23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքական «Sozcu» լրատվական կայքում հրապարակված թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը, մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հոդվածում հեղինակը պատմում է իր հայ խորթ տատիկի մասին:
Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը` Ermenihaber.am-ի թարգմանությամբ:
««Ես տեղյակ չեմ, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը…
Ես ընդամենը մեկ հայ ունեի…
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
Ողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա նկատմամբ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա նկատմամբ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք ու հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մահվանից հետո:
Նա մի հայ աղջիկ էր…
Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սիրիա ուղարկվող (բռնի գաղթեցվող) և տարբեր տեղերում ոչնչացվող հայերի քարավանի միջից ու ամուսնացել հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը սիրել էին նրան: Նա տան մեծն էր համարվում:
Տեսնում էի, թե ինչպես էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ ու միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ ու փոքրիկ քրոջս, նրա դեմքին նշմարում էի այն վիրավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել…
Ահա իմ հայկական հարցը:
Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վեճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Բայց կուզեի իմանալ, թե ով է տատիկիս պոկել իր հայրենիքից ու իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…
Կցանկանայի հաշիվ պահանջել այն տառապանքի համար, որը տատս ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա գուցե ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դատապարտել այդ անվերջ աքսորին…
Մեկ միլիոնը չգիտեմ, ես մեկ հայ ունեի…
Իմ շատ սիրած այն թախծոտ կինը…»
Սա էր իմ պատմությունը…
Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո որքան հայհոյանքների եմ արժանացել, որոնք հնչում էին այսպես` «Հայի ցեղ, «Հայի վիժվածք»:
Բայց ինչպե՞ս կարող ես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթում հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները:
Եղբայր, այնքան շատ է տգիտությունդ, որ…»:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» օդերևութաբանական ծառայությունը:
Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9°C: Միջին ամսական ջերմաստիճանն առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17…+18°C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5°C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10°C բարձր:
Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-100C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+380C (Արմավիր, Մեղրի):
Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:
Արևափայլի տևողությունն ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92 մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50 մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունն ամենացածրն է` 52-55%:
Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինն ամիսը 1-3 օր, Տաշիրում՝ 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալներից երեք անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Մեր տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվող Գարիկ Չիլինգարյանը մինչև վերջերս ԵԱՀԿ առաքելության ծրագրով աշխատել է Ուկրաինայում, սակայն նրա առաքելության ժամկետը լրացել է մարտ ամսին, որի ավարտվելուց հետո նա անհետացել է:
Հետախուզման մեջ գտնվող ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Պետրոսյանն էլ, ըստ տեղեկությունների, թաքնվում է Միացյալ Նահանգներում է, իսկ Հրայր Գյոնջյանը, ըստ որոշ աղբյուրների, թաքնվում է Մեծ Բրիտանիայում:
Հայտնի է նաև, որ դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվողները միմյանց հետ ազգակցական կապի մեջ են գտնվում:
Ինչ վերաբերում է առանձնապես խոշոր չափի հափշտակված գումարներին, ապա դրանք մի քանի հարյուր միլիոն դրամի են հասնում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը։
Ավելի աղ տեղեկացրել էինք, որ ՔԿ վարույթում քննվում է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:
Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրի պատասխանատու աշխատակից, ով համակարգում էր այդ ծրագիրը:
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությանը հայտնում են սահմանին նոր զոհի մասին: Մեր պատվիրակությունը ոտքի է կանգնում և հայտարարում, որ չենք պատրաստվում բանակցել բարբարոսների հետ, ովքեր նույնիսկ հանդիպման ընթացքում չեն կարողանում զսպել իրենց հայասպան ծրագրերը… Հայկական պատվիրակությունը դեմոնստրատիվ ձևով լքում է հանդիպման վայրը:
Միջանցքում սպասող համանախագահները զարմացած հարցնում են մեր պատվիրակությանը թե ինչու են լքում հանդիպումը: Մեր պատվիրակությունը հայտնում է, որ բոլոր հարցերը այսուհետ ուղղեք ներսում մնացած ադրբեջանական ոչխարին: Բոլոր միջազգային թերթերն ու լրատվամիջոցները գրում և նշում են պատճառը խափանված հանդիպման… զը՜նգ… Էս անտեր զարթուցիչը ինչի արթնացրեց, կարգին արժանապատիվ երազ էի տեսնում!!!»:
aravot.am-ը գրում է.
