23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է հասնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացմանը՝ չնայած նրան, որ ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել, այս մասին ՌԴ արտգործանախարարն ասել է «Мир 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լավրովի խոսքով` ԻՊ-ն ընտելացել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաև Աֆղանստանի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են Ռուսաստանի հարևանների և դաշնակիցների տարածքներին: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցները մշտապես պատրաստ են համապատասխան գործողությունների: «Պատրաստ են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Կիրգիզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, այդ առաջնահերթությունները պետք է պահպանվեն»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Վերջին օրերի և հատկապես անցած գիշերվա ընթացքում Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդներ զանգեր են ստացել +38765744399 հեռախոսահամարից: Բաժանորդներից շատերը չեն հասցրել պատասխանել զանգերին, քանի որ դրանք կարճ են տևել, իսկ իրենք քնած են եղել:
Բոսնիա և Հերցոգովինայի կոդով տարօրինակ զանգերի վերաբերյալ բջջային կապի օպերատորներն զգուշացնում են չպատասխանել և առավել ևս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:
Անցած տարվա ապրիլին հակառակորդը որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին դիմեց ռազմական գործողությունների:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Հակառակորդը ռազմական գործողություններին ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ:Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրությամբ, ոչ ադրբեջանական»,- ասել է Լ. Մնացականյանը և հավելել, որ բոլոր ուղղություններով միաժամանակյա ռազմական գործողությունները մեզ հուշում են, որ եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զորամասերն ու ստորաբաժանումներն ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններում:
«Ըստ մեր գնահատականների՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատվել հրադադարի համաձայնագիր»,-մասնավորապես ասել է Լ. Մնացականյանը:
Երեկ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Էլչին Գուլիեւը առաջին հայացքից տարօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել. «Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն եթեՀայաստանը խուսափում է խաղաղ գործընթացից, մենք մեր հողերը ռազմական ճանապարհով հետ կվերադարձնենք: Ինչպես հայտարարել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եթե Հայաստանը հրաժարվում է խաղաղ պրոցեսից ապա թշնամուց քարը քարի վրա չի մնա գրավյալ տարածքներում: Եթե Հայաստանը եզրակացություններ չանի ապրիլյան դեպքերի ավելի հզոր հարված կստանա»,- Trend-ի հետ զրույցում ասել էր Գուլիեւը:
Բոլորին է հայտնի, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման առաջին խոչընդոտը հենց ադրբեջանական կողմն է: Ադրբեջանը երկրի առաջին դեմքի մակարդակով մշտապես խոսում է խնդրի ռազմական լուծման մասին: Հիմա առնվազն տարօրինակ է թվում այդ երկրի սահմանապահ զորքերի հրամանատարի այն հայտարարությունը, թե Հայաստանը խուսափում է խաղաղ կարգավորման պրոցեսից: Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը որքան էլ տարօրինակ լինի միևնույն է չի կարելի անհիմն համար:
Ադրբեջանցի պաշտոնայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջնորդ երկրների ջանքերով հստակ պայամանվորվածություններ են ձեռք բերվել, որոնք արդեն իսկ կյանքի կոչելու ժամանական է: Պարզ է, որ այդ պայմանավորվածությունը վերաբերում է Արցախի հարակից տարածքների վերադարձմանը: Եվ հիմա, երբ պայմանավորվածության կյանքի կոչելու փուլն է Հայաստանը կամ հետքայլ է արել ,կամ ադրբեջանցիները կասկածում են, որ կարող է հետքայլ անել ու նոր պատերազմով են սպառնում հայկական կողմին:
Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը նման հայտարարությամբ է հանդես եկել միջնորդ երկրների թույլտվությամբ: Միջնորդները ևս չեն ցանկանում, որ իրենց ջանքերը զուր անցնեն և խնդրի կարգավորման իրական հնարավորությունը բաց թողնեն:
Մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն սկսված են:
յս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ:Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:
Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:
Լ. Մնացականյանի խոսքով՝ մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:
Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն:
