23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դերասանուհի Անժելա Սարգսյանին որոշ ժամանակ է, ինչ չենք տեսնում որևէ նոր նախագծում ներգրավված: Պատճառներից մեկը, թերևս, նրա՝ երկրից բացակայելն է: Այդ մասին էլ վկայում են Անժելայի նոր լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում: Նշենք, որ Լոս Անջելեսում է նաև դերասանուհու դուստրը՝ Եվան, ով դատելով Անժելայի ֆեյսբուքյան էջից՝ մեկնել է մայրիկից որոշ ժամանակ անց:
Թե որն է Անժելայի՝ ԱՄՆ-ում բնակվելու իրական պատճառը, դերասանուհին դեռևս չի մեկնաբանել, սակայն ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ Անժելան այլևս չի վերադառնալու Հայաստան:
Ավելին, մեկնելով ԱՄՆ՝ դերասանուհին այնտեղ ապրելու համար ապաստան է խնդրել համապատասխան մարմիններից:
Նշենք, որ տարբեր պատճառաբանություններով ԱՄՆ-ում արդեն ապաստան են խնդրել հայկական շոուբիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:
Իսկ այսօր տարածված մեկ այլ լուրի առնչությամբ, ըստ որի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնանում է և մեկնում ԱՄՆ՝ մշտակության բնակության, հավելենք, որ ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատունը, ըստ ասեկոսեների, երկու անգամ մերժել էր Գայանե Ասլամազյանին տրամադրել երկիր մուտքի թույտվություն և ահա, թերևս, գտնվել է խնդրի լուծման տարբերակ՝ ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ:
Ի դեպ, Գայանե Ասլամազյանի ընտրյալի նախկին կնոջ անունն Անի էր. այժմ ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսները կնոջ անունը ներառել էր Երևանում ժամանակին գործող իր՝ երաժշտական «Ջիանի» ակումբի անվան մեջ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները մտահոգիչ են: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի արդյունքներով «Այո»-ն ստացել է 50 տոկոսից ավելի ձայն:
Պարոն Էստուկյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում կիրակի տեղի ունեցած հանրաքվեն: Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ են սպասվում երկրի ներքաղաքական կյանքում:
Այս հանրաքվեով Թուրքիան ավելի մենատիրական համակարգ է դառնալու, խորհրդարանական համակարգից անցում կատարելով նախագահականին՝ Էրդողանն ավելի մեծ իրավասություն է ստանալու: Ժողովրդավարության առումով սա նահանջ է նշանակում, գիտենք, թե Էրդողանն ինչ տեսակ քաղաքական գործիչ է, այդ իսկ պատճառով այս հանրաքվեի արդյունքները մտահոգություն են պատճառում մեզ: Ուրախ չենք այս արդյունքով:
Հիմա ի՞նչ վիճակ է Թուրքիայում, արդյոք բողոքի ցույցեր են անցկացվո՞ւմ:
Վերջին հաշվով բոլորս էլ ստիպված ենք ընդունել այս արդյունքները, քանի որ հասարակության 51 տոկոսից ավելին կողմ է քվեարկել այս փոփոխություններին: Ստիպված ենք համակերպվել:
Այսօր արդեն Էրդողանը խոսել է մահապատժի մասին: Ի՞նչ է սա նշանակում. Թուրքիան հետընթա՞ց է ապրելու Սահմանադրական փոփոխություններից հետո:
Այո, այդպես ասել կարելի է: Առաջին հերթին Թուրքիայի ժողովրդավարությունը կապված էր Եվրամիության անդամակցման գործընթացի հետ, բայց այս գաղափարից հստակորեն կարելի է ասել՝ հեռանում ենք ոչ թե հենց այսօր, այլ այս ընթացքում որգեդրված քաղաքականության միջոցով, իսկ այս հանրաքվեով էլ վերջակետը դրվեց: Արդեն որոշված էր, որ Եվրամիության անդամակցության գաղափարից հետ կանգնեն, հետեւաբար, ժողովրդավարական սկզբունքների նահանջ ենք ապրելու, իսկ մահապատժի գաղափարն էլ սրա ամենաորոշակի փաստերից մեկն է: Մահապատիժը տարիներ առաջ վերացվել էր, սակայն Էրդողանը դարձյալ մտածում է այն վերականգնելու մասին: Չգիտեմ՝ մահապատիժը կվերականգնվի, թե ոչ, սակայն սա կոնկրետ նահանջ է նշանակում:
Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ առաջընթաց կարո՞ղ ենք ակնկալել:
Դրական բան ակնկալել պետք չէ. նախագահ Էրդողանը բավականին արկածախնդրություններ սիրող անձնավորություն է իր քաղաքական գործունեության մեջ, հետեւաբար, Թուրքիա- Հայաստան հարաբերությունների մեջ էլ նա կարող է ցանկացած պահի լարել իրավիճակը, ինքն այդ հանդգնությունն ունի:
Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին:
Հաշվի առնելով ձայնագրության մեջ հանցակազմի առերևույթ առկայությունը՝ քրեական գործ չհարուցելու տարբերակ չկա, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով համացանցում անցած շաբաթ տարածված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ մի տղամարդ ենթադրաբար «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:
Փաստաբանի փոխանցմամբ, այդ ձայնագրության մեջ առնվազն քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան, խոսքը Քրեական օրենսգրքի 149 և 154 պրիմ 2 հոդվածների մասին է՝ տվյալ դեպքում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:
«Երկուսն էլ վերաբերում են ընտրողի կամարտահայտության վրա ազդելուն՝ գույքային սպառնալիքի միջոցով։ Քանի որ գործ ունենք գործատու-աշխատող հարաբերությունների հետ, որտեղ էլ ակնարկվում է աշխատել-չաշխատելու, լավ լինելու- վատ լինելու և այլն… նաև հանգամանքներ, խոսքը գնում է նրա մասին, որ, այո՛, ակնհայտ է, որ անձանց պարտադրում են մասնակցել, պարտադրում են կոնկրետ գործողություններ կատարել կոնկրետ թեկնածուի և կուսակցության օգտին, և դիմացն էլ բնականաբար կա գույքային սպառնալիք։ Ակնհայտ է, որ այս պարագայում ես տարբերակ չեմ տեսնում, որ քրեական գործ չի հարուցվի», — ասաց Վարոսյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Hayastan24 կայքում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցի, սակայն դժվար թե համապարփակ քննություն կատարվի՝ հաշվի առնելով, որ ընտրություններից առաջ այդօրինակ դեպքեր էլի են եղել, և Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը միակը չէ:
«Չեմ կարծում, որ սա միայն ՍԱՍ Գրուպին վերաբերող ինչ-որ երևույթ է, և այլ բազմահազարանոց ձայներ ստացած թեկնածուները տենց վայելում էին ժողովրդի սերն ու վստահությունը և իրենց ձայներն այդպես հավաքեցին։ Ակնհայտ է, որ սա ընդհանուր գործընթացի մեկ ձայնագրության միջոցով երևացած մասն է, ուստի և լիարժեք համապարփակ քննություն և բոլոր փաստերի վերհանում ես չեմ ակնկալում», — ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, համոզված է՝ քրեական գործ չի հարուցվի։ «Ես չեմ հավատում, որ հարուցվելու է քրեական գործ և «ՍԱՍ-ի Արտակը» պատժվելու է։ Ես համոզված եմ, որ չի հարուցվի, ինչ եք ասում։ Ո՞ր դեպքով է քրեական գործ հարուցվել, ասենք, ծառերը