23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր Է: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինչպես պատմել են գերատեսչությունում, ռուս զինծառայողները սպայի՝ ռուսաստանցի ռազմական խորհրդականի հետ միասին գտնվում Էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:
Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ:
Ինչպես հավելել են պաշտպանության նախարարությունում, երրորդ զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել զինվորական բժիշկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 22-ին մերժել է Ռուսասռանի Դաշնություն «Արարատ» ծխախոտը ներմուծող «Գրանտ Տոբակո» ՓԲԸ-ի դեմ Philip Morris Brands Sarl ընկերության հայցը, փոխանցում է «Комсомольская правда»-ն:
Հիշեցնենք, 2016 թվականին Philip Morris Brands Sarl ընկերությունը, պնդելով Ararat և Marlboro ծխախոտի տուփերի դիզայնի շփոթելու աստիճանի նմանությունը, Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան էր դիմել ընդդեմ «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի՝ պահանջով արգելել Ararat ապրանքանշանի կիրառումը Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև ոչնչացնել այդ սիգարետների ողջ քանակությունն ու վճարել 5 մլն. ռուբլու փոխհատուցում: Սակայն դատարանը մերժել է հայցը՝ ընդգծելով, որ երկու ընկերությունների սիգարետի տուբերը շփթելու աստիճան նման չեն:
Ինչպես փոխանցում է panorama.am-ը, Մոսկվայի արբիտրաժային դատարանում լսվող գործն աննախադեպ չէր: Նմանօրինակ դատական վեճեր ծագել էին նաև մյուս երկրներում: Հայկական արտադրողն իր իրավունքները հաջողությամբ պաշտպանել է նաև Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն Արմենպրեսի հարցմանն ի պատասխան փոխանցել է Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում ծառահատման աղմուկ հանած դեպքի կապակցությամբ: «Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարե է Վլադիմիր Հակոբյանը:
2014 թվականին հայտարարելով սահմանադրական բարեփոխումների մտադրության մասին, Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, թե ոչ մի օր պակաս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը, քան սահմանված է Սահմանադրությամբ: Բայց, Դավիթաշենի ծառահատմանը Սերժ Սարգսյանի արձագանքը կասկած է առաջացնում, որովհետեւ առնվազն հարց է առաջանում, թե արդյոք նախագահի մեկնաբանության հարց է Դավիթաշենում կամ որեւէ այլ հատվածում որեւէ ծառահատման հարցը:
Այն, որ ծառահատումը հանցագործություն է, ակնհայտ է: Բայց եթե ծառահատման դեպքին պետք է անդրադարձ ու մեկնաբանություն կատարվի նախագահի նստավայրից, ապա շատ մոտ ապագայում գուցե նախագահի նստավայրից մեկնաբանության արժանանան նաեւ տարբեր բնակարանային գողությունները, փողոցային խուլիգանությունները, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:
Թե՞ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չէ եւ փաստացի թողել է պաշտոնը:
Ինչ խոսք, որեւէ խնդիր չկա, երբ անգամ ամենաբարձր մակարդակով արտահայտվում է վերաբերմունք վատ երեւույթների հանդեպ: Տարօրինակն այն է, որ առավել մաստշտաբային խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանն իր արձագանքում եւ մեկնաբանություններում այդքան էլ օպերատիվ չէ:
Օրինակ, երբ ապրիլի պատերազմից հետո՝ Վիեննայից վերադառնալիս օդանավում նրան հարց ուղղվեց, թե ինչու՞ այդպես էլ չդիմեց հանրությանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ինքը լավ է ճանաչում հանրությանը եւ գիտե, թե հանրությունը երբ ունի իր խոսքի կարիքը:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծել է, կամ վստահ է, որ Դավթաշենի ծառահատման դեպքում հանրությունն ուներ իր մեկնաբանության կարիքը, այլապես առանց դրա խնդիրը կարող էր վերածվել մի այնպիսի զարգացման, որը կփչացներ խորհրդարանի «անաղմուկ» ընտրության ամբողջ պատկերը:
Մյուս կողմից, Հայաստանում գործնականում դա է նշանակում նախագահական կառավարում, եւ Սերժ Սարգսյանն այդ իմաստով ոչ թե այլեւս նախագահ չէ, այլ լիակատար ամպլուայի մեջ է: Բանն այն է, որ կառավարման սահմանադրական կարգի բացակայության պայմաններում Առաջին դեմքից պահանջվում է տեղյակ լինել ամեն մի ծառից ու թփից:
Թող տարօրինակ չթվա, սակայն, եթե օրինակ որեւէ մեկը մի ծառ հատի նախագահի աչքից թաքուն, ապա դա կարող է իր հոգեբանական ազդեցությունը թողնել ամբողջ համակարգի վրա, որտեղ կարող են մտածել, թե արդեն փաստորեն հնարավոր է Սերժ Սարգսյանից «թաքուն» ծառ կտրել: Իսկ ծառ կտրողը վաղն ավելի լուրջ բաներ կկտրի, կամ կկտրի իշխանության ծառը, կամ այն ճյուղը, որի վրա է նստած Սերժ Սարգսյանը:
Հատկապես այժմ իրավիճակը շատ նուրբ է, նկատի ունենալով այն, որ իշխանության ձեւավորման գործընթացը, այսպես ասած 2018-ի ապրիլի խնդիրը մտել է եզրափակիչ փուլ, վճռորոշ տարի, եւ հոգեբանական մանրուքներն անգամ կարող են ունենալ ճակատագրական նշանակություն: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անցկացնում է նախագահի ընտրության վերջին տարին, եւ «դե յուրե» նա հեռացող է, այսպես ասած «կաղ բադիկ»՝ ինչպես բնորոշում են հեռացող նախագահներին Արեւմուտքում:
Առանց այդ էլ այդ մթնոլորտում, եթե անպատիժ ծառեր հատվեն, օրինակ, ապա համակարգում կարող են մտածել, որ Սարգսյանը ոչ թե հեռացող է, այլ փաստացի արդեն հեռացել է:
Սերժ Սարգսյանի արձագանքը հենց այդ մտորումները ցրելու համար է, հիշեցնելու համար, որ տեղում է, որպեսզի ինչպես հայտարարել է՝ ոչ մի օր պակաս չմնա նախագահի պաշտոնում:
«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, մեկնել էր Հնդկաստան և հաղորդման շրջանակներում հանդիպել բոլիվուդյան հեռուստասերիալների հայտնի դերասաններին: Asekose.am-ը զրուցել է Վարդանի հետ Հնդկաստան կատարած ճանապարհորդության, դերասանների հետ հանդիպման, նրանց հետ աշխատելու դժվարությունների, Հայաստանի և հայերի մասին նրանց ունեցած պատկերացումների մասին և ոչ միայն:
— Վարդան, նախ կցանկանայի`մի փոքր պատմեիք Հնդկաստան կատարած Ձեր ուղևորության և Ձեր տպավորությունների մասին:Կարծես այն տարբերվում էր նախորդներից նրանով, որ հանդիպեցիք բոլիվուդյան հայտնի դերասանների, և եթե չեմ սխալվում, սա Ձեր տուրիստական գործակալության առաջին ուղևորությունն էր:
— Այո՛, այս ճանապարհորդությունը բավական դժվար էր ինձ համար, քանի որ, նախևառաջ, այն իմ տուրիստական ընկերության կազմակերպած առաջին ճանապարհորդությունն էր: 12 հոգի ինձ հետ մեկնել էին Հնդկաստան: Ես նրանց համար կազմակերպել էի անմոռաց օրեր: Բացի դրանից`խմբի հետ միասին մեկնեցինք նաև Մումբայ քաղաք, որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք մի շարք դերասանների հետ, ովքեր բավականին ճանաչված են այնտեղ: Հանդիպմանը ներկա էին նաև մեզ հետ մեկնած ճանապարհորդները. նրանք ևս առիթ ունեցան հայտնվելու հնդկական սերիալի նկարահանման հրապարակում: Կարծում եմ` նրանք դեռ երկար կհիշեն այդ օրերը, ես` ևս: Շուտով ևս մի ճանապարհորդություն կլինի դեպի Հնդկաստան և Թայլանդ:
— Ինչպե՞ս կարողացաք իրականացնել հանդիպումները բոլիվուդյան հայտնի դերասանների հետ, արդյո՞ք նրանք հեշտ համաձայնվեցին նկարահանվել հաղորդման շրջանակներում: Կարո՞ղ եք առանձնացնել նրանց, ովքեր աչքի ընկան իրենց անմիջականությամբ:
— Պետք է ասեմ, որ նրանց գտնելը ոչ թե բարդ էր, այլ շատ բարդ էր: Իհարկե, մեզ շատ էին օգնում, գլխավոր օգնականի մասին շուտով կխոսեմ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Վատ էր, որ մի քանիսի հետ չստացվեց հանդիպել, բայց ամեն բան անում եմ` այդ բացը լրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետ աշխատելուն, պետք է նշեմ, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ շատերը նույնիսկ հարցերն էին նախապես պահանջում: Բայց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր այնքան ջերմ, որ հետո նրանց հետ ընկերացանք: Ամենատպավորիչ հանդիպումն ինձ համար փոքրիկ Չակորի հետ հանդիպումն էր: Հիացած եմ այդ ֆանտաստիկ երեխայով. նման դաստիարակություն ունեցող, կիրթ, գեղեցիկ երեխա ամեն անգամ չես հանդիպի:
— Ձեր գրառումներից մեկում անդրադարձել էիք Թինա Դատտային (Իչային)՝ նշելով, որ զզվում եք մեծամիտ և գոռոզ մարդկանցից: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
-Իրականում նրա հետ մենք պետք է հանդիպեինք: Հետո, չգիտես ինչու, հասկանալով, որ մեր երկրում ինքը շատ հայտնի է` սկսեց իրեն երևակայել և աստղային պահվածք ցույց տալ` փոխանակ իրեն դրանից լավ զգար: Չեմ սիրում նման բաներ: Իհարկե, շատ եմ ցավում դրա համար: Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են նրան սիրում, բայց նա շատ գոռոզ է: Պետք է նշեմ, որ որևէ մերժում նրա կողմից չի եղել, բայց կան բաներ, որոնցից ես հիասթափվեցի և այլևս ցանկություն չունեմ նրան հանդիպելու:
— Վարդան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ ամեն գնով փորձելու եք նկարահանել Ռաշամի Դեսանին (Տապասիային), ով Ձեզանից բավականմեծ գումար էր պահանջել 40 րոպե նկարահանվելու համար: սակայն Ձեր վերջին գրառման մեջ բավականին դրական էիք արտահայտվել նրա մասին: Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս կարողացքա նրան ներգրավվել նկարահանումներին, նրա պահանջած գումարի մասին խոսակցություններ եղե՞լ են :
— Այո՛, իրականում, երբ մենք առաջին անգամ կապ հաստատեցինք նրանց հետ, նրանք, ցավոք, քիչ բան գիտեին մեր երկրի մասին, և նրանց պատկերացմամբ` մենք համաշխարհային շատ հարուստ հեռուստաալիքների նման ենք, որոնք վճարում են հարցազրույցի ամեն րոպեի համար: Բայց մենք կարողացանք բացատրել, որ եթե յուրաքանչոյւրին վճարենք 48.000 դոլար, ապա կսնանկանաք այդ դեպքում (ժպտում է): Այս դեպքում օգնեցին կապերը: Ես շատ նպատակասլաց մարդ եմ. եթե մի բան որոշել եմ, դա փոփոխման ենթակա չէ: Հանդիպեցին Տապասիայի դերակատարի հետ, ու շատ զարմացա. հրաշալի անձնավորություն, շատ ակտիվ, շատ ջերմ, բնական, նա ինձ շատ դուր եկավ:
-Վարդան, Դուք պարբերաբար տեսանյութեր էիք հրապարակում սոցցանցերի Ձեր էջերում, որոնցում բոլիվուդյան դերասանները հայերեն էին խոսում, և հարկ է նշել, որ նրանց մոտ լավ էր ստացվում: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ գիտեն հայերի և Հայաստանի մասին, արդյո՞ք գիտեն, որ բավականաչափ հասցրել են սիրվել հայ հեռուստադիտողների կողմից
— Ցավոք, ոչ ոք բացարձակ ոչ մի բան չգիտեր Հայաստանի մասին, ինչը, իհարկե, շատ էր նյարդայնացնում: Ամեն անգամ այն հարցին, թե ինչ գիտեն Հայաստանի մասին, նրանք խնդրում էին, որ օգնեմ իրենց պատասխանել: Դա, իհարկե, շատ ցավալի էր, բայց կարևորն այն է, որ արդեն իմացան, և եթե մեկ անգամ էլ այցելեն Հայաստան, ավելի լավ կիմանան ամեն ինչ և նույնիսկ կպատմեն բոլորին:
— Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաև, որ փորձելու եք կազմակերպել նրանց այցը Հայաստան: Արդյո՞ք այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել եք:
— Այո՛, բավական մեծ քայլեր արդեն ձեռնարկել եմ, հուսով եմ` կստացվի: Չգիտեմ`նրանցից ով կլինի, բայց ախատում եմ այդ ուղղությամբ: Շատ կցանկանամ նրանց ցույց տալ մեր երկրի կարևորագույն վայրերը, ուզում եմ` տեսնեն, թե ինչ լավն ենք մենք` հայերս, ուզում եմ` փորձեն մեր խոհանոցը, սիրեն մեր երիտասարդներին: Հնդկաստանում նման 1000-ավոր հեռուստասերիալներ կան, շատերն այնտեղ նրանց չեն էլ ճանաչում: Հավատացեք, նրանք այսօր ավելի շատ ճանաչված են Հնդկաստանից դուրս, քան իրենց երկրում օրինակ` Վրաստանում, Ինդոնեզիայում և այլն: Ուստի, նրանցից յուրաքանչյուրի` մեր երկրում արված լուսանկարը կարող է ստիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այցելել Հայաստան. ինձ համար դա շատ կարևոր է:
— Վարդան, Դուք բավական ակտիվ էիք այդ շրջանում սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էիք հրապարակում՝ բոլիվուդան դերասանների մասնակցությամբ: Այս շրջանում «Տնից հեռու» հաղորդման նատմամբ հետաքրքրությունը կարելի է ասել` բազմապատկվել է: Արդյո՞ք Դուք այդ դերասաններին ներգրավվել եք ինչ-որ տեղ նաև հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով հայ հանրության շրջանում նրանց նկատմամբ տածած հետաքրքրությունը:
-Իհարկե, առաջնային նպատակը դա էր, բացի դրանից` ծրագիրը ճանապարհորդության մասին է, և ինչու ոչ. եթե մարդկանց հետաքրքիր է, ապա ես կազմակերպում եմ: Իրականում, «Տնից հեռու»-ն, ըստ իս`բավականին լավ, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է . մարդիկ կարող են դիտել և շատ բան իմանալ այս կամ այլ երկրի մասին: Իսկ այն, որ այս անգամ ծրագրի շրջանակներում կլինեն նաև հայտնի դերասաններ, ինձ միայն հաճելի է:
Աղբյուր՝ asekose.am:
Արդյո՞ք ժառանգները կրում են ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն այն դեպքում, երբ նրանք ժառանգական գույքի փաստացի տիրապետմամբ ընդունել են ժառանգությունը: Այս մասին օրեր առաջ դիրքորոշում է հայտնել Վճռաբեկ դատարան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ թիվ ԵԱՔԴ/2190/02/15 և թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործերով 2017 թվականի ապրիլի 7-ի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել ժառանգությունը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու դեպքում ժառանգների կողմից պարտատերերի պահանջների բավարարման հարցի վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է` որպես կամքի ինքնավարության սկզբունքի դրսևորում՝ ժառանգն ինքն է որոշում ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, հետևաբար անձին չի կարելի պարտադրել ընդունել ժառանգությունը, այդ թվում՝ ժառանգին չի կարող ներկայացվել ժառանգությունն ընդունելու պահանջ:
Միաժամանակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ այն դեպքերում, երբ ժառանգը որոշում է օգտվել իր իրավունքից և ընդունել ժառանգությունը, ապա այդ իրավունքն իրացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված եղանակներից որևէ մեկով: Հետևաբար, եթե ժառանգը սահմանված ժամկետում դիմում է ներկայացնում նոտարին կամ սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, ապա համարվում է, որ ժառանգն օգտվել է իր իրավունքից, որը հանգեցնում է դրանից անմիջականորեն բխող պարտադիր վարքագծի դրսևորման անհրաժեշտության՝ կապված հատկապես ժառանգատուի պարտատերերի առջև պատասխանատվության հետ:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն դեպքերում, երբ ժառանգները փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունում են ժառանգությունը, ապա պատասխանատվություն են ստանձնում ժառանգատուի՝ իրավահաջորդություն թույլ տվող պարտավորությունների համար՝ անկախ այն հանգամանքից ժառանգության ընդունումը ժառանգության իրավունքի վկայագրով ձևակերպվել է, թե՝ ոչ:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին:
«Դժբախտաբար, պետք է նշեմ, որ մեր դիտարկումները ընտրությունների օրը ոչ միշտ էին դրական: Մենք նկատեցինք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միջամտում էին ընտրական գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև քվեների հաշվարկը: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունը ազդեցություն թողեց ընտրողներ վրա, և եթե նույնիսկ մենք անձամբ չենք տեսել գործարքներ, մեր տեղացի գործընկերները բացատրեցին, թե ինչպես է ընտրակաշառքի համակարգը գործում», – ասել է Հաութալան:
Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր: «Մենք հստակորեն տեսանք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին, նույնիսկ եթե ընտրողները ցանկանում էին այլ թեկնածուի ընտրել», – ասել է Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավարը։
Մանրամասները՝ այստեղ
Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում ավարտվեց խառը մենամարտերի երկար՝ UFC 210 մրցաշարը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը): Ամերիկացի Քրիս Վայդմանի հետ երկար սպասված մենամարտի արդեն երկրորդ ռաունդում հայազգի մարտիկը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Այս դրվագը ոչ միանշանակ գնահատական ստացավ, քանզի Վայդմանը պնդում էր, որ Մուսասին արգելված հնարքով է նոկաուտի ենթարկել: Մրցավարները տեսագրությունը ուսումնասիրելուց հետո հաղթանակ շնորհեցին Մուսասիին: Ի դեպ, համոզվելու համար, որ Վայդմանը նոկաուտի ազդեցության տակ է, մրցավարը հարցրել է նրան. «Այսօր ի՞նչ օր է»: Ամերիկացի մարզիկը չի կարողացել հստակ պատասխան տալ: Մրցավարները համոզվել են, որ Վայդմանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է:
Այս մենամարտից առաջ Մուսասին հայտարարել էր, որ ցույց տալով բարձր արդյունքներ՝ ինքը չափազանց փոքր հոնորարներ է ստանում, և հաղթանակի դեպքում պահանջելու է մի քանի անգամ բարձրացնել վարձատրությունը: Եվ ահա, տպավորիչ հաղթանակից հետո Մովսեսյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել՝ կարծիք հայտնելով, որ մարտերը կազմակերպող կազմակերպությունը չի ցանկանում իրեն նորմալ վճարել հայ լինելու պատճառով:
«Ինձ պետք է վճարեն: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ հաղթեմ: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող են ստանում: Ո՞րն է պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում եք, որ դառնամ շիկահե՞ր: Սա ինչ ք… է: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Վճարեք այնքան, որքան պետք է: Կարծում եք՝ չե՞մ կարող հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Մուսասին:
Վերջինս նշել է նաև, որ խիստ հիասթափված է Վայդմանից, ով սիմուլյացիայի օգնությամբ մրցավարներին փորձում էր համոզել, որ նոկաուտի դրվագում մրցակցի կողմից կանոնների խախտում է եղել. «Դա տղամարդուն վայել արարք չէր: Նա առաջին ռաունդում հաղթեց, բայց ես սթափվեցի և արժանի հաղթանակ տարա: Պատրաստ եմ քննարկել ռևանշի մարտի կայացման հարցը, բայց իմ գերնպատակը չեմպիոնական տիտղոսը նվաճելն է: Բիսպինգի հետ մենամարտում ես ակնհայտ ֆավորիտ եմ: Տվեք ինձ այդ հնարավորությունը»:
Դեռևս մենամարտից առաջ Մուսասին իր դժգոհությունն էր հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվում չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու՝ պնդելով, որ նման մենամարտերի մասնակցում են այն մարզիկները, ովքեր ինքնագովազդի միջոցով փորձում են ուշադրություն գրավել:
«Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետո: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու՝ նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասել էր Մուսասին:
Վայդմանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից բացի՝ Մուսասին նաև ամրապնդվել է UFC-ի ռեկորդակիրների շարքում: Նա ունի ամենաերկար հաղթական շղթաներից մեկը: Մուսասին վերջին հինգ մենամարտերում նույնքան հաղթանակ է տարել: Այս արդյունքը գերազանցում է թերևս կուբացի Իոել Ռոմերոն: Ժամանակից շուտ տարած հաղթանակների ցուցանիշներով էլ հայազգի մարտիկը երկրորդ հորիզոնականում է գտնվում: Այդ 5 մենամարտերից 4-ը Մուսասին հաղթել է նոկաուտով: Առաջին հորիզոնականում է ֆրանսիացի գերծանրքաշային Ֆրանսիս Նգանուն:
https://www.youtube.com/watch?v=ICujIi24kgA
Ադրբեջանի իշխանությունը մի խումբ արտասահմանցիների տարել է առաջնագծում գտնվող գյուղերից մեկը, իբրև այժմ այդ գյուղը ոտքի են կանգնեցնում, ծառեր են տնկում, փորձում են նոր տներ կառուցեն ու մարդկանց բնակեցնեն: Գյուղը դատարկ է եղել, սակայն ըստ իրենց տարածած հայտարարության՝ այնտեղ մեկ ընտանիք ապրել է: Ընտանիքի հայրը իբրև չի ցանկացել լքել գյուղը, չնայած այն հանգամանքին, որ գյուղը հենց հայկական դիրքերի դիմացն է եղել:
Իհարկե, եթե հայկական բանակի զինվորները ցանկանային , ապա այդ ընտանիքը, եթե իրականում ապրել է այդտեղ, շատ արագացրած տեմպերով կփախնեին գյուղից, բայց դե մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէ:
Բայց հետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ մարդկանց փորձում են ներկայացնել իրենց գյուղը պահող զորքի մարտունակությունը այս նկարի միջոցով:
Լուսանկարը արվել է պատերազմի ամենաառաջին օրերին: Խրամատում գտնվող ադրբեջանցի զինվորները, կենդանի շանը օգտագործում են որպես թիրախ, հայկական բանակի զինվորների վայրը կամ դիպուկահարներին նկատալու համար: Եվ այս լուսանկարի ներկայությամբ ադրբեջանական բանակի սպա , փոխգնդապետ Սեյմուր Աբդուլկերիմովը պատմում է իրենց բանակի հերոսությունների մասին, սա պատմում է նաև , թե իբր ապրիլին հայկական բանակի զինվորները ինչպես են փախել դիրքերից:
Չգիտես ինչ ճանապարհներով ողջ մնացած ու ապրիլին առաջնագծում մեկ վարկյան անգամ չերևացած այս սպան երևի մոռացել է պատերազմի առաջին օրերից սկսած իրենց բանակի զինվորների սարսափած դեմքերը: Սա մոռացել է նաև, որ նույնիսկ ապրիլին այդ մեկ դիրքի գրավումը կատարվել է ոչ թե իր բանակի զինվորով, այլ գումարով կռվող թուրք ահաբեկիչների շնորհիվ: Չնայած մարտերի մասին միայն հեռուստատեսությամբ տեղեկացած սպան հազիվ էլ այս մակարդակի լինի:
Ու որպես վերջաբան ստեղ տեղադրեմ նաև ադրբեջանական բանակի մի զինվորի տեսանյութ, ով «բախտ» էր ունեցել հանդիպել հայկական բանակի զինվորների հետ
https://www.youtube.com/watch?v=-0cSQFY-UPw&t=1s
Խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց։ Իր իսկ խոսքով՝ նա մրցակցային հնարավորություններ է փորձում ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու համար: Իրականում մեր շատ բարի քեռին, պարզապես«դաբրո» չի ստացել այս ընտրություններին մասնակցելու համար: Իրականում նրան ասվել է, որ ասպարեզը պետք է թողնել «Երկիր ծիրանին» ներկայացնող Զարուհի Փոստանջյանին, որի համար այս ընտրությունները կուսակցությունը ներկայացնելու լուրջ հայտ է, և «Ելքին», որն արդեն գտել է իր մուտքն ու ելքը: Ինչպես ասվում է հանրահայտ ֆիլմում՝ «ամեն բան ծրագրված է»: Մնում է թոզը համաչափ փչվի:
Դե, քանի որ առնվազն տարօրինակ է, երբ համապետական ընտրություններում երկրորդ տեղը գրաված ուժը հրաժարվում է մայրաքաղաքի ղեկավարությունը ստանձնելու պայքարից, Բարգավաճ երկիր խոստացող ուժի կուսակցապետը որոշել է ստացած հրահանգը ներկայացնել մեծահոգի առաջնորդի կերպարով. «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որևէ ընտրության»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ասպարեզը թողնում է «նոր թիմերին, նոր անհատներին»:
Չասել չես կարող, թե որոշումը նաև ի նպաստ ԲՀԿ-ի գրպանի է, և Ծառուկյանի սրտով է, անշուշտ: Ավելորդ գումարներ ծախսելու իմաստ չկա, մանավանդ որ ընտրությունների ելքը պարզ է:
Աննա Գրիգորյան
Երեկ՝ ապրիլի 10-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Դիլիջանի թունելի մոտ ոստիկանության ծառայողի և Կենտրոնական բանկի աշխատակցի մասնակցությամբ կատարված խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տիտանյանը, Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կարապետյանը, 27-ամյա Արգիշտի Թադևոսյանը, 25-ամյա Վազգեն Պողոսյանը, 31-ամյա Տաթևիկ Հարությունյանը, 24-ամյա Արմինե Յարալովան, 26-ամյա Գոհար Քարտաշյանը, 56-ամյա Գայանե Բարիկյանը և 63-ամյա Արևիկ Գրիգորյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Երկնափեշյանի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճաղարյանի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Հենրիկ Երկնափեշյանն ու 55-ամյա Ջեմմա Եկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները:
Մանրամասն shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.