23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:
Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ:
Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ ԱՀ առողջապահության նախարարության ցուցմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են»։
Երեկ ուշ երեկոյան Արցախի ռուս խաղաղապահները փորձել են մեր արցախցի հայրենակիցներին՝ թվով 27 անձի, Հայաստանից տեղափոխել Արցախ։ Նախնական պայմանավորվածության համաձայն ոչինչ չպետք է խանգարեր այդ տեղափոխությանը, սակայն Շուշիի հատվածում՝ պսեւդոէկոլոգների կանգնած հատվածում, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ մտնող մեքենաները կանգնեցվել են, ադրբեջանցիներից ոմանք անգամ բարձրացել են ավտոբուս, ինչի պատճառով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Բանակցություններն, ըստ Արցախի պաշտոնական շրջանակների հաղորդած տեղեկատվության, ավարտվել են անարդյունք, արցախցիներից մի քանիսին՝ ում ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտ, իսկ մյուսներին հետ են ուղարկել Գորիս։
Իսկ այժմ այն տեղեկատվությունը, որը ձեռք ենք բերել մեր հավաստի աղբյուրներից, որը ներկայացնում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել․
Ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ իրականացրել են մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք՝ նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ դրանց որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը այլընտրանք չկա։ Ռուսների թողտվությամբ են «էկոակտիվիստ» կոչվող զավթիչները բարձրացել ավտոբուս եւ ահաբեկել հայ կանանց։ Ապա նույն ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտից են բժիշկներ կանչել, այլ ադրբեջանական շտապօգնության մեքենաներ են հրավիրել, որոնցով էլ ինքնազգացողությունը վատացած հայ կանանց հասցրել են Ստեփանակերտ։
Ստեփանակերտում մարդիկ ապշահար են եղել՝ երբ տեսել են քաղաք մտնող ադրբեջանական շտապօգնության մեքենաները։ Իսկ երբ խաղաղապահներից բացատրություն են պահանջել, թե ինչու են ադրբեջանական շտապօգնություն կանչել, սրանք արդարացել են, թե՝ մարդկանց կյանքը փրկելու համար են գնացել այդ քայլին։
Երեկվա միջադեպից վերջնականապես պարզ է դառնում, որ Ռուսաստանը դանդաղ հանձնում է Արցախը եւ արդեն բացահայտորեն մասնակցում է Արցախն ադրբեջանականացնելու նենգ ծրագրի իրականացմանը։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ռուսական զինված զորախումբը, որն Արցախը պաշտպանելու եւ նրա կապը Հայաստանի հետ ապահովելու առաքելություն ունի, ինչու է թույլ տալիս, որ ադրբեջանցի ագրեսորն ամեն օր մի բան գրավի Արցախից, մի տարածքում առաջ գա, նաեւ՝ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգման ենթարկի Արցախի հայությանը։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am
Բաքվի բռնապետն օրեր առաջ բռնազավթված Թալիշում հայտարարել է, որ եթե ՀՀ-ն ուզում է 29 հազար քառ.կմ-ի վրա գոյություն ունենալ, ապա Հայաստանը պետք է համաձայնվի դելիմիտացիայի՝ Բաքվի ներկայացրած պահանջներով. սա բացառապես նշանակում է, որ Բաքուն ներխուժելով ՀՀ տարածք ու զավթելով ռազմավարական նշանակության բարձունքներ՝ կարծում է, որ այդպես կկարողանա գծել Ադրբեջանի սահմանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ այդ համատեստքում դիտարկելով նաև օրեր առաջ Տեղի ուղղությամբ ադրբեջանական հերթական առաջխաղացումը։
«Ադրբեջանցիներն այս օրերին սոցցանցերով նաև նկար են տարածում, որտեղ պատկերված են հայ քարտեզագիր՝ ի դեմս Անանիա Շիրակացու, և ադրբեջանցի քարտեզագիր՝ ի դեմս ադրբեջանցի զինվորի։ Սա նշանակում է, որ Բաքուն իր քաղաքականությունը կառուցում է՝ հիմնվելով ուժի կիրառմամբ սահմաններ գծելու վրա»,-ասաց քաղաքագետը։
Ադրբեջանի՝ Իրանի հետ բացահայտ ռազմական առճակատման գնալու հավանականությունը ներկա փուլում քաղաքագետը քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրական դաշնակիցների՝ Թուրքիայի, Իսրայելի ու ԱՄՆ-ի ոչ այդքան նախանձելի վիճակը։
«Ադրբեջանը նման քայլի կգնա առնվազն լայն կոալիցիայով, բայց Իսրայելում ներքաղաքական ճգնաժամ է, ԱՄՆ-ն զբաղված է Ուկրաինայով և դժվար թե մեկ այլ մեծամասշտաբ օպերացիայի մասնակից դառնա, իսկ Թուրքիան երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար դեռ շատ ռեսուրս պետք է ծախսի։ Ադրբեջանը ներկա պահին հիբրիդային գործիք է այն երկրների ձեռքին, որոնք պլանավորում են ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ներկա պահին գործիք է նույն այդ երկրների ձեռքում։
