23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուշագրավ հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը, որը վերաբերվում է Հայաստանում, նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի կիրառման և դրա արդյունքում առաջացած գործընթացների հետ: Մի կողմ թողնելով ամբողջական հայտարարությունը, մենք կանդրադառնանք միայն դրա վերջին հատվածին: Այդ հատվածում մասնավորապես ասվում է.- «Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ Վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»:
Այստեղ, ինչպես ասում են, ամերիկացիները մի կրակոցով մի քանի նապաստակ են որսում: Նախ հիշեցնում են Վարչապետի հայտարարությունը և ակնարկում, որ նրանք դեռ հույսեր են կապում Վարչապետի հետ, ուստի լավ կլիներ, որ այս պաշտոնյան ևս, իր նախորդների նման չհիասթափեցներ: Երկրորդ ̀ փաստում են, որ շատ ուշադիր հետևում են Հայաստանի զարգացումներին, մասնավորապես ̀ ՍԱՍ-ի Արտակի ժողովին և դրա հնարավոր հետևանքներին: Ամենակարևորն այն հատվածն է, որտեղ ասվում է.-«Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»: Այս մասով արդեն, ամերիկացիները բարձր մակարդակով իրենց աջակցությունն են հայտնում Դանիել Իոաննիսյանին և նրա կազմակերպությանը: Ինչպես հայտնի է, տնօրենների սկանդալային ձայնարկությունների հրապարակումից հետո, իշխանություններն ամեն ինչ արեցին այդ փաստերը լղոզելու համար: Այնուհետ, գնացին ավելի կոշտ քայլի: Ընտրությունների ավարտից անմիջապես հետո, շուրջ երեսուն տնօրեններ հանդես եկան հայցերով Իոաննիսյանի և նրա կազմակերպության դեմ, ընդհանուր առմամբ պահանջելով 60 միլիոն դրամ: Եվ ահա այժմ, ԱՄՆ դեսպանատունը պարզ հասկացնում է, որ խելոք մնացեք տղաներ ու աղջիկներ, ձեր վայրահաչ շնիկներին կապեք դռանը: Կարծում ենք, իշխանության մեջ կգտնվեն միջինից բարձր կրթական ու ինտելեկտուալ ցենզ ունեցող անձիք, կհասկանան այս տողատակը: Հակառակ պարագայում, Հայաստանի նման երկրում ԱՄՆ-ն գործելու, իսկ ամբողջական առումով, իշխանությունների վրա ներգործելու բազմաթիվ լծակներ ունի:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենայն հավանականությամբ ռազմական դրություն մտցնելու պայմանների վերաբերյալ օրենքի նոր խմբագրությունը հարմարեցված է պաշտոնական Բաքվի արդի բանակցային պահանջների և մոտեցումների տառին և ոգուն՝ եթե առաջիկա շաբաթների ընթացքում պարոն Ալիևը համապատասխան հրամանագիր ստորագրի Արցախի Հանրապետության և հարակից տարածքներում ռազմական դրություն հռչակելու վերաբերյալ, ապա դա միանգամայն կծառայի Հայաստանն արդեն պաշտոնապես օկուպանտ պետություն հռչակելու և այդ հարցում միջազգային հանրության իրավա-քաղաքական աջակցությունը ստանալու նպատակին:
Ստիպված եմ իրերն իրենց անուններով կոչել՝ Երևանն ու Ստեփանակերտն առ այսօր իրենց դրսևորած պահվածքով միայն նպաստել են ադրբեջանական մոտեցումների առաջմղմանը: Բազմիցս ասել եմ ու նորից կրկնում եմ՝ իրավիճակն արմատապես փոխելու հնարավորությունները մենք դեռ պահպանում ենք ու եթե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, ապա դրանում արդեն անգամ ոչ թե մասնագիտական անճարակության այլ հստակ քաղաքական միտումնավորության նշաններ կարելի է տեսնել»:
Երուսաղեմի Հարության տաճարում այսօր` ապրիլի 15-ին հայ առաքելականները, ուղղափառներն ու կաթոլիկները սպասում են աստվածային հրաշքին` Սուրբ Կրակի իջնելուն: «Աստվածային կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Այդ հրաշքի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1-ին դարով:
Այն հայտնվելու է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել ուղղափառ պատրիարքը:
Արարողությունը ներկայացնում է առաջին ավետիսը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Այդ փորձը նման է նրան, թե ինչ է զգում մարդը ստանալով Սուրբ հաղորդություն: Ըստ հնագույն արարողակարգի` մանրազնին դիտարկվում են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար: Եւ որպեսզի բացառեն մարդկային միջամտությունը, տաճարում ուրբաթ օրը հանգցվել են բոլոր մոմերը: Կրակի վառվելուց հետո, Պատրիարքն այն փոխանցելու է հավատացյալներին, որոնք նրանից կվառեն 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով լվանում են երեսները եւ գլուխները: Տաճարը լցված է հավատացյալներով. ինչպես տեղի ուղղափառ արաբներով, այնպես էլ տարբերերկրներից այնտեղ ժամանած ուխտավորներով: Աստվածային կրակի մասնիկները կտարածվեն ամբողջ աշխարհով:
Հատկանշական է, որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Ի դեպ ուշագրավ եւս մեկ տեղեկություն. Ավանդույթի համաձայն՝ այս օրը բախումներ են տեղի ունենում հույների ու հայերի միջեւ, որոնք վիճարկում են առաջինը տաճար մուտք գործելու իրավունքը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մոտենում է նոր «սառը պատերազմի» ժամանակաշրջանը:
Գորբաչովի խոսքով՝ խոշոր տերությունների միջև հարաբերությունները գնալով վատանում են, քաղաքական գործիչների ու բարձրաստիճան զինվորականների ելույթները ռազմաշունչ բնույթ են կրում, ինչը վկայում է, որ աշխարհը նախապատրաստվում է պատերազմի:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ մարտի վերջին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այժմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններն ավելի վատ են, քան «սառը պատերազմի» ժամանակ:
«Բոլոր մեծահարուստները պէտք է հասկանան, որ իրենց ունեցածը կարող է զրոյի վերածուել, եթէ հայրենիքը չպաշտպանուի։ Այսօր մենք տեսնում ենք, որ հայրենիքը առաջնագծում պաշտպանում են հիմնականում անապահով խաւերի ներկայացուցիչները, զաւակները։ Սա բոլորի համար պէտք է դաս լինի, ահազանգ լինի հէնց այդ անձանց համար, որ ամէն մի լուման պէտք է ուղղել բանակի պաշտպանունակութեան բարձրացմանը։ Սերունդների կեանքն ապահովւում է ոչ թէ դիզուած հարստութեամբ, այլ՝ պաշտպանութեամբ։ Եթէ մտածում են, որ այդ հարստութիւնը դիզելով՝ սերունդէ սերունդ փոխանցելու են, չարաչա՛ր սխալւում են։ Սերունդների կեանքն ապահովւում է հայրենիքը պաշտպանելով»։ Այս խօսքերը կը պատկանին ՀՅԴ Բիւրոյի Քաղաքական Ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանին եւ կ՛արտայայտեն Հայաստանի ժողովուրդի բացարձակ մեծամասնութեան տեսակէտը։ Արցախի քառօրեայ պատերազմէն ետք, համացանցային ընկերային ցանցերուն վրայ, մամուլի մէջ եւ գրեթէ ամէն անկիւն նո՛յն խօսակցութիւնն է, նո՛յն հարցադրումները, նո՛յն բողոքը… Ինչո՞ւ հայկական բանակը չէ սպառազինուած գերարդիական զէնքերով։ Ինչպէ՞ս անհատ քաղաքացիներ հսկայական հարստութիւն կուտակած են, իսկ պետական պիւտճէն խեղճ է եւ աղքատ։ Ե՞րբ պիտի հաշուետուութեան կանչուին պետական պիւտճէն թալանողները, հարկերէն խուսափողները, մինչեւ ակռաները կոռուպցիայի՝ փտախտի եւ կաշառքի մէջ թաղուած պաշտօնեաները։ Միթէ այս մարդոց պատճառո՞վ չէ, որ պետական պիւտճէն խեղճուկ կը մնայ եւ մեր բանակը կը զրկուի գերարդիական զէնքեր ունենալու հնարաւորութենէն։
