23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաց բերող Արթուր Սարգսյանին ինչպես և կանխատեսել էինք, մոռացանք ազգովի. Մի կողմից՝ Աժ ընտրությունները, մյուս կողմից՝ սոցցանցի «կարճ հիշողությունը» նպաստեցին դրան: Հաց բերողի մասին իր ՎԱՐԿԱԾՆ է ներկայացնում անկախ վերլուծաբան Վաղարշակ Երեմյանը:
«Հաց բերողի» կապակցությամբ մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ հանրությանը չներկայացվեցին: Իսկ այդ պատասխանները կօգնեին լույս սփռել այդ մարդու ֆենոմենի վրա, բացահայտել այն անձանց ու հանգամանքները, որոնք կարճ ժամանակում Արթուրին դարձրին հանրային կերպար, ապա՝ <<հերոս>>, ապա՝ <<զոհ>>:
Հարց 1-ին: Կոնկրետ ինչու՞մ էին Արթուրին մեղադրում իրավապահ մարմինները: Միայն ՊՊԾ գունդը զավթած զինյալներին հաց տանելու՞ մեջ։ Թե՞ Արթուրը գնդի ներսում այլ գործողություններ էր կատարել, օրինակ՝ որպես տեխնիկական գերազանց կրթություն ունեցող` ներս մտնող բժիշկների ու նրանց մեքենաների վրա ԱԱԾ գաղտնալսող սարքեր հայտնաբերելու և չեզոքացնելու, զինյալների անսարք ռադիոսարքերը նորոգելու հարցերում է օգնել։ Իմիջիայլոց այս գործողությունները «Հաց բերողի» կողմից կատարելու մասին տեղեկություններ տարածվեցին առաջին իսկ օրերից թե՝ ազատության մեջ գտնվող զինյալների, թե՝ բժիշկների, և թե՝ ազատված պատանդների կողմից։ Ի վերջո, ըստ տեղեկությունների` միայն Արթուրը չէր զինյալներին հաց տվող։ Հաց տվել էին նաև ՊՊԾ գնդի դիմացի տների որոշ բնակիչներ, նաև հարակից շենքերի պատանիներ, ինչու՞ նրանց էլ մեղադրանք չառաջադրվեց: Ուրեմն հաց բերելը Արթուրի միակ աջակցությունը չէր զինյալներին։
Հարց 2-րդ: Եթե Արթուրը միայն հաց բերող էր, ինչու՞ այն օրերին, երբ կար զինյալներին վնասազերծելու վտանգ, և նաև մի քանիսին զենքի ուժով վնասազերծել էին, Աթուրը հաց տանելուց հետո դուրս չեկավ գնդի տարածքից, այլ մնաց միացավ զինյալներին ու ըստ էության դարձավ նրանցից մեկը։
Հարց 3-րդ: Արթուրին ձերբակալելուց հետո ինչու՞ հինգ ամիս շարունակ ո՛չ նա, ո՛չ էլ նրա պաշտպանները, չէին բարձրաձայնում նրա Բեխտերևյան հիվանդության մասին։ Ո՞վ էր արգելել Արթուրին քննությանը հայտնել հիվանդության մասին, և ինչու՞։ Ինչու՞ Արթուրի հիվանդության մասին փաստաթղթերը քննությանը ներկայացնելու, նրան օր առաջ կալանքից ազատելու, քաղաքացիական հիմնարկում բուժումն իրականացնելու փոխարեն որոշվեց այդ փաստաթղթերը թաքուն պահել քննությունից և գանգատի հետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչու հիվանդության մասին իրավապահներին առաջինը դիմեց ո՛չ թե պաշտպանական կողմը, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը։
Հարց 4-րդ: Ինչու՞, երբ ամանորի նախաշեմին Արթուրին ազատեցին կալանքից, որ բուժումը շարունակի քաղաքացիական մասնագիտացված հիմնարկում, նրան ոչ ոք, այդ թվում պաշտպանական կողմը` չհամոզեց, չպնդեց, որ պառկի հիվանդանոց , բուժում ստանա, այլ հակառակը՝ ակտիվորեն քաջալերում էին մասնակցել տարբեր քաղաքական հանդիպումների։ Արդյո՞ք Արթուրի կազդուրվելը որոշ ուժերի ձեռնտու էր, թե՞ հակառակը` նրա մահը կարող էր իշխանության դեմ հանրությանը տրամադրելու միջոց դառնալ։
Հարց 5-րդ: Տեսե՞լ եք արդյոք առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Արթուրի տված հարցազրույցի տեսագրությունը, մեկ անգամ էլ ուշադիր նայեք: Արթուրը շպարված դեմքով խոսում է, ասես բոլորովին առողջ մարդ։ Արթուրի <<կողմնակիցների>> համար տրամաբանորեն առավել շահեկան էր ցույց տալ հյուծված զոհի, դրանով մեղադրել իշխանություններին հվանդի նկատմամբ անգութ գտնվելու մեջ: Բայց ոչ, զարմանալիորեն նրան դեռ մի բան էլ շպարում են, դեմքն ավելի հիշվող, առողջ, գեղեցիկ ցույց տալու համար։ Արդյո՞ք խնդիրը նրանից վառ, լուսավոր հերոս կերտելը չէր, արդյո՞ք նրա միսսիան դեռ առջևում չէր, արդյո՞ք ծրագրված չէր, որ նա դեռ պետք է մահանա և այս կադրերով հետագայում բարձրաձայնվի՝ թե ինչ առողջ ու լուսավոր մարդ հեռացավ։
