23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բաքուն շարունակում է սպառնալ հայկական կողմին, թե Արցախի ու Հայաստանի միջև հաղորդակցությունն էլ ավելի կաթվածահար վիճակում կպահեն, եթե չկատարեն Ադրբեջանի պահանջները։ Չնայած Հաագայի դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու վերաբերյալ, Ադրբեջանն արդեն 108-րդ օրն է շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը, դեռ մի բան էլ հանդես է գալիս նոր շանտաժնելով։
Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամիջոցները հենց այդ սպառնալիքններն են ինտենսիվորեն տիրաժավորում։
Այսպես՝ ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամեդովի շուրթերով Ադրբեջանը հնչեցնում է հետևյալ միտքը. «Ամեն անգամ երբ կհրաժարվեն հանդիպել Բաքվում կամ Ադրբեջանի այլ հատվածում, կիրականացվեն պայմանների ու իրավիճակի փոփոխմանն ուղղված գործողություններ (Ադրբեջանի կողմից/խմբ.) ու ավելի շատ կաթվածահար կարվի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների գործողությունները Ղարաբաղում»։
Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ անգամ հանդես էր եկել ցինիկ առաջարկով՝ ԼՂ բնակչության ներկայացուցիչներին հրավիրելով Բաքու, իբր, քննարկելու ստեղծված իրավիճակը։
Դրան ի պատասխան Արցախի ԱԳ նախարարությւոնը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր.
«Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- մարտի 28-ին հայտարարել է Արցախի հանրապետության ԱԳՆ-ն:
2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը:
Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Ընտրությունները, սակայն, բնութագրվել են նաև ուժեղ բևեռացմամբ և խաթարվել են ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ: Դիտորդական առաքելությունը նշել է, որ «ընտրությունների օրվան նախորդող ժամանակահատվածում կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը արատավորել է բանավեճը»։ Մյուս թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու համար ճնշում գործադրելու դեպքերը, ձայների գնման մեղադրանքները, իշխող կուսակցության և պետության միջև սահմանի լղոզումը, վարչական միջոցների ենթադրյալ չարաշահումը, քարոզարշավի ֆինանսավորման անբավարար դրույթները և ընտրական բողոքներ ներկայացնելու թույլ կողմը»:
Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում և հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:
2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է. «Տեղեկություններ են եղել, որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերին կատարել են ապօրինի սպանություններ և ցուցաբերել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք հայկական ուժերի նկատմամբ»:
Պետդեպարտամենտը «Կամայական կյանքից զրկելու և այլ անօրինական կամ քաղաքական դրդապատճառներով սպանություններ» ենթավերնագրի ներքո մտահոգություն է հայտնել․ «բանակում ոչ մարտական մահերի և այդ մահերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ»։
Այնուհետև Պետդեպարտամենտը մանրամասնել է ընտրությունների հետ կապված հետագա խնդիրները. «Ընտրություններին առնչվող կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները շարունակվել են։ Իրավապահները Տավուշի մարզում սեպտեմբերի 25-ի ընտրությունների օրը ձերբակալել են ընդդիմադիր կոալիցիայի՝ «Ուժեղ համայնքի» հետ կապված համայնքապետարանի երկու աշխատակցի: Այս ձերբակալությունները հաջորդել են 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետերի կալանավորմանը»։
Լուրջ խնդիրներ են եղել նաև դատարանների հետ կապված. «դատական համակարգը չի դիտարկվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ են եղել դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին: Գործերի մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշման մասին պնդումները չեն քաջալերել պրոֆեսիոնալներին դիմել դատական պաշտոնների: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են զեկուցել դատավորների մասին, որոնք ձեռք են բերել զգալի քանակությամբ գույք և ունեցվածքներ, որոնք անհամաչափ են նրանց աշխատավարձին և շարունակել են նշել, որ բոլոր գործող դատավորների ստուգման բացակայությունը՝ հիմնված անաչառ չափանիշների վրա, մասնավորապես՝ Գերագույն դատարանում, Դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում խարխլել են դատական համակարգի պարկեշտությունը։ Նրանք նաև նշել են, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրման ստուգումները սահմանափակ են իրենց շրջանակում և չեն օգնել կաշառված դատավորների հեռացմանը»:
Պետքարտուղարության զեկույցի 2-րդ բաժինը վերաբերում էր «Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքին»: «Խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների» ենթավերնագրի ներքո, զեկույցում ասվում էր, որ «կառավարությունը հիմնականում հարգում է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներով»։
Զեկույցում «Բռնություն և ոտնձգություն» թեմայով, ասվում էր. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե տեղական ՀԿ-ն մեկ տարվա ընթացքում հաղորդել է 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքերի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանում էին ընդդիմության ցույցերը»։
Զեկույցում «Խաղաղ հավաքների ազատության» վերաբերյալ ասվում է. «մինչ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում էր հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ, ոստիկանության դաժանությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ցուցարարների կամայական կալանավորումը… Հունիսի 2-ին «Կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, բռնի ձերբակալությունները, ծեծը և նվաստացուցիչ վերաբերմունքը ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»։
Հայաստանի վերաբերյալ Պետքարտուղարության ծավալուն զեկույցը քննադատորեն, սակայն ճշգրիտ կերպով շատ մանրամասնորեն նկարագրել է մարդու իրավունքների տարբեր խախտումները։
Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»: Հիասթափեցնող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական իշխանություն հաստատելու քողի տակ իշխանության գալուց հինգ տարի անց Հայաստանը դեռևս դասակարգվում է որպես «Անցումային խառը վարչակարգ»։
Միակ մխիթարությունը Հայաստանի համար այն է, որ նրա երկու թշնամի հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, շատ ավելի ցածր միավորներ ունեն։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան Freedom House-ի ազատության վարկանիշով դասվել են որպես «ոչ ազատ»: Ժողովրդավարական կառավարման տեսանկյունից Ադրբեջանը դասակարգվում է որպես «Ամուր բռնապետական վարչակարգ», իսկ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը դեռևս պատրաստ չէ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Բերձոր (խմբ.) քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել, որ մինչև այս տարվա վերջ հազարավոր մարդիկ կապրեն Բերձոր (խմբ.) քաղաքում:
«Սկսել ենք Զաբուխ և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը։ Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխ գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։ Զաբուխի բնակիչների համար հիմնվում է լրիվ նոր գյուղ»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Բերձոր (խմբ.) քաղաքում մզկիթ կկառուցվի:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության/հայտնի է, որպես՝ ստատուտ/ և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Ե՞րբ է Հայաստանը ստորագրել Հռոմի կանոնադրությունը
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին։
Ինչո՞ւ մինչ այս Հայաստանը չէր վավերացրել
Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը կասեցվեց՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի Հռոմի Կանոնադրությունից բխող մի շարք պարտավորությունները չէին համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ե՞րբ ՀՀ կառավարությունը վերսկսեց վավերացման գործընթացը
ՀՀ կառավարությունը, 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ, հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելուն և դրանց Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան:
2023 թվականի մարտի 27-ին ամբողջությամբ հրապարակվեց ՍԴՈ-1680 որոշումը:
Ո՞ր հոդվածն է առանձնացրել և հնարավոր է՝ առավել կարևորել ՀՀ Սահմանադրական դատարանը
Հայաստանի ՍԴ որոշման մեջ Հռոմի կանոնադրության 128 հոդվածներից առանձնացվել էին ի թիվս այլի հենց 59-րդ հոդվածում ամրագրված անձի կալանավորման վերաբերյալ դրույթները մասնավորապես.
