23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:
Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը:
ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:
Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները:
25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետևողականորեն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման ճանապարհին:
Այս ընտրություններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նույնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքավորումների միջոցով ապրիլի 2-ին տեղամասերում հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգեր ն առանց լուրջ միջադեպերի և Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն:
Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել և վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաև ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում:
Այժմ, երբ ընտրության արդյունքները հայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը, շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին»:
Հրետանային զորավարժությանը ներգրավված են Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները՝ զինված իրենց հաստիքային հրթիռահրետանային սպառազինությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությանը կիրառվելու են ՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ և 82 մմ «Պոդնոս» ականանետներ:
Մինչ բուն զորավարժությունը դրա մասնակիցները կատարել են հրետանու հետախուզության, թիրախների հայտնաբերման, կոորդինատների որոշման և այլ անհատական և խմբային վարժանքներ: Իսկ բուն զորավարժությանը ներգրավված է մոտ 300 զինծառայող և մոտ 100 միավոր զինտեխնիկա:
Հրթիռահրետանային ստորաբաժանումներն այս զորավարժության ժամանակ վարժվելու են նաև եղանակի արագ փոփոխման պայմաններում հրետանու համապատասխան հաշվարկներ իրականացնելու գործում:
Զորավարժությունն անցկացվում է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ ձմեռային ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ անցկացվող ստուգումների շրջանակում: Նույնպիսի ստուգումներ ու վարժանքներ ներկայում կատարվում են նաև Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (սրա մեջ է մտնում 102-րդ ռազմաբազան) մյուս զորամասերում և միավորումներում:
Մասնավորապես նմանատիպ վարժանքներ են անցկացնում նաև Ստավրոպոլում տեղակայված համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները: Դրանց մասնակցում է մոտ 2000 զինծառայող:
Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում մայրը 17-ամյա որդուն՝ Մ. Գդոյանին կախված է գտել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շղարշիկի համայնքապետ Հովհաննես Հարությունյանը:
Գյուղապետը նշեց, որ ամբողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչը կարող էր լինել տղայի՝ Մ. Գդոյանի ինքնասպանության պատճառը, ոչ ոք չի կարողանում հասկանալ. «Ամբողջ գյուղի համար առեղծված է, թե ինչի՞ համար կարող էր տղան գնալ այդ քայլին: Ոչ մի բան չկա, որ կարող ենք մտածել՝ դա է եղել պատճառը: Կիրթ, հավասարակշռված ընտանիք է»:
Հովհաննես Հարությունյանի փոխանցմամբ՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, իրենց տան նկուղային հարկի սկզբնամասում. «Որդիս փողոցով անցնելիս ձայներ է լսել, գնացել է այն պահին, երբ մայրը արդեն պարանը կտրած է եղել ու կողքի վրա ընկած: Արհեստական շնչառություն է տվել, հույսը չկորցնելով, որ ամեն ինչ վերջացած է, երեխային դրել են մեքենան ու տեղափոխել Թալինի հիվանդանոց: Ամեն բան փորձեցին անել, օգնություն ցույց տալ, սակայն խեղճ երեխայի կյանքը փրկել՝ այդպես էլ չհաջողվեց»,- ցավով արձանագրեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ դեպքի պահին տանը եղել է մայրը, իսկ հայրը աշխատանքի է եղել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում:
«Երևի ինչ-որ խաղեր է արել, կամ սպորտային վարժություններ է արել, որովհետև այդքան կախվածի նման էլ չէր, բայց մասնագետները կուսումնասիրեն-կասեն»:
«Աշխատասեր, ճարպիկ, դպրոցում սովորում էր միջին առաջադիմությամբ, շատ համով երեխա էր»,- համայնքապետն ահա այսպես բնութագրեց ինքնասպան եղած տղային:
«Ընտանիքում ապրում էին հայրը, մայրը, երկու եղբայր և երկու քույր: Հայրն ու մայրը բարձրագույն կրթությամբ, աշխատող, խելացի, շատ լավ մարդիկ են»: Ինչպես նշեց գյուղապետը՝ ընտանիքը սոցիալապես նորմալ վիճակում է: Նա բացառեց, որ ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ ընտանիքի սոցիալական վիճակի հետ:
Սոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, լուսանկարում պատկերված է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Աքբարժոն Ջալիլովը:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշ-բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից: Նրանցից մեկը լսել էր, որ Աքբարժոնն իբրև թե Կորեա է մեկնել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է:
Ջալիլովը հետաքրքված է եղել իսլամով և իր շրջապատում կրոնական ծանոթներ է ունեցել:
Մերձմոսկվայի Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցում հրազենային վիրավորմամբ 2 տղամարդու դիակ է հայտնաբերվել: Սպանվածներից մեկը հայ է, մյուսը՝ ռուս:
Պարզվել է Մերձմոսկվակայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» ավտոմեքենայի բեռնախցիկում, հրազենային վնասվածքով հայտնաբերված երկու տղամարդկանց ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը:
Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել: Քննիչները ենթադրում են, որ խոսքը պատվիրված սպանության մասին է: Մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ «Սպանություն» եւ «Հրազենի ապօրինի շրջանառություն»:
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ: Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը:
Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը: Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:
Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ: Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով: Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել և պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ որպես նրա բաղկացուցիչ մաս:
Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ և գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:
Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:
Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը:
Փոփոխություններն անխուսափելի են և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
Aravot.am-ը գրում է. Այս ընտրություններին էլ քաղաքացիները քվեաթերթիկների վրա ինչ ասես, որ չեն գրել ու նկարել: Նկարազարդումներով ու գրառումներով ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնում թեկնածու քաղաքական ուժերին:
9/07 ընտրատեղամասում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում, որտեղ վարկանիշային թեկնածուների անուն-ազգանուններն են նշված՝ ընտրողը տղամարդու սեռական օրգան էր նկարել:
Դիտորդներից մեկն էլ աչքի պոչով նայելով պատկերվածին՝ ասաց՝ «ՕՐՕ»-ի «հրթիռն ա»:
Ուշագրավ է, որ սեռական օրգանի նկարով քվեաթերթիկն անվավեր չհամարվեց, եւ «էրոտիկ երեւակայությամբ» այս ընտրողի ձայնը գնաց Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան դաշինքին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
6-րդ գումարման Ազգային Ժողովում «Ելք» դաշինքն ունենալու է 9 պատգամավոր: Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան (11 513 ձայն), Մանե Թանդիլյան (5 110 ձայն), Գևորգ Գորգիսյան (3 168) և Միրզոյան Արարատ (3 999):
Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչև 5-րդ համարներում են, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից և նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան և Լենա Նազարյան:
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ ռեյտինգային ցուցակներով 40 հազարից ավելի ձայներ ստացած պատգամավորները երեքն են, ընդ որում՝ 3-ն էլ Հանրապետական կուսակցությունից: Արայիկ Գրիգորյանը հավաքել է ավելի քան 45 հազար ձայն, Կարեն Կարապետյանը՝ ավելի քան 44 հազար ձայն, Սամվել Ալեքսանյանը՝ ավելի քան 42 հազար ձայն:
Հաջորդ եռյակում՝ 30 հազարից ավելի ձայն հավաքել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինք: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 34 հազար քաղաքացի: 27 հազար ձայն հավաքել է ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, 26 հազարից ավելի ձայն՝ ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը:
13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առանձնացրել ենք ամենաշատ ձայներ հավաքած 5 թեկնածուներին, որոնք միայն 3 կուսակցություն-դաշինքների ներկայացուցիչներ են՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արել է նախնական հաշվարկները, համաձայն որի՝ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58 պատգամավոր, այդ 58 պատգամավորներից 3-ը կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ եզդիների, ասորիների և քրդերի ներկայացուցիչներից: ՀՀԿ-ն առանց ազգային փոքրամասնությունների կստանա 55 մանդատ, ըստ ընտրական օրենսգրքի՝ 28 պատգամավորներ կընտրվեն համապետական ցուցակից:
ՀՀԿ-ից համամասնական ցուցակի 28 համարները կընտրվեն պատգամավոր, իսկ 27 տեղերը կբաշխվեն արդեն ընտրատարածքներից: Հաշվի առնելով նախնական տվյալները՝ ՀՀԿ-ն կունենա հետևյալ պատկերը.
Թիվ 1 ընտրատարածքից 2 պատգամավոր,
Թիվ 2 ընտրատարածքից՝ 2 պատգամավոր,
Թիվ 3 ընտրատարածքից՝ 3 պատգամավոր,
Թիվ 4-ից՝ 2 պատգամավոր:
Այսինքն՝ Երևանում ՀՀԿ-ն կունենա 9 պատգամավոր: Արարատի մարզից կունենա 3 պատգամավոր, Արմավիրից՝ 2 պատգամավոր, Կոտայքից՝ 2 պատգամավոր, Շիրակից՝ 2 պատգամավոր, Արագածոտնից՝ 1 պատգամավոր, Լոռիից՝ 3 պատգամավոր, Տավուշից՝ 1 պատգամավոր, Գեղարքունիքից՝ 2 պատգամավոր, Սյունիքից, Վայոց ձորից՝ 2 պատգամավոր:
Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:
Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:
Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:
Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:
Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը: Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.