23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովին լիարժեք կազմավորվելու համար դեռ բավականին ժամանակ կա։ Նախնական որոշմամբ՝ խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ առաջին նիստի օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, ապա՝ 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն, որից հետո ևս 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը: ԱԺ-ն այն կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում:
Կառավարության ձևավորումից հետո միայն պարզ կլինի ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը: Սա թերևս ավելի շատ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ կուսակցություններին: Թե նրանց ցուցակներից ով ինչ պաշտոնի կնշանակվի գործադիր իշխանությունում, պարզ կլինի կառավարության վերակազմավորման ընթացքում:
Ի դեպ, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները բողոքարկի Սահմանադրական դատարանում, հնարավոր է տեղի ունենա ԱԺ առաջին նիստի օրվա փոփոխություն:
Եվրամիությունը կշարունակի օգնել Հայաստանին նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ ամենուր կարելի է լսել, թե Հայաստանը պետական կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումներ է սկսել։ Շատ կարևոր է, որ դրանց արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ պահպանվի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կարևոր դերը։
Սվիտալսկին հիշեցրել է, որ Եվրամիությունն ավարտել է Հայաստանի հետ բանակցությունները՝ խորացված գործընկերության մասին շրջանակային համաձայնագրի շուրջ։ Իսկ հունիսին նախատեսվում է ավարտել նաև աջակցության ծրագրի շուրջ բանակցությունները (Single Support Framework)։ Կփոխվի աջակցության տրամաբանությունը՝ Եվրամիությունը Հայաստանից ավելի շատ նախաձեռնության կսպասի։ Երկրի իշխանությունները պետք է որոշեն, թե որ ոլորտներում է աջակցությունն առավել արդյունավետ և կենտրոնանալ դրանց վրա։
«Ճանապարհնե՞րը։ Խնդրեմ։ Արդարադատությո՞ւնը։ Մենք պատրաստ ենք։ Տեղակատվական տեխնոլոգիաներին, էլեկտրոնային ծառայություններին աջակցությո՞ւն։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ այդ բնագավառներում և պատրաստ ենք քննարկել համագործակցության շարունակության հնարավորությունները», — հավելել է Պյոտր Սվիտալսկին։
Այս տարի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Ինչ վերաբերում է դպրոցներում վերջին զանգի օրերին առկա դրամահավաքության խնդիրներին, ապա Աշոտ Արշակյանն ասել է, որ վերահսկողությունը շարունակվելու է և այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն: “Կոնկրետ հիմա ահազանգեր չունենք, սակայն շրջաբերականներ կլինեն: Նախարարությունը օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն կիրականացնի”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ անցած տարի վերջին զանգը հնչել է մայիսի 27-ին
ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին, գրում է vesti.am-ը:
Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ՝ հիմնականում զարգացած երկրների համար և որակով որևէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախ գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները: Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները:
Վերոհիշյալի հետևանքով պետությունը տասնապատիկ ավելի գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որն անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը: Արդյունքում հարված է հասցվում ինչպես պետությանը, այնպես էլ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումներն իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն: Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, և դրանք ստանում են հասանելիություն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաև պետական մարմինների հույժ գաղտնի և կարևոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որևէ ձևով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից:
Ասածի ապացույցն է վերջերս հրապարակված՝ «ՀՀ կենսաչափական անձնագրերի ևնույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման ևփոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» (ՀՀԷԿԵՆԳ–ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝
2) ֆինանսական միջոցներ.
ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների և աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:
բ. Մասնակիցն անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախաորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Նման պայմանները բացառում են ՀՀ ընկերությունների մասնակցությունն այս նախագծին:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԻՏՁՄ-ն առաջարկում է ՀՀ կառավարությանը.
