23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն վարել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 51-ամյա Լևոն Ղազարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa Patrol-ի վարորդի ինքնությունը ով դեպքի վայրից հեռացել է:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:
«Հայերի հանդեպ տեղի ունեցած բռնությունները և հրեական Հոլոքոստն անպատկերացնելի են, սակայն մեզ բոլորիս համար կարևոր է հիշել այս ամենը՝ պատմությունը պետք է չկրկնվի»,- նշված է նահանգապետի նամակում:
Մեթյու Միդը հիշատակել է նաև Շայեն քաղաքում ունեցած իր հանդիպումը ԱՄՆ արևմտյան ափի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Էլեն Ասատրյան և Սիմոն Մաղաքյանի հետ և նշել, որ հանձնախմբի գործունեությունը ոգևորիչ է: Ընդգծելով, որ ապրիլի 23-ին Դենվեր քաղաքում կայանալու են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ՝ նահանգապետ Միդը նշել է. «Իմ մտքերը կլինեն ձեզ հետ, երբ դուք հավաքվեք Կոլորադոյի նահանգային խորհրդարանում հիշատակելու Հայոց ցեղասպանությունը»:
Վայոմինգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգն է:
Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին՝ Տիբերիայի լճի ափին։ Ահա թե նա ինչպես երևաց. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց.
-Գնում եմ ձուկ որսալու։
-Մենք էլ ենք գալիս քեզ հետ,-ասացին մյուսները։
Նրանք գնացին և նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Առավոտյան վաղ Հիսուսը կանգնած էր լճի եզերքին, սակայն աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրանց.
-Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք։
-Ո՛չ,- պատասխանեցին նրանք։
Հիսուսն ասաց նրանց.
-Ուռկանը գցեք նավակի աջ կողմը և կգտնեք։
Նրանք գցեցին ուռկանը, և երբ ուզեցին դուրս քաշել, ձկների շատությունից չէին կարողանում։
Այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ասաց Պետրոսին.
-Տե՜րն է։
Սիմոն Պետրոսը երբ լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և նետվեց ջրի մեջ։ Մյուս աշակերտները, որոնք ցամաքից շատ հեռու չէին, մոտ հարյուր մետր, նավակով եկան դեպի եզերք՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ուռկանը։ Երբ ցամաք ելան, տեսան վառված կրակ ու նրա վրա դրված ձուկ ու հաց։ Հիսուսն ասաց նրանց.
-Բերե՛ք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք։
Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներով։ Չնայած այդքան ձկներին, ուռկանը չպատռվեց։
Հիսուսն ասաց նրանց.
-Եկեք կերե՛ք։
Աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել նրան, թե դու ո՛վ ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացը և տվեց նրանց. նույնպես և ձուկը։
Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։
(Հովհաննեսի ավետարան 21:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը:
«Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,-ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը:
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:
Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:
Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:
Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից :
«Այս օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու, «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով, առաջարկում եմ, որ խորհրդարանը ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների»,-ասել է հայ պատգամավորը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շփման գծում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգել է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների:
Այս մասին Հասանովը հայտարարել է այսօր հրավիրված նիստի ժամանակ, որին մասնակցել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը:
Խոսելով շփման գծում տիրող վիճակի մասին Հասանովը հանձնարարել է մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ վնասներ հասցնել:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, ապրիլի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով, ապրիլի 25-26-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 22-ին, 24-ի ցերեկը, ապրիլի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.30C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.40C
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս տարի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հուլիս-օգոստոս ամիսների համար գների ուսումնասիրություն:
Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2017թ. հուլիս և օգոստոս ամիսների համար: Նշված գներն ակտուալ են ապրիլին ամրագրելու դեպքում:
Հուլիս | Օգոստոս | ||||
Ուղղություն | գին | Ուղղություն | գին | ||
Մոսկվա | $ 212.00 | Մոսկվա | $ 209.00 | ||
Դուբայ | $ 290.00 | Դուբայ | $ 283.00 | ||
Աթենք | $ 290.00 | Աթենք | $ 272.00 | ||
Հռոմ | $ 367.00 | Հռոմ | $ 386.00 | ||
