23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ջեքի Չանի 18-ամյա դուստրն ինքնասպանության փորձ է արել: Ըստ shanghaiist.com-ի՝ Էտտա Նըգին հիվանդանոց են տեղափոխել:
Ըստ Asia One-ի՝ Էտտայի մայրը «Միսս Ասիա- 1990» մրցույթի հաղթող Էլեյն Նըգն է: Ջեքի Չանը, սակայն, նրա հետ ամուսնացած չի եղել: Նրանց սիրավեպը կարճ է տևել, սակայն Էլեյնը հասցրել է հղիանալ: Դերասանը հարցազրույցներում բազմիցս է հայտարարել, որ այդ հարաբերությունները սխալմունք է համարում: 1999 թվականին ծնված դստերը Ջեքին մինչև հիմա չի ճանաչել: Նա նույնպես Չանի հետ կապ չի պահում: Աղջկա խոսքով՝ հոր հանդեպ որևէ ազգակցական կապ չի զգում:
Լուրերի համաձայն՝ դերասանի դուստրը մի քանի տարի է՝ դեպրեսիայի մեջ է, իսկ համացանցի ուշադիր օգտատերերը դեռևս անցյալ տարի են նկատել, որ Էտտա Նըգը սոցցանցերում ինքնասպանության մասին հրապարակումներ է անում:
Մարտի 31-ին Էտտան Թաիլանդ է մեկնել՝ մոր ընկերների հետ հանգստանալու: Ապրիլի 2-ին նա շտապ վերադարձել է Հոնկոնգ և հիվանդանոցում հայտնվել: Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է վերջ տալ կյանքին:
Տեղեկացված աղբյուրների հաղորդմամբ՝ Էտտան բարդ եւ լարված հարաբերություններ ունի նաև մոր հետ: Նրանց ընտանեկան կոնֆլիկտներին նույնիսկ ոստիկանությունն է միջամտել:
Հանրապետության տարածքում ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է, 8-9-ը սպասվում է անձրև:
ԱԺ ընտրությունների օրը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ կապված քրգործեր են հարուցվել:
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ապրիլի 2-ին, ԱԺ ընտրությունների օրը Երեւան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:
Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երեւան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարեւան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել եւ հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից:
Փաստի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպանյալը սկանդալային հայտարարություն է արել, թե դատախազը և հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն են սպանել իր եղբորը՝ «Հաց բերողին»:
«Իմ պաշտպանյալը բորբոքված էր այսօր, որովհետև քննիչը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին: Բացի այդ, Արայիկը դատախազին և ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին ասաց, որ նրանք են մեղավոր իր եղբոր` «Հաց բերողի» սպանության մեջ»,-ասաց նա:
Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը մերժել է դատավորին ներկայացրած իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ առանց հիմքեր ներկայացնելու: Արա Ղարագյոզյանը վերաքննիչ քրեական դատարանի` բողոքի քննությունը դռնփակ անցկացնելու որոշումից հետո բոյկոտել է նիստը և դուրս եկել նիստերի դահլիճից, սակայն դատարանն առանց պաշտպանի ներկայության շարունակել է բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենում Արայիկ Խանդոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի դեմ պաշտպանի բողոքի քննություն:
Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Սանկտ-Պետերբուրգում ձեռք են բերվել Արցախաադրբեջանական շփման գծում խաղաղության և կայունության պահպանման հարցերի շուրջ պայմանավորվածություններ, իսկ բանակցությունները շարունակ տապալում է ոչ թե հայկական կողմը, այլ Ադրբեջանը:
Անդրադառնալով ռուսական «Նիզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած հոդվածի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տեսակետներին, նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է panorama.am-ը:
Նշենք, որ «Նեզավիսիմայա Գազետա»-ում հրապարակվել է հոդված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակությամբ, որում վերջինս անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը նշել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները «որոշակի հույսեր էին ներշնչել, որ հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ձգձգվող հարցը դրական լուծում կստանա։ Սակայն, ցավոք սրտի, այդ հանդիպումից հետո Հայաստանը ամեն կերպ, տարբեր պատճառաբանություններով խուսափում է բանակցությունները շարունակելուց»։
«Նախ և առաջ և Սանկտ-Պետերբուրգում և Վիենայում նախագահների մակարդակով հանդիպումները եղել են ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն` հիմնական շեշտը չէր կարող դրվել կարևորագույն, բարդագույն այնպիսի հարցերի վրա, ինչպիսին սահմանների, զորքերի դուրս բերման, կամ կարգավիճակի հարցն է: Իսկ Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում, անմիջապես պատերազմից հետո հիմնական շեշտը դրվել է կոնկրետ խաղաղության և կայունության պահպանման և այդ առնչությամբ մեխանիզմների ներդրման վրա, մասնավորապես ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցն է, նրանց տեղակայման հետ կապված խնդիրներն են և այլն: Որևէ այլ հարց չի քննարկվել»,- նշեց Բաբայանը և ընդգծեց, որ Մամեդյարովը սպեկուլյացիայի է ենթարկում:
Բաբայանի խոսքով, Ադրբեջանն է տապալում բոլոր բանակցությունները:
«Այս առումով այդ տապալելը ոչ միայն բանակցություններից հրաժարվելն է, այլ նաև թեմաների խեղաթյուրումն է: Ինչը, որ իր հոդվածում արել է Մամեդյարովը: Սա համանախագահների և միջազգային հանրության համար պետք է վիրավորական լինի: Բոլորն էլ գիտեն, թե ով է իրականում տապալում բանակցությունները»,- նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը՝ ուղղված հայ մայրերին, Բաբայանը նշեց, որ անգամ նման կերպ խաղաղության մասին խոսելիս Ադբեջանում չեն փոխում հայատյացության իրենց մոտեցումները, սա նշանակում է, որ նպատակը մեկն է նորից ցեղասպանություն իրականացնել:
«Բազմիցս հայտարարել ենք, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Եթե այն ժամանակ Արցախյան հիմնախնդիրը գտնվում էր այն պայմաններում, որ սահմանների հարց չկար, մենք տեսանք, թե ինչեր արվեցին Ադրբեջանի կողմից Բաքվում, Սումգայիթում, ինչպես հայաթափվեցին Հարավային և Հյուսիսային Արցախը, մենք տեսանք 1991-94թթ. պատերազմ և վերջապես տեսանք ապրիլյան պատերազմ, մենք տեսանք հանցագործների և մոլագարների հերոսացում Ադրբեջանի կողմից, որոնք գլխատում էին մեր զինվորներին: Այս իրավիճակում խոսել այլ քայլերի մասին, ուղղակի, ճիշտ չէ»,- նշեց Բաբայանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ ըստ հանգամանքների, ներկայացված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
Ըստ այդմ՝ 2017-ի առաջին եռամսյակում գրեթե եռապատկվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը, համապատասխանաբար նվազել են սպանության և ինքնասպանության դեպքերը: Նկատենք, որ 2016-ի նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում արձակված 101.400 կրակոցների պայմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 3, իսկ 2017-ի 43.459 կրակոցների դեպքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 8: Սա վկայում է մարտական հերթապահության անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման և անվտանգության միջոցների ոչ բավարար մակարդակի մասին: Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերն ու դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքը, հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը: Նկատենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը առավել հաճախ կիրառել են 60 և 82 մմ տրամաչափով ականանետներ և տարբեր տեսակի նռնականետներ: Կիրառվել են նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, սակայն ԼՂ ՊՆ պաշտոնական կայքը իր հաղորդագրությունների մեջ հիմնականում չի նշել վերջիններիս տեսակը:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում անհայտ անձինք փորձել են հրդեհել Հայ առաքելական եկեղեցու շենքը:
