23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայելի / 2000-ից հետո Ադրբեջանը զգալիորեն բարելավել է իր պաշտպանական արդյունաբերությունը՝ հասցնելով մինչև այն աստիճան, որ այժմ տեղական արտադրության զենքեր է արտահանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Երկրի ռազմական զարգացման մեծ մասը կարելի է վերագրել Իսրայելին՝ հայտնում է Israel Defense-ը:
1991թ. անկախություն ստանալուց հետո Ադրբեջանը նպատակ է դրել մեծացնել իր զինված ուժերի կարողությունը: Լինելով նախկին խորհրդային պետություն հնացած արդյունաբերությամբ՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից հետո զգալիորեն զարգացրել է և դիվերսիֆիկացրել իր ռազմական արդյունաբերությունը: Այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանը շատ բան է արել ռազմական արդյունաբերությունում միջազգային փորձ ձեռք բերելու համար, հոդվածը ներկայացնում է 1in.am-ը:
2000-ական թվականների սկզբին պաշտոնական Բաքուն որդեգրեց նոր ռազմական քաղաքականություն, ինչը թույլ կտար ուժեղացնել իրենց ռազմա-պաշտպանական արդյունաբերությունը: Մինչդեռ նավթագազային պայմանագրերը Ադրբեջանին բերում էին միլիարդավոր դոլարներ և հետագա արտասահմանյան ներդրումներ, երկրի ռազմական բյուջեն անուղղակիորեն աճում էր 2004-ից 2012թթ. միջակայքում: Որպես իրենց քաղաքականության մաս՝ 2005թ. Ադրբեջանի կառավարությունը հիմնեց պաշտպանական արդյունաբերության նախարարություն, ինչն ուղղված էր Ադրբեջանի զինված ուժերում արդիականացնելու խորհրդային ժամանակաշրջանի զինատեսակները (հիմնականում BMP, BRDM) և վերահսկելու զենքերի արտադրությունը:
Չնայած մինչև 2013թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացած էր Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և Բելառուսից տարբեր զինատեսակներ գնելու վրա, երկիրը ավելացնում էր նոր զինատեսակներ արտադրելու իր սեփական հնարավորությունները: Պաշտպանական արդյունաբերության նախարարության վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանը այսօր ունի 1100 տարբեր տեսակի տեղական արտադրության զինատեսակներ՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, հրացաններ, ականներ և այլն:
Անցած տարի Ադրբեջանը ADEX-2016 ցուցահանդեսում ներկայացրեց նոր տեսակի զինատեսակներ: Երկրի նոր զինատեսակների թվում էին Shimshek-10 գնդացիրը`ցերեկ/գիշեր տեսախցիկով՝ նախատեսված հիմնականում տանկերի և զրահամեքենաների վրա ամրացնելու համար, Gurza զրահամեքենան՝ հատուկ ուժերի համար, BRDM-2-ը՝ սպառազինված թուրքական հակատանկային հրթիռային համակարգով, Istiglal-1T խոշոր տրամաչափի գնդացիրը, Mubariz և Yalguzag դիպուկահար հրացանները, որոնք, համաձայն զանգվածային լրատվամիջոցների, համարվում են տեղական արտադրության ամենահայտնի զինատեսակները:
Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավար Ջամալովը նշել է, որ Ադրբեջանը ներկայումս RPQ-7V2 Gaya նռնականետ, EM-14 ինքնաձիգ և օպտիկական դիտակներ է արտահանում տասը արտասահմանյան երկրներ՝ ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Պակիստան, Իրաք և Պարսից ծոցի մի քանի միապետություններ: 2016թ. դեկտեմբերին տեղի լրագրողների հետ հարցազրույցում նախարար Յավար Ջամալովը ասել է, որ նախարարությունը աշխատում է հեռահար հրթիռային համակարգի և էլեկտրամագնիսական զենքի արտադրության վրա, որը ընդունակ կլինի ոչնչացնել թշնամու ռազմական տեխնիկան:
