23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հնազանդվեցե՛ք Աստծուն և դիմադրե՛ք չարախոսին՝ Սատանային, և նա հեռու կփախչի ձեզնից։ Մոտեցե՛ք Աստծուն, և Աստված ի՛նքը կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, լվացե՛ք ձեր ձեռքերից չար գործերի կեղտը. իսկ դուք, երկմի՛տ մարդիկ, հստակեցրե՛ք ձեր մտքերը։ Խոնարհեցրե՛ք ձեզ Տիրոջ առաջ, և նա կբարձրացնի ձեզ։
Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց։ Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը։ Իսկ եթե Օրենքն ես դատում, նշանակում է, թե Օրենքը գործադրողը չես, այլ նրա դատավորը։ Միակ Օրենսդիրն ու Դատավորը, որ իշխանություն ունի փրկելու կամ կորստյան մատնելու, Աստված է։ Դու ո՞վ ես, որ դատում ես քո ընկերոջը։
Լսեցե՛ք ինձ նաև դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտուր կանենք և կշահենք»։ Մի՞թե գիտեք, թե վաղն ի՛նչ եք լինելու։ Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում։ Փոխանակ ասելու՝ «Եթե Տերը կամենա, կապրենք և կանենք այսինչ կամ այնինչ բանը», հոխորտում եք ամբարտավան կերպով։ Բայց այդպես հոխորտալը սխալ է։
Հետևաբար, ով որ գիտի ճիշտը և չի անում այն, մեղք է գործում։
(Հակոբոս առաքյալի նամակը 4:7-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագրում կատարվել է խայտառակ փոփոխություն, որի մասին պատշաճ չի իրազեկվում։
Ստորև ներկայացված են հին և նոր համաձայնեցված հայտարարագրի կետերը, որը սահմանված է օրենքով և համարվում է իրավաբանական փաստաթուղթ, որի կետերին պետք է ենթարկվեն թե՛ վարորդները և թե՛ ապահովագրական կազմակերպությունները։ Իսկ նոր պայմանագրում կատարված փոփոխությունը շատ վարորդների համար դեռ գլխացավանք կդառնա, եթե այն փոփոխության չենթարկվի։
Հիմա ավելի մանրամասն ներկայացնեմ վտանգավոր փոփոխությունը։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պայմանագրի 2-րդ կետի «բ» ենթակետում, նախկինում գործող 200.000 ՀՀ դրամ թիվը, ճարպիկ նախաձեռնությամբ վերածվել է 0 (զրո) ՀՀ դրամի, որն իր հերթին ասում է, որ եթե համաձայնագիրը լրացվել է ապահովագրական ընկերության համաձայնությամբ, ապա ապահովագրական ընկերությունը իրավունք չունի ձեզ փոխհատուցել 0 դրամից ավել գումար, անկախ վնասի չափից։
Հին տարբերակ՝
Նոր տարբերակ՝
Փորձեցի ճշտել ԱՊՊԱ ընկերություններից` ի՞նչ ծուղակ է սա, և ինչպե՞ս է իրավաբանորեն պարզաբանվում «համաձայնություն» բառը։ Ինձ պատասխանեցին, որ կետի հեղինակը իրենք չեն, այլ «Հայաստանի ապահովագրողների բյուրոն», և հայավարի սկսեցին հանգստացնել, որ իրենք այդ կետը չեն կիրառում, և իմ պնդմանը, որ իրավաբանական փաստաթղթում չի լինում «չենք կիրառում» արտահայտություն, և որ դա նույնքան հավասարազոր կետ է, որքան մնացած կետերը, ինձ հղում արեցին դեպի «Հայաստանի ապահովագրողների բյուրո»։
«Հայաստանի ապահովագրողների բյուրոյի» կայքից ինձ համար պարզեցի, որ ղեկավար կազմի զգալի մասը հենց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ են։ Ինչևէ, զանգեցի և փորձեցի ճշտել այդ չարաբաստիկ կետի առկայության, փոփոխության պատճառը։
«Հայաստանի ապահովագրողների բյուրոյից» ինձ պատասխանեցին, որ այդ կետի հեղինակը կառավարությունն է, որ պետք է հանվեր, բայց, չգիտեն ինչ պատճառով, որոշվել է թողնել։ Եվ նորից հայավարի սկսեցին համոզել, որ պրակտիկայում ապահովագրական կազմակերպություններն այդ կետը չեն կիրառում։ Իսկ իմ այն դիտարկմանը, որ եթե այդ կետը չպետք է կիրառվի, ապա հանեք, ինձ ցույց տվեցին ցրելու ամենալավ ճանապարհը՝ գրավոր դիմում/բողոք գրեք։
Հարգելի՛ վարորդներ, իրազեկվա՛ծ եղեք այդ կետի մասին և հիշեք, որ ո՛չ ապահովագրական, ո՛չ բյուրոյի և ո՛չ էլ նրանց իրավաբան աշխատակիցների մեկնաբանությունը չի կարող բեկել օրենքով նախատեսված՝ պայմանագրով կնքված կետը:
Բաց նամակ—դիմում՝
Խնդրում ենք (նաև պահանջում) համապատասխան մարմիններին՝ կառավարությանը և «Հայաստանի ապահովագրողների բյուրոյին»` վերանայել այդ կետը` կա՛մ հանելով, կա՛մ եթե վստահեցնելու եք, որ չար նպատակ չկա և այն սիմվոլիկ թիվ է, ապա 0 թիվը դարձրեք 1.000.000 ՀՀ դրամ։
Հանրապետության տարածքում`
26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.60C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.20C
Զինված ուժերի սպաների, ենթասպաների և պայմանագրային հիմուքներով ծառայության մեջ գտնվող շարքային կազմից ովքեր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով.