կտրելու համա՞ր։ Կարծում եմ, որ չափազանցված է մարդուն կալանքի տակ վերցնելը այդ դեպքի համար։ Այսինքն՝ հանկարծ Սերժ Սարգսյանը իմացավ, որ այս երկրում ինչ-որ մի բան անօրինական է և անմիջապես կալանավորեցին այդ մարդուն։ Մնացած դեպքերն ինքը չի իմանում՝ ասենք բացարձակապես։ Էկզոտիկ էր նախագահի այս հայտարարությունը, որ ինքը չի կարող հանդուրժի, երբ որ ծառ են կտրում», — «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Վերջերս հայտնի էր դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսաստանաբնակ գործարարների հետ համաձայնագիր է ստորագրել, որով նրանք պարտավորվել են ՀՀ-ում 3 միլիարդ 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել: Այդ գործարարների թվում է եղել նաև «Վեսնա» ՓԲԸ սպա-հյուրանոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Թաթուլյանը, ով առավել հայտնի է Ռոբսոն մականունով:
ПраймКрайм-ը անդրադարձել է Սոչիում քրեական հեղինակությունների՝ բիզնեսների վրա վերահսկողության մեխանիզմներին: Հաշվի առնելով, որ հանցագործ աշխարհի օրենքներով օրենքով գողերին արգելվում է բիզնեսով զբաղվել՝ նրանք դա անում են իրենց վերահսկողության տակ գտնվող գործարարների միջոցով։ Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական աշխարհի հետ կապված մի շարք գործարարների, որոնք ակտիվորեն վերասկողություն են սահմանում Սոչիի հյուրանոցների և մի շարք այլ օբյեկտների վրա:
Նրանց թվում է նաև վերոնշյալ Ռուբեն Թաթուլյանը:
2010-ին Թաթուլյանին նկատել էին Սոչիի քրեական շրջաններում հայտնի Լիանա Սիրցովայի հետ Սոչիի հյուրանոցներից մեկի ամենաշքեղ համարներից մեկը մտնելիս: Լիանա և Անզոր Սիրցովները Շաքրո Մոլոդոյի և 2013-ին սպանված Դեդ Հասանի հովանու ներքո հսկայական կարողություն են ձեռքբերել և գործարարների միջոցով դեպի օրենքով գողերը գումարային հոսքերի իրականացման բիզնես-մոդելի տիպիկ օրինակ են համարվում: Պատահական չէր, որ Սիրցովայի և Թաթուլյանի այս հանդիպումից հետո վերջիմս վերահսկողության տակ անցան ոչ միայն տեղի օրենքով գեղերի հյուրանոցները, այլև նրանց այն ռեստորանները, որոնք նախկինում վերահսկում էր Էդուարդ Կագոսյանը։
Թաթուլյանը հետևողականորեն իր շուրջն ստեղծում է բարերարի ու արվեստների հովանավորի համբավ, որը թույլ է տալիս նրան իրենց խնդիրները լուծել հայտնի ռուս քաղաքական գործիչների միջոցով: Դրա շնորհիվ ԶԼՄ-ներում պարբերաբար հիացական արձագանքներ էին հրապարակվում հրաշալի պայմանների մասին, որոնք Թաթուլյանն ստեղծել էր ռուս օլիմպիական մարզիկների համար՝ նրա վերահսկողության տակ գտնվող Ադլերի «Վեսնա» հյուրանոցում:
Մինչդեռ ոչ մի տեղ չէր նշում այն փաստը, որ այդ պանսիոնատում մարզիկների նախապատրաստման միջոցների զգալի մասը, որ հատկացվել էր բյուջեից, հոսում էին օրենքով գողերի գրպանները, որոնց էլ իրականում պատկանում է պանսիոնատը: Դաշնային բյուջեի միջոցների հաշվին օրենքով գողերի հարստանալը, ընդհանուր առմամբ, Սոչիում դրված է լայն մասշտաբների վրա:
Առավել ակնհայտ դա նկատվեց օլիմպիական օբյեկտների կառուցման ժամանակ, երբ դրանց շինարարությանը Դեդ Հասանի ղեկավարության ներքո մասնակցում էին նաև Ռուբեն Թաթուլյանը, Անզոր Սիրցովը և մի շարք այլ քրեական հեղինակություններ։