Ըստ երևույթին Ադրբեջանի զինված ուժերը հնարավորություն են ունեցել օգտագործելու տեղական արտադրության զինատեսակները Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում հայկական ուժերի դեմ: 2016թ. ապրիլին տարածաշրջանը ականատես եղավ Ադրբեջանի և Հայաստանի միջև անսպասելի պատերազմի Լեռնային Ղարաբաղում: Սակայն ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջնագծում այլ բախումների՝ ապրիլյան բախումներում առաջին անգամ Ադրբեջանի կողմից օգտագործվեցին «կամիկաձե դրոններ»:
Մարտ ամսին Ադրբեջանը ստորագրեց 1.6 միլիարդ դոլարի զենքերի գործարք Իսրայելի հետ, որը կազմված էր մեծ մասամբ առաջադեմ դրոններից (Hermes-450 և Aerostar) և հակաօդային պաշտպանության համակարգերից: Այս և մյուս գործարքներով Ադրբեջանը հավաքել է ավելի քան 100 դրոններ Իսրայելի բոլոր երեք առաջավոր արտադրողներից:
Այսպես կոչված՝ «դրոնային պատերազմի» արդյունավետությունը պաշտոնական Բաքվին մղել է գնելու ավելի շատ իսրայելական արտադրության դրոններ: Միաժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները ասում են, որ երկիրը կկառուցի «հարյուրավոր» կամիկաձե և այլ մարտական դրոններ՝ օգտագործելով իսրայելյան տեխնոլոգիա: Շաբաթ օրը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասի՝ ապրիլին գրաված բլուրներից մեկում տեղակայված ադրբեջանական զորքերի առջև՝ նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ իր երկիրը արդեն գնել է միլիարդների ժամանակակից զենքեր և մտադիր է արտադրել սեփական դրոններ:
Հոկտեմբերին ADEX-2016-ում Ադրբեջանը ցուցադրել է իր առաջին տեղական արտադրության Zerbe (հարված) դրոնը: Հրապարակվել են դրա միայն մի քանի տեխնիկական տվյալները, սակայն այն նման է թվում Իսրայելի Orbiter 1K-ին՝ զինված մարտագլխիկով, աննկատելի ուրվագծերով և մինչև երեք ժամ թռիչքի հնարավորությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է ավելի քան 100 Zerbe դրոններ, որոնք «հայկական բանակի համար դարձել են մղձավանջ», – ասում է Ջամալովը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կամիկաձե դրոնների և այլ ռազմատեխնիկայի զանգվածային արտադրության հիմնական դրդապատճառներից մեկը հայկական զինված ուժերում Iskander-M հրթիռային համակարգի հայտնվելն է: Որոշ հայ փորձագետներ վիճում են, որ հրթիռային համակարգը ուժի կշեռքի նժարը զգալիորեն կթեքի ի շահ Հայաստանի: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Հայաստանի Իսկանդեր հրթիռներին հակակշռելու համար իր երկիրը ունի բավականին հզոր զենքեր: Այնուամենայնիվ, Երևանի կողմից հրթիռային համակարգերի ձեռք բերումը չի թուլացնի տարածաշրջանի լարվածությունը: Ընդհակառակը՝ այն մեծապես կնպաստի Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սպառազինության մրցավազքին:
Israel Defense-ի հրապարակած տեղեկություններն, արդեն իսկ բավարար են պատկերացնելու, թե իրականում ինչպիսի` մինչև ատամները զինված հակառակորդ է հայկական կողմի առջև, և «ամեն ինչ դեռ առջևում» է, քանի որ Ադրբեջանը շարունակում ու շարունակելու է զինվել:
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը արցախյան հակամարտության կարգավորման մասին անաչառ է, հավասարակշիռ և նաև նպաստավոր հայկական շահերի տեսանկյունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի խոսքերով՝ Իրանի ԱԳՆ խոսնակն իր հայտարարությամբ արձանագրել է ինքնորոշման իրավունքի փաստումը Իրանի կողմից: Քաղաքական առումով պաշտոնական Թեհրանի ուշագրավ շեշտադրումը ղարաբաղյան խնդրի մասին պարունակում է նաև որոշ ակնարկներ կամ նույնիսկ զգուշացումներ՝ ադրբեջանական և թուրքական կողմերին:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, հիշեցնենք, անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ասելով, թե խնդրի լուծման կարևոր գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն է:
«Կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ առանց ժողովրդի դերակատարությունը հաշվի առնելու, անհնար է: Ժողովրդի կամքը որոշիչ է լինելու այս հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
– Պարոն Ոսկանյան, Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ նման շեշտադրումը նորությո՞ւն է Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այս հայտարարությունն ունի՞ հասցեատերեր: Որքանո՞վ է այն կապված տարածաշրջանային ներկայիս իրադարձությունների հետ:
– Ըստ էության, մենք մշտապես ականատես ենք եղել Իրանի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ բավական հավասարակշիռ, անկողմնակալ դիրքորոշումների, բայց ակնհայտ է, որ այս հայտարարության մեջ որոշակի նոր բան կա: Ըստ իս, սա պետք է հասկանալ՝ որպես Արցախի ժողովրդի կամարտահայտման արձանագրումը Իրանի կողմից, որը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Իրանը միակ երկիրն է, որը սահմանակցում է հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ: Այս համատեքստում իրանական ցանկացած դիրքորոշում խիստ կարևոր է: Այն հատկապես կարևոր է, եթե այդ դիրքորոշումն իր մեջ պարունակում է փաստացիորեն անաչառ մոտեցում և ըստ էության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փաստի արձանագրում:
Եթե փորձենք դիտարկել ընդհանուր քաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստը, ապա կարծում եմ, որ այդ դիրքորոշման արտահայտման վրա որոշակի ազդեցություն կարող է ունեցած լինել հատկապես իրանա-թուրքական հարաբերությունների որոշ սրումը: Երկրորդ կարևոր հանգամանքը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների անցկացումն է: Ակնհայտ է՝ այդ զորավարժությունները որքան կարող են գնահատվել՝ որպես հայկական կողմի դեմ ուղղված քայլ, նույնքան էլ ունեն հակաիրանական բաղադրիչ: Չնայած Իրանի հետ սիրախաղերին՝ Ադրբեջանը պարբերաբար ցույց է տալիս իր դիրքորոշումների անփոփոխ լինելը, իսկ այդ դիրքորոշումները ենթադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի շրջանակներում: Հետևաբար, կարծում եմ, որ այս երկու գործոններն էլ ազդել են իրանական դիրքորոշումների ավելի հստակեցման վրա:
Բայց կրկնեմ, որ եթե գնահատելու լինենք, ապա այդ դիրքորոշումներն անաչառ են և արձանագրում են նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից քննարկվող կամ առաջարկվող կարևորագույն միջազգային սկզբունքը՝ ինքնորոշման իրավունքի փաստումը նաև Իրանի կողմից:
– Կարծում եք՝ ինչ-որ առիթ կարո՞ղ էր լինել, որպեսզի իրանական կողմը ստիպված լիներ շեշտել, որ ինքնորոշման իրավունքի իրացումը նույնպես հակամարտության կարգավորման տարրերից մեկն է:
– Ադրբեջանա-իրանական հարաբերությունները լայն իմաստով ունեն բազմաթիվ խոչընդոտներ և այդ խոչընդոտները շատ դեպքերում արտահայտվում են տարբեր մակարդակի սրացումների տեսքով: Կարծում եմ՝ սա նաև ակնարկ է դեպի Ադրբեջանը առ այն, որ այս պետությունը չի դադարում վարել հակաիրանական քաղաքականություն, թեև շատ դեպքերում այդ քաղաքականությունը արտահայտվում է ծպտյալ, լատենտ ձևով, ոչ բացահայտ կերպով:
Եթե փոքր-ինչ դուրս գանք քաղաքագիտական եզրաբանության շրջանակներից, ապա սա ինչ-որ առումով կարելի է նույնիսկ զգուշացում գնահատել, զգուշացում, որը միանշանակորեն ձեռնտու է մեզ՝ նախ և առաջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմն էլ միջազգային տարբեր սկզբունքների շրջանակներում առաջնային է համարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և հենց այդ իրավունքի հիման վրա էլ պետք է կարգավորվի արցախյան հիմնախնդիրը:
– Դուք խոսեցիք Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին: Ձեր նշած հանգամանքը պարզապես իր ընկալմա՞ն հետևանքն է, թե՞ զորավարժություններն իսկապես կարող են ուղղված լինել Իրանի դեմ:
– Անկախ հայտարարություններից՝ իրանցիները շատ ուշադիր հետևում են տարածաշրջանում ընթացող անխտիր բոլոր գործընթացներին, և սեփական դիրքորոշումները (սա իրանական դիվանագիտության կարևոր առանձնահատկություններից մեկն է) կարող են արտահայտել ոչ կոնկրետ ժամանակահատվածում, այլ դրանից հետո կամ արտահայտել անուղղակի կերպով: Եվ այս համատեքստում, կարծում եմ, հայտարարությունը, որի մասին խոսում ենք, կարող է իր հիմքում ունենալ նաև այս հանգամանքը, ինչը բավական նպաստավոր է մեր շահերի տեսանկյունից:
Ֆրանսիացի և չիլիացի սեյսմագետները կանխորոշել են, որ առաջիկա մի քանի տասնամյակում Չիլիի Սանտյագոի քաղաքի շրջանում տեղի կունենա մոլորակի հզորագույն երկրաշարժը: Ստորգետնյա ցնցումների նվազագույն մագնիտուդը, ըստ գնահատականների, կկազմի 8.3: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters հանդեսում:
Հարավային Ամերիկայում երկրաշարժի պատճառ կարող է հանդիսանալ Նասկա օվկիանոսային հարթակի սուզումը Հարավամերիկյան պլատֆորմի տակ, որը կատարվում է տարեկան 8 սմ արագությամբ: Սանտյագոյի շրջանում գործընթացն արգելակվում է լիտոսֆերային հարթակների միջև շփման հետևանքով՝ օվկիանոսային երկրակեղևի սուզման ընթացքի 4,5 մ դանդաղումը յուրաքանչյուր 70 տարին մեկ չեզոքացվում է հզոր երկրաշարժերի միջոցով:
Երկրաշարժի էպիկենտրոնը ենթադրաբար լինելու է Վալպարաիսո քաղաքում, որը Չիլիի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա է: 2017-ին երկրաշարժի հավանականությունը 3 տոկոս է գնահատվում, ինչը նորմայից 2-3 անդամ ավելի է: Ժամանակի հետ աղետի ռիսկերը կաճեն, գրում է Lenta.ru-ն:
Մասնագետները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 2015-ի սեպտեմբերին Իլյապել քաղաքի արվարձանում տեղի ուենցած երկրաշարժի տվյալները, որի մագնիտուդը 8,3 էր: Վերջին հարյուրամյակում հզոր երկրաշարժերն Իլյապելում տեղի են ունենում 60-80 տարին մեկ:
2017թ. մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաև Տավուշի հատվածում: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել:
Հայկական բանակի ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում նկարահանված հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը հետաքրքիր փաստ է բացահայտել: Ֆիլմում կա տեսարան, որում քահանան պսակադրում է Մարալին (Անժելա Սարաֆյան) եւ Միքայելին (Օսկար Այզիք): Պարզվում է՝ քահանան իրական է եղել եւ իսկապես ամուսնացրել է նրանց:
««Խոստումը» ֆիլմի քահանան իրական հայ քահանա է, որն ապրում է Իսպանիայում: Հայկական ամենահին քաղաքներից մեկում՝ Էջմիածնում, 3 քույր եկեղեցիներ կան, նա այնտեղ է ձեռնադրվել: Նա իսկապես ամուսնացրեց մեզ նկարահանման հրապարակում՝ իսկական հայկական աղոթքով, որն ասում են հայկական ավանդական հարսանիքների ժամանակ: Այդ աղոթքներն ասվում էին 1915-ին եւ ասվում են մինչեւ հիմա: Վերջում քահանան մեզ ասաց. «Ես պետք է ամուսնալուծեմ ձեզ, որովհետեւ Աստծու առաջ դուք իրոք ամուսիններ եք»: Մենք պետք է նկարահանեինք հաջորդ տեսարանը, եւ նա երբեք դա անելու հնարավորություն չունեցավ»,- գրել է Անժելա Սարաֆյանն ինստագրամի իր էջում:
«Խոստումը» մեծ էկրաններ բարձրանալուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում: Մի կողմից հոլիվուդյան մի շարք աստղեր (Ջենիֆեր Լոպես, Քիմ Քարդաշյան, Ռայան Գոսլինգ, Ջորջ Քլունին, Հայդի Քլումը եւ այլն) խորհուրդ են տալիս դիտել այն: Մյուս կողմից ֆիլմի հակառակորդները փորձում են տապալել վարձույթը: Նրանք զանգվածաբար գնում են կինոդահլիճների բոլոր տոմսերը եւ ցուցադրություններից րոպեներ առաջ վերադարձնում դրանք: Հայաստանում պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 23-ին եւ 24-ին: Ապրիլի 27-ից այն առկա է բոլոր կինոթատրոններում:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանին պետք է վերադարձվի 5 շրջան». Ալեքսանդր Դուգին
«Ռուսաստանցի հայտնի լրագրող, սոցիոլոգ, Եվրասիական միջազգաին շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, ով այս օրերին գտնվում է Բաքվում, Շահիդների պուրակ կոչված վայրը և Հեյդար Ալիևի գերեզմանն այցելելուց հետո հարցաազրույց տալով ազերիական ԶԼՄ-ներին և մեկնաբանելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները հայտարարել է. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը շատ լուրջ է… Եթե ժողովուրդներին հաջողվի համաձայնության գալ և Ադրբեջանին հետ վերադարձնել 5 օկուպացված շրջանները՝ շատ լուրջ պահ կլինի ռուս-ադրբեջանական համագործակցության ոլորտում… Միևնույն ժամանակ Ղարաբաղի և մյուս 2 շրջանների պահով իրավիճակը մի փոքր բարդ է և դրա համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ…»:
Հիշեցնեմ, որ այս զառանցանքի հեղինակը, ըստ ռուսաստանայան ԶԼՄ-ների,բավական մոտ է Կրեմլին և շատ դեպքերում դրա հայտարարությունների միջոցով Կրեմլը բացահայտում է իր ծրագրերը… Այս «ՎԵԼԻԿՈՌՈՒՍՍԿԻ» շովինիստն իրեն արդեն շատ բաներ է թույլ տալիս…
Դուգինի խոսքերից կարելի է ենթադրել,որ Արցախյան հիմնախնդիրը լուծում են ոչ թե հայերն ու իրենց ադրբեջանցի անվանողները,այլ ռուսներն ու ադրբեջանցիները… Պարզվում է, ով 5 շրջանների վերադարձը կբարելավի ռուս-ադրբեջանանական հարաբերությունները… Հետաքրքիր է, իսկ Դուգինին չի՞ հետաքրքրում, թե ինչ կլինի հայ-ռուսական հարաբերությունների հետ… Չնայած պարզ է… Ֆաշիստ Դուգինը,ինչպես և նրա ընկեր Ժիրինովսկին թքած ունեն Հայաստանի վրա… Սրա մեղավորը մենք ենք,որ այնքան թույլ ենք տվել որոշ ֆաշիստ և շովինիստ ռուսաստանցիների լկտիանալ,որ դրանք հիմա մեր շահերի, մեր տարածքնեորի հաշվին ԿՐԿԻՆ փորձում են բարելավել հարաբերությունները թուրքերի հետ…
Տարրականորեն կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ 1921 թ-ին,երբ աշխարհի կողմից անտեսված և վտարանդի բոլշևիկյան Ռուսաստանը Հայաստանի և հայերի հաշվին եղբայրացավ նույն աշխարհի կողմից անտեսված և չճանաչված քեմալական Թուրքիայի հետ…
Այդ եղբայրության արդյունքում ստորագրված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանից բավական մեծ տարածքներ,որոնք անցան ոչ միայն Թուրքիային,այլև Անկարայի հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանին… Այդ ժամանակ էլ մեր իշխանությունները թույլ տվեցին, որ հայերիս ճակատագիրը որոշեն ռուսները… Մոսկվայի պայմանագիրը ստորագրելիու ժամանակ բոլշևինկերը Հայաստանի պատվիրակին նույնիսկ թույլ չտվեցին ծանոթանալ պայմանագրի կետերի հետ….
Դուգին կոչվածը տականք բոլշևիկների հետնորդն է… Մեկ դար անց սա էլ է ցանկանում միջազգային շրջափակման մեջ հայտնված պուտինյան Ռուսաստանին մտերմացնել էրդողանյան Թուրքիայի և ալիևյան Ադրբեջանի հետ..
