23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում մամուլում եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնվել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում: Նրանք մի քանի անգամ մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է Ալեքսանյանը հայտնվել ԱՄՆ դեսպանատան սև ցուցակում:
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Սամվել Ալեքսանյանը հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում, որը կապված է իր բիզնեսների հետ: Պարզվում է` Ալեքսանյանը ամերիկյան մի շարք հայտնի բրեդների խմիչքներ է կեղծել և արտահանել Իրաք: Ալեքսանյանի կեղծարարության մասին տեղեկացել են Իրաքում ԱՄՆ դեսպանատանը և տեղյակ պահել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին: Սամվել Ալեքսանյանին շատ խիստ զգուշացում է տրվել, որ այլևս չփորձի հարվածել ԱՄՆ գործարարներին:
Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.
«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին»:
Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծեցին՝ մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը.
«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշեց, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռեւս բաց է մնում.
«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:
Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը.
«Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի եւ 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաեւ ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի արժանացրին.
«Այս նախագահը որեւէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ եւ զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենքլ, որոնք՝ ոչ»:
Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ դրամասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունելիր պատմությունը.
«Գերմանիան ընդունեց իր անցյալը եւ դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը եւ հայտնվել էծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»:
Շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին աջակցության համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել է հազարավոր համայնքների, նահանգների եւ հաստատությունների մակարդակով:
ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է արձակել հարվածել ավիաբազային, որից, նրա խոսքով, իրականացվել է ենթադրյալ քիմիական գրոհը Իդլիբ նահանգում:
Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպմանը: «Ես հրամայել եմ թիրախային ռազմական հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ, որից քիմիական գրոհ է իրականացվել»,- ասել է նա:
ԱՄՆ Զինված ուժերն ավելի քան 50 հրթիռ են արձակել ռազմաբազայի ուղղությամբ, որը տեղակայված է Հոմս նահանգի տարածքում: Tomahawk տեսակի բոլոր հրթիռներն արձակվել են Հոմսի օդանավակայանի ուղղությամբ:
Fox News-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ն կարող է ուժային ակցիա իրականացնել Միջերկրական ծովում տեղակայված երկու ռազմանավերի միջոցով: Երկուսն էլ հագեցած են Aegis հակակրթիռային համակարգերով եւ Tomahawk թեւավոր հրթիռներով:
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ ավիաբազայում կարող էին նաեւ ռուսական զինվորականներ գտնվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՊՆ-ն դեռեւս չի մեկնաբանում փաստը:
Ներկայում զոհերի մասին տվյալներ չկան:
Թրամփը հարվածը համարել է «համաչափ պատասխան» ենթադրյալ քիմիական գրոհին: Այդպիսով՝ նա անցել է այն սահմանը, որը չէր անցնում Բարաք Օբաման՝ սահմանափակվելով միայն սիրիական ընդդիմությանն աջակցելով:
Նյութի աղբյուրը՝ news.am
Ադրբեջանա-իրանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում, որն էլ ավելի կսրի առանց այդ էլ բավական բարդ հարաբերությունները Բաքվի և Թեհրանի միջև։
Իրանական բանակի հետախուզության նախկին գեներալ, Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հագիգատպուրը, հարցազրույց տալով Azariha.org-ին, մի քանի ուշագրավ և աղմկահարույց բացահայտումներ է արել իրանա-ադրբեջանական հարաբերությունների առումով, որոնք բացարձակ դուր չեն եկել պաշտոնական Բաքվին։
Հագիգատպուրը, ով ժամանակին ծառայել է իրանական ամենաէլիտար՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, Արցախյան գոյամարտի տարիներին եղել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։ Անդրադառնալով այդ ժամանակաշրջանին Մանսուր Հագիգատպուրն ասել է. «Մենք (Իրանը) փրկել ենք ադրբեջանական ժողովրդին, հակառակ դեպքում հայերը կարող էին վերցնել Բաքուն։ Մինչ օրս Ադրբեջանը 30 միլիոն դոլարի չափով պարտք ունի Իրանին։ Սակայն Իրանն առատաձեռն է և երբեք չի բարձրացրել այդ հարցը, բայց Ադրբեջանցի պաշտոնյաները անշնորհակալ դուրս եկան։ Եթե Իրանը ժամանակին չօգներ Ռովշան Ջավադովին, ապա հայերն այլ տարածքներ էլ կգրավեին։ Այդ օրերին մենք Բաքվում 6500 զինվորների ենք նախապատրաստել»։
Մանսուր Հագիգատպուրի այս անկեղծություններին անմիջապես արձագանքել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Իլհամ Ալիևի կամակատար Սիյավուշ Նովրուզովն, ով իրանցի գեներալին մեղադրել է խաբեբայության և դավաճանության մեջ։ Ըստ Նովրուզովի՝ Հագիգատպուրը 1992-93 թթ-ին հայերին փոխանցել է հույժ գաղտնի տեղեկություններ, որի պատճառով մեծ վնաս է հասցրել Ադրբեջանի անվտանգությանը։ Նովրուզովը նաև տեղեկացրել է, որ իրանցի գեներալի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցված, և Ինտերպոլով հայտարարված է հետախուզում։
