23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչև տարեվերջ Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն hանրությանը, մասնավորապես՝ բոլոր հնարավոր ներդրողներին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ֆոնդի թվյանացումը հետևողականորեն իրականացվում է.
-Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման միջոցառումների շրջանակներում Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա երկրաբանական նյութերի թվայնացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Դա հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել hանրությանը, որի նպատակներից մեկն էլ ներդրումների ներգրավման գործընթացին աջակցելն է:
Շուշանիկ Քերոբյանի խոսքով, արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ Դրանց 60 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված geofund.am ինտերնետային կայքում և հասնելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է 42 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։
Հիշեցնենք, որ թվայնացման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Դրանք սկսվել են անցած տարվա երկրորդ կեսից։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ՝.+374 (0)11 52-88-48
Էլ. փոստ՝ information@minenergy.am
Մեր ազնիւ ընթերցողները կը յիշե՞ն արդեօք Փարիզի Շառլ տը Կօլ օդակայանի յարգարժան անձնաւորութեանց յատկացուած սրահին մէջ (VIP Room)` Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ Ֆրանսայի հայոց նախկին առաջնորդ Նորվան Սրբազանին հասցուած վիրաւորանքի խօսքերը. «Վեղարը գլխիցդ կ’առնեմ, փիլոնազուրկ կ’անեմ, կը կանգնեցնեմդասի մէջ: Հաւատացեալները կը գան կը տեսնեն, որ դու պատժուած ես. մկրտութիւն, պսակ, թաղում չես կարող անել»…:Անտարակոյս, Նորվան Սրբազանին պոռթկումն ու հրաժարականը տակաւին կը տագնապեցնեն Հայց. Եկեղեցին:
Այս դէպքը պատահած էր այն պաճառով, որ Նիսի նախկին հոգեւոր հովիւ Վաչէ քհնյ. Հայրապետեանին հետ աշխատանքային պայմանագիր կնքելու գործին մէջ «թերացած» ըլլալով՝ Նորվան Սրբազան «արժանի» համարուած էր կաթողիկոսին կողմէ նման վիրաւորանքներ կրելու…: Թէեւ, պէտք է ըսել, եզակի չեն նման վիրաւորանքները, որովհետեւ նոյնպիսի դառնութիւններ ճաշակած են նաեւ ա՛յլ եկեղեցականներ, սա տարբերութեամբ՝ որ Նորվան Սրաբազան քաջութիւնը ունեցաւ իր դառնութիւնները գրաւոր ներկայացնելու Նորին վեհափառութեան «հայրական բա՜րձր, ամենողո՜րմ նկատառութեան». «Մենք ճաշակեցինք այս դառնութիւնները փոխանակ սիրոյ եւ շնորհի քաղցրութեան: …Մեր ճանչցած Հայց. Եկեղեցին սիրոյ, շնորհքի, արդարութեան քաղցր մթնոլորտի տակ շնչող հաստատութիւնն է, մինչդեռ ներկայիս վախի մթնոլորտ մը կը տիրէ, իր բոլոր դրսեւորումներով եւ հետեւանքներով»:
Վաչէ քհն. Հայրապետեան Նիսի ոստիկանութեան կողմէ իրեն դէմ եղած ամբաստանութիւններուն հիմամբ Վերաքննիչ Դատարանին կողմէ դատապարտուած էր երկու տարուան պայմանական ազատազրկումի, անձ մը ծեծած ըլլալու յանցանքով: Մանրամասնութիւններու մէջ մտնելու անհրաժեշտութիւն չենք տեսներ, որովհետեւ շեղած կ’ըլլանք մեր բուն նպատակէն: Ամփոփելու համար ըսենք, որ Վաչէ քահանան այդ երկրէն հեռացաւ եւ Նորին վեհափառութեան եղբօր՝ Եզրաս Սրբազանի «խնամքին» տակ շարունակեց գործել Ռուսահայոց Թեմին մէջ, ի Ս. Փեթերպուրկ:
Վերոյիշեալ դէպքէն մի քանի տարի անց՝ ահաւասիկ յանկարծ իր մօտիկ բարկամներէն կ’իմանանք, թէ Վաչէ քահանան լքած է իր պաշտօնավայրը եւ ընտանեօք հաստատուած է Քալիֆորնիոյ Լոս Անճէլըս քաղաքը: Մեզի անձնապէս անծանօթ են թէ ի՞նչ պայմաններու հետեւանքով Տէր Վաչէն եկած է Լոս Անճէլըս, եւ սակայն մեր մտքին մէջ կը ծագին շատ լուրջ կանոնական հարցեր: Այսպէս.—
1.- Տ. Վաչէն ազատ կեցութեան յանձնարարականո՞վ եկած է Լոս Անճէլըս, թէ՝ ինքնակամ կերպով: Եթէ յատուկ առաքելութեամբ եկած ըլլար, ապահովաբար այսօր արդէն իսկ հովուական պաշտօնի մը կոչուած պիտի ըլլար Քալիֆորնիայի մէջ, ուստի մենք կը հակինք ա՛յն վարկածին, թէ ան, ի հեճուկս եկեղեցւոյ կանոններուն, ազատ կամքով լքած է իր հովուական պաշտօնը ու եկած Լոս Անճէլըս:
2.- Էջմիածնական Թեմի Արեւմտեան Ազգային Առաջնորդարանի անձնակազմէն իմացանք, թէ առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեան մերժած է պաշտօն տալ Վաչէ քահանային: Ստուգելու համար ճշմարտութիւնը՝ Յովնան Սրբազանին դիմելու անհրաժեշտութիւնը չտեսանք, որովհետեւ ստոյգ գիտենք եւ կը ցաւինք որ Հայ եկեղեցւոյ օծուած քահանան ներկայիս կ’աշխատի կապարագործ (plumbing) ընկերութեան մը մօտ որպէս օգնական. ի վերջոյ ընտանիք ունի եւ պարտաւոր է հոգալ իր ընտանիքը երբ հովուական աշխատանքի դռները փակուած են իրեն առջեւ: Մեզի համար անհանգստացուցիչ է տեսնել եկեղեցիի օծեալ պաշտօնեայի մը այս դժբախտ կացութեան մատնուիլը: Երանի թէ չպատահէր, բայց չենք կրնար ժամացոյցին սլաքը ետ տանիլ:
Արդարեւ, ի՛նչ պարագաներու տակ ալ ըլլայ, ողբերգական է այն վիճակը որուն ենթարկուած է Վաչէ քահանան: Դիտեցէ՛ք վերեւի նկարը. ան իր ինքնաշարժին առջեւ կանգնած է Հոլիվուտի Ֆորեսթ Լոն Գերեզմանատան (Hollywood Forest Lawn Cemetery) մուտքին, եւ «յաճախորդի» կը սպասէ, նման կարագազուրկ եւ ոչ-կարգազուրկ ուրիշ եկեղեցականներու, որոնք իրենց օրապահիկը շահելու համար՝ մուրացկանի նման շաբաթ եւ կիրակի օրերը կը կանգնին գերեզմանատան դրան առջեւ, սպասելով որ մէկը զիրենք հրաւիրէ աղօթք մը կարդալու իրենց հարազատներու գերեզմաններուն վրայ: Որքա՜ն անհանգստացուցիչ, աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ նուաստացուցիչ է տեսնել եկեղեցւոյ պաշտօնեայ մը այս պայմաններու տակ: Տակաւին չե՛նք իսկ խօսիր այն ժխտական տպաւորութեան մասին, որ այս մուրացկանութեան տեսարանը կը թողու գերեզմանատուն այցելող օտար անհատներու վրայ…: Ո՞ւր մնաց մեր պատիւը…: Առաջնորդարնները լրջօրէն պէտք է մտածեն իրենց հոգեւոր պաշտօնեաներու հանգստեան թոշակի մասին – առ նուազն անոնց, որոնք կարգապահական պատժամիջոցներու չեն ենթարկուած: Այս ամօթը կարելի չէ մարսել…:
3.- Մեզի ամենէն շատ անհանգստացնողը մէկ ա՛յլ իրողութիւն է: Ի՞նչ պատահեցաւ որ Վաչէ քահանան, որ ըստ Գարեգին Բ. Կաթողիկոսի՝ «հայ եկեղեցականութեան պատիւն» էր, այսօր քուրջի նման մէկ կողմ նետուած է: Եթէ ստոյգ է, թէ ան այսօր գրեթէ տարի մըն է որ Լոս Անճէլըս եկած է առանց իր մեծաւորներու հաւանութեան՝ ինչո՞ւ չի նկատուիր որպէս«կարգապահական խախտումներ» կատարած մէկը (ականջդ խօսի, Ոսկան Սրբազա՛ն) եւ ըստ այնմ կարգազուրկ չի՛ հռչակուիր, միանալու համար կաթողիկոսին կողմէ կարգազուրկ հռչակուած մնացեալ «բախտակից» եկեղեցականներուն: Իսկ եթէ ստոյգ չէ, ապա ինչո՞ւ յարմար պաշտօն մը զլացուած է իրեն՝ Քալիֆորնիոյ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ենթակայ թեմին մէջ, եւ որպէս կապարագործի օգնական կ’աշխատի