23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994-ի մայիսին հայկական ուժերը ընդամենը օրերի ընթացքում կգրավեին ադրբեջանական մի շարք շրջաններ, և, հավանական է, որ դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։ Ճիշտ է՝ այսօր ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է, թե իբր Ադրբեջանը ոչ Ղարաբաղի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ էր կռվում, և հայերն ընդամենը գործիք էին ռուսների ձեռքում ընդդեմ ադրբեջանցիների, իրականությունն այն է, որ հենց ռուսների հորդորով ու պահանջով հայկական ուժերը դադարեցրին ռազմական արշավը դեպի Ադրբեջանի խորքեր, և Մոսկվայի պարտադրանքով էր, որ անժամկետ զինադադար կնքվեց 1994-ի մայիսին։
Ի՞նչպես այդ ամենը եղավ։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա հրավիրեց իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Հենց այդ արձանագրության հիմքով հնարավոր եղավ հասնել մայիսյան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը, ընդունվեց կրակը դադարեցնելու հայտարարություն:
Մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում՝ ընդդեմ Գերմանիայի:
Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ղրղզստանը (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով, որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարեց Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիևը մերժում էր, Կազիմիրովը Բիշքեկից շտապեց Բաքու:
Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորեց ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:
Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատվում: Մայիսյան զինադադարը հիշելով` Մամեդովն ասել է. «Մենք մարտական գործողություններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանության, հակառակորդը որոշեց, որ մենք անզոր ենք գրոհելու և կարող է հակագրոհի անցել: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:
2001թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթում Հեյդար Ալիևը, անդրադառնալով 1994-ի մայիսյան իրադարձություններին, ասել է.
«Ես նորից եմ կրկնում, որ մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, և դրան մենք գնացինք գիտակցելով: Չնայած դեռ խնդիրը չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ: Դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը»:
Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:
Ահա այսպես է հաստատվել զինադադար, որը, թեև խախտումներով ու Ապրիլյան քառօրյա պատերազմով, դիպուկահարների կրակոցներով ու դիվերսիոն գործողություններով, հազարավոր նոր զոհերով ու վիրավորներով, պահպանվում է 1994-ի մայիսից մինչև այսօր:
Եթե Երեւանը խուսափի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից, ապա Բաքուն իր հողերը կազատագրի ռազմական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Էլչին Գուլիեւը:
«Ադրբեջանը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե Հայաստանը խուսափի այդ գործընթացից, ապա մենք մեր հողերը կազատագրենք ռազմական ճանապարհով: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, օկուպացված տարածքներում թշնամու քարը քարին չի մնա: Եթե Հայաստանը հետևություններ չանի ապրիլյան մարտերից, ապա ավելի ծանր հարված կստանա»,- Գուլիևի խոսքը մեջբերել է ադրբեջանական գործակալությունը:
Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
Թեև այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետևում և չի բացահայտվում ոչ ադրբեջանցի պաշտոնյաների, ոչ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս: Մենք բոլորս պետք է հիշենք, որ այն ինչ բացահայտվել է, միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառակերության, որ տրվել է Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վերջերս մեծ սկանդալային բացահայտում արվեց Եվրախորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի ներգրավմամբ, որը տրվել էր նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց:
Արդյունքում, աշխարհի խոշորագույն հակակոռուպցիոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդին հետաքննել կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը ևս մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդի որոշումների վրա անհարկի ազդելու համար՝ հիմնական խորհրդարանականներին խոշոր գումարներ և այլ ծառայություններ մատուցելու միջոցով: «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) 2013 թ. քվեարկությունը, երբ մերժվել էր խիստ քննադատական զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների և այդ երկրի պատվիրակության անդամների դերակատարության վերաբերյալ:
2017 թ. ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի 324 խորհրդարանականներից:
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար: Նա մեկն է այն 64 խորհրդարանականներից, որոնք բանաձև են ստորագրել՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել «ծանր հանցանքի մասին լուրջ և վստահելի պնդումների վերաբերյալ»՝ կենտրոնացված ադրբեջանական քվեարկության վրա», հաղորդում է «Գարդիանը»:
«Այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է 2.39 միլիոն եվրո [2.6 միլիոն դոլար] կաշառք Ադրբեջանից ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է «Գարդիանը»:
Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն է հայտնվել ծանր կացության մեջ, քանի որ հրաժարվել է հետաքննություն սկսել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Նրա վերջին ուղևորությունը դեպի Սիրիա ավելացրել է ԵԽԽՎ անդամների թիվը, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Քանի որ ըստ կանոնակարգի Ագրամունտը չի կարող հեռացվել, ԵԽԽՎ-ի Բյուրոն անցյալ շաբաթ նրան անվստահություն է հայտնել՝ որոշում ընդունելով, որ նա լիազորված չէ կատարել որևէ պաշտոնական այց, հաճախել հանդիպումների կամ որևէ հրապարակային հայտարարություն անել Վեհաժողովի անունից որպես նախագահ: Սպասվում է, որ նա շուտով հրաժարական կտա:
Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում…
Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները:
«Գարդիանը» եզրակացնում է, որ «Ադրբեջանը օգտագործել է Վեհաժողովը [ԵԽԽՎ] իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003 թվականից սկսած»:
Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն ունեն օպերատիվ տվյալներ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել գյուղապետի ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ պարկուճ:
Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բնակարանում խուզարկություն է տեղի ունեցել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարինե Պապյանի բնակարաններում խուզարկություն է կատարվել ի թիվս տարբեր քննչական գործողությունների»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Հարցին,թե խուզարկության արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել, Սոնա Տռուզյանն ասաց, որ քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն այս փուլում չեն հրապարակում:
Սակայն «Փաստինֆո»-ին տեղեկություններ է հայտնի դարձել դրամաշնորհային գումարների հափշտակության գործով: Ըստ այդ տեղեկությունների՝ խոսքը 400 մլն դրամի հափշտակության մասին է: Պարզվել է, որ բանկերից մեկում Մարինե Պապյանը պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար և թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Նշենք, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով:
Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ. Գյոնջյանի, Գ. Չիլինգարյանի և Գ. Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի որեւէ դիմում չեն ներկայացրել եւ որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից:
ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանա՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:
Մյուս 4 թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, մանդատ չեն ստանա: «Ծառուկյան» դաշինքը այդպես էլ չի մեկնաբանել տեղի ունեցածը, կատարվածի վերաբերյալ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ:
Ի դեպ, ըմբոստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանի եւ Նապոլեոն Ազիզյանի հարազատները լրատվամիջոցներին ահազանգել են, որ իրենց տների մոտ կասկածելի մեքենաներ են կայանված, եւ իրենք վախենում են հաշվեհարդարից»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Հիսուսը գնաց նրա տուն և նստեց ճաշելու։ Քաղաքում մի պոռնիկ կին կար, որ երբ լսեց, թե Հիսուսը փարիսեցու տանն է, մի շիշ անուշահոտ ազնիվ յուղ վերցնելով՝ եկավ
փարիսեցու տուն։ Նա, հետևի կողմից Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և մազերով սրբում, համբուրում էր ոտքերը և յուղով օծում։ Փարիսեցին, որ հրավիրել էր Հիսուսին, տեսնելով այս՝ ասում էր ինքն իրեն.
-Եթե այս մարդը մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ է իրեն մոտեցող այս կինը, և թե ինչպիսի՛ մեղավոր կյանքով է ապրում նա։
Հիսուսն ասաց փարիսեցուն. -Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ։
-Ասա՛, Վարդապե՛տ,- ասաց նա։
Հիսուսն ասաց.
-Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր արծաթ դրամ պարտք ուներ, մյուսը՝ հիսուն։ Երբ նրանք չկարողացան դրամը վերադարձնել, պարտատերը երկուսին էլ պարտքը զիջեց։ Հիմա դո՛ւ ասա, այս երկու պարտապաններից ո՞ր մեկն ավելի կսիրի նրան։
Սիմոնը պատասխանեց. -Ինձ այնպես է թվում, թե նա, ում ավելի շատ շնորհեց։
-Ճի՛շտ դատեցիր,- ասաց Հիսուսը։
Ապա դառնալով կնոջ կողմը՝ շարունակեց.
