23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿԸՀ ամփոփեց ապրիլի 2-ի «ընտրությունների» արդյունքները։ Ըստ այդմ չեն գնվել ձայների սոսկ 9,8%-ը։ Մնացածը, չնչին բացառություններով, ծախվել են։ Իշխանական 4 ուժ անցել է խորհրդարան։ Մարդիկ փողը վերցրել ու «ընտրել» են։ Բացառիկ իրավիճակ ընտրությունների համաշխարհային պրակտիկայում։ Հետադարձ կապ չկա։
Ներկայացուցչական մարմին չկա։ Ի՞նչի համար պայքարենք, օրինակ, կոռուպցիայի դեմ, եթե դրա աղբյուրը ժողովուրդն է։ եթե կաշառք եք վերցնում, էլ ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար։ Ո՞նց ենք փոխելու այս ժողովրդին։ Մնացել ենք ՀՀԿ ողորմածությանը։ Աստված նրանց խելք ու առողջություն տա։
Շատ մոտ ենք պետության վերացմանը։ Հիմա հասկան՞ում եք Պ.Սևակին. ազգերին չեն սպանում, նրանք ինքնասպան են լինում»։
Եվ այսպես, Երևանի քաղաքապետի ընտրությունը ստացվում է երևի թե ավելի հետաքրքիր, քան կարելի էր պատկերացնել խորհրդարանի ընտրությունից առաջ: Քաղաքապետի ընտրությանը կմասնակցի ընդամենը երեք ուժ, որոնցից միայն մեկը կլինի իշխանություն: Սա իսկապես արտառոց վիճակ է, աննախադեպ: Իշխանությունը հանդես կգա մեկ դեմքով՝ ՀՀԿ: Ընդդիմությունը կներկայանա «Ելք» դաշինքով ու «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցությամբ, որի հիմնադիրը նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանն է:
Քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարվեցին խորհրդարան չանցած մյուս ուժերը, ինչը երևի թե զարմանալի էլ չէր: Ավելի անսպասելի էր այն, որ քաղաքապետի ընտրությանը մասնակցելուց հրաժարվեցին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Ներկայումս դժվար է ասել՝ նրանք այդպիսով օգնեցի՞ն ՀՀԿ-ին, թե՞ դրեցին ավելի դժվար կացության մեջ՝ թողնելով ըստ էության երկու ընդդիմադիր ուժերի դեմ մեն մենակ: Այս հարցի պատասխանը կտա ընտրարշավը և ընտրական արդյունքը, որ կգրանցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ամբողջական նյութն՝ 1in.am
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հրթիռային նոր հարված հասցնել Սիրիային, հաղորդում է The Sun պարբերականը:
Պարբերականին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում իր գործողություններով հստակ և ընդհանուր ազդանշան են փոխանցել Արևմուտքին: «Կարևորն այն է, որ նրանք կարող են կրկին նման բան անել»,-ասել է Ջոնսոնը:
Նախարարը նաև ընդգծել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ-ի և G7 երկրների հետ՝ Սիրիայում պատերզմը վերջ դնելու և երկիրը վերակառուցելու համար: «Կասկած չկա, որ Սիրիայում իրավիճակն արմատես կփոխվի ԱՄՆ-ի գործողություններից հետո»,-ասել է նա:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:
Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-14-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ:
Վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20….+22 աստիճան տաքություն»:
Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։
* * *
1. Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երեւույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետեւյալ հակիրճ քաղաքական ձեւակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ» (iLur.am, 3.04.2017)։
Պահն է, թերեւս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։
Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։
Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։
* * *
2. Լուրջ մտահոգության առարկա է նաեւ խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։
Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաեւ, որ հայկական պետականության երկու միավորների միջեւ լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են եւ սովորաբար լուծվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության եւ փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է։
* * *
