23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին Էմմավուս անունով մի գյուղ, որ Երուսաղեմից հեռու է շուրջ տասնմեկ կիլոմետր։ Նրանք միմյանց հետ խոսում էին պատահած բոլոր անցուդարձերի մասին։ Մինչ իրար հետ խոսում էին ու վիճում, Հիսուսն անձամբ մոտեցավ նրանց և սկսեց նրանց հետ գնալ։ Նրանց աչքերն այնպես էին բռնված, որ չէին ճանաչում նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
-Ի՞նչ բանի մասին եք խոսում ու վիճում քայլելիս. և տրտմած եք։
Նրանցից մեկը, որ Կղեովպաս էր կոչվում, ասաց.
-Երուսաղեմում միայն դո՞ւ կաս, որ չգիտես, թե ինչ պատահեց այս օրերին։
Հիսուսը հարցրեց. -Ի՞նչ բան։ Նրանք ասացին։
-Այն, ինչ պատահեց Հիսուս Նազովրեցուն։ Նա իր խոսքերով և գործերով հզոր մի մարգարե էր Աստծու և ամբողջ ժողովրդի համար։ Մեր ավագ քահանաներն ու իշխանները նրան իշխանությանն հանձնեցին, որպեսզի մահվան դատապարտվի, և խաչը հանեցին նրան։ Մենք հույս ունեինք, որ նա կլինի Իսրայելի ազատողը։ Այսուհանդերձ, ահա այսօր երրորդ օրն է, որ այդ բաները պատահեցին։ Սակայն մեր միջից մի շարք կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել, զարմացրին մեզ՝ ասելով, որ նրա մարմինը չեն գտել և որ տեսել են հրեշտակների, որոնք իրենց հայտնել են, թե նա ողջ է։ Մեզնից ոմանք գնացին գերեզման և ամեն ինչ գտան այնպես, ինչպես կանայք էին ասել։ Բայց նրան չտեսան։ Հիսուսն ասաց նրանց.
-Ո՛վ անմիտներ, որ դժվարանում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է չարչարվեր՝ փառավորվելու համար։
Ապա սկսեց բացատրել Սուրբ գրքերում իր մասին գրված բոլոր գրությունները՝ սկսած Մովսեսի գրքերից մինչև բոլոր մարգարեությունները։ Նրանք մոտեցել էին այն գյուղին, ուր պիտի գնային։ Սակայն Հիսուսն այնպես ձևացրեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Նրանք ստիպեցին նրան՝ ասելով.
-Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև արդեն երեկո է, և ահա մութն ընկնում է։
Հիսուսը նրանց հետ տուն մտավ գիշերելու համար։ Երբ նա սեղան նստեց նրանց հետ, վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց նրանց։ Իսկույն բացվեցին նրանց աչքերը, և ճանաչեցին նրան, բայց ինքն անհայտացավ նրանց աչքերից։ Նրանք ասացին միմյանց.
