23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբեմն իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր ժողովրդին հասկանալու, գիտակցության գալու, պահանջատեր զգալու համար տասնամյակներ են պետք: Այն, որ հարյուր տարի առաջ թուրքերը մեզ կոտորել են, մի կերպ գիտակցել ենք, «գենոցիդ» բառն էլ վերջապես սովորել ենք ու տարվա մեջ մեկ օր՝ ապրիլի 24-ին, պատրաստ ենք ազգովի հավաքվել՝ խնկարկելու ու բարձրաձայնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորած ու զանգվածային տեղահանություններ են եղել: Աշխարհից եւ մարդկությունից էլ այդ փաստի ճանաչումն ու ընդունումն ենք ակնկալում:
Աշխարհի 25 պետություններ, ԱՄՆ 50 նահանգներից 44-ը, միջազգային կազմակերպություններից 16-ը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Հետո՞։ Հիմա էլ ամբողջ ազգով սպասելու ենք, թե երբ է ԱՄՆ նախագահն արտասանելու «ցեղասպանություն» բառը, որ ուրախանանք, հրճվենք ու ժպտերես մեկս մյուսին ասենք. «Տեսա՞ր, վերջը ասացին…»: Դրանից առաջ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արտասանեց «ցեղասպանություն» բառը, ի՞նչ փոխվեց… ենթադրենք՝ 45-րդ նախագահն էլ արտասանի, ի՞նչ կտա դա մեզ, կդառնանք ավելի քաղաքակիր՞թ, ավելի ազնի՞վ, ավելի ժողովրդավա՞ր, կբացահայտվեն անկախ Հայաստանում տեղի ունեցած երեք տասնյակից ավելի քաղաքական սպանություններն ու դրանց կազմակերպիչնե՞րը, թե՞ կվերանա «քաղբանտարկյալ» հասկացությունը (թեեւ հայտարարում են, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան)…
Քաղաքական սպանություններ
Մովսես Գորգիսյան (1990 թ. հունվարի 19), Գեղազնիկ Միքայելյան, Վիտյա Այվազյան (1990 թ. օգոստոսի 29), Կիրովի սովխոզի ՀԱԲ-ի հրամանատար Պարգեւ Հարությունյան (1990 թ. աշուն, նրան գտնում են Կիրովի այգում՝ սպանված, ճակատից գնդակահարված), Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյան (1992 թ. ապրիլի 14), Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյան (1993 թ. մայիսի 3), Մոնթե Մելքոնյան (1993 թ. հունիսի 12), Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյան (1993 թ. հուլիսի 21), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյան (1994 թ. դեկտեմբերի 18), ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան (1998 թ. օգոստոսի 6-ին, պաշտոնական վարկածով, սպանել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել), ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունի (1998 թ. դեկտեմբերի 10), ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյան (1999 թ. փետրվարի 9-ին, պաշտոնական վարկածով, ինքնասպան է եղել), խորհրդարանում գնդակահարվում են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը (1999 թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ), ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյան (2001թ. սեպտեմբերի 11), Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյան (2002 թ. դեկտեմբերի 28), ՀՀ հարկային ծառայության օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյան (2006 թ. սեպտեմբերի 6), 10 ՀՀ քաղաքացիներ՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան (2008 թվականի մարտի 1-ին), ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Մհերյան (2009 թվականի փետրվարի 3-ին)։ 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկից բաղկացած ջոկատը: Նրանցից 22-ն «Արաբո» ջոկատից էին, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ն Արմավիրի տղաներն էին («Տղաները կորան խորը թիկունքում: Կռվի դաշտում մենք նրանցից 5-6 կմ առաջ էինք: Ու մենք տեղյակ չենք եղել, թե ինչ եղան նրանք մեր թիկունքում»․ հրամանատար Մ. Եղիազարյան): 1994 թ․ ԱԻՄ-ի 18 ազատամարտիկներ (2-ը՝ անհետ կորած) կազմակերպված բոլոր ձեւերով ոչնչացվեցին ու մորթվեցին խարդավանքով, որովհետեւ անկախական կողմնորոշման ջոկատների մարտիկներ էին (1994 թ․-ից հետո հակամարտության հետեւանքով անհայտ կորած համարվող որեւէ մարդ չի գտնվել: Պետական մակարդակով չի քննարկվել անհայտ կորածների կամ նրանց աճյունների հայտնաբերման ու հայրենադարձման հարցը):