Իրանցի գեներալի անկեղծությունները հիստերիա են առաջացրել Բաքվում։ Իլհամ բաբան բավական դժկամությամբ է ընդունում պարզ ճշմարտությունը։ ՌԵՄԲՈ Իլհամին դուր չի գալիս, երբ իրեն հիշեցնում են ոչ վաղ անցյալի իրենց պատմությունը, երբ ոչ միայն իրանցիների, այլ նաև ռուսների շնորհիվ էր, որ Ադրբեջան պետությունը չկործանվեց Արցախյան գոյամարտի տարիներին և գոյություն ունի մինչև հիմա։
Հագիգատպուրը առաջինը չէ նաև, որ բացահայտում է ադրբեջանցիների անշնորհակալ լինելը։ Մենք էլ որոշ ժամանակ առաջ թույլ տվեցինք, որ Բաքվի անհաջող դիվերսիոն փորձից հետո ապշերոնյան բռնապետի ասկյարների լեշերը դուրս բերվեին չեզոք գոտուց։ Պատասխանը մեկն էր. «Հայերը մեզ համար ոչինչ էլ չեն արել»։
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին
Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել: Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ է տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է:
Մարտի 25-ին. «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ. Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։
Armtimes.com-ի տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Վերջինս, սակայն միայնակ չի գործել. նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան:
Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
«Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք…կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար:
Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
Կոտրված կայքերում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների նկարների հետ միասին տեղադրված է նաև հետևյալ գրառումը. «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք: Ուշանում եք, տղե՛րք, ուշանում եք»:
Կոտրված կայքերն են.
http://donorlar.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037832
http://kitgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037828
http://layf.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037844
http://ipg.kitgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037827
http://biznesklub.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037833
http://www.improtex.travel/
http://www.zone-h.org/mirror/id/29037843
http://azerbaijanhouse.org/
http://www.aljyyosh.org/mirror.php?id=191599
http://www.rspremium.az/
http://www.zone-h.org/mirror/id/29036953
http://www.enss.az/
http://www.zone-h.org/mirror/id/29036898
http://www.verticalgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037002
http://ikiulduz.az/index.php?options=content&id=22
http://www.aljyyosh.org/mirror.php?id=191599
Մեծ պահք, օր երեսունիններորդ
Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները: Այսպես է ասում Տեր Աստված ոսկորներիդ. ‘Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք: Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի. հետո շարժում եղավ. և ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոդերին: Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրա մաշկ էր ձգվում, բայց դրանց մեջ դեռ շունչ չկար: Նա ասաց ինձ. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու շունչ մտավ նրանց մեջ, և կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրա. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: Եվ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են: Դրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”: Ուստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը: Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ”», — ասում է Տեր Աստված:
(Եզեկիելի մարգարեություն 37:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:
Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը:
Ժամը 18:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր:
Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով:
Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00 կանցկացվի գալա համերգ:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: Արցախպրես-ի թղթակիցը զրուցել է Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ, ով ասել է, թե Արցախ գալով էլ ավելի ուժգին է զգացել, որ ինքը հայ է:
«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ իմ ինքնությունն, իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ եմ զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է իմ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,- ասել է Ա. Էգոյանը:
Նա նշել է, որ Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի. «Ես անպայման կմտածեմ այդ հարցի շուրջ»:
«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, անպայման պետք է լինի երկրորդ բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրաստելու համար:
«Անպայման պետք է լինի հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերա այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- ասաց նախարարը:
Ա. Ամիրյանը նաև նշեց, որ պետք է լինի մարզասրահ, շոգեբաղնիք. «Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերայում ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»:
Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է:
«Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը:
Հարցին՝ պետական բյուջեի՞ց է հատկացվելու ֆինանսը, նախարարը պատասխանեց. «Այո, այո»:
Ա. Ամիրյանն ասաց, որ նախագիծը պատրաստ լինելու դեպքում դրվելու է հանրային քննարկման, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները:
«Համոզված եմ ու վստահ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին»,- հավելեց նախարարը:
Աղբյուր` Panorama.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.