Հարց 6-րդ: Եթե Արթուրի զոհ դառնալու միսսիան դեռ առջևում չէր, ինչու՞ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո նրան որոշ <<մտերիմներ>>, <<պաշտպաններ>> թույլ չէին տալիս ներկայանալ քննությանը, ինչու՞ էին խոչընդոտում նրան կատարել ազատության մեջ հայտնվելիս ստանձնած պարտականությունները, ու՞մ էր ձեռնատու Արթուրին ներշնչելը, թե նա հանրային դեմք է, կարող է քննության չներկայանալ և նրանք ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Ու՞մ էր ձեռնատու նրան նորից կալանքի դուռ տանելը։ Հաստատ, ո՛չ իշխանությանը։ Ինչու՞ պետք է նրան ազատողները կրկին կալանեին։ Միայն չասե՛ք թե՝ վախ կար որ լայն ճանաչում է ձեռք բերում։ Հիշե՛ք, երբ 2-րդ անգամ կալանելուց հետո կանայք հավաքվել էին քննչականի շենքի մոտ, փողոցում հաց էին բաժանում, քաղաքացիների մեծ մասը Արթուրին ոչ էլ ճանաչում էր։
Հարց 7-րդ: Եթե Արթուրի մահը նրան զոհ դարձնելու խնդիր չէր լուծելու, ապա պետք է պարզել, թե 2-րդ անգամ կալանավորվելուց հետո ո՞վ էր այցելում նրան քրեակատարողական հիմնարկում և նման հիվանդության պայմաններում ո՞վ էր նրան հրահրում, ոգեշնչում, դրդում իրականում առողջությանը խիստ վտանգավոր քայլի գնալ` հացադուլ անել, դրանից հետո էլ հրաժարվել բուժ օգնությունից։
Հարց 8-րդ: Երբ Արթուրին 2-րդ անգամ ազատեցին կալանքից, ո՞վ և ի՞նչ նպատակով էր նրան համոզում կիսատ թողնել բուժումն ու հիվանդանոցից ինքնագլուխ հեռանալ տուն։
Հարց 9-րդ: Ո՞վ կամ ովքե՞ր էին, որ մահվան նախորդ օրը Արթուրին այցելել են նրա տանը, պատվիրված խորոված քյաբաբով ընթրել հետը (չմոռանաք, որ Արթուրը երկար ժամանակ հացադուլի մեջ էր եղել և սնվելը պետք է բժիշկների հսկողությամբ լիներ)։
Հարց 10-րդ: Ո՞վ որոշեց, մահվան նախորդ օրն Արթուրին ծանր վիճակում տեղափոխել Երևանի հատկապես ամենահամեստ հիվանդանոցը` Հանրապետական հիվանդանոց։ Չէ որ Երևանի ավելի թանկ հիվանդանոցում բուժում ստանալու հնարավորություն լիարժեք կարող էր ապահովել Սասնա Ծռերի աջակիցների հիմնադրամը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` այդ հիվանդանոցը կամ դրա տերը որոշ կապեր ունի Արթուրի պաշտպանի ընտանիքի հետ։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Արթուրն ինչ որ ուժերի ձեռքին դարձավ զոհաբերման թատերականացման զոհը, չարագործների հաշվարկները սխալ դուրս եկան։ Նրա մահը, ի հիասթափություն շատերի, երկրում ցնցումներ չառաջացրեց, բացի մի քանի օր երիտասարդ Շահենականների հավաքներից, ուրիշ ոչ մի իրարանցում չեղավ, քաղաքական ոչ մի ուժ, չկտրվեց իր նախընտրական գործերից և դուրս չեկավ փողոց։ Ամենայն հավանականությամբ մեր քաղաքացիները հասկացան, որ Արթուրն էլ իր մեղքն ուներ օրը ցերեկով Երևանի ներսում երեք անմեղ ոստիկանի սպանության մեջ, որ եթե Արթուրն իր արկածխնդրությամբ չմիանար զինյալներին և նրանց մոտ կեղծ ոգևորություն չառաջացներ, նրանք ավելի շուտ կհանձնվեին և հնարավոր կլիներ խուսափել գոնե նախավերջին օրը ոստիկան Տեփանոսյանի դավադիր սպանությունից։
ՎԱՂԱՐՇԱԿ ԵՐԵՄՅԱՆ
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանում արտակարգ դրության կամ Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում տագնապ հայտարարելու համար օգտագործվելու են կապի բոլոր միջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ: Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը:
Որոշումը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպման գործընթացները:
Կառավարության որոշման համաձայն՝ ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում.
