23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խնդրում ենք, շտապ, ՀՀ սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և ընտրությունները շուտ-շուտ անցկացնել. ասենք՝ ամեն տարի (վատ չէր լինի տարին՝ երկու անգամ կամ ավելի հաճախ): Եթե հոժար չե՞ք, կարող ենք սակարկել…հաճախականություն-փող ընդհանոր հայտարարի գալու շուրջ: Մենք միմյանց հետ միշտ էլ լեզու կգտնենք: Ի՞նչ հարց սրտներդ կուզի՝ դրեք հանրաքվեի. Հայրենիքի սահմանների փոքրացու՜մ, այլադավանությու՜ն, զանազան մոլություննե՜ր…Մենք միշտ մեր ձայնը կտանք… Խոսելու վրա է չէ՞… Դե՛ փողին «մուննաթ»…
Մեր միության անդամների հաշվեհամարները կուղարկենք ձեզ, էդ «ընտրակուտը» միանգամից կփոխանցեք նրանց: Է՜լ, ամեն անգամ տնե-տուն, դռնե-դուռ ընկնել, ցուցակ-մուցակ կազմել և այլն… պետք չէ: Բա իսկական գործընկերությունը ըտե՜նց պտի ըլնի, պտի միմյանց հարմարվե՛նք…
Մեկ էլ, էդ քարոզարշավ-մառոզարշավ, պլակատ-մլակատ, նկար-մկար տպել-կախել, կպցնել, դես ու դեն շաղ տալ ու երկիրը «մխտռել» պետք չէ: Էնքան գործ-մործ ունե՜ք, «զահլա կա»: Ավելորդ, անիմաստ ժամանակի ու փողերի ծախս է: Էնա, կտաք մեզ: Էլ ո՞վ կա, մենք ու դուք ենք…
Անհամբեր կրկին ձեզ սպասող՝ «Կուտ տուր՝ ձայն տամ»
«Շահում եք դուք, շահում ենք մենք»,
«Էլի բանա, էլի լյավա», ընտրակաշառք ընդունողների միացյալ դաշինք:
Թողարկած թռուցիկից սղագրեց՝ Արտուշ Խանջյան
Նյութի աղբյուրը` Yelaket.am
ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը մայիսի 6-ի շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:
“Ղեկավարվելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից”,- ասվում է որոշման նախագծի մեջ:
“”Աշխատանքային օրը տեղափոխելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նախագծի ընդունումը բխում է “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից”,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
“Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում։
Միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը և մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը հետևողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16) և Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը։
Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի և նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ։
Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետևողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջև անվստահությունը և ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը”։
«ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում:
Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ. «Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ։ Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, Երևանի մետրոյի կայարաններում և գնացքներում իրականացվում է ուժեղացված հսկողություն, ստուգվում են քաղաքացիների պայուսակները, իրականացվում է հերթապահություն վագոններում:
Երևանի Մետրոպոլիտենի փոխտնօրեն Գևորգ Ավետիսյանը tert.am-ին հայտնել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումներն ու ստուգումները պայմանավորված են Սանկտ-Պետերբուրգի մետրոյում օրերս տեղի ունեցած ահաբեկչության հանգամանքով, ինչի արդյունքում ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը Երևանի մետրոպոլիտենում:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը խլել էր 14 կյանք, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր: Կասկածյալ մահապարտը 23-ամյա Ակբարջոն Ջալիլովն է, ծագումով Կիրգիզիայից, որը բնակվում էր Ռուսաստանում և ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: Առայժմ որևէ արմատական ահաբեկչական կառույց չի ստանձնել Սանկտ-Պետերբուրգի ահաբեկության պատասխանատվությունը:
Կան նաև կասկածներ, որ պայթուցիկը կարող էր գործարկվել պատահաբար: Հատկանշական է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ՌԴ մշակութային մայրաքաղաքում մասնակցում էր ազգային Ճակատ նախաձեռնության հավաքին, և հանդիպում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:
Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ ահաբեկչությունը փաստորեն նախորդել է Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների անվտանգության հատուկ ծառայությունների և հետախուզությունների ղեկավարների հավաքին:
Արդեն խոսել էինք այն մասին, որ հնդկական սերիալները օրեցօր ավելի մեծ հանրաճանաչություն են վայելում, ահա հայերին ջերմորեն բարևել է նաև հայտնի Մերժվածը հ/ս-ի Վիրի հերոսին մարմնավորող Նանդիշ Սինքխը, ինչպես նաև նույն սերիալի մեկ այլ հերոս՝ Ռոհիտ Քհուրանան, նույն ինքը՝ Վանշը:
Նանդիշի հետ հանդիպումն կարող եք դիտել՝ այստեղ:
Ռոհիտ Քհուրանայի հետ հանդիպումն՝ այստեղ:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը միավորել է քաղաքացիներին, ոչ ոք չի մնացել անտարբեր:
Մի շարք բջջային օպերատորներ չեղարկել են իրենց բաժանորդավճարները, և կցվել կամավորների աշխատանքներին: Մարդիկ միավորվել են և օգնում են միմյանց՝ անկախ նրանից, ծանոթ են , թե՝ ոչ: Թեժ գիծ զանգահարելը քաղաքում գործող բջջային օպերատորների միջոցով ևս անվճար է, տարբեր լրատվամիջոցներից եկել են հաղորդագրություններ, որ պարզապես սովորական քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են ոչ միայն տուժածներին, այլև նրանց հարազատներին հասցրել հիվանդանոցներ:
Ավիաընկերություններն էլ իրենց հերթին ժամանակավորապես հրաժարվել են վերցնել վերադարձվող տոմսերի գումարները, գրում է ТАСС-ը:
Կայքի լրագրողը բարկություն և հուզմունք է հայտնել, թե ինչու պետք է սթափվել միայն ողբերգությունից հետո, և արդյոք սա ընդամենը մի քանի օր չի տևի, իսկ հետո նորից նույն անտարբերությունը, որ արդեն կարծես սովորական է դարձել ռուսի համար:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ինչքան էլ ռեյտինգային թեկնածուները պնդեն, թե իրենք կուսակցության գիծն են առաջ տանում, միևնույն է՝ նույն կուսակցության մեջ նրանք համառորեն պայքարում էին իրարից ձայն խլելու համար: Ձայների թվով առավել առաջատար են ռեյտինգային այն թեկնածուները, ովքեր տիրապետում են ֆինանսական լուրջ ռեսուրսների: Չնայած չի կարելի չասել , որ արդյունքների համար որոշիչ եղավ նաև ճանաչվածության գործոնը:
Արդյունքում մենք ուենք ոչ ավելի արդյունավետ գործելու ունակ խորհրդարան քան նախկինն էր: Հայաստանը փոքր երկիր է, և մեզ մոտ տեղի ունեցող իրադարձություններից բոլորն են տեղյակ:
10 հազար դրամ ընտրակաշառքով են ընտրվել թե՛ ՀՀԿ-ի և, թե՛ «Ծառուկյան» դաշինքի բարձր քվեներ ստացած գրեթե բոլոր թեկնածուները: Այս իմաստով թերևս բացառությունը Դաշնակցությունն է, որն ունի իր կայուն ընտրազանգվածը: Նորընտիր խորհրդարանում կան մարդիկ, որոնք նախկինում բացարձակ կապ չեն ունեցել քաղաքական դաշտի հետ (օրինակ՝ Սնխչի Հարութը):
Սա իհարկե զավեշտ է, բայց հաշվի առնելով նախորդ խորհրդարանների փորձն, այս անգամ էլ կսկսենք նոր տողից: Առաջադրված թեկնածուները, ինչ խոսք, արժանապատիվ ընտրության հնարավորություն չէին տալիս: Առաջարկ- պահանջարկն արժեին մեկմեկու: Մեր ողբերգությունը ընտրություն կատարելու չափանիշների և ընդհանրապես պատգամավորի թեկնածուին գնահատելու պահանջների մեջ է: Պատասխանատու ժամանակահատվածում ձևավորված խորհրդարանին այսպես՝ մատերի արանքով նայելու իրավունք չունեինք, ու ամեն ինչ պետք է արվեր ավելի լավ որակի ԱԺ ստանալու համար, սակայն եղավ ինչպես միշտ, ու դրանում ամեն մեկս մեղքի մեր բաժինն ունենք:
Աննա Գրիգորյան
ՌԴ Յարոսլավլ քաղաքում բնակելի շենքի բնակարաններից մեկում խոշոր գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում շենքի 50 բնակիչ ստիպված են եղել շտապ լքել իրենց բնակարանները, կա մեկ տուժած, հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ի յարոսլավյան մասնաճյուղը:
Պայթյունի արդյունքում տուժածը կին է եղել, ով ծանր այրվածքներ ե ստացել և տեղափոխվել հիվանդանոց: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, միայն վնասվել է սենյակի և խոհանոցի միջև բաժանարարը , ջարդվել են պատուհանները, գրում է ТАСС-ը:
Այս օրերին, երբ ապրիլի երկուսն իր արդյունքներով մնաց կարծես թե հետևում, լրատվամիջոցներն էլ որքան հնարավոր է քննարկեցին, թե ով է արդար անցել, ով՝ ոչ, այժմ տարված են մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարցով՝ ով կդառնա Երևանի քաղաքապետ:
Այսօր, ապրիլի 5-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի իր թեկնածուին կներկայացնի վաղը՝ ապրիլի 6-ին, ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, թեև ինքն իր կարծիքն ունի այս հարցի շուրջ , և որը մեծապես հավանականն է։
«Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել: Այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին մեր մայրաքաղաքում, տեղ է տալիս մտածելու, որ Երևանի քաղաքապետի ամենահարմար թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է»,- նշեց նա։
Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են եղել Երևանում վերջին տարիներին, նա այսպես պատասխանեց.
«Ասուլիսից հետո միասին դուրս կգանք, ցույց կտամ կատարված փոփոխությունները»։
Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակով 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորի մանդատ է ստանում, մինչդեռ, եթե մասնակցի քաղաքապետի ընտրություններին, ապա պետք է վայր դնի իր մանդատը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.