«է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝
— կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,
— այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,
— պահպանվել են այդ անձի իրավունքները (հոդված 59, մասեր 1 և 2).» :
Այլ կերպ ասած Միջազգային քրեական դատարանի կողմից ցանկացած անձի նախնական կալանավորման կամ կալանավորման որոշումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն այն կատարելու, պարզապես ապահովելով անձի իրավունքները և ընթացակարգային դրույթները:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ Հռոմի կանոնադրության մեկ այլ դրույթ ևս հիշատակվել է, մասնավորապես. «անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան (հոդված 59, մաս 7)»:
Արդյո՞ք հոդվածը վերաբերելի է Ադրբեջանի նախագահին
Տպավորություն կարող է առաջանալ, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մեխանիզմ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսի 10-ից:
Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի կանոնադրությունը
Իրականում Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը ունենալով բոլոր հիմքերը, փաստերը և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այդ թվում 2021 թվականի մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամաբողջականության խախտման, ագրեսիայի վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, իսկ նախաձեռնելու համար անհրաժեշտ չէր որպեսզի Հայաստանը վավերացներ Հռոմի կանոնադրությունը: Վավերացնելով իրավմամբ հավելյալ իրավական գործիք է տրամադրվում այդ հարցի վերաբերյալ դիմում-գանդատ ներկայացնելու մասով։ Սակայն կրկին պետք է նշել, որ հենց ստեղծված իրավիճակում առանց այդ գործիքի իրացման, Միջազգային քրեական դատարանի համապատասխան պալատի կողմից այն կարող էր նախաձեռնվել սակայն այն տեղի չի ունեցել: Նշվածի հավաստումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան չեն հանդիսանում Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման որոշում է կայացվել 2023 թվականի մարտի 17-ին:
Հայաստանը պարտավո՞ր է կատարել միջազգային քրեական դատարանի պահանջները
Միջազգային քրեական դատարանը ոչ անդամ պետությունների պահանջ-խնդրանք ներկայացնելու իրավազորությամբ օժտված չէ: Հայաստանը վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, ի թիվս այլի, պարտավորվում է որպես Կանոնադրության անդամ պետություն պահանջի դեպքում կատարել համապատասխան պարտավորություններն, այդ թվում՝ կալանավորման որոշումների մասով:
Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը վավերացրած կանոնդարությունից առանձնացրած հրապարակել կալանք վերաբերյալ հոդվածը
Սա, կարծում ենք, այն հարցն է, որ պետք է ուղղել հենց ՀՀ Բարձր դատարանին։ Հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո ավելի շատ քաղաքական է, և, ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավական որոշումը այժմ քաղաքական հստակ մեսիջ է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից։
Աղբյուրը՝ Yrevan.Today
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է
համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով)
ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք։
2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Էդուարդ Միրզոյանը և Էդգար Եդիգարյանը ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել Ալբերտ Թորոսյանի և Ռազմիկ Կարապետյանի հետ, որի ընթացքում Է. Միրզոյանի և Է.Եդիգարյանի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, նախատեսելով գործողությունների հետևանքով ապօրինաբար կյանքից զրկելու իրական հնարավորությունը, ձեռքերով և տեղում վերցրած փայտի կտորով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ալբերտ Թորոսյանի և Ռազմիկ Կարապետյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ալբերտ Թորոսյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ռազմիկ Կարապետյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է Արցախի դատախազությունը՝ հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ, նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կարապետյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Եդիգարյանը պահելով Ռ. Կարապետյանի ոտքերից, իսկ Է. Միրզոյանը՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կարապետյանի գլխին՝ խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում:
Նախաքննության ընթացքում Է. Միրզոյանին և Է. Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով:
Է. Միրզոյանի և Է. Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր մարդկանց» ներդնել ուժային կառույցներում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վուգար Մուստաֆաեւը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար։ 37-ամյա Վուգար Մուստաֆաեւն իր կարիերան սկսել է 2006-2008 թվականներին՝ աշխատելով տարբեր ընկերություններում՝ որպես աշխատակիցների ուսուցման հարցերով համակարգող, ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման մասնագետ։
2009-2012 թվականներին աշխատել է որպես գլխավոր մասնագետ Erst & Young միջազգային աուդիտորական ընկերությունում, 2012-2014 թվականներին՝ Azerfon ՍՊԸ-ում ներքին աուդիտի բաժնի տնօրեն, 2014-2022 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել PASHA Holding ՍՊԸ-ում եւ դրա կազմի մեջ մտնող ընկերություններում։ Մինչ այս նշանակումը Մուստաֆաեւը եղել է PASHA Sığorta ԲԲԸ-ի եւ Paşa Hayat Sığorta ԲԲԸ-ի հսկիչ հանձնաժողովների նախագահը։
