23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի պատրաստվում զենքը վայր դնել:ԻՊ-ի գրոհայիններն ակտիվ գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների անմիջական մոտակայքում: Այդ մասին «МИР» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների: «Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Փաստորեն Լավրովը խոսում է Հայաստանի համար նոր վտանգի մասին: Ըստ ռուս-հայկական պայմանագրի Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք է պաշտպանի երկիրը Թուրքիայի հնարավոր ագրեսիայից, իսկ հիմա պարզվում է, որ Հայաստանում տեղակայաված ռազմաբազան պատրաստ է նաև պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Հետաքրքիր է նման հայտարարություն անելուց առաջ ռուսական կողմը հարցը քննարկել է Հայաստանի հետ: Չէ որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի օգտագործման դեպքում հակահարվածը ահաբեկիչների կողմից հասցվելու է հենց մեր երկրին:
Ստացվում է, որ հիմա ռուսական ռազմաբազայից էլ ավելի պետք է զգուշանալ, քանի որ Լավրովի այս հայտարարությունից հետո Հայաստանը կարող է հայտնվել ԻՊ անմիջական թիրախում:
Մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն:
Այս մասին է հայտնում Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:«Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից:
Երբ նորանշանակ պաշտպանության նախարարը հռչակեց ազգ-բանակ հայեցակարգը, հասարակությունը մի պահ ոգևորվեց, որովհետև թվաց, թե կենդանության կկոչվի նժդեհյան այն տեսությունը, որը հռչակում էր բանակի ու ազգի միասնությունը անպարտելիության նպատակով։ Սակայն ազգ-բանակ հայեցակարգը անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ տեղեկատվության շնորհիվ նեղացավ ու պարփակվեց 1000 դրամների սահմանում, չնայած այդ 1000 դրամների նպատակը ազնիվ էր ու պետք է ծառայեր հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած հերոսների ու նրանց ընտանիքների գոյատևմանը։
Սակայն ամեն ինչից հիասթափված մեր հասարակության գիտակցությանն ու հոգեբանությանը ևս մեկ ծանր հարված էր սպասվում։ Դա « Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի աղավաղված ու սղոցված ներկայացումն էր հասարակության դատին։
Ինչ է սպասում հասարակությունը և ինչ մատուցվեց նրան։
Համաձայն գործող Սահմանադրության և «Ծառայության անցնելու մասին» օրենքի՝ ՀՀ-ում պարտադիր ժամկետային զինծառայությունը 24 ամիս է, որն ամրագրված է և գործում է։ Սույն օրենքով կարգավորվում է նաև պայմանագրային զինծառայությունը, համաձայն որի՝ պարտադիր ժամկետային ծառայությունից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կնքելով համապատասխան պայմանագիր պաշտպանական գերատեսչության հետ, ծառայում են երեք տարի։ Գուցե պաշտպանության նախարարի անփորձությունն է պատճառը, սակայն նա չի ընկալում, որ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ 36 ամիս պայմանագիր կնքելուց առաջ ինքը պետք է փոփոխություն կատարի նախ գործող օրենքում, որպեսզի քաղաքացին իր սահմանադրական պարտքն օրենքի առաջ կատարած լինի։ Առանց դրա հռչակվում է, որ երեք տարի հետո քաղաքացու հաշվին կարող է հավաքվել 5 մլն դրամ։
Այսօր էլ պայմանագրային զինծառայողը երեք տարվա ընթացքում ստանում է մոտավորապես նույնքան գումար (36 անգամ 150 հազար)։ Բայց անգամ գործազրկության նման պայմաններում հայ երիտասարդները չեն ցանկանում պայմանագրային զինծառայության անցնել։