- «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
- «Ուշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն: «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում.
- Պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
- Բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:
«Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն: «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում.
- Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
- Բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին։
Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի հայտարարություն է տարածել 2016-ի ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասին։ Հայտարարությունը տարածել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։
«Մեկ տարի առաջ, դադարեցին ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:
Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»։
«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաև ՀՀ ՔՕ-ի 155-րդ հոդվածը՝ Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Ազգային ժողովի ընտրություններում նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը որևէ կերպ չմասնակցեց, դա է պատճառը, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե նա վաճառում է Հայաստանում իր կարողությունները և պատրաստվում արտագաղթել ԱՄՆ:
Դա այդքան էլ այդպես չէ, նրա մերձավոր շրջապատը համակրում էր ՀՀԿ- ական Հակոբ Բեգլարյանին, որն էլ ռեյտինգայիններից առաջինն է թիվ 4 ընտրատարածքում: Ասել է թե՝ Սեդրակյանի գործոնը, նրա հեղինակությունը օգտակար եղավ ՀՀԿ-ին:
Մհեր Սեդրակյանը Հայաստանում է, և այս պահի դրությամբ ոչ մի տեղ չի պատրաստվում մեկնել: Արտերկրի հետ կապեր ունի նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը , որը ժամանակ առ ժամանակ բացակայում է երկրից:
Սեդրակյանը բավականին սերտ կապերով է կապված իր շրջապատին, իր հարազատներին և դժվար թե նման հնարավորությունների տեր անձը երկիրը լքելու որոշում կայացնի:
Ինչ մնում է բիզնեսին, այսօր բոլորս գիտենք, որ քիչ թե շատ հնարավորություն ունեցող գործարար դրսում բիզնեսներ ունի, չի բացառվում, որ Սեդրակյանները ևս կունենա: Ավելին՝ թե Սեդրակյանը, թե նրա թիմակիցները երկրում տեղի ունեցող փոփոխություններից լավի սպասումով են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել «Ռազմական դրության մասին» Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվում է երեք ամսվա ընթացքում մշակել եւ նախագահին ներկայացնել Ադրբեջանի գործող օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը «Ռազմական դրության մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկներ, նախագահի հետ եռամսյա ժամկետում համաձայնեցնել ռազմական դրության ռեժիմի ապահովման եւ դրա հետեւանքների վերացման աշխատանքները ֆինանսավորելու կարգը։ Հանձնարարվում է հնգամսյա ժամկետում նախագահին զեկուցել վերը նշված օրենքի իրագործման մասին, եւ լուծել դրանից բխող մյուս հարցերը։ Իլհամ Ալիեը նաեւ կարգադրել է «Ռազմական դրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ սահմանել սույն օրենքի դրույթների իրագործման եւ դրա հետեւնանքերի վերացման աշխատանքների ընթացքում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու կարգը։
1994 թվականին «Ռազմական դրության մասին» ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն: Ըստ այդմ, զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել զինվորական կառավարման մարմինների ու պետական այլ կառույցների եւ պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը:
