23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանում նոր հիստերիայի պատճառ են գտել: Հիմա էլ Բաքվում դժգոհում են արտասահմանում բնակվող ադրբեջանցիներից: Այս պարագայում՝ռուսաստանաբնակ ադրբեջանցի, պրոֆեսիոնալ բռնցքամարտերի կազմակերպիչ, «Duran Boxing Promotions» կազմակերպության նախագահ Վելի Մամեդովից:
Սույն ադրբեջանցին ապրիլի 30-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիների «մեծ մենամարտեր» է կազմակերպում Սոչիում, որտեղ մասնակցում են մեծ թվով հայազգի բռնցքամատիկներ, բայց չկա ոչ մի ադրբեջանցի:
Ազերիական կայքերից մեկը շատ վիրավորված նշում է, որ եթե նախկին երկու միջոցառումներին Մամեդովը հրավիրել էր ազերի բռնցքամարտիներին, ապա այս անգամ նրանք չեն հրավիրվել:
Ի դեպ,կայքը նաև նշում է, որ ազերիները պարտվել են: Բայց Ադրբեջանում միևնույն է վիրավորված են թուրք Վելից: Բաքվում մտածում են, որ իրենց «միամիտ» հայրենակիցը մեծ լավություն է անում հայերին: Այնինչ ամեն բան հակառակն է: Վելի Մամեդովը տաղանդներ չգտնելով հարազատ ազգակիցների մեջ ստիպված է համագործակցել հայերի հետ: Եթե Վելին հնարավորություն ունենար,ոչ մի հայի հետ էլ չէր համագործակցի:
Բաց արի ու տես, որ Սոչիում տեղի ունենալիք մենամարտերին մասնակցելու են հայազգի 5 բռնցքամարտիկներ: Ազերիները չեն հասկանում, որ բնությունը նրանց նավթ ու գազ է պարգևել, բայց «մարդկային» կապիտալից նրանք շատ թույլ են: Ազերին չի ունեցել ու չունի ոչ մի տաղանդ: Եթե որևէ ազգի մոտ քնած մարդուն սպանողին հռչակում են ազգի հերոս, եթե որևէ ազգի մոտ հակառակորդի զինվորի կտրված գլխի «դեֆիլեն» մեծ հրճվանք է առաջցնում երեխաների, կանանց և ծերերի մոտ, ապա այդ ազգը չի կարող ծնել Շառլ Ազնավուր,Անրի Վերնոյ, Արամ Խաչատրյան, Հովհաննես Բաղրամյան, Տիգրան Պետրոսյան, Հենրիխ Մխիթարյան ,Արթուր Աբրահամ և այլ տաղանդներ (բոլորին թվարկելու համար օրեր են անհրաժեշտ):
Ազերիները կարող են ունենալ այնպիսի տաղանդներ, ինչպիսիք են քնած մարդուն կացնահարող Ռամիլ Սաֆարովը, Սաֆարովի արարքը հերոսացնոց պառվապոռնիկ Զեյնաբ Խանլարովան, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան ,սեփական հոր գերեզմանի տեղը չիմացող (մի անգամ սույն զավեշտալի կերպարը ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկով բարբաջել էր, որ հայերը չեն թույլ տալիս իրեն այցելելու Արցախում գտնվող հոր գերեզմանին, այնիչն հայրը թաղված է Բաքվում), հայտնի կլկացնող Փոլադ Բյուլ-բյուլ օղլին և այսպիսի շատ միջակություններ:
Ադրբեջանը չի հասկանում,որ հանճարներին կամ չեմպիոններին նա կարող է ընդամենը ժամանակավորապես գնել, ինչպես շատ դեպքերում է անում,բայց հանճարներ չի ունենալու:
Բաքվում վեր ընկած և Վելիին քննադատող գրչակները չեն հասկանում, որ Վելի Մամեդովն ընդամենը գործարար է: Նրան ձեռնտու չէ հարազատ, բայց պարտություն կրող հայրենակիցներին ռինգ հանել ու գումարներ կորցնել,իսկ հայազգի մարզիկները հաղթելով ոչ միայն իրենք են մեծ գումարներ աշխատում,այլև՝ Մամեդովը:
Ի դեպ, լավ միտք ծնվեց այս գրառմանս ժամանակ: Շատ լավ կլինի, որ հայազգի որևէ պրոմոուտեր զբաղվի այս բռնցքամարտիկներով: Թող Բաքվում կրկնակի տխրեն:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ստորեւ հարցազրույցը ներկայացվում է ամբողջությամբ:
– Պարոն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:
– Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել:
Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:
– Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:
– Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել:
– Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք է հետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ է արվել ՀՕՊ համակարգի հետախուզական հնարավորությունները ընդլայնելու համար:
-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում: Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է: Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է:
– Մարտի 4-ին Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք խոցեցին: Այն խոշոր ԱԹՍ է եւ հետեւաբար կարող է գործել մեծ բարձրության վրա: Իսկ Ձեր նշած զենիթային կայաններն արդյունավետ են ցածր բարձրություններում: Ինչպե՞ս հնարավոր եղավ ոչնչացնել իսրայելական արտադրության անօդաչուն:
– Սարքը հատել էր սահմանագիծը՝ հետախուզական խնդիր կատարելու նպատակով: Այն 4 կմ բարձրության վրա էր: Հայտնաբերվել էր վերոնշյալ ռադիոլոկատորի միջոցով: «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրով կատարվել էր ուղեկցումը, ապա խոցվել հրթիռով: Ճիշտ եք, մինչ այդ ԱԹՍ-ի խոցումը իրականացնում էինք ցածր բարձրություններում, իսկ այժմ հակառակորդի խոշոր հետախուզական անօդաչուները, որոնք աշխատում են մեծ բարձրության վրա, հնարավոր է ոչնչացնել վերազինված «Օսա-ԱԿ»-ով: Մեր սպառազինությունը համալրող նոր սերնդի մարտական մեքենաներն էլ այս հարցն ընդհանրապես կհանեն օրակարգից, քանի որ նախատեսված են ավելի բարձր թռչող ցանկացած տիպի օդային սարքեր ոչնչացնելու համար: Ներկայումս կատարում ենք դրանցով աշխատող անձնակազմի ընտրություն` համապատասխան վերապատրաստում անցնելու համար:
– ՀՕՊ համակարգի արդյունավետության մեծացման հարցը սերտորեն կապված է նաեւ կադրերի պատրաստման, ռազմական կրթության հետ: Ժամանակակից կառավարման համակարգերը, ինչպես նաեւ զենիթահրթիռային եւ ռադիոտեխնիկական նորագույն միջոցները նոր պահանջներ են թելադրում:
-Օդային հարձակման միջոցները ամենաարագ շարժվող նշանակետերն են, ուստի ՀՕՊ համակարգի զինծառայողները պետք է ունակ լինեն մյուս բոլոր զորատեսակների զինծառայողներից ավելի արագ կողմնորոշվելու, գնահատելու իրադրությունը եւ որոշում ընդունելու: Մեր հիմնական կռվանը մեր անձնակազմն է, որը գերազանցել է հակառակորդին թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան կռիվների ժամանակ: Ինքս Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ «Օսա-ԱԿ» մարտական մեքենայի հրամանատար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այդ համալիրով կարելի է այնպիսի գործողություններ կատարել, որի ականատեսը եղա: Օրինակ` ապրիլի 4-ին «Օսա-ԱԿ» մարտական մեքենայով խոցվեց «ORBITER» տեսակի անօդաչու երկու սարք: Հաշվարկի հրամանատարը, որ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ է, պարգեւատրվեց «Մարտական խաչ» շքանշանով:
Այնպես որ, ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Թեպետ, ինչ խոսք, համապատասխան հետեւություններ այնուամենայնիվ արել ենք պատրաստության, ուսուցման ոլորտը կատարելագործելու առումով: Ապրիլյան գործողությունների մանրամասն վերլուծությունը, որպես ուղեցույց, ուղարկվել է զորքեր անմիջական կիրառման: Փոփոխել ենք դյուրակիր զենիթային միջոցների վարժասարքերի ծրագրերը` բարդացնելով հրաձիգների խնդիրները: Վերանայվել է ՀՕՊ մարտավարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններից: Մեր հակաօդային պաշտպանությունը ուժեղացվել է թե՛ որակապես, թե՛ քանակապես:
Չինաստանի կառավարությունը 27 տարեկանը լրացած եւ չամուսնացած աղջիկներին վերաբերող որոշում է կայացրել։ Այժմ քսանյոթ տարեկանից մեծ, չամուսնացած կանայք պաշտոնապես կոչվում են «մնացորդներ» եւ համարվում անցանկալի անձ։
Կառավարության որոշումը պարտավորեցնում է լրագրողներին օգտագործել այս նսեմացնող տերմինը այն կանանց մասին հոդվածներում, ովքեր լավ կրթություն են ստացել եւ բարձր պաշտոններ են զբաղեցնում, սակայն մոռացել են ընտանիքի եւ երեխաների մասին։
Արդեն հրապարակվել է կառավարության կողմից պատվիրված հոդվածը` «Մնացորդ կանայք մեր կարեկցանքին արժանի չեն» վերնագրով։
