23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր համաքաղաքացիներից քչերը գիտեն, որ կենսաթաշակառուի մահվան դեպքում, երբ պետության կողմից առկա է ամենատարբեր պատճառներով չվճարված կենսաթոշակ, ապա մահացած կենսաթոշակառուի հաշվին փոխանցվում է կուտակված գումարը միանվագ, եթե նրա իրավահաջորդը դիմի ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակառուի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում: Dialogue.am-ը «Սոցիալական իրավունք» շարքի հերթական հրապարակումով այս անգամ անդարադառնում ենք, թե ինչ ընթացակարգով է տրամադրվում մահացած կենսաթոշակառուի պետությունից չստացած հասանելիք գումարը:
Անկախ այն հանգամանքից՝ թոշակառուն մահացել է տվյալ ամսվա սկզբում, թե վերջում, միևնույն է պետության լիազոր մարմինը պետք է թոշակ վճարի արդեն մահացած քաղաքացուն (իրավահաջորդին)՝ այդ ամսվա համար, իսկ եթե կա նաև նախորդ ամիսների գումարը չվճարված լինելու հանգամանք, ապա պետությունը պարտավոր է միաժանակ վճարել և՛ կուտակած կենսաթոշակը և՛ թաղման նպաստը:
Ի տարբերություն ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ, երբ օրենքը սահմանափակում չի դնում՝ ով ստանա մահացածի համար տրվող միանվագ գումարը և տրամադրվում է բացառապես մահվան վկայականի առկայությամբ ցանակացած անձի, ապա կուտակված կենսաթոշակի պարագայում պարտադիր պայման է, որ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ ՍԱՊԾ, ներկայացնի թոշակառուի իրավահաջորդը՝ վերջինիս մահվանից հետո մինչև 6 ամիսների ընթացքում: Այս ժամկետը բաց թողնելու դեպքում, գումարը ենթակա է ժառանգման մինչև 1 տարի ժամկետով:
Իսկ ո՞վ է մահացած կենսաթոշակառուի իրավահաջորդը
1) Կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված թոշակը իրավունք ունի ստանալ մահացածի ամուսինը կամ 14 տարեկան և բարձր տարիքի անչափահաս երեխան:
ՀԻՇԵՔ. պարտադիր չէ, որ նախկինում նրանք ապրած լինեն համատեղ կամ միևնույն հասցեում հաշվառված: Իսկ եթե մահացած կենսաթոշակառուն եղել է անչափահաս, ապա թոշակը ստանալու իրավունքը տրվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
2) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ընտանիքի այլ անդամին (հարազատին) կենսաթոշակը տրվում է բացառապես այն դեպքում, երբ նա կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ համատեղ հաշվառված է եղել միևնույն հասցեում: Իսկ եթե նշված իրավահաջորդներից ոչ ոք չի ցանականում ներկայանալ և թոշակը ստանալ, ապա ժառանգներից մեկը կամ մերձավոր բարեկամը կարող է դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի ՍԱՊԾ ցանկացած տարածքային բաժին և տեղեկանք ստանա, այնուհետև այդ տեղեկանքը ներկայացնի նոտարին: Նոտարը կորոշի, վերջինիս իրավունք տալ պահանջել և ստանալ մահացածի կենսաթոշակառուի գումարը:
ԿԱՆԽԻԿ և ԱՆԿԱԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Եթե թոշակառուն գումարը ստանում էր անկախիկ եղանակով և մահացել է ամսվա վերջում, ապա սոցիալական ծառայությունը ավտոմատ կերպով թոշակը փոխանցում է նրա հաշվին, քանի դեռ մահվան մասին տեղեկություններ չունի: Այս խնդիրը կարող է կրկնվել նաև կանխիկ վճարման դեպքում, երբ թոշակառուն լիազորած լինի, որ իր փոխարեն այլ անձ ստանա թոշակը: Ստացվում է, որ տվյալ պարագայում պետությունը ավելորդ անգամ վճարված կենսաթոշակ է դուրս բերում գանձարանից և տալիս է փաստացի ոչ անձին, ով իրավունք ուներ տնօրինել այդ գումարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