Ռազմական դրության հայտարարման դեպքում արգելվում է հանրահավաքների, ցույցերի, երթերի, ժողովների ու զանգվածային այլ միջոցառումների անցկացումը: Պարզեցվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գործած օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը կրճատվել է մինչեւ 48 ժամի։ Օրենքում նշվում է, որ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած կամ Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրի կամ երկրների քաղաքացիները ռազմական դրության պայմաններում գերեվարվելու եւ ներկալվելու են։
Երկրում ռազմական դրության հայտարարման դեպքում գործադիր իշխանության մարմինը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» միջազգային կոնվենցիային համապատասխան՝ 3 օրվա ընթացքում, ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարներին պետք է իրազեկվի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասնակի եւ ժամանակավոր սահմանափակման եւ դրա պատճառների մասին։
Այսպիսով, ծանոթանալով «Ռազմական դրության մասին» նոր օրենքն՝ կարելի է արձանագրել, որ բոլոր հիմքերը կան Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարելու համար: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հնարավոր պատերազմի: Այդ առումով հաշվի է առնվել ապրիլյան պատերազմի փորձը, երբ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին սպրդում ադրբեջանական բանակի կրած ահռելի կորուստների վերաբերյալ: Հնարավոր է նաեւ, որ փոփոխությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններն իրենց ապահովագրում են բողոքի տարերային ցույցերի կրկնությունից, ինչի հավանականությունը երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պատճառով նորից մեծացել է:
Ըստ նախարարի` առայժմ գնահատում են ճանապարհների վիճակը. «Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետք է անենք կամ հիմնանորոգում, կամ միջին նորոգում, կամ ուղղակի փոսալցում: Այն մարզերը, որտեղ շատ վատ է վիճակը, ժամանակավոր լուծում կտանք, մինչև ֆինանսական աղբյուրները կլինեն»:
Նախարարը բավականին տարօրինակ մեկնաբանություն տվեց։ «Բյուջեում հատկացումներ չկա՞ն ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման համար» հարցին պատասխանեց,«Ընդհանուր մեր ճանպարհների վիճակն այնպիսին է, որ բյուջեի հատկացումը միանգամից ամբողջ ճանապարհների հարցը չի լուծի: Ամբողջ ճանապարհների հարցը լուծելու համար շատ մեծ ներդրումներ են պետք»:
Իսկ ով է ասում, որ բոլոր ճանապարհների նորոգումները միանգամից պետք է արվեն: Այլ խնդիր է, որ ձեռքը բյուջեին մեկնելու փոխարեն գերադասում են դոնորներին մեկնել ու սպասել: Քանի որ ընդհանուր հիմնարորոգման գումարը չկա, իրենց մնում է հիմնականում ճաքալցումն ու փոսալցումը, ինչը նախարարի իսկ խոստովանությամբ՝ ժամանակավոր լուծում է:
Բանն այն է, որ այդ գործողությունն էլ շատ վատ հիմքերի վրա է դրված մեզ մոտ։ Նախարարը պարզաբանում է. «Դուք տեսնում եք, թե Հայաստանում ջերմաստիճանային տատանումն ինչքան է, ամառվա +50-ից ձմռանը մինչև -30-40 հասնում է, ճանապարհներն այդ պայմաններում, իհարկե, շատ դժվար են սպասարկվում»:
Մինչդեռ մասնագետները պնդում են, որ ասֆալտապատող կազմակերպությունների հետ համաձայնության գալով կատարվում է անարդյունավետ աշխատանք, որի մասին երկու կողմն էլ քաջատեղյակ է լինում:
Միանշանակ է, որ հատկացվող գումարի դիմաց չի կարող որակյալ ասֆալտ ապահովվել, արանքում՝ լվացվող գումարներն ահռելի են, ու չի բացառվում, որ այդ ամենը արվում է միտումնավոր, որ ամեն տարի նույն ճանապարհները նորոգելու կարիք առաջանա:
Մնում է հուսալ, որ այս ոլորտում ինչ -որ բան կշտկվի և վարչապետի ասած արտակարգ ռեժիմի մեջ տարվող աշխատանքները որակով ևս արտակարգ կլինեն:
Աննա Գրիգորյան
Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, սակայն , որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ մեր ունեցած մշակույթի նախարարներից և ոչ մեկն այդպես էլ չի կարողացել սեփական հետքը թողնել երկրի ու հասարակության համար գերկարևոր այս ոլորտի կյանքում:
Մշակույթը Հայաստանում , ի ցավ սրտի ու հակառակ բոլոր գրված ու չգրված օրենքների , մշտապես դիտվել է որպես անկարևոր մի երևույթ , իսկ այս հարցում վարվող քաղաքականությունն էլ երբեք աչքի չի ընկել իր էֆեկտիվությամբ:
Սա փաստ է :
Երբ մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ , որ Հասմիկ Պողոսյանին փոխարինող է հայտնվել , շատերը լցվեցին հույսով , թե ըհը , կարծես սայլը տեղից շարժվում է , ու հանձին Արմեն Ամիրյանի ունենալու ենք հայ մշակույթի անխոնջ մարտիկի :
Անցավ որոշակի ժամանակ , սակայն , ու պարզ դարձավ , որ գործ ունենք սովարական բիզնեսմենի հետ , ում քարից հաց քամելու անզուգական «հունարը», ի դժբախտություն հայ մշակույթի, դրսևորվելու է ամենևին էլ ոչ ի նպաստ վերջինիս :
Հայ մտավորականության շրջանում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Արմեն Ամիրյանի ` վերջերս բարձրաձայնված այն մտահղացումն ու մտադրությունը , համաձայն որի ` նախարարը նախատեսում է Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը վերածել Հայաստանում օբյեկտաշինության մի անկրկնելի նմուշի:
Նախատեսում են շենքում մի քանի ռեստորաններ ու սրճարաններ բացել,ուր մուտքը կլինի ազատ, ու բացարձակապես բոլորն, անկախ տարիքային, սեռային, սոցիալական ու աշխարհայացքային տարբերություններից, կկարողանան գաստրոէնթերոլոգիական բնույթի հաճույքները վայելել նաև Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից մեկում:
Կարճ ասած` մարդը որոշել է մշակույթի նախարարության տրամադրության տակ գտնվող շենք-շինությունները դարձնել հասարակական սննդի վայրեր:
Ասել, թե մշակութային կարևորագույն նշանակություն ունեցող շենքերում կամ կառույցներում ռեստորան կամ սրճարան բացելու գաղափարը բացառապես Ամիրյանի ստեղծագործական մտքի արգասիքն է, իհարկե, ճիշտ չէր լինի, քանի որ հատկապես Արևմուտքում նմանօրինակ պրակտիկան,երբ այս կամ այն թանգարանում,մ շակութային օջախում բացվում է մեկ կամ մաքսիմում երկու սրճարան`այն էլ բացառապես նախատեսված այդ մշակութային օջախներն այցելող մարդկանց կամ դրանց աշխատակիցների համար, ընդունված բան է, բայց այն, ինչ առաջակում է Ամիրյանն, ուղղակի մարազմայնության աստիճանի անհեթեթ է:
Սակայն, հասկանալու համար, թե հատկապես ինչն է ստիպել Արմեն Ամիրյանին նման ոչ պոպուլյար առաջարկությամբ կամ մտահղացմամբ հանդես գալ, հարկավոր է հասկանալ այն կերպը, որը բնորոշ է նրա մտածելակերպին:
Ամիրյանը կլասիկ բիզնեսմեն է, անգերազանցելի կապիտալիստ, որի ուշքումիտքը բացառապես առևտրի միջոցով անձնական հարստություն կուտակելն է (ակնհայտ է, որ նախատեսվող բիզնեսներից նրան նույնպես ինչ-որ բաժին հասնելու է`լինի վարձակալական վճարի տեսքով, թե` այլ):
Անքննարկելի է` քանի դեռ Ամիրյանը չի հասցրել բառացիորեն հարամել այն, ինչով հայությունը տասնամյակներ ի վեր պարծենում է, պետք է նրան հասկացնել, որ իր կողմից առաջ քաշված միքտը չափից դուրս անհաջող է:
Բիզնեսը` բիզնես, բայց ամեն բան պետք է չափի մեջ դրվի:
Լավ է` սուպերմարկետ չի ուզում բացել:
Ենթադրելի է` Սամվել Ալեքսանյանն է դեմ եղել…
Ոչ այնքան հաճելի լուր Միացյալ Նահանգներ այցելել ցանկացող մեր համաքաղաքացիների համար. ամերիկյան վիզա ստանալն աստիճանաբար բարդանում է։ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի չորս շրջաբերականներում շարադրված նոր կանոնները, որոնք ուղարկվել են ամերիկյան բոլոր դեսպանատներ, չեն տարածվում միայն 38 երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ ԱՄՆ-ը համաձայնագրեր ունի ստորագրած առանց վիզայի կամ պարզեցված մուտքի մասին (Visa Waiver Program)։ Դրանց թվին են պատկանում Եվրամիության անդամները