23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿխմբակցության նախկին պատգամավոր ԱռաքելՄովսիսյանը (Շմայս)։ Նա խորհրդարանականընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգայինցուցակով Արմավիրի մարզից և զբաղեցրել չորրորդ տեղը՝ստանալով 6 724 ձայն: Նա հետ է մնացել ՆահապետԳևորգյանից՝ 22070 ձայն, Սեյրան Սարոյանից՝ 21982 , Ալեքսան Պետրոսյանից՝ 9 581։
– Պարոն Մովսիսյան, Ծաղկալանջ համայնքի բնակիչներին տված խոստումը կատարեցի՞ք, նկատի ունեմ ասֆալտապատեցի՞ք ճանապարհը:
– Ես ասֆալտապատման աշխատանքները ժամանակին եմ ավարտել, եղա՞վ: Խոսք էի տվել, տեղում արել եմ: Երբ ասացի, երկու օր հետո լցրել եմ ասֆալտը, հանգիստ եղեք: Ժողովուրդը ասֆալտը վայելում է:
– ԿԸՀ-ն անգամ Ձեզ նախազգուշացրեց, հորդորեց, որ թույլ եք տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
– Ինչ է նշանակում՝ հորդորեց, արդեն արել վերջացրել էինք, նկատողությունն էլ տվեցին, էլ ի՞նչ եք ուզում դրանից ավելի:
– Այս ԱԺ-ն արդյոք տարբերվելո՞ւ է նախորդից: Ի՞նչ տեսակ ԱԺ ենք ունենալու:
– Կգնաք ԱԺ, կտեսնեք: Ես հո պատգամավոր դառնալու համար չեմ տառապել կամ ապրել: Նույն ձևի՝ որպես Շմայս, ապրում եմ, գոյություն ունեմ, նույն ձևի ապրում եմ և շարունակելու եմ ապրել: Ինձ համար կյանքը չի փոխվել, ես իմ երկրի հրամանատարներից մեկն եմ եղել իմ ազգի համար և շարունակում եմ նույն ձևով ծառայել իմ ազգին: Աստված չանի՝ պատերազմ լինի, նորից նույն ոգով պատերազմ եմ գնալու:
– Շատ գործարար-պատգամավորների ԱԺ-ում լինելը կարծես թե ձեռնտու է, նրանք չենք էլ թաքցնում, որ արտոնություններ են ունենում:
– Եթե մարդը կյանքում իրենից բան չի ներկայացնում, էդ մանդա՞տը պտի իրեն վեր բարձրացնի, իր ապրելակերպը լավացնի: Հերս ասում էր՝ էն շանը, որ զոռով որսի պիտի տանես, ի՞նչ որս պետք է լինի: Եթե մարդու միջից չեղավ էդ նամուսը, թասիբը, ապրելու կյանքը, մանդատով ինքը պետք է դուխավորվի՞: Եթե մանդատով պտի դուխավորվի, ես նման մարդ չեմ ճանաչում: Ես ձեզ ասում եմ պարզ իմ տեսլականով:
– Առաջիկայում ինչո՞վ կզբաղվեք:
– Ես չէի պատկերացնում… 27 տարվա մեջ առաջին անգամ հազիվ սկսել եմ հանգստանալ: Ես չէի պատկերացնում, որ այդքան տարիներ շատ ծանր կյանք եմ ապրել: Ամեն օր սրա հարցերով, նրա հարցերով, իսկ հիմա հանգիստ իմ շրջապատով, իմ առօրյա կյանքով, իմ ժողովրդին, իմ տարածաշրջանին ինչով կարողանում եմ՝ օգտակար եմ լինում: Միշտ իրենց կողքին եմ, ես քաղաքում տուն չունեմ, գյուղում եմ ապրում: Արդեն սկսել եմ ֆուտբոլ խաղալ:
– Սկսել եք առողջ ապրելակերպո՞վ ապրել:
– Նոր եմ սկսում, նոր եմ զգում, որ կարելի է առողջ ապրելակերպով ապրել: Լուրջ եմ ասում, մի վայրկյան չմտածես, թե ընկճվել եմ, որ դեպուտատ չեմ անցել: Շնից ծնված լինեմ՝ մի վայրկյան չկասկածես: Չէի պատկերացնում, որ կյանքը լավ կյանք է, նոր եմ զգում, որ ազատության մեջ եմ:
– Իսկ եթե Ձեզ նորից շարունակեն դիմել տարաբնույթ հարցերով, պատրաստվո՞ւմ եք օգնել:
– Այն հարցերով արդեն կդիմեն, որը որ ի զորու եմ արագ լուծել: Էս կողմ, էն կողմ չեմ զանգի: Եթե մենք գնում ենք օրենքի երկիր, ուրեմն չեմ կարող զանգել ասել՝ էս աղջիկը քննությունը չի տվել, նշանակեք: Ո՛չ, թող սովորի, ստանա: Եթե ուզում եք, որ երեխեքն ապագա ունենան, ուրեմն թող սովորեն, եթե չեն կարում սովորեն, ուրեմն պտի չսովորեն: Չեմ կարող ես զանգել ասել՝ անգրագետ ա, քննություն տվել ա, չի անցել, խնդրում եմ անցկացրեք: Ո՛չ, էդ բաներն էլ չեմ անի, էն ժամանակ շատ եմ օգնել, հիմա օրենքի երկիր ենք գնում, շնորհակալ եմ մեր երկրից, թող օրենքով երկիր դառնա, թող ամեն մարդ իր գործն անի:
– Պարոն Մովսիսյան, արդյոք լսե՞լ եք «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որտեղ ակնհայտ սպառնալիքներ են հնչում: Փաստորեն վախեցնելով, սպառնալով է ՀՀԿ-ն քաղաքացիներից ձայներ ստացել:
– Նման բան չկա, չեմ հավատում: Ոչ մենակ Արտակի, այլև դուք տեսաք Հանրապետականի ուժը և որակը, նորմալ ընտրություն է անցել: ՀՀԿ-ն լուրջ ձայն է հավաքել, և արդար ընտրություն է եղել, մնում է շարունակել աշխատել, վսյո: Ես ՀՀԿ-ի մեջ եմ, նույն ձևով կանգնած եմ ՀՀԿ-ի կողքը:
– Իսկ այդ ձայնագրությունը ինչի՞ մասին է խոսում: Արդյոք Դուք նորմա՞լ եք համարում սպառնալը, նվաստացնելը:
– Գիտեք ինչ, հիմա չեմ կարող ասել, բայց էդ զապիս-մապիսները… դուք էլ հիմա ինձանից լիքը զապիսներ ունեք, որ կարող է մի բան էլ սխալ բան խոսացած լինեմ, բայց գյուղ կա՞, որ շուն չլնի, դավաճաններ էլ կլինեն, հազար ու մի բան կա: Արտակը ի՞նչ կապ ունի էդ ձայնագրության հետ:
Մարդը՝ անկախ նրանից, պաշտոնյա է, թե պաշտոնյա չի, միշտ պետք է պատրաստ լինի իր ժողովրդի հետ խաղաղ պայմանում ապրել, առանց պաշտոնի: Իսկ եթե դու չես ապացուցել, որ տղա ես, մարդ ես կամ հայ անձնավորություն ես, եթե դու պտի մանդատով կամ պաշտոնով ապրես… Իմ կյանքը նվիրել եմ իմ Արցախ աշխարհին, իմ հող ու ջրին, նույն ձևի շարունակելու եմ, միայն Աստված տա պատերազմ չլինի, իսկ եթե եղավ, իմ ազգի կողքին կանգնած եմ: Մնացածը երկրորդական են: Էն, ով ուզում է մանդատով իրեն լավ զգա, ես նրան դեպուտատ չեմ համարում:
– Ապրիլյան պատերազմին մեկնեցիք առաջին գիծ, և տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ Դուք ծխախոտի տուփեր էիք շպրտում զինվորներին: Ձեզ շատ քննադատեցին…
– Փաթթած ունենամ էդ քննադատողներին հենց նրա համար, որ հայ զինվորին սիգարետ տալուց նկարել են… էդ տանկը Երևանի հրապարակում չի, պոստում ա, դիրքերում է: Ես իմ պարտքն եմ կատարել իմ ազգի առաջ:
– Ձեզ հնարավո՞ր է պաշտոն տան:
– Ես չեմ տառապում պաշտոնով, ես չեմ ուզում ոչ մի պաշտոն, ի՞նչ պարտադիր ա պաշտոն ունենամ: Չհասկացա, դրանո՞վ եմ ապրելու: Ես սենց շատ ավելի հանգիստ եմ ապրում:
Բաքվի բանտում պահվող Մարատ Ուելդանով-Գալուստյանի՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն ուղղված նամակները, այդ թվում՝ վերջին 5-ը, հասցեատիրոջը չեն հասել․ այս մասին Tert.am-ին պատմեց Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը՝ նշելով, որ դա պարզել է Ռուսաստանի հյուպատոսության բաժնի ղեկավար Յուլիա Դմիտրիևնայի հետ հեռախոսազրույցից:
«Ադրբեջանը շարունակում է խախտել իմ եղբոր իրավունքները,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն մի քանի անգամ նա ցանկացել է մեկուսարանի հետ կապվել․ դիմել է և՛ գրավոր ձևով, և՛ փորձել է հեռախոսով զրուցել, սակայն որևէ արդյունք չի եղել,-նամակներին չեն պատասխանում, հեռախոսով էլ մեկուսարանի ղեկավարի հետ չեն միացնում: Մենք անգամ չենք կարողանում այցելել Մարատին մեկուսարան, ինչը նույնպես մարդու իրավունքների խախտում եմ ես համարում»:
Մարիաննա Միրզոյանը նաև պատմեց, որ ինքը նամակ է գրել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել է նրան, որ հանդիպի իր եղբոր հետ:
«Ապրիլի 10-ին Մարատը դիմել էր մեկուսարանի ղեկավարությանը, որ ցանկանում է տեսակցություն Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, բայց քանի որ անհանգստանում էր, որ իր դիմումը չէր հասնի հասցեատիրոջը, ինձ ևս խնդրել է, որ ես նույնպես հարցը բարձրացնեմ: Ինչն էլ ես արեցի, հիմա սպասում եմ պատասխանի»,- նշեց Մարիաննա Միրզոյանը:
Նա նաև հավելեց, որ Մարատը չի կարողանում իր նամակը փոխանցել Եվրոպական դատարանի իր ներկայացուցչին:
«Ես խնդրել եմ Բաքվում Ռուսաստանի դեսպանությանը, որ օգնի նամակն ուղարկելու հարցում, բայց ինձ ասացին, որ մինչև դատը՝ ապրիլի 26-ը, դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տալիս հանդիպել Մարատի հետ: Ես շարունակում եմ նամակ գրել բոլոր ատյաններ և սպասում եմ նորությունների եղբորիցս»,-ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ tert.am:
Ապրիլի 17-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված նախարարների խորհրդի ժամանակ երկրում «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգելու որոշում է ընդունվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիայի ազգային անվտանգությանը խորհրդի նիստի ժամանակ կառավարությանը առաջարկվել է «արտակարգ դրությունը» կրկին երկարաձգել: Նախարարների խորհուրդն էլ ԱԱԽ-ի առաջարկը քննարկել է և որոշել ապրիլի 19-ից սկսած երկրում հաստատված «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգել: Համապատասխան առաջարկը ուղարկվել է Թուրքիայի խորհդարան: Եթե խորհրդարանը հաստատի, «արտակարգ դրությունը» կերարաձգվի 3 ամսով»,-ասել է Քուրթուլմուշը:
Նշենք, որ ապրիլի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԱԽ-ի, իսկ այնուհետև նախարարների խորհրդի նիստ, որոնց ընթացքում քննարկվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացի արդյունքները և դրան հաջորդող քայլերը, ինչպես նաև «արտակարգ դրության» երկարաձգման հարցը:
Ներկայում գործող «արտակարգ դրության» ժամկետը լրանալու է ապրիլի 19-ին: Թուրքիայի իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրում ցանկացած տեսակի խռովություն կանխելու համար որոշել են նորից երկարաձգել «արտակարգ դրությունը: Ընդ որում, 3-րդ անգամ «արտակարգ դրության» երկարաձգման պայմաններում, ժամկետը կհասնի մինչև հուլիսի 20, այսինքն երկրում շուրջ 1 տարի «արտակարգ իրավիճակ» հաստատված կլինի:
«Արտակարգ դրությունը» Թուրքիայում հայտարարվել է 2016-ի հուլիսին, այնուհետև 2 անգամ երկարաձգվել է 2017-ի հունվարի 3-ին և 2016-ի հոկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ:
Բացի այն, որ Թուրքիայի իշխանությունները սկսեցին երկրի զինված ուժերը համալրել իրենց հավատարիմ, իսլամամետ տարրերով, նրանք կարողացան նաև երկրի քաղաքական կյանքում խոշոր փոփոխություն իրականացնել՝ խոհրդարանական տիպի ղեկավարումից անցում կատարելով նախագահական տիպի հանրապետության: Ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընդունվել է իշխող կուսակցության առաջարկած փաթեթը:
Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, տեղեկացնում է USA Today-ը:
Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչեւ 2075 թվականը: Նույն բանը վերաբերում է նաեւ Google-ին ու Facebook-ին»,- կարծում է նա:
Վոզնյակը նաեւ պատմել է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:
Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լատատեսորեն է տրամադրված: Նա համոզված է, որ մինչեւ 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, եւ այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով կեցության իրավունքի տրամադրման պարզեցված կարգ է սահմանվում 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի համար: 1944-ին Ղրիմից արտաքսված ժողովրդների թվում էին նաև հայերը:
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, ապրիլի 5-ին ընդունվել է Պետդումայում, ապրիլի 12-ին հավանության արժանացել Դաշնության խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ փաստաթղթի, արտոնությունները տարածվում են տուժած քաղաքացիների, ինչպես նաև նրանց հարազատների վրա՝ տատերի, պապերի, հոր, մոր, կնոջ, երեխաների, թոռների, եղբոր, քրոջ, որդեգրի վրա: Այժմ ՌԴ-ում կեցության իրավունք ստանալու համար նրանք ստիպված չեն լինի ժամանակավոր բնակության թույլտվություն ձևակերպել, եթե ունեն ՌԴ ներքին մարմինների, դատախազության կամ դատարանի կողմից տրված տեղեկանք իրավունքների վերականգնման (ռեաբիլիտացիայի) մասին:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա—Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին:
— Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ:
— Դա ռեալ համեմատություն է: «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես: Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը: Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում: Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել: Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել: Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին:
— Ինչո՞ւ է զարմանալի:
— Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է՝ Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին: Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը:
— Եթե Ադրբեջանը ուզեր, չէի՞ն վաճառի:
— Չեն վաճառում:
— Սա փաստորեն չի եղել ապրիլյան պատերազմից առաջ: Եթե լիներ՝ ի՞նչ կարող էր փոխել:
— Դուք գիտեք, որ անօդաչու թռչող սարքերը շատ վնաս տվեցին: Առաջին հերթին Սիսիանից ունեցանք մեծ թվով զոհեր (7 հոգի): Այդ զենքը օգնում է հետախույզներին, օդից նայում է ու մեր հրետանուն տվյալներ է տալիս: Ապրիլին մեր տանկերի հետեւից խփեցին, չէ՞, կռվի դաշտում չխփեցին: Անօդաչուները բարձրանում են, նայում՝ որտեղ են մեր սարքերը, խոցում: Դրա համար մենք մեծ զոհեր ունեցանք ոչ թե մարտի դաշտում, այլ այնտեղ, որտեղ մեր սարքերը կանգնած են:
— Վերջին շրջանում քչացել են հրադադարի խախտումները, պատերազմի մասին ահագին ժամանակ է՝ չի խոսվում: Մեր առաջնագծում կատարվող այս փոփոխությունները, համալրումները որքանո՞վ կապ ունեն դրա հետ:
— Բացի «Վերբա»-ից մենք էլի շատ լավ զենքեր ենք ստացել, C4ISR ամերիկյան համակարգեր: Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, իր հետ ունի գիշերային տեսանելիության սարքեր: Ամերիկացիները ստեղծել են, տվել են մեզ: Դրանցով հնարավոր է լինում մեծ հեռավորության վրա հետեւել հակառակորդիկ զորքերի, տեխնիկայի տեղաշարժին: Այն հրամանատարներին օգնում է քարտեզի վրա տեսնել շարժի կոորդինատները: Այսինքն եթե առաջ մեր աչքերը ոնց որ մի քիչ փակ էին, ականջները մի քիչ խուլ էին, հիմա առաջին գծում ամեն ինչ կա:
— Պարոն Տեր-Թադեւոսյան, Ադրբեջանում երեկվանից զորավարժություններ են սկսվել, դրանք իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ չէ:
— Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա: Իրենք հայտարարել են, անցկացնում են, մենք էլ քնած չենք, պատրաստ ենք: Բայց գրեթե 100 տոկոսով կարող եմ ասել, որ կռվի հնարավորություն չկա, այս զորավարժությունները չեն կարող վերածվել պատերազմական գործողություն:
ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը հայտարարել է 50 հազար ԱՄՆ դոլարի պարգևատրություն այն անձին կամ անձանց, ովքեր տեղեկություն կհաղորդեն Սթիվ Սթիվենսի գտնվելու վայրի մասին կամ կօգնեն նրան ձերբակալել, հաղորդում է newsru.com-ը: Տղամարդը հետախուզման մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ ատրճանակով կրակել էր աֆրոամերիկացու , և սպանության տեսանյութը Ֆեյսբուք սոցցանցում տեղադրել ուղիղ հեռարձակմամբ:
Ոստիկանությունում հայտնել են, որ Սթիվը զինված է և շատ վտանգավոր, և որ մինչ այժմ չունեն որևէ տեղեկություն, թե որտեղ է նա թաքնվում:
ԱՄՆ Հետախուզման Դաշնային բյուրոն իր հերթին կոչ է արել ինտերնետային և սոցցանցային այս համայն իրականությունում ծնողներին ողջ աշխարհում մեկ վայրկյան անգամ չթարթել իրենց աչքն զավակներից և անհրաժեշտության դեպքում անգամ զրկել նրանց ինտերնետ մուտք գրծելուց, ինչի արդյունքում օրեցօր շատանում է բռնությունն ու դաժան սպանությունների թիվը հատկապես անչափահասների շրջանում:
«Համայն ինտերնետային սարդոստայնը դարձել է մի հսկայական փոս 21-րդ դարի դեռահասների համար, ովքեր օր օրի ավելի են խրվում այդ դաժանութուններով լի, այսպես ասած ոչ մանկական խաղերի մեջ, դրա վառ օրինակ է նաև մեծ մասշտաբներ հավաքող «Կապույտ Կետ» կոչվող ինտերնետային «խաղը», որը ահռելի ծավալների է հասել ՌԴ-ում, ներթափանցել Բելառուս, այժմ նաև Չեխիա, կան մի քանի վտանգաոր հաղորդագրություններ նաև ԱՄՆ-ում, որոնք այժմ պարզվում են»,- տեղադրված է Դաշնային բյուրոյի պաշտոնական կայքում:
«Ռուսները կոնֆլիկտի մաս են դարձել»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄքՄասթերն ասել է, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի «սարսափելի հանցանքները»:
Գեներալ-գնդապետ Հերբերտ Ռայմոնդ ՄքՄասթերը, որին բանակում անվանում էին Էյչ Ար (H.R. McMaster), երեկ ասել է, որ Ռուսաստանը վեց տարի տևող պատերազմի ընթացքում միանշանակ աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը՝ անտեսելով դրա իրագործած վայրագությունները: Ասադի գործողությունները բացասական հետևանքներ են ունեցել հարևան Իրաքի, ինչպես նաև Եվրոպայի համար:
«Սատարելով այդ հրեշավոր ռեժիմին, ռուսները, փաստորեն, կոնֆլիկտի մաս են դառնում, ուրմեն մենք պետք է մտածենք դրա մասին, ինչպես նաև մտածենք Եվրոպայում Ռուսաստանի քայքայիչ գործելակերպի մասին»,- ասել է ՄքՄասթերն ABC հեռուստակայանին և շարունակել. «Անհրաժեշտ է կոշտ խոսել ռուսների հետ»:
Ճիշտ 10-ն օր առաջ ամերիկացի զինվորականները 59 «Տոմահավքներով» հրթիռակոծել են սիրիական ռազմական օդակայանը, որտեղից, ըստ արևմտյան երկրների պնդումների, Ասադի ինքնաթիռները քիմիական գրոհների են ենթարկել Իդլիբում ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Սիրիան և Ռուսաստանը հերքում են քիմիական գրոհի մասին պնդումները:
ՄքՄաստերն ABC-ին հարցազրույցը տվել է Աֆղանստանում: Դա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է այդ երկիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի պաշտոնամուտից հետո:
ՄքՄասթերի այցից օրեր առաջ՝ ապրիլի 13-ին, ամերիկացիները Աֆղանստանի Նանգարհարի նահանգում ամենահզոր ոչ միջուկային ռումբով ոչնչացրել են «Իսլամական պետության» ջոկատների ստորգետնյա պաշտպանական համալիրը, զոհվել է հարյուրից ավելի իսլամիստ-զինյալ:
«Ասադին չենք պաշտպանում, բայց դեմ ենք դրսից միջամտության»
Մինչդեռ, ռուսները փորձում են արտերկրում պաշտպանել իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը երեկ բանակցույուններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի հետ:
Հանդիպումից հետո ռուսական կողմը խոստովանել է, որ երկու երկրներն ունեն սկզունքային տարաձայնություն՝ Սաուդյան Արաբիան համոզված է, որ Ասադը և Սիրիայի ապագան անհամատեղելի են:
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ կողմերը կշարունակեն քննարկումները: Ինքը՝ Մատվիենկոն ասել է, թե Մոսկվան բնավ չի փորձում ամեն կերպ պայքարել Ասադի ռեժիմը պահպանելու համար, այլ ընդամենը դեմ է դրսի ուժերի միջամտությամբ Սիրիայում իշխանափոխություն կատարելու նախաձեռնություններին:
«Լավ, ենթադրենք, Ասադը հեռացավ, վաղը ի՞նչ կլինի, ո՞վ կգա իշխանության: Կամ երկիրը կփլուզվի, կամ ավելի արյունալի պատերազմ կլինի»,- ասել է Մատվիենկոն: Անցած շաբաթավերջին Սիրիայի թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջընթացի համար սպառնալիք են դարձել վերջին օրերի զարգացումները՝ որովհետև Իդլիբում քիմիական զենքի միջադեպն ամերիկացիներն օգտագործել են Սիրիայի զինված ուժերի վրա ապօրինի հարձակում իրականացնելու համար»,- ասել է Լավրովը:
Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:49-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Զորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Rusarminfo կայքի փոխանցմամբ` ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ`մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը:
Վերջինիս շուրթերից էլ հենց հնչել է ամենայուրօրինակ շնորհավորանքը. նա մաղթել է, որպեսզի Արա Աբրահամյանը վերջապես ռուսերեն սովորի, իսկ ահա Ժիրինովսկու մաղթանքը. «Ձեր հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.