-Սիմո՛ն, տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես տունդ մտա, բայց դու ոտքերս լվանալու համար ջուր չտվեցիր, մինչ սա իր արցունքներո՛վ թրջեց ոտքերս և իր մազերո՛վ սրբեց։ Դու բարի գալուստի մի համբույր չտվեցիր ինձ, մինչ սա տունդ մտնելուցս ի վեր չդադարեց ոտքերս համբուրելուց։ Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, մինչ սա անուշահոտ յուղով ոտքերս օծեց։ Ուստի ասում եմ քեզ, քանի որ նա շատ սիրեց ինձ, իր բազմաթիվ մեղքերը ներված են իրեն։ Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում։
Ապա ասաց կնոջը. -Քո մեղքերը ներված են քեզ։
Նրանք, որ միասին սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում.
-Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքերն է ներում։
Իսկ Հիսուսն ասաց կնոջը. -Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ։
(Ղուկասի ավետարան 7:36-50)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հյուսիսային Կորեայում Չինաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկրի տարածքը: Նման ազդանշան է տրվել այն կապակցությամբ, որ Հյուսիսային Կորեայի սադրանքները կարող են հրահրել ԱՄՆ-ին հարձակվել այդ պետության վրա: Այս մասին հաղորդում է ամերիկյան Free Asia ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Դեսպանատան հաղորդագրությունը հրապարակվել է դեռևս ապրիլի 20-ին, բայց ԶԼՄ-ներին այդ մասին հիմա է հայտնի դարձել: Նշվում է, որ Չինաստանի դեսպանատունը նախկինում երբեք նման հրահանգ չի տվել:
Աղբյուրը միևնույն ժամանակ հաղորդել է, որ Փխենյանում հանգիստ մթնոլորտ է՝ չնայած համաշխարհային ճգնաժամին:
ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
Երեքշաբթի օրը, վերջին երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: ԱՄՆ-ի կողմից սիրիական զինուժի դիրքերը հրթիռակոծելուց հետո սա Թրամփի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
Վաշինգտոնը «շատ լավ», իսկ Մոսկվան «գործնական և կառուցողական» է գնահատել նախագահների մոտ 30 րոպե տևած զրույցը: Ինչպես նշում է ամերիկյան կողմը՝ երկու նախագահները համակարծիք են եղել հետևյալ հարցում՝ սիրիացի ժողովրդի տառապանքներն արդեն հասել են այն աստիճանին, երբ կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ բռնություններին վերջ տալու համար:
Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը բաղկացած է 10 տողից, որոնցից ութը վերաբերում է սիրիական հակամարտությանը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի համաձայն, Պուտինն ու Թրամփը քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների և լարվածության թուլացման հարցը՝ տառապող խաղաղ բնակչության կյանքը թեթևացնելու նպատակով»: Թրամփի աշխատակազմը հայտնում է նաև, որ իրենց ներկայացուցչին ուղարկելու են սիրիական կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլին մասնակցելու: Բանակցությունները տեղի են ունենալու այս շաբաթ, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հովանու ներքո:
Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության վերջին երկու տողը վերաբերում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին և Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում աշխարհաքաղաքական թերևս ամենասուր խնդրին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությանը: Ըստ այդմ, նախագահները քննարկել են «շատ վտանգավոր իրավիճակի կարգավորման ուղիները»:
Կրեմլի տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, այլ շեշտադրումներ են արված: Դրանում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին խոսք չկա, փոխարենն ընդգծվում է երկու առաջնորդների հեռախոսային շփումները շարունակելու և «Մեծ քսանյակի» առաջիկա գագաթնաժողովի ընթացքում առանձին հանդիպում կազմակերպելու մտադրությունը: Ամերիկյան կողմը, սակայն, այդ մասին մամուլի համար թողարկված հայտարարությունում չի նշում:
Ուշագրավ է, որ ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի տարածած հաղորդագրություններում երկու երկրների հարաբերությունների աննախադեպ լարվածության պատճառ դարձած՝ ուկրաինական խնդրի մասին ոչինչ չի նշվում:
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել երկխոսությունը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի միջև: ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հերթական բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 10-ին, Ալյասկայի Ֆերբենքս քաղաքում՝ Արկտիկական խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.50C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.50C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.50C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.