Արցախի օկուպացված տարածքներում զորավարժություններ անցկացնելու մասին լուրերը, որոնք այս օրերին տեղ են գտել, մասնավորապես, իրանական տելեգրամյան ալիքներում, քաղաքագետի դիտարկմամբ, հնարավոր է՝ իրական լինեն, հնարավոր է՝ ուղղակի մեդիապատերազմի մաս կազմեն։ Ի վերջո, թեկուզ Իրան-Ադրբեջան առճակատում մարտի դաշտում չկա, բայց հարաբերությունները բավականին լարված են, ինչը դրսևորվում է և՛ դիվանագիտական, և ՛մեդիահարթակներում։ Այդուհադերձ, Պողոսյանը կրկնում է՝Ադրբեջանը հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները օգտագործում է ու շարունակելու է օգտագործել, որպեսզի Արցախի ժողովրդի ու իշխանությունների կամքը կոտրի։
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:
Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:
Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով Արցախը պատահարների թվով աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ստորև մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին.
- 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:
- «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։
- Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։
- Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։
- Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։
- Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:
- Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։
- 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:
- 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։ Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»,- նշել է նա։
Զոհրաբ Մնացականյանը մանրամասն ներկայացրել է` իր պաշտոնավարան ընթացքում ինչ բանակցային գործընթաց է եղել, 2018թ մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հանգամանքին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր նաև կախված այն, թե ինչու եղավ պատերազմը։
Լրագրողները հարց ուղղեցին Քոչարյանին, թե ինչ կարծիք ունի օրեր առաջ 11 հազար դասալիքների մասին Աննա Հակոբյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ։
«11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է, մի՛ մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր, կարճ ժամանակ հետո անձնակազմին չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Այդպիսի իրողություններ ունենք և ունենք նաև հազարների հասնող քրեական գործեր։ Չեմ կարող ասել, թե ինչ աղբյուրից է հնչեցվել այդ թիվը, այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը անպայման կստանա իր պարզաբանումները։ Թվի հստակ ճշգրտումը կարող եք ճշտել կամ զինվորական դատախազից, կամ Արգիշտի Քյարամյանի գրասենյակից, բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել որպես փաստ»,- ասաց նա։
Քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելու վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել լինել քննիչ հանձնաժողովում։
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել։ Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները համազորային հրաձգարանում կատարել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Իսկ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցով մարտավարական վարժանքներ են անցկացվել։
Ապրիլի 1-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները։
Վերլուծելով ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնայաին Ղարաբաղում ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել։ Նա հայտարարել է, թե Ալիևը բարձր է գնահատել երկրի բանակի վերջին ռազմական գործողությունները։
Ապրիլի 3-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։
Հասանովը Ս.Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» մեդալով։ Ալիևը ևս ընդունել է Սելջուկ Բայրաքթարին և խոսել Արցախի դեմ ագրեսիայում ընկերության արտադրանքի դերի մասին:
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը սկսել են հենակետեր տեղակայել Տեղ գյուղի հողերում։