Մի քանի տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյան, Ավետիս Ավետիսյան, Լիպարիտ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան, Վարդան Վարդանյան, Ալբերտ Մարգարյան, Մկրտիչ Հովհաննիսյան, Վահե Մկրտչյան, Հայկ Հարությունյան, Ալեք Պողոսյան, Վարդան Պետրոսյան (2013 թ. նոյեմբերի 5), Վոլոդյա Ավետիսյան (2013թ․ սեպտեմբերի 22), Հայկ Կյուրեղյան (2014 թ. հունիսի 12):
«Սասնա ծռեր» (2016 թ. հուլիսի 31)․ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սերգեյ Կյուրեղյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Մխիթար Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Վարդան Գերավետյան, Գեւորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Գեւորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Տիգրան Սարգսյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Մանուկյան (Պավլիկ Մանուկյանի որդին)։
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան (2016թ․ հունիսի 20), Գեւորգ Սաֆարյան (2016թ․ դեկտեմբերի 31)։
Անչափահաս պատանուն՝ Շահեն Հարությունյանին, 2014 թ. ապրիլի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նա դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, այն բանի համար, որ պատանին ազատածին էր ու պատրաստ էր ընդվզելու ի պաշտպանություն հոր եւ անարդար կերպով բռնադատված մյուսների: 2016 թ. ապրիլի 2-ի քառօրյայի 104 զոհերը: 104 ընդհատված կյանք, 104 կիսատ ու ավեր օջախ, 104 կիսատ սեր ու չծնված հայ մանուկ… Խոշտանգվեց մերօրյա բարոյականության ու խղճի դեսպանը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը…
Թուրքահայաստանում հայահալած քաղաքականության արդյունքում ավերեցին մեր բնակավայրերը, թալանեցին ու սրի քաշեցին, տեղահանեցին մեր ժողովրդին, տղամարդկանց հեռացրին սահմանամերձ շրջաններից, արգելեցին զենքի կրումը, ինքնապաշտպանությունը… իսկ դարավերջին մազապուրծ ու մի ափ մնացած Հայաստանում տեկտոնական երկրաշարժի արդյունքում ավերվեցին քաղաքներ ու գյուղեր, զոհվեց մոտ 100 հազար (պաշտոնական տվյալներով՝ 25 հազար) մարդ: Թվացյալ անկախություն ձեռք բերելու ճանապարհին երկրի կապիտալն ու հարստությունն անցան մի քանի օլիգարխների ձեռքը, թալանվեցին պատկերասրահները, զինվորի հասանելիք պարենն ու զինամթերքը, սահմանամերձ գոտու ազգաբնակչությանը մինչեւ ատամները զինելու փոխարեն արգելվեց նրանց զենք տրամադրել: Բանակում տարեցտարի ավելանում են հաշվեհարդարներն ու «ինքնասպանությունները» (միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը, պաշտոնական տվյալներով, հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ):
Սրան ի՞նչ կասեք… Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորում է․ «Նախկին ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»։
Երբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամբողջ Հայաստանի տնտեսությունը, երկաթգծերը, էներգակիրները, ատոմակայանը, կիսանկախ իրավունքները հանձնեց Ռուսաստանին՝ «գույք պարտքի դիմաց» անվան տակ:
Ամբողջությամբ ` hraparak.am
Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարություն է տարածել՝ կանխատեսելով, որ ոչ շատ հեռու ապագայում Հայաստանը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ: «Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ:
Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինիՀայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի:
Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»,- ասվում է Նիկողոսյանի տարածած հայտարարությունում: Թե որն է նման հայտարարության առիթը՝ Նիկողոսյանը չի բացահայտում: Հիշեցնենք, որ վերջինս նաեւ Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահն է եւ պարբերաբար հանդես է գալիս ռուսահաճո կոչերով:
armtimes.com
Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը խոչընդոտել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը: Այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները Շիշլի շրջանի իրենց գլխավոր գրասենյակի մոտ ցանկացել են հիշատակի երթ կազմակերպել, մինչդեռ ոստիկանության միջամտության պատճառով միջոցառումը ստիպված են եղել իրականացնել գրասենյակի ներսում:
«Առերեսվի՛ր ցեղասպանությանը» խորագրով միջոցառմանը մասնակցել են նաև Ստամբուլում գործող «Նոր Զարթոնք» երիտասարդական միության անդամները:
Ժողովրդադեմոկրատներից բացի, միջոցառմանը միացել են Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միության անդամները:
«Նոր Զարթոնքի» մամուլի խոսնակ Նորայր Օլգարը թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները պետք է վաղ թե ուշ առերեսվեն իրենց անցյալին, հակառակ պարագայում` այդ հողերում խաղաղություն ակնկալելն իմաստ չի ունենա:
Ահա մեր ամենահերոսը
Ամեն տարի այս օրերին պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել մի մարդու մասին, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար:
Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։
«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։
Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա,,։
Սկսվեց ճակատամարտը:
Գուրգեն Տեր- Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար…
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Այն 1918
թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ՝ ամենահերոսականն է։Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն , և երկիրը փրկվում է կործանումից:
Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստանը գուցե թե գոյություն չունենար:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ոմանք պնդում են, թե միայն դավաճանները կարող են ադրբեջանական արտադրության խնձոր ներկրել Հայաստան և վաճառել: Օգտատերերից շատերն էլ մեղադրում էին պատկան մարմիններին, որ թույլ են տվել նման մթերք հայտնվի հայաստանյան շուկայում:
Այս առթիվ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ (ՍԱՊԾ) Նվարդ Առաքելյանը պարզաբանել է, որ ՍԱՊԾ-ն ծանոթ է բարձրացված խնդրին, և իրենց մասնագետներն արդեն զբաղվում են դրանով, հաղորդում է Aysor.am-ը:
«Այդ տեղեկության տարածումից անմիջապես հետո ամբողջ օրվա ընթացքում ՍԱՊԾ-ի մասնագետները շրջայց են կատարել խանութներով, որի արդյունքները ավելի ուշ կներկայացվեն», — ասել է Առաքելյանը:
Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել նաև Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
Տատս միշտ ասում է. «Լինող բանը կլինի, բալես: Կարևորը՝ բախտդ բախտ լինի: Դու հույսդ դիր Աստծո վրա: Մնացածը՝ ինչ լինելու է, կլինի»: Երբ տատական մեկ խորհրդի մեջ խառնվում են և՛ սնահավատությունը, և՛ հավատն Աստծո նկատմամբ, դժվար է լինում տարանջատել, թե լինող բանը կլինի՞, թե՞ ամեն ինչ մեզանից է կախված:
Ավանդույթներ, մտածելակերպ և հավատ. այս երեքի համադրությունը երբեմն հակասական հարցեր է առաջացնում: Այդպիսի մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք հստակեցնել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների օգնությամբ:
Արդյո՞ք գոյություն ունի ճակատագիր:
Երբ մարդը հավատում է ինչ-որ նախասահմանված, որոշված իրողության, որը տեղի կունենա իր կյանքում անկախ ամեն ինչից, դա հենց ճակատագրապաշտություն է:
Քրիստոնեության տեսանկյունից և մարդկային կյանքի բանական զարգացման տեսանկյունից բնականաբար ճակատագիր կամ բախտ գույություն չունի: Չկա ինչ-որ նախասահմանված իրողություն, որը կկատարվի քեզ հետ՝ անկախ ամեն ինչից: Սեփական ճակատագիրը կամ բախտը մեծ հաշվով մարդն ինքն է որոշում: Եթե ես գնում եմ «Ա» կետից «Բ »կետ, Աստված գիտի դրա մասին, բայց դա չի նշանակում, որ Աստված է որոշել իմ ընթացքը: Աստված գիտի, որովհետև Ամենատես է:
Քանի որ մարդը կարող է որոշումներ կայացնել, ուրեմն ճակատագիր գոյություն չունի: Երբ մարդը որևէ բան է որոշում և իրագործում, ինչպիսին էլ լինի դրա հետևանքը, պետք չէ այն վերագրել ճակատագրին: Մենք սովոր ենք մեր ձախողումները վերագրել ճակատագրին՝ ասելով, թե լինելու բանը կլինի։
Ինչպե՞ս սեփական որոշումներն ու սխալները չվերագրել Աստծուն կամ ճակատագրին:
Սխալ է որևէ փորձության դեպքում պատասխանատվությունը գցել ճակատագրի վրա: Օրինակ, երբ շենքը փուլ գա և որոշ մարդիկ մահանան, պետք չէ ասել, թե ճակատագիր էր: Այլ պետք է հասկանալ, թե մարդկային ինչ գործոն է ընկած տվյալ իրավիճակում: Ո՞վ գիտե, գուցե ոչ բարեխիղճ աշխատա՞նքն է պատճառը: Մարդկային անպատասխանատվության արդյունքում պետք չէ Աստծուն մեղադրել:
Մեր քայլերն են որոշում մեր կյանքի ընթացքը, այն, թե ինչ կլինի:
Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով: Երբ մարդիկ որևէ փորձանքի մեջ են ընկնում՝ Աստծուն են մեղադրում: Բայց ինչո՞ւ մեղադրել Աստծուն, երբ Աստված երբևէ չի պարտադրել մարդուն այս կամ այն վարքագիծը: Զարեհ Արք. Ազնավուրյանն այս մասին ասում է. «Չարը մարդու ազատ կամքի և գործերի արդյունք է»: Աստված մարդուն տվել է բացարձակ ազատություն՝ ընտրել և անել այն, ինչ ցանկանում է, ընտրել չարը կամ բարին, մահը կամ կյանքը: Բայց Աստված մարդուն հիշեցնում է նաև, որ ընտրությունն ունի իր հետևանքները, որոնք մարդն անպայման կրում է: Մի սխալ որոշում ցավալի արդյունք կարող է ունենալ, որ մարդը կրում է անխուսափելիորեն: Աստված մարդուն ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց չի կաշկանդում նրա ազատությունը՝ ընտրել այն, ինչ ցանկանում է:
Արդյո՞ք Աստված մեզ ստեղծեց կոնկրետ առաքելությամբ՝ չթողնելով ընտրության հնարավորություն:
Բոլոր մարդիկ ունեն առաքելություն, և այդ առաքելությունը որոշվում է նրանով, թե որքանով է մարդ ընդունում այն և որքանով է պատրաստ այն իրականացնել: Մեծ հաշվով բոլոր մարդիկ ունեն առաքելություն՝ ապրել առաքինի կյանքով և Աստծո պատվիրաններով: Սա յուրաքանչյուրին տրված առաքելություն է: Բայց ամեն մարդ ազատ է ընտրություն կատարել՝ գնա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ:
Հիմա ի՞նչ, եթե այդ բանը պիտի լինի, ուրեմն կլինի՞:
Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին «Տասը մնասների առակ»-ում (Մատթ. 25:14-30; Ղուկ. 19:11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ թաքցրեց և այն ի բարին չօգտագործեց, ուստի արժանացավ տիրոջ պարսավանքին: Չկա որևէ բան մեր կյանքում, որ տեղի է ունենում մեր կամքից անկախ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ մեր կենցաղի և ապրելակերպի արդյունքն է:
Հասմիկ Թամամյան
qahana.am
Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Սոլովյովը տեղադրել է անմոռուկի նկար և հիշեցրել, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգ:
tert.am-ը գրում է.
Գերմանական հին իրերի շուկայում թուրք հավաքորդի կողմից հայտնաբերված տեսանկարահանումը, որ պատկերում է 1965-ի Նեմրութ լեռան պեղումները, մեծ սկանդալի պատճառ է դարձել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Կոմագենեի թագավոր, Երվանդունիների նախահայր Անտիոքոս թագավորի արձանագլուխը, որ այժմ պահվում է Այնթապի Զեուգմա թանգարանում, առգրավվել է գերմանացու կողմից մաքսանենգությամբ արտասահման տարվելու ճանապարհին:
Հայտնի է, որ սկանդալ առաջացրած նկարահումը արել է գերմանացի ճանապարհորդ Լոթար Կառլովիցը: Նկարահանված նյութում երևում է՝ ինչպես է Անտիոքոսի արձանի գլուխը պեղվում Արսեմիայում, ապա մաքրվում և ծածկվում կտորով:
Հետաքրքիր է, որ առաջինը Արսեմիա գնացած գերմանացի պրոֆեսոր Կառլ Դորները, ով այնտեղ աշխատել է 1953 – 1986-ը, հետագայում գիրք է գրել իր գտածոների մասին, սակայն Անտիոքոսի գլխի մասին չի հիշատակել:
Աղբյուրը հետաքննել է արժեքավոր հնության հետ կապված այս դիպվածները և պարզել, որ Զեուգմայի թանգարանում, որտեղ այժմ պահվում է գլուխը, տեղյակ չեն, թե դա ինչպես է հայտնվել թանգարանում. առաջին անգամ արձանի գլուխը հաշվառվել է 1995-ին: Իսկ արձանի վերաբերյալ փաստաթուղթը թանգարանի արխիվից պարզապես կորել է:
Թանգարանի նախկին ղեկավարները ասել են, որ արձանի գլուխը հայտնաբերվել է 1980-ականներին՝ Այնթեպի օդանավակայանում, Գերմանիայի քաղաքացու մոտ, ով փորձում էր դա ապօրինի եղանակով դուրս բերել երկրից:
Աղբյուրը նկատում է, որ այժմ շատ հարցեր են առաջանում. որտե՞ղ է այսքան տարի պահվել գլուխը, ո՞վ է եղել Այթեպի օդանավակայանի գերմանացին, գիտնականների հետ կապ ունեցե՞լ է, ո՞վ է ոչնչացրել արձանի մասին թանգարանային փաստաթուղթը… Արձանագրվում է, որ Անտիոքոսի գլխի առեղծվածը այժմ էլ չլուծված է մնում:
Անտիոքոս Առաջինը (մ.թ.ա. 86 – մ.թ.ա. 34) հայոց Երվանդունիների արքայատոհմից էր, համարվում է Կոմագենի հզորագույն թագավորը:
Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
«Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղե րձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ»,-ասել է Ազնավուրը՝ նշելով, որ հայրը չի կարողացել գալ ու մասնակցել հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքերով հայ ժողովրդի հետ են:
«Կովկասյան գործակալություն» կազմակերպության նախագահ Հովհաննես Մանուկյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաշխարհային անարդարությունը փոքր երկիր լինելու հանգամանքով բացատրելով ու համակերպվելով ապրելը թույլերի շնորհն է և չպետք է հատուկ լինի մեզ: Ակնհայտ է, որ ձեռքներս ծալած չենք նստում ու սպասում մեզ բնաջնջման ու հայրենազրկման ենթարկածի խղճի արթնանալուն կամ հրաշքին հավասար հումանիզմին, որ մի օր կճանաչի ու կընդունի իրականությունը: Այս տարիների ընթացքում գրված գրքերը, նկարահանված ֆիլմներն ու ռեպորտաժները, լուսանկարներն ու զոհվածների հիշատակը միջազգայնորեն խնկարկելու մեր ջանքերը փոխել են քաղաքակիրթ շատ հասարակությունների մոտեցումը:
Այնուամենայնիվ, մեր բազմակողմանի երկխոսությունն ու հաղորդակցման եղանակներն անգամ ոճիրից հարյուր տարի անց էլ դեռ չունեն վերջակետ: Ժամանակակից Թուրքիան իր մտածելակերպով ոչ միայն հեռացնում, այլև, հայկական և միջազգային հիշողության մարելուն ապավինելով, ժամանակ է ձգում՝ իր երկրում վերացնելով արյունահեղության և հայկականության հետքերն ու «նոր թուրքերի» համար կեղծում սեփական պատմության ամոթալի էջը:
Պահպանողական խլություն, ժխտողականություն և անտարբերություն. այսպես է բնութագրվում այսօրվա թուրք հասարակությունը, իսկ մտավորականները ծայրահեղության և ազգայնականության թելն են թելում:
Այս ֆոնին, իհարկե, չի կարելի անտեսել ծպտյալ հայերի հրապարակային խոստովանությունները և սակավաթիվ իրական մտավորականների ներողությունները: Սակայն, եթե մի երկրում վախի մթնոլորտն ու դավաճանությունը չեն շրջանցում անգամ հայ հոգևորականությանը, դժվար է ակնկալել, առավել ևս պահանջել, որ բոլորը մի օր արթնանան որպես Հրանտ Դինք կամ Կարո Փայլյան… Ճակատագրի ծաղրով էլ խելացի թուրքերը ներողության հաշվին Նոբելյան մրցանակի են հավակնում կամ քաղաքական ապաստան են ստանում, ու անորոշ է դրանից մեր օգուտի և վնասի հարաբերակցությունը…
Հերթական անգամ հասկանում ենք, որ մեր հույսը մենք ենք, մեր ԱՅՍՕՐԸ կերտող առօրյա աշխատանքով՝ համեմված հայրենասիրությամբ ու արժանապատիվ ապրելու ազատ մարդու անհրաժեշտությամբ:
Տենդագին մազոխիզմով գերհզոր երկրի նախագահից ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառի արտասանման փափագը հաջորդ տարվան փոխանցելը լավագույն սպասելիքը չէ… Կարևորը հարյուր տարի անց արժանապատիվ ապրելն է՝ կյանքի շարունակականության և սեփական գրագիտության մեջ որոնելով ճշմարտացի լուծումներ հանուն նոր սերնդի…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.