23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Արդարադատության նախարարությունը քննարկում է Ավետիսյանների ընտանիքին սպանած Գյումրու ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ռուսական իշխանություններին արտահանձնելու հարցը։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել են ՀՀ ԱՆ-ից։ «Վալերի Պերմյակովը դատապարտվել է հայկական և ռուսական դատարանների կողմից։ Ներկա պահին քննարկվում է նրա պատժի կրման վայրի տեղափոխումը կազմակերպելու հարցը։
Իր հերթին, Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտնել է գործակալությանը, որ «տեսականորեն՝ Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»։ Նախարարությունում նաև հերքել են ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե փոխանակում է կատարվելու ՌԴ-ում ազատազրկում անցկացնող, ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ ՌԴ Ռազմական դատարանը 2015 թ-ի օգոստոսի 12-ին մեղավոր է ճանաչել Վալերի Պերմյակովին դասալքման, զենքի գողացման, նրա անօրինական պահման մեջ` «մոռանալով» Գյումրիի բնակիչներ՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու փաստը և դատապարտել է ընդամենը 10 տարի ազատազրկման։ Նույն թավականի օգոստոսի 23-ին հայկական դատարանը Պերմյակովին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվել է հազվադեպ հանդիպող Մորգանի օղակված ճողվածքի լապարոսկոպիկ վիրահատական միջամտություն:
Մորգանի ճողվածքը ստոծանու բնածին ճողվածքների շարքին է պատկանում. ստոծանու առաջնային դեֆեկտ է(ռետրոստեռնալ կամ պարաստեռնալ ): Բնութագրվում է Մորգանի անցքի միջոցով ներքին օրգանների (ստամոքս, 12-մատնյա աղիք, հաստ աղու հորիզոնական հատված, բարակ աղիներ, մեծ ճապրոն) թափանցմամբ կրծոսկրի ու թրաձև ելունի ետնամաս, ինչն առաջացնում է համապատասխան կլինիկա: Ձեռք բերովի ճողվածքների պարագայում այս խնդիրը առաջանում է 2% դեպքերում:
Մասնավորապես, Սլավմեդ Բժշկական կենտրոն էր դիմել 35 տարեկան Շ.Ա.-ն՝ հետկրծոսկրային, կրծավանդակի և էպիգաստրալ շրջանի սուր ցավերով: Պացիենտի մոտ առկա էր նաև սրտխառնոց ու գազերի դժվար արտահոսք: Այս գանգատները, ըստ պացիենտի, առաջացել էին դիմելուց 3 օր առաջ պառկած տեղից կտրուկ վեր կենալու հետևանքով:
Կատարված հետազոտությունների (ՈՒՁՀ, ռենտգեն քննություն, համակարգչային շերտագրություն) արդյունքում հայտաբերվել է խոռոչավոր օրգանների առկայություն աջ կրծքավանդակում և աջ միջնորմում, ախտորոշվել՝ ստոծանիական օղակված ճողվածք և պացիենտը շտապ վիրահատության է ենթարկվել կենտրոնի մասնագետներ՝Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Սեդրակյանի և ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանի կողմից:
Ինչպես փոխանցում է “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը, կատարվել է լապարոսկոպիա, օղակման վերացում, հաստ աղու հորիզոնական հատվածի և մեծ ճապոնի ներուղղում որովայնի խոռոչ, ճողվածքի վերացում և պլաստիկա ցանցային պրոտեզի (Parietex)կիրառմամբ (https://www.youtube.com/watch?v=hTrWeYxRbIo):
Պացիենտը դուրս է գրվել վիրահատությունից հետո 3-րդ օրը առանց հետվիրահատական բարդությունների՝հնարավորության ստանալով անմիջապես վերադառնալ իր բնականոն կյանքին:
Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu):
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:
Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:
Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածի մանրամասներին տեղյակ չէ:
Նշվում է, որ զինծառայողին թաղել են ապրիլի 30-ին, սակայն սոցցանցերում պնդում են, որ Էլեկբերով Զեյնալին ավելի վաղ են թաղել: Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն զորակոչվել էր այս տարվա հունվարին:
Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 25 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։
ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
—Պարոն Մելիքյան, օրերս կայացավ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ԱԳՆ-երի մակարդակով հանդիպում Մոսկվայում: Բացի պաշտոնական մի քանի կցկտուր նախադասությունից, ոչինչ հայտնի չէ, թե իրականում ինչ հանդիպում էր, ինչ են քննարկել կողմերը: Ձեր կարծիքով ինչո՞ւ կայացավ նման հանդիպում, երբ տևական ժամանակ հայկական կողմը մերժում էր հանդիպումները՝ պատճառաբանելով Վիեննայի պայմանավորվածությունները:
-Հավանաբար պահը հարմար համարվեց. անցյալ տարվա ապրիլյան ռազմագործողությունից հետո Հայաստանում բավականին երերուն ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Հուլիսին տեղի ունեցավ Սասնա ծռերի ընդվզումը, որը փողոց դուրս բերեց նաև մեծ քանակությամբ մեր համաքաղաքացիների և էլ ավելի խորացրեց գործող իշխանության հանդեպ ատելությունն ու անվստահությունը: Լարումը նվազեցնելու համար նոր վարչապետ նշանակվեց և մասամբ փոխվեց կառավարության կազմն, ինչի շնորհիվ պարոն Սերժ Սարգսյանին հաջողվեց առանց լուրջ ցնցումների ժամանակ ձգել մինչև ապրիլյան խորհրդարանական «ընտրությունները» և հընթացս կարծես թե վերջնականապես չեզոքացնել Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Սամվել Բաբայանի և մի շարք այլ քաղաքական դերակատարների հնարավոր ապագա ազդեցությունը ներպետական գործընթացների վրա: Եվ ահա, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը նշելուց անմիջապես հետո պաշտոնական Երևանը, հավանաբար այլևս ժամանակ ձգելու համար հարգելի պատճառաբանություն չգտնելով, համաձայնվեց այդ՝ մեզ համար անիմաստ և վնասակար եռակողմ նախարարական բովանդակազուրկ հանդիպմանը: Անցյալ տարվա ապրիլին անդառնալիորեն խախտվեց 1994 թվականից ի վեր հաստատված տարածքային և քաղաքական ստատուս քվոն, և քանի որ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը նոր նախաձեռնություններով հանդես գալու նվազագույն ցանկություն անգամ չեն դրսևորում, կարելի է ասել, որ կրկին ակտիվացվելու է Արցախի տարածքները հանձնելուն ուղղված ադրբեջանա-ռուս-հայկական համատեղ քարոզն ու իրավաքաղաքական, ռազմական և տեխնիկական պայմանների նախապատրաստումը:
—Պարոն Մելիքյան, այդ հանդիպումը տեղի ունեցավ թե հակառակորդ, թե միջնորդ կողմի ակնհայտ ճնշման պարագայում: Հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը հրապարակեց Ռուսաստանից նոր խմբաքանակի զենքի ձեռքբերման մասին, իսկ այդ օրվա բանակցությունները զուգորդվեցին սահմանային կրակոցներով, որի արդյունքումհայկական կողմը զոհ ունեցավ: Ի՞նչ ճնշումներ էին սրանք, ըստ Ձեզ:
-Մեր քաղաքական շրջանակների, պետական պատասխանատուների և բանակցողների անգործությունը, նախաձեռնողականության բացակայությունը խրախուսելու է Հայաստանի հանդեպ բանեցվող այդօրինակ ճնշումները, և դրանք շարունակական բնույթ են ունենալու:
—Պարոն Մելիքյան, Դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանն էապես կաշկանդված է արցախյան տարածքները հակառակորդին հանձնելու վերաբերյալ այն խոստումներով, որ նա տվել է դեռ մինչև ՀՀ նախագահի աթոռին բազմելը: Ինչո՞ւ եք նման կերպ կարծում, և արդյոք սա ենթադրում է, որ Ս. Սարգսյանը հակված է տարածքներ զիջելու Ադրբեջանին:
-Ես գտնում եմ, որ պարոն Սարգսյանի կողմից 2005 թվականին տարածքներ հանձնելու պատրաստակամությունը հավաստող հրապարակավ արված հայտարարությունն այն, կոպիտ ասած, «ղազագիրն» էր, որը նրա համար ապահովեց արտաքին համակողմանի աջակցությունը ՀՀ նախագահի աթոռը տասը տարի զբաղեցնելու գործում: Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը երազում է տարածքներն օր առաջ հակառակորդին հանձնելու մասին, բայց իր խոստման և քաղաքական դիրքորոշման հետևանքով առաջացած այս իրավիճակում իր անձնական հույզերն ամենևին կարևոր չեն, կարևորն այն է, որ դրանց առկայության պայմաններում սկսեց գործնականում ուրվագծվել մեզ համար աղետալի հանգուցալուծման առարկայական պատկերը: Այդ հանգուցալուծումը ոչ թե խաղաղության հաստատման, այլ ազգամիջյան ատելության խորացման և Հայաստանի համար խիստ անբարենպաստ նոր դիրքերից պատերազմի վերսկսման բացառիկ վտանգ է պարունակում:
—Ձեր ֆեյսբուքյան էջում հայտնել էիք նաև, որ տարածքները պետք է հանձնվեն առանց Բաքվի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն, Արցախի տարածքի երկու երրորդը պետք է առանց որևէ նախապայմանի հանձնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողությանն առանց Արցախի անկախ կարգավիճակի պաշտոնական ճանաչման: Ըստ Ձեզ, այս նոր իրավիճակում անգամ Սերժ Սարգսյանն իրավական և բարոյական իրավունք է ձեռք բերում չեղարկելու իր կողմից նախկինում այլ պայմաններով տրված խոստումները և գործը նոր էջից սկսելու: Ինչո՞ւ եք նման կերպ կարծում: Ի՞նչ հիմքեր կան, ի՞նչ մտավախություն ունեք:
-Դրանք մտավախություններ չեն, այլ ռուսական որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից հնչեցվող առաջարկ-պահանջների գնահատման արդյունք: Ռուսներին Ադրբեջանն անհրաժեշտ է, իսկ Ադրբեջանին էլ անհրաժեշտ է վերադարձնել ամբողջ Արցախն իր լիակատար վերահսկողության տակ: Պաշտոնական Բաքուն չի ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքն ու ամեն ինչի կգնա, որպեսզի մեզ պարտադրի առանց նախապայմանների տարածքները հանձնելու տարբերակը, և պետք է ասեմ, որ հողատվության սկիզբն արդեն դրված է. անցյալ տարի կորսված 800 հեկտարը և այդ կորստի հանդեպ հայ պաշտոնատարների բացառիկ անպատասխանատու, անպատկառ քաղաքական դիրքորոշումն ընդամենն այդ գործընթացի առաջին արարն է մարմնավորում:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եւ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:
Նկատի ունենալով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքերով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մեջ վաղաժամկետ ազատ է արձակվել 19 հոգի, ներման արդյունքում՝ 3 եւ այսպես շարունակ:
Ասել է, թե ՀՀԿ իշխանությունը ձեւավորվել է կրիմինալի միջոցով, եւ բնական է, որ հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նույն այդ քրեական էլեմենտներին: Ու պատահական չէ, որ Հայաստանն օրենքով գողերի համար դարձել է հավաքներ անցկացնելու ազատ երկրներից մեկը. չէ՞ որ քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն կերպ սերտաճած են ՀՀ իշխանության հետ»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի: Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց: Եվ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործեր ը չար էին. որովհետև, ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին»:
(Հովհաննեսի ավետարան 3:13-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Գերմանիայի կանցլել Անգելա Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիայում թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Independent պարբերականը:
Սաուդյան Արաբիայում կինը պարտավոր է փակել իր մարմնի մասերը բացի դեմքից, ձեռքերից և ոտքերից: Սակայն երկրի որոշ շրջաններում նույնիսկ պարտադիր է փակել ողջ դեմքը՝ բաց թողնելով միայն ձեռքերը: Մերկելը հրաժարվել է հետևել այդ կանոններին:
Մերկելը հանդիպել է նաև կին գործարարների հետ: Զրույցի ընթացքում կանցլերը նշել է, որ երկիրը փոփոխությունների ուղին է բռնել, սակայն դեռ հեռու է տղամարդկանց և կանանց հավասարությունից:
Մոսկվայում ձեռքբերված թմրամիջոցը Երևան տեղափոխելու համար այն պահպանակի մեջ է փաթաթել ու կուլ է տվել:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգը 14.03.2017թ Երևան Մոսկվա չվերթով մեկնել է Մոսկվա, որտեղ ձեռք է բերել մեթադոն տեսակի թմրամիջոց որի մի մասը գործածել է, իսկ մյուս մասը՝ 2,237 գրամը, փաթաթել է պահպանակի մեջ, կպչուն ժապավենով ամրացրել և կուլ տվել:
Այնուհետև Մոսկվա Երևան չվերթով վերադարձել է Երևան, մաքսային հսկողությունից թաքցնելով, մարմնում պահելով թմրամիջոցի նշված զանգվածը, տեղափոխել է Երևան, սակայն նույն օրը թմրանյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Մալաթիայի ոստիկանության բաժին:
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշվել է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող, «օրենքով գող»՝ «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանի ծննդյան տարեդարձը։
Այն նշվել է Հյուսթոն քաղաքի ամենաթանկարժեք ու ժամանակակից ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր» ինչպես Միացյալ Նահանգներից ու եվրոպական երկրներից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։
ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային մասերում շաբաթ օրը, թարմ տվյալների համաձայն, առնվազն 14 մարդ է զոհվել տորնադոյի և ջրհեղեղի հետևանքով: Բոլորից առավել տուժել են Տեխասը, Միսուրին, Միսիսիպին, Արկանզասը, Ալաբաման, Օկլահոման և Լուիզանան:
Տեխաս նահանգի արևելքում տորնադոն իր ճանապարհին ամեն ինչ սրբել-տարել է: Այստեղ զոհվել է նվազագույնը հինգ հոգի, շուրջ 50-ը վիրավորվել է: Տարածաշրջանում օրվա երկրորդ կեսին երեք տորնադո է անցել: Մի քանի տասնյակ տներ փլվել են, տեղական իշխանությունները հայտնել են նահանգին պատճառված հսկայական վնասի մասին:
Արկանզաս նահանգում ջրհեղեղից և ուժեղ քամուց զոհվել են երեքը, երկու երեխա անհետ կորել են այն բանից հետո, երբ ավտոմեքենան, որում գտնվել են նրանք, տարերքը կամրջի վրայից տարել է: Այստեղ զոհվել է նաև մի կին, որի տունը, որին հարվածել է ծառը, չի դիմացել քամու ճնշմանը: Թենեսի նահանգում զոհերից մեկը 2-ամյա մի աղջնակ է եղել, որն ուժեղ քամուց ընկել է ֆուտբոլի դարպասի կարկասի վրա: Եվս երկու հոգի զոհվել են Միսուրիում:
«Մեզ մոտ կտրատվել են էլեկտրահաղորդման գծերը, մենք ոչինչ չենք կարող անել,- պատմել է Կանտոն սիտի փոքրիկ քաղաքի քաղաքապետը:- Շրջանում շատ տներ կան, որոնք տուժել կամ քանդվել են»:
Ինչպես հաղորդել են եղանակային ծառայությունից, չորս տորնադո է հարվածել Դալլասից արևելք ընկած մի քանի փոքրիկ քաղաքների:
Այսպիսի տարերային աղետներն ԱՄՆ-ում չափազանց շատ են, չկա տարի, որ մի քանի անգամ չարձանագրվեն նման աղետներ: Զարմանում ես մեր այն հայերի վրա, որոնք Հայաստան երկիր-դրախտավայրը թողած, ապրելու համար գնում են Միացյալ Նահանգներ:
https://www.youtube.com/watch?v=WR75MAexV_Y
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.