23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ու դրա արդյունքներին, գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առաջիկա օրերը կարող են ճգնաժամային լինել, հաղորդում է tert.am-ը:
«Եթե այս ընթացքում նա ճիշտ քայլեր չկատարի՝ նրա դիրքի օրինականությունը հարցականի տակ կդրվի հավիտյան», — գրում է պարբերականը:
Financial Times-ը նկատում է, որ չնչին տոկոսային հարաբերությամբ հաղթած Էրդողանի առաջ լուրջ խնդիրներ կան ծառացած, և նրա համար այսուհետ հեշտ չի լինելու:
Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հետ կապված ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետներից Սոներ Չաղափթայը բրիտանական պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ ևս երեք ամսով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու երկու պատճառ կարող է լինել. Էրդողանը կամ շարունակում է վախենալ հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցներից, կամ էլ վախենում է, որ հանրաքվեից հետո ընդդիմությունն իսկապես վերահաշվարկ պահանջելու վճռականություն կդրսևորի:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության` Ստամբուլից ընտրված պատգամավոր Սենջեր Այաթան հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ չկնքված քվեաթերթիկները, որոնք հաշվարկվել են որպես «Այո»-ի քվե, կազմել են 2.5 մլն:
Փորձագետը նաև շեշտել է, որ Թուրքիայի մեգապոլիսներում կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկողների մեծամասնություն կազմելը կարող է բացատրվել վերջին շրջանում Էրդողանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով երկրում սկսված տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև նրա իսլամիստական ելույթներով:
Նշենք, որ ամբողջ երկրի տարածքում կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
Ինչպես հաղորդում է Politik.am-ը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ուժեղացվել է վերջին շրջանում: Անվտանգության մարմինները, կարծես Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո մեծ ուշադրություն են դարձնում ինքնաթիռային նրա ուղևորություններին:
Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցներից մեկը Politik.am-ին պատմեց, որ վերջին մեկ ամսում նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը թռիչքի և վայրեջքի ժամանակ ուղեկցում են երկու մարտական ուղղաթիռներ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտնվել է անգլիական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ, երբ նա դուրս է եկել իտալակա «Սան Կարլո» ռեստորանից, մեքենայի մոտակայքում նրան է մոտեցել մի անտուն տղամարդ և փող խնդրել: Հենրիխը չի մերժել և որոշակի գումար է տրամադրել անցորդին: Այդ իրադարձության լուսանկարները ողողել են ողջ հայկական և անգլիական մամուլը, և այդ լուսանկարների առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ դա պատահականություն չի եղել, այլապես ինչպե՞ս պատահականորեն լուսանկարեցին հենց այդ պահը, երբ ֆուտբոլիստը գումարը մեկնում է անտունին:
ԱՄՆ-ն մտադիր է վերանայել Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, գրում է Риа Новости-ն:
«Ամենաէականն այն է, որ Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը կրկնապատկվել է այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Սա ծանր ճշմարտություն է»,- ասել է Փենսը:
Նշվում է, որ Փենսի խոսքերը նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության համատեքստում են, թե ազատ առևտրի մասին համաձայնագրերն ամերիկացիներին զրկում են աշխատատեղերից:
Փենսը հույս է հայտնել, որ երկու երկրներին կհաջողվի հավասարեցնել առևտրային հարաբերությունները հանուն «ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ժողովուրդների պայծառ ապագայի»:
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
«WTI» տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0. 01 տոկոսով՝ մինչև 52.64 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչև 55.37դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ապրիլի 17-ին «WTI» տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 52.74 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 55.44:
«Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Կիրակի օրը, առավոտյան շատ վաղ, Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան և Հակոբոսի մայրը՝ Մարիամը, ուրիշ կանանց հետ գերեզման եկան՝ իրենց հետ բերելով իրենց պատրաստած խունկերը։ Գերեզմանի մուտքը փակող քարը գլորված գտնելով՝ նրանք ներս մտան և Տեր Հիսուսի մարմինն այնտեղ չգտան։ Մինչ պատահածի վրա զարմանքից ապշել էին, ահա լուսազգեստ երկու մարդիկ կանգնեցին նրանց մոտ։ Կանայք սարսափեցին և վախից իրենց դեմքը գետին խոնարհեցին։ Մարդիկ ասացին նրանց.
-Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ. հարություն առավ։ Հիշեցե՛ք, ինչ որ ասաց ձեզ, երբ տակավին ձեզ հետ Գալիլեայում էր գտնվում, թե Մարդու Որդին պետք է հանձնվեր մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվեր և երրորդ օրը հարություն առներ։
Եվ հիշեցին նրա խոսքերը։ Ապա վերադարձան գերեզմանից և ինչ որ տեսան, պատմեցին տասնմեկ առաքյալներին և մյուս բոլոր աշակերտներին։ Այս բոլորը առաքյալներին պատմողները իրենք էին՝ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայրը՝ Մարիամը, և նրանց ուղեկցող մյուս կանայք։ Առաքյալները ցնդաբանություն համարեցին նրանց պատմածները և չհավատացին նրանց։ Բայց Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, կռանալով ներս նայեց և գերեզմանի մեջ տեսավ միայն պատանքը։ Նա զարմացած վերադարձավ՝ մտածելով, թե ի՛նչ էր պատահել արդյոք։
(Ղուկասի ավետարան 24:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`Ապրիլի 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին և 22-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ:
Դինոզավրի ձվերը հայտնաբերվել եմ Արգենտինայի հարավում գտնվող Նեուկեն գավառում։ Ինչպես հաղորդել է TACC գործակալությունը՝ դրանք մոտ 70 միլիոն տարեկան են։
Ձվի ներսում պահպանվել են դինոզավրի սաղմի մնացորդները։ Ինչպես պատմել է Նաուկենի՝ մշակութային արժեքների պահպանության վարչության ղեկավար Կլաուդիա Դելյա Նեգրան՝ գիտնականների համար այս գտածոն չափազանց մեծ նշանակություն ունի։
«Նրանք ամբողջությամբ ուսումնասիրում են սաղմերը, եւ արդեն հաջողվել է իրականացնել սաղմնային կաշվի եւ ատամների հետազոտությունը»,– նշել է նա։ Նրա խոսքերով՝ ձվերը մեզ են հասել լավ պահպանված վիճակում այն բանի շնորհիվ, որ տեղանքը, որտեղ դրանք գտնվել են, ժամանակին ճահիճ է եղել, որը հետագայում մնացել է հրաբխային նստվածքների տակ։
Դինոզավրերի բույնը պատահաբար գտել է տեղի հովիվը՝ Ագուադա–Սան–Ռոկե բնակավայրի մոտակայքում, դեռ մի քանի տարի առաջ, սակայն գիտնականները միայն հիմա են բարձրաձայնել այս գտածոյի մասին։
Ինչպես նշել են հետազոտողները՝ այս գավառում սա առաջին նման բացահայտումը չէ։ 1997 թվականին գիտնականներին հաջողվել էր հայտնաբերել ձվից դուրս չեկած հնագույն սողունների մնացորդներ։
Հայաստանյան փորձագետները վստահ են, թե սահմանադրական փոփոխությամբ նախագահ Էրդողանը Թուրքիան միանձնյա կառավարելու հնարավորություն ստացավ, ինչը նրան «ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կդարձնի»:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն կարծում է, որ գրեթե բացարձակ իշխանություն ստացած Էրդողանը կսկսի վարել ավելի իսլամամետ ծայրահեղական քաղաքականություն․ — «Հաշվի առնելով Թուրքայի ավանդույթները, հաշվի առնելով կայսերական անցյալը, հաշվի առնելով Էրդողանի մարդկային հատկությունները, որպես պետական գործչի հատկությունները՝ եղավ այն, ինչ որ սպասվում էր: Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին: Վերջին տարիներին մենք տեսնում էին, որ անընդհատ Էրդողանը քայլեր էր ձեռնարկում իր միանձնյա կառավարումը ուժեղացնելու առումով։ Եվ սա, այսպես ասած, օրինականացրեց դա: Հետագայում Թուրքիայի քաղաքականությունը Էրդողանի կառավարման շրջանում, իմ ընկալմամբ, ձեռք կբերի ավելի ծայրահեղական միտումներ, քան թե մինչև հիմա կային: Պատահական չէ, որ պանթյուրքիստները պաշտպանեցին Էրդողանին»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի պնդմամբ՝ իշխանությունն ամրապնդելով Էրդողանը հանդիպելու է Արևմուտքի դատապարտմանը, ինչը Թուրքիան ավելի կմոտեցնի Ռուսաստանին՝ վտանգ ստեղծելով Հայաստանի համար․ — «Տարածաշրջանային հեռանկարի առումով մենք պետք է վախենանք պատմության կրկնությունից, երբ ռուս-թուրքական համագործակցության արդյունքում մենք կրկին կորուստ կունենանք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.