3. Եւ վերջապես, երրորդ մտահոգիչ հանգամանքը 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է, որն արտահայտվում է խաղաղության կողմնակիցներին եւ մասնավորապես ինձ ուղղված հետեւյալ հարցադրման մեջ. «Եթե այսօր մենք անիմաստ ենք համարում սահմանային ընդհարումներում տված զոհերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել նշված թվականներին ունեցած մարդկային կորուստների մասին»։ Սա ցույց է տալիս, որ նման հարցադրում կատարողները տարրական պատկերացում անգամ չունեն Ղարաբաղյան պատերազմի եւ զինադադարից հետո տեղի ունեցող սահմանային բախումների էական տարբերության մասին։
Ղարաբաղյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու՝ ղարաբաղցիների սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանել էր բացարձակ բռնությամբ, որի շարունակական դրվագներն էին՝ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերը, ինչպես նաեւ «Կոլցո» գործողությունը (1991թ. մայիս-հունիս), որի ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 հայկական գյուղերի ողջ բնակչությունը։ Ուստի հայկական կողմին այլ բան չէր մնում, քան դիմել զենքի եւ, անվտանգության հուսալի գոտի ստեղծելով, կանխել Ղարաբաղի բնակչության բնաջնջումը կամ բռնի տեղահանումը։
Դա անշուշտ տեղի ունեցավ հազարավոր զոհերի արյան գնով, բայց դատելով պարտադրված լինելու հանգամանքից ու ձեռքբերված արդյունքից, դրանք միանգամայն իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը։ Բացի Ստեփանակերտին օրուգիշեր հրթիռակոծություններով սպառնացող Շուշիի ազատագրումից եւ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման նպատակով ձեռնարկված Լաչինի միջանցքի վերահսկողության անհրաժեշտությունից, Ղարաբաղը տարածքային ընդարձակման որեւէ այլ մտադրություն չուներ։ Եթե Ադրբեջանը դրանից հետո, իր ագրեսիվ գործողությունները շարունակելու փոխարեն, փորձեր բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցում որեւէ փոխզիջումային լուծում գտնել, ապա տարածքային նոր կորուստներ չէր ունենա, ինչի համար պետք է մեղադրի ոչ թե հայկական կողմին, այլ միայնումիայն իրեն՝ մի բան, որ տարիներ շարունակ չի դադարում պնդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջազգային փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։
Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր։
Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեեւ կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը եւ ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որեւէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետեւ չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է եւ մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ։
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը անսպասելիորեն լքեց Խորվաթիայի Սպլիտ քաղաքը, որտեղ տեղի է ունենում Եվրոպայի առաջնությունը: Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ ադրբեջանական պատվիրակության նման պահվածքը որակել են փախուստ մրցավայրից:
Նշենք, Ադրբեջանի հավաքականը Խորվաթիա է մեկնել մարտի 31-ին: Ավելի վաղ նրանք մինչև ապրիլի 8-ը ամրագրած են եղել հյուրանոցային համարները: Ընդամենը մեկ օր մնալով Սպլիտում՝ ադրբեջանական պատվիրակությունն անհետացել է, վերադառնալով Բաքու: Նման որոշման պատճառը շատերը պարզաբանում են նրանով, որ ադրբեջանցիները վախեցել են խիստ դոպինգ ստուգումներից: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան անմիջապես հերքել է դոպինգի հետ կապված բոլոր վարկածները, նշելով որ մարզչական շտաբը Բաքու վերադառնալու որոշում է կայացրել, քանի որ մոտ 1 ամիս անց տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը:
Մասնավորապես, այդ մրցումներում պատշաճ կերպով ներկայանալու համար մարզիչները որոշել են խնայել ծանրորդներին: Նման պարզաբանումն ինչ խոսք ծիծաղելի և աբսուրդային կարելի է որակել: Միթե՞ մարզիչները տեղյակ չէին որ տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը: Կամ այդքան գումար ծախսելուց, այդքան ճանապարհ անցնելուց և մրցավայր հասնելուց հետո նման որոշում կայացվեց: Խորվաթիան լքելը ադրբեջանցիների մարզասերների շրջանում զայրույթի մեծ ալիք է առաջացրել: Եթե լրատվամիջոցները կարծում են, որ փախուստի պատճառը դոպինգ-ստուգումներն են, ապա մարզասերները և հատկապես ծանրամարտի սիրահարները ամենևին այլ կարծիքի են:
Սպլիտում Ադրբեջանը պետք է ներկայացնեին 62 քաշային Մագոմեդ Մամեդլին, 69 քաշային Իսա Ռուստամովը, 85 քաշային Քյամրան Իսմայիլովը և 94 քաշային Հուսեյն Իսմայիլովը:
«Ո՞վքեր են այդ ծանրորդները, ես նրանց չեմ ճանաչում: Նրանք Ադրբեջանի հավաքականի կազմում մասնակցե՞լ են որևէ լուրջ մրցաշարի: Մեր հավաքականն իրականում փախել է խայտառակությունից խուսափելու համար, որպեսզի հայերի կողմից ծաղրի առարկա չդառնան»,- նշել է ադրբեջանցի երկրպագու Էլչին Սուլթանովը: Վերջինի հետ համակարծիք է ադրբեջանցի մարզասերների զգալի մասը:
Ի դեպ, վերը նշված ծանրորդների մասին ինտերնետային որոնողական կայքերում տեղեկություններ չկան: Մարզական կայքերում էլ չկան հիշատակումներ այս մարզիկների ելույթների և արդյունքների վերաբերյալ: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի հավաքականը իր առաջատար ծանրորդներին խնայել է Իսլամական համերաշխության խաղերի համար, իսկ սկսնակ ծանրորդներին այսպես ասած ուղարկել Եվրոպայի առաջնությանը: Հասնելով մրցավայր և տեսնելով որ իրենց համար սկզբունքային հավաքականները մրցավայր են ժամանել մարտական կազմերով, խայտառակությունից խուսափելու համար լքել են մրցավայրը:
Ուշադրություն դարձնենք, որ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան նման քայլի հեղինակ մատնանշում է մարզչական շտաբը: Նշենք սակայն, որ նման որոշումները չեն կարող կայացվել առանց ֆեդերացիայի ղեկավարների հորդորի կամ միջամտության:
Ինչ վերաբերվում է դոպինգ-ստուգումներին, ապա Միջազգային հակադոպինգային կազմակերպությունը՝ WADA-ն կարող է ցանկացած պահի ստուգում անցկացնել և մրցումներից խուսափելը փրկության եղանակ չէ: Այս հանգամանքը ընդունել էր նաև Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացել էր բավական ուժեղ կազմով:
Մասնավորապես Սպլիտում մրցահարթակ են դուրս եկել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ 105 քաշային Սիմոն Մարիտրոսյանն, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Մինասյանը:Մարտիրոսյանն այսօր նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Հայաստանի հավաքականի համար 3 ոսկե մեդալ ապահովելով:
Հայտնի ռուսաստանցի լրագրող,«Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երկու օր առաջ այցելել էր Ադրբեջան և հանդիպել էր ապշերոնյան բռնապետի հետ…Կասկածներ կար,որ հայ ժողովրդի բարեկամ Սոլովյովին ադրբեջանցիները կփորձեն գնել,ինչպես դա անում են շատ դեպքերում օտարերկրացիների հետ…Սակայն twitter-յան իր էջում Սոլովյովի արված գրառումներն ապացուցում են,որ նա այն մարդկանցից է,ով կարող է պաշտպանել սեփական տեսակետները…Ադրբեջանցի օգտատերերից մեկի հարցին,թե արդյո՞ք Սոլովյովի չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից “օկուպացված տարածքներն”,այսինք Արցախ,այցելելու համար…Վլադիմիր Սոլովյովը բավական կոշտ պատասխանել է.”Ինչի՞ համար ես պետք է ներողություն խնդրեմ…Բազմիցս այցելել եմ…Կարծիսք փոխել չեմ պատրաստվում…Այն շատ լավ հայտնի է…Խնդրի ռազմական լուծումն անհնարին է…Այցի մանրամասների մասին կիմանաք երեքշաբթի օրը հաղորդման ժամանակ…”
Մեկ այլ ցինիկ ազերի օգտատիրոջ գրառմանը,որտեղ վերջինս Սոլովյովի այցը Բաքու ավելի հնչեղ դարձնելու համար առաջարկում էր վերջինիս Իլհամ Ալիևին հյուր գալ Մարգարիտա Սիմոնյանի ( Russia Today-ի գլխավոր խմբագիրն է) և ճանաչված ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ…Սոլովյովն արձագանքել է.”Ես հնչեղության համար չէի եկել…Ես մի քանի ժամով էի եկել նախագահի հետ հանիպման համար…” Ավելի վաղ Սոլովյովը հաղորդել էր,որ Ադրբեջանի նախագահի հետ մանրամասն քննարկել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի հարցերը…
Համոզված եմ,որ Սոլովյովի պատասխանները դուր չեն եկել Բաքվին…Բայց Սոլովյովը,իրեն բնորոշ ոճով,բավական “մատչելի” ազերիներին հասկացրել է,որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին ադրբեջանցիները…Խղճուկ թուրք-ազերիների մոտ այն կարծիքն է,որ ով հանդիպեց Իլհամի հետ պետք է կտրուկ փոխի իր “սխալ” կարծիքը և ներողություն խնդրի Ադրբեջանից… “Ներողությունացավով” տառապող կովկասյան թուրքերն ուրիշներին փորձելով նվաստացնել՝ ինքնահաստատվում են…Սոլովյովն էլ պարզ հասկացրել է twitter-յան թուրք օգտատիրոջը,ով ինքը լավ է արել բազմիցս այցելել է Արցախ…Իսկ կարծիքը չփոխելն էլ նշանակում է այն,որ Սոլովյովը չի հրաժարվում այն բառերից,որ համարում է Արցախը հայկական հող և ճանաչում է նրա անկախությունը…