օտար ընկերութեան մը մօտ, իսկ շաբաթավերջերուն ալ մուրացկանի նման կը յայտնուի «Ֆորեսթ Լոն»ի մուտքին…: Շա՞տ է յուսալ, որ Ս. Էջմիածնի կամ Առաջնորդարանի դիւանը պատշաճ հաղորդագրութեամբ մը յստակացնեն Վաչէ քահանային իրաւավիճակը (status)՝ ի գիտութիւն հաւատացեալ ժողովուրդին: Սա պատուաբե՞ր երեւոյթ է մեզի համար ընդհանրապէս: Հարց կը ծագի մեր մտքին մէջ, թէ ենթադրաբար կանոնազանց, –եւ կամ թերեւս մեզի անծանօթ պատճառներով շնորհազուրկ դարձած ու քուրջի նման մէկդի նետուած,– Տէր Վաչէն արդեօք տակաւին կը շարունակէ՞ մնալ մեր «եկեղեցականութեան պատիւը»՝ Ամենայն Հայոց Հայրապետի աչքին…: Երկու չափ, երկու կշի՞ռ…:
Յստակ թող ըլլայ. մեր մտահոգութիւնը անձերը չեն, ի մասնաւորի՝ Տէր Վաչէն: Մեր խոր մտահոգութիւնը Հայ Եկեղեցւոյ եկեղեցականութեան մէջ տիրող անկարգութիւնն է ու եղբայրական սիրոյ բացակայութիւնը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ աստուածային սիրոյ ցոլացումը մարդ արարածին մէջ: Անգամ մը եւս համոզուեցանք, թէ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի«պատկեր» անդամները իրենց ստրկամիտ հոգեբանութեամբ ո՛չ մէկ կերպով կրնան որեւէ գործնական դարման բերել Հայց. Եկեղեցւոյ մէջ տիրող այսօրուան հոգեւոր սնանկութեան եւ կանոնական ու բարոյական սայթաքումներուն:
Այստեղ անգամ մը եւս մեր ուշադրութեան առարկան կը դառնան այն բոլոր արժանաւոր եկեղեցականները, որոնք քինախնդրութեամբ հեռացուեցան Եկեղեցւոյ ծառայութեան դաշտէն, որովհետեւ չէին պատկաներ ստրկամոլներու եւ կամակատարներու հաւաքածոյին: Ողբա՜մ զքեզ Հայ Եկեղեցի…:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
13 Ապրիլ 2017
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:
Դեռահասներն սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ եւ 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը եւ նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով: Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի մոսկովյան բյուրոն «էմոցիոնալ» է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի Duty Freeում «Karabakh Виноградная»՝ խաղողի, «Karabakh Абрикосовая»՝ ծիրանի և այլ մրգերից պատրաստված «Karabakh» անվանումով օղիների վաճառքին:
Չնայած նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ապրանքատեսակի արտադրողը Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղն է, հետևաբար արտադրողը ՀՀ-ում գործող կազմակերպությունն է, և որևէ խոչընդոտ չկա միջազգային շուկայում դրա վաճառքի համար, այդուհանդերձ ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ Duty Free-ն վաճառում է կեղծ օղի, որն արտադրվել է ոչ լեգիտիմ տարածքում, ոչ լեգիտիմ կազմակերպության կողմից:
Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սոցցանցում գրել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախի հարցում իր դիրքորոշման եւ նախկինում Արցախ այցելած լինելու համար: Սոլովյովը այդ մասին գրել է Բաքու այցելելուց հետո, որտեղ նա հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ըստ տարածված տեղեկության, Ալիեւը նրան ներկայացրել է Արցախի խնդրում Բաքվի դիրքորոշումը:Հետաքրքիր է, որ Արցախ այցելողների սեւ ցուցակ կազմող եւ նրանց հետապնդող Ալիեւը Սոլովյովին ձերբակալելու փոխարեն հանդիպում է նրա հետ եւ փորձում ներկայացնել Բաքվի դիրքորոշումը:
Օրինակ, բլոգեր Լապշինին Ալիեւը ձերբակալեց, այսինքն հորդորեց դա անել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որը հետո Լապշինին արտահանձնեց Բաքու: Սոլովյովի հետ Ալիեւի հանդիպումից առաջ տեղեկություն եղավ, որ Լապշինի կալանքը երկարաձգվել է եւս երեք ամսով: Նա Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, որին ձերբակալել են Արցախ այցելելու համար:
Բաքուն համարում է, որ այցելողները խախտում են Ադրբեջանի պետական սահմանը:Սոլովյովին սակայն այդ մեղադրանքը չի ներկայացվել, ավելին՝ նրա հետ Ալիեւն է հանդիպել:Սոլովյովը իրեն հռչակում է հայերի բարեկամ: Նա եւ Ժիրինովսկին հայկական միջոցառումների հաճախակի հյուրերն են, պատմական արդարությունից են հաճախ խոսում, հայությանը հասցնելով գրեթե էքստազի: Թեեւ Ժիրինովսկին օրինակ հիասթափեցրել էր՝ մի քանի ամիս առաջ Բաքվում խոսել էր Ադրբեջանի «պատմական արդարությունից»: Թե ինչից է Բաքվում Սոլովյովը խոսել, այդքան էլ հայտնի չէ:
Թեեւ, գուցե ասել է, որ իր ուժերի ներածին չափով նպաստում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության հեռանկարներին, այսպես ասած «հայերի չար աչքից» դրանք հեռու պահելու համար:Բանն այն է, որ Վլադիմիր Սոլովյովը ռուսական պրոպագանդայի մեկ այլ դրոշակակրի՝ Դմիտրի Կիսելյովի հետ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էր եւ մամուլի ասուլիսի ընթացքում Կիսելյովի հետ ուս-ուսի փորձել էին Հայաստանի հանրության մոտ հետապրիլյան լեգիտիմություն ապահովել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության համար: Նրանք Հայաստանի հանրությանը փորձել էին ներկայացնել, թե լավ է, որ Ռուսաստանն է սպառազինություն վաճառում Ադրբեջանին, որովհետեւ այդպես նաեւ կառավարում է Բաքվին:
Թե ինչպես է Բաքուն «կառավարվում» այդպես, Հայաստանի հանրությունը տեսավ հենց ապրիլին: Ընդ որում, դրա մասին մի քանի ակնարկ արել է ընդհուպ Սերժ Սարգսյանը, օրինակ բոլորովին վերջերս ՄԳԻՄO-ում ելույթի ընթացքում, հայտարարելով, թե գործընկերները Հայաստանին փորձում էին հավաստիացնել, որ Ալիեւի ռազմատենչությունը ներքին սպառման համար է:Կիսելյովի եւ Սոլովյովի ասուլիսը Երեւանում այդ իմաստով ապրիլյան հետքը մաքրելու եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական գործակցության նոր հեռանկարների նախադրյալները վերականգնելու փորձ էր: Թե որքանով էր այդ փորձը համակարգված անմիջապես Կրեմլից, դժվար է ասել:
Բայց, ըստ երեւույթին Սոլովյովը Բաքու է մեկնել փորձի արդյունքների վերաբերյալ տպավորությամբ կիսվելու համար:Եթե Ալիեւը նրան չի ձերբակալել, կնշանակի կամ գոհ է եղել արդյունքից, կամ որոշել է Սոլովյովին տալ եւս մի հնարավորություն:Բնական է, որ ռուսական պրոպագանդայի աստղը ներողություն չի խնդրելու Ացախի հարցում դիրքորոշման համար: Հակառակ դեպքում նա կդադարեր լինել հայության մտքի եւ հոգու վրա ազդող միջոց: Չէ՞ որ նա ավելի կարեւոր գործ ունի՝ լեգիտիմացնել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքի հեռանկարները: Այդ կարեւոր գործի մոտ Արցախի հանդեպ նրա դիրքորոշումն Ալիեւի համար մանրուք է:
https://www.youtube.com/watch?v=2YkxXnxgMOA
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Հաջորդ օրը՝ առավոտյան, երբ Հիսուս քաղաք էր վերադառնում, քաղց զգաց: Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց տերևներից բացի վրան ոչինչ չգտավ: Նա թզենուն ասաց.
-Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս:
Եվ նույն պահին թզենին չորացավ: Երբ աշակերտները տեսան այս, զարմացան և հարցրեցին.
-Թզենին մի վայրկյանում ինչպե՞ս չորացավ:
Հիսուս նրանց պատասխանեց.
-Վստա՛հ եղեք, որ եթե հավատ ունենաք և չկասկածեք, ոչ միայն պիտի կարողանաք կատարել թզենուն պատահածը, այլ նույնիսկ եթե այս լեռանն ասեք՝ «Ելի՛ր ու ծո՛վն ընկիր», պիտի կատարվի:
ԵՎ ԱՂՈԹԵԼԻՍ ԻՆՉ ԷԼ ՈՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ ԽՆԴՐԵՔ, ԿՍՏԱՆԱՔ:
Հիսուսը դարձյալ սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
— Երկնքի արքայությունը նման է հետևյալին. — Մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ հրավիրվածներին հարսանիքի կանչեն, բայց նրանք մերժեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ էլ ուղարկեց՝ պատվիրելով նրանց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ճաշկերույթը պատրաստ է, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ կազմ ու պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ Բայց հրավիրվածները կարևորություն չտվեցին. մեկն իր ագարակը գնաց, մյուսը՝ իր առևտրին, իսկ ուրիշներն էլ ծառաներին բռնեցին և ծեծելով սպանեցին։ Թագավորը երբ լսեց այս, բարկացավ և ուղարկեց իր զինվորներին, որոնք ոճրագործներին սպանեցին և նրանց քաղաքն էլ այրեցին։ Ապա թագավորն ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Հիմա գնացե՛ք հրապարակ և ում որ գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։
Դուրս գալով ճանապարհների վրա՝ ծառաները հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, և հարսանիքի սրահը լցվեց հրավիրվածներով։ Երբ թագավորը ներս մտավ՝ նայելու հրավիրվածներին, տեսավ մի մարդու, որ հարսանիքին պատշաճ հագուստ չէր հագել, և նրան ասաց. «Բարեկա՛մ, ինչպե՞ս այստեղ մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս նետեք դրան խավարի մեջ, թող այնտեղ լաց լինի ու կրճտի ատամները». որովհետև ԿԱՆՉՎԱԾՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ՝ ՔԻՉ։
(Մատթեոսի ավետարան 21:18-22, 22:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր “Հայելի” մամուլի ակումբում ամփոփելով անցած խորհրդարանական ընտրությունները, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է, որ արդյունքները բավականին կանխատեսելի էին, գրում է politik.am կայքը:
Բանախոսը արձանագրել է, որ օրինակ եթե Ծառուկյան դաշինքը չկարողանար նույնքան ձայներ կենտրոնացնել իր շուրջը, որքան կարողացավ, ապա չէր բացավռում, որ Վեցերորդ գումարման ԱԺ-ում ներկա կլինեին հինգ կամ նույնիսկ վեց կուսակցություններ:
Բանախոսի համար թեև ոչ մեծ, բայց սենսացիա էր, որ ՀՎԿ-ն խորհրդարան չանցավ և նախընտրական քարոզչության վերջում արդեն պարզ էր, որ կուսակցության հետ ինչ որ բան այն չի, հետ է ընկնում մյուսների համեմատությամբ:
Վիգեն Հակոբյանը նշեց, որ չի բացառվում, թե ՀՎԿ-ն արդեն հոգնեցրել է և այլևս հենց Արթուր Բաղդասարյանի նկատմամբ այն ռեակցիան չկա, նույնիսկ ծայրահեղ պոպուլիզմն էլ հաշվի առնելով, ինչը որ կար տարիներ առաջ:
Ամբողջությամբ նյութը կարող եք կարդալ politik.am կայքում:
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար.
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:
Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաև նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք հեռացել են։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.