Եթէ այս օրերուն հետեւիք համացանցի վրայ արծարծուող նիւթերուն, անմիջապէս պիտի անդրադառնաք, որ բոլոր այս մեղադրանքները ուղղուած են իշխանութիւններու ներկայացուցիչներուն։ Ընկերային ցանցերու վրայ կ՛երեւին նախարարներու կամ իշխանութեան բուրգին գագաթը գտնուող մերձաւոր մարդոց միլիոններ արժող ապարանքները՝ Երեւանի եւ եւրոպական այլ քաղաքներու մէջ, կը խօսուի անոնց «օֆշորային» հաշիւներուն, կուտակած միլիառներուն մասին եւ ի վերջոյ՝ կը տրուի նոյն հարցը. «Զէնքի փող չկա՞յ… բա էս միլիարդները ո՞րտեղից էք բերել, ո՞նց էք կուտակել»։
Հայրենիքի պաշտպանութեան համար հայ քաջարի զինուորը ըրաւ ամէն ինչ, նոյնիսկ՝ անհնարինը, եւ արժանի հակահարուած հասցուց ռուսական, թրքական եւ իսրայէլեան գերարդիական զէնքերով զինուած ատրպէյճանական բանակին։ Իսկ ժողովուրդը ինքնակամ ու ինքնաբուխ՝ մէկ բռունցք դարձաւ ու կանգնեցաւ հայ զինուորին կողքին, եւ հիմա արդէն կը պահանջէ, որ յանուն հայկական բանակի հզօրացման, յանուն հայրենիքի զարգացման, յանուն հայրենիքի գոյութեան՝ այլեւս ի սպառ վերջ դրուի կոռուպցիային, զեղծարարութիւններուն, անարդարութեան, թալանին ու հայրենի հարստութեան կողոպուտին։
Քանի դեռ ուշ չէ, ժողովրդային այս պահանջին տէր պէտք է կանգնինք բոլո՛րս՝ քաղաքական բոլո՛ր ուժերը, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները, հայրենիքի ճակատագիրով մտահոգ իւրաքանչիւր հայորդի՝ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր հարթակներուն վրայ։ Այս պատերազմը ինքնամաքրուելու, զգաստանալու առիթ կ՛ընձեռէ Հայաստանի այսպէս կոչուած վերնախաւին։ Ինչպէս Արմէն Ռուստամեան կը նշէ. «Հայրենիքը բոլորի համար մէ՛կն է… Այս ամէնը լուրջ դեռ է խաղալու, որ լուրջ վերանայումներ կատարուեն մեր ընթացքի մէջ՝ թէ՛ ներքին եւ թէ արտաքին»։
Գրեցէ՛ք ինծի:
Րաֆֆի Տուտագլեան
rafdoud@aol.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի թիվ 62 խցում հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Փայլակ Գևորգյանի դին՝ ջեռուցման համակարգի խողովակից կախված վիճակում։
Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, ներկայումս էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան կախված վիճակում հայտնաբերել է հսկիչը՝ հերթական ստուգայցի ժամանակ։
Կալանավորը «Հրազդան» ՔԿՀ -ում էր գտնվում այս տարվա ապրիլի 1-ից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա և արծաթյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմանակավորված ճիվաղի և այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի և նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ տականքը կարողացել է այնտեղից հափշտակել 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված ճիվազին հայտնաբերելու ուղղությամբ։
Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանն այն մասին, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Haqqin.az.«Խաչատուրովը՝ պուտինյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար» վերնագրված հոդվածում նշել է, որ կազմակերպության անդամները քննարկել են այդ հարցը և եկել այն եզրահանգման, որ ՀԱՊԿ-ն այսուհետ կգլխավորի հենց Խաչատուրովը:
Նույն հարցին իր անդրադարձում Azeri.Today լրատվամիջոցը մեջբերել է Սեմերիկովի պաշտոնական հայտարարությունը. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս համատեղ որոշում է կայացվել, որ այս պաշտոնը մայիսի 2-ից կզբաղեցնի Յուրի Գրիգորի Խաչատուրովը»:
Vesti.az-ը նշել է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ ֆորմալ խորհդրաժողովի ժամանակ քննարկվել են կազմակերպության պատասխանտավության տակ գտնվող գոտիներում ռազմա-քաղաքական և ռազմավարական իրավիճակը: «Անդամ երկրների ղեկավարները մի շարք լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել հետագա սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ»,- նշվել է անդրադարձում:
Սեմերիկովի հայտարարությանը հղումով Խաչատուրովի նշանակման մասին հայտնել է նաև АПА գործակալությունը՝ ընդգծելով, որ վերջինս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի մայիսի 2-ից:
Milval.az-ը ևս հայտնել է ՀԱՊԿ-ի որոշման մասին: Գործակալության անդրադարձի մեկնաբանություններում մի շարք ադրբեջանցիներ հայտնել են իրենց վերաբերմունքն այս նշանակմանը: Նրանցից ոմանք նշել են, որ հայ գեներալի նշանակումն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց, որ «Ադրբեջանը ոչինչ չունի անելու ո՛չ ՀԱՊԿ-ում, ո՛չ ԵԱՏՄ-ում»: «Այդ առումով պետք է շնորհակալ լինել»,- գրել է օգտատերերից մեկը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Սպառնալիքի դեպքում «Իսկանդեր» համակարգերի կիրառման վերաբերյալ որոշումը Երևանը կկայացնի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանն առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները և քաղաքականությունը:
Անդրադառնալով «Իսկանդեր» համակարգերին՝ դեսպանը հայտարարել է, որ զենքը գտնվում է ՀՀ ԶՈւ կազմում և համապատասխան կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն:
«Ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից՝ սպառնալիքի դեպքում, որպես գլխավոր գերագույն հրամանատար նա իրավունք ունի գործի դնել համապատասխան սպառազինությունը: Չնայած, որ մենք միացյալ ռազմական խմբավորում ունենք ՌԴ հետ, միացյալ ՀՕՊ համակարգ, և շատ հարցեր համակարգում ենք, սակայն, եթե խոսքը մեր բանակի զինանոցում առկա այս կամ այն զինատեսակը կիրառելու մասին է, ապա որոշումը կայացնելու է հայկական կողմը», -ասել է Տողանյանը:
«Այստեղ հարցը սպառազինության քանակն ու որակը չէ, այլ վարած քաղաքականությունը: Հարցն այն է թե մենք խաղաղության և հրադադարի պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերից բխող քաղաքականություն ենք վարում, թե հզորացնո՞ւմ ենք ռազմական ներուժն ու վարում ենք հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն», -ասել է դեսպանը:
Ըստ նրա, Ադրբեջանը ձգտում է խուսափել իր միջազգային պարտավորություններից, առաջին հերթին, կրակի համապարփակ դադարեցման վերաբերյալ, որը քիչ թե շատ պահպանվում էր վերջին տարիներին:
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը զինվում է և համագործակցում այդ հարցում ՌԴ հետ: Տեսնում ենք նաև, որ Բաքուն այդ ոլորտում գործակցում է նաև Թուրքիայի և Իսրայելի հետ», -ասել է Տողանյանը:
Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին Արցախում արյունալի քառօրյա պատերազմ եղավ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, գյուղեր ոչնչացվեցին սահմանին:
«Դա ամբողջ տարվա ընթացքում էր կատարվում և ոչ միայն շփման գծում, այլ նաև ՀՀ հետ սահմանին՝ հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղի տարածքից», -ասել է դեսպանը:
«Սպառազինման գաղափարախոսությունը լավ բանի չի հանգեցնի: Ուստի մեր ստացած զենքը՝ «Իսկանդեր» համակարգերը ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Եվ ՀՀ նախագահը միանշանակ և բացահայտ հայտարարեց, որ եթե մեր սահմանների և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք առաջանա, ապա՝ այո, այդ զենքը կկիրառվի», -ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը բխում է նրանից, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ հակամարտության լուծումը պետք է քաղաքական լինի:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննես Հարությունյանը շատ վատ առողջական վիճակում է, նա ներքին օրգանների ցավեր ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների, նույնիսկ սիրտն է ցավում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ անտեսելով բոլոր որոշումները, երկու օր ձգձգելուց հետո Հովհաննեսին ոչ աշխատանքային օրով տեղափոխել են Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, սակայն այնտեղ մի քանի վարժություններ անելուց հետո, կրկին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Կրկին անգամ անտեսվեց և արհամարվեց եվրոպական դատարանի որոշումը, որի մեջ հստակ նշված էր՝ ստացիոնար բուժում։ Նույնիսկ գանգատներն են անտեսվում և ասում են, որ իրենց ասվել է, որ միայն ոտքը պետք է բուժվի և իրենց մոտ ներքին օրգանների հետ կապված ոչինչ չեն կարող անել, քանի որ այն ընդամենը վերականգնողական կենտրոն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են այդ դեպքում Հովհաննեսին այնտեղ ուղարկել, քանի որ եվրոպական դատարանը ընդամենը նշել է, որ հատուկ ուշադրություն դարձնեն վիրավոր ոտքին, այլ ոչ թե միայն ոտքին»,- շեշտեց Հայարփի Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ կրկին անգամ խախտում են իր պաշտպանյալի բուժօգնություն ստանալու իրավունքը։
«Այս պահին Քրեակատարողական վարչությունն է պատասխանատու, որովհետև այնտեղի աշխատակիցները տարան և նորից տեղափոխեցին «Նուբարաշեն»՝ նշելով, որ այդպիսի հրաման ունեն, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ում հրամանն են կատարում։ Ի դեպ, այդ հրամանը ապօրինի է՝ կրկնում եմ, որովհետև եզրակցությամբ հստակ նշված է՝ ստացիոնար բուժում»,- պնդեց նա։
Այն հարցին, թե որո՞նք են լինելու իր հետագա գործողությունները, փաստաբանը նշեց․ «Ես քիչ առաջ ՄԻՊ-ի արագ արձագանքման վարչությանը տեղեկացրեցի՝ մտածելով, որ թեկուզ ոչ աշխատանքային օր է, բայց իրենք ինչ-որ քայլ կձեռնարկեն, սակայն դեռ անորոշ է՝ ինչ-որ քայլ կլինի, թե՞ ոչ»։
«Մեզ ասացին, որ երեքշաբթի օրը Հովհաննեսին կարող ենք տանել և նորից վերականգնողական աշխատանքներ կատարել որտքի հետ կապված, բայց ես չեմ հասկանում, եթե մարդը ներքին օրգանների հետ կապված խնդիր ունի ինչո՞ւ են միայն ոտքին ուշադրություն դարձնում կամ ինչո՞ւ անբուլատոր և ոչ ստացիոնար։ Կարծում եմ սա ինչ-որ մեկի քմահաճույքն է և առայժմ պարզ չէ, թե ում։ Սա պարզապես անմարդկային քայլ է նրա նկատմամբ»,- եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին եզրակացությունն էր կայացվել բժշկական կոնսիլյումի ժամանակ, ըստ որի Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ էր ստացիոնար բուժում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն այդ եզրակացությունը կայացնելուց հետո պետք է նրան անմիջապես տեղափոխեին համապատասխան հիվանդանոց, բուժումը իրականցնելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.