Հասարակությունը նոր նախարարից նախևառաջ սպասում էր սոցիալ-քաղաքական համընդհանուր արդարության սկզբունքի հաստատում, երբ կվերանայեին բոլոր տարեկետումներն ու բոլոր՝ 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները պարտադիր կծառայեին բանակում։
Չգիտես ինչու, այսօր խուսափում ենք ամրագրել օրենքում, որ առանց սահմանադրական պարտքի կատարման, հայրենիքին ծառայության գործում ոչ ոք իրավունք չունի զբաղեցնելու պետական ընտրովի քաղաքացիական պաշտոններ։ Ստեղծվել է այնպիսի մի համակարգ, երբ սոցիալ-տնտեսական արտոնություններ վայելողների որդիները օրինական ճանապարհով խուսափում են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և հայտնվում են պետական բարձր պաշտոններում կամ Ազգային ժողովում որպես պատգամավոր։
Այստեղ աղավաղվում է և՛ ազգ-բանակ, և՛ « Ես եմ» հայեցակարգերը։
Նախարարի նախաձեռնության երկրորդ մասը վերաբերում է բանակը ղեկավար սպայական կադրերով համալրելու գործընթացին։ Եվ առաջարկվում է, որպեսզի կարճաժամկետ դասընթացների միջոցով սպայական գիտելիքներ հաղորդվի Հայաստանի բուհերում սովորող քաղաքացիներին։ Այն կարող էր առաջարկել միայն այնպիսի մեկը, որը չի ծառայել բանակում և չի պատկերացնում, թե ինչպիսի բարոյակամային ու գիտակցական, զինվորական գիտելիքների ու ունակությունների բազայով օժտված անհատները կարող են իրենց ենթարկել զինվորական կոլեկտիվն ու առաջնորդնել դեպի խնդրի կատարում։
Ուսումնական չորսամյա կրթությունը կերտում է սպայական հոգեբանություն ու գիտելիքներ, որոնք հիմք են ծառայում ցանկացած բարդ խնդիրների կատարման։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեզ պետք են սպայական հոգեբանություն ու գիտելիքներ ունեցողներ, ոչ թե սպայական ուսադիր կրողներ։
Մենք այսօր ունենք հիանալի քառաստիճան ռազմական կրթական համալիր, որի պահպանումն ու զարգացումն ազգային խնդիր է։ Իսկ ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ այն աղավաղելն ու կործանելը՝ ապազգային ու վտանգավոր գործընթաց։
Այն հայտարարությունները, որ սպայական գործունեությունը պահանջարկ ունի բարձր վճարման պատճառով, այդպես չէ. սպայի աշխատուժի արժեքը ՀՀ-ում գնահատվում է ամենացածրը, ու դա է այն հիմնական պատճառը , որ այդ մասնագիտությունը նախընտրելի չէ։ Պոպուլիզմը, ամբոխահաճությունը և հովանավորչությունը՝ ահա այն թշնամիները, որոնք կրծում են բանակը ներսից։ Եվ երբ պաշտպանության նախարարը չքմեղացած տեսքով լրագրողի հարցին պատասխանում է, թե ինքը չգիտի՝ ինչ է օլիգարխը, և ինչու նրանց որդիները չեն ծառայում բանակում, մարդկանց ազգային գիտակցության մեջ արդեն ոչնչանում են ազգ-բանակ և «Պատիվ ունեմ» հայեցակարգերը։
Աշխարհի բոլոր պետությունները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել իրենց հայրենիքի պաշտպանության խնդիրներին և բանակի բարեփոխումներին մոտեցել են շատ զգուշավոր։ Իսկ մեր երկրում ցանկացած մեկը, ով այս կամ այն ներքին կամ արտաքին ուժերի հովանավորությամբ դիրք է գրավում պետական կառավարման համակարգում, իրավունք է վերապահում էժանագին ամփոխահաճության համար հայեցակարգեր ներկայացնել ու հայտարարություններ անել՝ նախօրոք համոզված լինելով, որ դրանք մատնված են անհաջողության։
«Հանիբալը դարպասների տակ է» հզոր ադրբեջանական բանակը սպառնում է մեր ազգային գոյությանը, մեր պետությանն ու հայրենիքին։ Եվ այսօր փոխանակ համախմբվի ազգի ողջ կարող ներուժը, երկար տարիներ կաբինետային կյանքի սովոր պաշտոնյաներն են հանդես գալիս ամբիցիոզ հայեցակարգերով՝ վտանգելով մեր բանակի բնականոն հզորացումն ու մարտական պատրաստականության զարգացումը։
Ռազմական վերլուծաբան, ՀՀ բանակի նախկին սպա Վ. Մինասյան
