23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախնական որոշմամբ՝ խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին: Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Կոնգրես — ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում: Դա նշանակում է, որ տեղի կունենա ԱԺ առաջին նիստի օրվա փոփոխություն: Ստացվում է, որ ԱԺ առաջին նիստը մայիսի կեսերից շուտ չի լինի, կնախորդի, թե՞ կհաջորդի այն Երևանի քաղաքապետի ընտրություններին, այս պահին դժվար է ասել:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ առաջին նիստի օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, ապա՝ 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն, որից հետո ևս 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը:
ԱԺ-ն այն կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում: Կառավարության ձևավորումից հետո միայն պարզ կլինի ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը:
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
««Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։
Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի պայմաններ, որպեսզի փորձի թելադրել սեփական պահանջները։ «Սիրիական ավիաբազայի թիրախավորումը դեռ միայն թեստ էր, ուժի ցուցադրություն, որի նպատակն էր՝ ստուգել, թե ինչպես կարձագանքի Մոսկվան»,- ասել է Տրոֆիմչուկը։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։
«Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա։ Սրանից հետո կամ բոլոր ուղղություններով ռուսական ատկատ կսկսվի, կամ հակառակը՝ Ռուսաստանը կամրապնդվի»,- նման տեսակետ է հայտնել Տրոֆիմչուկը»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Շնորհանդեսի ընթացքում հանդիսատեսի շարքերում էին նաև այդ օրերին Թալիշում՝ առաջնագծում, ծառայող տղաներից մի քանիսը, օրինակ, 3 տանկ խոցած Շուլի Հարությունյանը, ինչպես նաև զոհված զինվորների ծնողներ՝ Ադամ Սահակյանի մայրը և Գևորգ Հարությունյանի մայրն ու հայրը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության այս կարճ ժամանակահատվածում ռազմական վստահության մակարդակը զգալիորեն նվազել է՝ համեմատած այն ժամանակաշրջանի, երբ նախագահում էր Օբաման: Այս մասին նա ասել է “Мир” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի վատթարացան Թրամփի օրոք, Պուտինը փաստարկել է . «Կարելի է ասել, որ աշխատանքային և հատկապես ռազմական մակարդակում մեր հանդեպ հավատն ու վստահությունը ոչ թե աճել, այլ դեգրադացում է ապրել» :
Այս հարցազրույցը ՌԴ նախագահը տվել է Ղրղզստան աշխատանքային ուղևորություն կատարելուց առաջ, ձայնագրությունն արվել է ապրիլի 11-ին՝ երբ Ռուսաստան այցով ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, ով Մոսկվայի առջև պայման դրեց՝ դադարել աջակցել Բաշար Ասադին:
Մարտի 30-ին Պուտինը ընդունել էր, որ հարաբերությունները ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գրեթե հավասարվել են զրոյի, նույն կարծիքն էր արտահայտել նաև մարտի 31-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ով ABC հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում հայտարարել էր, թե երկու երկրների միջև հարաբերությունները շատ ավելի ցածր ու վատ մակարդակում են, քան Օբամայի օրոք: «Թեև Թրամփին կասկածում էին ռուսամետության մեջ, և կարելի է ասել, համատարած հիսթերիա էր այն ժամանակ, երբ նա հաղթանակ տարավ և դարձավ ԱՄՆ նախագահ, սակայն այժմ պատկերը բոլորովին այլ է, նա օրեցօր ապացուցում է, որ ամենևին էլ ընկեր չէ մեզ , ընդհակառակը, նրա վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերություններն ավելի վատ են, քան Սառը պատերազմի ժամակաշրջանում»,- ասել էր Պեսկովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող» և հայտարարել, որ երբևէ չի կարող ապրել «գյավուրների» կողքին, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Էրդողանը, մասնավորապես, պատմել է, որ հեղաշրջման փորձի գիշերը նրան առաջարկել են տանել հարևան Հունաստան, որտեղ նա ավելի անվտանգ կլիներ:
«Ես ասացի՝ ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում մնամ պատանդ», — ասել է Էրդողանը:
Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անվանելու տարբերակ է, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ: Բառացի նշանակում է անհավատ: Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացել են Ջորջ Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Դերասանը «#կատարիր խոստումդ» գրառում է արել՝ աջակցություն հայտնելով մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում: Գոսլինգը տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում այդ մասին: «Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Խոստանում եմ կատարել խոստումս՝ սատարել մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում»,-ասել է Գոսլինգը: «Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:
Նյութի աղբյուր՝ panarmenian.net
Hraparak.am-ը գրում է. Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, չորրորդն է ստացած ձայների թվով՝ Նահապետ Գեւորգյանից, Սեյրան Սարոյանից եւ Ալեքսան Պետրոսյանից հետո՝ 6 հազար 500 ձայն։
— Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք բացատրում, որ քիչ ձայն ստացաք։
— Արի էդի թողենք մեր մեջ, մենք քիչ ձայներ չենք հավաքել, ամենակարեւորը՝ մեր կուսակցությունը շատ նորմալ ձեն ա հավաքել, եւ մնացած մեր ներքին կուսակցական խոսակցությունները թող մնա մեր մեջ։ Ես ոնց կամ, ըտենց մնում եմ, ոնց շարժվել եմ, ըտենց շարժվում եմ, ոնց ապրել եմ, ապրում եմ, էդ դեպուտատը ընձի ոչ տաք ա պահել, ոչ սառը։ Ամենակարեւորը՝ իմ երկիրը խաղաղ պայմաններում ապրի, ոչ մի զինվոր սահմաններում չզոհվեն, երկրին խաղաղություն ըլնի, ամենալավ երկիրն ա մեր երկիրը դառնալու։
— Իսկ վիրավորված չե՞ք Ձեր ընտրողից, Դուք քարոզարշավի ժամանակ ակտիվ էիք, խոսում էիք, շփվում ընտրողի հետ, էլ չենք ասում՝ խոստումներ էիք տալիս, ասում էիք նաեւ, որ ով ինչ խնդիր ունեցել է, օգնել եք։
— Էդի դրա համար ասում եմ՝ թողենք․․․ Հիմա էլ նորից օգնում եմ իմ ժողովրդին, ցանկացած խոստում կատարելու եմ, արդեն կատարել եմ, իմ չափերի մեջ եմ խոստում տվել։ Եվ հիմա էլ շարունակում եմ իմ ժողովրդի մեջ ապրել։ Դրա համար․․․ ես ձեզ մի բան ասեմ՝ ոնց էն վախտ ապրել եմ, հիմա էլ պարզ երեսով եմ մեր ժողովրդի մեջ ապրում, քանի որ ես իրա ծոցից եմ դուրս եկել։ Եթե պաշտոնս փոխած ըլնեմ, ուրեմն մենք երեսատեղ չէինք ունենա մնացածների նման։ Այ, էդի պտի ուրիշի տաք ըտենց հարցերը։ Ես հանգիստ խղճով իմ ժողովրդի հետ ապրել եմ ու ինչ էլ խոսք եմ տվել, արել-վերջացրել եմ։
— Բայց ժողովուրդը Ձեզ չընտրեց։
— Ժողովուրդն ինքն իրա գործն արել ա, ֆսյո, ժողովրդից նեղանալու չունեմ, մեր ժողովուրդն ա, գյուղ կա՞ շուն չըլնի, մի երկուսն էլ թող ըտենց լինեն։ Հիմա էլ լսելու եմ իմ ժողովրդին, ինչ ինձանից կախված ա, նույն ձեւով անելու եմ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից՝ մինչ այս տարվա վերջ չի նախատեսվում գազ գնել «Գազպրոմ»-ից։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է համապատասխան կանխատեսումը, հաղորդում է «Գրուզիա On-line»-ը։
Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել (փետրվարին՝ 70 մլն խորանարդ մետր)։
Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն բնագավառին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) եւ Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։ Հետեւաբար, ընթացիկ տարում ռուսական գազի մասնաբաժինը կկազմի 4 տոկոս։
Նշվում է, որ այս տարի Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրում է Ադրբեջանից (95,5 տոկոս)։
Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր եւ չի էլ հրաժարվում վերստին ԱԺ նախագահ առաջադրվելու հնարավորությունից:
Թե որն է վերջը, մինչեւ որտեղ էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կարծիքով, Սահակյանը չի մանրամասնել: Բայց նրա հայտարարությունը բավական չարագույժ է հնչում, որովհետեւ «մինչեւ վերջ լինում» են ամբողջատիրական համակարգերի առաջնորդները՝ եթե նրանք չեն տապալվում ներքին հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում: Այդ առաջնորդները «լինում էին մինչեւ վերջ» կամ «լինում են մինչեւ վերջ», անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես արդեն ունակ չեն լիարժեք կենսագործունեության, եւ «մնալով» վերածվում են պարզապես ծաղրի առարկայի:
Այդ առումով, Գալուստ Սահակյանի հայտարարությունն առերեւույթ լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ բարձր գնահատականի, նվիրվածության, հավատարմության մաղթանքի դրսեւորում, իրականում լիովին հակառակն է եւ թողնում է նույնիսկ «անեծքի» ու վրիժառության տպավորություն:
Մի՞թե Սերժ Սարգսյանը կուզի «լինել մինչեւ վերջ»: Դատելով քաղաքականության մեջ նրա գործունեությունից բխող ընդհանուր ռացիոնալության տպավորությունից, Սարգսյանը պետք է որ ոչ միայն չցանկանա, այլ նույնիսկ խուսափի «մինչեւ վերջ լինելուց»:
Բայց, գուցե բանն էլ հենց այդ է, որ Սարգսյանն այդքան էլ չի ցանկանում «լինել մինչեւ վերջ», բայց դա անհանգստացնում է նրանց, ովքեր եղել են նրա այսպես ասած համակարգային տնտեսա-քաղաքական հենարանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե Սերժ Սարգսյանը «չլինի» մինչեւ վերջ: Այդ հարցն անկասկած մտատանջում է նրանց: Սերժ Սարգսյանն իհարկե որեւէ պահից քաղաքականության մեջ այլեւս չլինելուց առաջ կփորձի կազմավորել այնպիսի իշխանություն, որը կլինի իր հետիշխանական հուսալի երաշխիքը՝ լինի դա 2018-ից հետո, թե որեւէ այլ ժամանակահատվածից:
Բայց դա Սերժ Սարգսյանի հետիշխանական երաշխիքը կլինի, ոչ թե այն տնտեսա-քաղաքական հավաքականի, որի վրա նա կառուցել է իր քաղաքական գործունեությունն ու իշխանությունը: Ավելին, Սերժ Սարգսյանն իր հետիշխանական երաշխիքային իշխանությունը կառուցելու ընթացքում իսկ կարող է կանգնել այդ հենարանից թեկուզ մասնակի հրաժարվելու խնդրի առաջ: Հենարանը լավ է հասկանում այդ վտանգը եւ այդ իսկ պատճառով «պահանջում» է, որ Սարգսյանը «լինի մինչեւ վերջ»:
Գալուստ Սահակյանն այդ տեսանկյունից ներկայացնում է հենց այդ համակարգային ընդհանուր առմամբ խուլ պահանջը:
Մյուս կողմից, դրան զուգահեռ, Սահակյանն իհարկե Սերժ Սարգսյանի հետ ունի իր «հին հաշիվները», ընդ որում բավական հին եւ համեմատաբար հին:
Դեռեւս ՀՀԿ անդամ դառնալու առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանն այդ կուսակցության մեջ իր իշխանությունը հաստատեց հենց Գալուստ Սահակյանի հանդեպ բավական կոշտ քայլով, կամ նրա որդու՝ տարբերությունը մեծ չէ: 2006 թվականին ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում գործնականում իր առաջին քայլը սկսեց՝ Արման Սահակյանին արգելելով դառնալ Աջափնյակի թաղապետ: Ընդ որում, մամուլը գրում էր, որ այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, Գալուստ Սահակյանի վաղեմի զինակից Անդրանիկ Մարգարյանը տվել էր իր համաձայնությունը եւ Արման Սահակյանը ընտրովի թաղապետ լինելու համար հրաժարական էր տվել Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնից: Բայց Սերժ Սարգսյանը արգելեց նրան առաջադրվել, հայտարարելով, որ «կուսակցությունը ոհմակ չէ»: Թաղապետի պաշտոնը տրվեց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը:
Սահակյաններն անկասկած չեն մոռանալու այդ միջադեպը, պարզապես Սերժ Սարգսյանին այժմ տալիս են ասիմետրիկ պատասխան՝ դատապարտելով նրան «մինչեւ վերջ մնալու»:
Գալուստ Սահակյանի մյուս անձնական շարժառիթը առնչվում է արդեն անմիջապես հենց նրան: ԱԺ նախագահի պաշտոնում Սահակյանը ունեցավ առողջական բավական բարդ խնդիրներ, ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահական օդանավով հասցրեց անգամ Գերմանիա, այդուհանդերձ Սահակյանին փաստորեն պարտադրեցին «մինչեւ վերջ լինել ԱԺ նախագահ», չնայած անհամեմատ ավելի մարդասիրական կլիներ, եթե բավական պատկառելի տարիք ունեցող Սահակյանը թողներ ԱԺ նախագահի պաշտոնն ու հանգիստ զբաղվեր իր առողջությամբ եւ վայելեր ծերությունը:
Բայց Հայաստանի համակարգն ունի իր առանձնահատկությունները եւ Սերժ Սարգսյանը չցանկացավ առանց այդ էլ բարդ ներքաղաքական հարցերի շարքում ավելորդ խնդիր ունենալ ԱԺ նախագահի նոր թեկնածուի ընտրության առումով: Այժմ էլ փաստորեն Գալուստ Սահակյանն է ակնարկում, որ ինչպես իրեն «պահեցին մինչեւ վերջ», այդպես էլ Սերժ Սարգսյանը պետք է «լինի մինչեւ վերջ»:
Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.