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի խոսնակը Ագրամունտի՝ Սիրիա այցից հետո առաջացած սկանդալում մեղադրել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա կազմակերպություններին, որոնք այդպես ցանկանում են «տապալել ԵԽԽՎ-ն»:
Այս մասին գրում է eurointegration.com.ua կայքը: Ագրամունտը, որին ապրիլի 28-ին ԵԽԽՎ բյուրոն ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց, ավելի վաղ խոստովանել էր, որ իր այցը Սիրիա սխալմունք էր և ռուսական մամուլին մեղադրել էր շահարկումների մեջ:
Սակայն, նրա ներկայացուցիչը սկանդալի մեղավոր է համարում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին: «Մեղավորը Սորոսն է, իսկ նրանք, ովքեր մեղադրում եմ Ագրամունտին, գումարներ են ստանում ֆինանսական կետից»,- ասել է Ագրամունտի խոսնակը:
Ամբողջական հոդվածը` այստեղ
2017-ի մայիսի 18-ին տեղի կունենա ԱԺ առաջին նիստը: Փաստորեն, 2017 թ. ապրիլի 2-ին Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը եկավ օգնելու, որպեսզի նորընտիր խորհրդարանը վերջնականապես ձևավորվի և այն տեղի ունենա Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Ամեն ինչ շատ լավ դասավորվեց իշխանությունների համար, ու այդ հարցում, թերևս, արժե շնորհակալ լինել Կոնգրես -ՀԺԿ դաշինքին:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ մինչ այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ մեկից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չի ստացել:
Ակնհայտ է, որ քաղաքական վերադասավորումները տեղի կունենան ավագանու ընտրություններից հետո, երբ մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստին հրաժարական կտա կառավարությունը, կձևավորվեն նոր գործադիր և օրենսդիր մարմիններ:
Այնպես որ, գուցե թե ակամա ՀԱԿ-ը հարմարավետ հարթակ ստեղծեց, որպեսզի Հայաստանի 4-րդ հանրապետության իշխանությունը ձևավորվի սահուն, առանց խառնաշփոթի:
Աննա Գրիգորյան
Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանը խնդիրներ կունենա մի քանի վարչական շրջանում: Նա հատկապես ուշադիր պետք է լինի Կենտրոն, Արաբկիր և էրեբունի վարչական շրջաններում:
Կենտրոն վարչական շրջանը գտնվում է Բեգլարյանների ազդեցության ոլորտում: Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի թաղապետության տարիներից այս շրջանի բոլոր հաստիքները տնօրինում են նրա կադրերը, իսկ դրա ղեկավարը՝ Արա Սադոյանը, Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է:
Տարոն Մարգարյանը հաշտ չի դրա հետ, բայցև չի կարող ոչինչ անել։ Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, իբր Գագիկ Բեգլարյանը հեռանում է երկրից, իբր Ռուսաստանում բիզնեսներ ստեղծելու համար:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր օլիգարխներից շատերը դրսում բիզնեսներ ունեն, և դա չի խանգարում նրանց ապրել Հայաստանում: Ուստի տրամաբանությունից զուրկ է այն պնդումը, թե Գագիկ Բեգլարյանը այդ նպատակով կարող է թողնել երկիրը: Նա այն անձանց թվին է պատկանում, ովքեր շատ են սիրում իրենց շրջապատը և երբևէ չեն մեկնի այլ երկրում մշտական բնակության:
Բեգլարյանին եթե պաշտոն չտան էլ (գաղտնիք չէ, որ նա միշտ էլ ցանկացել է վերադառնալ Երևանի քաղաքապետի պաշտոնին, որն այնքան քիչ ժամանակ վայելեց), նա կարող է դուրս գալ քաղաքական դաշտից, սակայն չի հեռանա երկրից: Իսկ այս խոսակցությունների հիմքը Բեգլարյանի՝ կրկին քաղաքապետ դառնալու երազանքն էր, որը, փաստորեն, կրկին փչվեց, դրա փոխարեն եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին հնարավորություն տվեցին դառնալ պատգամավոր:
Ինչ վերաբերում է Արաբկիրին, ապա այստեղ ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը սառը հարաբերություն է ձևավորել Տարոն Մարգարյանի հետ։
ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինել է Հրայր Անտոնյանին, որը Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է և Տարոն Մարգարյանի մտերիմը:
Մյուս վարչական շրջանը էրեբունին է, որի ղեկավարը Տարոն Մարգարյանի պահանջով վերջերս թողեց աթոռը:
Արմեն Հարությունյանը Մհեր Սեդրակյանի ազգականն է, և նրա հեռանալու պատճառը կապված է Մհերի թիմի՝ իշխանությունների հետ ունեցած խնդիրների հետ: Սակայն Էրեբունի համայնքում դեռևս մեծ է Մհեր Սեդրակյանի ազդեցությունը, և ինչքան էլ թաղի հեղինակությունները ձայներ հավաքելու համար ճիգեր գործադրեն, միևնույն է Սեդրակյանին հավատարիմ մասսան չի դավաճանի նրան։
Աննա Գրիգորյան
«Եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին։ Պնդումները, թե Ադրբեջանն առավել էր միայն Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկայի հարցում, եւս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանին տրամադրվում են այլ մասշտաբի եւ այլ որակի զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ այլ։
Հիշեցնեմ, թե ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական օրերին Բեռլինում։ Նա նշեց, որ հայկական կողմը պաշտպանվել է 1980-ական թթ. զինտեխնիկայով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գներով տրամադրում է հին, մաշված զինտեխնիկա, իսկ համաշխարհային գներով Ադրբեջանին է տրամադրում նորագույն ռազմամթերք, ինչն Ադրբեջանի պաշտպանունակության գլխավոր գործոնն է ներկայումս»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լոնդոնցի վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ռուս փորձագետների պնդումներին, թե Հայաստանին եւ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելով՝ Ռուսաստանը պահպանում է կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը։
Ըստ եվրոպացի ռազմական փորձագետի՝ եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները՝ տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր, եւ որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։ «Հակամարտող երկրները մշտապես կանգնած են ռազմական գործողությունների վտանգի առջեւ, եւ այդ հավասարակշռման քաղաքականությունը վստահաբար տեսանելի կլիներ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասել է Ջերմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը երկու օր առաջ, Ադրբեջան հասավ ռուսական զենքի եւ նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջեւ 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։
Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաեւ ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ. ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծո զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում: Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի, որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Այդ փրկության համար է, որ փնտռտուքներ կատարեցին և քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին: Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի +23-ի: Մայիսի 1-ին սպասվում է մինչև +26 աստիճան տաքություն:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, Հանրապետության մարզերում ևս ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանալ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.