23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Անդրկովկասի կարգավորմանը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին, կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,-ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «մնում են աշխատանքների շարունակման գլխավոր հիմքը»։
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների համագործակցության խորացման օգտին։
«Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերը և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»,-նշել է ՌԴ նախարարը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը պարզաբանել է նաև նախօրեին իր արած «երկար չի մնացել սպասելու» արտահայտությունը՝ նշելով, որ նկատի ուներ «ճշմարտության հաղթանակը»։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը կարճ սպասման մասին խոսել է «Россия-1» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում, որից մի հատված չորեքշաբթի օրը հրապարակել էր լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում։ Խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ «պատերազմի թեժ փուլում» լինելու մասին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, այնուամենայնիվ, պետք է պահպանվեն, քանի որ ԱԳՆ-ն դեռ հույս ունի, որ «ամերիկացիների մոտ կարթնանա բանականությունը» և հավելել էր. «Կտեսնենք, երկար չի մնացել սպասելու»։
«Ես նկատի ունեի, որ ճշմարտությունը, այնուամենայնիվ, կհաղթի: Դրանում կասկած չկա: «Ոչ երկար»-ը կարող է կիրառվել տարբեր ժամանակաշրջանների վրա, պատմական առումով էլ՝ հաստատ»,-ասել է Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեկնաբանելով լրագրողի այն խոսքերը, թե աշխարհն այդ արտահայտությունից հետո ցնցվել էր, նախարարը պատասխանեց. «Հաշվարկը հենց դրա վրա էր, որ ցնցվեր»:
«Հայաստանում իշխանություն չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով վերջերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա նկարագրելով՝ ասաց. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում նստի հայ սահմանապահը, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահը:
Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այս կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի ուղղակի սահմանին՝ գրավելով հայկական և տարածքներ, և հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Երկրի ուղեղ ունեցող ղեկավար լինելու դեպքում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել, թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞լ: Ցավոք սրտի, երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:
«Առաջինը հայկական անցակետն էր, որտեղից մեզ թույլ չտվեցին անցնել, մենք կարողացանք ճեղքել: Դրանից հետո ադրբեջանական նոր պոստ է դրվել բլուրի վրա, որը հսկում է մեր ճանապարհը»,- ասաց զոհվածի մայրը:
Մելիքյանը նշեց, որ իրենք այժմ վերադարձել են Տեղ գյուղ. «Թույլ չտվեցին, որ մենք գնանք Լիսագոր»:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին զոհվածների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ մտադիր էին այնտեղից երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել էին, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ֆրանսիացի պատմաբան և թուրքամետ հետազոտող Մաքսիմ Գաուինը խոսել է Դաշնակցության «տեռորիզմի» մասին, և այդ համատեքստում ակնարկել. «Մենք նույն բանը տեսնում ենք այսօր: Այդ մարդիկ ցանկանում են սպանել Նիկոլ Փաշինյանին: Եվ ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի համար, որը քննարկման ենթակա չէ: Ոչ, այդ մարդիկ չեն ցանկանում խոսել ո՛չ ինքնավարության, ո՛չ էլ Շուշին և Ստեփանակերտը տեսնում են Ադրբեջանի կազմում: Այդ նույն դաշնակները ժամանակին «սպանել» (չակերտները՝ Մ.Պ.-ի) են հայերի, որոնք լոյալ վերաբերմունք են ունեցել Օսմանյան կայսրության նկատմամբ»:
Նույն ժամանակում դաշնակցական տարբեր գործիչների դեմ տարաբնույթ սադրիչ իրավիճակներ են ստեղծվում իշխանությունների կողմից, և իշխող կուսակցության ներկայացուցիչներն ինչ-ինչ մեղադրանքներ են հնչեցնում նրանց հասցեին:
Հիշենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, և թե ինչ ձևով էր ոստիկանությունը տարել Սահակյանին խորհրդարանից, նրան նույնիսկ ձերբակալել էին, հետո ազատ արձակել:
Վերջին դեպքն արձանագրվել է ապրիլի 2-ին, երբ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում իրեն դավաճան անվանելու համար նախ հրահանգել էր բռնել սփյուռքահայ հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանի ձեռքերը, նրան ասել էր` դավաճանը մայրդ է, ապա թքել վերջինիս աչքին։ Սրան նույնիսկ արձագանքել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ «թքել բառը երբ հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս՝ երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է»։