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել Է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը հայտարարել է, որ եթե այս գարնանը ադրբեջանական հարձակում չլինի, ապա կարելի է ասել, որ ԵՄ առաքելությունը հաջողել է։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան, անդրադառնալով Ռիտերի հայտարարությանը, նշել է, թե ԵՄ-ն շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման հարցում։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը հայտարարել է, թե Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։
Բայրամովը Իսրայելի նախագահ Գերցոգին տեղեկացրել է այն լայնածավալ շինարարության մասին, որը Ադրբեջանն իրականացնում է Արցախից գրավված տարածքներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լաչին քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն։ Նա հավելել է, թե սկսել են Աղավնո (Զաբուխ) և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը։ Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Աղավնո գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ակնայի (Աղդամի) արդյունաբերական պարկում և «Արաքսի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում (Ջրական) գրանցված 24 նախագծերում նախատեսվում է մոտ 138 մլն մանաթի ներդրում կատարել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում ռադիո-հեռուստատեսային կայանի նախագծումն ավարտվել է, իսկ շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին։
Լաչինի միջանցքի փակման մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաչինում գերիշխող բարձունքները։ Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն հայտարարել է, թե իրենց շրջանը Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման նպատակով։
Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Լաչինի ճանապարհին հումանիտար ավտոշարասյուն կազմակերպելու պատրաստակամության մասին Վոքիեի հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյան Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձևաչափով։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե Հունգարիան նախատեսում է պայմանագիր ստորագրել Ադրբեջանից գազի մատակարարման համար։
Էրդողանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իրենք Ադրբեջանի հետ պատրաստ են հնարավոր աջակցություն ցուցաբերել Տրանսանատոլիական (TANAP) գազատարով Հունգարիա բնական գազի մատակարարման համար։
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին
ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան»։
Նա նշել է, որ մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Արցախյան պատերազմի ժամանակ, և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։ Հեյդարին հավելել է, թե Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե Ադրբեջանի հետ պետք է համատեղ գործեն Իրանի դեմ, չպետք է թույլ տալ այդ երկրին ընդլայնել իր միջուկային ներուժը։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Նա Ադրբեջանին կոչ է արել հասկանալ իսրայելական վարչակարգի իսկական մտադրությունները:
Քանաանիի հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի մասին և դրանում տեսել «իրանական հետք»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանին մեղադրել է Մուստաֆայի նկատմամբ «ահաբեկչություն» կազմակերպելու մեջ՝ դժգոհելով նաև Իրանի կողմից «սադրանքներից» և «Իրանա-հայկական եղբայրությունից», որը «սպառնալիք է մնում տարածաշրջանի համար»:
Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ կապված այդ երկրի ԶԼՄ-ների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկած վիրավորական միջոցների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել Բաքվի բողոքի նոտան։
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները պահանջել են փակել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։
Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին և Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում շարունակվել է «իրանական լրտեսների» փնտրտուքը, և դրա հետ կապված ավելի քան 400 կրոնական գործիչ և ակտիվիստ է ձերբակալվել:
Այլ թեմաներ
