի — 7349, Առաքելյան Բազմասեր Մանաֆասի- 4495։
ՀՅԴ
Տոնոյան Տարոն Արտաշի- 3158,Ղուկասյան Սիրամարգ Ազատի- 1126։
«ԵԼՔ»
Կարապետյան Գագիկ Հրահատի- 430, Բաղդասարյան Սուզաննա Մանվելի- 343։
«Ծառուկյան» դաշինք
Մանուկյան Խաչիկ Վաղինակի- 5686, Խաչատրյան Լյովա Յուզիկի- 5325, Առուստամյան Նորա Սեդրակի- 4789։
Գեղարքունիքի մարզում՝ թիվ 8 ընտրատարածքում ընտրողների քանակը 208.745 է:
Այստեղ եւս, ինչպես մյուս մարզերում, առաջատար է ՀՀԿ-ն՝ 52 տոկոս, ապա «Ծառուկյան» դաշինքը՝ 30 տոկոս, երրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 7 տոկոս։
Գեղարքունիքի մարզում ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը 14932 առաջին տեղում է, նրան հաջորդում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 14430, ապա ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ (Թունելի Հակոբը) 13248, իսկ Տիգրան Արզաքանցյանը ստացել է 3912 ձայն:
«ԵԼՔ» դաշինքից 921 ձայն ստացել է Վահան Զարոյանը, Մկրտիչ Մակարյանը ՝860, Սանոսյան Գնելը՝ 420ձայն:
«Ծառուկյան» դաշինքից ՝ համապատասխանաբար՝ Մադաթյան Հրանտ 11971, Բոստանջյան Վարդան՝ 7024, Պողոսյան Վարդան՝ 8151ձայն:
ՀՅԴ- ունի՝ Սաղաթելյան Իշխան 3458, Նիկոյան Արտաշես՝ 2177, Դաշյան Հակոբ՝ 504ձայն:
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում քաղաքական տարբեր ուժերի վարկանշային թեկնածուներից, անհամեմատ մեծ թվով ձայներ են ստացել .
«Տաշիր» գրուպի սեփականատերերից ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը ստացել է ամենաշատ՝ 44255ձայնը:
« Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, թիվ 9-ի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին հարազատ մարզում քվեարկել է 6123 մարդ, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ 8147 ընտրող ունի։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կողմ է քվեարկել 17637 մարդ, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի օգտին՝16 402: ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանին 1881 ընտրող է իր ձայնը տվել:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ թիվ 12 ընտրատարածքում դարձյալ առաջատարը իշխող՝ Հանրապետական կուսակցությունն է.
Առաջին տեղում՝ մարզպետ Վահե Հակոբյանն է, 21823 ձայնով, երկրորդ տեղում ։ Նախկին պատգամավոր, «Ջերմուկ» գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը՝ 17563 ձայն։ Ապա՝Գոր-Մետալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանը 6879 ձայն, Հիդրո ՍՊԸ տնօրեն Ավետ Սարգսանը՝ 4661 ձայն։
«Ծառուկյան» դաշինքը ունի 28 տոկոս. «Ծառուկյան» դաշինքը մարզում ստացած ձայների թվով 2-րդն է։ Ամենաշատ ձայնը ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը՝ 8168 ձայն, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը՝ 4033 ձայն, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ 4373․ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը՝ 4696ձայն։
«Ելք» դաշինքից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ստացել է 520 ձայն, Հովիկ Արսենյանը 597 ձայն, Արշավիր Խալափյանը ՝ 323 ձայն,, Տիգրան Գևորգյանը՝ 262։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում ստացել է 7 տոկոս:
Տավուշի մարզում ՀՀԿ-ն ստացել է 34.950 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 16.932 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 9.507 ձայնով, «Ելք» դաշինքը չորրորդն է՝ 2.964 ձայնով։
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական ընտրատարածքում, նախնական տվյալներով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքել է «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը՝ 17.113 ձայն։
Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ») երկրորդն է՝ 8.090 ձայն։
«Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայները ստացել է Վարուժան Բաբաջանյանը՝ 5.016 քվե:
Կոտայքի մարզում «Ծառուկյան» դաշինքը (61.267 ձայն) առաջ է անցել ՀՀԿ–ից (48.323 ձայն): Երրորդ տեղում «Ելք» դաշինքն է՝ 12.190 քվեով, չորրորդը ՀՅԴ-ն՝ 6.568 ձայնով։ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքից տարածքային թեկնածու, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանն է՝ 20.761 ձայն:
ՀՀԿ թեկնածուներից առաջատարը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանն է՝ 12.645, ապա Անդրանիկ Հարությունյանը՝ 11.324 ձայնով:
ՀՀԿ-ից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ստացել է ընդամենը 10.808 ձայն, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ 7.226ով հայտնվել է վերջում։
«Ելք» դաշինքից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 6.652 ձայն:
Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն ստացել է 53.533 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 42.670 ձայնով, երրորդը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 13.787 ձայնով, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 12.277 ձայնով։
ՀՀԿ թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ից Արման Սահակյանը՝ 14.399 քվե: Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանը ստացել է (11.650), իսկ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը (10.684): «Ծառուկյան» դաշինքից Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այս ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ 12.433 ձայն է հավաքել զիջելով Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 13.942 ձայն:
Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա հրապարակ» կայարանում պայթյուն է որոտացել վագոնի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ:
Դեպքի վայրից տարհանում է կատարվում, աշխատում են իրավապահներն ու փրկարարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է պայթյունի մանրամասների մասին: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պայթյունից հետո Սանկտ-Պետերբուրգի մի քանի կայարաններում դադարեցվել է երթեւեկությունը:
Սա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն է՝ եթե, իհարկե, ամոթ ունենա: Ֆեյսբուքում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
Սա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն է՝ եթե, իհարկե, ամոթ ունենա: Ուրախ եմ, որ իր պարտության մեջ մեր բարոյական ներդրումն ունեցանք: Ուրախ եմ, որ պայքարեցինք նրա գաղափարների դեմ ու նրան քաղաքական գերեզման ուղեկցելու հարցում մեր փոքրիկ, բայց կարևոր լուման ունեցանք:
Այդ մարդու քաղաքական գաղափարները դեռևս կշարունակեն ապրել, որովհետև նրա մի խումբ ադեպտներ չեն հրաժարվելու դրանցից: Չնայած դրան՝ հուսով ենք, որ նրանց գաղափարական հայրն այլևս առհավետ կհեռանա հրապարակից:
Իսկ լևոնիստների կարկառուն դեմք Արամ Մանուկյանին ուզում եմ հիշեցնել Պետրոս Ղազարյանի տաղավարում հնչեցրած իր խոսքերը «քաղաքական պզուկների» մասին: Ծիծաղում է նա՝ ով վերջինն է ծիծաղում: Ժողովուրդը, գոնե ՀԱԿ-ի մասով ցույց տվեց թե ովքեր են «քաղաքական պզուկները», և այդ «պզուկներից» մի թարախապալար գոնե այսօր պայթեց: Հուսանք՝ առհավետ»:
Նշենք, որ նախնական տվյալներով Տեր-Պետրոսյանի գլխավորած միավորումն անգամ 2 տոկոս չի հավաքել:
Լուսանկարը` Հ.Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և պատրաստվում է այնտեղ անցկացվելիք առաջիկա համերգին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում շանսոնիեն պատասխանեց երեկ ՀՀ-ում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարցին: Նա, մասնավորապես, ասաց հետևյալը.
«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից չնայած, որ քաղաքականության մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, և նույնիսկ նրանց հետ հանդիպումների ընթացքում մենք զրուցում ենք արվեստից՝ գրականությունից, ճարտարապետությունից, երաժշտությունից: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրությունների արդյունքներին, ապա ես ընդունում և ողջունում եմ ցանկացած ընտրության արդյունքներ, որ տեղի են ունեցել ժողովրդի կամքի ազատ դրսևորումով: Ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Չեմ ցանկանում խոսել քաղաքական հարցերի մասին, սակայն եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ուրեմն նա իմ նախագահն է:
Եվ հետո, ես առանձնապես չեմ համակրում այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս երկրից և սկսում են քննադատել քաղաքականությունն ու երկիրը»:
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախնական արձագանքը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելքը ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։
Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալ երկու անառարկելի արձանագրումները. Առաջին՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում. և երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում։ Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։
Եթե Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց։
Դիմելով, արդ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին ու համակիրներին, հարկ եմ համարում նշել, որ մեր օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենևին չի փոխվել։
Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի և Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարևանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։
Խաղաղություն հիմա՛, և ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետև նստելու է Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին։
Տեղեկացրել էինք, որ ԱԺ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 4 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն:
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որ դեպքում է հնարավոր ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Ըստ նրա` երկորդ փուլ անցկացվում է այն դեպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցություններից որևէ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի մանդատներ, և արդյունքում` կոալիցիա չի ձևավորվում: Այդ դեպքում Ընտրական օրենսգիրքը նախատեսնում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում: «Մենք տեղամասերից էլեկտրոնային եղանակով ենք ստացել արդյունքները, երբ թղթային տարբերակով ստանանք ու արձանագրություն կազմենք, այդ օրն էլ պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց Մուկուչյանը:
Հիշեցնենք նաև, որ կուսակցությունների մանդատների թիվը հայտնի կլինի կիրակի օրը:
«Գուցե շատ փոքր քայլերով, բայց Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են խաղից դուրս գցել ամերիկյան դոլարին»-, գրում է Contra Magazin-ը:
Տնտեսական, ֆինանսական, աշխարհաքաղաքական սերտ համագործակցության շնորհիվ Մոսկվան և Պեկինը կարող են ստեղծել հիմքեր նոր համաշխարհային ստանդարտների առումով և այդպիսով վերջ տալ ամերիկյան դոլարի այժմյան թագավորությանը:
Օրինակ, սույն թվականի մարտի 14-ին «Բանկ Ռոսիի»-ն բացել է իր առաջին արտասահմանյան մասնաճյուղը հենց Չինաստանում, South China Morning Post չինական ամսագրի հաղորդագրությամբ՝ այդ քայլը Ռուս-չինական համաձայնագրի մի մասն է կազմում, որով ավելի են ամրապնդվելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները: Բացի այդ, երկու երկրներն էլ ձգտում են պարզեցնել ոսկու ներմուծումը Ռուսաստանից Չինաստան , ինչը կհանգեցնի նոր՝ ոսկով ամրապնդված դրամական միավորի ծագմանը, վերջինս էլ ապագայում շատ հանգիստ կարող է փոխարինել մենաշնորհն իր ձեռքում մինչև այժմ պահած դոլարին:
«Համենայն դեպս, ԱՄՆ-ն այլևս չի կարողանա վարել համայն մարդկությանն իշխելու իր քաղաքականությունը»,-շեշտում է ամսագիրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.