Միլիոնավոր ամբիցիոզ երիտասարդ միայնակ կանայք վրդովված են կառավարության նման որոշումից։ Նրանց կարծիքով Չինաստանում ծնելիության մակարդակի անկման պատճառը արժանի տղամարդկանց բացակայությունն է, եւ ոչ թե կանանց ձգտումը՝ ազատության։
Արեւմուտքը, Հյուսիսն ու Արեւելքը բավարար հնարավորություններ են ունեցել համոզվելու, որ Հարավային Կովկասում միայն երկու պետություն կա, որոնք ընդունակ են ռազմավարական գործընկերներ լինել՝ Հայաստանն ու Արցախը:
Հայաստանի գործընկերները վաղուց եկել են այդ համոզման: Սակայն այս հանգամանքը պարզվեց բարդ ու անհասկանալի է հայկական քաղաքական դասի շրջանում, որը զբաղված է անիմաստ ինտրիգներով, ներգրավելով արտաքին կողմերին: Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում բավական ադապտիվ էր թվում իր ոճով ու բովանդակությամբ, թեեւ քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ, թե Ռուսաստանը միշտ ցուցաբերել է ղարաբաղյան խնդրի լուծման նույն մոտեցումներն ու սկզբունքները: Երկար ժամանակ Ռուսաստանն իրականացնում էր սպասելու քաղաքականություն եւ գերադասում էր ստատուս-քվոյի պահպանումը, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ նախաձեռնություններ էր ձեռնարկում ի հակակշիռ վճռական դեր խաղալու ԱՄՆ-ի փորձերի:
Երկար տարիների ընթացքում, հատկապես 1995-2003 թթ. Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա ճնշում ու ազդեցություն գործելու նպատակով: Ռուսաստանը հաճախ էր ազդանշաններ տալիս Ադրբեջանին՝ այդ խնդրում իր դիրքորոշման փոփոխության հնարավորության վերաբերյալ, եթե Բաքուն վերանայեր իր որոշ դիրքորոշումներ: Այս փորձերն էական փոփոխությունների չհանգեցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն հայ հանրության ու քաղաքական ղեկավարության մեջ անվստահություն առաջացրեցին Մոսկվայի քաղաքականության հանդեպ: Անվստահությունը հատկապես պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն անտեսեց Հայաստանի սպառազինության պահանջմունքները:
Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն ձեւով իրագործում էր սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ այս իրավիճակը փոխվեց, ներկայում Հայաստանը ստանում է անհրաժեշտ սպառազինության մեծ մասը: 2008-2009 թթ. Ռուսաստանը փորձեց նոր դիրքեր ձեռք բերել շրջանում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում իր դերի ակտիվացման միջոցով:
Հայաստանում Ռուսաստանի այս քաղաքականությունն ու մտադրություններն անհանգստություն էին առաջացնում: Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակաշրջանում փորձում էր պարզել այդ հարցը Մոսկվայում եւ բավարարված չէր պարզաբանումներով: Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան թեման սկսեց անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել էր լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում էր ամերիկյան քաղաքականության գործիք: Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում երեւում է հետագայում էլ է փորձելու շահագրգռել Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի առաջ կանգնած է Ադրբեջանի հետ նոր, առավել վստահելի հարաբերություններ հաստատելու խնդիրը, ինչը թույլ կտա ղարաբաղյան խնդրի լուծումն իրագործել կարգավորման հիմնական գործընթացի, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներից դուրս:
2008-ի աշնանը, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրվեց Մայնդորֆյան համաձայնագիրը, ԱՄՆ-ն հասկացնել տվեց, որ չի ընդունի «այլընտրանքային» լուծումներ, որոնք ինքը լեգիտիմ չի ճանաչի: Դա իհարկե որոշակի դեր խաղաց մայնդորֆյան նախաձեռնության տապալման հարցում, սակայն 2010-ի սկզբին Ռուսաստանը փորձեց վերադառնալ լուծման այդ ձեւաչափին:
Մոսկվայում հասկանում էին, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա բազավորված կարգավորման գործընթացը տապալվել է ու որոշակիորեն սպառվել: Այդ պատճառով ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ: Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնություններին ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արեւմուտքի հետ: Ղարաբաղյան խնդիրն, անկասկած, ապագայում նոր բարդությունների կհանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանն առաջարկի տարածքային անթույլատրելի զիջումներ: Առայժմ սակայն խոսքը Ադրբեջանի հետ «նոր» հարաբերություններ ձեւավորելու մասին է, որոնք դեռ հեռու են հեռանկարի բավարար ընկալումից:
Բաքվում հասկացել են, որ 2008-2009 ժամանակաշրջանում կորցրել են կարգավորման գործընթացում առավելության հասնելու իրական հնարավորությունները: Այդ պատճառով Բաքվում առավել ուշադիր են դարձել Ռուսաստանի առաջարկներին, որոնք երեւում է անայլընտրանքային կդառնան խնդրի լուծման հարցում: 2013 թ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների պարիտետային պայմաններ ստեղծելու Ռուսաստանի փորձերը տապալվեցին, ոչ միայն Ադրբեջանի զգուշավոր դիրքորոշման, այլեւ ԱՄՆ-ի համապատասխան հակազդեցության պատճառով: Այս գործընթացը Ադրբեջանի աբսորբացիայի եւ նրան Ռուսաստանի գործընկեր դարձնելու գագաթնակետն էր: 2013-ից հետո, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին հրաժարվել Եվրամիության հետ ասոցիացիայից, եկավ Հայաստանի շահերը լիովին անտեսելու ժամանակաշրջանը: Ավարտվեց այն ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը գերադասում էր գործընկերային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ: Հայաստանում ու Արցախում ամենաշատ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների վերաբերյալ առաջարկներից: Կասկած չկա, որ խաղաղապահները վերջին հաշվով խաղալու են Ադրբեջանին ձեռնտու կանոններով, եւ դա անհնար է հաղթահարել որեւէ համաձայնագրով:
Մտահոգություն է պատճառում ցանկացած պետության խաղաղապահների մասնակցության հնարավորությունը, եւ լիովին հասկանալի է, որ վաղ թե ուշ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը: Ռուսաստանի բանակը տխուր հիշողություններ է թողել Արցախում, քանի որ երկու անգամ՝ 1991-ին ու 1992-ին մասշտաբային պատժիչ արշավ է ձեռնարկել հայերի դեմ, ոչնչացնելով տասնյակ հայկական բնակավայրեր եւ հանգեցնելով հազարավոր հայերի սպանությանը, իրականացնելով ցեղասպանական ու տեղահանման գործողություններ: Որքան էլ փոխվեն քաղաքական եւ այլ պայմանները, այդ իրադարձությունները չեն կարող անտեսվել ու հաշվի չառնվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մասնակցության հարցում:
Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ, կարող է համաձայնվել ռուսական խաղաղապահների ներկայությանը միայն իր պայմաններով խնդրի լուծման դեպքում: Հայաստանը կարող է խաղաղապահներին համաձայնվել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդակցական ու ֆունկցիոնալ լիակատար շրջափակման ու մեկուսացման դեպքում, որը ներկայում մասնակի առկա է տարածաշրջանում:
Այնուամենայնիվ, ապագայում կարգավորման գործընթացի տարբեր պայմաններում հայ-ռուսական հարաբերության իրագործման մասով առավել վտանգավորը լինելու է հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու Ռուսաստանի մտադրությունը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բաքուն որոշել է Լապշինի գինը. դա «քարվաճառյան ճիվաղ» Ասկերովն է
Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր, սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու: Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին:
Բոլորին հայտնի է, որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը:Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով: Նշեմ, որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ:
Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը: Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել, ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչո՞ւ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին: Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին: Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին:
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում, որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու: Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման:
Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մադասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ: Չնայած, ինչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են: Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու «հերոսություններից»: Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է: Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են,ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում,որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում:
Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ. Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին: Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը: Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքացի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված: Իսրայելը, որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս,որ իր քաղաքցիներին նսեմացնեմ որևէ երկրում,մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ: Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց: Ակտիվ է մնում միայն Մոսկվան, որքան կարելի է կռահել, Լապշնի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝ դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է: Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը:
Հուսով եմ, Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս: Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին՝ փոսի մեջ: Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները: Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից:
Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար. АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ: Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին…Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը:
Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքցի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար:
Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին: Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել: Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին: Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից,որը համոզված եմ ևս կձախողվի:
ԱՄՆ-ում հակված են թերագնահատել իրենց մրցակիցներին, այդ թվում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որը մի շարք առավելություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, գրում է CNN–ում World Policy Institute–ի աշխատակից Ջոնաթան Քրիսթոլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հեղինակի խոսքով, ԱՄՆ-ն հաճախ է սխալմամբ կարծում, որ իր «մրցակիցները խենթ, ոչ իրատեսական կամ հիմար են»։ Ամերիկացիները ակնկալում են, որ «ցանկացած այլ ազգություն ուրախությամբ կընդունի այն, ինչը նրանից ակնկալում է Վաշինգտոնը»։ Սակայն, երբ որեւէ պետության առաջնորդ այլ կերպ է վարվում, ԱՄՆ-ն «դա բացատրում է այդ քաղաքական գործչի մտածողության թերություններով», կարծում է Քրիսթոլը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը խելագար, ոչ իրատեսական ու հավանաբար նաեւ հիմար չէ, շարունակում է վերլուծաբանը։ Կին Չեն Ընին կարելի է մեղադրել մի շարք սասափելի արարքների մեջ, սակայն դրանք «իշխանության համախմբման գործընթացի մի մասն են», ու միանգամայն համապատասխանում են երկրի քաղաքական համակարգի նորմերին, նշում է հեղինակը։