եւ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան։ Այժմ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնում ձեզանից կարող են պահանջել նշել ինտերնետում սոցիալական ցանցերը, որտեղ գրանցված եք եղել, եւ էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե խոստովանեք, որ այցելել եք ծայրահեղական կայքեր, ապա ԱՄՆ վիզայի վրա կարելի է խաչ քաշել։ Հարկ է նշել, որ իր նախընտրական խոստումը կատարելու եւ արտասահմանից մուտք գործող հավանական բոլոր ահաբեկիչների համար սահմանի վրա «արտակարգ ստուգման» ռեժիմ մտցնելու նախագահ Թրամփի առաջին փորձը ձախողվեց։
Յոթ երկրի՝ Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելելու եւ Սիրիայից փախստականների մուտքն «անորոշ ժամկետով» արգելելու վերաբերյալ հունվարի 27-ի նախագահական հրամանագիրը դաշնային դատավորների պահանջով միանգամից մի քանի նահանգներում վիճարկվեց եւ կասեցվեց։ Ընդունվեց, որ հրամանագրի դրույթները խախտում են սահմանադրության միանգամից մի քանի հոդված։ Սակայն Թրամփը չհանձնվեց եւ մարտի 6-ին արձակեց հրամանի նոր տարբերակ։ Միաժամանակ նախագահը կարգադրեց պետքարտուղարին, գլխավոր դատախազին եւ ներքին անվտանգության նախարարին՝ հաստատել վիզաների տրման ստուգումը բարելավելու վերաբերյալ նոր արձանագրություններն ու ընթացակարգերը։
Մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական չորս ճեպագիր ուղարկեց՝ ամերիկյան վիզաների տրման նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներով։ Վիզայի տրման պահանջների խստացման գլխավոր չափարոշիչը «սեւ ցուցակի» պետություններ այցելելն է։ Բացի դրանից, հատուկ ստուգման ռեժիմի տակ ընկնող օտարերկրացիների կատեգորիայում ընդգրկվում են նաեւ նրանք, ովքեր այցելել են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ։ Այժմ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հյուպատոսական աշխատակիցների խնդիրը կդառնա «սոցիալական ցանցերի պարտադիր վերահսկումը», որտեղ նախկինում գրանցված է եղել վիզայի հայցորդը։ Իրավապաշտպանները խորին կասկածներ ունեն նման ստուգումների սահմանադրականության վերաբերյալ։
Ստուգման կարող են ենթարկվել նույնիսկ մշտական բնակության իրավունքի, «գրին քարտի» տերերը՝ Ամերիկա կատարած կրկնակի այցելության ժամանակ։ Դեռեւս Օբամայի օրոք ներքին անվտանգության նախարարության (DHS) մաքսային եւ սահմանային հսկողության վարչությունը (CBP) 2016 թվականի հունիսին ստեղծեց Ամերիկա ժամանող օտարերկրացիների սոցիալական ցանցերի մասին տեղեկատվություն հավաքելու ծրագիրը։ Սակայն այդ ծրագիրը Օբամայի օրոք ընտրովի բնույթ ուներ։ Այժմ սոցիալական ցանցերը պարտադիր կստուգվեն վիզայի տրամադրման ընթացքում։ Ի դեպ, ստուգումների ընթացքի երկարաձգման պատճառով մնացած բոլորի համար էլ վիզաների տրամադրումը կարող է դանդաղել։ Վիզաների տրման արագությունը կարող է անդրադառնալ նաեւ նրանց վրա, ովքեր չեն հայտնվել հատուկ կատեգորիայում, չեն այցելել «սեւ ցուցակի» երկրներ, ծայրահեղական կայքերի տվյալների բազայում չեն եղել։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում։
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:
Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց պահանջել և իր հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ Ալեն Մ.-ի` ՔԿՀ-ի աշխատակիցը նրանցից նախապես պահանջել է 50.000 ԱՄՆ դոլար, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի մորից, եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի գրեթե կեսը` 21.500 ԱՄՆ դոլար: Սակայն գումարը ստանալուց հետո ՔԿՀ-ի աշխատակիցը տևական ժամանակ խոստումը չի կատարել, այդ պատճառով երկու տարի անց` 2017թ.-ին դատապարտյալը հաղորդում է տվել հանցագործության հանգամանքների մասին:
Այսպիսով, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.