Հետաքրքիր է, թե ինչպես են Դուգինի հայտարարությանն արձագանքելու մեր ԱԳՆ-ում… Համոզված եմ,որ կրկին կլռեն, այնինչ, Դուգինի վայրահաչությունից րոպեներ անց սույն թրքասերը պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա…
Հ.Գ. Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները մի պարզ բան հասկանան…Մեր անվտանգությունը չի կարելի ամբողջությամբ վստահել որևէ մեկին և հատկապես Ռուսաստանի նման երկրին, որը մի անգամ՝20-րդ դարի սկզբին Հայաստանի տարածքների հաշվին իր հարցերը լուծեց հարևան Թուրքիայի հետ և չի վարանի կրկին նույն քայլին դիմել հիմա՝ 21-րդ դարի սկզբին,կրկին Անկարային սիրաշահելու նպատակով… Դրա վառ օրինակը՝ Դուգինի, Ժիրինովսկու, Մարկովի և այլ թափթփուկների առկայաությունն է մերձպուտինյան շրջապատում…Հենց սրանց նմանների առկայությունն է ռուսաստանյան քաղաքական թատերաբեմում, որ Մոսկվան գրեթե բարեկամ երկրներ չունի իր կողքին…»:
Երևանում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, Tert.am–ին հետ զրույցում պատմեց, սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:
«Մի քանի օր հետո «էխո» գնացինք, բժիշկն ասաց՝ հնգյակ է»,- պատմեց միանգամից հինգ երեխայի հայր դարձած Վարդանը։ Հարցին, թե ինչ զգացողություն ունի, նա անկեղծորեն ասաց.«Չեմ կարող նկարագրել բառերով, ես շոկի մեջ եմ»:
Վարդան Կարապետյանի ընտանիքն այլ երեխաներ չունի։ «Իմ առաջնեկն է»,– ասաց նա և անմիջապես ուղղեց.«Իմ առաջնեկներն են»:
Կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները կշռում են մոտ 950–ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ:
Հարցին, թե ինչպես են պատրաստվում խնամել միանգամից 5 երեխայի, Վարդանը պատասխանեց. «Դե պետք է միախմբվենք, պահենք»։
Հինգ երեխաների հայրիկը պատմեց, որ Մեծամորում նույնպես ցնցված են հնգյակի լույս աշխարհ գալուց և բոլորը մոտենում են իրեն, շնորհավորում, մաղթում ամենալավն ու բարին:
«Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները և փորձել «քցել» պետությանը:
Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, և այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, և այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաև 820 քմ տարածքով «Ավան» առևտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետևանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եվ մինչ Հիսուսը մեկնում էր այդտեղից, երկու կույրեր սկսեցին գնալ նրա հետևից՝ աղաղակելով.
— Դավթի՛ Որդի, ողորմի՛ր մեզ։
Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
— Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բժշկել ձեզ։
Նրանք ասացին.
— Այո՛, Տե՛ր։
Այն ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց.
— Ինչպես հավատում եք, թող այդպես լինի ձեզ։
Եվ բացվեցին նրանց աչքերը։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով.
— Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա։
Իսկ նրանք ելան և Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում։
Կույրերի մեկնելուց հետո Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ Հիսուսը չար ոգին նրանից դուրս հանեց, համրն սկսեց խոսել։ Բոլորն էլ հիացան ու ասացին.
— Այսպիսի բան դեռ չէինք տեսել Իսրայելում։
Իսկ փարիսեցիներն ասում էին.
— Դա դևերի իշխանի միջոցով է հանում չար ոգիներին։
(Մատթեոսի ավետարան 9:27-34)
Աստծուց տրված շնորհ է, երբ մարդ, իմանալով Աստծու կամքը, համբերում է հանիրավի կրած իր նեղություններին։ Արդարև, ի՞նչ արժանիք կունենաք, եթե ձեր գործած հանցանքների համար տանջվեք և համբերեք. մինչդեռ երբ բարիք գործելով չարչարվեք և համբերեք, շնորհ կգտնեք Աստծու մոտ։
Դուք կոչված եք հենց այդ համբերությունը ցուցաբերելու, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց՝ օրինակ տալով ձեզ, որպեսզի ընթանաք իր հետքերով։
«Նա ոչ մի մեղք չգործեց, և նրա բերանից ոչ մի նենգություն չլսվեց»։
Նախատվեց, բայց փոխարենը չնախատեց. չարչարվեց, բայց փոխարենը չսպառնաց, այլ իրեն հանձնեց արդար Դատավորին։
«Մեր մեղքերն ի՛նքը կրեց» իր մարմնով՝ խաչի վրա, որպեսզի մեղքի տիրապետությունից ազատված՝ արդարության համար ապրենք մենք։
«Նրա վերքերով էր, որ բժշկվեցիք»։
Արդարև, «մոլորված ոչխարների պես» էիք, բայց այժմ վերստին դարձաք ձեր հովվին և հոգիների Տեսուչին։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:19-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.50C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.50C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.50C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.