23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովելչնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում:
Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:
Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:
Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:
Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն:
ՀՀ ոստիկանություն
BlogNews.am-ը զրուցել է հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հետ, ով ամուսնությունից հետո առաջին անգամ խոսել է իր կյանքում վերջին երկու օրերին տեղի ունեցած անչափ կարևոր իրադարձության մասին։ Կայքի այն հարցին, թե ինչպես է եղել ամուսնության առաջարկը, Գայանեն ասաց, որ սովորաբար չի խոսում նման թեմաներից, սակայն նշեց, որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր, անկեղծ ու համոզիչ. «Այնքան համոզիչ, որ ես հիմա այստեղ եմ՝ նրա կողքին»։
Պարզվում է՝ հաղորդավարուհին Երևանից նախորդ օրն է միայն մեկնել ԱՄՆ. «Կիրակի օրն եմ Երևանից թռել ԱՄՆ և երկուշաբթի երեկոյան նոր տեղ եմ հասել»: Հայաստանում զույգն ամուսնության կապակցությամբ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ։ ԱՄՆ ժամանելուց հետո զույգը խնջույքը շարունակել է Լոս Անջելեսի ժամանցի վայրերից մեկում:
Հաղորդավարուհին նշեց, որ չի պատրաստվում երկար ժամանակ մնալ ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով հայրենիքից դուրս որևէ գործունեությամբ զբաղվելու պլաններ չունի. «Ընդամենը մի քանի ամիս եմ պատրաստվում մնալ այստեղ, հետո ամուսնուս հետ վերադառնալու եմ Երևան: Ես շատ եմ սիրում իմ հաղորդավարական աշխատանքը և այն կապը, որը ունեմ իմ հեռուստադիտողի հետ «Բարի լույսի» միջոցով: Բարեբախտաբար, ամուսինս էլ այնպիսի մարդ է, ով լիովին հասկանում է ինձ, սատարում ամեն հարցում: Նրա համար շատ կարևոր է, որ ես ինձ լավ զգամ։ Մասնագիտությանս առումով բացարձակ ոչ մի կերպ նա ինձ չի սահմանափակում: Այնպես որ, ես դեռ եթերում հանդիպելու եմ իմ հեռուստադիտողի հետ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Ապրիլի 18-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Սամարայի մարզի Սիզրանսկի շրջանի Ժեմկովկա գյուղում հայտնաբերվել է Հայաստանի 34-ամյա քաղաքացու դիակ։
Տղամարդու մարմինը՝ պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում դանակից հասցված վնասվածքներով, հայտնաբերվել իր վարձակալած սեփական տանը:
Ինչպես հայտնում է «Վոլգա նյուզ»-ը, սպանվածը ՌԴ քաղաքացիություն եւ մշտական աշխատանք չի ունեցել։ Նախկինում դատված է եղել ավազակային հարձակման համար։
Իրավապահ մարմինները պարզում են սպանության հանգամանքները։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց մարզպետներին և համայնքների ղեկավարներին, նախարարներին ու ոստիկանապետին էլ հանձնարարեց կոշտ գործողությունների դիմել աղբահանության վերաբերյալ:
Նա անդրադարձավ համայնքների աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներին՝ հայտարարելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Նա հանձնարարեց վերացնել ճանապարհամերձ հատվածնեերի աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին:
«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման համար, այլ նաև հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աբղը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանը բոլորի համար գրավիչ դարձնելու քաղաքականությունը, բայց զբոսաշրջային վայրերում անմխիթար վիճակ է:
Նա նշեց, որ հենց այսօրվանից պետք է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կառավարության անդամներին հանձնարարվեց երկու ամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր՝ ոլորտային ենթակայությամբ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ:
Նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն, ըստ վարչապետի, պետք է ընդլայնվի:
Ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը:
Մարզային ու համայնքային ծրագրերում, ըստ վարչապետի, պետք է հստակ սահմանվեն աղբահանության միջացառումներն ու դրանց կատարման նկատմամբ պետք է սահմանվի խիստ հսկողություն:
«Ուղղակի անթույլատրելի վիճակ ա, հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի աղբահանությունը: Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջային վայրերին, Սևանի կղզու, եկեղեցու կողքը, ինչպես նաև Նարեկ Սարգսյան, բոլոր տուրիստական զոնաներում աղբահանության հետ կապված հատուկ ուշադրություն դարձրեք: Դուք մի հատ նայեք ընդեղի բուտկաները և այլ շինությունները, հատուկ էս գոտիով մի շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում: Մանավանդ էդ Սևանի եկեղեցին գնալու ժամանակ ավելի լավ ա ընդեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա, օդի մեջ ա, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Քիչ անց նա դարձյալ ընդհատեց կառավարության նիստն ու անդրադարձավ աղբահանության խնդրին:
«Ի՞նչ եմ խնդրում Մաքուր Հայաստան ծրագրի հետ կապված, Արդարադատության նախարարին, որպեսզի ինքը պատրաստի խախտումների խաղի կանոններ»,- ասաց նա: Նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենսդրական հոդվածներ կմշակեն:
Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, թե չեն կարող այդպես անել: «Սակայն այստեղ ամենակարևոր խնդիրն այն է՝ որտեղ հիմա արդեն կեղտոտ ա, բոլորը միանգամից վերսկսվեն այդ աշխատանքները: Եթե պետք ա օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Կարեն Կարապետյանը այսքանով թեման չփակեց, նա երրորդ անգամ նիստն ընդմիջեց ու հանձնարարական տվեց աղբահանության մասին, հետո հավելեց. «Էլ էսօր Մաքուր Հայաստան ծրագրին չեմ անդրադառնա, չնայած ժամերով կարամ խոսամ»:
Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:
Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:
Ծրագիրը քննարկման համար է։
Սա ևս մեկ ապացույց է, որ ռուսական ռազմաբազայում կարգապահության հետ կապված խնդիրները եղել և մնում են, որն էլ ինքնին մեծ խնդիր է: Այս մասին Armday.am-ին ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովի անհետանալուց հետո հանրապետության երկրորդ քաղաքում տիրող տրամադրություններին:
Նրա խոսքով՝ քաղաքում իրավիճակը խուճապային չէր, բայց և անհանգստություն կար:
«Պերմյակովի դեպքից հետո դուք շատ լավ գիտեք, որ Գյումրին շատ զգայուն է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, առավել ևս եթե դրանք կապված են զինվորականների կողմից զորամասը լքելու կամ կորելու հետ: Պատահական չէ, որ այս օրերին Գյումրիում բավական նյարդային մթնոլորտ էր և պետք է նշեմ, որ ինչ-որ տեղ ցայտնոտի մեջ ընկնել կամ սարսափ ապրելու մասին խոսք լինել չէր կարող, բայց, այնուամենայնիվ, գյումրեցիները բավական զգույշ էին այս օրերի ընթացքում և ավելի ուշադիր»,- նկատեց նա:
Քաղաքագետի պնդմամբ՝ զգուշավորթունը պայմանավորված էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառոյողի, այսպես ասած, կորստի հետ, քանի որ նա մի քանի օր է, ինչ անհետացել էր:
«Պետք է նշեմ, որ երեկ ուղղաթիռներ էին շրջում քաղաքի վրա և սա նույնպես նյարդային լարում առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ մարդիկ մտածեցին, թե խնդիրը բավական սուր է , բայց շատ լավ եղավ, որ արդեն երեկոյան կորած զինծառայողին գտան»,- նշեց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը զուգահեռներ տարավ Պեմյակովի և Լոշմանովի անհետացման դեպքերի միջև և նկատեց. «Եթե Պերմյակովի դեպքը ռուսական կողմը բացատրում էր նրանով, որ նա շարքային զինծառայող էր և զորակոչվել էր անհաջող ընտանիքիքց, նաև ԶԼՄ-ներում նշվում էր, որ վերջինս հոգեկան շեղում ունի, իսկ դատավարության ընթացքում էլ բացահայտվեցին նյութեր, որոնք փաստեցին, որ ինքը սատանիստ է և այլն, ռուսական կողմն էլ հայտարարեց, որ իրենք փոխելու են աշխատելավոճը Գյումրիի ռազմաբազայի հետ կապված և կգերադասեն Գյումրի ուղարկել ավելի ադեկվատ զինծառայողների, ովքեր կլինեն պայմանագրային, այսնինքն պրոֆեսիոնալ, իսկ վերջիններիս առկայության դեպքում, այսպիսի ֆորսմաժոռային դեպքերը ի չիք կդառնան, ապա Լոշմանովի դեպքը ապացուցեց, որ նույնիսկ պայամանագրային զինծառայողները կարող են այսպիսի հանցագործություններ կատարել: Այսինքն նա բանակ զորակոչված սովորական, 18 տարեկան զինվորական չէր: Ինքը 81 թվականին ծնված բավական փորձառու զինծառայող էր և պայմանագրային զինծառայող լինելով հանդերձ, այսպիսի քայլերի է դիմում»:
Համբարյանը նաև ընդգծեց. «Սա ապացուցում է նաև այն, որ նույնիսկ պայմանագրային զինծառայողները կարող են «Պերմյակով 2» դառնալ մեր գլխին: Սա ևս մեկ ապացույց է, որ ռուսական ռազմաբազայում կարգապահության հետ կապաված խնդիրները եղել և մնում են, որն էլ ինքնին մեծ խնդիր է»:
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, հիշատակի միջոցառումներ են նախատեսվում ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Երկու խոշոր քաղաքներում կայանալիք ոգեկոչման միջոցառ ումներին մասնակցելու են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կոնգրեսականներ և սենատորներ:
«Հայ համայնքի կոչերի գլխավոր ուղերձը լինելու է արդարության համապարփակ պահանջը, այսինքն` մեր բոլոր ազգային իրավունքների վերականգնում ու կորուստների վերադարձ կամ հատուցում»,-ասաց Հարութ Սասունյանը:
ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ նամակ են ուղղել նախագահ Թրամփին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս համատեքստում: Հարցին ի պատասխան Հարութ Սասունյանը նշեց, որ ոչ մի ակնկալիք էլ չկա:
«Նախագահին ուղղված կոնգրեսականների նամակի հետ կապված ոչ մի ակնկալիք էլ չկա: Ամերիկայի հայությունը ոչ մի տեղեկություն չունի, թե նախագահ Թրամփը ինչ կարծիք կամ դիրքորոշում, նույնիսկ տեղեկություն ունի՞ հայկական որևէ հարցի մասին»,-հավելեց Հարութ Սասունյանը:
Անդրադառնալով պահանջատիրության աշխատանքներին, Հարութ Սասունյանը նշեց, որ դրանք ընթանում են շատ դանդաղ և անկազմակերպ: Միակ նորությունը Կիլիկիո կաթողիկոսարանի հայցն է ընդդեմ Թուրքիայի` կապված Սիսի կաթողիկոսարանի կալվածքի վերադարձի հետ:
«Ինչպես տեսնում ենք, Հայոց ցեղասպանությունից տարիներ անց Թուրքիան շարունակում է ժխտողականությունը: Պետք է ներկայացնել թուրքական ժխտողականությունն այդ երկրի ավտորիտար երկիր լինելու համատեքստում, որպեսզի բոլորն իմանան, որ Թուրքիայում բռնապետական ռեժիմ է, այն անհանդուրժող և ոչ դեմոկրատ երկիր է ընդհանրապես բոլոր հարցերի հետ կապված, ոչ միայն Հայոց ցեղասպանության»,- ասաց նա:
«Այն, ինչի մասին երկար ժամանակ լռում են հայկական շուկայում, բավական անթաքույց դրա մասին բարձրաձայնում են թուրքական հեռուստաալիքները: Օրերս TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել թուրքական գյուղմթերք արտադրողների մասին: Լրագրողի հարցադրումներին ի պատասխան, գյուղմթերք արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը հպարտորեն նշեց, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար: Իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն անկեղծորեն ասաց.
«Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում և թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով»: Իսկ թե ինչպես և ինչ ճանապարհով են թուրքական թունավոր լոլիկները սողոսկում հայկական շուկա, սա արդեն օր առաջ պարզաբանելու կարիք ունի և շուտափույթ ուսումնասիրման»:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացվելու է որոշման նախագիծ աշխատանքային օրը տեղափոխելու մասին: Գործադիրը հաստատելու է մայիսի 8-ի աշխատանքային օրը մայիսի 13-ին տեղափոխելու հարցը: Այսպես ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան չորս օր հանգստանալ՝ շաբաթից-երեքշաբթի, քանի որ դրան հաջորդող մայիսի 9-ը տոն օր է:
Այլ կերպ ասած՝ պետական հիմնարկների աշխատակիցներին ավելի շատ ոչ աշխատանքային օրեր կունենան:
Հիշեցնենք, որ Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցը՝ ապրիլի 17-ը, ևս ոչ աշխատանքային էր, դրա փոխարեն կաշխատեն շաբաթ օրը՝ մայիսի 6-ին։ Եկող երկուշաբթի օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը եւս ոչ աշխատանքային է։ Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, որը եւս երկուշաբթի օր է, կրկին ոչ աշխատանքային է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.