23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մասոնությունը ժխտում է քրիստոնեությունը, մարդուն է հռչակում Աստված, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը, լիովին բացասում «հայրենիք» հասկացությունը: Այս մասին և մասոնության հետ կապված այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը հրապարակախոս, տնտեսական մշակութաբան Խաչատուր Դադայանի հետ:
Ի դեպ, այն ինչ ասել է պարոն Դադայանը մասոնների միմյանց գաղտնաբար աջակցելու, բարձր դիրք ձեռք բերելու, հնարավորությունների, հատուկ արտաքին նշանների, խիստ գաղտնապահության, հնազանդության, կարգապահությունը խախտելու համար հաճախ դաժանորեն պատժելու, ներքին հստակ բաժանման, աստիճանակարգության վերաբերյալ, այսօր էլ, ըստ հրապարակված տեղեկությունների, բնորոշ են մասոնությանը:
— Ըստ հրապարակված ու Ձեզ հայտնի տեղեկությունների, ի՞նչ է մասոնությունը:
— Մասոնությունը կամ ֆրանկմասոնությունը (ֆրանսերեն` franc mason — ազատ որմնադիր) մի ուղղություն է, որ սկիզբ է առել Անգլիայում և իր գոյության մասին առաջին անգամ հայտարարել է 1717-ին։ Այդ շարժման կազմակերպական կառուցվածքը որքան խորհրդավոր, նույնքան էլ պատմագիտական բացատրություն ունի։ Միջին դարերում առանձնացված դաս` եղբայրություն, էին կազմում որմնադիրները, որոնք կրում էին իրենց արհեստավորական պիտույքները` մուրճ, կարկին, կապարալար, գոգնոց և այլն։
Միմյանց գաղտնաբար աջակցելով` մասոնները ձեռք էին բերում բարձր դիրք, համբավ, պատիվ, ճանաչում, ֆինանսական վիթխարի հնարավորություններ։
Միմյանց ճանաչելու համար մասոնները գործածում էին հատուկ արտաքին նշաններ` ձեռքսեղմման, դիմախաղի, բառային ակնարկների, առարկաների հետ վարվելու կերպեր, որոնք միայն իրենց էին հայտնի։ Սակայն պահանջվում էր երկու բան` խիստ գաղտնապահություն, որը խախտելու համար հաճախ կարելի էր հատուցել կյանքով, և բացարձակ հնազանդություն։
— Ըստ Ձեր ուսումնասիրությունների` ի՞նչ է մասոնությունը, եզրահանգումը, որ կատարել եք Ձեր ուսումնասիրությունների արդյունքում, համապատասխանո՞ւմ է արդեն իսկ հրապարակված ու հայտնի այդ տեղեկություններին:
Կարծում եմ, մասոնությունն ամենավտանգավոր մարտահրավերն է, որ նետված է Հայաստանին, մեր ազգին և պետականությանը: Եթե մի հանրակցություն վերազգային է, իր կողմից վերահսկվող մարդ-անհատին վեր է դասում ամենից, ամեն ինչից, դա չի կարող չմտահոգել:
— Ի՞նչ է հայտնի մասոնների ներքին բաժանման, աստիճանակարգության վերաբերյալ:
— Նրանք ունեին ներքին բաժանում. առաջին խմբի մեջ մտնում էին ճարտարապետները, երկրորդի մեջ` ճարտարապետներին օգնող շինարար-վարպետները, երրորդի մեջ` աշակերտները կամ սկսնակները։ Այս աստիճանակարգը պահպանվել է դարեր շարունակ։ Աշխատանոց կոչվող միավորումներն ունեին հետևյալ բաժանումները. առաջին` 1-18-րդ աստիճաններն ընդգրկում էին սկսնակներին, երկրորդ` 18-30-րդ աստիճաններում ներգրավված էին օգնականները, որոնք ձևավորում էին ժողովներ, իսկ բարձրագույն` 30-33-րդ աստիճանների մասոնները կազմում էին փիլիսոփայական խորհուրդները։ Այստեղ էր գտնվում մասոնության վերնախավը` Կադոշ-ասպետը, Մեծ տեսուչը, Ընդհանուր հավատաքննիչը, Արքունական գաղտնիքների գերագույն իշխանը և Գերագույն ընդհանուր մեծ տեսուչը։
— Սա մասոնության արտաքին ու ներքին կազմակերպական կողմն է, իսկ գաղափարական ի՞նչ ուղղվածություն ունի այդ կազմակերպությունը։
— 1723-ին անգլիացի բողոքական Անդերսոնը գրեց մասոնության առաջին կանոնադրությունը` Կանոնագիրքը կամ Սահմանադրությունը, որտեղ շարադրված էր իմաստային հենքը։ Հռչակված էր երեք սկզբունք` Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն, այսինքն` մասոնությունը փոխօգնության, մարդասիրության, սոցիալական համերաշխության մի համաշխարհային հանրակցություն պիտի լիներ և իր սկզբունքների կենսագործմանը հասներ կրթության, գիտության, արվեստների և առհասարակ մարդկային զարգացման, առաջընթացի շնորհիվ։ Գուցե հարց առաջանա` իսկ ի՞նչ տարբերություն կա մասոնության և, ասենք, այլ կրոնական կամ աշխարհական մարդասիրական գաղափարաբանությունների միջև։
