23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

https://www.youtube.com/watch?v=k9NJ3QxZtLw
Եվրոպական որոշ ԶԼՄ-ների տվյալներով ԵԽԽՎ նախագահ,հայտնի կաշառակեր և ադրբեջանական լոբբիստ Պեդրո Ագրամունտը կհեռանա ԵԽԽՎ նախագահի պաշտոնից,բայց մի նախայամանով…Անցկացնելով խորհրդակցություններ ԵԽԽՎ-ում ներկա 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Ագրամունտը հասկացել է,որ վերջնականապես պախարակվել է և անիմաստ է կառչել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից…Սակայն Ագրամունտը հայտնել է,որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից կհրաժարվի ապրիլի 27-ից հետո,երբ ԵԽԽՎ Պլենար նիստին կմասնակցի Իսպանիայի թագավոր Ֆիլիպպ VI…ԵԽԽՎ-ում ներկա քաղաքական ուժերը համաձայնել են կատարել Ագրամունտի “վերջին ցանկությունը”…Սակայն քաղաքական ուժերը Ագրամունտին հասկացրել են,որ նա ոչ չորեքշաբթի,ոչ էլ հինգշաբթի չմտնի նիստերի դահլիճ,իսկ ամսի 27-ին այնտեղ գա միայն Իսպանիայի թագավորի հետ..
Մասնակցելով Ֆիլիպպ VI հետ նիստին,նա թագավորին կճանապարհի հայրենիք,իսկ նիստի փակումից հետո պաշտոնապես կգրի հրաժարականի մասին դիմումը…Բայց դեռ մեկ ամիս նա կմնա ԵԽԽՎ նախագահի պաշտոնում,երբ իր դիմումով կներկայանա մայիսի 29-ին Պրահայում կայանալիք նախագահական կոմիտեի և ԵԽԽՎ Բյուրոյի հանդիպմանը…
Ագրամունտը ստացավ իր արժանի պատիժը… Ադրբեջանցիների կողմից գնված այս անպատկառի վերջը բավական տխուր էր և դաժան…ԵԽԽՎ 68-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է,երբ ԵԽԽՎ նախագահին տարրական դուրս են շպրտում պաշտոնից…
Համոզված եմ,որ դեռ երեկ իր հրաժարականի մասին խոսել չցանկացող Ագրամունտին հասկացրել են,որ եթե շարունակի ընդդիմանալ,ապա միամիտ տեղը կբացահայտնել նրա և Ալիևի վարչակաչգի նավթախավիարային կապերը ևս…
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։ Բոլոր հեռուստաալիքներն իրենց ծրագրերը սկսում են նրա որոնողական աշխատանքների մասին ռեպորտաժներով, ներկայացնում մանրամասներ և փորձում հասկանալ, թե ինչպես է մոսկվայաբնակ տաքսիստը դարձել կոլումբիացի գերի, հաղորդում է ՆՏՎ հեռուստաընկերությունը։
Արսենը եկել էր Կոլումբիա դեռ աշնանը և միանգամից ուղևորվել ջունգլիներ, որտեղ շատ են թունավոր օձերն ու վտանգավոր գիշատիչները։ Այնտեղ գրեթե չկան ճանապարհներ, շատ են սակավաբնակ վայրերը, որտեղ արդեն 50 տարի է` գործում են ապստամբական բանակի մարտիկները։ Ռուսաստանի հյուպատոսությունում զարմանում են` նշելով` արդյոք տղամարդը գիտակցու՞մ էր, որ իր ճամփորդությունը չափազանց ռիսկային է, նշում է հրատարակությունը։
Պարզվում է, որ ջունգլիներում Ոսկանյանը զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնք պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Եվրոպա։ Սակայն արդյունքում հայտնվում է ծուղակում։ Պարտիզանական ջոկատի մարտիկները նրան գերի են վերցնում։ Դիվանագետներն ու Կարմիր Խաչի առաքելությունը շուրջ կես տարի պայմանավորվում էին պատանդի ազատ արձակման հարցի շուրջ։ Եվ վերջին պահին ամեն ինչ ձախողվում է։
Ապստամբները պատրաստվում էին պատանդին հանձնել իշխանություններին, այդ մասին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն պատանդը հարձակվում է ապստամբների վրա, վիրավորում հինգ մարդու և դիմում փախուստի։ Նշվում է, որ նա ևս վիրավորվել է
Երեկ տեղեկություն ստացանք, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը նոր գլխավոր խորհրդական է նշանակել, այս մասին բավականին ուշագրավ մանրամասներ է հաղորդում lragir.am-ում։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակել է գլխավոր խորհրդական: Սոնա Ղարիբյանը ավարտել է ճարտարագիտական համալսարանը, այսինքն ունի տեխնիկական կրթություն եւ մասնագիtությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է, բայց ունի հետաքրքիր աշխատանքային կենսագրություն: Ղարիբյանը երեք տարի եղել է բանկերի ասոցիացիայի գլխավոր հաշվապահ, հետո 10 տարի եղել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ, 2008-2014 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, իսկ 2015 թվականի փետրվարից նշանակվել է Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ:
Պակաս հետաքրքիր չէ մի փոքր դրվագ ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության գործունեությունից: Դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հենց այդ տեսչությունն էր բացահայտել, որ գյուղացիական տնտեսություններին հատկացվող դոտացիոն դիզվառելիքի զգալի մասը Արարատի մարզում բաժին էր հասել Հովիկ Ավբրահամյանի բարեկամներին: Հովիկ Աբրահամյանը հետագայում արդարացել էր, թե իր բարեկամներն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ իրենց էլ հասնում էր այդ վառելիքից, ու քանի որ խոշոր հողատերեր են՝ ստացել են խոշոր ծավալ:
Ընդ որում, այդ պատմությունն այն շրջանում էր, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ն ու ՎՊ այդ ժամանակ նախագահ Իշխան Զաքարյանն ակնհայտ լայնածավալ գրոհ էին սկսել Տիգրան Սարգսյանի դեմ՝ տատանելով իշխանությունն ընդհանրապես, ինչը Սերժ Սարգսյանը ստիպված էր ընդհատել Իշխան Զաքարյանին սպառնալով, թե գերազանցում է լիազորությունը եւ կարող է հայտնվել ՀՔԾ ուշադրության կենտրոնում:
Դա իբրեւ դրվագ, հաշվի առնելով նաեւ, որ Սոնա Ղարիբյանը 2015 թվականին նշանակվել է ՎՊ խորհրդի անդամ:
Այդպիսով, պաշտպանության նախարարի Գլխավոր խորհրդական է նշանակվում անձ, որն ունի ֆինանսական վերահսկողության ոլորտում գործունեության ավելի քան մեկուկես տասնամյակի հարուստ փորձ եւ այդ փորձը կուտակել է պետական տարբեր կառույցներում ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
Աներկբա է, որ Սոնա Ղարիբյանի գլխավոր խնդիրը լինելու է պաշտպանական գերատեսչության ֆինանսական հոսքերը Վիգեն Սարգսյանի համար լիարժեք վերահսկելի պահելը, հնարավոր ռիսկերը նրա համար բացահայտելը:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սոնա Ղարիբյանը կարեւոր դերակատարում ունեցած լինելով Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, ՎՊ իրականացրած ֆինանսական վերահսկողության գործառույթներում, անկասկած չափազանց լավ պատկերացում ունի Հայաստանում ֆինանսական համակարգի շրջանառությունից, տարբեր մեխանիզմներից, նրբերանգներից:
Այդ իմաստով, Վիգեն Սարգսյանի Գլխավոր խորհրդականի պաշտոնում հայտնվում է մարդ, որը կարող է տիրապետել պետական կառավարման արյունատար համակարգին՝ ֆինանսների շարժին:
Իսկ դա, հատկապես կապիտալի եւ իշխանության սերտաճածության պայմաններում, քաղաքական իշխանության առանցքային անհրաժեշտություն ունեցող տարր է: Վիգեն Սարգսյանը փաստորեն օժտվում է այդ տարրով:
Ինչի՞ համար է դա նրան պետք: Պետք կարող է լինել իհարկե տարբեր բաների համար՝ սկսած Ազգ-բանակ առաջ քաշած հայեցակարգի ներդրման գործում արդյունավետությունից, մինչեւ ներիշխանական հարաբերություններում նոր ստատուս-քվոյի հաստատման կոշտ պայքարում մրցունակության ապահովում: Հատկապես հաշվի առնելով, որ Վիգեն Սարգսյանը հավակնում է լինել այդ պայքարում հիմնական դերակատարներից մեկը, առնվազն Սերժ Սարգսյանի պատկերացումների մասշտաբով:
Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Նպաստը նշանակում է ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Նպաստի այս տեսակը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կատարած անձին և միայն մեկ կարևոր փաստաթղթի՝ մահվան վկայականի առկայության դեպքում:
Որ անձանց մահվան դեպքում նշանակվում մահվան նպաստ…
- կենսաթոշակառուի մահվան դեպքում
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, երբ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է
- հաշմանդամ ճանաչված այն անձին, ով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից ճանաչվել է հաշմանդամ, բայց նպաստը ստանալու համար չի դիմել և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամիսների ընթացքում
- ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի մահվան դեպքում:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Իհարկե, նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև հուղարկավորությունը կատարված լինի այստեղ:
Ի՞նչ ժամկետներում է դիմում ներկայացնել ՍԱՊԾ
Հուղարկավորություն կատարած անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ԱՍՀՆ Սոցիալական ապահովության ցանկացած տարածքային կենտրոն կարող է ներկայացնել անձի մահվանից հետո մինչև 6 ամսվա ընթացքում: 6 ամիսը բաց թողնելու դեպքոււմ ՍԱՊԾ-ն մերժում է հուղարկավորությունը կատարած անձի դիմումը և այլևս պարտավորություն չի ունենում փոխհատուցել մահվան ծախսերի համար նախատեսված միանվագ նպաստը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
եթե նպաստը չի վճարվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով, ապա այն վճարվում է առանց 6-ամսյա ժամկետի սահմանափակման:
Նշենք, որ 2016-ի կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը պետք է վճարվեր նաև անկանխիկ եղանակով՝ դիմումն ու համապատասխան փաստաթղթրը ներկայացնելուց հետո 5 աշխատաքային օրվա ընթացքում: Միանվագ գւոմարը կարող են ստանալ նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած ցանկացած բանկից: Թաղման նպաստը արդեն վճարվում է և անկանխիկ և կանխիկ եղանակով` նշանակելու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:
Ներկայացվող Փաստաթղթեր…
Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝
- դիմումը
- անձը հաստատող փաստաթուղթ
- սոցիալական ապահովության քարտ
- մահվան վկայականը և դրա պատճենը
- Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաuտաթղթերից, ներկայացվում է նաև բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո մոտ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է, գրում է «Հայկական ժամանակը»։
Այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը տեղեկացրել էր, որ «ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»:
Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսին կայացված դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը: Վ. Քոչարյանի խոսքով՝ Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:
Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ է համարել խոսելը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
Մենք ուսումնասիրեցինք համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլև որոշ դեպքերում ավելի ցածր են Սուքիասյանի նշած 20 ցենտից:
Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսները ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից:
Երևանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ և գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիևում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 հրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիևի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երևանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է):
Երևանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարսուստ Մոսկվայի բնակիչները օգտվում են տրոնսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսական 60 անգամ երթևեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղևորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ):
Իսկ ահա Բաքվի հասարակական տրանսպորտի սակագինը մոտ 2 անգամ ավելի էժան է Երևանից՝ 0,2 մանաթ (55 դրամ կամ 11 ցենտ): Համարյա նույնքան են նաև Կիշենյովի բնակիչները վճարում ավտոբուսով երթևեկելու համար՝ 3 լեյ (70 դրամ կամ 14 ցենտ):
Այսպիսով, ի հեճուկս Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի պնդումների, Երևանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Ավելին, թվարկված քաղաքներում, մեղմ ասած, շատ դժվար է գտնել քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների մեջ խցկված քաղաքացիների:
Աղբյուրը՝ sut.am
Ապրիլյան պատերազմում հայկական կողմից զոհերի թիվն ավելի մեծ է եղել, քան ներկայացնում է Պաշտպանության նախարարությունը։ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ 168 մահացածների պաշտոնապես ներկայացված ցանկը ոչ լիարժեք է։
Արթուր Սաքունցն ասում է. «Որոշակի հարցումների արդյունքում ունենք անուն-ազգանուններ, որոնք որևէիցե տեղ չեն հիշատակվել։ Այսինքն՝ 168-ի մեջ հիշատակված անուն-ազգանունները և մեր ունեցած պաշտոնական տվյալներում նշված քրեական գործերով անուն-ազգանունների միջև կա տարբերություն»։
Իրավապաշտպան կառույցի տվյալը պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել՝ հորդորելով ներկայացնել անուն-ազգանուններ։ Իսկ ՀՔԱՎ-ը խոստանում է առաջիկայում խոսել կոնկրետ փաստերով։
Ապրիլյան պատերազմում բանակում ի հայտ եկած թերություններն իրավակական գնահատականի չեն արժանացել։ Արձանագրում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իրավապաշտպան կառույցի հաղորդմամբ՝ ոչ բավարար է գործել բժշկական սպասարկումը, ինչը դուրս է մնացել իրավապահների տեսադաշտից։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ առնվազն երեք հոգի մահացել է ոչ թե մարտական գործողության ընթացքում, այլ ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրության հետևանքով։ Սրանցով գոնե պետք է քրեական հետապնդում իրականացվեր և պարզաբանվեր»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում այսօր էլ օրակարգային է և կենսական։ Քառօրյայից հետո ՀՔԱՎ-ը զոհերի ընտանիքներ այցելություններով է պարզել՝ 61-ից միայն 4-ն ունի սոցիալական բավարար վիճակ։ Արթուր Սաքունցը վստահ է՝ պաշտոնյաների երեխաները չեն հայտնվում դիրքերում։ Նա դիմում է Պաշտպանության նախարարին՝ հակառակն ապացուցող թվեր ներկայացնելու կոչով.