Հարցին պատասխանում է Նորիկյան և գործընկներ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
ՀՀ Կառավարության 2000 թ. Թիվ 778 որոշման 13.1 կետի համաձայն՝ Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին «տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով:
Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա:
Դիմումին կից ներկայացվում են օգնության համար հանդիսացած հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը:
ԱՌԱՎՈՏ/ Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում: Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երևի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»: Ինչևէ, ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, այս հարցերի շուրջ զրուցեցինք նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ: Ի դեպ, պաշտպանը ևս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը։
շարունակությունը՝ կայքում
Երեկ առիթ եղավ դիտելու Հայոց ցեղասպանության մասին պատմող ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմը: Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության ֆիլմը կարելի է հաջողված համարել: Չնայած դրան, այն ֆիլմ էր Հայոց ցեղասպանության մասին, Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» կամ Վերնոյի «Մայրիկը» ֆիլմերի շարքից նմանատիպ սյուժեով:
Ֆիլմը նոր ասելիք չուներ, սակայն շուրջն առաջացած աղմուկով, համաշխարհային մամուլում եղած արձագանքներով, որտեղ շրջանառվում և դեռ շրջանառվելու է ցեղասպանություն եզրույթը, Հայ Դատից քիչ թե շատ տեղյակ միջավայրում քննարկումներով, կարելի է նշել, որ այն հասել է իր նպատակին:
«Խոստումի» աշխարհահռչակ՝ ՕՍԿԱՐ-ի արժանացած ռեժիսոր Թերրի Ջորջն իր աշխատանքի մասին խոսելիս նշել է, որ ֆիլմը ստեղծվել է Քըրք Քըրքորյանի միջոցներով և ի կատար է ածվել նրա երազանքը:
Ի տարբերություն « Մայրիկի», այստեղ զգացվում էր, որ սցենարի հեղինակներ Թերի Ջորջն ու Ռոբին Սվիքորդը հայկական իրականության հետ կապ չունեցող, օտար մշակույթի մարդիկ են:
Ֆիլմը պատմություն է պատերազմող Թուրքիայի մասին, որտեղ նոր- նոր էր սկսվում հայերի բանակ զորակոչը, որին հաջորդում են հայկական գյուղերը բնաջնջելու երկրի կառավարության որոշումն ի կատար ածելու դեպքերը:
Դրան ականատես ամերիկացի ֆոտոլրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) և հայ աղջկա՝ Փարիզում սովորած նկարչուհի և պարուսույց Աննայի (Շառլոտ լը Բոն) հետ ծանոթանում է Կոստանդնուպոլիս՝ բժշկական ակադեմիա սովորելու մեկնած Միքայելը (Օսկար Այզեք): Այստեղ սիրային եռանկյունու հենքում տեղի է ունենում ֆիլմի դրաման. Միքայելը Պոլիս մեկնելուց առաջ նշանվում է իր համագյուղացի Մարալի հետ, և նրա օժիտ՝ 400 ոսկին հետը տանում բժշկական կրթություն ստանալու համար: Սա նրան պարտավորեցնում է հետ վերադառնալ հայրենի տուն՝ տեր կանգնելու իր նշանածին տված ամուսնության խոստմանը:
Պոլսում հորեղբոր տանը հանդիպելով պարուսույց Աննային , երիտասարդը սիրահարվում է: Փոխադարձ սեր է ծնվում ամերիկացի լրագրողի հետ ապրող Աննայի և ֆիլմի հերոսի միջև, նրանց սերը փորձություններ է կրում, այս ֆոնին առանձնանում է Միքայելի համակերպվելը իրավիճակին, որը թուլացնում է կերպարը, միևնույն ժամանակ ընդգծում իրականությունը՝ իրադարձություններին գերի հայ մարդու անճարությունը:
Նա փախչելով թուրքերից հասնում է հայրական տուն, որտեղ ամուսնանում է նշանածի՝ Մարալի հետ և փորձում գյուղում ապրել՝ համակերպվելով Աննային կորցնելու հետ: Այստեղ ֆիլմը թուլանում է: Միքայելը չի գալիս իր խոստման հետևից, նրան պատահականությունն է հետ վերադարձնում:
Ինչպես այս թեմայով բոլոր ֆիլմերում, այստեղ ևս կարմիր թելի պես անցնում է թուրք բարեկամի կերպարը. Կոստանդնուպոլսում Միքայելի ուսանողական ընկերը բարի թուրք է լինում, որը նրան մի քանի անգամ փրկում է դժվարին իրավիճակներում. պատերազմի ժամանակ ազատում թուրքական բանակի զորակոչից, ինչի համար հայրը Էմրիին բանակ է ուղարկում՝ մաքրելու ընտանիքի պատիվը: Մի քանի դրվագում ևս նա օգնում է հայերին, ինչի համար էլ գնդակահարվում է:
Այստեղ ամերիկացի՝ «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քրիս Մայերսի կերպարով (որն ըստ իս՝ ֆիլմի ամենադրական կերպարն էր), ընդհանրացվել է պատերազմական տարիներին ցեղասպանության ենթարկված հայերին օգնության եկած բոլոր օտարերկրացիների գործունեությունը: Չնայած սիրած կինը՝ Աննան, սիրահարվում է Միքայելին, սակայն Քրիսը չի դադարում օգնել հայերին, ու մինչև վերջ մնում է նրանց կողքին:
Ֆիլմում Մուսա լեռան ինքնապաշտպանությունից մի հատված է ներկայացված. այդ տեսարանը բավականին հաջողված է։ Հուզիչ է ֆրանսիական նավերով հայրենի եզերքից հեռացող, վերջին ճիգերը գործադրող հայերի փրկությունը:
Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ֆիլմն ունի գլխավոր ասելիք, որը շատ կարևոր է՝ չպետք է գլուխ խոնհարել, ցանկացած պայքարում ավելի լավ է մեռնել արժանավայել, իսկ պայքրողներին կյանքը վարձատրում է, վկան՝ փրկվածները:
Ռուզան Ավոյան
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, տապալվել է ամերիկյան կինովարձույթում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը, առաջին վարձութային հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 4.1 միլիոն դոլար, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր:
Ֆիլմի պրոդյուսերները իրենց հերթին նշել են, որ ֆիլմը հաղթել է, քանի որ նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար վաստակելը:
Variety.com կայքը, անդրադառնալով ֆիլմին, իր հերթին հաղորդում է, որ «Խոստումը» հազիվ է տեղ գտել հանգստյան օրերին ԱՄՆ կինովարձույթի լավագույն տասնյակում՝ չնայած սոցիալական ցանցերում կազմակերպված լայնածավալ քարոզարշավին:
«Պարզ էր, որ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ ազդելու է ֆիլմի վրա: Ամենատարբեր ստուդիաներից մեզ ասել են, որ կարևոր չի՝ ֆիլմն ինչքան լավը կլինի, մի շարք ընկերություններ չեն վարձակալի այն: Կարծում եմ, որ սա ամոթալի է, բայց մենք գործ ունենք այս իրականության հետ»,-ավելի վաղ ասել էր ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:
Ո՞վ կարող էր նման բան ենթադրել, բայց նախկին թշնամիներ Ֆիլիպ Կիրկորովն ու Թիմաթին հաշտվել են եւ միասին ձայնագրել «Վերջին գարուն» երգը, ինչպես նաեւ Youtube-ի TimatiOfficial ալիքում ներկայացրել տեսահոլովակը:
«Վատ խաղաղությունը բարի կռվից լավ է. Ցիցերոնի ժամանակներից այս իմաստությունը չի կորցնում արդիականությունը: Հատկապես, երբ մոտենում ես այնպիսի սահմանագծի, ինչպիսին 50-ամյա հոբելյանն է: Ժամանակն է հետ նայել, ներել անցյալի վիրավորանքը եւ առաջ շարժվել: Լավ է, որ երեկվա թշնամին ոչ միայն ընկեր, այլ ստեղծագործական գործընկեր է դառնում»,- իրենց ստեղծագործական միությունը մեկնաբանել է Կիրկորովը:
«Եթե յոթ տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ես Ֆիլիպ Կիրկորովի հետ երգ կձայնագրեմ, կհռհռայի: Այսօր ես ներկայացնում եմ համատեղ՝ «Վերջին գարուն» երգն ու տեսահոլովակը, ու չեմ թաքցնի. ես չգիտեմ ոչ մի այլ արտիստի, ով ավելի լավ կերգեր կրկներգը: Ամեն ինչ այստեղ պարզ է. երկու կայացած, հասուն մարդիկ, ակնհայտ ոչ պարզ փոխհարաբերությունների պատմությամբ, ստեղծագործական մասը համարեցին այսօր ավելի կարեւոր, քան ժամկետանց վիրավորանքներն ու պահանջները: Երեկ մայրս ասաց. «Ինչպես պարզվեց, դա երկար ճանապարհ է՝ պատանեկան մաքսիմալիզմից մինչեւ իմաստուն քայլեր, որոնք ստեղծագործ բնույթ ունեն»: Չեմ կարող չհամաձայնվել: Մեր երաժշտական-արտիստական միջավայրում, որտեղ բոլորը գործանականում