23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Ազգային ժողով անցած 4 քաղաքական ուժերի պատգամավորներին՝ ըստ ստացված տոկոսների։ Հնարավոր ինքնաբացարկները հաշվի առնված չեն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ է անցել 58 պատգամավոր, որից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների լրացուցիչ ցուցակներով, 27-ը՝ ռեյտինգային ընտրակարգով: Այս պահի դրությամբ, առանց ինքնաբացարկների, ստացվում է, որ ԱԺ-ում ՀՀԿ-ից համապետական ընտրակարգով ԱԺ-ում կլինեն հետևյալ պատգամավորները.
1. Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի
2. Մարգարյան Տարոն Անդրանիկի
3. Հովհաննիսյան Արփինե Աշոտի
4. Բաբլոյան Արա Սաենի
5. Ամիրյան Արմեն Արտավազդի
6. Աշոտյան Արմեն Գևորգի
7. Շարմազանով էդուարդ Հովսեփի
8. Եսայան Մարգարիտ Հենրիկի
9. Ֆարմանյան Սամվել Ժոռայի
10. Ավագյան Կարեն Կառլենի
11. Սահակյան Գալուստ Գրիգորի
12. Նաղդալյան Հերմինե Միքայելի
13. Մինասյան Գագիկ Ենգիբարի
14. Նիկոյան Սամվել Պարգևի
15. Թովմասյան Հրայր Վարդանի
16. Պետրոսյան Շուշան Սամվելի
17. Գրիգորյան Մանվել Սեկտորի
18. Գեղամյան Արտաշես Մամիկոնի
19. Հարությունյան Խոսրով Մելիքի
20. Սարդարյան Շուշան Ալբերտի
21. Բաբուխանյան Հայկ Բորիսի
22. Զաքարյան Արտակ Բորիսի
23. Հարությունյան Վահան Միխաիլի
24. Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
25. Կոստանյան Գևորգ Սուրիկի
26. Հակոբյան Միհրան Տարոնի
27. Սաղաթելյան Արման Արմենի
28. Մուրադյան Ռուզաննա Կարապետի
ՀՀԿ ռեյտինգային պատգամավորներն են.
Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:
Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:
Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:
Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:
Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:
Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 6-րդ գումարման խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր, որից 15-ը՝ համապետական ցուցակով, 15-ը՝ ռեյտինգային ընտրակարգով և ևս 3 պատգամավոր՝ ազգային փոքրամասնությունների լրացուցիչ ընտրացուցակներով: Եվ այսպես, ըստ համապետական ցուցակի 15 պատգամավորներն են.
1. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
2. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
4. ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
5. ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյան
6. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
7. «Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյան
8. «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
9. ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
10. Երևանի Հ. Պարոնյանի անվան դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
11. ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
12. ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
13. Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
14. Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
15. Երևանի ՃՊՇՀ պրոֆեսոր Վազգեն Պողոսյան
Դաշինքի՝ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան անցած թեկնածուներն են.
1. «Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
2. ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
3. Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
4. ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
5. Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյան
6. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
7. Հրանտ Մադաթյան
8. ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
9. ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
10. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան
11. ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
12. ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան
13. ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