ԱՄՆ-ն ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, թե Ադրբեջանի և Իսրայելի միջև 200 միլիոն դոլարի ներդրումային փաստաթուղթ կստորագրվի։
Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը Ալիևի ընտանիքին պատկանող «PASHA Holding» ընկերությունների խմբի աջակցությամբ և Իսրայելի «Technion» ինստիտուտի հետ համագործակցությամբ ադրբեջանական կիբերանվտանգության կենտրոն է ստեղծե»։
Ադրբեջանական զինված ուժերը պարալիզացրել են Շուշիի 4 գյուղերի՝ Լիսագորի, Հին Շենի, Մեծ Շենի եւ Եղցահողի միջհամայնքային ճանապարհները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելուն եւ դիրքային առաջխաղացում ապահովելուն։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Շուշիի գյուղերն իրենց վերահսկողության տակ են՝ Հակոբյանն ասաց. «Գյուղերը գրավված չեն, այլ միջհամայնքային ճանապարհներն են նշանառության տակ։ Նման հայտարարությունները խուճապային տրամադրություն տարածելու նպատակով են արվում։ Դա հերթական ապատեղեկատվությունն է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանը բարձունք է գրավել եւ դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։
Մի գիշերվա ընթացքում առանց մեկ կրակոցի, ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համաձայնության արդյունքում, ադրբեջանցիներն առաջ են եկել ու քայլ առ քայլ գալիս են։ Իշխանությունները կտոր-կտոր հանձնում են երկիրը ու ասում, թե ամեն ինչ անում են՝ զոհերից խուսափելու համար։ Իրականում դա արվում է նպատակային, որպեսզի պայթյուններ չլինեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով երկու օր առաջ եղել է Տեղ և Կոռնիձոր գյուղերում՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
«Մարդիկ ասում են՝ զենք տվեք, մենք կկռվենք, բանակ էլ պետք չէ, կկանգեննք մենք սահմանին, եմնակ թե զենք տան։ Բնակիչները զենք չունեն, բոլորի զենքերը հավաքել են։ Ասում են՝ քնել ենք, զարթնել՝ տեսել թուրքը եկել, մեր հողում կանգնած է։ Բնակիչների ասելով՝ բահով էլ խրամատ կփորեին, եթե հանկարծակի, մի գիշերվա մեջ առաջ չգային ադրբեջանցիները»,-ասաց տիկին Նաիրան։
Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով, որը պետք է ապրիլի 1-ից անցներ Կոռնիձորով, տիկին Նաիրային տուր չեն տվել առաջ շարժվել։ Ասում է՝ ռուս խաղաղապահները ստուգել, արտոնել են, որ մեքենան շարժվի, բայց Արցախի ոստիկանության աշխատակիցն ասել է, որ իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։
Իրականում ճանապարհն այստեղից՝ Հայաստանից փակել է տվել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Արցախի ժողովրդին վախի մթնոլորտում պահի, սովի մատնի՝ այն նպատակով, որ միջանցքը բացվելուց հետո մարդիկ դուրս գան, Արցախը դատարկվի արագ»,-նշեց տիկին Նաիրան՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ հուսահատվել ու ձեռքերը ծալած նստելն անթույլատրելի է։
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը վաղը՝ ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին հանրահավաք է հրավիրել ԱԺ շենքի մոտ՝ անվստահություն հայտնելու ՀՀ իշխանություններին և պահանջելու Փաշինյանի հրաժարականը։ Տիկին Նաիրայի խոսքով՝ ևս մեկ անգամ փորձելու են մարդկանց թմբիրից հանել։ Շարժման հետագա քայլերի մասին կհայտարարվի հանրահավաքի ավարտին, և հետագա քայլերը, մեր զրուցակցի խոսքով, մեծապես կախված կլինի հավաքված մարդկանց թվից։
ՀՀ-ում և Արցախում կատարվող իրադարձությունների հունը փոխելու համար, տիկին Նաիրայի համոզմամբ, հասարակությունը պետք է համախմբվի և գործուն քայլեր անի։
«Ես չեմ կարող նստել տանը։ Միակ ճանապարհը պայքարելն է։ Որդուս տվել եմ, չեմ ուզում տուն ու տեղս էլ տալ։ Մենք չենք հանձնվելու. հինգ հոգով էլ լինենք, մինչև վերջ պայքարելու ենք»,-եզրափակեց տիկին Նաիրան։
Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի խոսքը։
Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հանդիպումը։
«Վլադիմիր Կոլոկոլցեւը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», — նշվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։
«Մեր երկրի դեմ «հավաքական Արեւմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- նշել են մամուլի կենտրոնում։
Ավելին, Կոլոկոլեւը նշել է ՀԱՊԿ ձեւաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.