Իսկ Թրամփը, հակառակը, ոչ միշտ է հետեւողական դատում, հավաստիացնում է Քրիսթոլը։ Ի տարբերություն Կիմ Չեն Ընի, որը կենտրոնացած է մեկ բանի՝ «ռեժիմի գոյատեւման» վրա, Թրամփի ուշադրությունը նման է չորս տարեկան երեխայի ուշադրության։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է շատ ավելի «ընդունակ խաղացող լինել միջազգային ասպարեզում» , քան ԱՄՆ նախագահը, կարծում է Քրիսթոլը։
Այդ կապակցությամբ հոդվածագիրը սխալ է համարում Թրամփի այն հաշվարկը, թե անձնական բանակցությունների ժամանակ ինքը կկարողանար համոզել Կիմ Չեն Ընին հրաժարվել միջուկային զենքից։ «Հիմարություն կլիներ կարծել, թե Թրամփը կկարողանա հաղթել Կիմ Չեն Ընին»,- գրում է Քրիսթոլը։
Նրա կածիքով, չնայած տարածաշրջանում լարվածության աճին, հյուսիսային Կորեայի խնդիրը դեռ չունի համարժեք լուծում։ Ռազմական ուղին չափից մեծ գին ունի, իսկ կանխարգելիչ հարվածի հնարավորությունը բաց են թողել դեռ 2006-ի հոկտեմբերին, երբ Հյուսիսային Կորեայում իրականացվեցին միջուկային ռումբի առաջին փորձարկումները; Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ պետք է վարի «չափազանց հմուտ քաղաքական գործիչ, որը ճանաչում է տարածաշրջանը, երկիրը, մարդկանց ու խնդիրները»։
Նույնիսկ առանց Թրամփի Կորեական թերակղզու իրավիճակի անկանխատեսելիությունն ու փոփոխականությունը լուրջ մտահոգություն էր առաջացնում։ Իսկ Թրամփի օրոք, որը գրեթե ոչինչ չի կարող անել, դրությունը առհասարակ «սարսափելի» է դառնում, ամփոփում է Քրիսթոլը։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (Ճրագալույց Սուրբ Հարության)
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց. — Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ ԵՎ ԱՀԱ ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ ՄԻՇՏ՝ ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ենթադրաբար ՍԱՍ Գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունը գլխավոր դատախազի հանձնարարությամբ այսօր ուղարկվել էՀատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
«Խիստ մտահոգիչ նյութի» հիման վրա քննություն սկսելու՝ դատախազի հայտարարությունը երեկ ողջունեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ դեսպանատունը կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում է աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները:
Հիշեցնելով՝ խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների հայտարարություններում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները, դեսպանատունը նաև ընդգծում է, որ այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացմանը:
«Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ», — նշված է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ հրապարակված և զանգվածային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ հանած ձայնագրությունում մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:
«Մազերդ տենց սիրուն ներկել ես, տո մի զուգվել-զարդարվել ես, գիտես՝ պտի էսօր քեզի բան անենք, հա՞, մեծարման երեկո՝ զրո ձայներիդ համար, հա՞: Ամոթ չե՞ս անում, Սիրանո՛ւշ: Ա՛յ էս քո զրոն, որ քո անունի դիմաց դրած ա, մի՛ կարծի, որ էսի անցավ-գնաց: Եթե դու է՛դ ձևի ես վերաբերվում մեզ, ուրեմն՝ մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք», — հայտարարում էր տղամարդը՝ դիմելով ժողովի մասնակիցներից մեկին:
«Քառասունչորսը ձայն», — մեկ այլ մասնակցի առնչությամբ ասում է տղամարդը, և նրա խոսքն ընդհատվում է ծափահարություններով, — «Ընտրությունները մի հատ լավ տժժցնում ես, Փարիզի ուղեգիրը վեկալում ես, էթում, ֆռում գալիս ես, ու պաշտոնդ քեզ ա սպասում, էղա՞վ»:
«Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել՝ պետք ա չտենամ, հա՞, որ զրո ձայն ես բերել․․․ Էդ ո՞նց ա՝ Անուշը կարող ա բերի, բայց ստեղ, ասենք, օրինակ՝ Աշոտ Աղախանյան՝ խի՞ չես բերել ձայն: Արաբկիրում ունես ընգեր՝ ընչի՞ չես բերում իրա ձայնը: Ուրեմն, եթե ասես՝ «չունեմ», ուրեմն՝ դու սուտ ես ասում, ես կքթնեմ քո ծանոթներին Արաբկիրում՝ էդ վախտ ձեռիցս չես պրծնի», — հայտարարում էր տղամարդը:
Կոպտագույնս խախտվել են աշխատողների իրավունքները, վստահ է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նախկին օմբուդմենը պնդում է՝ քրեական հանցագործություն է մարդուն այսպիսի ահաբեկումներով դրդել քվեարկել ու ձայն բերել:
«Կարծում եմ՝ եթե մարդիկ հավատային, որ դիմեին, օրինակ, իրավապահ մարմիններին, և կլիներ արդարացի քննություն, ոմանք նույնիսկ հերոսաբար կարող էին և զոհաբերել իրենց աշխատանքը: Բայց մարդիկ վերջին տասնյակ տարիներին համոզվել են, որ չարժի սեփական գործը, կյանքը, առողջությունը վտանգել, փորձել պաշտպանել երկրում արդարությունը կամ ընտրական իրավունքը, վերջում նորից ստանալ մեր իրավապահ մարմինների կողմնակալ, իշխանամետ, մշտապես էդպես ոչ օբյեկտիվ քննությունները», — «Ազատության» հետ զրույցում շեշտեց Անդրեասյանը:
Մեղավորները պետք է պատժվեն կալանավայրերում, ավելացրեց նախկին օմբուդսմենը, ընդգծելով՝ եթե պարզվի, որ պատգամավորը իմացել կամ մասնակցել է այս գործողություններին, մանդատից զրկվելուց բացի՝ նա նույնպես պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Հավատո՞ւմ եք, որ եթե այդ ամենն ապացուցվի, մեր իրականությունում մենք նման պատմության կարող ենք ականատես լինել՝ մեր իրավական համակարգում», — այս հարցին Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ — «Իհարկե, չեմ հավատում, և այն, ինչ ես ասեցի, դա դասագրքային ճշմարտություն է և շատ հեռու մեր այսօրվա իրողություններից»:
Ապրիլի 24-ին Արմենիա TV-ի եթերում պրեմիերա է: Առաջին անգամ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգը կներկայացվի հեռուստադիտողին: Տեսահոլովակը նկարահանել է «Արմենիա TV»-ին, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։
«Սա այն տեսակի երգերից է, որը աչքերդ փակ պետք է լսես»,- ասում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և հավելում,- «Երգի մեջ խորը զգացմունքներ կան, ամեն ինչ արել ենք, որպեսզի տեսահոլովակը չշեղի երգի բառերի ու երաժշտության բուն իմաստից: Ուժեղ երգ է, բառերի մեջ մեծ պատմություն կա: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը ստեղծել է այնպիսի մի տեսահոլովակ, որը դիտելիս ամեն մարդ կտեսնի այն պատմությունը, որն ինքն է լսել տեղի ունեցածի մասին»:
Երգի ստեղծման պատմությունը ներկայացնելիս Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ այն լիրիկական ստեղծագործություն է, որն ավելի շատ հոգեվիճակ է ներկայացնում: «Երգի բառերն ու մեղեդին Թաթան է գրել: Շատ զգացմունքային ստեղծագործություն է, որը պետք է լսել և զգալ: Համոզված եմ, որ այս երգը յուրաքանչյուր հայի սրտում կգտնի իր տեղը: Այս երգի մեջ հայ մարդու երազներն ու մտորումներն են, մեր պատմությունն է, ինչու չէ, նաև մեր համազգային իղձերը»:
Երգից ստացած առաջին տպավորությունների մասին խոսելիս Ռուբեն Մխիթարյանը նշում է. «Երբ ես և Դավիթ Բաբախանյանը գնացինք «Ասպարեզ» ստուդիա երգը լսելու, Գրիգոր Նարզարյանը ասաց. «Սա ուրիշ երգ է»: Միայն երգը լսելուց հետո հասկացանք, թե ինչ նկատի ուներ Գրիգորը: Այս երգը ամեն մեկիս թաքուն երազանքների մասին է՝ կապված մեր կորսյալ հայրենիքի հետ: Ամեն մարդ մի կերպ է խոսում այդ երազանքի մասին. մեկը նկարում է, մյուսը քանդակում. Թաթային էլ հաջողվել է մեր բոլորիս երազանքները վերածել բառերի ու երաժշտության»:
Նշենք, որ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգի տեսահոլովակը եթերում կլինի ապրիլի 24-ին՝ «Արմենիա» և «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի բոլոր հեռուստաալիքներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.