-Մեր սրտերը չէի՞ն ճմլվում, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ գրքերը։
Նրանք անմիջապես վեր կացան ու վերադարձան Երուսաղեմ, որտեղ հավաքված գտան տասնմեկ աշակերտներին և ուրիշ հետևորդների, որոնք ասացին. -Իսկապե՛ս որ Տերը հարություն առավ և երևաց Սիմոնին։
Իսկ նրանք պատմեցին, ինչ որ իրենց պատահել էր ճանապարհին, և թե ինչպես հացը կտրելու ժամանակ Հիսուսն իրեն ճանաչել էր տվել իրենց։
(Ղուկասի ավետարան 24:13-35)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Երևանում ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին, 20-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանիք աղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները: Այսինքն, ոման կողմից շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքներն արվում են քաոտիկ եղանակով, անգամ հեռավոր աղերս չունի իրականության հետ:
Ինչևէ, վերը նշվածից հետո միայն սկիզբ է առնում ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում է փողոցների երթևեկելի մասի ասֆալտի վնասված հատվածների հետահար մուրճով (կոմպրեսոր) կամ տաշող սարքով՝ ֆրեզով, կտրելու գործընթացը: Այս փուլը՝ կախված փողոցի վերանորոգվող ծավալից, վիճակից և տվյալ փողոցի տրանսպորտային բեռնվածությունից, կարող է տևել մի քանի օր, ընդ որում, մասնավորապես գերբեռնված երթևեկով փողոցների դեպքում տվյալ աշխատանքները կազմակերպվում են հատված առ հատված՝ քաղաքի երթևեկությունը չպարալիզացնելու նկատառումից ելնելով:
Այնուհետ կտրված հատվածները փոշեմաքրվում են, որից հետո բիտումապատվում՝ այն նախապատրաստելով ասֆալտապատման բուն աշխատանքների իրականացմանը: Ի դեպ, ֆրեզի աշխատանքը կազմակերպվում է ջրաշիթի կիրառման օգնությամբ, որպեսզի սարքի ատամնանիվները չվնասվեն, ինչն իր հերթին կտրված մակերեսը դարձնում է խոնավ, իսկ ինչպես բոլորին է հայտնի, խոնավ մակերեսը նախ պետք է չորանա, որպեսզի բիտումի շերտն ապահովի լիարժեք կպչողականություն: Իսկ եթե սրան էլ գումարենք անձրևային եղանակի գործոնը, որն ի դեպ վերջին օրերին առկա է նաև Երևանում, ապա առավել քան կամբողջանա մայրաքաղաքի որոշակի փողոցների ասֆալտապատման բուն աշխատանքների ձգձգման օբյեկտիվ պատճառները:
Ինչ վերաբերում է կոնկրետ Մաշտոցի պողոտային, որը Երևանի գլխավոր մայրուղիներից է և համարվում է մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերով ամենածանրաբեռնված փողոցներից մեկը և այդտեղ վերոնշյալ աշխատանքների կազմակերպումը հնարավոր է բացառապես գիշերային ժամերին, ապա տեղեկացնում ենք, որ վերը նշված գործընթացի ողջ հաջորդականությունը պահպանելով, այն ավարտին կհասցվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ կոնկրետ նշված հատվածը, որի կտրման աշխատանքներն, ի դեպ, կատարվել են նախորդ գիշեր, արդեն այս գիշեր կասֆալտապատվի:
Հուսով ենք, որ այս համառոտ նկարագիրը օգտակար կլինի Ազգային Ժողովում հետագա օրինաստեղծ գործունեության համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիշինարարության և բարեկարգման վարչություն
Մի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու բնապահպան Կարինե Դանիելյանը, նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի դեմ։
Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, նամակն ուղարկվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի խորհրդի բոլոր անդամներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք առաջադրել են թեկնածուներ։
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են ևս ութ պետությունների ներկայացուցիչներ։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ փաստը կարևոր է ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, այլ նաև այլ պետությունների համար։
«ՅՈւՆԵՍԿՕ-ն իր տասնամյակների աշխատանքի ընթացքում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, որպես մշակութային, գիտական և այլ արժեքների ջատագով։ Մենք այդ նամակով ակնկալում ենք, որ հանկարծ չընտրվի այնպիսի ղեկավար, ով ակտիվ պայքարում է այդ արժեքների դեմ»,- ասաց Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ կարծես թե շատերն են միանում նամակներ ուղարկելու նախաձեռնությանը` ոչ միայն կազմակերպություններ, այլ նաև անհատներ։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ ադրբեջանցիներն ու թուրքեր ը ամեն ջանքեր են գործադրում, որ մտնեն միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի աշխատակազմ։
«ՄԱԿ-ի կառույցների հետ մեր կազմակերպությունն աշխատում է և, երբ գնում ենք մեծ միջոցառումների, գիտաժողովների կամ քննարկումների, ապա անպայման տեսնում ենք, որ կազմակերպիչը կամ քարտուղարը, կամ թուրք է կամ ադրբեջանցի։ Ամեն տեղ, անգամ մի փոքր հնարավորության դեպքում հարցերը լուծվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Դանիելյանը։ Նա ցավով նշեց, որ ունենալով մեծ սփյուռք՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կոչ է անում ազդեցությունը ուժեղացնելու համար ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի և անդամ-երկրների գրասենյակները ռմբակոծել նամակներով։
ՌԴ—ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին աչքի է ընկել իր հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործելաոճով: Նա «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուդիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենցանարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրելռազմական ուղին: Բացի դրանից, Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանիմշակույթի նախարար եղած ժամանակ են ավերվել Նախիջևանիհայկական խաչքարերը:
Վրաստանից «Իգլա»-ի տեղափոխման քրեական գործի շրջանակներում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ կալանավորված Սանասար Գաբրիելյանի բողոքի քննության օր Վերաքննիչ դատարանը դեռևս չի նշանակել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիելյանի պաշտպան, փաստաբան Կարապետ Աղաջանյանը կարծիք հայտնեց, թե, հավանաբար, նախատեսում են ավարտել Սամվել Բաբայանի բողոքի քննությունը, հետո միայն անցնել գործով մյուս կալանավորվածին:
Նշենք, որ Սամվել Բաբայանի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում կայանալու է ապրիլի 20-ին:
Անդրադառնալով քրեական գործով իրականացվող քննչական գործողություններին՝ Աղաջանյանն ասաց, որ փորձաքննությունների եզրակացություններին է ծանոթացել և հավելեց.
