23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
Մասնավորապես, ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանն իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան` Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանից 2012-2013 թթ.-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելադրման ենթակա 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև պետական տուրքի և կատարողական գործողությունների կատարման ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլար: Հարկադիր կատարողը պարտավոր է եղել հիշյալ գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը հանձնել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը չի կատարել: Դրա փոխարեն Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ներկայացնում ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան վերջին գրառումը. «Հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ-ում անկախ հանձնաժողով է ձևավորվելու, որը սկսելու է հետաքաննություն անցկացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ այլ պատգամավորների Ադրբեջանից կաշառքներ ստանալու փաստի առթիվ, բավական ակտիվացրել է Ագրամունտի կաշառակեր ընկերներին, որոնք պաշտպանվելու նպատակով արդեն սկսել են հարձակումներ գործել Հայաստանի վրա…
«Европейская правда»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի և Ագրամունտի բարեկամ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլուն ով ևս Ագրամունտի հետ մեկնել էր Սիրիա և որի անունը ևս կար 2013 թ-ին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած ԵԽԽՎ-ում Բաքվի կողմից կիրառված ակտիվ նավթախավիարային դիվանագիտության խայտառակ բացահայտումների մեջ, որոշել է հարձակվել Հայաստանի վրա…
Մեկնաբանելով վերը նշված հանձնաժողովի գործունեությունը Շուկլուն հայտարարել է, որ ցուցմունք պետք է տա նաև ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևը, ով իրեն պատմել է, թե ինչպես են ժամանակին հայ պատգամավորները մեկ քվեարկության համար իրեն առաջարկել մեկ շիշ լավ կոնյակ…
Հիշեցնեմ, որ Արևն այդ մասին գրառում էր արել իր facebook-յան էջում, իսկ երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները շատ կոշտ նրան հակադարձել էին և բացահայտել էին նրա սուտը, Արևն ասել էր, որ քանի որ իր գրառումը եղել է ուկրաիներեն, նրամ սխալ են հասկացել… Հավելեմ նաև, որ պարոն Արևն այդ գրառման մեջ նաև բողոքել էր, որ հայերի խնդրանքը չկատարելու պատճառով, հայկական պատվիրակությունը քվեարկության հաջորդ օրն իր անձի վերաբերյալ կոմպրոմատներ է տարածել ԵԽԽՎ-ում,որ նրա տատին ադրբեջանցի է…
Պրիմիտիվ Արևը այս գրառումով ինքն իրեն է վատ վիճակի մեջ դրել… Հայ պատգամավորները միամիտ չէին, որ գիտենալով Արևի ծագումնաբանության մասին բավական տեղեկություններ կաշառք առաջարկեին Արևի նմանին, որը երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Բաքվի հետ…
Միայն այս հանգամանքը բացահայտում է, որ Արևի հակահայկական սույն դեմարշը տարրական, պրիմիտիվ պրովոկացիա է…
Զարմանալի է նաև այն, որ Արևի տատիի ազգային պատկանելիության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը. սույն ուկրաինացի երեսփոխանը համարում է կոմպրոմատ… Կարելի է ենթադրել, որ Արևը կամ ամաչում է իր տատիի ազերիական ծագման փաստից, կամ էլ միտումնավոր է թաքցրել՝ ինչ-ինչ գործարքների պատճառով նույն Ադրբեջանի հետ…
Պետք է նշեմ, որ նույն Արևը, ով ևս ԵԽԽՎ-ում ուկրաինացի այլ պատգամավորների նման «պահանջում» է Ագրամունտի հրաժարականը, իր բազմաթիվ հարցազրույցներում փորձում է ԵԽԽՎ կաշառակեր նախագահին պաշտպանել և մեղքը բարդել Մոսկվայի վրա…