Սիմոնյանի և Քեոսայանի աննունները շոշափող մեկ այն թուրք օգտատեր էլ չի թաքցրել իր նախանձը…Ազերիները սովոր են ուրիշներին գնել,բայց սեփական “հանճարներ” չունենալը սարսափելի զայրացնում է Ալիևին…Դրա համար էլ նրանք հիստերիայի մեջ են ընկնում նույն Մարգարիտա Սիմոնյանի,Քեոսայանի և այլ հայտնի հայերի անունները լսելիս…Սոլովյովի այցին հնչեղություն տալը կարևոր էր հենց Իլհամ բռնապետին…Հենց նրա մամլո ծառայությունն է հաղորդել Սոլովյովի և Ալիևի հանդիպման մասին…
Սոլովյովը նաև բացահայտել է Բաքու այցելելու նպատակը…Դա Լապշինի և Ուելդանովի գործերն են…
Դե ինչ…Սոլովյովը կրկին ապացուցեց,որ սկզբունքերից հետ չի կանգնում…Իսկ այցի մանրամասներն էլ կիմանանք երկու օրից…
Հ.Գ.
Ինչու՞ազերի հատուկ ջոկատայինները,որոնք Բաքվի օդանավակայանում երեսները փակ ուղեկցում էին Լապշինին,նույնը չարեցին ԲԱԶՄԱԹԻՎ անգամներ Արցախ այցելած Սոլովյովի նկատմամբ…Պատասխանը երևի պարզ է…
Գագիկ Համբարյանի գրառումը
Ղազարոսի հարության հիշատակության օր
Զատիկից վեց օր առաջ Հիսուս եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, այն մարդը, որը մեռել էր, և որին Հիսուս հարություն էր տվել մեռելներից: Այդտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր, և Ղազարոսն էլ սեղանակիցներից մեկն էր: Ընթրիքի ժամանակ մի շիշ ազնիվ և թանկարժեք նարդոսի յուղ վերցնելով՝ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց դրանք: Տունը լցվեց յուղի բուրմունքով: Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
-Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեր աղքատներին:
Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատները մտահոգում էին իրեն, այլ որովհետև գող էր. իր մոտ էր գտնվում գանձանակը, և ինչ որ դրվում էր այնտեղ, օգտվում էր դրանից: Հիսուս պատասխանեց.
-Հանգիստ թող նրան, որովհետև նա հիմա անում է այն, ինչ լինելու է իմ թաղման օրը: Աղքատներին ամեն ժամանակ ունենալու եք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենալու:
(Հովհաննեսի ավետարան 12:1-8)
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ մեռածների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի կբերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան:
Հետևաբար, ասում ենք ձեզ, ինչպես որ Տերն ինքը սովորեցրեց. մեզնից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, մեռածներից առաջ չեն անցնի, որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի, և Աստծու փողը հնչի, Տերն ինքը կիջնի երկնքից, և նախ հարություն կառնեն նրանք, որ հավատացին Քրիստոսին ու մեռան: Եվ ապա մեզնից նրանք, որ այն ժամանակ դեռ ողջ մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն-կտարվեն երկինք՝ դիմավորելու Տիրոջը, և այնուհետև հավիտյան Տիրոջ հետ կլինենք:
Ուստի այս մտածումներո՛վ քաջալերեցեք միմյանց:
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 4:13-18)
Ռուբեն աբեղա Զանրգարյան
Ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին օրվա երկրորդ կեսին և 12-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 12-13-ին նույնքան կբարձրանա:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, կանչով մեկնել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/242 տնակ, որտեղ կանչ տված քաղաքացին պատանդ է պահել իրեն և Գյումրի քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 33-ամյա Գագիկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կումայրիի բաժնում պարզել են, որ այդ քաղաքացին նույն հասցեի բնակիչ՝ 49-ամյա Արտյոմ Սարգսյանն է, ով ոգելից խմիչք օգտագործած վիճակում մոտ 40 րոպե թույլ չի տվել իրեն օգնության եկած բժիշկ Ա. Ադամյանին և շտապօգնության կայանի վարորդ Գ. Խաչատրյանին դուրս գալ տնակից, անհասցե հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր և պահանջել է, որպեսզի բժիշկն իրեն օղի տա։
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.