23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիական Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի՝ այդ թվում 20 երեխա և 17 կին: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ դեռևս կան անհետ կորած անձինք:
Հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում: Սիրիացի ակտիվիստները կասկածներ ունեն, որ սիրիական բանակի կամ ռուսական օդուժի կողմից հարձակման ժամանակ օգտագործվել է քիմիական զենք:
Այդ հարվածներից անմիջապես հետո մարդիկ գետնի վրա սկսել են խեղդվել: Ականատեսների վկայությամբ՝ շատերը մահացել են շնչառական խնդիրների պատճառով, տուժածների մի մասը անշարժ փռվել են գետնին, մյուսների բերաններից փրփուր է թափվել:
Ընդդիմադիր ակտիվիստները պնդում են, որ օդուժը հրթիռներ է արձակել նաև տեղի հիվանդանոցների ուղղությամբ, որտեղ օգնություն էր ցուցաբերվում տուժածներին:
Սիրիական զինուժը հայտարարում է, որ առնչություն չունի հնարավոր քիմիական հարձակման հետ, ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների խոշոր զինապահեստների վրա, որտեղ քիմիական զենք էր պահվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ քիմիական զինամթերքը ուղարկվել է Իրաք, ինչպես նաև անցած տարեվերջին զինված ընդդիմության կողմից օգտագործվել սիրիական Հալեպում:
Այսօր Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ են մտցրել Իդլիբում քիմիական զենքի օգտագործումը դատապարտող բանաձևի նախագիծ, որով գազային հարձակման ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա: Նախագծում մասնավորապես ասվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ապահովի միջազգային հետաքննության անցկացում, ինչպես նաև տրամադրի ավիաբազաների հասանելիություն, որտեղից գործել է հարձակումն իրականացրած օդուժը:
Հարձակումը դատապարտել են արևմտյան գրեթե բոլոր երկրները: Պաշտոնական Վաշինգտոնը մեղադրանքների սլաքն ուղղել է նաև Ռուսաստանի և Իրանի կողմը:
«Որպես հրադադարի ինքնահռչակ երաշխավորներ՝ Ռուսաստանն ու Իրանը բարոյական մեծ պատասխանատվություն են կրում այդ զոհերի համար», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պաշտոնական Մոսկվային ու Թեհրանին կոչ անելով օգտագործել իրենց ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ բացառելու նման ողբերգական միջադեպերը ապագայում:
Թիլերսոնի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե «ինչպես է գործում Ասադը՝ դաժան, անխիղճ, բարբարոսաբար»:
Սիրիական բանակին նախկինում էլ են մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Անցյալ օգոստոսին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող քննչական խումբը պարզել է, որ կառավարական զորքը առնվազն երկու անգամ թունավոր գազ է կիրառել: Սիրիայի իշխանությունները կտրականապես հերքում են արգելված նյութերի օգտագործումը:
Պաշտոնական Դամասկոսը, հիշեցնենք, համաձայնել էր ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում:

Թբիլիսիում վրացի ոստիկաններն ստուգում են քաղաքի կենտրոնական կամուրջներից մեկի վրա պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկությունը:
Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, ոստիկաններն աշխատում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մետեխի կամրջի մոտակայքում: Մարդիկ տարհանվել են տեղանքից, երթևեկությունը դադարեցվել է: Ռումբի առկայության մասին տեղեկություն է հաղորդել քաղաքացիներից մեկը:
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, իրավիճակը պարզվում է, այլ մեկնաբանություններ գերատեսչությունից չեն արվել:
Henaran.am- ի տեղեկությամբ երեկ երեկոյան «Արմավիր »ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:
Ապրիլի 6-ին, ժամը 14.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:
Նշենք, որ սույն թվականի Հուլիսի 7-ին Հրաչյա Գևորգյանը վերաքննիչ քրեական դատարանում նամակ է նետել լրագրողների կողմ, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին: Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը.
Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: ստեղ հարսը հեռախոսը չի: իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3-ք. Հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : ամիսը 2 հատ փչացած հեռախոս և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս էս, քանի հատ կուզես պահի: կամեռ կա որ շատալիս 40-50 հազար փող: հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: և շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք ա շուտ:
Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: ուրեմ թաղես ինձ: ուրեմ ես սխալվել եմ որ քեզ ախպեր եմ հարգել: ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ:
Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չէր կարողանում միայնակ տեղաշարժվել և հոգալ բնական կարիքները:
Աշխարհում ծխողների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի. յուրաքանչյուր չորրորդ տղամարդ և քսաներորդ կին կախվածություն ունի նիկոտինից: Այս մասին ասված է Lancet ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է news.am-ը:
«Այսօր ծխողների թիվն ավելի արագ է աճում, քան ծխելը թողնել փորձողների, ինչը խոսում է այն մասին, որ մենք պետք է կանխենք ծխախոտի առաջնային օգտագործումն ու մարդանց օգնենք թողնել ծխելը»,- հայտարարել է Վաշինգտոնի համալսարանից Էմանուել Գակիդուն:
Գիտնականների հաշվարկով՝ 2015 թվականին աշխարհում ծխողների թիվը կազմել է 933 մլն մարդ, իսկ հիմա նրանց թիվը, հնարավոր է, գերազանցել է 1մլրդ-ը: Եթե այս միտումները շարունակվեն, ապա ընթացիկ հարյուրամյակում ծխելը շուրջ 1 մլրդ մարդու մահվան պատճառ կդառնա:
Ծխողների մեծ մասն ապրում է ասիական երկրներում, հակավարկանիշի եռյակը գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան, որտեղ շուրջ 400 մլն տղամարդ կանոնավոր ծխող է: Ամենաշատ ծխող կանայք ԱՄՆ-ում են, Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ շուրջ 13-17 մլն կին կանոնավոր կամ պարբերաբար ծխախոտ է օգտագործում:
Կանոոնավորապես ծխող տղամարդկանց թվով առաջատար են Ասիայի երկրները՝ Կիրիբատի, Ինդոնեզիա, Լաոս, Մարիանյան կղզիներ և Հայաստան, որտեղ տղամարդկանց կեսից ավելին ծխող է: Ծխող կանանց պարագայում առաջատարը Գրենլանդիան է (44%) և Բալկանյան թերակղզին՝ Բուլղարիա, Հունաստան, Չեռնոգորիա, Խորվաթիա և Մակեդոնիա (25-28%):
Ծխախոտի հետևանքով մահացության թվով հակավարկանիշի հնգյակում է նաև Ռուսաստանը, որը զիջել է Չինաստանին, Հնդկաստանին, ԱՄՆ-ին և առաջ անցել Ինդոնեզիայից: Այս երկրներում ամեն տարի 200-800 հազար մարդ է մահանում ծխելու հետևանքով, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում է 1.8 միլիոնի:
Ըստ Գիկադուի՝ նաև դրական միտումներ կան. աշխարհի 30 երկրներում ծխողների ընդհանուր թիվը նվազել է, իսկ ամեն օր ծխողների թիվը, 1990 թվականի համեմատ, տղամարդկանց շրջանում ընդհանուր առմամբ կրճատվել է 28%-ով, կանանց շրջանում՝ 34%-ով: Մեծ առաջընթաց է գրանցել Հնդկաստանը. այս երկրում 2005 թվականից ի վեր ամեն տարի ծխողների թիվը կրճատվել է 3%-ով: Նման հաջողությունների է հասել Բրազիլիան, որտեղ վերջին 27 տարիների ընթացքում կանոնավոր ծխողների թիվը կրճատվել է 56-57%-ով:
Ընթացիկ միտումները, Երեխաների շրջանում ծխելու դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Մեթյու Մայերսի խոսքով, մատնանշում են, որ ծխելու դեմ պայքարի միջոցներն ապագայում հարկավոր է կենտրոնացնել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների ուղղությամբ: Հակառակ դեպքում արդեն 2030 թվականին այդ պետություններում ծխողների շրջանում մահացության ցուցանիշը կարող է հասնել 80%-ի:
Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կառաջադրի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հայտնեց խորհրդարանի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ղեկավար Գագիկ Մինասյանը։
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կանցկացվեն Երևանում մայիսի 14–ին։
«ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում վերջնական որոշում կընդունվի Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցով։ Իմ անձնական կարծիքով, այն անմոռանալի աշխատանքը, որն իրականացվել է Երևանում, ինձ հանգեցնում է այն մտքին, որ ամենահարմար թեկնածուն Տարոն Մարգարյանն է»,– չորեքշաբթի ասաց Մինասյանը մամուլի ասուլիսում։
Մինասյանն ավելացրել է, որ կուսակցության անդամները կքննարկեն նաև ՀՅԴ–ի հետ կոալիցիայի ստեղծման հարցերը։
Հայաստանի Սահմանդրության նոր խմբագրման համաձայն, Երևանի ավագանու խորհուրդն այսուհետ կընտրվի ոչ թե 4, այլ 5 տարի ժամկետով։
Ավագանու խորհուրդը կազմված է 65 անդամներից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրում է Ավագանու ընտրված խորհուրդը։
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված առարկան, որը, սակայն, պայթել է և տղամարդուն զրկել մի քանի մատներից, գրում է Риа Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Տղամարդը ճանապարհից կասկածելի առարկա է բարձրացրել, որը պայթել է, պոկվել են նրա մատները, նա նաև ստացել է որովայնի շրջանում վնասվածք»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ վիրավորը հոսպիտալացվել է: Դեպքը տեղի է ունեցել դպրոցներից մեկի մոտակայքում: Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ աշխատում են հատուկ ծառայություններ:
Ռուսաստանի ազգային գվարդիայի Հյուսիսկովկասյան շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը եղել է լապտերի տեսքով:
«Անօթևան տղամարդը Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 6:30-ին փաթեթ է գտել և որոշել է ստուգել դրա պարունակությունը, այդ թվում նաև այնտեղ գտնվող լապտերը»,- ասել է ծառայության ներկայացուցիչը:
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը նախատեսում է մեծ ակտիվություն ցուցաբերել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և «սերուցքայիններ»-ի գլխավոր նպատակը լինելու է Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարը: Սակայն «արքայական» ակումբի ոչ բոլոր խաղացողներն են ուրախ այդ նորությամբ:
Ինչպես հաղորդում է բրիտանական Express պարբերականը, մադրիդյան թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և քննարկել նրա հետ «Ռեալ»-ի տրանսֆերային ծրագրերը: Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը սպառանացել է, թե կհեռանա, եթե ակումբը պայմանագիր կնքի Էդեն Ազարի կամ Անտուան Գրիզմանի հետ:
Միևնույն ժամանակ, պորտուգալացի գոլահարը առաջարկել է Պերեսին ձեռք բերել «Մոնակո»-ի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերը, որի հետ Ռոնալդուն ցանկանում է խաղալ նույն թիմում:
Արդյո՞ք Պերեսը կուլ կգնա Ռոնալդուի սպառնալիքներին, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ վերջինս է սկսելու թելադրել՝ ով խաղա Ռեալում, ով՝ ոչ, թե՞ ցույց կտա մարզիկին իր տեղը, դեռ պարզ չէ, սակայն, եթե այնուամենայնիվ, Ռոնալդուի կարծիքը հաշվի առնվի, շատ բան կփոխվի ֆուտբոլային աշխարհում. ի՞նչ երաշխիք, որ այլ առաջատար ֆուտբոլիստներ ևս չեն հետևի Քրիշտիանուի օրինակին:
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Իրանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրի առնվազն 7 բնակավայրերում ավերածություններ են եղել, հայտնում է Tasnim գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում Է Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում: Գրանցվել է 5 ստորգետնյա ցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:39-ին: Դրան հաջորդել է 3,6-ից մինչև 4,7 մագնիտուդով ևս չորս հետցնցում:
Նշվում է, որ 7 բնակավայրերում արձանագրվել է բնակելի շինությունների պատերի փլուզում:
Ինչպես հայտնում է abcnews.go.com-ը, երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել՝ 11 մարդ:
Ուրոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որը մեր հանրապետության առողջապահությունում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Ուրոլոգիական հիվանդությունների մենեջմենթում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրահատականամենաժամանակից մեթոդները: Ուրոլոգիական խնդիրների ու բուժման լավագույն լուծումների շուրջ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյանի հետ:
—Բժիշկ Հովհաննիսյան, ծառայությունների ի՞նչ ծավալ է առաջարկում Ձեր կլինիկան և որո՞նք են մեր երկրում ամենատարածված ուրոլոգիական խնդիրները:
«Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկան զբաղվում է և´տղամարդկանց, և´կանանց ուրոլոգիական խնդիրների գրեթե ողջ ծավալով: Հիվանդությունները բուժում ենք թե կոնսերվատիվ, թե վիրահատական եղանակներով: Ուրոլոգիական ամենատարածված խնդիրը, որ մեր՝ ուրոլոգներիս, ամենօրյա աշխատանքի մաս է կազմում ամբողջ աշխարհում, շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում կոնսերվատիվ բուժումը երբեմն լինում է շատ արդյունավետ: Բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ստիպված ենք դիմել վիրահատական միջամտության, որովհետև, որպես կանոն, տղամարդիկ ուշ փուլում են դիմում բժշկի: Փաքռ Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, և այդ վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. հիվանդը ենթարկվում է նվազագույն դիսկոմֆորտի և երկու-երեք օրից վերադառնում է տուն: Մեր հիվանդները, համենայն դեպս, մեզնից հեռանում են գոհ ու շնորհակալ: Շագանակագեղձի քաղցկեղն ավելի պակաս է տարածված, քան շագանակագեղձի ադենոման, սակայն լինելով ամենաահեղ չարորակ ուռուցքներից և տղամարդկանց մահվան ամենահաճախ պատճառներից մեկը՝ անհամեմատ ավելի մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Առավել ևս, որ այննենգ ընթացք ունի՝ քանի դեռ հիվանդությունը բուժելի է, տղամարդը գանգատներ չի ունենում, իսկ դրանց հայտնվելուն պես հիվանդությունն արդեն դառնում է մահացու: Ցավոք, երբեմն նունիսկ գանգատ չունեցող տղամարդկանց մոտ ենք հայտնաբերում այս քաղցկեղը անբուժելի փուլում: Այդ իսկ պատճառով, մենք ուրոլոգներս ամեն պատեհություն օգտագործում ենք կոչ անելու 40-45 տարին բոլորած տղամարդկանց դիմել մեզ և անցնելմեր հսկողության տակ՝ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, հիվանդության՝ անբուժելի փուլ թևակոխելու և ճակատագրականբարդությունների զարգացման կանխման նպատակով: Մենք ունենքհարյուրավոր հիվանդներ, ում շագանակագեղձի քաղցկեղը ախտորոշել ենք ժամանակին ու վիրահատել ենք. նրանք առողջ են արդեն 10-15 տարի, և վստահաբար այդ հիվանդությունից չէ, որ պիտի մահանան: Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում բուժման ամենաարդյունավետ եղանակը համարվում է վիրահատությունը, որը կոչվում էարմատական պրոստատեկտոմիա`շագանակագեղձի ամբողջական հեռացումը, որն իմ թիմըամենաառաջիններից մեկն է սկսել լայնորեն կիրառել դեռևս 2002 թ.-ից:Այս վիրահատությունը մենք կատարում ենք կտրվածքով և լապարասկոպիկ, իսկ զարգացած երկրներում կա նաև ռոբոտային տարբերակը:Ավարտելով շագանակագեղձի քաղցկեղին վերաբերող զրույցի հատվածը՝ պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դիմում է մեզ այլ ուրոլոգիական խնդրի, օրինակ ադենոմայի, կապակցությամբ, բայց մեր զգոնության շնորհիվ հայտնաբերում ենք նաև զուգահեռ զարգացող շագանակագեղձի քաղցկեղը:
Տղամարդու սեռական օրգանների չարորակ ուռուցքներից զրուցելուց, չի կարելի անտեսել ամորձու քաղցկեղը, որն ախտահարում է հիմնականում մինչև 35 տարեկան երիտասարդ տղամարդկանց: Բանն այն է, որ չնայածայս քաղցկեղը բավական հեշտ է ախտորոշել, քանի որամորձիները կարելի է շոշափել (ինչպես կնոջ պարագայում կրծքագեղձի քաղցկեղը կարելի է հայտնաբերել), և ցավ, չափի մեծացում, կարծրացում կամ այլ շեղում հայտնաբերելու դեպքում տղամարդը կարող է անմիջապես դիմել ուրոլոգին, այդուհանդերձ բարձիթողի դեպքերը դժբախտաբար շատ են: Երբ ուռուցքը հայտնաբերվում է ժամանակին, այսինքն դեռ տարածված չի լինում, ապակատարում ենք ամորձու արմատական հեռացում և նշանակում ենք պրոֆիլակտիկ քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում: Պետք է հավելեմ նաև, որ ամորձու ուռուցքը մարդկային օրգանիզմի ամենահաջող բուժվող ուռուցքն է:
-Ըստ վիճակագրության Հայաստանում ամենատարածված ուրոլոգիական չարորակ ուռուցքը միզապարկի քաղցկեղն է: Ձեր գործունեությունը և՞ս դա է ցույց տալիս:
Այո, այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում, քան շագանակագեղձի քաղցկեղը, չնայած զարգացած երկրներում առաջինը մի քանի անգամ ավելի տարածված է: Այս տարբերության պատճառներ շատ կան՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ծխախոտի օգտագործումնունի իր ճակատագրական ու եզակի դերը: Հայ մարդիկ շատ են ծխում ու ծխում են ցածրորակ ծխախոտ: Ապացուցված է, որ ծխողների շրջանում միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավել է, քան չծխողների մոտ: Այդ ուռուցքի ժամանակամենահաճախ հանդիպող ախտանիշը արյունամիզությունն է: Դա պարտադիր պայման չէ, սակայն, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր օրերով և ամիսներով ունենում են ահեղ մի գանգատ՝ արյունամիզություն և չեն դիմում մեզ, ուրոլոգներիս: Միզապարկի ուռուցքները հաճախ ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտությամբ, և հաճախ էլ հայտնաբերվում են այլ խնդրի կապակցությամբ հետազոտություն անցնելիս:
-Իսկ միզաքարային խնդիրների դեպքում ի՞նչ լուծումներ եք առաջարկում:
Միզաքարային հիվանդությունը ամբողջ աշխարհում բավականին մեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, իսկ կան էնդեմիկ գոտի համարվող աշխարհագրական գոտիներ, այդ թվում Հայաստանը,որտեղայս հիվանդությունը կրում է համաճարակի բնույթ: Միզատար ուղիներում` երիկամներ, միզածորաններ, միզապարկ՝քարերի առաջացումը արտահայտվում է ինչպես ցավերով՝ գոտկային շրջանում, որովայնայնի ստորին հատվածում, միզուկում, այնպես էլ, սրտխառնոցով, արյունամիզությամբ, տենդով: Միզային համակարգի օրգաններից քարահեռացումը Սլավմեդ Բժշկական կենտրոնում կատարում ենք էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Ստորին միզուղիների, այսինքն միզուկի, միզապարկի, միզածորանների վերջնահատվածների կոնկրեմենտների դեպքում, որպես կանոն, ընտրում ենք էնդոսկոպիկ եղանակը. քարը փշրվում և հեռացվում է միզուկիմիջով: Վերին միզուղիների քարերի դեպքում կիրառում ենք լապարասկոպիկ եղանակը, որն ունի հրաշալի արդյունավետություն:
Բանն այն է, որ լապարասկոպիկ եղանակով քարահեռացումն իրականացնելիս կարողանում ենք միաժամանակ կատարել երիկամի, երիկամի խոռոչների ու ավազանի, միզածորանի ռևիզիա, այսինքն վիճակի գնահատում, և ի հայտ ենքբերում քարագոյացման պատճառները և հենց վիրահատության ընթացքում էլ դրանք վերացնում ենք: Այսինքն լապարասկոպիան, բաց վիրահատության պես, մեզ հնարավորություն է ընձեռում իրականացնելհիվանդության ռեցիդիվի, այսինքն նոր քարերի գոյացման կանխարգելում: Բայց սա կատարվում է նվազագույն ինվազիվ միջամտությամբ:Իսկ միզաքարային հիվանդության պարագայում հիվանդության ռեցիդիվի կանխումըոչ պակաս կարևոր է քարերի հեռացումից, քանի որգլոբալ մասշտաբով գրանցվում է միզաքարային հիվանդության կրկնություն մինչև 50 տոկոս դեպքերում: Լապարասկոպիկ վիրահատությունների շնորհիվ մենք կարողանում են այդ տոկոսը կտրուկ իջեցնել:
Դուք Ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ միջամտությունները կատարում եք լապարոսպիկ եղանակով: Որո՞նք են առավելությունները:
Արդյունավետության ու մինիմալ ինվազիվության պատճառով է, որ լապարասկոպիան մեր թիմի նախընտրած ուղղությունն է, որով ընթանում ենք արդեն 10 տարուց ավել, ունենք հարուստ փորձ ու հմտություններ, և ուրոլոգիական գրեթե բոլոր խնդիրների լուծումն առաջարկում ենք լապարասկոպիկ եղանակով, որն արդյունավետ բուժման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի բան է, երբ կատարում ենք 15-20 սմ կտրվածք, պացիենտին հիվանդանոցում պահում 4-5 օր մինչև կարողանա լիարժեք ազատ շարժվել, վերքը բավարար լավանա, հետո էլ վերքը թողնում է խեղող սպի, պատահում է՝ամիսներով ցավում է, թարախակալվում է, զարգանում է ճողվածք և այլն: Մեկ ուրիշ բան է, երբ կատարվում է լրիվ այլ տեխնոլոգիական մակարդակի ու որակի վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով, երկու կամ երեք1սանտիմետրանոց անցքերով՝ առանց վնասելու պացիենտին, առանց խեղելու մարմինը, հիվանդանոցային ռեժիմը կրճատելով մինչև 1-2 օր: Նորմալ կենսառիթմին վերադառնալն էլտևում է բառացիորեն մի քանի օր, առանց որևէ սահմանափակման:Այս եղանակով կատարում ենք մակերիկամների, երիկամների և միզածորանների վրա կատարվող բոլոր վիրահատությունները, շագանակագեղձի կապակցությամբ կատարվող արմատական պրոստատէկտոմիան:
Ի դեպ, Սլավմեդ ԲԿ-ում ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից ու արդյունավետ բուժումներ իրականացնելու համար: Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած են ոչ միայն վիրահատարանները: Հիվանդասենյակներում տեղադրված են ֆունկցիոնալ ու հարմարավետ մահճակալներ, որոնք տեսել եմ աշխարհի լավագույն կլինիկաներում: Այստեղ պացիենտը վճարում է մեկ անգամ դրամարկղում և ուրիշ ոչ մի կողմնակի վճարում չի կատարում դեղորայք կամ այլ պարագա գնելու համար:
Կան դեպքեր, երբ խնդիրը կարելի է բուժել և վիրահատական և կոնսերվատիվ բուժման եղանակով: Այդ պարագայում ո՞ր տարբերակի վրա է կանգնում Ձեր ընտրությունը:
Մենք տիրապետում ենք ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաներին, և աշխատանքում ներդնում ենք մեր պրոֆեսիանալիզմի և ներուժի մաքսիմումը՝ միշտ ձգտելով միայն լավագույն արդյունքի: Սակայն իհարկե “վիրահատել, թե չվիրահատել”երկընտրանքի առաջ կանգնում է յուրաքանչյուր վիրաբույժ՝ տարբերհիվանդությունների ժամանակ: Ես Ձեզ կասեմ այն սկզբունքի մասին, որ մեր թիմը որդեգրել է: Լինելով վիրաբույժներ՝ մենք այնուհանդերձ, գտնում ենք, որ հիվանդին պետք չէ վիրահատել, եթե նրան կարելի է չվիրահատել: Ավելի պարզ ասած, եթե դեղորայքային բուժումը կունենա նույն արդյունավետությունն, ինչ վիրահատականը, ապա վիրահատություն չենք առաջարկում: Իհարկե սա շատ բարդ հարց է, երբ որոշում ընդունելիս հաշվի ենք առնում տասնյակ գործոններ, որոնց մասին պացիենտը պատկերացում իսկ չունի, հաճախ էլ «կիսալիքը և կիսադատարկ բաժակի» պատմությունն է լինում: Ամեն դեպքում, աշխատում ենք պացիենտին տալ բժշկական որոշման տրամաբանական և հիմնավորված բացատրություն:Ի դեպ, մեր այս մոտեցումը հիվանդները բարձր են գնահատում են, ու շնորհակալ հեռանում, քանզի հասկանում են, որ որոշումը կայացվել է բացառապես իրենց շահերից ելնելով:
Ուրոլոգիական ոլորտը բավական արագ է զարգանում: Ի՞նչ տեղ եք տալիս վերապատրաստումներին:
Մեր մասնագիտությունն այն բացառիկներից է, որտեղ շարունակական մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը պարտադիր է: Սա ոլորտ է, որ անընդհատ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ ու սարքավորումներ: Մասնագիտության զարգացմանը համահունչ չքայլել, նշանակում է ոչ թե դոփել տեղում, այլ հետադիմել: Ավելի հաճախ հնարավոր չէ, սակայն տարվա ընթացքում մեկ-երկու անգամ պարտադիր վերապատրաստումները Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն համալսարանական կլինիկաներում, խոշոր մասնագիտական ժողովներին մասնակցությունը մեր թիմի անդամների բժշկական գործունեության կարևոր մասն են կազմում: Դրանք մեզ օգնում են քայլել ժամանակակից ուրոլոգիայի նվաճումներին համահունչ, Հայաստան բերել բուժման նորարարական մեթոդներ ու զարգացած երկրներում ընդունված վերջին մոտեցումներ: Օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, իմացությունն իհարկե ունի կրիտիկական նշանակություն: Այսօր մեր թիմն իր վերապատրաստումների և որակավորման մակարդակով անգամ պատրաստ է ռոբոտային լապարասկոպիկ վիրահատություններ իրականացնել, եթե ապագայում ստեղծվեն նաև այդ տեխնիկական հնարավորությունները:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.