Մեր տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն ունեցող մերձավորարևելյան զարգացումներում զգալի տեղաշարժեր են, որոնք չի կարելի համարել Բաքվի բարբարոսական վարչախմբի օգտին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նախ՝ Իրանը և Սաուդյան Արաբիան և մի քանի այլ արաբական երկրներ անշեղորեն առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը չի կարող առնվազն ցանկալի լինել արհեստածին Ադրբեջանի և դրա դաշնակից Իսրայելի համար։ Բացի սրանից, Նեթանյահուի կառավարությունն ինքը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած մի կողմից Իսրայելում ներհասարակական պառակտման ու ցույցերի, մյուս կողմից՝ պաղեստինյան դիմադրության, իսկ այսօր էլ արդեն լիբանանյան «Հիզբալլահի» հրթիռային հարձակումների հետևանքով:
Բաքվի բռնապետի մեկ այլ դաշնակից՝ Էրդողանական վարչախումբը Թուրքիայում աղետալի երկրաշարժի ճգնաժամից դեռ դուրս չեկած, իր ունեցած գրեթե ողջ ռեսուրսներով նետվել է նախընտրական պայքարի հորձանուտ, որի վերջնարդյունքը դեռևս այդքան էլ պարզ չէ՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի փաստացի աջակցությունն ընդդիմությանը, ուստի այս պահին չունի բավարար ցանկություն և ռեսուրսային լայն բազա անհրաժեշտ չափով ներգրավվելու հարավկովկասյան գործընթացներում»,-գրել է նա:
Իրանագետը գրում է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հաջորդ դաշնակից Պակիստանը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած իր ֆինանսական աջակից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությւոններում, քանի որ Ալ-Ռիադը կարծես թե այլևս չի պատրաստվում հանդես գալ Իսլամաբադի մշտական ֆինանսական դոնորի կարգավիճակում. «Ասվածն ամենևին չի նշանակում, թե, պատկերավոր ասած, «շոկոլադային» պայմաններ են ստեղծվել Հայաստանի համար, սակայն մի բան փաստ է՝ այդ պայմանները չափազանց հեռու են «շոկոլադային» լինելուց նաև Բաքվի բռնապետական վարչախմբի պիղծ երազանքների առումով, և ընդհակառակը՝ դիցուք, իրանական ուղղությամբ պարունակում են աննախադեպ ռիսկեր»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել օրերս իր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել` ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»։
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։
Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
Բեգլարյանը նշում է, որ սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: «Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։ Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է»,- գրել է նախկին պետնախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։
Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:
Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա շարունակել ռազմական գործողությունները, եթե նրանք սկսեն ակտիվ հարձակողական գործողություններ։ «Ռիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դանիել Դևիսը 19FortyFive-ի հոդվածում։
«Ակնհայտ է, որ Կիևը անհանգստացած է, որ եթե հարձակումը ձախողվի, նրանք կարող են պարտվել, սակայն Ուկրաինայի ղեկավարները պետք է ամենից շատ անհանգստանան, որ նույնիսկ ժամանակավոր հաջողությամբ կպարտվեն», — ասել է Դևիսը: Զինվորականների խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման դեպքում կօգտագործեն մնացած վերջին ուժերը։
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։
«Նման որոշումները համաձայնեցվում եւ ընդունվում են ՀԱՊԿ-ում եւ հաստատվում են բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երեւանի կողմում է»,-ասել է Զախարովան։
Կառավարության նախորդ նիստին տեղեկացրի, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավոտճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց. «Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:
Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր եւ ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Մեր տրամադրվածությունը եղել է եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը»:
Նա հույս հայտնեց, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ին հարկավոր է ամուր նյարդեր և զսպվածություն` տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եզրափակեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.