Տարբերությունը վիթխարի է, էական և հիմնված է ժխտողականության, մերժողականության վրա։ Նախ, ժխտվում է քրիստոնեությունը, մարդն է հռչակվում Աստված, Աստված փոխարինվում է մարդով, իսկ «Ազատ որմնադիր» բառակապակցության առաջին բառով շեշտվում է ազատությունն ու անկախությունն ամեն ինչից, այդ թվում` քրիստոնեությունից։ Երկրորդ, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը. քանի որ մարդն է Աստված, ապա պետք է լինեն մարդկային հանրակցություններ, այլ ոչ թե ազգեր։ Եվ պատահական չէ, որ «Մարդկային իրավունքների ընկերակցության» ստեղծումը նախաձեռնեց ֆրանսիացի մասոն Լյուդովիկ Թրարիոն։ Երրորդ, լիովին բացասվում է «հայրենիք» հասկացությունը։
Աղբյուր՝ nyut.am
«Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ», երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։ Կարելի է շատ օրինակներ բերել։
Առայժմ նրա անմիջականությունն ընդունվում է, սակայն եթե 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, այսինքն` դառնա երկրի առաջին դեմքը, միթե նրա բառապաշարը այսպիսի հանդուրժողականության կարժանանա։ Հազիվ թե։ Ի դեպ, հարազատ կուսակցությունում ևս արդեն խոսում են այն մասին, թե վարչապետի կենցաղային մակարդակի խոսքուզրույցը կամաց-կամաց պետք է իր տեղը զիջի։ Առավել ևս եթե նա 2018-ին երկրի առաջին դեմքը դառնալու հավակնություն ունի։ Ի վերջո, պետության ղեկավարների խոսքը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Եթե այսօր Կարապետյանի «յուրահատուկ» ածականներով բառապաշարը քննադատության չի արժանանում, դա դեռ չի նշանակում, որ միշտ է այդպես լինելու»:
«Իրատես»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել որպես բարոյական փոխհատուցում Բալըքչը ընտանիքին վճարել 40.000 թուրքական լիրա (շուրջ 11.000 ԱՄՆ դոլար — tert.am), հայտնում է «Ակօսը»:
Դատարանի որոշմամբ`Սևակ Բալըքչըի ծնողներ Անի և Կարպիս Բալըքչըներին 16.000-ական, իսկ Սևակի քույր Լեռնա Օզդերին 8.000 թուրքական լիրա պետք է վճարվի:
«Ակօսը» փոխհատուցման այս չափը «ծիծաղելի» է որակել:
Ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը բողոքարկման է ենթարկել վճիռը:
Նշենք, որ Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում:
Սևակը սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է:
Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշությամբ:
Սևակ Բալըքչըի նշանածը՝ Մելանի Քումրույանը, դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությունից դեռևս 6 ամիս առաջ Սևակն իրեն հեռախոսազանգի միջոցով հայտնել էր, որ իր հանդեպ ազգայնական հողի վրա ճնշումներ են գործադրվում: Ծառայակիցները, մասնավորապես, Սևակին ասել էին. «Եթե վաղը Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինը Սևակին են սպանելու»:
Նշենք, որ Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավարությունը դեռևս շարունակվում է Դիարբեքիրի զինվորական դատարանում, Բալըքչըների ընտանիքի շահերը պաշտպանում է փաստաբան, Դերսիմի հայերի միության նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:
Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան պալատի մոտ կրակոցներ են հնչել, զոհվել են 2 ոստիկաններ, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է BBC-ին:
Ինքնաձիգով հարձակում գործած անձը չեզոքացվել է: Ոստիկանները ենթադրում են, որ նա ունեցել է հանցակից, ով փախուստի է դիմել:
Ականատեսները պատմել են, որ հանցագործը դուրս է եկել ավտոմեքենայից եւ ինքնաձիգով կրակ բացել ոստիկանների ուղղությամբ:
Հաղորդվում է, որ առաջին միջադեպից հետո նույն տարածքում կրկին կրակոցներ են հնչել:
Ելիսեյան պալատի մոտակայքից մարդկանց տարհանել են: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրել:
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Վայոց Ձորում։ Հավաքների ժամանակ հրազենային մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող՝ 1986թ. ծնված Նարեկ Զավենի Հակոբյանը։
Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, կրակոցն արձակվել է կրտսեր սերժանտի կողմից իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով։
Հարուցվել է քրեական գործ։
Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր եւ նրա հայ հարսնացուն՝ Տաթեւ Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում:
Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում:
Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolent Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.): Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չէին, անտարբեր չթողեց շատերին: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուն ներկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:
—Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ եւ ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:
Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ համահունչ էին:
Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով: Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էի ինձ տանել Տաթեւի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որ Ֆրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէր վարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:
—Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք հասցրել անել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում, Տաթեւ, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:
Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտում էր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասել Ֆրանկի մասին, որովհետեւ նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»: Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ու արցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մինչև Հադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո, Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:
Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.): Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգի ներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթեւը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանում է ինձ:
—Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան:
Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը եւ բերել լեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի է գոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է: Բելգիայում նաեւ հոլանդերեն ենք խոսում, Տաթեւի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համար դա ավելի հարմար է:
Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քո երեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը եւ ֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:
Ֆ. Էնգել-Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
Տ. Մանուկյան-Այո, իմ կյանքի առաջիկա նպատակներից մեկն է լյուքսեմբուրգերեն սովորելը, որովհետեւ ես տեսնում եմ Ֆրանկի այդչափ մեծ հարգանքը իմ մշակույթի, լեզվի նկատմամբ, եւ նույն հարգանքն էլ ինքս պետք է ցուցաբերեմ նրա լեզվի եւ մշակույթի հանդեպ:
—Իսկ ընկերները, հարազատներն ինչպե՞ս արձագանքեցին միասին լինելու որոշմանը:
Տ. Մանուկյան-Նրանք շատ ոգեւորված էին:
Ֆ. Էնգել -Իսկապե՞ս:
Տ. Մանուկյան-Դու հավանաբար այդ հատվածը բաց ես թողել (ծիծաղում են-հեղ.):
—Ինչու՞ եմ սա հարցնում: Միգուցե տեսել եք հայկական տարազով հայուհու, նրա սեւամորթ ամուսնու եւ որդու՝ վերջերս հայ հասարակության շրջանում բավականին բուռն արձագանք գտած լուսանկարը: Դրա շուրջ միառժամանակ առաջացան տարբեր բնույթի խոսակցություններ, որոնք տեղիք տվեցին մտածելու այստեղ ստեղծված որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի մասին: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչ եք կարծում նման հարցի վերաբերյալ:
—Ֆ. Էնգել-Բայց նաեւ տեսանք, որ նույնիսկ հայերն են ցուցաբերում ավելի շատ հանդուրժողականություն, երբ խոսքը սեւամորթ կնոջ՝ այս դեպքում Սերենա Ուիլյամսի մասին է (աշխարհահռչակ թենիսիստուհին վերջերս նշանադրվել էր Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ-հեղ.), եւ դա ոչ մեկին անհանգստություն չի պատճառում: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի հասարակությանը, ես չեմ նկատել, որ մեզ մոտ դա ինչ-որ դժգոհություն առաջացնի, քանի որ խառնամուսնությունները մեր երկրում շատ են:
Տ. Մանուկյան-Ես լսել էի այդ մասին, տեսել էի այդ բացասական մեկնաբանությունները: Կարդացել եմ նաեւ մեր մասին գրված հոդվածների վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները, որոնք մեծամասամբ դրական էին, բայց ես հարցնում էի ինձ՝ ինչո՞ւ. մի՞թե որովհետեւ Ֆրանկը հանրային մարդ է: Դա շատ է ինձ բարկացնում, քանի որ ցույց է տալիս այդ խտրական վերաբերմունքը, որ ունենք օտարերկրացիների նկատմամբ: Մեր պատմության ընթացքում շատ անգամներ հալածվել ենք կրոնական եւ էթնիկական փոքրամասնություն լինելու համար, իսկ հիմա, փաստորեն, մենք ինքներս խտրականություն ենք ցուցաբերում մյուսների հանդեպ: Այդ միջադեպը կարծրատիպեր կոտրող էր մեր հասարակությունում, որում Marashlyan Photo Atelier-ը կարեւոր եւ ճիշտ դեր ունեցավ:
—Ամենակարեւոր հատկությունները, որ գնահատում եք միմյանց մեջ:
—Ֆ. Էնգել-Տաթեւն ունի տարբեր հարցերի հանդեպ յուրօրինակ թեթեւություն, հանդարտություն ու հանգստություն, որը ես սովորաբար չունեմ: Դա կարծես փոխլրացնող գործոն է: Նա շատ ըմբռնողական է բոլորի նկատմամբ. մի բան, որը միշտ չէ, որ ես ինքս ցուցաբերում եմ: Նա այդպիսին է նաեւ իմ նկատմամբ: Ինձ համար նա կանացիության եւ խելացիության յուրօրինակ համադրություն է, արդարացի իր եւ շրջապատի հանդեպ եւ ծայրաստիճան պատասխանատու իր քայլերի համար:
Տ. Մանուկյան-Հայերենում համապատասխան մի բառ կա՝ «աշխարհաքաղաքացի»: Կարծում եմ՝ դա նրան ամենալավն է բնորոշում: Ֆրանկը շատ բաց է տարբեր մշակույթների, կարող եմ ասել՝ նաեւ կրոնների, գաղափարների նկատմամբ: Ըստ իս՝ այդ առումով, շատ բան ունեմ նրանից սովորելու: Նա լայն աշխարհայացք ունի, իսկ որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ շատ հաստատակամ է իր համոզմունքների առումով: Ասում է այն, ինչ մտածում է, ինչը շատերին կարող է դուր չգալ: Նա այս աշխարհում հանուն արդարությունը գերակայության հասցնելու պայքարողների շարքին է պատկանում: Որպես կողակից՝ անընդհատ նշում եմ, որ իմ էմոցիոնալ եւ ինտելեկտուալ սնուցման աղբյուրն է:
—Հարսանիքի օրը եւ վայրն արդեն որոշվա՞ծ է:
Ֆ. Էնգել -Այո, որոշված է: Այն լինելու է Հայաստանում եւ Արցախում: Մնացած փակագծերը դեռ կթողնենք փակ:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի Facebook-յան գրառումը. «Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք: Ազնիվ խոսք, ուրախացանք: Պատկերացրեք ինչքան հաճելի կլինի որ այդ լուրերը դառնան արդեն գործ` իրականություն: Առաջինը, լսեցինք բանակում ծառայության նոր ձևի առաջարկի մասին:
Այսինքն, մեր տարիների փափագած երազանքի` պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը ուղղված առաջարկ: Դեռ ամբողջովին չեմ ուսումնասիրել, բայց արդեն իսկ կարդացածս էլ ուրախալի է քանի որ արվում են կոնկրետ առաջարկներ, այսինքն կոնկրետ քայլեր դեպի մի քայլ առաջ:
Երկրորդ ուրախալի լուրը, մեր երկիրը ապականող, կեղտոտող աղբանոց սարքող, անհայրենիք, անտուն քոչվորներին վայել վարքով ապրող քաղաքացիներին տուգանելու առաջարկը: Այս երկու հարցով էլ անձամբ ես, իսկ հետագայում էլ արդեն մեր կառույցը` Հայոց Ազգային Գվարդիան անդադար պայքարել և առաձարկներով հանդես ենք եկել:
Իհարկե, մենք կանենք ամեն ինչ որպեսզի այս առաջարկները, հնարավոր նպաստավոր մեր երկրի համար թարմացումներով ու մոտեցումներով կյանքի կոչվեն: Օրինակ` չգիտեմ որ էթիկայի կանոններն ենք խախտել, որ 2011 թվականին նկարահանված այս հոլովակը հեռուստաընկերուտյունները հրաժարվում էին ցույց տալ:
Այսօրվա աղբը, հնդկական նարկոզներն ու հայկական լպիրշասրամտասերիալները էթիկայի կանոնների մեջ են իսկ սա դո՞ւրս: Նույնը կրկին 2011-2012 թվականներին նկարահանած պրոֆեսիոնալ բանակի, բանակը որպես մասնագիտություն ընտրելուն ուղղված սոցհոլովակներն էին, որոնք կթելադրեմ մեկնաբանության տեսքով, որոնք նույնպես ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրել, կրկին երևի էթիկայի կանոններ կան խախտված )))):
Ինչևէ, մենք իրոք շատ ուրախ ենք, որ սելը տեղից շարժվեց, և եթե այս և նմանատիպ առաջարկներ և բարելավումներ կյանքի կոչվեն, ապա ես կհավատամ, որ նոր երիտասարդ թիմը իշխանության եկած երկիրը կարող է հանել այս ճահճից»:
Ջրվեժ թաղամասում 35-ամյա տղամարդու սպանության գործով երեկ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել 17-ամյա տղայի նկատմամբ:
Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, տղամարդու դին հայտնաբերվել էր կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով, կարճ ժամանակ անց ձերբակալվեց 42-ամյա մի կին, ով վարձակալական հիմունքներով բնակվել էր այդ տանը։
Սպանությունը տեղի էր ունեցել կնոջ կողմից վարձակալված բնակարանում, ում հյուրընկալվել էր տղամարդը, իսկ կասկածյալն էլ կնոջ անչափահաս որդին է, ում 18 տարին պետք է լրանա ամռանը։
Մեր տեղեկություններով, տղայի ծնողներն ամուսնալուծված են, սակայն տղան և քույրը բնակվել են հոր հետ, իսկ նրանց մայրը առանձին է ապրել՝ վարձով։
Մորը տեսակցելու նպատակով երեխաները ժամանակ առ ժամանակ այցելել են նրան, սակայն ո՞վ իմանար, որ դեպքի օրը տղայի համար մորը տեսության գնալը՝ ճակատագրական կլինի:
Դեպքի օրը մայրն իմացել է, որ տղան գալու է իր մոտ ու հենց ինքն էլ նրան էր տվել տան բանալիները։ Գնալով մոր տուն՝ տղան վերջինիս հայտնաբերում է ալկոհոլի ազդեցության տակ և ոչ միայնակ:
Տեսարանն անշուշտ հաճելի չի եղել և թերևս այս ամենն էլ պատճառ է հանդիսացել վիճաբանության, ինչի ժամանակ տղայի մոր ընկերը հարվածել է նրան, որին տղան պատասխանել է դանակի հարվածով:
Արդյունքում կա զոհ և 17-ամյա երիտասարդի ճակատագիրը խեղվեց։ Առերեւույթ գործ ունենք հանցագործության հետ. Տեղի է ունեցել սպանություն եւ, իհարկե, քրեաիրավական գնահատական պետք է տրվի, իսկ տղայի ճակատագրի խեղման համար ո՞վ պետք է պատասխան տա:
Հարգելով անձի մասնավոր կյանքի իրավունքը և չշտապելով որևէ մեկին մեղադրել տեղի ունեցածում, սակայն չենք կարող չնշել, որ տեղի ունեցածը խուլիգանական և այլ հանցավոր արարքի հետևանք չէ. տղան երեկոյան գնացել է մոր տուն, ով գիտեր, որ նա գալու է եւ հայտնվել մի իրավիճակում, որն ավարտվել է սպանությամբ։
Այսօր՝ ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 08։00-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի ողջ անձնակազմը՝ մոտ 1000 հոգի, ի նշան բողոքի, պատրաստվում է երթով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն մի քանի օր է՝ հարկային ծառայության աշխատակիցները մի իսկական «տեռոր» են սկսել առևտրականների դեմ. «դերվիշ բաբայի» նման մտնում են տաղավարներ և մի անկապ աստղաբաշխական թիվ «կրակում»՝ ասելով. «Կմուծես, կաշխատես, չես մուծի, չես աշխատի»։
Ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հարկայինի աշխատակիցների այցից, մանավանդ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարի ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ մանր և միջին բիզնեսին չպետք է անհանգստացնել, մինչդեռ ստացվում է, որ վարչապետն ասում է այլ բան, հարկայինն անում է այլ բան։ Կամ էլ, ինչպես հայտնի ֆիլմում է, Զիմզիմովի նման «դիփունքը խափում ին». «Բազմաթիվ ընտանիքներ են գոյատևում, ինչի շնորհիվ առանց չափազանցության կարող ենք պնդել, որ չենք արտագաղթում, իսկ այս դեպքում կարծես թե հարկայինը խրախուսի արտագաղթը. տզրուկի նման արյուններս են ծծում և իրենց թափաններն են լցնում։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Մենք իրենցից ոչինչ չենք պահանջում, այլ ուզում ենք, որպեսզի մանր ու միջին բիզնեսից հեռու մնան, հակառակ դեպքում տաղավարները փակելու ենք ու անժամկետ նստացույց անենք կառավարության առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի տոնավաճառներից նույնպես ցանկանում են միանալ «Առինջ Մոլ»-ի աշխատակիցների ակցիային, քանի որ վստահ են, որ հարկայինի տեռորը, եթե հիմա չկանխվեց, ապա «Առինջ Մոլ»-ից հետո հարկայինը գրոհելու է մյուս մոլերի աշխատակիցների վրա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժողովուրդն արդեն հավաքվել է կառավարության առջև։ «Առինջ Մոլ»-ի առևտրականներին միանում են նաև «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի և Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոնների առևտրականները։
Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:
Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.