Վիեննա | $ 345.00 | Վիեննա | $ 345.00 | ||
Փարիզ | $ 340.00 | Փարիզ | $ 310.00 | ||
Լոնդոն | $ 521.00 | Լոնդոն | $ 431.00 | ||
Բարսելոնա | $ 397.00 | Բարսելոնա | $ 397.00 | ||
ՆյուՅորք | $ 740.00 | ՆյուՅորք | $ 772.00 | ||
Պեկին | $ 638.00 | Պեկին | $ 532.00 | ||
ԼոսԱնջելես | $ 831.00 | ԼոսԱնջելես | $ 831.00 |
Համացանցում երեկ հրապարակում էր հայտնվել, որում նշվում էր, թե դերասանուհի Անժելա Սարգսյանն ԱՄՆ–ում ամուսնացել է մեքսիկացու հետ։ Ահա թե ով է սկանդալային Անժելա Սարգսյանի նոր տղամարդը վերտառությամբ նյութին կից ներկայացվել է Անժելա Սարգսյանի և մոդել, դերասան էնթոնի Մարտիրոսյանի լուսանկարը։
Այժմ ԱՄՆ–ում գտնվող դերասանուհին վերջին շրջանում հարցազրույցներ չի տալիս։ Իսկ ահա Էնթոնին Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ Անժելան իր մտերիմ ընկերն է, ոչ ավելին։
«Նա իմ շատ լավ ընկերն է, սակայն նման բան չկա։ Մենք միասին աշխատել ենք «Արմենիա TV»–ում։ Նյութում ինձ ներկայացրել են որպես մեքսիկացի։ Ես մաքուր հայ եմ, պարզապես Երևանից չեմ, Իրանից եմ։ Կերպարներիցս մեկում խաղացել եմ իսպանացու դեր։ Այդ կերպարը շփոթել են և գրել մեքսիկացի»,– ասաց նա։
Էնթոնիի խոսքով` թեև Անժելան հիմա ԱՄՆ–ում է, իրենք չեն դադարում կապ պաշտպանել։ Հարցին` հնարավո՞ր է Անժելան ամուսնացել է, պարզապես նյութին կից սխալ լուսանկար են հրապարակել, Էնթոնին պատասխանեց. «Ինքը չի ամուսնացել։ Անժելան այժմ ԱՄՆ–ում է, սակայն կապ է պահում իր լավ ընկերների հետ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am
Պաշտպանության նախարարի դիտարկմամբ, հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի քաղաքացի է, որքան էլ կարող է Հայաստանի համար նպաստավոր թվալ, նույնքան էլ «խնդրի բարդացում է»:
Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կհայտնվեն առաջնագծում, օբյեկտիվորեն բարձր է: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, բանակում արդարությունը վերականգնելու մասին հարցին ի պատասխան, այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա պնդեց նաև, որ չգիտի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ «օլիգարխ» իրավական հասկացություն չկա:
«Եթե մենք ելնում ենք նրանից, որ մեր հասարակության կեսը, ինչպես երբեմն ասում են մեր ընդդիմադիր ուժերը, և կեսից ավելին, ծայրահեղ աղքատ է, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայող երիտասարդների առնվազն կեսը ևս ծայրահեղ աղքատ ընտանիքներից է:
Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու է առաջանագծում, ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի բարձր է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է ԲՈւՀ: Երբ ինքը գալիս է հավաքակայան, ինքը ունի նախընտրություն ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության՝ տանկիստ, հրետանավոր և այլն, և հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, խրամատում, ավելի ցածր է, օբյեկտիվորեն, մինչև վիճակայանությունը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Օրեր առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Արդյո՞ք այս նշանակումից հետո Ռուսաստանի գլխավորած ռազմական այդ դաշինքն ավելի հասցեական կարձագանքի կազմակերպության անդամ Հայաստանի դեմ գործողություններին: Այս հարցին ի պատասխան, պաշտպանության նախարարը նշեց՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունները ևս «ադեկվատ էին»:
«Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալը, ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ, միաժամանակ, կարա խնդրի բարդացում լինի, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ քաշ և այլ ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ, արվելիք հայտարարություն: Հասկանալի է չէ՞, որովհետև շատերի համար ընկալումը լինեու է, որ դա Հայաստանի քաղաքացի է՝ բա ինչ պիտի ասեր: Թեև ինքը, որպես Հայաստանի քաղաքացի չի այդ պաշտոնում, ինքը միջազգային չինովնիկ է և ունի իր սահմանափակումները, իր կարգավորումները»,- մանրամասնեց նախարարը:
Խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորած Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ևս կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը․ «Ուզում եմ շարունակել՝ ծառայել իմ երկրին պաշտպանության նախարարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ իմ կուսակցությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ինձ թույլ կտա, հնարավորություն կտա՝ դա անելու: Կարծում եմ, որ սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ օգտակար լինել և փորձելու եմ ամեն ինչ անել՝ այդ օգտակարությունն առավելագույնի հասցնելու: Եթե հաջողեմ՝ կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց․ «Եթե լիներ որոշում, որե ենթակա է հանրայնացման, մենք հաստատ ձևը կգտնեինք՝ դրա մասին խոսելու: Եթե չենք խոսել, ուրեմն այս պահին հանրայնացման ենթակա որոշում չկա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.