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/151779
Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, ՌԴ արտգործնախարար Լավրովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ժիրինովսկին մասնակցել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 60-ամյակի արարողությանը, որը տեղի է ունեցել ռուսաստանցի միլիոնատերերի համար պոպուլյար ռեստորաններից մեկում:
Ըստ տեղեկությունների, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, թեեւ հայաստանյան «արքունիքում» Աբրահամյանը շնորհազրկվեց 2015 թվականից, երբ նա Հայաստանում հայտարարեց, թե պատրաստվում է ստեղծել կուսակցություն եւ մասնակցել խորհրդարանի ընտրությանը:
Արա Աբրահամյանն այդ մասին հայտարարեց 2015-ի աշնանը, ասելով իհարկե, թե վերջնական որոշում կլինի 2016-ի մարտին: Թե ինչու էր Աբրահամյանը վերջնական որոշումը թողել մարտին, այդպես էլ պարզ չեղավ: Հետո եղավ ապրիլի պատերազմը, որը արմատապես փոխեց ոչ միայն հայաստանյան ներքաղաքական կոնյունկտուրան, այլեւ տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, այդ համատեքստում նաեւ հայ-ռուսական հարաբերության բնույթը, Ռուսաստանին դրեց Հայաստանի հետ հարաբերության մասով լիովին նոր, ինչ որ առումով նաեւ փակուղային իրավիճակի առաջ:
Արա Աբրահամյանն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանի ընտրությանը մասնակից կամ ներգրավված սուբյեկտների շարքում, ինչն առանձնահատուկ էր այն իմաստով, թե հատկապես ինչ «կարգախոսներով» էր նա մուտք գործելու այդ դաշտ: 2015-ի աշնանը Աբրահամյանը Երեւանում «ավետելով», որ ստեղծելու է կուսակցություն եւ մասնակցելու է ընտրությանը, խոսում էր նաեւ հայ-ռուսական հարաբերության զարգացմանը նպաստելու մասին, իսկ ուղենիշային «կարգախոսներն» էին՝ «Պուտինն ինչ ասում է՝ ճիշտ է ասում», եւ «ես մենթալիտետով ռուս եմ»:
Այդպիսով, Արա Աբրահամյանը 2015-ի աշնանը հավակնում էր Հայաստանի քաղաքական դաշտք մուտք գործել ռուսահպատակության նոր, ավելի «բարձր» եւ բացահայտ նշաձողով, ինչն անկասկած խիստ անհարմար դրության մեջ էր դնելու Հայաստանի թե իշխանությանը, թե մնացյալ քաղաքական ուժերին, որոնք ստիպված պետք է լինեին կամ հարմարվել այդ նշաձողին, կամ էլ կամա թե ակամա հանդես գալ Ռուսաստանի դեմ, կասկածի տակ դնելով «Պուտինի միշտ ճիշտ» լինելը:
Դա իսկապես լուրջ կլիներ մարտահրավեր Հայաստանի քաղաքական դաշտի համար, որը հազիվ էր մարսել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «ազգային համաձայնության» գիշերը: Ընդ որում, գիշեր, որից մի քանի օր առաջ, ըստ մամուլի տեղեկությունների, Սերժ Սարգսյանը վերջին մանրամասները ճշտել էր Խորվաթիայում Արա Աբրահամյանին պատկանող ամառանոցում ռուսաստանցի ինչ որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ:
Այդպիսով, Աբրահամյանը 2015-ին թերեւս պատրաստվում էր ստանալ իր «բոնուսը»՝ 2013-ի գիշերը կազմակերպելու եւ բարեհաջող անցկացնելու համար, որից հետո այլեւս մնում էր ամբողջությամբ բացել խաղաքարտերն ու ձեռնամուխ լինել նոր իրավիճակի՝ քողարկված ռուսահպատակ քաղաքական գերիշխող դասից անցում կատարել արդեն բացահայտորեն ռուսական նախագծերի անմնացորդ հավանության՝ Պուտինի վերին ատյանի ճշմարտության դիրքերից հանդես եկող դասի: Կասկածից վեր է, որ Աբրահամյանը Երեւանում հանդես չէր գա այդպիսի «ավետիսով», եթե չունենար Մոսկվայում որոշակի շրջանակների առնվազն նախնական հավանությունը:
Եվ հարց է առաջանում, թե ինչու՞ էր վերջնական որոշման համար սահմանված հենց 2016-ի մարտ ժամկետը, ի՞նչ էր սպասվում այդ ժամկետում, որպեսզի վերջնականապես պարզ լիներ, թե արդյոք Արա Աբրահամյանը Մոսկվայի «օրհնությամբ» մտնում է Հայաստանի խորհրդարանը վերցնելու: Արդյոք սպասվում էր Ադրբեջանի գրոհը, որից տեղյակ լինելու մասին Մոսկվային առնվազն երկու անգամ ապրիլի պատերազմից հետո ակնարկել է Սերժ Սարգսյանը:
Արդյոք ապրիլի պատերազմը պետք է ունենար այնպիսի ընթացք, որը հանգեցնելու էր Սերժ Սարգսյանի տապալմանը, բերելու էր Արցախում ռուսաստանյան «խաղաղապահ» ներկայության, իսկ դա լեգիտիմացնելու համար էլ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է լիներ Արա Աբրահամյանը՝ «Պուտինը միշտ ճիշտ է» կարգախոսով:
Եվ արդյոք ապրիլի պատերազմին տապալելով ադրբեջանական գրոհը, Հայաստանի զինված ուժերը փաստացի չեն տապալել նաեւ Ռուսաստանի հայերի միության «մենթալիտետով ռուս» ղեկավարի գրոհը Հայաստանի վրա, ինչից հետո այլեւս նոր իրավիճակում Աբրահամյանի կարգախոսները Ռուսաստանի համար կունենային լիովին հակառակ էֆեկտ, եւ այդ իսկ պատճառով այլեւս անպատեհ էր նրան Հայաստան խորհրդարանի ընտրության գործուղելը:
Ապրիլից հետո նոր իրավիճակ է, Ռուսաստանի համար նոր խնդիրներով, Հայաստանի հանդեպ Մոսկվայի հին քաղաքականության անհնարինության եւ նոր քաղաքականության փաստացի բացակայության իրողությամբ:
Այդ համատեքստում Արա Աբրահամյանի 60-ամյակին ռուսական «իսթեբլիշմենթի» ներկայացուցիչների կազմն իսկապես հետաքրքիր է, եւ հատկապես նրանցից երկուսի՝ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի եւ ըստ էության ոչ պաշտոնական մամուլի քարտուղարներից մեկի՝ Ժիրինովսկու «մաղթանքները»:
Պաշտոնական խոսնակը մաղթել է, որ Աբրահամյանը վերջապես սովորի ռուսերեն խոսել, ըստ երեւույթին ակնարկելով, որ այդպես Աբրահամյանը գուցե Կրեմլի համար դառնա առավել արդյունավետ աշխատող: Իսկ Ժիրինովսկին, ով մի քանի ամիս առաջ ադրբեջանցիների համար էր կենացներ ասում Բաքվում, մաղթել է վերադարձնել Արարատն ու ճանաչել Արցախը, ըստ երեւույթին Աբրահամյանի համար գծագրելով առաջիկա «կարգախոսների» շրջանակը: Թե ինչ է ասել Լավրովը, տեղեկություն չկա նույնիսկ սոցցանցերում:
Ապրիլից հետո հայ-ռուսական հարաբերության մեջ առաջացած վակուումը Սերժ Սարգսյանը «լցրեց»՝ առաջ քաշելով վարչապետ Կարեն Կարապետյանին եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, փորձելով այդ վերադասավորումով դուրս գալ Մոսկվայի հետ հարաբերության ավելի ամուր դիրք:
Ըստ երեւույթին, Մոսկվան էլ պատրաստվում է արդեն նոր «ռուսերենով» եւ «օրակարգով» Սարգսյանի դիմաց դուրս բերել Արա Աբրահամյանին:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն, անդրադառնալով նախօրեին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մոտ 2.6 տոկոս առավելությամբ «այո»-ն հաղթեց: Իշխանությունն այս անգամ հազիվհազ «հաջողեցրեց» իր համար կենսական հանրաքվեի դրական ելքը:
Էրդողանը գրանցեց հերթական, սակայն այս անգամ շրջադարձային իր հաղթարշավը՝ ինչպես սեփական իշխանության, այնպես էլ երկրի նոր տեսլականի՝ «Նոր Թուրքիայի հանրապետության» կառուցման ճանապարհին՝ իր «նոր» առաջնորդի կերպարով, նոր լիազորություններով ու արժեքաբանությամբ, էլ ավելի մասնատված ու բևեռացված հասարակությամբ ու ամրագրվող բռնապետությամբ:
Այսօր վերջնական հարվածով պատմության գիրկն ուղարկվեց Հին Թուրքիան, Երրորդ Հանրապետությունը՝ սկիզբ դնելով հուլիսյան տապալված հեղաշրջմամբ ազդարարված և այս հանրաքվեով փաստացի ամրագրվող Թուրքիայի Չորրորդ հանրապետությանը…»:
Խարդախությամբ զգալի չափերի հասնող գումարի հափշտակության ծրագիրը կյանքի է կոչել նախ սկսելով Արարատի մարզի բնակչուհու հետ ծանոթությունից:
Իսկ աղջկա հետ ծանոթանալուց հետո, վստահություն ներշնչելու համար, ներկայացել է որպես ԱԱԾ 7-րդ վարչության պետ, այստեղ էլ աղջիկը ընկել է Անդրանիկի ծուղակը:
Այն, որ Անդրանիկը ամուսնացած է, այդ մասին աղջիկը տեղյակ չի եղել, ավելին տղամարդը աղջկա հետ ծանոթացել է իբրև թե նրա հետ ամուսնանալու նպատակով:
Այսպիսով, 2015թվականի հունիսից մինչև նույն թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, Անդրանիկը մոր համար անհրաժեշտ դեղահաբեր գնելու պատրվակով սոցիալական ցանցով ծանոթացած աղջկանից մի քանի անգամ տարբեր չափերով գումար է հափշտակել՝ ընդհանուր առմամբ գումարը 130.000 ՀՀ դրամ է կազմել:
Սակայն այսքանով տղամարդը չի բավարարվել և երբ տեղեկացել է, որ աղջկա մորաքրոջ դստեր տանը կա հնամաշ արժեքավոր կտավ, առաջարկել է այդ կտավը վաճառել:
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկը ընկերուհու հետ գնացել է այդ կտավը տեսնելու և քանի որ կտավի վրա որոշ գունաթափված հատվածներ են եղել դրանք վերանորոգելու և հետագայում վաճառելու, ապա գումարը վերադարձնելու պատրվակով աղջկա վստահությունը չարաշահելու եղանակով նրանից հափշտակել է 300. 000 ՀՀ դրամ արժողությամբ կտավը:
Կտավը հափշտակելուց հետո էլ խզել է կապերը սոցցանցի միջոցով ծանոթացած աղջկա հետ և մոռացել է ամուսնության մասին խոստումը՝ ընդհանուր առմամբ խարդախությամբ աղջկանից հափշտակելով զգալի չափերի հասնող՝ 430.000 ՀՀ դրամի գույք:
Անդրանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Թիկունքի, ստամոքսի շրջանում ցավերն ու հևոցը, որպես կանոն, տղամարդու ինֆարկտի ախտանշաններն են: Կանայք երբեմն չեն նկատում, թե երբ է սկսվում ինֆարկտը, որովհետև նրանց մոտ ախտանշանները շատ են տարբերվում վերը նշվածից: Ամենուր նկարագրված են տղամարդկանց մոտ սրտային նոպայի դասական ախտանշանները:«Կանացի» ինֆարկտն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ: Սրտաբանության ոլորտի հետ չառնչվող բժիշկներն այն դժվարությամբ են ախտորոշում: Որպես կանոն, կանանց մոտ ինֆարկտը սկսվում է գլխապտույտով, թուլությամբ և սրտխառնոցով: Նրանք, իհարկե, դրան հատուկ ուշադրություն չեն դարձնում, իսկ երբ սկսում է ցավել թիկունքը, պարանոցն ու ձախ ձեռքը, դա վերագրում են օստեոխոնդրոզի հերթական սրացմանը և նորից չեն շտապում բժշկի դիմել: Ու, եթե դիմում էլ են, ապա նյարդաբանին: Եվ սովորաբար նյարդաբանն էլ չի շտապում կնոջն ուղեգրել սրտաբանի մոտ և բուժում է նշանակում:
Յուրաքանչյուր կնոջ մոտ ինֆարկտը յուրահատուկ, անհատական ձևով է ընթանում և այն հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ: Ինֆարկտի դասական ախտանիշները կանանց «չեն դասվում», որովհետև նրանց օրգանիզմը հորմոնային պաշտպանություն ունի, սակայն այն «աշխատում» է մինչև մենոպաուզայի սկսվելը: Հենց սկսվում է մենոպաուզան, անհետանում է նաև պաշտպանությունը և կանայք ավելի խոցել են դառնում ինֆրակտի նկատմամբ: Կանանց ինֆարկտի ախտանիշները, ինչպես արդեն նշվեց, տարբեր կերպ են ընթանում: Եվ դա դժվարացնում է ճիշտ ախտորոշման ընթացքը:
Ինֆարկտը շփոթում են ոչ միայն օստեոխոնդրոզի, այլև առիթմիաների հետ և բժիշկները հիվանդներին ստացիոնար բուժում չեն նշանակում, թողնելով նրանց տանն ու խորհուրդ տալով հաջորդ օրն այցելել պոլկլինիկա, դրանով իսկ էլ ավելի խորացնելով հիվանդի վիճակը: Արդյունքում կորցնում են թանկարժեք ժամանակը, որն այնքան անհրաժեշտ է ճիշտ բուժում սկսելու համար:
Սրտամկանի ինֆարկտը կանանց շրջանում մահացության հիմնական պատճառներից մեկն է։ Lifer.com.ua կայքը գրում է, որ շատ կարևոր է իմանալ դրա նշանները և քայլեր ձեռնարկել դրանց դրսևորման դեպքում։
1. Ուշադրություն դարձրեք դնչի և պորտի միջև ընկած հատվածում արտահայտվող նշաններին։ Եթե սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեք, այն արտադիր զգացնել կտա։ Ձեզ կարող են տանջել դնչի հատվածում տարօրինակ ցավերը։
2. Կրծքավանդակի հատվածում կարող եք ոչ թե ցավ, այլ թույլ զգացվող անհարմարություն զգալ։ Սա արդեն անհանգստացնող նշան է։
3. Անսպասելի խնդիրներ որովայնի հետ։ Սա ևս տարածված նշան է։ Ինֆարկտի նախաշեմին հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, գլխապտույտից և փսխումից։
4. Դժվարացած շնչառություն։ Եթե հանկարծակի շնչահեղձություն է սկսվում, մի դանդաղեք. արագ շտապօգնություն կանչեք։
Ցավոք սրտի, սրտամկանի ինֆարկտը կարող է շատերին սպառնալ, հատկապես, եթե ծխում եք, սիրում եք անառողջ սնունդ և ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեք։
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ»գործակալությունը, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, զինված ուժերի կառավարման կազմակերպումը և նրանց փոխգործակցությունը մարտական գործո ղությունների ժամանակ:
Զորավարժություններին ներգրավված է մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ կրակի համակարգեր, 25 միավոր տարբեր նշանակության մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Ապրիլի 16-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60-ամյակը: Տոնակատարությունը տեղի է ունեցել Սաֆիսա ռեստորանում:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հյուրերի թվում են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Տեղեկատվության համաձայն՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին մասնակցելու համար մի քանի ժամով Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խնջույքին մասնակցել է նաև ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը, որը կատարել է «Սիրո ամառ» ստեղծագործությունը: Արա Աբրահամյանին շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսն ու Թաթա Սիմոնյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.