ա. քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ–ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու և ՀՀ շահերին ծառայեցնելու համար,
բ. անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը և հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,
գ. միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,
դ. Ազգային անվտանգության ծառայությանը և Հատուկ քննչական ծառայությանն ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,
ե. հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ–ի և նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները և պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին:
ԻՏՁՄ վարչության անունից
Գործադիր տնօրեն՝
Կարեն Վարդանյան
Հատվել է 23 դալար բարդի… անաստվածներ
Այսօր համացանցի ամենաքննարկվող թեման Դավթաշեն թաղամասում տեղի ունեցած ծառերի «սպանդն» էր: Դեռ երեկվանից համացանցում պտտվում է կտրված ծառերի բներով ֆոտոները, սակայն ոստիկանությունը միայն այսօր է արձանագրել. «Ապրիլի 10-ին Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել»:
Ինչ է ստացվում. բնակելի թաղամասում 23 հատ բարդի են կտրում և ոստիկանությունն ու քաղաքապետարանը միայն ահազանգով են դրա մասին տեղեկանում: Ասել, թե վատ եք աշխատում, պարոնայք, միամտություն կլինի. պարոնայք շատ լավ էլ տեղյակ են եղել, որ ծառեր են հատվելու:
23 բարդին հատելու համար երկար ժամանակ է պետք, դա րոպեների գործ չէ։ Ստացվում է, որ այդ ամբողջ ժամանակ ոչ մեկը չի ահազանգել, ոչ մի ոստիկան կամ պատկան մարմնի աշխատող չի անցել տարածքով և բոլորը սպասել են մինչև բոլոր խանգարող ծառերը հատեն, հետո ահազանգեն ոստիկանություն:
Ծիծաղելի է, մարդկանց հիմարի տեղ դնելն էլ չափ ու սահման ունի: Ակնհայտ է, որ օբյեկտը, որի տերը տեսադաշտը փակող ծառերն անխնա ոչնչացրել է, վստահ է եղել իր անպատժելիության մեջ, իսկ մեր քաջարի ոստիկանները, սոցցանցում եղած բազմաթիվ ահազանգները չեն նկատել, միայն Մաշտոցի բաժնում ստացված ահազանգից հետո «ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում է պարզվել, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է»:
Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին է բարկացել: Եւ շոուն ավարտվել է։ Արդեն էական էլ չէ, որ նրանց ոչ ոք չհավատաց: Էականն այն է, որ վնասը միայն նյութական է, լողավազանի տերն էլ կփոխհատուցի այն ու ամեն ինչ կվերջանա, ինչպես բոլոր նման դեպքերում:
Աննա Գրիգորյան
Հայաստանում կառուցվում է եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարը, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ նշելով, թե այս կրոնական փոքրամասնությունը հույս ունի, որ տաճարը ուժի խորհրդանիշ կդառնա՝ պահպանելու իր եզակի հավատքը:
Յոթ գմբեթներով ճերմակ տաճարը՝ գրանիտից ու մարմարից, կառուցվում է մայրաքաղաք Երևանից 35 կիլոմետր հեռու գտնվող՝ եզդիներով բնակեցված Ակնալիճ փոքրիկ գյուղում: 25 մետր բարձրություն ունեցող տաճարում մեծ աղոթասրահ է լինելու, կրոնական դպրոց և թանգարան: Յոթ գմբեթները խորհրդանշում են եզդիների հավատքի յոթ սրբերին. նրանք մեկ Աստծու են հավատում, ով ստեղծել է աշխարհը, և յոթ սրբերի:
Տաճարի կառուցումը ֆինանսավորում է Մոսկվայում բնակվող ազգությամբ եզդի գործարար Միրզա Սլոյանը, ով ծնվել է Հայաստանում:
Աշխարհի մեկուկես միլիոն եզդիների ամենամեծ համայնքը Իրաքում է, բայց այնտեղ նրանք երկար ժամանակ ենթարկվում են ճնշումների և բռնությունների: Դեռ Սադամ Հուսեյնի տիրապետության օրոք հազարավոր եզդիներ փախել են Իրաքից: Իսկ 2014 թվականի ամռանը «Իսլամական պետության» ջիհադիստները, Իրաքի հյուսիսում գրավելով եզդիների կենտրոն Սինջարը, բազմաթիվ մարդկանց սպանեցին և ենթարկեցին խոշտանգումների: ՄԱԿ-ը այդ վայրագությունները բնորոշել է ցեղասպանություն:
«Մենք ահավոր կորուստներ ունեցանք Սինջարում և շատ ընկճված էինք, բայց այս տաճարը մեզ վերածննդի հույս է տալիս», — France-Presse-ին ասել է Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Հասան Հասանյանը: «Եթե մենք կարողանում ենք այսպիսի հրաշալի տաճար կառուցել, նշանակում է՝ եզդիները դիմացել են, նրանք չեն հանձնվել», — շեշտել է նա:
France-Presse-ը նշում է, որ եզդիները Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկն է, նրանք ինտեգրվել են հայկական հասարակությունում, կրոնական ազատություններ, իրենց լեզվով տպագրվող թերթ և դասագրքեր ունեն: Սակայն աղքատության մեծ չափերն ու գործազրկությունը նրանց ևս ստիպում են աշխատանք փնտրելու համար արտագաղթել Եվրոպա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ:
«Ես հույս ունեմ, որ նոր տաճարը առիթ կդառնա Եվրոպայում ապրող երեխաներիս Ակնալիճ վերադարձի համար, հիշեցնելու նրանց, որ իրենք եզդի են», — ասել է Ակնալիճում բնակվող Միշա Դավրշյանը:
Շեշխ Հասան Հասանյանը նշել է, որ եզդիները պետականություն չունեն և եթե դադարեն պաշտպանել իրենց ավանդույթները, ապա ուծացումը, ինքնության կորուստը անխուսափելի կլինի: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կառուցվող տաճարը աշխարհի բոլոր եզդիների ուխտագնացության վայր կդառնա:
«Եզդիական հին աղոթք կա, որտեղ մենք Աստծուն խնդրում ենք խաղաղություն և երջանկություն տալ աշխարհի մյուս ժողովուրդներին, իսկ հետո՝ մեր բազմաչարչար ժողովրդին: Սա այն է, ինչը մենք կաղոթենք նոր տաճարում», — France-Presse-ին ասել է Հասան Հասանյանը և հավելել՝ ակնկալում է, որ տաճարը կբացվի այս տարվա ընթացքում:
Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը “Զվարթնոց” օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացել է, որ չի պատրաստվում հանձնվել վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում.
“Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել եւ բաց չեմ թողնի հնարավորությունս”,-ասել է Գոռ Մինասյանը, գրում է ԲԱՐՈՄԵՏՐ.am-ը:
Մեծ Բրիտանիայից հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկում ոսկու 5 ձուլակտոր է գտել՝ ընդհանուր 2 միլիոն ֆունտ սթերլինգ (2,5 միլիոն դոլար) արժողությամբ, հայտնում է The Sun-ը:
55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետային աճուրդում՝ 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ ուսումնասիրելիս է եղել իր նոր ձեռքբերումը մեխանիկ Թոդ Չեմբերլենի հետ: Հավաքորդն այնքան է զարմացել, որ ոստիկանություն է կանչել, որը նրանից առգրավել է ոսկին ստորագրության դիմաց:
«Թեկուզև ես հետ չեմ ստանա ոսկին, բայց ինձ մոտ կմնա իմ հիանալի տանկը»,- հայտարարել է բրիտանացին:
Նրա գնած Տ-54 տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին և մասնակցել է 1990-1991 թվականներին Պարսից ծոցում պատերազմին: Այդ ժամանակ այն գրավել են միջազգային կոալիցիայի ուժերը, որոնց թվում է եղել նաև Մեծ Բրիտանիան, և տեղափոխվել Միացյալ Թագավորություն:
Միդի կարծիքով՝ իրաքցի զինվորականները վառելիքի համար նախատեսված հատվածում թաքցրել են Քուվեյթի գանձարաններից հափշտակված ոսկին:
«Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»–ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում։
Դա ի՞նչ է նշանակում:
Դա նշանակում է, որ
ա/ Փաստորեն Հայաստանում արդեն արտաքին կառավարման խնդիր է առաջացել և դրսի երկիրը ստիպված է միջամտել ներքին գործերին, որպեսզի ավելի էֆեկտիվ կառավարում լինի,
բ/ Հայաստանի բնակչության շահերը փորձում է պաշտպանել այլ երկրի ներկայացուցիչը տեղական իշխանությունից,
գ/ Այլ երկրի ներկայացուցիչը Հայաստանի իշխանությանը ասում է, որ բավական է ձեր ժողովրդին թալանեք և դրա պատասխանատվություն մեզ վրա դնեք:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.