«Հիմա եմ ես ասում, պարոն Պաշտպանության նախարար, ներկայացրեք այս պահին առաջնագծում քանի պաշտոնատար ընտանիքի երեխա է ծառայում, ասում են՝ ծառայում են, ծառայում են, բայց կարող է՝ զորամասերում ծառայում են տմբուշկի մոտ կամ Պաշտպանության նախարարությունում»։
Անցած նոյեմբերին իրավապաշտպանը հայտարարեց՝ անորակ վառելիքի և անսարք զինտեխնիկայի պատճառով զոհերն ավելի շատ են եղել։ Պաշտպանական գերատեսչությունը հերքել էր ասվածը, բայց վերջերս այդ փաստն ընդունեց նաև վարչապետ Կարապետյանը։ Անգամ դրանից հետո քրեական գործ չի հարուցվել՝ ուսումնասիրությւոն կատարելու համար։
Արթուր Սաքունցն ասում է. «Մարդկային զոհեր են եղել, խնդիրն այն չի, որ զուտ վառելիքն անորակ է եղել, ֆլեշի Բարսեղն առել ինչ-որ բան է խառնել։ Այդ վատ վառելիքի, զինտեխնիկայի չաշխատելու պատճառով մարդկային զոհեր են եղել։ Արձանագրենք, որ վառելիքի հետ կապված խնդիրները առկա են եղել, դա հիմնավոր է, և արձանագրում ենք, որ այդ ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»։
Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար:
Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարևորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:
Հետևաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլևս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից:
Այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ և արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին և Մայք Սարյանի նման անհատներ Կալիֆորնիայից, որոնք կապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:
Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու և որևէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը և այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին»:
Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար և հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս…
Այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ և նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, և ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից: Նախկինում ես այն դիրքրոշումն ունեի, որ եթե ԱՄՆ նախագահը չի կարող ճանաչել ցեղասպանությունը, ապա նա չպետք է վիրավորի հայ զոհերի հիշատակը և ամերիկահայերի ինտելեկտը, այն հիշատակելով որպես «ողբերգություն» և «վայրագություններ»: Երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերին հարցրեցինն Սպիտակ տան ապրիլ քսանչորսյա ուղերձում ցեղասպանություն եզրի բացակայության մասին, նա ցինիկաբար պատասխանեց, որ «դա համահունչ է այն լեզվին, որը կրկին ու կրկին կիրառվել է [նախկին նախագահների կողմից]»: Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար… Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել և շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները… Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին…
Ես լիովին համաձայն եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի արձագանքների հետ Թրամփի հայտարարության վերաբերյալ: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն ընտրել է Անկարայի`«բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը` ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է. «Նախագահի ուղերձը չկարողացավ կանգնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այն հակասում է ամերիկյան արժեքներին և ներկայացնում է միևնույն անձնատվությունը թուրքական ավտորիտարիզմի առջև, որը կարժենա շատ ավելի մարդկային կյանքեր»:
Ամերիկայի հայ համայնքի վաղեմի աջակից, կոնգրեսական Ադամ Շիֆը, ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թրամփի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրի բացակայությունը. «Այսօր մենք հերթական հիասթափությունն ունեցանք ևս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թթ. մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, ինչպիսին, որ այն կա: Նախագահ Թրամփը միացավ հանրապետական և դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չէին ցանկանում առճակատման գնալ Թուրքիայի հետ, և հրաժարվելով դա անելուց, նա կրկին ԱՄՆ-ը դարձրեց ժխտողական արշավի մաս: Ի՞նչ բարոյական իրավունքով կարող ենք խոսել ԻԼԻՀ-ի ցեղասպանական արշավի մասին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների Սիրայում և Իրաքում, եթե չենք ցանկանում դատապարտել անցյալ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե նախագահը չի բարձրաձայնում, ապա դա պետք է անի Կոնգրեսը, և ես միանում եմ իմ գործընկերներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»:
Կոնգրեսական Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի ևս մեկ բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 և 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձևերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր և համայնքային ունեցվածքի վերադարձը և բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձևը, և ոչ թե ցեղասպանության ճանաչումը:
Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետևորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016 թվականի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, եւ ճողոպրել է:
Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.