քանի դեռ մահվան ընթացքում մահացածի վճարված թոշակը նրա հաշվից չի սառեցվում կամ հետվերադարձ չի արվում պետության հաշվեկշիռ, ապա մերժվում է մահացած քաղաքացու համար նշանակել թաղման նպաս, որը կազմում է 200.000 դրամ :
Հարցին, հնարավոր չէ՞ արդյոք, թոշակի գումարը վերահաշվարկել և մահվան նպաստից նույնաչափ պահում անելով նշանակել այն, ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը պատասխանեց. «Այս դեպքում գումարը բալանասովորել հնարավոր չէ, քանի որ նպաստի և թոշակի համար առանձին է բյուջեն հաստատվում և, ի վերջո, մենք թոշակը պետք է նշանակենք կոնկրետ անձին» :
Այնուամենայնիվ, սոցիալական ծառայությունից վստահեցնում են, եթե բարեղխճորեն ավել վճարված կենսաթոշակը վերադարձվում է սոցիալական ծառայություն, ապա թաղման նպաստի մերժման որևէ հիմք այլևս չի կարող լինել:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում: «Trend» գործակալությանը այսօր տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե իրենք հույս ունեն, որ Մոսկվայում առաջիկա հանդիպումը կդառնա Սանկտ-Պետերբուրգում 2016թ. հունիսին նախագահների մակարդակով կայացած բանակցությունների շարունակությունը: «Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է էական բանակցությունների, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է նա: Մամեդյարովը նաև հավելել է, թե Հայաստանը միտումնավոր խուսափում է հանդիպումներից, սրում իրավիճակը, փախչում հիմնական հարցերից և ուշադրությունը շեղում դեպի տեխնիկական հարցերը:
Մամեդյարովն, ըստ էության, բացահայտել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումից Բաքվի հիմնական ակնկալիքը տևականորեն ընդհատված ԼՂ կարգավորման բանակցությունները վերսկսելն է: Մինչ այսօր բանակցությունները չէին վերսկսվում Հայաստանի դիմադրության պատճառով: Երևանը պնդում էր, որ դրանք կարող են վերսկսվել միայն շփման գծում հրադադարի ամրապնդմանն ուղղված այն մեխանիզմների ներդրումից հետո, որոնք համաձայնեցվել էին անցյալ տարի մայիսին Վիեննայում, ապա նաև` Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում, և որոնց կատարման հանձնառությունից Ադրբեջանը հրաժարվում է արդեն մեկ տարի շարունակ:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս պայմաններում Երևանը համաձայնել նոր հանդիպման, որն ինքնին նշանակում է հրաժարվել նախապայմաններից: Դրա համար կարող է լինել երկու հնարավոր պատճառ: Առաջինն այն է, որ ձեռք է բերվել այդ երեք պայմանավորվածություններից որոշները կատարելու շուրջ նոր համաձայնություն, և Հայաստանն այլևս չի կարողանում գտնել բանակցություններից հրաժարվելու համոզիչ փաստարկներ: Դրա մասին է վկայում Մամեդյարովի այն ակնարկը, թե բանակցությունները լինելու են Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի շարունակությունը՝ անտեսելով Վիեննայի՝ Ադրբեջանի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունեցած հանդիպումը:
Բանն այն է, որ Սանկտ-Պետերբուրգում, ի տարբերություն Վիեննայի, ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որտեղ փաստացի խոսվում էր Վիեննայում համաձայնեցված հրադադարի ամրապնդման երեք մեխանիզմներից միայն մեկի՝ գործնական առումով ամենաանկարևորի իրականացման մասին: Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի մոնիթորինգային խմբի ընդլայնմանը, որը մեծ հաշվով ոչնչով չէր կարող ազդել սահմանին տիրող իրավիճակի վրա: Մինչդեռ մյուս երկուսը, որոնք կարող էին նվազագույնի հասցնել նոր ռազմական բախումները և հստակեցնել կողմերի պատասխանատվությունը հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքում, սանկտպետերբուրգյան հայտարարությունից դուրս մղվելով՝ դուրս մղվեցին նաև ընդհանուր օրակարգից: Եվ ահա, մարտի 28-ին Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, թե համաձայնություններ են ձեռք բերվել այդ խմբի կազմը 7-ով ավելացնելու շուրջ և մնացել են միայն դրանք իրագործելու հետ կապված տեխնիկական հարցեր: Ամենևին չի բացառվում, որ մոսկովյան հանդիպումն այս «ձեռքբերումը» ամրագրելու համար է:
Երկրորդ գործոնն այն է, որ ՄԽ եռանախագահությունը գրեթե լիովին Ռուսաստանին է թողել հակամարտության կարգավորման մոդերատորի դերը՝ համաձայնելով ընդունել այն բոլոր որոշումները, որոնք կկայացվեն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու միջև: Այս իրողությունը բացահայտվեց մարտի վերջերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Երևան և Ստեփանակերտ այցելությունների ժամանակ: Երևանում նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո ասուլիսում ԱՄՆ-ն ներկայացնող նորանշանակ համանախագահող Ռիչարդ Հոգլանդն ասաց. «Մենք՝ ներառյալ մեր երկրների քաղաքական ղեկավարությունները, մշտապես աշխատում ենք՝ գտնելու այն պայմանները, որոնք թույլ կտան կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կամ նույնիսկ նախագահների հանդիպումը: Այս պահին գործընթաց կա: Տեղյակ եք, որ երկու արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Մոսկվայում: Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»: Պատասխանելով այն հարցին՝ արդյոք սեղանին դրված կարգավորման ծրագրի հեղինակը Ռուսաստա՞նն է, Հոգլանդն ավելացրել էր. «Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն, կարող եմ ասել, որ այն շատ լավն է և միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները և համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»:
Հոգլանդն, այսպիսով, դիվանագիտական մանևրներով խոստովանեց, որ կարգավորման ծրագիրը մշակվել է Մոսկվայում, և որ աջակցելով այդ ծրագրին՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրականում աջակցում են Ռուսաստանի նախաձեռնություններին, և կարգավորման մանդատը փաստացի հանձնել են նրան:
Իրադրության նման փոփոխությունը, որի հիմքում ԱՄՆ-ում և Ֆրանիսայում նոր վարչակարգերի ձևավորման գործընթացն է, բացարձակ չէր կարող բխել հայկական կողմի շահերից: Որովհետև Երևանն, այսպիսով, զրկվում է ՄԽ եռանախագահության ֆորմատին ապավինելով` Ռուսաստանի միակողմանի լուծումներից խուսափելու, ռուս-ադրբեջանական սխեմաների թակարդում հայտնվելու մեծ լծակից: Երևանը չի կարող պնդել, թե իր համար ընդունելի են միայն այն լուծումները, որոնք բխում են ՄԽ եռանախագահությունից, որովհետև պարզվեց՝ այն, ինչ հիմա առաջարկում է Ռուսաստանը, նաև ՄԽ եռանախագահության ընդհանուր առաջարկն է: Այսինքն` պարզ է, որ նաև արտգործնախարարների այս հանդիպման նախաձեռնությունն են նրանք իրենցը համարում, ինչի մասին, ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ խոսել էր Հոգլանդը:
Պաշտոնական Երևանը, թերևս, կարծում է, որ այս պայմաններում հրաժարվել բանակցություններից` կնշանակի մինչ այս ունեցած դիրքային առավելությունը զիջել Ադրբեջանին և դեմ գնալ ՄԽ-ին և Ռուսաստանին: Փաստացի տեղի է ունեցել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու հիմնական փաստարկներից զրկելու համատեղ օպերացիա, որի մաս է կազմում, թերևս, նաև շփման գծում հարաբերական կայունության ապահովումը: Ժամանակավորապես թուլացնելով լարումը՝ Բաքուն պարզապես ուզում է ամրապնդել միջնորդների կարծիքը, թե ունակ է առանց լրացուցիչ մեխանիզմների ապահովել կայունություն:
Այն, որ բանակցությունների վերսկսման «ուղտն, ի վերջո, պետք է չոքեր» Երևանի դռանը, կասկածից դուրս էր դեռ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում ստորագրում էր եռակողմ հայտարարությունը: Դեռ այդ ժամանակ պետք է հասկանալի լիներ, որ նպատակը Վիեննայի սրբագրումն է, Հայաստանի՝ ապրիլյան պատերազմի պատճառով օբյեկտիվորեն ուժեղացած դիրքերից զրկելը և մադրիդյան սկզբունքների հիման վրա բովանդակային բանակցությունների վերսկսման՝ Երևանի հարուցած խոչընդոտները վերացնելը: Հիմա Երևանի դեմ այդ հայտարարությունն է աշխատում:
Հայաստանի դեմ աշխատում է նաև նախապայմաններ առաջադրելով միայն ժամանակ շահելու մարտավարությամբ առաջնորդվելը: Ավելի ճիշտ՝ այդ ժամանակն անիմաստ ու աննպատակ վատնելը: Ի սկզբանէ պարզ էր, որ դա չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ, առավելևս, երբ Ռուսաստանն է գործընթացն արագացնողը, Ադրբեջանին պարտավորություններից ձերբազատողը:
Ամենևին չի բացառվում, որ բանակցությունների վերսկսումը որոշված էր դեռ մարտի վերջին համանախագահների՝ Երևան կատարած այցի ժամանակ. պարզապես բոլոր կողմերը համբերատար լռում էին՝ մադրիդյան սկզբունքների «լավրովյան» կամ ռուսական պլանի շուրջ բանակցելու պատրաստակամությունից երբևէ չհրաժարված հայաստանյան իշխանությունների համար խորհրդարանական ընտրություններում խնդիրներ չհարուցելու նկատառումով:
Եվ հիմա ամբողջ հարցն այն է՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչի՞ շուրջ է պատրաստվում խոսել զորքերը Արցախից հանելու պահանջ դնող Ադրբեջանի արտգործնախարարի հետ. կարգավորմա՞ն, թե՞ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների: Նա գնում է՝ բանակցությունները առկախելու և նորից ժամանակ շահելու՞, թե՞ կարգավորման պրոցեսի շուրջ պայմանավորվելու: Եթե այդ հանդիպումից հետո հայտարարվի նախագահների հանդիպման շուրջ պայմանավորվածությունների մասին, կարելի կլինի ասել, որ ԼՂ կարգավորման գործընթացում սկսվում է նոր շրջափուլ, և այդ շրջափուլը կրկին սկսվում է հայկական կողմի նոր դիրքային զիջումների հաշվին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:
Նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորը այն է, թե ինչ կա մարդու գլխում»,- նշել է նա:
Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին` շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ին տարբեր ծրագրերի իրականացման համար:
Ուշագրավ է, որ համաշխարհային ժառանգության պահպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք Ադրբեջանում վայրենաբար ոչնչացվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն: Այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել կատարվածը դատապարտելու կամ այն կանխելու նպատակով:
Բացի այդ, արդեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նա բազմիցս կիրառել է ռազմական հռետորաբանություն` պատրաստակամություն հայտնելով զենք վերցնել ու կռվել հայերի դեմ:
«Յուրաքանչյուրս, անկախ մասնագիտությունից, ապրում ենք պոռթկումով, և երբ այդ պոռթկումը պակասում է, դառնում ենք միջակություն»,-բանաստեղծ Գոռ Հարությունյանի խոսքերն են «Բոհեմ» քառյակի՝ ապրիլի 25-ին կայացած համերգից ընթացքում:
Սկզբում դուետ, ապա տրիո, այնուհետև կվարտետ՝ բաղկացած երկու հեղինակ-կատարողից, մի բանաստեղծից և սոլո-կիթառահարից. այսպիսին է «Բոհեմ» խմբի պատմությունը: Իսկ նպատակը, հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանի խոսքերով, պոեզիան ու երգը ստանդարտի կաղապարներից հանելն ու նորովի ներկայացնելն է:
«Թիմային աշխատանքը միշտ ավելի հետաքրքիր է, և այդ աշխատանքը եռակի արդյունավետ է, երբ թիմը բաղկացած է ընկերներից»,-ասում է հեղինակ-կատարող Վահե Քոչարը:
Ստեղծագործական երեկոն խոսքային ներկայացում էր, որտեղ արտիստներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր մտածողության երեք կողմերը՝ սիրող մարդու, փիլիսոփա-պոետի և մտահոգ քաղաքացու: Ըստ սոլո-կիթառահար Գագիկ Շիբոյանի՝ «Բոհեմը» հնարավոր է դառել հենց այն փաստի շնորհիվ, որ միավորվել են կյանքին նույն կերպ նայող մարդիկ:
« Հաճախ եմ լսում կարծիք, թե այսօր պոեզիա չկա, արվետս չկա, բովանդակային խոսք չկա: «Բոհեմի» ձևաչափը ինչ-որ առումով ձեռնոց նետել է այդպես մտածող հասարակությանը: Մեր նպատակն է ապացուցել, որ ոչ միայն կա խոսք՝ դրա համապարփակ իմաստով, այլև կա այն նորովի ներկայացնելու տարբերակ, որտեղ պոետն ու հեղինակ-կատարողը լրացնում են միմյանց»,-ասում է Գոռ Հարությունյանը:
Քառյակը շարունակում է ստեղծագործել, հաջորդ ներկայացումները նախատեսվում են ավելի թարմ մոտեցումներով, նոր խնդիրներով, նոր բանաստեղծություններով ու երգերով:
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդ կամ թշնամի պետության դրոշը կամ պետական այլ խորհրդանիշն այրելը, ըստ էության, բավական խորը իմաստ ունեցող քայլ է, որքան էլ վերջին շրջանում հակասական գնահատականների արժանանա այս երևույթը։ Ի դեպ պետք է նշել, որ հաճախ հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու, այսպես ասած, ավանդույթը, ակայն պետք չէ մոռանալ, որ դրոշները և պետության այլ սիմվոլներ այրում են աշխարհի տարբեր երկրներում։
Նույն Թուրքիայում, Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելուց և դատապարտելուց հետո այրեցին Ֆրանսիայի դրոշը, ի միջի այլոց, գրանցվեց անգամ զավեշտալի միջադեպ, երբ Ֆրանսիայի դրոշի փոխարեն այրվել էր Նիդեռլանդների դրոշը։ Վրաստանում այրում են Ռուսաստանի դրոշը, Իրանում այրում են ԱՄՆ դրոշը, ԱՄՆ–ում ընդհանրապես բանը հասնում է անգամ քաղաքական գործիչներին, քանի որ հաճախ մենք կարող ենք հանդիպել դեպքերի, երբ ցուցարարներն այրում են ԱՄՆ այս կամ այն պաշտոնյայի, երբեմն էլ ԱՄՆ նախագահի խրտվիլակը կամ նկարը։ Նման գործողությունները բավական տարածված բողոքի ակցիաներ են, որոնք գուցե և ինչ–որ տեղ դուրս են գալիս պոլիտկոռեկտության սահմաններից, սակայն իրողություններ են։
Այս իրողությունների ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, թե արդյոք խորհրդանիշ այրելու արարողությունը կամ սովորույթը մնում է միայն որպես բողոքի ակցիա՞, թե այնուամենայնիվ, այս երևույթն ունի նաև այլ ենթատեքստեր, իմաստներ ու մեկնաբանություններ, քանի որ պետք է նշել, որ իսկապես էլ պետական խորհրդանիշի և անգամ հակառակորդ պետության խորհրդանիշի դեմ կատարված ոտնձգությունը առնվազն զգայական մակարդակում հակասական զգացողություններ ու ընդհանրապես վերաբերմունք է առաջացնում։ Հենց այսպիսի պայմաններում վերջին տարիներին ավանդական դարձած ապրիլ 24–յան ջահերով երթը, որպես կանոն, մեկնարկում է Թուրքիայի, իսկ վերջերս էլ արդեն նաև Ադրբեջանի դրոշներն այրելով։ Ի դեպ, անցած ջահերով երթի մեկնարկին, Թուրքիայի դրոշն այրելն իր արձագանքն ստացավ նաև թուրքական լրատվամիջոցներում և ավելին՝ արժանացավ նաև Թուրքիայի ԱԳՆ արձագանքին։
