23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում օպերային հանրահայտ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը բավականին քննադատաբար էր մոտենում մեր երկրում կատարվող անցուդարձին։ Եվ ահա նրան, Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ, որոշել են մի փոքր սիրաշահել։
Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հետաքրքիր է, որ շնորհաշատ երգչուհին ընդունել է պարգևը:
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանգիստ տոնը, որով նա կառավարության նիստի ժամանակ խոսում էր այս կամ այն պայթած ձեռնարկության շենք –շինությունների օտարման, կամ վերանորոգման մասին, կամ դրանց վերանորոգման համար փողեր էր ուզում, նյարդայնացնում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և նա նիստի ընթացքում կծու արտահայտություններ ու ռեպլիկներ էր անում Արման Սահակյանի կողմը: Օրինակ, մի անգամ ասաց, որ նա ալարում է խոսել, մի անգամ էլ, երբ շատ ակտիվ էր խոսում, ասաց` ձեր աջն ու ձախը շատ ակտիվ են, ի՞նչ է պատահել:
Կարեն Կարապետյանի հետ Գալուստ Գրիգորիչի որդու հարաբերությունները, կարծես, ավելի հարթ էին, բայց այսօր Կարապետյանն էլ սկսեց նյարդայնանալ Արման Սահակյանի օլիմպիական հանդարտությունից: Քննարկում էին պետգույքի 2006-2007 թվականների մասնավորաեցման ծրագրի հաշվետվությունը, որը իրականացվել է 2016 թվականին: Կարեն Կարապետյանը չհասկացավ, թե այս ծրագրից «տակը ինչ է մնացել», և Արման Սահակյանը բոլորովին այլ բան պատասխանեց` որ հիմա նրա հանձնարարականով նոր ծրագիրն է շրջանառության մեջ դրվել, 2017-2020 թվականների ծրագիրը, որում 42 ձեռնարկություն էր մնացել: Վերջապես հարց ու պատասխանի մեթոդով վարչապետը հասկացավ, որ 2006-2007 թվականների մասնավորեցման ծրագիրն ավարտվել է, և աշխույժ ու անհամբեր երեխայի նման նոր հարց տվեց. «Հիմա եթե մենք ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք, լավ կոմերցիոն գործակալություն ենք ստեղծում, ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսում»:
Բայց Արման Սահակյանին վարչապետի ագրեսիան չվարակեց. «Անկեղծ ասած, դրանք նաև որոշակի օրենսդրական փոփոխությունների հետ են կապված: Մեկ ամսվա ընթացքում՝ կարծում եմ կլինի»: Վարչապետը հանձնարարեց մաքրել ու գույքագրել ամեն ինչ: Փոխանակ Վարդան Արամյանի պես, կայտառ շուտասելուկի նման պատմեր, թե ինչ մեծ աշխատանք է ինքը անում, ինչ արագ է անում ու ինչ լավ կլինի վերջում, Արման Սահակյանն անցավ մեկ այլ «տոռմուզ» ծրագրի` ինչ-որ «Արաքս» ընկերություն հիշեց, որը պետք է մասնավորեցնել։
Նյութն ամբողջությամբ` hraparak.am
Երեկ «Փարվանա» ռեստորանային համալիրում Սամվել Ալեքսանյանը խնջույքի է հրավիել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր շտաբը ղեկավարողներին և մնացած ակտիվին:
Ալեքսանյանը չի մոռացել պարգևատրել իր համար անձնուրաց աշխատածներին: Այն շտաբի պետերը, որոնք իրենց վերապահված ընտրատեղամասերում կարողացել են Ալեքսանյանի համար ապահովել առավելագույն քվեն, ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար:
Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 40 և 30 հազար դոլար: Պարգևատրումները տրվել են երեկ տեղի ունեցած խնջույքի ժամանակ բոլորի աչքի առաջ:
50 հազար դոլար ստացողը եղել է Շենգավիթցի Սերժիկը, ում ղեկավարած ընտրատեղամասում էլ Ալեքսանյանը ստացել է ամենաշատ քվեն:
Նշենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Ալեքսանյանը ստացել է 42.472 ձայն:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Aysor.am: Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթին, հայտնում է «Интерфакс»-ը:
«Պաշտոնապես հաստատվելուց հետո, որ Եվրատեսիլի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովային թույլ չի տրվի Կիև մուտք գործել Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար, EBU-ն պաշտոնապես «Առաջին ալիքին» երկու այլընտրանք է առաջարկել, որը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել այդ մրցույթին: Ռուսաստանը կամ կարող էր մասնակցել արբանյակի միջոցով, կամ փոխարինել երգչին այնպիսի մասնակցով, ով կկարողանա օրինական Ուկրաինա մեկնել», — ասվում է EBU-ի պաշտոնական հայտարարությունում:
Եվրոպական հեռարձակման միությունում արձանագրել են, որ «Առաջին Ալիքը» դժբախտաբար մերժել է երկու առաջարկությունները, ինչպես նաև հրաժարվել հեռարձակել մրցույթը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել մրցույթին այս տարի: Մենք կցանկանայինք, որ բոլոր 43 երկրները կարողանան մասնակցել եւ արեցինք հնարավոր ամեն ինչ` այդ նպատակին հասնելու համար», — ընդգծվում է հայտարարությունում:
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստանն ընտրել էր երգչուհի Յուլիա Սամոյլովային` Flame is Burning երգով:
Tert.am-ի տեղեկություններով` Սիսիանում հայրը հայտնաբերել է որդու դին՝ հոշոտված վիճակում:
Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է դիակի առկայության մասին:
Նրա խոսքով՝ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Սիսիանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1956 թվականին ծնված Պ.Մ. –ի դիակը:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրն առավոտյան ժամը 9-ի սահմաններում տանը կից անասնագոմում՝ խոզերի համար նախատեսված վանդակում հայտնաբերվել է Տ.Մ-ի դիակը՝ դեմքը և պարանոցը հոշոտված»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են , նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում:
2017 թվականի մայիսի 2-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել մայիսի 2-ից այդ պաշտոնին նշանակել Յուրի Խաչատուրովին»,- ria.ru կայքի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին հայտարարել է Սեմերիկովը:
Կենսագրություն
Ծնվել է 1952թ. հունվարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարո (այժմ՝ Տետրի-Ցկարո) քաղաքում:
Կրթություն
1969թ. ավարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ. Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:
Աշխատանքային գործունեություն
1976-1982թթ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1987-1989թթ. Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1989թ. Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992թ. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վարչության պետ:
2000-2008թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
2009թ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2016թ.-ից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Ձեռքբերումներ
1995թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր:
2000թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ:
2008թ. Հայաստանի Հանրապետության գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան:
Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական Խաչ» շքանշան:
«Վարդան Մամիկոնյան» շքանշան:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ:
«Մարշալ Բաղրամյան» մեդալ:
«Անդրանիկ Օզանյան» մեդալ:
Ապրիլ եւ մայիս ամսին բազմաթիվ ոչ աշխատանքային օրեր են սպասվում ՀՀ քաղաքացիներին։ Առաջիկա ոչ աշխատանքային օրը Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցն է՝ ապրիլի 17-ը, որի փոխարեն կաշխատեն մայիսի 6-ին։ Դրան հաջորդող երկուշաբթի օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը եւս ոչ աշխատանքային է։
Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, որը եւս երկուշաբթի օր է, կրկին ոչ աշխատանքային է։ Դրանից 8 օր անց եւս ոչ աշխատանքային օր է, մայիսի 9-ը՝ երեքշաբթի օրը, Հաղթանակի եւ խաղաղության տոնն է։ Հաջորդը մայիսի 28-ն է՝ Հանրապետության տոնը, սակայն ՀՀ քաղաքացիների բախտը այստեղ չի բերել, ոչ աշխատանքային օրը համընկել է հանգստյան օր կիրակիի հետ։
ԱՄՆ-ի ոստիկանությունը Թեքսասում ձերբակալել է ամուսինների, որոնց մեղադրում են ընդհատակյա հասարակաց տուն աշխատեցնելու մեջ։ Նրանց հետքը հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ քաղաքային կոյուղին բառացիորեն խցանվել է հարյուրավոր օգտագործված պահպանակներով։
54-ամյա Ջոզեֆ Էմերիին ու 49-ամյա Խուան Վանին սպառնում է քրեական պատիժ։ Նրանք Օսթին քաղաքում վարձակալել էին տարածք, այնտեղ իբրեւ մերսման սալոն բացելու համար, սակայն իրականում Jade Massage անվանման տակ գործում էր հասարակաց տուն, հայտնում է KXAN.com-ը։