Ըստ Armenian Weekly-ի՝ չարագործներն ապրիլի 2-ի վաղ առավոտյան այրել են եկեղեցու հարևանությամբ գտնվող աղբամանները: Եկեղեցու հոգևոր հովիվ Ժիլբեր Լևոնյանն ու նրա կինը, որոնք բնակվում են շենքի առաջին հարկում, չեն տուժել:
Ժամանակին դեպքի վայր հասած հրշեջների հաջողվել է կանխել կրակի տարածումը:
Սա այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջադեպն է: Մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ:
Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել է հարձակումը:
Դեռ սովետական տարիներից հայ հեռուստադիտողը չգիտես ինչու, մի ուրիշ սեր է տածել հնդկական արտադրության ֆիլմերի հանդեպ, ու այժմ էլ նույն սերը համայն հայության դիտողականությամբ վերագտնվել է ՝ ուղղվելով դեպի օճառային հնդկականները: Հատկապես Մերժվածը (Uttaran) հնդկական հեռուստասերիալը և ռեյտինգային ցուցակում առաջինն է, և թևավոր արտահայտությունների առումով ամենակիրառելին: Օրինակ՝ ով չգիտե՝ «Ռամն ինձ օգնական» Տապասիայի տատիկի հայտնի արտահայտությունը: Տատիկն ու արտահայտությունն այնքան են «սիրվել» հայ հասարակության կողմից, որ գլամուր աղջիկներն ամեն խոսքից հետո կրկնում են այն, իսկ երեխաներն էլ մեկ այլ՝ հումորային արտահայտության են վերածել՝ «Ռամը գլխիդ քացով տա»:
Ահա մեր ճամփորդասեր Վարդան Սարգսյանն էլ չէր կարող հետ մնալ այդ հնդկական հոսանքից , և քանի որ Տապասիայի դերասանուհին հարցազրույցի համար պահանջել էր 40.000 ամն դոլար, Վարդանը բավարարվել է Տատիկի հետ հարցազրույցով:
Հարցազրույցը՝ այստեղ
ՄԱԿ-ի քարտուղարությունը ԼՂ հարցի շուրջ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ է արել՝ հայկական և ադրբեջանական կողմերին մատնացույց անելով դրա համար քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտությունը։ Հայտարարությամբ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, որի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում ուշադրության են առել ԼՂ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները և լիովին աջակցում են Բաքվին ու Երևանին ուղղված նրանց կոչին՝ զերծ մնալու ցանկացած գործողություններից, որոնք կարող են խաթարել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները։ «Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը և կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք՝ վերսկսելու համար առարկայական բանակցությունները, որոնք կտանեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման»,-ասել է Հակը։
Մինչ միջազգային հանրությունը բանակցությունները վերսկսելու կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին` Մոսկվան շարունակում է բանակցային գործընթացը կառավարելու իր աշխատանքը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի: Նա նշել է, որ ներկայումս քննարկվող գաղափարի հենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկն է: Ավելի կոնկրետ՝ խոսքը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած սկզբունքների մասին է, որոնք քաջ հայտնի են, ասել է Լավրովը և ընդգծել, որ կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը:
Նա նշել է, որ համանախագահների մշակած կարգավորման սխեման արմատապես փոխելու կամ ինչ-որ նոր պլաններ առաջարկելու մասին խոսք չի գնում: Գլխավորը՝ օգնել կողմերին գտնելու հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը, ասել նա: Լավրովի խոսքերով՝ կարգավորման շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են. – «Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Ամեն դեպքում աշխատանքը շարունակվում է»:
Փաստորեն, Լավրովն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Հոգլանդը նշեց, որ Լավրովի պլան չկա, հիմա Ռուսաստանի արտգործնախարարը ազատ «շունչ է քաշում»:
Բանն այն է, որ միջնորդներն այժմ կարող են վստահեցնել, որ կողմերի հետ քննարկվողն ամենևին էլ «Լավրովի պլանը» չէ, որովհետև իրենք իրենց ներսում գիտեն, որ դա հենց դա է, պարզապես այս փուլում այդ մասին կարելի է այլևս չխոսել, քանի որ համանախագահող երկրները, կարծես, իրար մեջ պայմանավորվել են «փակել» այդ թեման:
Ավելին` ռուսական կողմը ակնհայտորեն գոհ է ստեղծված իրավիճակից: Արդեն իսկ խոսում են`հավասարակշռված քաղաքական լուծման մասին, իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտության մասին:
Մոսկվան անգամ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանին: «Մենք անտարբեր չենք, թե ինչ է կատարվում մեր հարևան տարածաշրջանում: Հետաքրքրված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը և հանգստությունը, բացվեն սահմանները, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Ղարաբաղյան կարգավորումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – ընդգծել է Լավրովը:
Իրավիճակն այնքան է Մոսկվայի ակնկալիքներին համահունչ, որ Լավրովը արդեն գովաբանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը, նշելով՝ այդպիսի թիմային աշխատանքը վկայում է, թե ինչպես է պետք համագործակցել միջազգային հակամարտությունները հաղթահարելու հարցերում: Նա ասել է, թե ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով սերտ փոխգործակցությունը կշարունակվի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Փարիզի հետ:
Ամբողջությամբ կարդացեք hayeli.am
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքի բնակիչները նախընտրում են մնալ իրենց բնակարաններում. Sputnik Արմենիային ասաց Սանկտ Պետերբուրգում բնակվող Անի Սաֆարյանը:
Անի Սաֆարյանի ընտանիքն ապրում է Սանկտ Պետերբուրգում, և նրանք ահաբեկչության զոհ չեն դարձել մայրական բնազդի շնորհիվ:
Անին պատմում է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, և որևէ մեկը չի էլ մտածել, որ դա կարող է ահաբեկչություն լինել:
«Ես տանն էի, հեռուստացույցով դիտում էի Վլադիմիր Պուտինի ասուլիսը, որից անմիջապես հետո հաղորդեցին, որ պայթյուն է եղել: Ոչ ոք չէր հասկանում ու չէր պատկերացնում, որ դա կարող է ահաբեկչություն լինել»,- ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգի համար սա չափազանց անսովոր դեպք է: «Այժմ հնարավոր չէ մետրո մտնել: Ոստիկանները մետաղորսիչներով ստուգում են պայուսակները: Ամենուրեք իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Դեպքից հետո բոլորը սկսեցին զանգել իրար՝ տեղեկանալու համար, թե ով որտեղ է»,- ավելացրեց մեր զրուցակիցը: Ավելի ուշ պարզվել է, որ Անի Սաֆարյանի մայրը 14:00-ին մետրոյի կայարանի մեկ այլ ճյուղում է եղել, երբ իմացել է պայթյունի մասին: «Մայրս եկավ տուն՝ երեխաներին վերցնելու, որպեսզի հետո ճանապարհ ընկնեն մետրոյի հենց այն ճյուղի գնացքով, որտեղ պայթյուն է որոտացել: Փառք Աստծուն, որ նա որոշել է մեկ այլ ճյուղի վագոն նստել»,- ասաց Սաֆարյանը: Անին ավելացրեց, որ քաղաքը մշտապես խիստ հսկողության տակ է:
«Առավել ևս, որ Ռուսաստանի նախագահն է այժմ այստեղ, զգուշությունը կրկնապատկվել է: Շատ տարօրիակ է, որ նման բան է տեղի ունեցել մեր քաղաքում: Դատելով ենթադրյալ ահաբեկչի նկարներից, որոնք հրապարակվել են համացանցում, տարօրինակ է թվում, որ նրան ընդհանրապես թույլ են տվել մետրո մտնել»,- ասաց նա:
Ըստ Անիի՝ բոլորին ստուգում են և, եթե մարդը փոքր-ինչ կասկածելի է թվում, նրան պարզապես թույլ չեն տալիս մետրոյի տարածք մուտք գործել: «Կարծում եմ՝ առաջիկա օրերին շատերը կվախենան օգտվել մետրոյից: Իսկ դա լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ պետք է դասի կամ աշխատանքի գնան: Բոլորը սթրեսի մեջ են: Մետրոյի այդ ճյուղնը ավելի քան 1 միլիոն 200 հազար թողունակություն ունի»,- ասաց Սաֆարյանը: Նա նշեց, որ դեպքից հետո տաքսու վարորդները մետրոյի ուղևորներին անվճար են տեղափոխել, ու բոլորն ավելի միասնական են դարձել: Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում, «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10, տուժել ավելի քան 30 մարդ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.