Սրանից զատ վերջին շրջանում հայաստանյան տարբեր շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելու այս արարողակարգը կամ միջոցառումը արժանանում է հակասական գնահատականների։
Երևույթի քննադատների մի խումբը շեշտում է, որ նույն Թուրքիայում կան թուրքեր, հայտնի գործիչներ, ովքեր ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և այրելով Թուրքիայի դրոշը, Հայաստանը կամ հայերը, ոտնահարում են նաև Թուրքիայի այդ քաղաքացիների ազգային, պետական զգացմունքները։ Այս մոտեցումը գուցե և ունի իր հիմքերը, քանի որ բնականաբար դրոշն ամբողջ պետության խորհրդանիշն է։
Մյուս կողմից, դրոշ այրելու կողմնակիցները նշում են, որ այս քայլն ուղղված է Թուրքիա պետության ժխտողականության դեմ և այստեղ էականը մասնավոր դեպքերը չեն, այլ նպատակը հենց բողոքի ակցիան է կամ բողոքի ձայնը՝ պետական մակարդակով տարվող քաղաքականության և քարոզչության դեմ։
Այս քննարկումը երբեմն նույնիսկ սուր բնույթ է ստանում՝ վերաճելով անգամ ազգայնականության և կոսմոպոլիտիզմի փոխադարձ մեղադրանքների։ Հենց այս երկու մոտեցումների շուրջ առաջանում է այն հարցը, թե որտեղ է զգացմունքայինի ու սառը դատողության չափն ու սահմանը և վերջապես այրե՞լ, թե՞ չայրել հակառակորդ պետության խորհրդանիշը։
«Փաստ»
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում։
«ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը կալանքի տակ էր հայտնվել 2016 հունիսի 9-ին: Նրա անունը կապվում էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաների» հետ, որտեղ շրջանառվում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա այդ «ռազբորկաների» արդյունքում Ռաֆայել Թադևոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը:
Այս արարքի համար Ռաֆայել Թադևոսյանին սպառնում էր առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ու մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռաֆայել Թադևոսյանի գործով քննությունը, 10 ամիս «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իր կալանքը կրող Ռաֆայել Թադևոսյանը առեղծվածային պայմաններում մահացավ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
Նախ, որպեսզի կուսակցությունը ֆալստարտ չգրանցի, ապա և` իր շուրջը համախմբի լուրջ էլեկտորատ: Եվ այնուհանդերձ, Զարուհուն դա չհաջողվեց: Նա Նիկոլի և «Ելքի» հարցում մի քանի լուրջ «բացթողում» ունեցավ` ելնելով «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ն գրավելու օրերի մոդիֆիկացիայից, երբ Նիկոլին նույն «ծռերը» թույլ
չտվեցին մոդերացնել իրենց շարժումը, և երկրորդ «բացթողումով»` «Կենտրոնի» եթերում, երբ ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց»:
«Իրատես»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք բնավ ո՛չ երկնքի, ո՛չ երկրի և ո՛չ էլ ուրիշ որևէ բանի վրա։ Պարզապես ձեր այո-ն թող լինի՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որպեսզի չլինի թե դատապարտության ենթարկվեք։