Նորածին աղջնակի վիճակը մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը կրիտիկական է դարձել և լուսադեմին նա մահացել է:
Աղջիկը, որը ծնվել էր խոր անհասությամբ, բուժում ու խնամք էր ստանում «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նորածիններից մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Մասնավորապես, մայիսի 3-ի դրությամբ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» եւ «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին եւս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ CPAP համակարգին միացնելու համար։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի եւ ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Երեկ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, որը շրջանառվում էր ամիսներ շարունակ՝ փակվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Պաշտոնապես՝ փակվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի վետոյի պատճառով. Բաքուն, որպես ֆորմալ պատրվակ՝ ներկայացրել է շփման գծում գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը, որը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է իրենց շահերին։ Այս պատմությունը, իհարկե, ունի բազմաթիվ իրավական, ընթացակարգային նրբերանգներ։
Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարեւոր լինելով՝ վտանգավոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը՝ թեկուզ ֆորմալ հիմնավորմամբ, կարողանում է «փակել տալ» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Կարողանում է, որովհետեւ ի թիվս այլ պատճառների՝ ամիսներ շարունակ հայկական դիվանագիտությունը, ըստ էության, ջանքեր չի գործադրել, կամ, եթե գործադրել է, ապա դրանք բավարար ջանքեր չեն եղել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական դերակատար կազմակերպության՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը թույլ չտալու համար։
Որովհետեւ դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով, որովհետեւ այդ դիվանագիտության ներկայացուցիչներն իրենց ներշնչել էին, որ կոռումպացված եվրոպացի պաշտոնյայի հրաժարականը իբրեւ թե նաեւ իրենց աշխատանքի արդյունքն է։
Իսկ երբ հիշում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անգերազանցելի ռուսասեր Արտաշես Գեղամյանն է, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։
Ու նաեւ այդ համատեքստում շատ հիմնավոր են թվում փորձագիտական այն կարծիքները, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման իրական պատվիրատուն հետխորհրդային տարածքում արեւմտյան ամենայնի դեմ պայքարող ու Արեւմուտքի հետ որեւէ աղերս ունեցող կառույցներին հեռացնող Ռուսաստանն է, որը դա արել է Ադրբեջանի միջոցով։ Այնպես որ, Մոսկվան կամ Մոսկվան ու Ադրբեջանը միասին արձանագրում են Հայաստանի շահերի դեմ ուղղված իրենց հերթական հաղթանակը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Հիսուսը գնաց նրա տուն և նստեց ճաշելու։ Քաղաքում մի պոռնիկ կին կար, որ երբ լսեց, թե Հիսուսը փարիսեցու տանն է, մի շիշ անուշահոտ ազնիվ յուղ վերցնելով՝ եկավ
փարիսեցու տուն։ Նա, հետևի կողմից Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և մազերով սրբում, համբուրում էր ոտքերը և յուղով օծում։ Փարիսեցին, որ հրավիրել էր Հիսուսին, տեսնելով այս՝ ասում էր ինքն իրեն.
-Եթե այս մարդը մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ է իրեն մոտեցող այս կինը, և թե ինչպիսի՛ մեղավոր կյանքով է ապրում նա։
Հիսուսն ասաց փարիսեցուն. -Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ։
-Ասա՛, Վարդապե՛տ,- ասաց նա։
Հիսուսն ասաց.
-Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր արծաթ դրամ պարտք ուներ, մյուսը՝ հիսուն։ Երբ նրանք չկարողացան դրամը վերադարձնել, պարտատերը երկուսին էլ պարտքը զիջեց։ Հիմա դո՛ւ ասա, այս երկու պարտապաններից ո՞ր մեկն ավելի կսիրի նրան։
Սիմոնը պատասխանեց. -Ինձ այնպես է թվում, թե նա, ում ավելի շատ շնորհեց։
-Ճի՛շտ դատեցիր,- ասաց Հիսուսը։
Ապա դառնալով կնոջ կողմը՝ շարունակեց.
-Սիմո՛ն, տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես տունդ մտա, բայց դու ոտքերս լվանալու համար ջուր չտվեցիր, մինչ սա իր արցունքներո՛վ թրջեց ոտքերս և իր մազերո՛վ սրբեց։ Դու բարի գալուստի մի համբույր չտվեցիր ինձ, մինչ սա տունդ մտնելուցս ի վեր չդադարեց ոտքերս համբուրելուց։ Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, մինչ սա անուշահոտ յուղով ոտքերս օծեց։ Ուստի ասում եմ քեզ, քանի որ նա շատ սիրեց ինձ, իր բազմաթիվ մեղքերը ներված են իրեն։ Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում։
Ապա ասաց կնոջը. -Քո մեղքերը ներված են քեզ։
Նրանք, որ միասին սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում.
-Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքերն է ներում։
Իսկ Հիսուսն ասաց կնոջը. -Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ։
(Ղուկասի ավետարան 7:36-50)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աբրամ Բախչագուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով:
Շուտով կունենանք ավելի լավ տեխզննման համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ`տրանսպորտային միջոցների տեխզննման համակարգն այսօր կրում է ոչ պատշաճ բնույթ:
«Ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդները, վճարում կատարելով, գնում են կտրոնը և ոչ մի տեխզննում չեն անցում: Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի արդյունքում կկարգավորվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը: Նախ` բարեփոխումը լինելու է այն, որ տեխզննման կտրոնը վերանալու է, վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով: Հսկողություն իրականացնող բոլոր մարմինները կարող են տեսնել տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե` ոչ: Մինչև մեքենան չգա տեխզննման կայան, չկանգնի ստենդի վրա, չզննվի` էլեկտրոնային համակարգ չի մտնելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախարարի խոսքով` բարեփոխումները պահանջում են ժամանակ, և դրանք կիրականացվեն ընթացիկ տարվա ընթացքում:
Նա նշեց, որ գործընթացը փորձնական իրականացրել են մի քանի կայանների հետ, և ժամանակ է հարկավոր, որպեսզի խնդիրները վերացվեն:
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են գտնել իրավական լուծումներ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու համար:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվում է ՌԴ քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Հաշվի առնելով, որ առկա է իրավիճակ, երբ նշված անձի վերաբերյալ կան և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված վճիռներ, բնականաբար, այդ քննարկումները ներկայում իրականացվում են նաև ռուսական կողմի հետ՝ նպատակ հետապնդելով գտնելու անհրաժեշտ իրավական լուծումներ պատժի կատարումն ապահովելու համար: Կայացված որոշման վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կտեղեկացնի հանրությանը»,-նշեց նախարարի տեղակալը:
Գյումրիում այսօր առավոտյան տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ սպանությունը բացահայտվել է, շարաժառիթը՝ եւս: 77-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է 23 տարեկան երիտասարդ. վերջինս ձերբակալվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ գրել էինք, որ Ստեփան Մարկոսյանը նշյալ հասցեում բնակվում է միայնակ: Կինը վերջերս է մահացել, իսկ երեք երեխաները գտնվում են ՌԴ-ում: Հարեւաններն ասում են, որ Մարկոսյանը շնորհքով, խելոք, հարեւաններին օգնելու պատրաստակամ մարդ է եղել: Ստեփան Մարկոսյանը տանը կից ավտոտնակ է ունեցել, որտեղ զբաղվել է լվացքի մեքենաների վերանորոգման աշխատանքներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.