Չարագործների հետքը հաջողվել է բացահայտել կոյուղու խոշոր վթարից հետո։ Խողովակը պայթել էր մերսման սալոնի շենքից քաղաքային կոյուղու համակարգ լցված թափոնների պատճառով։ Պարզվել է, որ խցանման պատճառը հարյուրավոր պահպանակներն են եղել, որոնք հակառակ կանոններին՝ նետվել են ուղիղ զուգարանակոնքերի մեջ։
Կոյուղին կառավարող ընկերության աշխատակիցներին կասկածելի է թվացել պահպանակների նման հսկայական քանակությունը։ Դրա համար էլ նրանք այդ մասին հայտնել են ոստիկանությանը։
Այսօր արտասահմանյան բոլոր առաջատար պարբերականներն անդադար գրում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ «Խոստումը» ֆիլմի մասին, որի պրեմիերան նախօրեին կայացել է Լոս Անջելեսում:
Կարմիր գորգին հայտնվել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (նա հանդես է գալիս ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը, ինչպես նաեւ դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոտ Լե Բոնը:
Ֆիլմի եւ TCL Chinese Theatre-ում կարմիր գորգին հայտնված աստղերի մասին արդեն գրել ենք, իսկ հիմա ուսումնասիրենք Քիմ Քարդաշյանի եւ Անժելա Սարաֆյանի զգեստները, առավել եւս, որ հայուհիներն առաջատար պարբերականների ուշադրության կենտրոնում են:
36-ամյա Քիմը ներկայացել է Gianni Versace-ից զգեստով:
33-ամյա Անժելան ավելի համարձակ կերպար է նախընտրել:
Երեկ «Hayastan24.com» կայքը հրապարակել է ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Ձայնագրությունն, իսկապես, նողկալի է և ընտրակեղծիքներն արտացոլող այն փոքր մոդելն է, որը կարելի է տեղայնացնել ավելի մեծ՝ հանրապետության մասշտաբով։
Ձայնագրության հայտնվելուն պես համացանցում սկսվեց բուռն քննադատություն: Մարդիկ արդարացիորեն սկսեցին մեղադրել Արտակ Սարգսյանին իր աշխատակիցների իրավունքները խախտելու մեջ: Այս խառը իրավիճակում որևէ մեկը հարց չհնչեցրեց, թե որտեղից կարող էր հայտնվել նման ձայնագրություն: Այն, որ ձայնագրության հեղինակաները ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործիչները չեն դա կարելի է միանշանակ փաստել: Եթե նման ձայնագրություն անողները լինեյին ՀՀԿ-ին դեմ ուժերից, ապա նրանք ոչ թե ընտրություններից 10 օր հետո, այլ ավելի վաղ կհրապարակեին:
Ի վերջո ձայնագրությունը, ինչպես հասկանալի է դառնում, կատարվել է ընտրություններից 18 օր շուտ: Ձայնագրության հեղինակները ամենայն հավանականությամբ չէին սպասում, որ Արտակ Սարգսյանը կարող է անցնել խորհրդարան: Եվ հիմա, երբ նա անցել է խորհրդարան, փորձում են նրա անօրիանկան գործողությունների հրապարակմամբ աղմուկ բարձրացնել, որպեսզի ստիպեն նրան վայր դնել մանդատը: Մենք իհարկե չենք կարող ասել, թե ովքեր են հեղինակները և ովքեր են շահում Արտակ Սարգսյանի տապալումից: Դա կարծում ենք կնկատեն առավել ուշադիր մարդիկ, որոնք կարող են բազմության միջից գտնել այն մարդուն կամ մարդկանց ովքեր շահում են այս աղմուկից:
Մեզ մնում է հիշեցնել, որ եթե հաստատվի այս ձայնագրության իսկությունը, ապա Արտակ Սարգսյանին և նրա համխոհներին սպասում են Քրեական Օրենսգրքի հետևյալ հոդվածները.
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
149․2․2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
149․2․4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
149․2․5) կատարվել են մի խումբ անձանց կողմից։
Պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով
Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
149․2․2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
149․2․4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
149․2․5) կատարվել են մի խումբ անձանց կողմից։
Պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով
Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
149․2․2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
149․2․4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
149․2․5) կատարվել են մի խումբ անձանց կողմից։
Պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով
Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.