23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Նա նշեց, որ այսօր Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չէր։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը այսօր ներկա է գտնվել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իր դեմ հարուցված գործով դատական նիստին և հավաստիացրել, որ «փախնելու մտադրություն» չունի:
«Խոսեց, ու բավականին տեղին խոսեց, այն առումով, որ հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ», — դատական նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: — «Ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել: Այսպես ասեց՝ ումից և ինչի համար պետքա փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ: Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումը անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում», — հավելեց փաստաբանը:
Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու դիմումը և վաղն առավոտյան կհրապարակի որոշումը:
Փաստաբանը նշեց, որ դատական նիստի ընթացքում թե՛ դատախազը, թե՛ գործով քննիչը առարկել են Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
«Ընդամենը այս հիմքով, որ՝ գտնում ենք առաջին ատյանի որոշումը օրինական ու հիմնավոր է: Իմ կողմից մատնանշված փաստարկների վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չներկայացվեց», — ասաց Ավետիս Քալաշյանը: — «Ոչ մի ցուցմունք չկա: Այդ ընթացքում Սամվել Բաբայանի հետ կապված կատարվել է ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում Սանասար Գաբրիելյանի հետ, որը, ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն ունի այդ «Իգլա»-ի հետ»:
Մեր հիշեցմանը, որ իր նախորդ ասուլիսում փաստաբանը հայտարարել էր, որ թեև մեղադրանքները չեն ընդունում, սակայն Սամվել Բաբայանը այնուամենայնիվ ինչ-որ առնչություն ունի «Իգլա»-ի գործի հետ կապված և հավելել, որ դեռևս ժամանակը չէ փակագծերը բացելու: Հարցին՝ այսօր կարո՞ղ է այս հարցում պարզություն մտցնել, Քալաշյանը պատասխանեց․ — «Ոչ, չեմ կարող: Դա կախված է միմիայն իմ պաշտպանյալի շահերից»:
«Ազատության» հարցին՝ իր ելույթում Սամվել Բաբայանը որևէ քաղաքական հայտարարություն հնչեցրե՞լ է, փաստաբանը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Հիշեցմանը, թե ինքը նախկինում խուսափում էր նշել, Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, թե ոչ, փաստաբանը արձագանքեց․ — «Ես ոչ թե խուսափել եմ ասելուց այդ միտքը, այլ ես հստակ ասել եմ, նորից եմ պնդում՝ ես, որպես փաստաբան, այս հարցին նայում եմ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, անցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: «Օհանյան — Րաֆֆի — Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ազատազրկման մեջ՝ նախկին նախարարի ձերբակալությունը որակելով իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն և հայտարարելով, որ պայքարելու են նրան ազատելու համար:
Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին։ Բայց փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ ինքն է փորձության ենթարկում մարդկանց։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից։ Ապա ցանկությունը հղանալով ծնունդ է տալիս մեղքին, իսկ մեղքը, երբ հասնում է իր լրումին, դառնում է մահվան պատճառ։
Հետևաբար, դուք ձեզ մի՛ խաբեք, իմ սիրելի՛ եղբայրներ։ Ընդհակառակը, միայն բարի ցանկություններն ու կատարյալ պարգևներն են գալիս երկնքից, Հայր Աստծուց, որ արարիչն է լույսի, և որի կամքն անփոփոխ է, անդառնալի ու անստվեր։ Աստված կամեցավ վերստին ծնել մեզ, որպեսզի հայտնվի իր ճշմարիտ նպատակը, որովհետև նա ուզում է, որ մենք լինենք իր նոր ստեղծագործության առաջին պտուղները։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:12-18
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը:
Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը պետք է կյանքի կոչի «գնեք ամերիկյան ապրանքներ/աշխատանքի ընդունեք ամերիկացիների» նախընտրական կոչը։
Հրամանագիրը կառավարական գերատեսչություններին պարտավորեցնում է վերանայել ապրանքներ ձեռք բերելու ներկա պրակտիկան ու գերատեսչությունների ղեկավարների համար ներդնում է պահանջ՝ «գնեք ամերիկյան ապրանքներ» կանոնին համապատասխան բացառություններ անելու մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պաշտոնատար անձինք հայտնում են, որ հրամանագրի շրջանակում վերանայվելու են նաեւ միջազգային համաձայնագրերի շրջանակում կառավարական գերատեսչությունների կողմից ապրանքների ձեռքբերման կանոնները։ Դրա նպատակն է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ իրենց արտադրանքը ԱՄՆ առեւտրային գործընկեր երկրներին վաճառել այն նույն պայմաններով, որոնք ԱՄՆ-ում են գործում օտարերկրյա ընկերությունների համար։
