23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 2-ին ադրբեջանական «Ռեփորթ» լրատվակայքը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ:
Վարժանքներին ներգրավվել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ շուրջ 12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով: Վարժանքների ընթացքում կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:
Զորավարժությունն անցկացվում է Բաքվից շուրջ 20 կմ արևմուտք տեղակայված «Գարաիբադ» զորավարժարանի տարածքում: Թուրքական կողմից վարժանքներին ներգրավվել է մեկ հետևակային վաշտ:
Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Իրանին սահմանակից Դողուբայազիդ գավառի սահմանապահ գնդի հրամանատարը։ Թուրքիայի Հանրապետության նշված շրջանը Հայաստանի Հանրապետության սահմանից հեռու է շուրջ 30 կմ:
Մայիսի 1-ին մեկնարկած վարժանքները կավարտվեն մայիսի 5-ին:
Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև ԱՄՆ-ից ձեռքբերված նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչներ:
Զորահանդեսի ժամանակ երևացել է 3 միավոր F-35 կործանիչ, սակայն Իսրայելը ԱՄՆ-ից ձեռք էր բերել ընդհանուր 5 միավոր:
Իսրայելը կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր անցած տարվա դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել այս տարվա ապրիլի 23-ին:
F-35 կործանիչները Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը:
Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր F-35 կործանիչ՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ: Նախատեսվում է մատակարարումներն ավարտել 2021 թվականին:
Իսրայելը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի հինգերորդ սերնդի համարվող ռազմական ինքնաթիռներ, սակայն F-35-ներ ձեռք բերելու մտադրություն ունի նաև Թուրքիան:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր:
F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:
Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Ինքնաթիռների առաջին էսկադրիլիան ԱՄՆ-ում օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի էր բերվել նախորդ տարվա օգոստոսին:
«Ես դառնում եմ քաղաքապետ եւ սկսում եմ ազատագրումը Երեւանից»,- այսօր հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջանը:
Երեւանի քաղաքապետի թեկնածուն իր կուսակիցների հետ Էրեբունի համայնք հասավ՝ չշրջանցելով Սարի թաղը, որտեղ նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները։
«Ապստամբությունը ժողովրդի ապստամբությունն էր, որը համերաշխություն հայտնեց զինյալ ապստամբներին: Զինյալ ապստամբները մեր հերոսներն էին, եւ նրանք հենց այնպես չէին վերցրել զենքը, վերցրել էին, որովհետեւ մեր երկրում տիրում է բռնակալություն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր»-ին Զարուհի Փոստանջյանը պատասխանատվության չէր ենթարկի։ Ըստ նրա՝ նույնիսկ օրենքի շրջանակներում բոլոր հիմքերը կան՝ նրանց քրեական պատժի չենթարկելու։
«Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նրանք էին հենց հայտարարում եւ այստեղից նաեւ թռուցիկներ էին շպրտում ուղղաթիռից, որ եթե դուք վայր եք դնում զենքը եւ թողնում եք ՊՊԾ գունդը, ապա ձեր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարի: Չնայած նրան, որ նրանք այդպես էլ արեցին, բայց իշխանությունները եւս մեկ անգամ ինչպես միշտ խաբեցին թե մեր հանրությանը, եւ թե մեր հերոսներին»:
ՊՊԾ գնդում տեղի ունեցած սպանությունների համար, քաղաքապետի թեկնածուի կարծիքով , պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը. «Որովհետեւ իր պատճառով են տեղի ունեցել մահերը: Իրեն մենք պետք է կանչենք պատասխանատվության»:
Զարուհի Փաստանջյանը վստահ է, որ իր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում։ Նա չի պատրաստվում միանալ «Ելք» դաշինքին, նույնիսկ այն պարագայում, որ որոշ վերլուծաբաններ անհնար են համարում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակն առանց միավորվելու։
«Մենք ունենք տարբեր ծրագրեր Նիկոլ Փաշինյանի հետ, որի ոչ գաղափարախոսությունը, ոչ սկզբունքը չի համընկնում: Իսկ Նիկոլ Փաշինյանը այս պահին պատգամավոր է եւ պահանջված է խորհրդարանում»:
Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է քաղաքապետի ծանր աշխատանքը կատարելեւ բարձրացնել ծանրաձողը: «Ձեզ հետ միասին: Ես մարզված եմ բավականին, հմուտ եմ, կամք ունեմ, բայց նաեւ ձեր բոլորի կարիքը ունեմ: Եւ այդ կարիքը դուք պետք է ցուցաբերեք ինձ հետ մարտի գնալիս մայիսի 14-ին, ընտրատեղամասում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Երեւանի քաղաքապետի թեկնածուն վստաh է, որ մինչեւ մայիսի 14-ը կկարողանա համոզել երեւանցիներին, որ հենց ինքն ու իր գլխավորած ուժն են ի վիճակի բարձրացնել Երեւանը փրկող ծանրաձողը։
1in.am / Հայաստանում Եվրամիության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերում կոռուպցիայի գործը և դրա շրջանակում ԵՄ պատվիրակության որոշ աշխատակիցների ձերբակալությունն ու ներկայացված մեղադրանքը ըստ էության Սերժ Սարգսյանի պատասխանն է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Եվրամիության քաղաքականության: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայտարարություններով՝ նաև բավական անթաքույց դժգոհություն հայտնելով դրա ուղղությամբ իշխանության քայլերի արդյունավետությունից և դինամիկայից:
Սերժ Սարգսյանն ահա հակահարված է հասցնում Եվրամիությանը: Շատ հետաքրքրական է, որ այն հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, որոնց կապակցությամբ Սարգսյանը ստացել է նաև Եվրամիության որոշակի հավանությունը, ապահովել է ՀՀԿ միանձնյա իշխանությունը և այժմ զբաղված է 2018-ի խնդրով:
Եվրամիությանը հակահարվածը մեծ հաշվով հետաքրքրական է դառնում նաև այս խնդրի համատեքստում՝ պարունակելով բավականին ուշագրավ մեկ այլ նրբերանգ: Խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունը դժգոհելով նախորդ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի քայլերից՝ միաժամանակ նաև դրական ակնկալիք և հույս էր հայտնում նոր կառավարությունից, Կարեն Կարապետյանից: Դա գործնականում քաղաքական աջակցություն էր Կարապետյանին: Սերժ Սարգսյանը փաստորեն համբերեց, անցկացրեց ապրիլի 2-ը և ահա հասցնում է պատասխան հարվածը կամ անում պատասխան քայլը:
շարունակությունը՝ կայքում
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:
— Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:
— Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:
— Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:
— Համաներման հետ կապված քննարկում չի եղել:
— Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:
— Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:
— Միտքս հետեւյալն է. դիմումից հետո անցել է մի քանի ամիս…
— Այսինքն՝ խոսքը այս վերջին դեպքերի հե՞տ է կապված:
— Այո:
— Վերջին դեպքերի հետ կապված մենք ներկայացրել ենք համաներումը բանտերն ազատելու եւ այլնի կոնտեքստում, որի մեջ մտել են նաեւ ինչ-որ դեպքեր: Դրա մասին խոսել ենք, դրանից հետո խոսակցություններ չեն եղել:
— Ինչ-որ դեպքերի մեջ մտել են նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքե՞րը:
— Ամենասկզբից՝ այո, բայց դրանցի հետո այդ հարցին անդրադարձ չի եղել:
— Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:
-Իմ կարծիքը հետեւյալն էր, որ իսկապես դատավարությունը լինելուց հետո նոր կարելի էր դրանից խոսել:
— Ձեր առաջարկությունից անցել են ամիսներ: Ձգձգումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված:
— Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անում, մեր քննարկումների արդյունքի մասին տեղեկացնում ենք համապատասխան մարմիններ, բայց քննարկումները ոչ մի պարտադիր ուժ չունեն, կարող են արձագանքել, կարող են՝ չէ: Բազմաթիվ առաջարկություններ են լինում, հարցեր ե՛ւ կրթության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ այլ: Որոշ առաջարկություններ քննարկում ենք միասին, որոշ առաջարկություններ ուղղակի մնում են որպես առաջարկություն, ոչ մի նոնսենս չկա: Մենք մի անգամ մեր կարծիքն արտահայտել ենք, որից հետո որեւիցե բանի մասին խոսակցություն չի եղել:
— Այս պահի դրությամբ ձեր կարծիքը չի փոխվել, չէ՞:
— Ոչ, ես կարծում եմ, որ եթե արդեն սկսվեց, մտավ այդ ընթացքի մեջ, դատավարությունը վերջացնելուց հետո նոր կարելի է անդրադառնալ դրան, եթե խոսքը հենց կոնկրետ «Սասնա ծռերի» մասին է: Այստեղ մեղքի բաժինների հարց կա: Մի մարդ, որը մարդ է սպանել, ինքը երբեք չի կարող ներվել, այդտեղ ի՞նչ ներման մասին է… դրա համար, մինչեւ քննությունը չվերջանա, դատավարությունը չլինի, անիմաստ կլինի դրա մասին խոսելը: Մեր ասածն ի սկզբանե այն էր, որ նրանք, որոնք որ քիչ չափով են առնչված այս գործի հետ, խաբված են եղել, կամ իրենց մեղքը մեծ չի, ոչ թե այն մարդկանց վերաբերյալ, որոնք մարդ են սպանել:
— Ըստ հանցանքի ծանրությա՞ն:
— Այո:
Ամբողջությամբ՝armtimes.com-ում։
Արդեն իսկ պաշտոնապես հաստատաված է նորընտիր ԱԺ նիստի առաջին օրը՝ այն տեղի կունենա մայիսի 18-ին: Այդ օրը հրաժարական կտա նաև գործող կառավարությունը և ըստ օրենքի, նոր կառավարության ձևավորման պրոցեսի սկիզբը կդրվի:
ԱԺ ընտրություններն արդեն հետևում են, ՀՀԿ-ն մեծամասնություն է ու հիմա իշխանությունները կարող են առանց ձևականությունների հետևեից ընկնելու կառավարություն բերել հին օդիոզ նախարարացուներին:
Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ նախարարի պաշտոն կստանա Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հետ ու փորձում է իր վերադարձի համար ճանապարհ հարթել:
Մինչ Աժ ընտրությունները, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձևավորման հարցը լիովին վստահել էր Կարեն Կարապետյանին, իսկ հիմա չի պատրաստվում կառավարության կարևորագույն պաշտոնները վստահել մարդկանց, որոնք իր թիմի ներկայացուցիչները չեն: Նա պետք է փորձի վերահսկել կառավարության գործունեությունը՝ մինչև ինքը կամ իր համար ավելի լոյալ մեկը կվերցնի կառավարության ղեկը:
Հ.Գ. Նոր կառավարության ձևավորումը շատ կարևոր պրոցես է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար: Կառավարության ձևավորումից հետո պարզ կլինի, թե նախագահ Սերժ Սարգսյանը ինչ ապագա է որոշել իր համար և ինչ դերակատարում կվստահի Կարեն Կարապետյանին:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնության են եկել և համաձայնագիր կստորագրեն:Ինչպես տեսնում ենք, «Դաշնակցությունը» ՀՀԿ-ի միակ հավատարիմ դաշնակիցն է, երբեմն խռովել է, որովհետև ՀՀԿ-ն քաղցրավենիք չի տվել,օրինակ՝ տվել է «Օրինաց երկրին», կամ էլ կրծած կոնֆետ` «Բարգավաճին»,սակայն երբեք չի մոռացել իր հին ընկերոջը` միշտ գրպանում ունենում է «Բարգավաճի» կրծած կոնֆետը:
Իսկ թե ինչո՞ւ է այդպես լինում, որ միշտ «Դաշնակցությունն» է իշխող ՀՀԿ-ին փոսից հանում, գուցե «Դաշնակցությունում» հիմնականում փրկարարներ են աշխատում կամ ոստիկաններ կամ էլ փոսից հանողներ:
Կարճ ասած՝ եթե հանրությունը ծանոթ է կուսակցություններին, նրանց խոհանոցին` քիչ թե շատ, ապա «Դաշնակցությունից» դժվար է գլուխ հանել: Հանրությունը սովոր է «Դաշնակցություն» կուսակցությանը՝ որպես հին կուսակցություն, որի նպատակներից է եղել հայրենիքի փրկությունը, և այս հիշողությունները պահպանվել են: Սակայն այժմ հայրենիքի փրկության խնդիր չկա, պարզապես իշխանության խնդիր է:
Եթե «Դաշնակցությունը» յուրաքանչյուր կոնֆետի այսպես գրկաբաց է արձագանքում, ապա դա խնդիր է իշխող կուսակցությանհամար. ցանկացած իշխանության դեպքում «Դաշնակցությունը» նրա կողքին է, սա հիշեցնում է էլիտար կուրտիզանուհիներին. թագավորի կողքին են` մինչև նրա թագավոր լինելը, գահընկեցությունից հետո, դարձյալ թագավորի կողքին են:
Չար լեզուներն ասում էին, որ ՀՀԿ-ն լավ էլ գիտեր, թե ում հետ են հուշագիր ստորագրելու և այդ էր պատճառը, որ բանակն ԱԺ ընտրություններում ձայնը տվել է «Դաշնակցությանը», որով էլ ապահովել սովորականից բարձր ցուցանիշներ, թե չէ «Դաշնակցությունն՝ ո՞ւր, ԱԺ մտնելն՝ ո՞ւր:
Ասում են, որ առանց ՀՀԿ-ի, դաշնակցականներն անգամ իրենց անդամների ձայնը չէին հավաքի, որոշվել էր, որ ձայնը տալու են ՀՀԿ-ին։ Ասում են՝ փող էին տալու:
Գաղտնիք չէ, որ դաշնակցականները բավականին շքեղ կյանք են վարում,իրենք, իրենց հարազատներն ունեն միլիոնների հասնող բիզնեսներ, իսկ այն գերատեսչությունները, որոնք ղեկավարել են, երբևէ աչքի չեն ընկել հմուտ և պրոֆեսիոնալ աշխատանքով:
Ի՞նչ է մնացել նախկին «Դաշնակցությունից»` ոչինչ: Հայրենիքի փրկությունն օրակարգից դուրս է եկել, թուրքերը սահմանից այն կողմ են, մնաց իշխանությունը:
Եվ քանի որ չեն կարող իշխանությունն ամբողջությամբ վերցնել, վերցնում են կրծած կոնֆետը:
Գիտեի՞ք, որ ընկած կաթնատամը բարձի տակ դնելու դեպքում ատամի փերին գիշերը այն կվերցնի, փոխարենը մետաղադրամ կդնի: Սակայն դա կարճ է տևում, երեխան ծախսում է ստացած փողը:
EnterTrain-ը ներկայացնում է մանկական ատամները պահելու առավելությունները:
2003 թ. պարզվեց, որ մանկական ատամներն արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում: Ցողունային բջիջները կարող են վերածվել գործնականում ցանկացած տիպի բջջի:
Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները կարող են օգտագործվել տարբեր օրգանների վնասված բջիջները վերականգնելու համար:
Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները մարդու օրգանիզմի կարևորագույն բջիջներից են:
Դրանք շատ ավելի արագ են բազմանում, քան մյուս օրգանների ցողունային բջիջները:
Դա ազատում է ոսկրածուծի դոնորի սպասելու անհրաժեշտությունից, եթե երեխային այդ բջիջները պետք լինեն:
Նաև մեծացնում է հավանականությունը, որ օրգանիզմում դրանք ավելի արագ կարմատավորվեն, քան դոնորինը:
Տարիքի հետ ցողունային բջիջները պակաս արժեքավոր են դառնում:
Եթե ձեր երեխային հասուն տարիքում ցողունային բջիջներ են պետք, այդ պահին նրա բերանում եղած ատամներն այլևս պիտանի չեն լինի:
Արդեն գոյություն ունեն մի շարք ծառայություններ, որոնք որոշակի վճարի դիմաց կպահեն ձեր երեխայի ատամը:
Կհանեն ցոողունային բջիջները և կդնեն միջավայրում, որտեղ դրանք կարող են աճել: Նույնիսկ եթե ատամը որոշ ժամանակ առաջ է ընկել, կարող է արժեքավոր ցողունային բջիջներ պարունակել:
Ստորև բերված տեսանյութից կարող եք ավելի շատ բան իմանալ մանկական ատամների ցողունային բջիջների մասին:
Վերջին շրջանում որոշ մարդիկ սկսել էին մեղադրել մեր դիպուկահարներին՝ սահմանին թշնամու կրակոցների ավելացման համար: Չնայած թշնամին միշտ նույն քանակով է կրակում, կյանքում շատ կամ քիչ չի կրակել:
Իսկ դիպուկահարի կատարած աշխատանքի մասին տեղեկանալ պետք է ոչ թե մեր զինված ուժերից ,այլ թշնամու բանակի տարածած հայտարարություններից:
Ադրբեջանական բանակի սադրանքներին շատ կոշտ և կոպիտ պատասխանում են մեր դիպուկահարները: Ճիշտ է, այդ մասին քիչ է հայտարարում թշնամու բանակը, քանի որ դիպուկահարի ամեն կրակոցը զոհի մասին լուր հայտնելուն հավասար հայտարարություն է:
Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ սահմանի ամբողջ երկայնքով հայ դիպուկահարները գործի են անցել: Սա մերոնց պատասխանն է վերջին շրջանում ակտիվացած թշնամու բանակին: Այս կերպ լռեցվում են թշնամու կրակոցները:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.