«Ռուսները խաբել են Ագրամունտին, տարել են Սիրիա և դա արել են ԵԽԽՎ-ն խայտառակելու համար… »,- վանկարկում է Ագրամունտի ծպտյալ կողմնակից և տեղակալ Արևը, ով այս տարիների ընթացքում նույն Ագրամունտի, Վոլոնտեի, Մարկովիչի,Ուոլթերի, Շուկլուի և այլնի նման միլիոներ է դիզել՝ համագործակցելով Ադրբեջանի հետ…
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի պրովոկացիաներիի և էժանագին պատմությունների…
«Ագրամունտ և Co-ն» առաջնորդվելու են «Ամենալավ պաշտպանությունը ՝ հարձակումն է» կարգախոսով և ինչ ասես չեն հնարելու սեփական հանցանքները թաքցնելու համար…
Ի դեպ, մայիսի 3-ին Կիև է մեկնում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ-ում նավթախավիարային դիվանագիտության կնքահայր Սամեդ Սեիդովը… Թե ինչի համար, երևի բոլորին է պարզ…
Հ.Գ.Կիսաուկրաինացի, կիսաադրբեջանցի և էլի ինչ-որ «կիասչգիտեմինչացի» Վլադիմիր Արևը բավական սկանդալային ֆիգուր է Ուկրինայի քաղաքական թատերաբեմում… 2006-ին Վարշավայի «Օկենցե» օդանավակայանում լեհ իրավապահները և սահմանապահները ձերբակալել էին Ալիևին և նրա կնոջը՝ Նատալյա Ֆիցիչին, թմրամիջոցներ տեղափոխելու համար… Լեհ իրավապահները քրեական գործ էին հարուցել Արևի և նրա տիկնոջ նկատմամբ…
Սակայն Կիևին հաջողվեց այն ծածկադմփոցի անել… 2011 թ-ի հոկտեմբերին, երբ Արևը գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրինայի Ռադայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նրա անունից քվերակվել է, որը մեծ սկանդալ էր առաջացնել Կիևում… Իսկ 2013 թ-ի ապրիլին Կիևի «Delight» սուպերմարկետում Արևը հարձակվել էր գործակատարի և հաճախորդի վրա, ովքեր խոսել էին ռուսերեն… Արևին դա դուր չէր եկել… Երևի նախընտրելի էր, որ նրանք խոսեին Արևի համար հարազատ ադրբեջաներենով…»:
Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:
1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։
Նրանցից ամենաողբերգական ճակատագրին արժանացավ Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն)։
Մուսթաֆա աղա (Ազիզօղլուն) Մալաթիայի կառավարիչն էր՝ քաղաքագլուխը: Չնայած նա չկարողացավ կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը:
Նրան սպանեց իր որդին՝ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար:
Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում պետք է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային, Էրզրումի կառավարիչ Թահսին բեյին, Բասրայի կառավարիչ Ֆերիթ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին, Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ բեյին։
Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:
Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ “Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, http://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրը, http://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/), Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը(տե՛ս՝ Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին,http://www.aniarc.am/2015/05/26/hasan-mazhar-vali-of-ankara-1915/), Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալին (Օզանսոյ) (տե՛ս՝ Ֆայիք Ալի (Օզանսոյ). 1915-ին նա հրաժարվեց կատարել Թալեաթի կարգադրությունը,http://www.aniarc.am/2015/05/27/faik-ali-he-saved-armenians-1915/)։
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպությունն ուսումնասիրություններ է կատրում սահմանամերձ վայրերում, որտեղ առավել շատ հայ-ադրբեջանական բախումներ են տեղի ունեցել:
Կազմակերպության ղեկավար Մադատ Գուլիևը հայտնում է, որ հայտնաբերել է 179 զինվորի դի, որոնք եղել են թաղված: Ուսումնասիրությունները կատարվել են տվյալ շրջանների պատասխանատուների և զինվորներին թաղած անձանց հետ: Նկարահանել են տարածքը և փորված գերեզմանները:
Ըստ երևույթին, հարձակումների ժամանակ զոհված զինծառայողներին մարտի դաշտից հանելու փոխարեն նրանց ընկերները տեղում թաղել են կամ արկի պայթյունի հետևանքով դիակները անցել են հողի տակ:
Հիմա Ադրբեջանում իրականացնում են ԴՆԹ անալիզներ բոլոր անհետ կորածների հարազատների հետ, որպեսզի պարզեն, թե որ դիակի հարազատն ով է:
«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ, երբ որ մեկնարկեց «Ազգ-բանակ» համաժողովը, վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայեցակարգին, նշել է. «Կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում մենք դրել ենք «Ազգ-Բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում…»: Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հայեցակարգի վերաբերյալ, որքանո՞վ կարող է այն կենսունակ լինել այսօր:
-Հայաստանում սովորաբար երբ որ մի գաղափար է առաջարկվում, սկզբից կարգախոս է լինում, հետո հիմնականում որպես կարգախոս էլ մնում է: Հիմա պարզ չէ՝ դա ինչ է, շատ հստակ կոնցեպտ է պետք: Եթե դա չկա, ի՞նչ է նշանակում՝ ամեն մեկը մասնակցություն պետք է ունենա, կառավարական օղակները ինչ-որ գործառույթներ պիտի ունենան, այդ ամեն ինչը կա, բայց պարզ չէ, թե հիմա ինչ է առաջարկվում, նորությունը որն է: Այն, որ գոյություն ունի մի վիճակ, որը չի կարող գոհացնել, դա փաստ է, այսինքն՝ հարուստները ստեղծել են իրենց համար մի ուրիշ մթնոլորտ, դա իենց չի վերաբերում, աղքատներին է վերաբերում, այդ մասին իհարկե ապրիլյան պատերազմից հետո շատ է խոսվում, որ ինչպես կարող է մի ազգ, պետություն ապրել, երբ որ բաժանված է կաստաների: Մի մասը՝ մի կաստան զբաղվում է ազգային հարստությունը յուրացնելով, և մյուս մյուսներին պարտադրում՝ գնալ պաշտպանել երկիրը. ստեղծված իրավիճակը սա է, որն անընդունելի է և պետք է փոխվի: Եթե մենք պետություն ենք ուզում ունենալ, Սահմանադրություն կա, իրավունքները հստակեցված են, պետք է առաջնորդվեն դրանով: Բայց ի՞նչ կապ ունի «Ազգ-բանակ»-ը, ինձ դա է հետաքրքրում: Տպավորություն է, որ փոխանակ օրինականացվի, և բոլորը պարտավոր լինեն երկիրը պաշտպանել օրենքով, տեղը մի ուրիշ բան է դրվում:
–Շատերն ասում են, որ այս ծրագրի նպատակը ծառայության ժամկետը 3 տարի դարձնելն է:
-Հազար ու մի բան կարող է լինել, այսինքն՝ մարդիկ ոչ թե ուզում են հավասարություն մտցնել այս կարևորագույն ռազմավարական խնդրում, այլ չգիտեմ՝ ինչով են զբաղվում: Երբ որ կոնկրետություն լինի, կարելի է դա հասկանալ, բայց մենք տեսնում ենք, որ կոնկրետ, հստակ նախագիծ, կոնցեպտ գոյություն չունի, և ստացվում է, որ այս վիճակը՝ այս «կաստային» բաժանումը օրինականացվում է նոր ձևերով, որ ասեն՝ ձե՛ռք քաշեք հարուստներից, նրանք երբեք երկիրը չեն պաշտպանել, չեն էլ պաշտպանելու, մնացածներդ մտածեք ձեր մասին:
-Այսինքն՝ ներքին սպառման նպատակը դա՞ էր, պարոն Սարգսյան:
-Ես չգիտեմ՝ ինչ էր, բայց ես դեռ չեմ տեսնում կոնկրետություն: Մեզ մոտ շատ է խոսվում այն մասին, որ ստեղծվել է մի վիճակ, որ հակառակորդն անընդհատ զենք է կիրառում, և սպանվում են մեր զինվորները, լրջագույն խնդիր է, չէ՞, ինչպե՞ս լուծել այս հարցը, այդ մասին է պետք մտածել, սա չպետք է լինի:
-Ասվում է, որ այնքան է ամրացվել սահմանն այս մեկ տարվա ընթացքում, որ վտանգը նվազագույնի է հասցված:
-Ամրությունը կապ չունի, պարզ ու հստակ բան կա. 18 տարեկան տղան, այն էլ աղքատ ընտանիքից, գնում է սահման և վտանգի տակ է հայտնվում. նա չպետք է գնա առաջնագիծ. խնդիրը սա է: Պիտի գնան այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն. ցանկացած ժողովրդի մեջ, եթե օրենքով ստեղծված են նորմալ պայմաններ, կան մարդիկ, ովքեր գնում են նման ռիսկային ծառայության, մարդն ինքն է ընտրում, խոսքը մի քանի հազար հոգու մասին է: Եթե ակտուալ խնդիրներն այսպես չեն լուծվում, այլ դրա փոխարեն ուրիշ բաներ են առաջ քաշվում՝ փող՝ երեք տարի ծառայության դիմաց, և այլն, ապա այստեղ ուրիշ նպատակներ կարող են լինել: Մերոնք չպիտի գնան, ովքեր ուժ չունեն դիմադրելու, պիտի գնան. եթե այս կարգը պահպանվելու է, այս խոսակցությունները կարող են դեստրուկտիվ լինել և շատ վատ հետևանքներ թողնել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ում աշխատանքի ընդունվելը միշտ էլ խնդիր է եղել, նույնիսկ տարիներ առաջ, և այդ արատավոր ավանդույթը շարունակվում է առայսօր: Հայտնի է, որ ժամանակին ՎիվաՍելը համարվում էր Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ տվող հիմնարկը և այնտեղ ընդունվելը շատերի համար իսկական երազանք էր:
Եվ ՎիվաՍԵլ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի թեթև ձեռամբ ստեղծվել էին այդ երազանքին հասնելու «հրաշալի պայմաններ»: Օրինակ, ՎիվաՍել-ում հայտնվելու վաղեմի երազանք ունեցող անձին Յիրիկյանի ծնած մեխանիզմով, բայց երրորդ անձի միջոցով առաջարկվում էր կաշառք տալ, մոտավորապես 8 հազար դոլարի չափով, ինչից հետո կաշառք տվող քաղաքացին ընդունվում էր աշխատանքի բաղձալի հիմնարկում, որի «արդար ու ազնիվ» լինելու մասին լեգենդներ էին պտտվում, քանի որ դրա գործադիր տնօրենը սփյուռքահայ Ռալֆ Յիրիկյան է, ջրի պես մաքուր ու զուլալ, դեռ մի բան էլ բարեգործ: Այն ժամանակ շատերին եթե ասեիր, որ ՎիվաՍելում աշխատանքի ընդունվելը արժե 8 հազար դոլար, ոչ ոք չէր հավատա, այդքան Ռալֆ Յիրիկյանի մաքրամաքուր դեմքը հիացրել էր բոլորին:
Բայց կաշառք տալով բանը չէր ավարտվում: Ռալֆ Յիրիկյանը, որպես զտարյուն կաշառակեր ու կեղծ բարեգործ, հասկացել էր, որ մեկ անձից միանվագ 8 հազար դոլար վերցնելը շատ քիչ է, այդ պատճառով, երբ կաշառք տված անձը աշխատավարձով «հետ էր բերում» իր տված 8 հազար դոլարը` 2-3 տարում, նրան առանց բացատրության ազատում էին աշխատանքից, իսկ թափուր տեղի համար փնտրում նոր 8 հազար դոլար տվող թեկնածուների, որոնց հետո սպասվում էր նույն ճակատագիրը:
Սա էր այն ժամանակների հարգված ՎիվաՍԵլ-ի իրական դեմքը, որի մասին գիտեին շատերը:
Այս ավանդույթները շարունակվում են նաև այսօր, սակայն արդեն ավելի վատ պայամններով: Նախ աշխատավարձն է զգալիորեն կրճատվել, որոշ բաժինների դեպքում մինչև 50 տոկոս, երկրորդ, այսօր ՎիվաՍԵլ-ում ցանկացած պահի կարող են առանց բացատրության հեռացնել աշխատանքից, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի 1-ին, երբ Ռալֆ Յիրկյանը առանց որևէ բացատրության աշխատանքից հեռացրեց 75 հոգու:
Ընդ որում աշխատավարձի կրճատումները որևէ կերպ չեն անդրադարձել հենց իր՝ Ռալֆ Յիրիկյանի աշխատավարձի վրա, ով այսօր ստանում է ամսական 30 հազար եվրո աշխատավարձ: Այնինչ արդեն հսկայական ունեցվածքի տիրապետող Ռալֆ Յիրիկյանը, որը հանդես է գալիս որպես բարեգործ, երբևէ 1 դրամ անգամ չի ծախսել իր գրպանից, այլ միշտ բարեգործություններ է արել ՎիվաՍԵլի փողերով, բայց արել է այնպես, որ այդ ամենը միշտ վերագրվել է իրեն: Մեր հասարակությունում շատերը այսօր մտածում են, որ Ռալֆ Յիրիկյանը բարեգործ է, այնինչ քչերը գիտեն, որ տարեկան միայն աշխատավարձով ունենալով ավելի քան կես միլիոն դոլարի եկամուտ, Ռալֆ Յիրիկյանը իր ունեցվածքից ոչ մի գումար երբևէ չի ներդրել բարեգործության համար:
Իսկ թե որտեղի՞ց են գոյանում ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ի գերշահույթները, որոնց մի մասը Ռալֆ Յիրիկյանը ուղղում է բարեգործությանը, որպեսզի մարդկանց մոտ երբևէ նման հարցեր չծագեն, կպատմեն Արցախում զինծառայողներ ունեցող ընտանիքները, որոնք ամեն օր ստիպված են ՎիվաՍԵլ-ին գերշահույթ ապահովել՝ իրենց որդիների հետ մի քանի րոպե խոսելու համար, Յիրկյանի սահմանած 25 դրամ/րոպե ռոմինգային սակագնով:
Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել նախագիծ՝ «Պետական կառավարման մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Օրինագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմին: Նախագծի և դրա ընդունման դեպքում՝ հնարավոր հետևանքների մասին «Արմեդիա» ՏՎԳ—ն զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանի հետ:
-Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախագիծ է առաջ քաշվել «Պետական կառավարման մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Կպարզաբանեք՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
-«Պետական կառավարման մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ Միլլի Մեջլիս ներկայացված նախագծի հիման վրա առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ առաջին, «Ադրբեջանի հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոն» եզրույթը փոխարինել «Ադրբեջանի հանրապետության առաջին փոխնախագահի գործունեության իրագործումն ապահովող մարմնի ղեկավարի պաշտոն» եզրույթով: Եվ երկրորդ, «Ադրբեջանի հանրապետության պետական խորհրդականներ» եզրույթը փոխարինել «Ադրբեջանի պետության ղեկավարի գործունեության իրագործումն ապահովող մարմնի խորհրդականներ» եզրույթով:
Փաստացի, այդ փոփոխությամբ առաջարկվում է վերացնել Նախագահի աշխատակազմը՝ իր բոլոր խորհրդականներով՝ նրանց գործունեությունը դնելով առաջին փոխնախագահի վերահսկողության ներքո:
-Ի՞նչ փոփոխությունների կբերի այս նախագծի ընդունումը:
— Սա, միանշանակ, ուղղված է Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի դեմ, և էլ ավելի է ամրապնդելու առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դիրքերը երկրի ներսում: Թեև Մեհրիբան Ալիևայի նշանակմանը, այդուհանդերձ, իր ունեցած ազդեցությամբ Ռամիզ Մեհտիևը շարունակում է մնալ երկրորդը նախագահից հետո, ինչը, բնակականաբար, նվազեցնում է Ալիևայի ազդեցությունը և սահմանափակում նրա քայլերը:
Նախագծի ընդունումը, փաստացի, կհանգեցնի Ադրբեջանում իշխող էլիտայի փոփոխությանը: Ռամիզ Մեհտիևի հեռացումը նշանակում է դեռևս իշխող «նախիջևանյան» կլանի դիրքերի կորուստ և Փաշաևների լիակատար հաղթանակ: Այսուհետ, Մեհրիբան Ալիևան իր վերահսկողության տակ է վերցնելու ամբողջ պետական ապարատը: Եվ, ըստ իս, առաջիկայում ականատես կլինենք «նախիջևանյան» կլանին պատկանող պետական պաշտոնյաների, նախարարների պաշտոնազրկմանը: Մեհրիբան Ալիևան հստակ խնդիր է դրել մաքրել պետական ապարատը «նախիջևանցիներից» և համալրել այն իրեն հավատարիմ կադրերով:
Իմ կարծիքով, այս փոփոխությունների արդյունքում Ալիևը կարող է իրեն մեծ կախվածության մեջ դնել իր կնոջ ընտանիքից՝ Փաշաևներից, և վերջնականապես կորցնել աջակցությունը իր «հայրական» կլանի՝ «նախիջևանցիների» շրջանում, որոնք, 1993 թվականին օգնեցին Հեյդար Ալիևին գալ իշխանության: Այս զարգացումներն, իհարկե, որոշակի ազդեցություն կունենան արտաքին քաղաքականության ոլորտում:
Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց:
ՀՀ խորհրդարանի ընտրությունից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե կսպասեն ընտրության ավարտին, որից հետո Հայաստանը ստիպված է վերադառնալ բանակցություններին: Հայաստանը բանակցությունը շարունակելու համար երկու հիմնական նախապայման է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ Արցախի կարգավիճակը:
Ադրբեջանը հրաժարվել է Վիեննայի օրակարգից եւ փորձում է խնդիրը տեղափոխել եռակողմ ձեւաչափ: Դա բնական է, քանի որ Հայաստանն ապրիլյան պատերազմի արդյունքում գերադասելի դիրքում է հայտնվել, իսկ Ադրբեջանը՝ խորը փակուղում:
Այդ նպատակով, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց կրկնել ապրիլյան ագրեսիան, սակայն ծանր հարված ստացավ ու հայտնվեց էլ ավելի մեծ փակուղում:
Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանին բացառապես հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանին ստիպել հրաժարվել իր նախապայմաններից, եւ հատկապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրումից: Այս հարցում արեւմտյան համանախագահները հաստատակամ են, իսկ Ռուսաստանը հստակ չի արտահայտվում: Ադրբեջանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին ստիպել հրաժարվել այդ նախապայմանից, այդ պատճառով էլ ձգտում է ամեն կերպ վերականգնել եռակողմ ձեւաչափը:
Դա թույլ կտա բանակցությունը շարունակել իր «պայմաններով» ու իրավունքով: Հայաստանի համար նախապայմաններից հրաժարվելը կործանարար հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը նախորդ երկու դեպքերում առանձնապես հակված չէր Երեւանին եռակողմ հանդիպման «բերելու», սակայն այս անգամ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Բանն այն է, որ Թրամփի «վերջնագրից» հետո Թուրքիան անցել է ամերիկյան «ճամբար», եւ ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին «պահելու» խնդիր է լուծում:
Այդ նպատակով Հայաստանին ի վերջո «համոզեցին» մասնակցել եռակողմ հանդիպմանը, իսկ հանդիպման նախօրեին Ադրբեջան հասավ ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակ: Հայաստանը փաստորեն հերթական անգամ գործում է հանուն Ռուսաստանի:
Սակայն հանդիպման նախօրեին հայտարարվեց, որ հանդիպմանը միանալու են նաեւ համանախագահները: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հետո, համանախագահները կրկին մենակ չթողեցին Հայաստանին: Հայաստանը պետք է պահի իր նախապայմանները ցանկացած գնով, հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի են լինելու թե Հայաստանի, թե հենց իշխանության ու Սերժ Սարգսյանի համար:
Այն է՝ պետք է պնդի հետաքննության մեխանիզմի ներդրման պայմանավորվածությունը եւ հրաժարվի բանակցությունից, մինչեւ այդ մեխանիզմների ներդրումը չիրականացվի: Այդ դեպքում Ադրբեջանին ստիպելու են համաձայնվել, իսկ եթե Բաքուն շարունակի համառորեն հրաժարվել, տեղի է ունենալու այն, ինչը եթե կարճ ձեւակերպենք՝ կորցնելու է նոր տարածքներ, կամ ունենալու է այլ խոշոր կորուստներ, ի վերջո գալով «հայկական պայմաններով» խաղաղությանը: Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը ծանր գնով դուրս եկան նախորդ տարիների փակուղուց ու բանակցային գործընթացում առաջին անգամ հայտնվեցին ուժեղ դիրքերում: Բացառիկ պահ է, որը չի կարելի բաց թողնել:
Հայկազ Ղահրիյան
lragir.am
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքու է մեկնել Էրիկ Խաչատրյանը: Նրա հետ հանդիպում է անցկացվել Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված այսպես կոչված «Խաղաղության պլատֆորմի» գրասենյակում: Haqqin.az-ը գրում է, որ «Էրիկը լքել էր հարազատ Բաքուն 30 տարի առաջ»: Եվ այդքան տարի հետո, ինչպես նշում է ադրբեջանական կայքը, «Խաղաղության պլատֆորմը» նրան հնարավորություն էր տվել այցելել հարազատ քաղաք: Ադրբեջանական կայքը գրում է նաև, որ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի Էրիկ Խաչատրյանը տեղափոխվի Բաքու:
«Ասել, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում, նշանակում է՝ ոչինչ չասել: Ամեն ինչ ջերմ է անցել: Կարծես՝ հանդիպել են հարազատներ, որոնց ճակատագրի կամքով բաժանել էին»,-գրում է ադրբեջանական կայքը: Էրիկ Խաչատրյանը խոստովանել է, որ «ցանկանում է իր երեխաներին ցույց տալ քաղաքն ու պատմել այդ քաղաքում անցկացրած իր երջանիկ կյանքի պատմության մասին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.