23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղում հոսող Մարց գետում երեխա է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով գետից դուրս են բերել Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչ՝ 15-ամյա Էդգար Քոչարյանի դին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է ընտանիքի անդամների հետ և «Ղազոյան» աղբյուրի մոտ նշելիս են եղել օրվա խորհուրդը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «մայովկայի են եղել»։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:
Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: Եւ հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը:
Այդպիսի բովանդակությամբ գրառումը տարօրինակ է նաեւ այն պատճառով, որ ամեն օր կարելի է դա անել: Բայց քանի որ Արծրուն Հովհաննիսյանը նախկինում երբեք նման բան չի արել, կամ արել է միայն սահմանում առանձնահատուկ սրված ժամանակահատվածներում, նշանակում է այս օրերին գործ ունենք նման իրավիճակի կամ դրա վտանգի հետ:
Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել:
«Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների զինված ուժերի միջեւ փորձի փոխանակումը, կոորդինացիայի զարգացումը, զինված ուժերի գլխավոր շտաբերի՝ զորավարժությունների համատեղ պլանավորման մարզումն է: Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին: Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը եւ Թուրքիան անցկացնում են 2013 թվականից»,- հաղորդում է «Ռազմ.info»-ն:
Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ եւ զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց եւ հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»:
Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Ապրիլի 24-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից զոհվեց ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Ապրիլի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվեց ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Այդ օրերին, ինչպես նաեւ, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, եւ հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ:
Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստություն է հայտարարված լինելու:
Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն: Եւ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝ ավելի վտանգավոր են լինելու:
Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ:
Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու:
Հնարավոր սրացումներին սակայն ամենից շատ կարող է նպաստել անցյալ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման տապալումը: Ակնկալվում էր այս հանդիպման արդյունքներով նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: Մարտի 27-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց. «Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»:
Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ-ին ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»:
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային գումարների հափշտակության աղմկահարույց գործով:
Այսպիսով, օրեր առաջ հայտնի դարձավ, որ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով:
Պարզվում է խոսքը գնում է, ո՛չ ավել ո՛չ պակաս, 400 մլն դրամի հափշտակության մասին:
Մեզ հայտնի է դարձել, որ հափշտակության վաղեմությունը ոչ թե մեկ կամ երկու տարվա է, հափշտակություններն սկսվել են 2009-2010 թվականներին:
Խուզարկություններ են կատարվել Ծրագրի համակարգող Մոնիկա Պապյանի բնակարաններում, արդյունքում պարզվել է, որ նաեւ բանկերից մեկում պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը բավարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մոնիկա Պապյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել եւս 13 մարդ, որոնցից 3-ը` գտնվում են հետախուզման մեջ: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության:
«Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ ռազմաքաղաքական շատ սերտ համագործակցություն են իրականացնում և նորություն չէ, որ Թուրքիան միշտ ապակառուցողական դեր է կատարում տարածաշրջանում:
Դավիթ Բաբյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին հաջորդեց Ապրիլյան պատերազմը.
«Թուրքիան միշտ էլ Ադրբեջանին ուղղորդել է ռազմական գործողությունների: Օրինակ՝ 1991-1994 թ-ին Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայից բազմաթիվ զինվորականներ, իրենց գլխավոր շտաբի գեներալներ, գնդապետներ, ահագին մարդիկ ադրբեջանական բանակն էին կազմավորում, ինչպես արհեստականորեն ստեղծեցին Ադրբեջանը։ Ավելին՝ Թուրքիայից բազմաթիվ գրոհայիններ են այցելել Արցախ, ռազմաճակատ, Արցախի դեմ պայքարում էին «Գորշ գայլեր» և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ, նունը տեղի ունեցավ ապրիլին։ Ապրիլին ահաբեկչական թուրքական կազմավորումներ էին այստեղ, իսլամական պետության գրոհայիններ, որոնք խոսում էին արաբերեն և, իհարկե, այս ամենն, անկասկած, Թուրքիայի խողովակով է։ Թուրքիան միակ պետություններ էր, որ հորդորում էր Ադրբեջանին դիմել այդ ապակառուցողական քայլին»,- մանրամասնեց նա:
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը կրում են մեկ ազգ –երկու պետություն գաղափարախոսությունը, հետագայում կփորձեն մեկ ազգ-մեկ պետություն գաղափարախոսությանը հետևել, բայց դա չի նշանակում, որ հաջողություն են գրանցելու:
«Թուրքիան նման պահվածքով լուրջ վնաս է հասցնում ՆԱՏՕ-ին։ Փաստորեն, ստացվում է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան ՆԱՏՕ-ին «պադստավա» է անում։ Դաշինքը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ, փաստորեն, նրա անդամներից մեկն ապակառուցողական քաղաքականությամբ խախտում է կանոնակարգը։ Ստացվում է՝ կա՛մ ՆԱՏՕ-ն չի կարողանում վերահսկել անդամներից մեկի քաղաքականությունը, կա՛մ Թուրքիան է իր վարքագիծը բարդում ՆԱՏՕ-ի վրա։ Բայց, իհարկե, Հյուսիսատլանտյան դաշինքը չի ուզում, որ նման զարգացումներ լինեն և ընդգծում է խաղաղ կարգավորման մասին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս քաղաքականությամբ Թուրքիան ցույց է տալիս նաև իր իրական մտադրությունները Իրանի և Ռուսաստանի մասով:
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ևս խախտում է միջազգային պայմանավորվածությունները, ինչն արեց այս տարի ապրիլին զորավարժությունների ընթացքում ևս:
Հիշեցենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություն է անցկացրել՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա: Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով.
«Ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից: Մայիսի 2-ից սկսած 5 օր, հատկապես երեկոյան և գիշերը բոլոր մարզերում սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»:
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիությունը և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Երևանում դուրս էին եկել մայիսմեկյան երթի՝ հանուն աշխատավորի շահերի և իրավունքների պաշտպանության:
«Հայաստանի Հանրապետությունը, համաձայն մեր Սահմանադրության, սոցիալական պետություն է, և սոցիալականը միշտ պետք է լինի առաջնային։ Իհարկե, տնտեսությունը պետք է զարգացնել, պետք է բիզնեսի համար պայմաններ ստեղծել, սակայն պայմանները չպետք է լինեն աշխատողների հաշվին։ Պետությունը պետք է վարի արդար հարկային քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ: Երթի մասնակիցներն ընդգծում էին կառավարության ծրագրի առանցքային դրույթը՝ «Մարդը գերագույն արժեքն է»։ Նրանք հորդորեցին կառավարությանը երբեք չմոռանալ այդ մասին և ամեն ինչ անել, Հայաստանի քաղաքացու համար:
ՀԿԿ-ն էլ թմբուկներով ու շեփորներով տոնական երթի էր դուրս եկել «Ուռա, կեցցե մայիսի մեկը, աշխատավորության օրը», «Կեցցե Կոմունիստական կուսակցությունը, կեցցե հայ գյուղացին, բանվորը» պաստառներով: «Կոմունիստների համար մայիսի 1-ն այնպիսի երևույթ է, այնպիսի գաղափար է, որ նշանակություն չունի՝ անկախության տարիներն են, թե խորհրդային, պետք է նշենք: Կոմունիստական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ նշում է մայիսի 1-ը: Մենք հավատարիմ ենք մնացել և մեր գաղափարախոսությանը և սկզբունքներին»,- ասաց ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանը` ավել ացնելով, որ իրենց երթին մասնակցում է շուրջ 5 հազար մարդ` հանրապետության բոլոր մարզերից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. դիակի ձախ և աջ նախաբազուկների դաստակային հոդերի շրջաններում հայտնաբերվել են օղակաձև, ներհրված եզրերով կարմրավուն ճյուղավորվող տեղամասեր, իսկ գոտու աջ և ձախ հատվածներում՝ ամրակապված մետաղական լարեր:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 03.06.1942 թվականին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ինչպես փոխանցում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ: Միաժամանակ, Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում արհմիությունների ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ:
Ցույցն անցել է «Հանուն արժանապատիվ աշխատանքի, աշխատավարձի, կյանքի» խորագրի ներքո: «Արժանապատիվ կյանք. սա այն է, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու»,-ասել է Շմակովը:
Արհմիության առաջնորդը հիշեցրել է Մայիսի 1-ի միջազգային բնույթի մասին: «Ավելի քան 140 երկրում այս օրն արհմիություններն անցկացնում են տոնակատարություններ, հանդես գալիս ելույթներով ու ցույցերով: Միջազգային բնույթը նրանում է, որ գլոբալիզացիայի այն
տարբերակը, որն այսօր կա, բերում է աղքատություն բոլոր երկրներում, ոչ միայն ՌԴ-ում: Դրա համար էլ մենք ողջ աշխարհի հետ միասին հանդես ենք գալիս արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի օգտին»,-ասել է Շմակովը:
Այն ալիքը, որ այս օրերին բարձրացել է սոցիալական ցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ՝ կապված Ադրբեջանից ներկրված խնձորի հետ, զուտ զգացմունքային, զգայական հարթությունում է: Հասարակությունը զայրույթով է ընդունում, որ արդեն ադրբեջանական ծագման արտադրանք է հայտնվում Հայաստանում, այն էլ մթերք: Երկու տասնամյակ է, որ թուրքական արտադրանքի, առավել ևս սննդամթերքի իրացումը Հայաստանում երբեմն հասնում է զգալի ծավալների և հասարակությունը, առավել ևս երկրի ղեկավարությունը, ընդգծված հանդուրժողականություն են դրսևորում այդ երևույթի նկատմամբ: Նույնիսկ այն բանից հետո, երբ թուրք արտադրողը էկրանից հայտարարում է, որ իրենց արտադրած թունավոր` գերշատ թունաքիմիկատների օգտագործումով մշակված «պրոդուկտը» ուղարկում են թշնամիներին` քրդական և հայկական շուկաներ, իսկ անվտանգը, բնականաբար, իրացնում են թուրքական շուկայում:
Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ Ադրբեջանի դեպքում արտահայտված մերժողական արշավ է սկսվում (միանշանակ ընդունելի), թուրքական մթերքի պարագայում` անտրամաբանական անտարբերություն դրսևորվում: Հնարավոր է, որ դրանում որոշակի ազդեցություն ունի համեմատաբար ցածր գնի գործոնը, բայց դրսևորվող լոյալությունը միայն դրանով պայմանավորելը ճիշտ չէ, հատկապես, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը խուսափում է թուրքական մթերք գնելուց:
Մինչդեռ, ադրբեջանական խնձորի ներկրումը ոչ զգացմունքային, ավելի խորքային ու վտանգավոր շերտեր ևս ունի: Տեղի ունեցածը ծրագրված (գուցեև` ոչ) «բիզնես գործունեություն էր», որ հանրապետության վարչապետի և իր թիմի համար «դիվերսիոն» դրսևորում էր, անասելի ուժգնության հարված:
Բոլորովին պետք չէ բացառել, որ գործարարներից մեկը միտումնավոր Հայաստան է ներկրել մի քանի տոննա ադրբեջանական ծագման խնձոր, ընդամենը ցույց տալու համար, որ ինչպես միշտ, այսօր էլ Հայաստանի մաքսակետերում «վճարելու» դեպքում երբեք կարմիր լույս չի վառվում, նրանք բոլոր դեպքերում «անցանելի են» և նրանցով կարելի է անցկացնել բառացիորեն ամեն ինչ, անգամ ադրբեջանական ծագման սննդամթերք: Ահավասիք` բոլորին տեսանելի օրինակը: Այլապես, հայ գործարարները խիստ մասնագիտացել են հարևաններից գյուղմթերք բերելու, այստեղ վերապիտակավորելու և որպես հայկական արտադրանք արտահանելու մեջ: Այս պարագայում էլ դժվար չէր նույնը անելը. սահմանն անցկացնելուց հետո վերափաթեթավորել ու իրացնել որպես լեհական խնձոր: Կհետևի, որ դա միտումնավոր չեն արել: Չի բացառվում նաև, որ ներկրողները այն աստիճանի վստահ են ու առհամարհած ունեն, որ դրա իմաստը չեն տեսել:
Անկախ ամեն ինչից, ադրբեջանական խնձորի ներկրումը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը, հետևաբար և կառավարությունը, գործնականում ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք ունեն երկրի տնտեսական ու պարենային անվտանգության նկատմամբ: Տեղի ունեցածը թույլ է տալիս մտածել, որ նույն սկզբունքով Հայաստան են ներկրվում անհայտ ծագման, մարդու առողջության համար ոչ անվտանգ ապրանքներ ու այստեղ վերապիտակավորվելով իրացվում են: Մինչդեռ ՊԵԿ-ը, որի համար այդպես համառորեն պայքարում էր վարչապետը և բացատրում, որ նաև սրա կոռումպացվածությամբ է պայմանավորված մեր տնտեսության ծայրահեղ ծանր վիճակը, վաղուց նրա «ազդեցության ոլորտում է», թերևս իր ամենավստահելի մարդու ենթակայության, ով ոլորտի ղեկը ստանձնելուն պես շտապեց իրեն շրջապատողներին դնել բոլոր հանգուցային կետերում: Այնպես որ, տեղի ունեցածի պատասխանատվությունը նախկինների կադրերի վրա բարդելը, բացառվում է: Հետևաբար, եթե Վարդան Հարությունյանի ու իր թիմի ամիսների գործունեությունից հետո մաքսավորները շարունակում են արտահանողներից կաշառք վերցնել, «աչք փակել» ներկրվող ռիսկային ապրանքների վրա, կհետևի, որ ոլորտում որակական ոչ մի փոփոխություն էլ չի եղել և չկա: Համակարգը ոչնչով չի փոխվել ու ոչնչով չի տարբերվում նախկին մաքսայինից: Իսկ այդքան շահարկվող «բարեփոխումները» միտված են եղել մի բանի. համակարգ բերել յուրայինների. «թեկուզ սրիկաների, բայց իրենց սրիկաներին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.