Նոր հրամանագիրը նաեւ նախատեսում է փոխել որոշակի հմտություններ ունեցող օտարերկրացիներին վիզաների տրամադրման կարգը։ Խոսքն այսպես կոչված «H-1B» վիզայի մասին է։ Այս ծրագրի շրջանակում նպատակ էր դրված ԱՄՆ բերել այնպիսի աշխատողների, որոնք ԱՄՆ-ի համար պահանջված հմտությունների են տիրապետում։ Սակայն Թրամփի վարչակազմի աշխատակիցների խոսքով կա մտահոգություն, որ ամերիկյան ընկերությունները ամերիկացիների փոխարեն վարձակալում են օտարերկրացի աշխատողների, որպեսզի ավելի քիչ աշխատավարձ վճարեն։
Կառավարական գերատեսչություններին հանձնարարվել է վերանայել առկա կանոններն ու նորմերը, հայտնել խնդիրների մասին ու ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ ռեկոմենդացիաներ։:
Հ.Գ Մնում է հասկանալ, թե այս ամենը, ինչ անդրադարձ կունենա նաև ԱՄՆ-ում հիմա ապրող և գնալ պատրաստվող հայերի համար։
Զինվորին հասանելիք պարենային ապրանքների յուրացման մեղադրանքով ճաշարանի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Այս տարվա հունվար- մարտ ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանից կատարվել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում:
Յուրացվել են ամենատարբեր ապրանքներ՝ սոխ, սիսեռ, բրինձ, հնդկաձավար, տոմատի մածուկ, խոզի միս, տավարի միս, երշիկ, մսի պահածո, շաքարավազ, կարագ, ձեթ, կերակրի աղ, մակարոն, պղպեղ, չորացրած կանաչի, ձու, անձեռոցիկ օճառ: Այս ամենը հայտնաբերվել է ճաշարանի օժանդակ բանվորի տանը և իրեղեն ապացույց է ճանաչվել:
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ զորամասի ճաշարանի պետ Ջուլիետտա Ալեքսանյանը 2017 թվականի հունվար- մարտ ամիսների ընթացքում կատարել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում, իսկ Ռոզա Շահսուվարյանը, ով նույն զորամասի ճաշարանի օժանդակ բանվոր է Ջ. Ալեքսանյանի կողմից յուրացված սննդամթերքը թաքցրել է իր տանը:
Ջուլիետտա Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ռոզա Շահսուվարյանին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հայկական բանակը կարիք ունի բանիմաց և հմուտ սպայակազմի: ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:
Այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ:
Բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա` ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը` ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով: Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր:
Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում` անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:
«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց:
Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:
Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:
Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ: Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ:
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ
Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Բաղիրյանը սպանվել է իր գրասենյակի մոտ:
Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որը գործարարին շուրջ 3 միլիոն դոլար պարտք է եղել: Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղինյանի ընկերը հրաժարվել է իր խոսքից՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Այնուհետև նա կրակ է բացել Մակարով ատրճանակից:
Բաղիրյանին հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ էլ նա մահացել է: Իրավապահները ձերբակալել են սպանությունը կատարած տղամարդուն: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Ըստ բրիտանական աղբյուրի՝ ռուսական կողմը մտավախություններ ունի առ այն, որ պատերազմ սկսելու դեպքում հյուսիսկորեացիները կարող են զանգվածաբար դեպի Ռուսաստան փախչել:
Հյուսիսային Կորեայի գծով փորձագետ Կոնստանտին Ասմոլովը ենթադրում է, որ պատերազմի դեպքում սովալլուկ փախստականները կգրոհեն Ռուսաստանը:
«Հենց որ ԱՄՆ-ն հրթիռակոծի Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտները, ռադիոակտիվ ամպը 2 ժամից կհասնի Վլադիվոստոկ»,-նախազգուշացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:
Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին,մեկնաբանելով հյուսիսկորեական կողմի ջերմամիջուկային պատերազմի մասին նախազգուշացումը, նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկություն չունի պատերազմելու Հյուսիսային Կորեայի հետ, ուստի՝ Փհենյանը պետք է վերջ տա Վաշինգտոնի դեմ ուղղված սադրանքներին:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:
ՀՔԾ-ի փոխանցմամբ, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:
Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.