Ձեզնից մեկը նեղության մե՞ջ է. թող աղոթի։ Ուրախ տրամադրության մե՞ջ է. գոհաբանական երգ թող երգի Աստծուն։ Մեկը հիվանդացա՞վ. թող կանչի եկեղեցու երեցներին, որպեսզի աղոթք անեն իր վրա և յուղով օծեն իրեն Տիրոջ անունով։ Եվ հավատով կատարված աղոթքը կբժշկի հիվանդին։ Տերը նրան ոտքի կկանգնեցնի, և եթե նա որևէ մեղք է գործել, կների նրան։ Ուրեմն, խոստովանեցե՛ք ձեր մեղքերը միմյանց և աղո՛թք արեք միմյանց համար, որպեսզի բժշկվեք. որովհետև արդարի աղոթքն ազդեցիկ է և շատ է օգնում։
Եղբայրնե՛ր իմ, երբ ձեզնից մեկը մոլորվի ճշմարտության ճանապարհից, և մեկ ուրիշին հաջողվի հետ բերել նրան, իմացե՛ք՝ ով մեղավորին հետ է բերում իր մոլար ճանապարհից, թե՛ նրա հոգին է փրկվում մահվանից և թե՛ թողություն է գտնում իր բազմաթիվ մեղքերից։
(Հակոբոս առաքյալի նամակը 5:12-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտ ամսից մաքրման և պեղման աշխատանքներ են իրականացնում Տող գյուղի մելիքական ապարանքի տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան դամբարանադաշտում։ ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի խոսքով հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։
Մինչև 1928-30թթ. Սուրբ Հովհաննեսը գործող եկեղեցի է եղել, խորհրդային տարիներին 18-րդ դարի այս եկեղեցին վերածվել է ակումբի՝ կորցնելով հոգևոր նշանակությունը, սակայն պահպանելով գոյությունը։ Որպես ակումբ ծառայած տարիներին փոխվել է եկեղեցու հատակը. ծածկվել է փայտով և բեմ կառուցվել: 1989-90թթ. փայտե հատակը քանդվել է և հայտնաբերվել են քանդակազարդ քարերի բեկորներ:
Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը: Ըստ պատմական տեղեկությունների Տողում պետք է չորս կամ հինգ մելիքների տապանաքարեր ևս լինեին: Ենթադրվում է, որ դրանք եղել են Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանը, հավանաբար հենց այդտեղից էլ Մելիք Եգանի տապանաքարը տեղափոխել են եկեղեցու սրահ ու դրել փայտե հատակի տակ՝ կամ որպես շինաքար, կամ էլ ոչնչացումից փրկելու նպատակով։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ եկեղեցին ունեցել է ևս մեկ մուտք, որը խորհրդային տարիներին շարվել է քարով, ծեփվել ավազի ու ցեմենտի խառնուրդով: Քանդելուց հետո պարզվել է, որ մուտքը կամարակապ է: Եկեղեցու հյուսիսային պատը և բակը ծածկված են եղել հողի շերտով։ Արդեն ավարտվել են նաև եկեղեցու հյուսիսային բակի մաքրման և պեղման աշխատանքները։ Բացվել են երկու տասնյակից ավելի տապանաքարեր, բոլորն էլ հիմնականում լավ պահպանված. տեսանելի են տապանների պատկերաքանդակները։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ տապանաքարերը թվագրվում են 18-րդ դարով։ Հողի շերտից ազատված տապանաքարերին արձանագրություններ են, խնջույքի պատկերներ, որսի կամ տոնակատարությունների տեսարաններ։
Սուրբ Հովհաննես եկեղեցին «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում է և բաց է զբոսաշրջիկների այցելությունների համար:
Նախատեսվում է պեղումներ իրականացնել նաև տապանատան հատվածում և եկեղեցու հարավային բակում՝ մյուս մելիքների տապանաքարերը գտնելու ակնկալիքով: Մելիք Եգանի տապանաքարից բացի հայտնի է ևս մեկի՝ մելիք Բախտամի տապանաքարի գտնվելու վայրը. այն Տողի Նահատակաց եկեղեցում է, իսկ մյուս մելիքների տապանաքարերի ճակատագրերը դեռևս անհայտ են:
Տողում պեղումները շարունակվելու են։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.