Այս կանայք տղամարդ ընտրում են այնպես, ինչպես ընտրում են, ասենք, լվացքի մեքենան կամ նոր հեռախոսը՝ երկար կշռադատելով, ուսումնասիրելով ու փորձելով ընտրության մեջ տեղավորել ամենակարևոր ու դրական գործառույթներն ու հնարավորությունները։ Տղամարդն, այս պարագայում, մարմին է տարբեր օգտակար, անիմաստ ու վնասակար ֆունկցիաներով, որոնք լուրջ հետազոտության կարիք ունեն։ Օգտակար են, ասենք, հնազանդ, հայթհայթող, առատաձեռն, սիրող․ խնամող, գեղեցիկ, ոճային ու բոլոր ասպարեզներում բավարարելու կարողության տեր արուները, որոնք զերծ կլինեն այնպիսի անիմաստություններից, ինչպիսիք են հայթհայթող լինելն առանց առատաձեռնության ու հնազանդության (նման տղամարդիկ շատ մեծամիտ են, լավ աշխատում են, սակայն միանշանակ գումար չես պոկի նոր սեզոնի արկտիկական աղվեսի մորթուց կիսավերարկուի համար ), շատ հոբբիներ, երկարատև աշխատանք, որն անձնական՝ ընտանեկան ժամանակի հաշվին է իրականացվում։
Վնասակար փաթեթի մեջ՝ ինքնաբավարարված ու ինքնավստահ (որևէ մեկից կախվածության՝ ճնշման սեղմակների իսպառ բացակայություն ), մտածողության ազատություն (այսինքն՝ մանիպուլիացիաների տարբերակ էլ չկա), նպատակասլացությունը( այս պարագայում արդեն, ի դժբախտություն տիկնոջ, առաջին տեղում իր փոխարեն ինչ-որ նպատակ է․․․ չգիտես էլ թե ում է պետք), կնոջն ուղն ու ծուծով իմանալու կարողություն (նա լավ հասկանում ա բոլոր մանիպուլյացիաներն ու ինստինկտիվ արված քայլերը), կապիտալի լավ տիրապետում (ասենք՝ ճիշտ ներդրումներ բիզնեսի մեջ, խեղճ կնոջը նոր վերարկու ու մանյակ գնելու փոխարեն), հարվածներին դիմանալու ունակություն( նրան սկանդալներով դեպրեսսիայի չես հասցնի) և այլն։
Այսպիսով՝ բոլոր բարձր որակ և հատկապես ոչ պրիմիտիվ տղամարդիկ բնավ համապատասխան չեն մատրիարխալ կանանց տեսակին։ Մատրիարխալ կանայք գնորդներ են,ովքեր փորձում են կատարել ընտրություն լավագույն գործառույթային փաթեթներով, մատչելի գնով ու հնարավորություն ունեն վերադարձնելու իրենց ընտրությունը 14 օրվա ընթացքում, եթե ընտրությունն ինչ-որ դժգոհություն է առաջացրել և ձեռք բերելու մեկ նորը։
Եթե երկրորդն ավելի վատն է առաջինից,ապա ոչ ոք չի արգելել վերադառնալ առաջին տարբերակին կամ երրորդին՝ վեցերորդից հետո։ Ուղղակի պետք է հետ դնել վեցերորդին ու վերցնել երրորդին, որն ամբողջ փորձված ասորտիմենտից ամենալավն էր։ Ու հենց երրորդը, բնականաբար, սպասում է, որ նորից, հենց իրեն ընտրեն։
Ուրբաթախոս, կնամեծար մեկն, ով ուղղակի միասեր ու ի մահ հարաբերություններ սիրող մի դժբախտ է․․․ կամ գուցե բախտավոր։ Մատրիարխալ կնոջը խարակյտերային չէ հավատարմությունը, զգայունությունը, տղամարդուն ցավեցնելու վախը։ Նա միշտ փնտրում է, նույնիսկ եթե այն երրորդը՝ որակովը, իր կողքին է, իրեն աստվածացնում է․․․
Ախ, այս կանայք․․․ նրանք մինչև զառամելը ու նույնիսկ դրանից հետո, մեկ է՝ փնտրում են՝ մտածելով, թե կարելի կլինի ավելի լավին գտնել, ով ավելի շատ կաշխատի, ավելի շատ կսիրի, ավելի հետաքրքիրը կլինի․․․
Նման կանայք սովորաբար առանձնանում են միջավայրից իրենց արտաքինի հասարակությամբ ու ինչ-որ թաքուն սիրունությամբ։ Նրանք չեն սիրում իրենց հետևել՝ համարում են,որ պիտի սիրվեն էնպիսին, ինչպիսին կան (սա կարող է վերաբերվել նույնիսկ հիգիենայի տարրական ինչ-որ կանոնների)։ Ու թերևս իրենք ճիշտ են՝ սիրել -սիրվել այնպես, ինչպիսին ես։
Մատրիարխալ կանայք ունենում են կյանքի ընթացքում հարյուրավոր սերեր՝ մարդիկ, որ սիրահարվում են մինչև ականջների ծայրը ու պատրաստ են լինում կյանք նվիրաբերել։ Այս կանայք անզգացմունք են, բացառապես՝ հորմոնալ ինչ-որ շրջանների, երբ հայտնվում է սեռական նոր օբյեկտ ու լուրջ հետաքրքրություն առաջացնում։
Մատրիարխալները երբեք չեն ջանում լինել լավն իրենց տղամարդկանց համար։ Իրեք հստակ գիտեն, որ երբեք մենակ չեն մնա․․․․
Անի Շահանե Իսրայելյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Մայիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Մայիսյան եռատոնի նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսի մեկնարկին ողջունելով ներկաներին, բանակի հրամանատարը համառոտ ներկայացրել է պաշտպանության բանակի 25-ամյա պատմության կազմավորման և անցած մարտական ուղու փառավոր պատմությունը: Այնուհետև Լևոն Մնացականյանն անդրադարձել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:
Իր խոսքում բանակի հրամնատարը նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրմանն ու դրանց շահագործմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
ԱՀ ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Աղդամի շրջանում բնակիչները ենթարկվում են օձերի հարձակումներին: Haqqin.az-ն էլ գրում է, որ Աֆեթլի գյուղի բնակիչներից մեկը երեխաների ննջասենյակում սպանել է 2 օձի, մնացածները փախել են: Հետաքրքիրն այն է, որ թունավոր սողունների հարձակումների ու դրանց թվի աճի համար ադրբեջանցիները մեղադրում են հայերին:
«Գյուղացիները կարծում են, որ վերջին տարիների համեմատ այս տարի օձերի աննախադեպ աճը պայմանավորված է հայերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների և նրանց կողմից իրականացվող հրկիզումների հետ: Վերջին տարիներին զգալիորեն աճել է վայրի կենդանիների ու օձերի միգրացիան օկուպացված տարածքներից դեմի սահմանամերձ շրջանների բնակավայրեր»,- գրում է ադրբեջանակկան կայքը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։
Մանրամասներն՝ այստեղ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.