23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունի միայն Վրաստանը: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պաստասխան հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունեցող երկրների վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ 30.04.2017թ. դրությամբ ՀՀ հանդեպ պարտքային պարտավորություն ունի Վրաստանը, որի պարտքի մնացորդը կազմում է $11 մլն դոլար»,- ասված է պատասխանում:
Նաև նշվում է, որ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին» համաձայնագրերով սահմանված վճարման ժամանակացույցերի, պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2025 թվականը:
Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի ռազմատենչ հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է ադրբեջանական անկանխատեսելի, ապակառուցողական, բանակցային գործընթացը խեղող, տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը խաթարող քաղաքականության տիրույթում:
Մեկնաբանելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի այն հայտարարությունը, թե «եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, ապա Ադրբեջանը կազատագրի իր հողերը ռազմական ճանապարհով», «Արցախպրեսս»-ի հետ զրույցում նշեց փորձագետ Վահագն Սարոյանը:
Փորձագետի խոսքով, պետք է նաև արձանագրել, որ Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացով պայմանավորված դիվանագիտական օրացուցային իրադարձությունները Ադրբեջանում հակասական ազդեցություն է առաջացնում:
«Մի կողմից տարիներ շարունակ ադրբեջանական ղեկավարությունը քարոզում է իր անպարտելի բանակի, սպառազինության ու ռազմական գործողություններով Արցախը «վերցնելու» մասին, իսկ մյուս կողմից՝ հակամարտության կարգավորմանը միտված ցանկացած դիվանագիտական գործողություն «ասեղներով» է մատուցվում սեփական հանրությանը:
Գուլիևի մակարդակով արված հայտարարությունը խոսում է այդ մասին: Այլ կերպ ասած Ադրբեջանում հստակ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում»,- նշեց Սարոյանը:
Ըստ փորձագետի, ինչ վերաբերում է Գուլիևին, ապա նա բարձրաստիճան սպա է, որը պատասխանատու է իրեն վստահված խնդիրների կատարման համար, իսկ եթե Ադրբեջանում սահմանապահ զորքերի հրամանատարի ֆունկցիոնալ պատասխանատվությունը նաև ռազմատենչ հայտարարություններ անելն է, ապա Ադրբեջանը կառավարման տեսանկյունից խորը ճգնաժամի մեջ է:
«Այլ կերպ ասած, սա դատարկ կրակոց է սեփական դիրքերի ուղղությամբ»,- նշեց Սարոյանը և ընդգծեց, որ Գուլիևը հրաման կատարող ֆիգուր է: Ուստի այդ տեսանկյունից Գուլիևի հայտարարությունը թելադրված է եղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից, իսկ թե ինչ խնդիր են լուծել դրանով, մնում է միայն կռահել: Այս ամենը բեմականացվում է սեփական հանրությանը շարունակ հիմարի տեղ դնելու համար:
«Եվ ոչ մի նշանակություն չունի, թե Մամեդյարովն ինչ է խոսել Մոսկվայում, ինչ է պայմանավորվել: Գուլիևին հանձնարարվել է ռազմատենչ հոխորտանք դրսևորել, Գուլիևն արել է իր գործը, իսկ Մամեդյարովին հանձնարարվել է քծնել, ժպտալ, ասել այո բոլոր պայմանավորվածություններին: Նա էլ իր հերթին արել է իր գործը»,- նշեց Սարոյանն ու եզրակացրեց, որ Ադրբեջանում քաղաքական ղեկավարությունը ոչ միայն պայքարում է հայկական պետությունների, այլ նաև սեփական ժողովրդի դեմ:
ԵԱՀԿ-ն ու Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել են, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կփակվի, քանի որ այդպես էլ չի հաջողվել հաղթահարել Ադրբեջանի բողոքը: Բաքուն պահանջել է Երեւանում ԵԱՀԿ առաքելության փակում, իսկ քանի որ ԵԱՀԿ գրասենյակը որեւէ երկրում կարող է տեղակայվել կոնսենսուսով, Բաքվի պահանջով Երեւանի գրասենյակը փաստացի կփակվի: Ավելի վաղ Բաքուն փակել էր ԵԱՀԿ գրասենյակը նաեւ իր մոտ, երբ ժողովրդավարության հարցերի առնչությամբ սրվեց հարաբերությունն Արեւմուտքի հետ:
Փաստորեն, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը վերջինն էր Հարավային Կովկասում, եւ այն կփակվի: Այդ կապակցությամբ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը ողջունել են ԵԱՀԿ առաջատար պետությունները, իսկ ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ է արել ԵԱՀԿ-ին գտնել Հայաստանում գործունեությունը շարունակելու եւ պետության ժողովրդավարական զարգացման գործին աջակցելու նոր ձեւաչափեր ու տարբերակներ:
Բաքուն Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունից դժգոհել է այն պատճառով, թե գրասենյակը աջակցում է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում ականազերծման աշխատանքներին, ինչն Ադրբեջանի կարծիքով հետկոնֆլիկտային վերականգնման գործընթաց է: Փաստորեն, Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրել է աշխատանքի հետկոնֆլիկտային ռեժիմին աջակցելու համար, ինչն այլ կերպ հնարավոր է մեկնաբանել՝ ստատուս-քվոյի ամրագրմանն աջակցություն: Փաստորեն, Ադրբեջանը մեղադրում է ԵԱՀԿ-ին, որ աջակցում են ստատուս-քվոյի «խաղաղ» ռեժիմի մոտեցմանը:
Ադրբեջանը համանման մեղադրանք է հնչեցնում նաեւ Վիեննայի օրակարգի առաջնահերթության՝ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման կապակցությամբ: Հենց ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցիչը հայտարարել էր, որ առանց հայկական զինուժի հետքաշման հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը հանդիսանում է ստատուս-քվոյի ամրագրում:
Այդ իմաստով, ԵԱՀԿ-ն փաստորեն «հետ քաշեց» Երեւանում իր գրասենյակը, սակայն չդրեց հայկական զինուժի հետքաշման պահանջ: Երեւանի գրասենյակը «զոհաբերվեց» Ադրբեջանին, ինչը սակայն Բաքվին թերեւս ոչ թե պետք է գոհացնի, այլ մտահոգի: Մյուս կողմից, Բաքուն ստացավ իր դիվանագիտական «հաղթանակի» մասին հայտարարելու հնարավորություն, այսպես ասած դեմքը փրկելու: Ապրիլին պատերազմական անհաջող գործողությունից հետո Բաքվին մնացել է թերեւս հենց դա՝ պահել դեմքը, քանի որ ռազմա-քաղաքական դիրքերի կորուստն ակնհայտ է:
Եթե Ադրբեջանը գործնականում բաց տեքստով է մեղադրում միջազգային հանրությանը ստատուս-քվոյի ամրապնդմանը նպաստելու համար, ապա հնարավոր է պատկերացնել այն փակուղին, որում հայտնվել է Ադրբեջանը:
Բաքվին անկարող է օգնել նույնիսկ Ռուսաստանը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանը փորձեց Մոսկվայի առաջ հերթական անգամ դնել Եվրասիական միությանն անդամակցության խայծը՝ որի դիմաց Բաքուն պահանջում է աջակցություն Արցախի հարցում: Մոսկվան ներկայում ունի աջակցություն ցուցաբերելու մի շարք սահմանափակումներ: Բաքվին ստատուս-քվոյի խախտման հեռանկարից զերծ մնալու բավական թափանցիկ ակնարկ է անում նաեւ Իրանը:
Հայաստանը հայտնվել է ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական իսկապես պատեհ ժամանակաշրջանում, որը բացում է երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված այսպես ասած «կարգավորման» էջը փակելու եւ արդեն իրական կարգավորման նոր էջ բացելու հնարավորություն, որտեղ առանցքում պետք է լինի հենց ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների ձեւավորումն ու ներդրումը:
Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի փոփոխության առանցքով գործընթացը չի կարող տանել այլ տեղ, քան փակուղի: Դա անկասկած գիտակցել է նաեւ միջազգային հանրությունը: Դրանով հնարավոր չէ հասնել խաղաղության: Խաղաղության երաշխիք կարող է լինել ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների առաջմղումը: Ստատուս-քվոն չունի փոփոխության այլ տարբերակ, քան պատերազմական ճանապարհը: Ապրիլին պարզ դարձավ, որ այդ ճանապարհը գոնե տեսանելի ապագայում լինելու է փակ: Հայաստանի անարդյունավետ կառավարումը երկու տասնամյակի ընթացքում որոշակորեն բացել էր այն, սակայն հայկական զինուժի շնորհիվ Ադրբեջանը անկարող եղավ «ներս մտնել» այնքան, որ կարողանա փոխել ստատուս-քվոն:
Ապրիլից հետո «դուռը» Բաքվի համար փակ է, ու Երեւանի գրասենյակի փակումը Ադրբեջանին տրվում է իբրեւ մխիթարություն: Միաժամանակ, ապրիլյան չորս օրերը միջազգային հանրության համար պրակտիկայում լիովին բացահայտեցին կարգավորման երկու տասնամյակի «տեսական» սխալներն ու վտանգները, ցույց տալով, որ խաղաղությունն ու կայունությունը որպես երկարաժամկետ հեռանկար առավել իրատեսական է օրակարգը եւ ջանքը ստատուս-քվոյի ամրապնդման, այդ թվում համակեցության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ կենտրոնացնելու դեպքում: Առավել իրատեսական՝ առնվազն ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ կենտրոնացնելու համեմատությամբ:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հայտարարությունը շատ վտանգավոր է, բայց նա չէր կարող նման բան ասել՝ առանց Իլհամ Ալիևի թույլտվության, Ալիևն էլ չէր կարող նման հայտարարություն անել՝ առանց Էրդողանի հետ համաձայնեցնելու, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Էլչին Գուլիևը, հիշեցնենք, սպառնացել էր, թե «եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, ապա Ադրբեջանը կազատագրի իր հողերը ռազմական ճանապարհով»:
Արցախյան պատերազմի հերոսը՝ լեգենդար Կոմանդոսը, այս համատեքստում խոսեց նաև ընդհանուր ռազմական իրադրության մասին՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ նոր պատերազմի և դժվար էլ երբևէ պատրաստ լինի:
Միևնույն ժամանակ, Արկադի Տեր-Թադևոսյանը սխալ է համարում հայկական կողմի պաշտպանական քաղաքականությունը՝ ասելով, որ պետք չի սպասել, մինչև որ հակառակորդը կհարձակվի: Հարկավոր է դիմել կանխարգելիչ գործողությունների, ինչպես Իսրայելն է անում:
– Ինչպե՞ս կգնահատեք Էլչին Գուլիևի հայտարարությունը՝ որպես ռազմական գործիչ:
– Որպես ռազմական գործիչ՝ կարող եմ ասել, որ նա ինքնագլուխ չէր կարող նման հայտարարություն անել, նա պիտի համաձայնեցներ Ալիևի հետ, Ալիևն էլ իր հերթին չէր կարող այդպիսի բան ասել. նա պիտի հարցներ Էրդողանից: Սա մի շղթա է: Ադրբեջանը պարտավոր է իր արտաքին քաղաքականությունը և ռազմական գործողությունները համաձայնեցնել Թուրքիայի հետ: Ի՞նչ կարող եմ ասել: Էրդողանը նոր է վերադարձել Ռուսաստանից: Նա այնտեղ բարեկամաբար գրկախառնվում էր, բանակցում էր Ս-400 ստանալու մասին: Եթե Էրդողանը նման քայլի է դիմում դրանից հետո, նշանակում է՝ նա նաև Ռուսաստանին է զգուշացնում: Ադրբեջանում որևէ մեկը չի կարող նման հայտարարություն անել: Դա շատ լուրջ, պաշտոնական հայտարարություն է, որը գալիս է վերադաս ղեկավարությունից: Սահմանապահը չէր կարող նման բան ասել, եթե չհամաձայնեցներ այն Ալիևի հետ, իսկ Ալիևը չէր կարող չհամաձայնեցնել Էրդողանի հետ: Սա շատ վտանգավոր և լուրջ հայտարարություն է, որին մերոնք պիտի շատ լուրջ վերաբերվեն: Դա, ինչպես ասում են, արդեն մեր բարձրաստիճան ղեկավարության գործն է:
– Իսկ պե՞տք է արդյոք պատասխանել նման հայտարարություններին պաշտոնապես կամ ոչ պաշտոնական մակարդակով:
– Կարծում եմ՝ ոչ: Ադրբեջանը նպատակ է դրել բռնազավթել ոչ միայն ամբողջ ԼՂՀ-ն, այլև Հայաստանի տարածքի մի մասը: Նրանք նույնիսկ Երևանն են համարում «ադրբեջանական հող», իսկ Թուրքիան երազում է Մեղրիի միջանցքով միանալ Ադրբեջանի հետ: Սա շատ բարդ հարց է, հարկավոր է այդ հարցով դիմել քաղաքական գործիչներին: Ես, որպես ռազմական գործի մարդ, համարում եմ այդ հայտարարությունը շատ լուրջ և շատ վտանգավոր:
– Իսկ ընդհանրապես ի՞նչ նպատակներ են հետապնդում նմանատիպ հայտարարությունները, բարոյահոգեբանական ճնշո՞ւմ գործադրել հակառակորդի վրա:
– Գլխավոր նպատակը բարոյահոգեբանական ճնշումն է: Նրանք լարված վիճակում են պահում սահմանը, իսկ այս հայտարարություններով փորձում են սրել իրադրությունը:
– Ադրբեջանի ղեկավարները մշտապես գլուխ են գովում, թե կարող են գրավել Ղարաբաղը: Ի՞նչ կասեք նման հայտարարությունների մասին:
– Նրանք կարող են մեծ վնաս հասցնել Ղարաբաղին, բայց նրանք նստած են «նավթային տակառի» վրա և կարող են պայթեցնել իրենց ու կորցնել նավթադոլարները, ուստի դժվար թե նրանք պատերազմ սկսեն: Նրանք վատ չեն ապրում, նավթադոլարները հոսում են: Պատերազմն իրենց ձեռնտու չէ: Եթե ոչ ոք չհրահրի Ադրբեջանին պատերազմի, նրանք երբեք պատերազմ չեն սկսի: Ադրբեջանը թուրքական առաջապահ ջոկատ է:
– Վերջին մի քանի ամիսներին շատ էին լինում կանխատեսումներ, թե պատերազմական գործողությունները կարող են շուտով վերսկսվել ղարաբաղյան ճակատում: Մոտ ժամանակներում սպասո՞ւմ եք նոր ռազմական ագրեսիա Ադրբեջանի կողմից:
– Վերջին շրջանում Ադրբեջանը նաև նոր զինտեխնիկա է ստացել Ռուսաստանից, զենք է ստացել նաև Պակիստանից: Կարելի է ասել, որ այո, նրանք մինչև ատամները զինված են, բայց նրանց մոտ մարդկային գործոնը դեր չի խաղում: Սա բազմազգ բանակ է, որը չունի բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն, որպեսզի կարողանա այդ զենքերը կիրառել, առաջ գնալ, գրավել Ղարաբաղը: Չեմ կարծում, որ ապրիլյան իրադարձությունները կկրկնվեն:
– Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, թե՞ այն խախտվել է:
– Եթե գիտեք պատերազմի օրենքները, ապա պիտի իմանաք, որ հարձակվող կողմը պետք է 3-4 անգամ գերազանցի հակառակորդին իր սպառազինությամբ և զինված ուժերով, որովհետև Ղարաբաղը լեռնային երկիր է՝ կտրտված տեղանքով, լեռնաշղթաներով: Առայժմ նրանք չունեն դա և չեն էլ կարող ունենալ, բայց ամեն դեպքում մեծ քանակությամբ զենք ունեն: Պատերազմում ամենակարևորը զինվորն է, զինվորն է որոշիչ դեր խաղում, մարդկային գործոնը, այնպես որ դժվար թե նրանք երբևէ պատրաստ լինեն պատերազմի: Սակայն նրանք մշտապես լարվածության մեջ են պահելու մեզ:
– Այդ դեպքում ի՞նչ էր Ադրբեջանն ուզում ցույց տալ իր զորավարժություններով:
– Երևի ուզում են ինչ-որ սադրանք կազմակերպել, կփորձեն ինչ-որ բան անել: Այդպես միշտ է եղել: Դա ոչ թե իրենց հաջողությունն է, այլ մեր բացթողումը: Մենք սպասում ենք, մինչև որ մեր մռթին կտան, իսկ մենք կխփենք նրանց հետույքին ու կասենք՝ տեսեք, թե ինչ լավ հակահարված տվեցինք: Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ մենք իրավունք ունենք կանխարգելիչ հարված հասցնել կուտակված ուժին, որպեսզի կանխենք ռազմական հարձակումը մեզ վրա: Ինչպե՞ս է անում Իսրայելը: Որոշեց, որ հարկավոր է հարվածել Սիրիային, հարվածում է: Որոշեց, որ պետք է հարվածել Պաղեստինին, հարվածում է: Չի սպասում, որ հակառակորդն իր վրա հարձակվի: Իսկ մենք մինչ օրս սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ վրա կհարձակվի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարելի է անել:
– Բայց Դուք կարծում եք, որ դա սխա՞լ մարտավարություն է:
– Ես միշտ էլ կարծել եմ, որ դա սխալ մարտավարություն է:
Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առղջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Նկատի ունենալով, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ավելին, տառացիորեն մի քանի օր առաջ երկու անգամ կորցրել է գիտակցությունը, ավելին, այսօր տարվել է N հոսպիտալ, սակայն մեզ համար անհայտ պատճառներով հետ վերադարձվել զորամաս, միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրա առողջական վիճակի և հետագա քայլերի մասին, բացի այդ, նկատի ունենալով Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա տագնապն ու անհագստությունն իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ, այլ ելք չենք տեսնում, քան բաց նամակով դիմելու Ձեզ՝ ակնկալելով ձեռնարկելու հրատապ միջոցներ՝ զինվորի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
Հարգելի պարոն նախարար Ա. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով:
2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում թվով հինգ հիվանդություններով հետազոտվել է տարբեր բժշկական կենտրոններում, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ս.թ. հունվարի 27-ին զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ա. Ղազարյանի սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ: Մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը: Բացի նշվածից, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում:
Այսպիսի հիվանդությունների առկայության և դրանց դրսևորման պայմաններում բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները: Ա. Ղազարյանի ծնողները պնդում են, որ օբյեկտիվ հետազոտման պայմաններում իրենց որդին կճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար և կարձակվեր պահեստազոր: Հաշվի առնելով Ա. Ղազարյանի հիվանդությունների առանձնահատկություններն ու բնույթը, ողջամիտ կասկած է առաջացել, որ նա տառապում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությամբ, բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս արնահոսությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Միաժամանակ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են բարդացնում Ա. Ղազարյանի առողջական վիճակը, ինչը, պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով և տարածքի բնակլիմայական պայմաններով, կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ:
