23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանն ու Թուրքիան մայիսի 1-5-ը անցկացնում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են հրետանի, զրահատեխնիկա, ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
ԼՈւՐԵՐ-com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ծավալված զորավարժությունը հերթական ակցիան է, որով Ադրբեջանը ցուցադրում է իր զորքի կարողությունը: «Պարտադիր չէ, որ զորավարժություններ լինեն, հայկական կողմը բոլոր դեպքերում պետք է իր զորքը պահի կազմ և պատրաստ վիճակում, և ավելին, մեզ այս պահին ավելորդ զգուշավորություն է անհրաժեշտ»:
Վահան Բադասյանը նշեց, որ կազմակերպված զորավարժությունների անվան տակ չի բացառվում, որ Ադրբեջանը զորք կուտակի հայկական սահմանի ողջ երկայնքով. «Հակառակորդի զորքի կուտակում մեր սահմանին չի բացառվում: Կարող են դիմել այդ քայլին՝ հարմար պահի ռազմական ագերսիա ցուցաբերելու համար: Բայց պետք է հավելեմ նաև, որ ես նրանց կողմից իրականացվող զորավարժություներին մեծ նշանակություն չեմ տալիս»:
Վահան Բադասյանն անդրադարձավ նաև օրեր առաջ Մոսկվայում կայացած Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը՝ շեշտելով, որ Արցախի հակամարտության վերաբերյալ մինչ օրս կայացած որևէ հանդիպում հարցի լուծման հարցում առաջընթաց չի արձանագրել. «Կրակողի հետ չեն բանակցում, կրակողի վրա կրակում են և պետք չէ Ադրբեջանի հետ բանակցել այնքան ժամանակ, քանի դեռ նա հայ զինվոր է սպանում: Մյուս կողմից, բանակցություններն ի սկզբանե սխալ հիմքի վրա են դրվել՝ հաշվի առնելով Մադրիդյան փաստաթուղթը: Հիմա հայկական կողմին պարտադրում են ոչ թե զիջում, այլ հանձնում, հետևաբար, Ադրբեջանի հետ պետք չէ բանակցել, որովհետև հարցի լուծումն Ադրբեջանին այլ ձևով խելքի բերելն է»:
Թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Նախիջևանում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը NewsBook-ի հետ զրույցում նկատեց, որ եթե Հայաստանը շարունակի այսպես քնել, շարունակի «դեպուտատ» դառնալ և օրը մեկ կառավարություն ստեղծել բարեկամներով, այդպես Երևանում էլ կստեղծեն ռազմաբազա: Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Մոսկվայի դաշնագիրը դա իրեն թույլ չի տա` առանց ռուսների համաձայնության:
Լևոն Շիրինյանի խոսքով` Հայաստանն անձամբ պետք է կտրուկ միջոցների դիմի` հույսը չդնելով ո՛չ ռուսների, ո՛չ գերմանացիների, ո՛չ չինացիների և առհասարակ ոչ ոքի վրա:
«Մենք ենք բացառապես մեր երկրի ճակատագրի տերը: Պետք է նաև միջազգային հանրության հետ աշխատել: Այնքան ձգձգեցին Նախիջևանի հարցի մասին մտածելը, որ նրանք ռազմաբազա են ուզում կառուցել: Բայց դա շատ բարդ է լինելու: Ես ոչ թե Մոսկվայի տեսանկյունից եմ ասում, այլ դա Թուրքիայի համար ձեռնտու չէ: Մոսկվայի դաշնագրի երկու երաշխավոր պետություն կա Հայաստանի վզին փաթաթված` առանց մեր մասնակցության` Ռուսաստան և Թուրքիա: Առանց իրար հետ համաձայնության դա հնարավոր չէ: Նախիջևանը պրոտեկտորատ է, հանձնված է Ադրբեջանի խնամակալությանը և ոչ Ադրբեջանի մաս: Հիմա թող ՀՀ արտաքին գործերի նախարարը վազի Մոսկվա և միջազգային բոլոր դատարաններ և այդ հարցը բարձրացնի` Նախիջևանը Ադրբեջանի մա՞ս է, թե` ոչ, նա կարո՞ղ է դա տրամադրել, թե` ոչ. Ադրբեջանը դա չի կարող անել, եթե, իհարկե, հայկական կողմից աշխատանք լինի: Բայց հիմա թոռներին իշխանության են մղում, ժամանակ չունեն»,- մեզ հետ զրույցում նշեց Շիրինյանը:
Իսկ հարցին, եթե, այնուամենայնիվ, դա լինի, ինչպիսի՞ն կլինի Ռուստաստանի արձագանքը, վերջինս ընդգծեց, որ արձագանքը մեր կողմից պետք է լինի: Շիրինյանն առաջարկում է «Իսկանդերներով» խփել:
«Եթե փորձեն կառուցել, «Իսկանդերներով» պետք է խփել այդ ռազմաբազային և առհասարակ Նախիջևանը պետք է վերացնել: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու, առանց այդ էլ ամեն ինչին ներկա են: Դա մեզ համար մահվան նման մի բան է, մահը Երևանին է մոտենում: Պետք է հօդս ցնդեցնել ամբողջ Նախիջևանը: Թուրքիան ոչ մի պարագայում իրավունք չունի այնտեղ ներկա լինել»,- շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով` ռազմաբազան կառուցելու դեպքում ամբողջ սպառնալիքը լինելու է Երևանի վրա, որովհետև ռազմաբազան Թուրքիա-Հայաստան սահմանային գոտին արդեն անցած է լինում. «Բացի այդ, պարզ չի՞, որ նրանք լավագույն տեխնիկան են տեղադրելու ու եղած ամբողջ ռազմական տեխնիկան Ադրբեջանը տեղափոխելու է արցախյան ճակատ: Անհայտ ձևերով մեր իրավիճակը բազմակի անգամ ծանրանում է: Թուրքիան ուղղակի սպառնալիք է ստեղծում Երևանի վրա: Ռուս-հայկական համագործակցության պայմաններում` Գյումրու ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրով, Ռուսաստանը չի կարող ուղղակի միջամտել, դա Ռուսաստանի հետ կբախվի, այս պարագայում Ռուսաստանը շրջանցում է: Ու այստեղ հարց է առաջանում` մեր բազան ինչի՞ համար ենք տրամադրել ռուսներին»:
Հարցին` հնարավո՞ր է Կարսի և Մոսկվայի պայմանագիրը դեմոսանկցիայի ենթարկվի, մեր զրուցակիցն ընդգծեց, որ մենք այդ պայմանագրի մասնակից չենք, իրականը Մոսկվայի պայմանագիրն է, Կարսի պայմանագիրը մեր վզին փաթաթած է: «Պատերազմը ամենավատ ելքը չի: Ես, իհարկե, չեմ ուզում, որ պատերազմ լինի, բայց, եթե վիճակը դա լինի, կլինի: Նախիջևանի խնամակալության հարցը միջազգային այնպիսի խարխուլ դիրքերի վրա է, որ թող Արտգործնախարարությունն իր ամբողջ կազմով դրանով զբաղվի: Հազիվ զբաղված են կառավարության «մուտիլովկաներով»: Պետք է փոխեն ԱԳ նախարարին, եթե այդ մարդը մեզ համար հասկանալի չէ, մեզ պե՞տք է` ուրիշի համար հասկանալի լինի: Թող դնեն բանիմաց մի արտգործնախարարի: Ռազմաբազան անթույլատրելի է Նախիջևանում, թող հայտարարություն անեն: Նրանք, երևի, նման լուրեր են տարածում, որ տեսնեն` այստեղ հոդաբաշխ հայտարարություններ անելո՞ւ են, թե սպասելու են` հյուսիս-հարավ ով ինչ կասի, նոր «ջոկեն»»,- ասաց Շիրինյանը:
Վերջինս առաջարկում է նաև դիմել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հարց բարձրացնել` դուք համաձա՞յն եք, որ վտանգավոր հակամարտության գոտում թուրքական ներկայություն լինի:
«Արդեն պետք է դիմած լինեին, որ այդպիսի լուրեր կան ու ասեին` դուք համաձա՞յն եք: Չեն նիհարի էլի, որ մի երկու օր աշխատեն»,- եզրափակեց նա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքական «Yeni akit» թերթի կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը Սիրիայում ու Իրաքում և դրա շրջանակներում նահանգների կողմից քրդերին տրամադրվող տարբեր տեսակի զենք-զինամթերքին:
Ըստ թերթի` Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևը համարվող Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերին (YPG) զենք տրամադրելը հակասում է ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակներին:
«ՆԱՏՕ-ի պայմանագիրի առաջին կետում ասվում է, որ դաշինքի անդամները պետք է համախմբեն իրենց ջանքերը անդամ երկրների համատեղ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Իսկ ԱՄՆ-ն թույլ է տվել, որ PKK-ն (YPG-խմբ.) տարածվի Սիրիայի տարածքի 1/5-ի վրա և Թուրքիայի համար մեծ սպառնալիք դառնա:
Այն պարագայում, երբ դաշինքը պարտավորեցնում է օգնության հասնել հարձակման ենթարկված անդամին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան PKK-ի կողմից հարձակումների է ենթարկվում կրկին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի զենքերով»,- գրում է թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների` ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին (YPG) տվել է 80 և 120մմ-անոց հրանոթներ, հրթիռներ, MK19 ականանետեր, Cabrine ve M16 հետևակային հրացաններ, Humwee ռազմական մեքենաներ, Cougar տեսակի զրահամեքենաներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ օդային կտրուկ անկման հետևանքով տուժել է 27 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 24 քաղաքացի: Տուժածներից մեկն ազգությամբ հայ է՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը:
Վիրավորները բազմաթիվ կոտրվածքներ ունեն, նրանց թվում են և ռուսներ, և օտարերկրացիներ:
Տուժածների մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ՝ քթի, ձեռքի, ոտքի, արտաքին արնահոսություն։ Նրանք տեղափոխվել են Բանգկոկի հիվանդանոց։
Տուժածները տեղափոխվել են Բանգկոկի հիվանդանոց։
https://www.youtube.com/watch?v=Zq6utF8M5hY
Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 1-ին, ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ և «արդար վաստակը և փոխադարձ հարգանքը» հռչակել է «հավերժական արժեքներ»:
Նա, մասնավորապես նշել է, որ «խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ»:
Այդ արժեքները, նշում է Սարգսյանը, սերնդեսերունդ են փոխանցել «մեր ծնողներն» ու նախնիները, ուստի «մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին»:
Հատկանշական է, որ նույն Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում տեղավորված հատկապես օլիգարխիկ շրջանակները, ովքեր, ըստ էության, հանդիսանում են ՀՀ ամենամեծ գործատուները, քաղաքացիների աշխատանքային իրավունքների ամենակարկառուն խախտողներն են:
Ասվածի վառ ապացույցն է «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը, որը չի կարող անտարբեր թողնել Հայաստանի որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չպետք է անտարբեր լինեն Հայաստանի իրավապահ մարմինները:
Այն, ինչ տեղի է ունենում այդ ձայնագրության 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է:
Այն պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:
Հիշեցնենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
Վերոնշյալի ֆոնին, երբ Սերժ Սարգսյանը խոսում է «արդար վաստակից և փոխադարձ հարգանքից» եւ դեռ մի բան էլ դրանք հռչակում «հավերժական արժեքներ», ապա ակամայից մարդկանց հիշողության մեջ առկայծում է նույն Սարգսյանի հայտնի արտահայտությունը. «Իյա՜, իրո՞ք»:
Ապրիլի 16-21-ը Ադրբեջանում անկացվել են լայնածավալ զորավարժություններ, որին, ըստ Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության, մասնակցել է մինչև 30 հազար զինծառայող, գործարկվել է ավելի քան 250 միավոր տանկ ու զրահամեքենա, մինչև 200 հրթիռա-հրետանային կայանք, 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և զինատեսակներ: Ադրբեջանի ՊՆ-ի մեկ այլ հաղորդագրոթյան համաձայն, մայիսի 1-5-ը կանցկացվեն Ադրբեջանի ու Թուրքիայի ստորաբաժանումների համատեղ տակտիկական զորավարժությունները: Այն անցկացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջև համակարգումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև ստորաբաժանումների պատրաստության բարձրացումը։
Թեև թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կոնկրետ վայրը չի նշվում, բայց տրամաբանական է, որ դրանք կանցկացվեն Նախիջևանում, որը ներկայումս Ադրբեջանի կազմում է, բայց փաստացի այստեղ շատ մեծ է սահմանակից Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը: Նախիջևանում պաշտոնապես չկա թուրքական ռազմաբազա, բայց հայտնի փաստ է, որ Նախիջևանը վաղուց վերահսկվում է Թուրքիայի կողմից ռազմական առումով: Եվ այս իմաստով կայանալիք զորավարժությունները, ընդհանրապես նախիջևանյան ուղղությունը չեն կարող անտեսվել Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ հատկապես ու գլխավորապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե ապրիլի 16-21-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժությունները կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ, դրանք ընդամենը պլանային զորավարժություններ են: Հայաստանցի և ռուսաստանցի մի շարք փորձագետներ հակառակ կարծիքն ունեն՝ ասելով, որ ադրբեջանական զորավարժությունները ուղղակիորեն կապված են ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի նոր հնարավոր ռազմական հարձակման հետ:
Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմը կարող է զորավարժությունների պատրվակով մոտեցնել իր զորքերը Արցախի հետ սահմանին՝ ռազմական հարձակում սկսելու նպատակով: Զորավարժություններին թուրքական զինուժի մասնակցությունը առավել մտահոգիչ է Հայաստանի տեսանկյունից, անկախ նրանից՝ թուրքական կողմը մասնակցում է զուտ խորհրդատվական մակարդակով, թե մարտական միավորների և անձնակազմի տեսքով, բայց սա իրականոււմ նորություն չէ մեզ համար: Ի վերջո, գլոբալ առումով, Թուրքիան և Ադրբեջանը միասնական տարածաշրջանային քաղաքականություն վարող սուբյեկտներ են:
«Հայկական կողմը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի զորավարժություններին և մարտական բարձր պատրաստություն ունենա այսպիսի օրերին, որովհետև շատ հաճախ զորավարժությունները կարող են պատերազմի նախերգանք հանդիսանալ: Տեսականորեն հնարավոր է, որ զորավարժությունների պատրվակով զորքերը մոտեցվեն սահմանին, որովհետև ամեն դեպքում զորավարժությունը նաև հակառակորդի մոտ երկյուղ սերմանելու, վախեցնելու միջոց է: Զորավարժությունների պատրվակով սահմանին մոտեցված զորքերը կարող են անսպասելիորեն հրաման ստանալ անմիջական ռազմական գործողությունների անցնելու կամ մյուս տարբերակով՝ զորավարժությունների օրերին հատկապես սաստկանում են դիվերսիոն ներթափանցումները կամ սադրանքները շփման գծով: Բայց որևէ նորություն չկա: Մենք պետք է զբաղվենք մեր բանակաշինությամբ՝ քաջ գիտենալով, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ունենք մեր պետական գոյությունն իսկ չհանդուրժող հարևաններ»,- մեկնաբանեց Ալեքսանդր Քանանյանը:
Աշխատատեղի ստեղծո՞ւմ, թե՞ փողի փոշիացում
Մայիսի 5-ին Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվելու «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ստեղծելու մասին որոշման նախագիծ, ինչպես նաեւ հիմնարկի կանոնադրության, ամրացվող գույքի կազմի, հաստիքացուցակի, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությանն համաձայնություն տալու հավելվածներ:
Ավագանու հաստատումից հետո քաղաքապետարանը դիմելու է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությանը՝ հիմնարկը օրենքով սահմանված կարգով հաշվառելու նպատակով:
Հիմնարկն իրականացնելու է Գյումրու վարչական տարածքի աղբահանում, սանիտարական մաքրում, բարեկարգում, կանաչապատում, փողոցների գծանշում, շահագործում եւ այլն:
Ըստ որոշման նախագծի հավելվածների՝ նորաստեղծ հիմնարկին ամրացվելու է 265 մլն 897 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույք՝ մեքենաներ, կամազ, հնձիչ, բարձիչ, գութան, սայլակ, գրեյդեր եւ այլն: Հիմնարկն ունենալու է 339 միավոր հաստիք՝ տնօրեն, տնօրենի 2 տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնտեսագետ, 2 էլեկտրիկ-մոնտաժող, էլեկտրիկ-մեխանիկ, 3 պահակ, 2 գործավար, 44 վարորդ, 3 փայտահատ, 6 ծառ էտեղ բանվոր, 15 բարեկարգման գծով բանվոր եւ այլն: Ամենաբարձր աշխատավարձը ստանալու է տնօրենը՝ 205 հազար 800 դրամ, ամենացածրը՝ պահակը, էլեկտրիկ-մեխանիկը, ծառ էտողները, փայտահատը. ամեն ամիս նրանց աշխատավարձը, ըստ հաստիքացուցակի, կազմելու է 77 հազար 905 ՀՀ դրամ: Հիմնարկի ընդհանուր ամսական աշխատավարձը կազմում է 30 մլն 873 հազար ՀՀ դրամ, իսկ տարեկանը՝ 347 մլն 889 հազար ՀՀ դրամ:
Հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու է 39-ամյա Մկրտիչ Թորոսյանը: Նա 2005 թվականին ավարտել է Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի բակալավրը, ստացել ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությունը:
Գյումրու քաղաքապետարանն իր ենթակայությամբ նման գործառույթներ իրականացնող 4 ընկերություն ունի եւ այս 5-րդի ստեղծումն անտրամաբանական է: Քաղաքապետարանի ենթակայությամբ նման գործառույթներ են իրականացնում՝ «Հավերժ հիշատակ», «Բարեկարգ քաղաք» եւ «Տիմ-Շին» ՓԲԸ-ները, «Գյումրու զբոսայգիներ եւ պուրակներ» ՀՈԱԿ-ն:
Եթե Գյումրու քաղաքապետարանը այս հիմնարկով աշխատատեղեր է ստեղծում, ապա որոշակիոեն սա հասկանալի է, սակայն մյուս կողմից էլ հաստատենք, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նման ընկերությունները, բացի աշխատավարձ ստանալուց, մինչ այժմ չեն փայլել իրենց աշխատանքով: Ամենաաղմկոտ պատմությունն հիշենք, Գյումրու Աբովյան փողոցի մի հատվածը սալիկապատել էր հենց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Տիմ-Շին» ՓԲԸ-ն, վերջինս էլ արտադրել սալիկները, ընկերության՝ սալիկապատման աշխատանքներն ավարտվելուց մոտ 4 ամիս անց՝ ձյան հետ հալվեց սալիկների արտաքին երեսը, փոշիացավ շուրջ 16 մլն դրամ, ընկերությունը թեպետ պարտավոր է իր ֆինանսական միջոցներով վերականգնել այդ հատվածը, սակայն մինչ այժմ այդտեղ աշխատանք չի կատարվել:
Նորաստեղծ հիմնարկի հաստիքացուցակը եւ ամրացվող գույքը՝
Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Կողմերը դեռևս չեն պայմանավորվել նաև Թուրքիային հնարավոր վաճառվելիք համակարգերի գնի շուրջ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այս մասին հայտնել է «Հաբերթյուրք» լրատվակայքին տված հարցազրույցում:
Պատասխանելով «Ռուսաստանից Ս-400 հրթիռներ գնելու՞ ենք» հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես նշել է.
«Գնելու ենք: Սկզբունքորեն արդեն պայմանավորվել ենք: Քննարկում ենք համատեղ արտադրության և գնի [հարցը]: Ուզում էինք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել,: բայց այս մոտեցման շրջանակներում չեղավ»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունից պարզ է դառնում, որ թուրքական կողմը ոչ միայն փորձում է գնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև փորձում է Ռուսաստանից ստանալ համակարգերի արտադրման–հավաքման տեխնոլոգիաներ: Սրանով Թուրքիան փորձում է հետագայում իր երկրի տարածքում արտադրել նման համակարգեր:
Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը: Սակայն անցյալ տարի այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:
Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ևս ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ:
2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից Թուրքիան նշված տեսակի ՀՕՊ համակարգերի գնման շուրջ սկսեց բանակցել արդեն Ռուսաստանի հետ: 2017 թ. ապրիլի 5-ին ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ երկրները առայժմ բանակցում են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ, սակայն դեռ պայմանագիր չի նախապատրաստվել: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն իր հերթին հայտարարել էր, որ Ս-400 ԶՀՀ-ի ձեռքբերման քննարկումը ավարտական փուլում է, և վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի նախագահն ու վարչապետը:
Արդեն 2017 թ. ապրիլին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովովը հայտնել էր, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է քննարկեն մայիսին կայանելիք հանդիպման ժամանակ:
Մտքով պատրաստ և արթո՛ւն եղեք՝ ձեր ամբողջ հույսը կապած փրկության պարգևին, որ տրվելու է ձեզ, երբ հայտնվի Հիսուս Քրիստոսը։ Աստծուն հնազանդ զավակնե՛ր եղեք և մի՛ առաջնորդվեք անցյալ ցանկություններով, որոնցով ապրում էիք, երբ դեռ չէիք ճանաչում Քրիստոսին. այլ ինչպես որ ձեզ կանչողը՝ Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»։ Եթե «Հայր» եք կոչում նրան, որ յուրաքանչյուրին անաչառ կերպով դատում է ըստ իր գործերի, ապա աստվածավախությա՛մբ ապրեցեք ձեր պանդխտության տարիները՝ իմանալով, որ կորստյան ենթակա արծաթով կամ ոսկով չէր, որ փրկվեցիք ձեր հայրերից ժառանգած ձեր ունայն կենցաղից, այլ անբիծ և անարատ Գառան՝ Քրիստոսի թանկագին արյամբ։ Նա ընտրված էր աշխարհի ստեղծումից իսկ առաջ, բայց վախճանին երևաց մեզ համար։ Նրանով է, որ հավատում եք Աստծուն, որը մեռելներից հարություն տվեց և փառավորեց նրան, որպեսզի ձեր հավատն ու հույսը կապեք Աստծո՛ւ հետ։ Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով. որովհետև Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցիք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի։ Որովհետև
«Բոլոր մարդիկ նման են խոտի,
նրանց ամբողջ փառքն էլ նման է վայրի ծաղկի։
Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում,
բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։
Այդ խոսքը այն Ավետարանն է, որ քարոզվեց ձեզ։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:13-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.