«Փորձաքննությունների բովանդակությունը չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, սակայն կարող եմ ասել, որ դրանք հօգուտ իմ պաշտպանյալի են: Մինչ այս պահը, այսինքն, լրացուցիչ որևէ ապացույց չի ներկայացվել, որը կհիմնավորեր իմ պաշտպանյալի մեղքը»:
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Այսօր՝ ապրիլի 18-ին, Մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ ի թիվս այլ թեմաների կրկին անդրադարձ եղավ օպերային թատրոնում ռեստորան և այլ ենթակառուցվածքներ հիմնելու հարցին, որը տարբեր քննարկումների առիթ էր տվել:
Պարզվում է՝ Արմեն Ամիրյանը այդ թեմայով այլ ասելիք չուներ. «Ես սպառիչ պատասխան տվել եմ անցյալ շաբաթ «Շանթ» հեռուստատեսության եթերում»:
Ըստ նրա՝ մտադրությունները չեն կարող փոխվել, ավելին՝ նախարարը կոչ է անում, որպեսզի մեր հասարակությունն իր մտայնությունը փոխի. «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ, չի կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում, ես հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, այն էլ երևակայում են»:
Թե ինչ ռեստորան է տեսել մշակույթի նախարարը, որ մյուսներս չենք տեսել, այլ հարց է, բայց որ ռեստորանի լինել- չլինելու հարցը կապ չունի ուտեստների տեսակի հետ, կարծում ենք քննարկելու չէ:
Այո» կարող է լինել բարձրակարգ ռեստորան, ինչպես շատ երկրներում կա, իսկ եթե Ամիրյանն ուզում է իսկապես ստեղծել մշակույթային տարածք» ուրեմն պետք է լուծի նաև օպերային հարող տարածքի սննդի և սպասարկման օբյեկտների, սրճարանների և ավտոկայանատեղիի ապամոնտաժման հարցը, որպեսզի ինչպես նրա տեսած երկրների օպերաների պարագայում է, ամբողջ տարածքը կանաչ գազոններով պատված մշակութային կոմպլեքս ունենաք՝ բարձրակարգ ռեստորանով և միջավայրով:
Կանդրադառնա՞ նախարարն այս դիտարկմանը, հատկապես որ նա ի պատասխան հարցի, թե կարելի է օպերայի հարակից օբյեկտներից հարկեր գանձել ոչ թե քաղաքապետարանի, այլ հենց օպերային թատրոնի համար, որով կբարելավեն թատրոնի ֆինանսական մուտքերը և թերֆինանսավորման հարց չի լինի, Արմեն Ամիրյանն ասել է, որ թատրոնները թերֆինանսավորման խնդիր չունեն:
Աննա Գրիգորյան
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ փորձում են հասարակությանը համոզել, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներքին առաջնությունում չեմպիոն դառնալը զայրույթի ալիք է առաջացրել Հայաստանում: Ադրբեջանի առաջնության 26-րդ տուրում Բաքվի «Ինտերի» նկատմամբ խոշոր՝ 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Աղդամի «Ղարաբաղը» ժամկետից շուտ երաշխավորել է մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը: Հարևան երկրում «Ղարաբաղն» արդեն իսկ անվանում են ադրբեջանական ֆուտբոլի էտալոն:
Նշենք, որ այս թիմը տարիներ շարունակ հանդես է գալիս եվրագավաթների խաղարկություններում, հայ երկրպագուների կողմից, սակայն, «Ղարաբաղի» նույնիսկ հաջող ելույթները հիվանդագին արձագանքի չեն արժանացել: Նշենք, որ «Ղարաբաղը» Ադրբեջանի չեմպիոնի կոչումը նվաճում է 5-րդ անգամ: Ակումբի նկատմամբ ուշադրություն գրավելու համար Ադրբեջանը դիմել է հերթական էժանագին քայլի՝ սադրանքի ենթարկելով հայաստանցիներին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Прикольный футбол» էջի պատասխանատուն հրապարակել է «Ղարաբաղ» թիմի տարբերանշանը, շնորհավորել է ադրբեջանական ակումբին չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ֆեյսբուքյան էջին հետևող հազարավոր հայաստանցի օգտատերերից ընդամենը 8-ն է լուսանկարի տակ զայրույթի «սմայլիկ» տեղադրել: Սա հիմք է դարձել Ադրբեջանում հեղինակավոր սպորտային կայքերին խոսել «Ղարաբաղի» չեմպիոն դառնալու վերաբերյալ Հայաստանում ստեղծված լայն արձագանքի մասին:
Այդուհանդերձ, որքան էլ ցավալի է, լուսանկարի տակ բազմաթիվ ադրբեջանցիների և հայաստանցիների միջև այլաբանական պատերազմ է ընթանում նաև հիմա: Վիրավորական արտահայտությունների միջոցով հարևան երկրի օգտատերերը ստիպում են մեր համաերկրացիներին պատասխանել: Հասկանալի է, որ տեսնելով տհաճ արտահայտություններ՝ յուրաքանչյուրի մեջ ցանկություն է առաջանում դիմելու պատասխան գործողության, տեղը դնելու իրեն նման արարք թույլ տված մարդուն: Բայց սթափ գնահատելով իրավիճակը՝ հասկանալ է պետք, որ ադրբեջանցի օգտատերերի հետ վիճելը, նրանց հայհոյելը որևէ առումով չի կարող դրական ազդեցություն ունենալ:
Մասնակցելով արհեստական կերպով ստեղծված ֆեյսբուքյան պատերազմին՝ մենք մեր ձեռքով կենտրոնացնում ենք ուշադրությունը «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վրա: Ֆուտբոլային էջին հետևող այլ ազգի օգտատերերը ուղղակի հրճվում են գրված հայհոյանքներից: Էժանագին մեթոդիկայով Ադրբեջանում ձևավորվել է կարծիք, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն վերանվանվեց «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի պատճառով:
Մասնավորապես, վերջին տարիներին այս թիմը բավական հաջող է հանդես եկել միջազգային ասպարեզում՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլին: Ադրբեջանցիները վստահ են, որ ֆուտբոլային թիմի համաշխարհային ֆուտբոլում ձեռք բերած համբավը ստիպել է հայերին փոխել անվանումը, որպեսզի միջազգային հանրությունը չնույնացնի ֆուտբոլային թիմը և Արցախը: Կարծում ենք՝ մառազմի նման դրսևորումները մեկնաբանության կարիք չունեն:
Նշենք, որ պաշտոնապես «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կոչվում է «Ազերսուն-Ղարաբաղ»: Ազերսունը Ադրբեջանում խոշոր հոլդինգներից է և 2001 թվականին փրկել է թիմի լուծարումից անվանումը վերափոխելու պայմանով: Լրատվամիջոցները և երկրպագուները, սակայն, խուսափում են «Ազերսուն-Ղարաբաղ» անվանումն օգտագործելուց: Ու թեև նշվում է, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը հիմնվել է հեռավոր 1951 թվականին և հարուստ պատմություն ունի, նշենք, որ Խորհրդային Միության տարիներին Աղդամը ներկայացրել է «Մեխսուլ» թիմը: Վերջինս այնուհետև վերանվանվել է «Շաֆագ», իսկ 88 թվականին՝ «Կոպերատոր»:
ՀԳ. Թեմայի առնչությամբ մեկնաբանություններին հետևել այստեղ:
Ապրիլի 16-ին Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանային համալիրում իր 60-ամյակն էր նշել հուսաստանաբնակ հայտնի գործարար, Ռուսաստանի և իրեն ալամ աշխարի հայերի առաջնորդ համարող Արա Աբրահամյանը… Վերջինին եկել էին շնորհավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը և այլք… Ես այս ծննդյան տարեդարձին չէի անդրադառնա, եթե հյուրերի մեջ չլինեին ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ֆյուրեր, իր հայատյացությամբ հայտնի, Իլհամ և Ռեջեփ բեյերի մոսկովյան լոբբիստ Վլադիմիր Ժիրինովսկին և բազմիցս հայերի նկատմամբ իր հակակրանքը ցույց տված ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը…
Հիմա ոմանք կասեն, որ պետք չէ քաղաքականացնել ծծնդյան տոնը… Արա Աբրահամյանն ազատ մարդ է և իրավունք ունի իր անձնական միջոցառումներին հրավիրել ում ցանկանա… Բայց նույն Արա Աբրահամյանը նաև հանդես է գալիս Ռուսաստանի հայերի անունից և բավական զգույշ պետք է լինի այսպիսի մասսայական միջոցառումներին սկանդալային և օդիոզ ֆիգուրներին հրավիրելուց…
Արա Աբրահամյանը հրավիրել է իր տարեդարձին մի մարդու, ով ընդամենը անցյալ տարվա օգոստոսին ռուսաստանյան Life.ru հեռուստաալիքին մեկնաբանելով Երևանում ՊՊԾ գնդի գրավումը հայտարարել էր. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են»: Հայաստանի և հայ ժողովրդին հասցված վիրավորանքից հետո Ժիրինովսկին ոչ միայն ներողություն չխնդրեց,այլ հակառակը՝ վիրավորվել է հայերից… Այս մարդու շուրթերից արված բարեմաղթանքը Արբրահամյանին, որ հաջորդ տարի նա ցանկանում է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ երկիր, իսկ Արարարտ լեռն էլ վերադառնա Հայաստանին, ավելի շատ հեգնանք է հիշեցնում, քան բարեմաղթանք…
Աբրահամյանին եկել էր շնորհավորելու նաև ռուսաստանյան էստրադայի «թագավոր», հայ հորից և հրեա մորից ծնված բուլղարացի Ֆիլիպ Կիրկորովը, ով երբեք չի թաքցրել իր թրքասիրությունը… Բուլղարացի Կիրկորով՝ Գրիգորյանը, մոռանալով, թե ինչի հետևանքով են նրա պապերը հայտնվել Բուլղարիայում, թուրքական դրոշը ուսերին գցած «Շիկի տամ…Շիկի տամ» էր երգում ու միշտ բարձրաձայնել է, որ երազում է Բաքվում համերգ տալ… Ու նրա երազանքը վերջերս ի կատար ածվեց… Բաքվի նրա համերգը պատվեց Ալիևի ավագ դուստրը՝ իր կենդանական հայատյացությամբ հայտնի Լեյլա Ալիևան…
Հիմա էլ ոմաք կասեն, որ մշակույթը պետք չէ քաղաքականացնել… Ես նորմալ կվերաբերվեի Կիրկորովի այս թուրքամոլությանը, եթե «Շիկի տամ…Շիկի տամ» երգելու հետ մեկտեղ նա հայերեն երգեր էլ երգեր և համերգ տար, օրինակ, Արցախում, ինչպես դա արել է իր հայրը՝ Բեդրոս-Պետրոս Կիրկորովը, ով երբեք չի թաքցնում իր հայ լինելու փաստը…
Արա Աբրահամյանն այս երկուսին՝ թանկ գնով թուրքերին ծախված Ժիրինովսկուն և իր հայկական արմատները չընդունող Կիրկորովին լավ կլիներ չհրավիրեր իր ծննդյան տոնին… Այդտեղ, այդ երկուսի կողքին միայն պակասում էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, հայտնի կլկլացնող Փոլադ Բյուլ-բյուլ օղլին…
