23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում իր նախորդի՝ Բարաք Օբամայի նման օգտագործել է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ ցեղասպանություն եզրի փոխարեն:
«Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և շատ ու շատ ուրիշների տառապանքները», — նշել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ — «Մարդկային պատմության այս մութ էջերը վերագնահատելով՝ մենք նաև ողջունում ենք հայ ժողովրդի կենսունակությունը: Նրանցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անուրանալի նպաստ բերեցին մեր երկրին, միևնույն ժամանակ փայփայելով հիշողություններ իրենց պատմական հայրենիքի մասին, որտեղ իրենց նախապապերը ստեղծել էին անտիկ դարերի մեծ քաղաքակրթություններից մեկը»:
«Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ», — նաև ասել է Դոնալդ Թրամփը:
Որտեղի՞ց են առաջանում ձեր հակամարտություններն ու կռիվները. արդյոք ձեր ցանկություններից չե՞ն, որոնք կռիվ են մղում ձեր մարմնի մեջ։ Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք։ Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում։ Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք, և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայեցնելու համար։
Անհավատարի՛մ մարդիկ, չգիտե՞ք, որ աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծու դեմ. որովհետև ով ուզում է բարեկամ լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն։ Կարծում եք, թե Սուրբ գիրքն իզո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ դրել է մեր մեջ», որի համար նա առավե՛լ մեծ մի շնորհ է տալիս մեզ, ինչպես ասում է Սուրբ գիրքը.
«Տերն ամբարտավաններին հակառակ է,
մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս»։
(Հակոբոս առաքյալի նամակը 4:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը։
Ողջյուն հղելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ Էրդողանը նշել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և ցավակցում նրանց ժառանգներին»։
Էրդողանը նշել է, որ հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժոովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին․
«Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։
Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»։
Էրդողանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը։ Ըստ էրդողանի՝ այդ ուղղությամբ վերջին 14 տարվա ընթացքում մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ։
Էրդողանը փորձել է վստահեցնել որ սսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս։
«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը։
Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։
Եվ ահա կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։
ԱՄՆ-ի սենատոր Էդ Մարքին ասել է. «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 102 տարի առաջ Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն զոհերին, Հռոմի Պապի կողմից 20-րդ դարի «առաջին ցեղասպանությունն» անվանված այդ ողբերգությանը: Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ զոհվածների հիշատակի հարգանքը բոլորիս պարտականությունն է, եւ այսօր մենք իրականացնում ենք այդ պարտականությունը միասին: Ու չնայած մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բազմիցս են տարաձայնությունները, դեմոկրատներն ու հանրապետականները միշտ միասնական են եղել մեկ հարցի շուրջ, այնէ՝ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին, եւ դա երբեք չի փոխվելու»:
***
Նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն:
***
Մեզ անընդհատ ասում են, որ այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ, սակայն, ճշմարտությունն ասելու համար միշտ ճիշտ ժամանակն է եւ մենք պետք է աջակցենք Հայաստանին նաեւ բոլոր մյուս մարտահրավերներում:
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին պատասխանելով РУСАРМИНФО գործակալության լրագրողի հարցերին, կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը ձեռնտու կլիներ բոլորին: Գրում է Rusarminfo.ru.-ն: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են թուրքերն այդպես կենտրոնացել այդ հարցի վրա: Նրանք կարող էին վաղուց արդեն մեղմել իրենց դիրքորոշումը, առավել ևս այն դեպքում, երբ դժվար է հերքել Օսմանյան կայրսրությունում քրիստոնյաների և նախևառաջ հայերի սպանությունը: Եթե Անկարան շարժվեր դիրքորոշումը մեղմելու ուղղությամբ, ապա վաղուց հարաբերությունները կսկսեին կարգավորվել Հայաստանի հետ, և դա բոլորի համար ձեռնտու կլիներ: Հայաստանը` թուրքական երկաթուղիներով Եվրոպայի հետ ուղիղ կապ է: Այսինքն դա ձեռնտու է կոմերցիոն տեսանկյունից», — հայտարարել է Ժիրինովսկին: Քաղաքական գործչի խոսքով` երկու ժողովուրդների հաշտեցման հարցում պետք է աստիճանաբար շարժվել և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին կնախորդեն մի շարք այլ նախաձեռնություններ:
Ժիրինովսկին մեկնաբանել է նաև Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Վաշինգթոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը: «ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են գրեթե բոլոր նահանգները, բազմիցս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում նաև ԱՄՆ-ի նախագահները աջակցություն հայտնել են հայերին այդ հարցում: Դաշնային մակարդակով ճանաչելու բացակայությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է Մերձավոր Արևելքում, և ամերիկացիները չեն ցանկանում միջամտել Անկարայի համար այդ զգայուն հարցին: Այլ կերպ ասած` նման ճանաչումը դե ֆակտո տեղի ունեցել է, սակայն դե-յուրե ամերիկացիները հաշվարկում են իրենց շահերը», — հայտարարել է Ժիրինովսկին:
Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Շատ հայտնիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Նրանց է միացել «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան։ Իր Facebook-յան էջում դերասանը հայերենով գրել է.
«1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։
Հիշենենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Ռոհիտ Խուրանան ասել էր.
«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը պատմությունից է գալիս: Մեր երկու ազգերը միշտ էլ բարեկամներ են եղել: Այս փաստն, իհարկե, ինձ միշտ հայտնի էր, բայց այն, որ ես այդքան ճանաչված եմ Հայաստանում, չգիտեի…Ես այնքան շնորհակալ եմ բոլորից: Այո, Հայաստանում ունեմ ընկերներ: Նույնիսկ PR մենեջեր ունեմ այդտեղ, որի հետ ծրագիր ենք քննարկում Հայաստանում աշխատելու վերաբերյալ: Այնպես որ` միգուցե ինձ այստեղի նախագծերում էլ տեսնեք»:
Քուվեյթի հայ համայնքի սկաուտները Քուվեյթյան անապատում ֆլեշ մոբ են անցկացրել՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
Նրանք կառուցել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կրկնօրինակը՝ տարածության մեջ տեղաշարժվելով ու դիրքավորվելով:
Քուվեյթը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:
https://www.youtube.com/watch?time_continue=27&v=t28z9CKqHZk
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կնվազի 6-8, ապրիլի 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացուն Կոլումբիայում հաջողվել է փախչել իրեն պատանդ պահող զինյալներից՝ զինաթափելով նրանցից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Այդ մասին, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը:
Ապստամբները տղամարդուն, որին ներկայացնում են որպես Արսեն Լևոնի Ոսկանյա(ն), տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Ըստ զինյալների՝ Ոսկանյանը նույնպես վիրավորվել է, և հայտնի չէ, թե որտեղ է նա այժմ:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
Թեև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը ELN-ին կոչ է արել վերջ տալ փրկագին կորզելու համար առևանգումներին, նա խմբավորման հետ խաղաղ բանակցությունների առաջին փուլը սկսել է փետրվարին, իսկ ապրիլի 6-ին ականազերծման պիլոտային նախագիծ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել, նշում է France-Presse-ը:
«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո:
Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։
Պատարագին, որը մատուցել է արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկա են գտնվել մոտ հարյուր հայ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.