Ավելի վաղ պաշտպանության փոխնախարար էր նշանակվել Ագիլ Գուրբանովը։ Գուրբանովին եւ Մուստաֆաեւին միավորում է իրենց աշխատանքային գործունեությունը՝ ի շահ Մեհրիբան Ալիեւայի։ Գուրբանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի առաջին տիկնոջը պատկանող PASHA Holding LLC-ում եւ PASHA Investments-ում։
«Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվանումով ֆարսը շարունակվում է։ Այս անգամ այս բեմադրության դերասանները նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ծավալուն դիմումում Հայաստանին ուղղված բողոքների հետ մեկտեղ կա նաեւ պահանջ «փաստահավաք առաքելություն ուղարկել Հայաստան՝ ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակի մոնիթորինգի համար»։
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից, որտեղ ժամանակին բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմել», իսկ «ժամանակակից Հայաստանի տարածքում նրանց պատմական եւ մշակությային ժառանգությունը, ներառյալ մզկիթներն եւ գերեզմանոցները, զանգվածային ոչնչացման են ենթարկվել»։ «Երեւանի Կապույտ մզկիթը, միակ պահպանված մզկիթը Հայաստանում, ակնհայտ կեղծ կերպով ներկայացվում է որպես «պարսկական մզկիթ», գրում են դիմումի հեղինակները եւ անմիջապես հակասում իրենց. «Իրականում այն կառուցել են ադրբեջանցիները, որոնք այն ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը եւ դարեր շարունակ նրանք այնտեղ ծեսեր են կատարել։
Ավելին, մզկիթը մեկ էթնիկ խմբին վերագրելը անհարգալից վերաբերմունք է մեր կրոնի նկատմամբ, որը պաշտամունքի վայրերը չի առանձնացնում էթնիկական հատկանիշով, այլ միավորում է բոլոր մարդկանց՝ անկախ ռասայական կամ էթնիկ պատկանելությունից»:
Հետո երեք էջերում շարադրված են բողոքներ, մեղադրանքներ, զրպարտություններ ու ամենատարբեր բանսարկություններ, որոնք պատմելը իմաստ չունի, բայց որոնք որոշակի պատասխան են պահանջում։
Ազուլեին դիմելը, ակնհայտ է, միաժամանակ երկու նպատակ է հետապնդում։ Մեկը «հին ադրբեջանական մշակույթի ավերված հուշարձանների» թեման ուռճացնելն է, երկրորդն ուղղակիորեն կապված է գլխավոր տնօրենի անձի հետ եւ Ադրբեջանի ղեկավարության ներկայացմամբ՝ այս եվրոպացի պաշտոնյայի նկատմամբ տածած հակակրանքով։ Շեղվելով թեմայից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի քայլ չձեռնարկեց ոչ այն ժամանակ, երբ բուլդոզերները հողին հավասարեցրեցին Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եզակի հայկական խաչքարերը, կամ երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրին հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի օկուպացված հողերում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջելով գտնել «ադրբեջանական մշակույթի հետքեր»՝ Բաքուն հիանալի գիտակցում է, որ հնարավոր չէ նման հետքեր գտնել այն պարզ պատճառով, որ դրանք երբեք չեն եղել։ Այո, մինչ հակամարտությունը Հայաստանում բնակվում էին որոշակի թվով ադրբեջանցիներ։ Ոչ միլիոն, իհարկե, ինչպես փորձում են ներկացանել Ադրբեջանում, եւ նույնիսկ ոչ կես միլիոն, եւ առավել եւս՝ ոչ «բնակչության մեծամասնությունը»։
Եթե Ադրբեջանում բնակվող հայերը կազմում էին հանրապետության մտավորականության զգալի մասը, ապա Հայաստանում ադրբեջանցիները հիմնականում բնակվում էին գյուղերում եւ, ոչ վիրավորելու նպատակով պետք է ասել, որ ներդրում չեն ունեցել մշակութային ժառանգությունում, թեեւ հայտնի էին իրենց աճեցրած մրգերով, բանջարեղենով եւ կանաչիներով: Եվ գործնականում Հայաստանում ապրող բոլոր ադրբեջանցիները կարողացել են հանգիստ հեռանալ հակամարտության սկզբնական փուլում՝ իրենց հետ տանելով իրենց իրերը, այդ թվում՝ շների տնակները։ Հայաստանից մեկնող ադրբեջանցիներին ամենաքիչը հետաքրքրում էին գրքերը։ Դրանք որպես կանոն թողնում էին անպետքության պատճառով:
Դե, իսկ ինչ վերաբերում է Կապույտ մզկիթը յուրացնելու Բաքվի համառ փորձերին, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում ադրբեջանական իշխանությունները հանրությանը «կուրախացնեն» նոր հայտարարությամբ, օրինակ, որ այն անձամբ կառուցել է ներկայումս ողջ Ալիեւի պապը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։
«Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է և շատ վտանգավոր»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։
«Սրան կարող ենք ասել մեկ բան. Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով: Բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում», — հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և օրինականորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։about:blank about:blank
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Մոսկվան զգուշացրել է հայկական կողմին Երևանի հնարավոր որոշումների ծայրահեղ բացասական հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է, որ ՄՔԴ-ի նկատմամբ Երևանի պարտավորությունները, որոնք ամրագրված են Հռոմի կանոնադրությամբ, համապատասխանում են երկրի սահմանադրությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաագայում գտնվող դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» հրաման է տվել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.