14. «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյան
15. «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան
«Ելք» կուսակցությունների դաշինքը, որը ստացել է 9 մանդատ, կունենա 4 ռեյտինգային պատգամավոր և 5 պատգամավոր համամասնական ցուցակից։ Քանի որ համապետական ցուցակի առաջին տասնյակում գրանցված Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը ընտրվել են ռեյտինգայինով, ապա նրանց հետևել են ցուցակի մյուս համարները:
Համապետական ընտրակարգով
1. Էդմոն Մարուքյան,
2. Արամ Սարգսյան,
3. Սասուն Միքայելյան,
4. Արտակ Զեյնալյան
5. Լենա Նազարյան:
Ռեյտինգային պատգամավորներ
6. Մանե Թանդիլյան
7. Նիկոլ Փաշինյան
8. Գևորգ Գորգիսյան
9. Արարատ Միրզոյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» 6-րդ գումարման ԱԺ-ում ունենալու է 7 պատգամավոր, որից 4-ը՝ համապետական, 3-ը՝ ռեյտինգային:
Համապետական ընտրակարգով
1. Արմեն Ռուստամյան
2. Աղվան Վարդանյան
3. Դավիթ Լոքյան
4. Արմենուհի Կյուրեղյան
Ռեյտինգային պատգամավորներ
5. Սուրեն Մանուկյան
6. Անդրանիկ Կարապետյան
7. Ռոմիկ Մանուկյան
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում է, եւ այնտեղ նա հյուրընկալվել է Իվան Ուրգանտի «Вечерний Ургант» հաղորդմանը: Ապրիլի 4-ի թողարկման ընթացքում նա խոսել է տարբեր թեմաներից՝ Ռուսաստանի հետ իր կապերի, ընտանիքի, Հայաստանի մասին: Նա նշել է, որ շատ ուրախ է Ռուսաստան այցելելու համար:
«Երջանիկ եմ, որ այստեղ եմ, քանի որ սա ինձ համար իմ բարեկամների երկիրն է. հայրս միշտ մոտ է եղել ռուսների հետ: Մենք մեծացել ենք ռուս երգիչների երգերի ներքո: Օրինակ, հիշո՞ւմ եք Վերտինսկուն: Շատ երիտասարդներ հիմա նրան չեն ճանաչում, իսկ ես հիշում եմ»,- ասել է նա:
Մանրամասն՝ armtimes.com
https://www.youtube.com/watch?v=mumsk4017XM
«Այսքան տարիների ընթացքում Ադրբեջանի ո՛չ պահելաձևում, ո՛չ հռետորաբանության, ո՛չ էլ գործողությունների մեջ ոչ մի բան չի փոխվել»,- այսօր, ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը և հավելեց, որ արդեն հայկական կողմը պետք է սովորած լիներ և մեկ քայլ առաջ գուշակեր ադրբեջանական կողմի յուրաքանչյուր դեռ չգցված քայլ:
«Շատերը կարծում են, թե Ադրբեջանին պետք է Ղարաբաղը, և միմիայն, բայց ոչ, նրանց խնդրին ամենևին Ղարաբաղը չէ, նրանց խնդիրն այս տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումն է: Իսկ ղարաբաղյան խնդիրը ընդամենը պատրվակ է՝ իրենց կեղտոտ գործն առաջ տանելու հարցում»,- նշեց Պապյանը:
Հանդիպման մյուս մասնակից հոգեբան Կարինե Նալչաջյանն, իր հերթին, անդրադառնալով անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններին՝ հայտարարեց. «Իհարկե, ադրբեջանական կողմի նպատակն ավելի երկարաժամկետ էր: Բայց անցյալ տարվա ապրիլը մեզ վրա սթափեցնող ազդեցություն ունեցավ»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր հիստերիայի պատճառ Բաքվում՝ Սերժ Թանկյանն Արցախում է:
Ադրբեջանական ԶԼՄ-ները և Մամեդյարովի գերատեսչությունը դեռ լռում են… Բայց համոզված եմ, որ շուտով կլսենք Բաքվի նոր նվնվոցները…
Իսկ պատճառն այն է, որ Արցախ են այցելել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը՝ Արսինե Խանջյանը… Ադրբեջանը վերջիններիս կմեղադրի իր «տարածք» ապօրինի մուտք գործելու համար և կմտցնի հարազատ ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակ»…
Այս ամենին նաև կգումարվի Ադրբեջանի կողմից վերջիններիս դեմ քրեական գործ հարուցելն ու հետախուզում հայտարարելը…
Վերջինն, իհարկե, շատ արագ կչեղարկվի Ինտերպոլի կողմից… Ճանաչված առակագիր Կրիլովի առակներից մեկի հերոսների օրինակով՝ «մոսկա» Իլհամ Ալիևի համար կարևորն այն է, որ ինքը հաչում է «փիղ» Թանկյանի վրա… «Հաչոցի» արդյունքների անարդյունավետության մասին Իլհամն էլ գիտի… Բայց Ադրբեջանն այնպայման կօգտագործի Թանկյանի և մյուսների անուններն ինքնագովազդվելու համար…
Թանկյանին աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Ադրբեջան անունով ինչ-որ պետության… Թանկյանի անվան շուրջ հիստերիա անելով Բաքուն նաև գովազդում է Արցախը…»:
Լուսանկարը՝ Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:
Պարենային շուկայում նկատվում է նոր գնաճ: Որոշ ապրանքատեսակներ սկսել են թանկանալ: Այսպես ասած, «թանկացումների ալիքը» սկսվել է 10 օր առաջ եւ դեռ շարունակվում է: Այսօր արդեն որոշ խանութներում սուրճի եւ շաքարավազի գինն է բարձրացել:
Գյումրիում շաքարավազը մինչեւ երեկ վաճառվում էր մեկ կիլոգրամը 410-420 դրամով, այսօրվանից 430-440 դրամ է: Խանութներում այս բարձրացումը պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Վստահեցնում են, որ շաքարավազի գինը «ամենադինամիկն է», պարբերաբար տատանվում է՝ բարձրանում եւ իջնում է՝ կապված դոլարի փոխարժեքի տատանմամբ:
Ծխախոտը թանկացել է միջինը 20 դրամով
Նկատվել է ծխախոտի գնի բարձրացում: «Կարոնա» եւ «Կրպակ» հանրախանութներից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ծխախոտը թանկացել է միջինը 20-40 դրամով:
Տեղական ծխախոտի գինը բարձրացել է 7-8 օր առաջ: Տեղական ծխախոտը 5-6 տոկոսով է թանկացել, այսօր արդեն արտասահմանյան որոշ տեսակների գներն է բարձրացել միջինը 8-9 տոկոսով: Թե ինչի հետ է կապված ծխախոտի գնի բարձրացումը, հանրախանութների գրասենյակներից փոխանցեցին, որ պատճառները հայտնի չեն, պարզապես իրենց թանկ են հանձնել՝ նոր գներով:
Մսամթերքը թանկացել է 80-120 դրամով
«Աթենք» եւ «Բեկոն» ընկերությունների որոշ ապրանքատեսակների գներն են աճել: Գնաճը կազմում է 4 տոկոս: Մեկ կգ երշիկի դեպքում դա կազմում է մոտավորապես 100 դրամ:
Այս թանկացումը վերաբերում է երշիկների ու նրբերշիկների որոշ տեսականու:
Խմիչքի որոշ տեսակների գներն աճել են
«Կարոնա» սուպերմարկետից փոխանցում են, որ «Պռոշյանի» որոշ կոնյակների ու գինիների գներն են բարձրացել: Գնաճը կազմում է 20-50 դրամ: Դարձյալ հայտնի չեն գնի բարձրացման պատճառները:
Ալյուրը, բուսայուղը, շոկոլադը չեն թանկացել: Միայն «Մարս» ապրանքանիշի շոկոլադե սալիկների գինն է անցած մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել 10 դրամով:
Օրերս ՌԴ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գլխավոր կասկածյալի հորեղբայրը պնդում է, որ իր եղբորորդին՝ Ակբարջոն Ջալիլովը երբեք ոչ մի աղանդավորական խմբավորման մեջ չի եղել, ավելին, ամեն օր հաճախել է մզկիթ, և , այդուհանդերձ, չի նկատվել էքստրեմիստական հայացքներ ունենալու մեջ, գրում է ИА “24.kg-ն:
Հորեղբայրը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի՝ պարզաբանելով, որ չի շփվում եղբոր ընտանիքի հետ:
Իմաջոն Ջալիլովը Ակբարջոնի հարազատ հորեղբայրն է, ինքը Ակբարջոնը ծնվել է 1995թ. ապրիլի մեկին , ունեցել ռուսական անձնագիր, թեև ի սկզբանե հաղորդվում էր ղրղզական քաղաքացիության մասին, սակայն Ղրղզստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը, հաղորդում է ТАСС-ը:
Նշվում է նաև, որ Ակբարջոնը երբեք չի հայտնվել իրավական և ոստիկանական մարմինների տեսադաշտում, չի ենթարկվել նաև ադմինիստրատիվ պատասխանատվության, օպերատիվ բազաներում ևս չկա, և հետևապես շատ կասկածելի է , որ հենց իր անունն է շոշափվում այս գործում՝ որպես գլխավոր կասկածյալի:
Գլենդելում երեկ ամփոփվել են քաղաքային խորհրդի ընտրության արդյունքները: Այս անգամ պայքարը բավականին թեժ է եղել։
Ապրիլի 4-ին կայացած քաղաքի խորհրդի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել են Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանը և Զարեհ Սինանյանը:
Վրեժ Աղաջանյանը առաջատարն է 6 288 ձայնով, Արա Նաջարյանը՝ 6 132 ձայն է ստացել, Զարեհ Սինանյանը՝ 5 998 ձայն:
Վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 21-ին,այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Այս տարի Գլենդելի քաղաքային խորհրդում 3 անդամ պետք է ընտրվեր, որի համար հայտ էին ներկայացրել 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայեր են՝ Արա Ջեյմս Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը, Օնիկ Մեհրաբյանն ու Զարեհ Սինանյանը:
Մեր ունեցած տեղեկություններով,մյուս՝ 6 այլազգի թեկնածուների պարագայում պայքարն այս ընտրություններում բավականին անզիջում է եղել:
Ներքաղաքական կյանքը վերջին շրջանում Գլենդելում լարված էր, ուստի այս հաղթանակը շատ կարևոր է հայ համայնքի համար:
«Հայկական Վարկածը» շնորհավորում է մեր հայրենակիցներին ընտրվելու կապակցությամբ ու մաղթում արդյունավետ գործունեություն:
«Այո, կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին պետք է վերաբերել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ այդ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու»,- Ազգային Ժողովի բակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դիտարկմանը, թե փաստո՞ւմ եք, որ մինչև հիմա այլ կանոններ են գործել, վարչապետն ասաց. «Կարծում եմ՝ այո»: Իսկ թե ինչո՞ւ է այդպես եղել հարցին ի պատասխան՝ «Չեմ կարող ասել»:
Բոլորը գիտեն, թե մեր երկրում, ով է տիրանում այս կամ այն հաջողակ բիզնեսին: Բոլորին է հայտնի, որ որևէ մեկի ձեռքից բիզնես խլում կամ փայ է մտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատ եղբայր Սաշիկ Սարգսյանը: Նրա գործունեությանը իհարկե անիմաստ է անդրադառնալ, քանի որ Հայաստանում չեք կարող գտնել մեկին, որ տեղյակ չլինի, թե ի՞նչ բիզնեսներ և ումի՞ց է վերցրել Սաշիկ Սարգսյանը:
Իսկապես համարձակ և կարևոր է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը: Իհարկե նա չէր կարող անուններ տալ, սակայն եթե ստեղծի այնպիսի իրավիճակ, երբ այդ անունները չկարողանան այս կամ այն գործարարից նրա բիզնեսը խլել, ապա հանությունը ևս այդ անունները հիշելու կարիք չի ունենա: Մնում է հավատալ, որ Կարեն Կարապետյանը իր հայտարարության ոգուն անդավաճան կգործի:
politik.am
Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող, մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող (հատկապես վտանգի պահին) և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի:
Ձեր կողքիններին ուզում եմ ասել, որ իրենց պարտքն է լինել ոչ թե ձե՛ր այլ պետության կողքին, էս երկրի կողքին, ինչպես էսօրվա նահատակված տղաները՝ ջահել, սիրուն,ազնվագույն աչքերով, ոնց որ հատուկ ընտրված, որ մարդ ավելի մղկտա: Այո՛, պարո՛ն նախագահ, այս երկիրը լավ երկիր է, քանի որ էդպիսի զավակներ ունի: Բա էդպիսի տղաների ապագան կարելի է՞ կասկածի տակ դնել սեփական Հայրենիքում, իրենց իսկ պաշտպանած հողի վրա, կարելի է՞ նրանց քվեն գողանալ կամ կեղծել, կարելի է՞ նրանց աշխատելու ու ընտանիք կազմելու հնարավորությունից զրկել սեփական հողի վրա: Թե դուք նրանց արժեքը հասկանում եք միայն այսպիսի պահերի: Կարելի է՞ նայել այն մարդկանց դեմքին, որ երկրորդ անգամ նույն ճակատամարտը մղելու էին գնում այս օրերին ու ասել «յա իրո՞ք», կարելի է նայել էդ ջահել տղաներին ծնող մայրերին ու ասել. «Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:
Պարոն նախագա՛հ, մենք ներողամիտ ազգ ենք, երևի ամենաքրիստոնյան բոլոր քրիստոնյաների մեջ, բայց չափից ավելի ներելն ու միամտորեն նորից հավատալը անխելքություն կլինի: Դուք նեղություն մի կրեք շնորհակալություն հայտնելու զինվորին իր քաջության համար, նրան շնորհակալ է պատմությունը ու պետությունը, իսկ դուք, բարեբախտաբար, ո՛չ մեկն եք, ո՛չ էլ մյուսը: Դուք ավելի լավ է՝ ներողություն խնդրեք: Այ, հենց սա էլ ուզում էի ասել ձեզ:
Սովորական հայուհի՝ Թամար Հովհաննիսյան
Այսօր՝ ապրիլի 5-ին, ՌԴ մայրաքաղաքում մի ծեր կին փոխանցել է մասնավոր կազմակերպության անվտանգության աշխատակցին մի պայուսակ՝ երաժշտական գործիքի պատյանի տեսքով , որից հետո ինքն անհետացել է: Այդ պահին անվտանգության աշխատակիցը վերահսկելիս է եղել Բոգդան Խմելնիցկու անվան կամուրջը:
Անվտանգության աշխատակիցն իսկույն դեպքի վայր է կանչել ԱԻՆ աշխատակիցներին, ովքեր պատյանի մեջ հայտնաբերել են հրացան Կալաշնիկով, հաղորդում է քաղաքային նորությունների Москва գործակալությունը:
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել՝ թոշակառու կնոջը գտնելու, բերման ենթարկելու , ինչպես նաև մանրամասների պարզման նպատակով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.