միմյանց ատում են, բավական դժվար է նախադեպ ստեղծել: Այնպես որ, այսօր հենց այդ օրն է»,- իր հերթին գրել է Թիմաթին իր Instagram-ում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայն 2018 թվականի բյուջեի վերաբերյալ ներքին փաստաթղթի և որոշ աղբյուրների, պատրաստվում է կտրուկ կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը, և այլ երկրներին օգնության համակարգման համար պատասխանատու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն, միացնել Պետքարտուղարությանը: Այդ մասին հայտնում է Foreign Policy-ն, որի տրամադրության տակ է հայտնվել Պետքարտուղարության բյուջեի փաստաթղթի 15 էջանոց մանրամասն տեքստը:
Նշվում է, որ վարչակազմը մարտին ներկայացված բյուջեի առաջարկում խոստանում էր կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը մեկ երրորդով, բայց քիչ մանրամասներ էր պարունակում: Համաձայն նոր փաստաթղթի՝ զարգացման համար տրամադրվող գումարները վերաուղղվելու են ազգային անվտանգության խնդիրների հետ սերտորեն կապված ծրագրին:
Փաստաթուղթը մանրամասնում է, թե ինչպես է օտարերկրյա օգնության՝ Թրամփի վարչակազմի ծրագրած կրճատումը տեղի ունենալու 2018 ֆինանսական տարում:
Մասնավորապես, բյուջետային առաջարկի համաձայն, ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը 77,3 տոկոսով: Նախնական ծրագրում նախատեսվում էր 17,633 միլիոն դոլարի օգնություն, իսկ նոր նախագիծը նախատեսում է ֆինանսավորման կրճատում մինչև 4 միլիոն դոլար: Փաստաթղթի համաձայն՝ 100 տոկոսով կրճատվում է Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, մինչդեռ Վրաստանին տրամադրվող օգնությունը կրճատվում է 41,1 տոկոսով՝ նախատեսված 47,512 միլիոն դոլարից մինչև 28 միլիոն դոլար:
Ինչպես գրում է կայքը, կրճատումների մի մասն ուղղված է երկրներին, որոնք համարվել են ռազմավարական կարևորության երկրներ: Օրինակ՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որն օգտագործվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումները խրախուսելու համար, կրճատվելու է 68,8 տոկոսով: Կիևին ի սկզբանե նախատեսվող 570 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը կրճատվել է մինչև 177 միլիոն:
USAID-ի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ գործակալությունը սպասում է, որ բյուջեի առաջարկը կստիպի փակել 30-35 դաշտային առաքելություն և կրճատել տարածաշրջանայիան բյուրոները 65 տոկոսով: USAID-ն այժմ գործում է մոտ 100 երկրում:
Բացի առաքելությունների փակվելուց՝ թիրախում է նաև օտար երկրներում առողջական ոլորտի ֆինանսավորումը. կրճատումներ են նախատեսվում 41 երկրներում:
Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Այս որոշման մասին արդեն իսկ տեղեկացվում են անհարմար իրավիճակում հայտնված աշխատակիցները: Որպես հիմնավորում նշում են, թե Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի բնակիչները պետք է լավ ապրեն:
Նշենք, որ Երևան քաղաքում տեղակայված է թվով 18 «Երևան Սիթի» սուպերմարկետ, որոնցից յուրաքանչյուրում մի քանի հերթափոխով աշխատում են մի քանի տասնյակ քաղաքացիներ:
«Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ից, որը փոխարինում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, որևէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ «Ալեքս Գրիգ»-ի հեռախոսահամարներին կատարած մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ «Ալեքս հոլդինգ»-ից որևէ կոնտակտային հեռախոսահամար բաց աղբյուրներում չկա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանը ստացել էր 42 հազար 472 քվե: Հանրապետության ողջ տարածքում Սամվել Ալեքսանյանն իր ստացած ձայներով զիջում է միայն ՀՀԿ-ի թեկնածուներ Կարեն Կարապետյանին և Արամայիս Գրիգորյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.