Հարգելի պարոն նախարար Գտնում ենք, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տրված ախտորոշումները ներկայումս չեն արտացոլում նրա առողջական վիճակի իրական պատկերը: Դրանց հիման վրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410 հրամանի 10-րդ, 26-րդ, 30-րդ, 53-րդ և 86-րդ հոդվածները չեն կիրառվել օբյեկտիվորեն, հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով, որպիսի պայմաններում խնդիր է առաջացել լրջորեն և ստացիոնար պայմաններում հետազոտման ենթարկել Ա. Ղազարյանին՝ պարզելու համար նրա առողջական ներկայիս իրավիճակը, բարդությունների աստիճանը, որը հնարավորություն կտա պարզելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով զինվորի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս խնդրում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՓԱՍՏԱԲԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
04.05.2017թ.
«Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:
Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։
ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Սուրբ գիրքն ասում է. «Ով ուզում է կյանքը սիրել և բարի օրեր տեսնել, թող պահի իր լեզուն և չար բաներ չխոսի, թող փակի իր շուրթերը և նենգություն չխորհի, թող հեռանա չարից և բարիք գործի, թող խաղաղություն կամենա և հետևի նրան, որովհետև Տիրոջ աչքերը հսկում են արդարների վրա, և նրա ականջները պատրաստ են նրանց աղոթքները լսելու։ Բայց Տերը հակառակ է չարագործներին»։
Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու։ Բայց եթե նույնիսկ արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Հիշեցե՛ք մարգարեի խոսքը. «Նրանց ահից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին, փառավորեցե՛ք» ձեր սրտերում և միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, ովքեր բացատրություն են ուզում ձեր ունեցած հույսի մասին։ Թող ձեր խղճմտանքը մաքուր լինի, որպեսզի ամոթով մնան նրանք, որ չարախոսում են ձեր մասին՝ բամբասելով քրիստոնեական ձեր բարի կենցաղը։ Որովհետև ավելի լավ է չարչարվել բարիք գործելով, եթե այդ է Աստծու կամքը, քան թե չարիք գործելով։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 3:10-22)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռ չկան ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման անցկացման պլաններ. հայտնում է РИА Новости-ն:
«Մոտակա ամիսներին դեռ չկան ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման անցկացման պլաններ: Պուտինը և Թրամփը մի քանի օր առաջ զրուցել են հեռախոսով, լավ զրույց է եղել, նրանք խոսել են սպասվելիք շփումների մասին և, որպես մոտակա հանդիպում, նշվել է Համբուրգում «քսանյակի» շրջանակում հանդիպումը»,- ասել է նա:
Հանրապետության տարածքում’
Մայիսի 5-9-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մայիսի 5-9-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Հայկական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակներից մեկի՝ տոլմայի ամենամյա 7-րդ փառատոնը կանցկացվի մայիսի 20-ին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն Տոլմայի համահայկական փառատոն է կազմակերպում 2011-ից, որի մասնակիցների թիվը գնալով աճում է:
2017-ին փառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, կանցնի Արարատի մարզի Խնաբերդ գյուղում՝ Դվինի պեղումների վայրից ոչ հեռու: Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող ազգային խոհանոցի ռեստորանները, հասարակական կազմակերպություններ և խոհարարներ:
Տոլմայի փառատոնի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել տոլման աշխարհում, բացահայտել տոլմայի պատրաստման անհայտ եղանակները: Փառատոնն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.