Ի դեպ, այդ «Սաֆիսա» ռեստորանային համալիրի պահով էլ կլռեմ…
Հ.Գ. Շնորհավորում եմ Արա Աբրահամյանին՝ ցանկանալով նրան երկար տարիների կյանք և առողջություն…
Հին Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը՝ Զատկի նախօրեին, տեղի է ունենում Լուսահանության հանդիսավոր արարողությունը: Հարության տաճարը լի է լինում ուխտավորներով ամբողջ աշխարհից: Մատուռ (դամբարան), որը, ըստ ավանդության, կառուցվել է Քրիստոսի գերեզմանի վրա, մտնում են հայ վանահայրն ու հույն պատրիարքը: Շուտով նրանք հայտնվում են կրակով, որը փոխանցվում է հավատացյալներին: Սակայն ինչպե՞ս է վառվում կրակը:
Դարեր շարունակ մարդիկ փնտրել այս հարցի պատասխանը: Քրիստոնյաների համար Կրակի աստվածային բնույթը կասկածի ենթակա չէ: Աթեիստները պնդում են, որ այն մեծ խաբեություն է, իբր, գերեզմանում սրբապատկերի հետևում թաքնված որմնախորշում կանթեղ է այրվում, որից էլ վառվում է այսպես կոչված Սուրբ կրակը:
Գրում են նաև ինքնաբոցավառվող յուղի մասին, որը թթվածնի հետ փոխազդեցությամբ բռնկվում է:
Իբր, այս ամբողջ աղմկոտ արարողությունը միայն ներկայացում է, ինչպես և Ավագ շաբաթվա մյուս բոլոր արարողությունները: Ավելի քան երկու հազար տարի առաջ ավետիսը Գերեզմանից շողաց և լուսավորեց շուրջ բոլորը: Ահա այսօր էլ իրականացվում է այն նույն բանի խորհրդանշական կրկնությունը, թե ինչպես Հարության լուրը տարածվեց ամբողջ աշխարհում:
Մի քանի տարի առաջ Կուրչատովի ինստիտուտի աշխատակիցները, ովքեր զբաղվում են ֆիզիկական խնդիրներով, ներկա են եղել Լուսահանության արարողությանը և հատուկ չափումներ կատարել: Կրակը դուրս հանելուց մի քանի րոպե առաջ էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրը գրանցող սարքը արձանագրել է տարօրինակ երկարալիք իմպուլս, որն այլևս չի արտահայտվել: Այսինքն՝ տեղի է ունեցել էլեկտրական պարպում:
Նման պարպումներ հաճախ տեղի են ունենում տեկտոնական սալիկների խզվածքի սահմանում, իսկ Փրկչի գերեզմանը կառուցված է հենց նման բացառիկ տեղում:
Գիտնականներին հետաքրքրել է նաև Սուրբ կրակի՝ սկզբում չայրելու հատկությունը: Այդպես լինում է պլազմայի՝ ցածրջերմաստիճանի իոնացված սուբստանցիայի դեպքում, որը մինչ օրս հաջողվել է ստանալ միայն լաբորատոր պայմաններում:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռիչքից ուղևորի պատճառով, որը բիզնես-դասի տեղ է պահանջել: Ինչպես հաղորդում է life.ru կայքը, միջադեպը գրանցվել է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ:
Տղամարդը, որի ազգությունը չի հստակեցվում, չի ցանկացել թռչել էկոնոմ դասով և փոխել է իր տեղը: Նրան նկատողություն են արել, ի պատասխան տղամարդը սկսել է վիճել բորտուղեկցորդուհու հետ, ներխուժել է օդաչուի սենյակ, որպեսզի հարցը «տղամարդավարի» լուծի:
Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքներից հետո օդաչուն որոշել է ոչ մի տեղ չթռչել: Տղամարդուն ևս հանել են թռիչքից: Մյուս ուղևորները Երևան են ժամանել այլ ինքնաթիռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.