23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
-Պարոն Բաղդասարյան, մեզ արդեն հայտնի է, թե որ պատգամավորներն են ներկայացված լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկը հրապարավել է: Հետաքրքիր է՝ արտաքին և ներքին մարտահրավերների առումով կարո՞ղ ենք որևէ դրական ակնկալիք ունենալ այս բոլոր խնդիրների լուծման կոնտեքստում:
-Հայաստանում սովորություն է դարձել քննարկել մարդկային որակի առումով. այսինքն՝ վերցնում ենք ցուցակը, յուրաքանչյուրն իր ճաշակով գնահատում է՝ լավ մարդկանցից է, վատ մարդկանցից է: Մոլի ՀՀԿ-ականի համար այդ ցանկը լավ մարդկանցից է բաղկացած, քանի որ ՀՀԿ-ականները շատ են, ԲՀԿ-ականները շատ են, որոնք խնդիրներ չեն ստեղծում իշխանության համար, ՀՅԴ-ն ոչ միայն պրոբլեմ չի ստեղծում, այլ նաև աջակից է իշխանությանը, մնում է «Ելք» դաշինքը, որն, ինչպես իրենք են ասում, գալիս են խորհրդարան, որպեսզի բարձրաձայնեն ինչ-ինչ հարցեր: Ես մանդատ չունեմ, բայց էլի եթե հարց է լիում, բարձրաձայնում եմ: Եթե բարձրաձայնելը չի բերելու ժողովրդին համախմբելուն, ժողովրդով ընտրություններ կազմակերպելուն (իսկ Հայաստանում ընտրություններ չկան ընդհանրապես), ապա այդ դեպքում բարձրաձայնելն արդյոք խաբեություն չէ՞. կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ ժողովրդին խաբել է: Ինձ համար այդ ցուցակն այդքան կարևոր չէ, որովհետև ցանկացած մեկի համար, ով իրեն ընդդիմություն է հայտարարում, մասնավորապես «Ելք» դաշինքը, ինձ մոտ հարց է առաջանում՝ եկել եք խորհրդարան, որ ի՞նչ անեք: Մյուսները, հայտնի է, եկել են, որպեսզի իշխեն: Դու, որպես ընդդիմություն, եկել ես որ բարձրաձայնես հարցեր, որ իշխանություն կրողները ստիպված անդրադառնան այդ հարցերի՞ն, մոռացության չմատնե՞ն: Կարծում եմ՝ չարժե թղթակցի դեր կատարելու համար գնալ խորհրդարան, դա հայտարարել որպես բարձր նպատակ և գնալ խորհրդարան, որտեղ թղթակիցները շատ ավելի լավ են հարցեր բարձրացնում:
-Իսկ չգնալը, ընդհանրապես բոյկոտելը, ոչ մի բանի մասին չխոսել, չառարկելն ի՞նչ կտար:
-Գնալն էլ պետք է լուծում առաջարկի, իմ պատկերացմամբ՝ գնալը լուծում չառաջարկեց: Չգնալն էլ պետք է լուծում առաջարկի. չես գնում, որ ի՞նչ անես: Երկու դեպքում էլ «որ ի՞նչ անես»-ը մնում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ժիրայր Սեֆիլյանի գործը հորինված է եւ 1 տարի շարունակ չհիմնավորվելուց հետո դատարան է ուղարկվել, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ նա քաղբանտարկյալ է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որով մանրամասներ էր հաղորդվում գործի վերաբերյալ:
Պարոն Հայրապետյան, մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մտադրություն է ունեցել գրավելու ռազմավարական նշանակության շինություններ: Սեֆիլյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: Նախաքննությամբ պարզվե՞լ է, թե ինչ շինությունների մասին է խոսքը:
Մեղադրանքի մեջ որեւէ կերպ չի կոնկրետացվել, թե ինչ նկատի ունի նախաքննական մարմինը: Այսինքն, մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման մեջ, որտեղ պետք է նշված լիներ՝ ենթադրենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այլ անձանց հետ ցանկացել է հեռուստաաշտարակ գրավել եւ պետությանը որոշակի պահանջներ ներկայացնել, նման բան չկա:
Նշեմ, որ մեղադրական եզրակացությունը մենք դեռ չենք ստացել, ծանոթացել ենք միայն դատախազության հրապարակմանը, այդտեղից ենք հասկանում, որ ամենայն հավանականությամբ, նկատի ունեն, որ Սեֆիլյանը ցանկացել է գրավել հեռուստաաշտարակը եւ ինչ-որ զորամասեր, որովհետեւ Դատախազության հրապարակման մեջ խոսք կա զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու մասին: Եթե հրապարակումն այդ մասին է, ապա ըստ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձի՝ այդ շինությունները գրավելը պետք է լիներ 2015թ. դեկտեմբերի 1-ին, բայց դեկտեմբերի 1-ն անցել է, դեկտեմբերի 31-ն էլ, մարտի 1, մայիսի 1 եւ հունիսի 20-ին Սեֆիլյանին ձերբակալում են եւ ասում, որ դու պետք է 6-7 ամիս առաջ հանցագործություն կատարեիր, բայց քո կամքից անկախ պատճառներով չես կատարել: Հետաքրքիր է՝ ո՞րն է այդ պատճառները: Եթե կատարող լիներ, 7 ամիս անցել է այդ դեկտեմբերի 1-ից… Սեֆիլյանին ձերբակալել են, քանի որ մեկ անձ ցուցմունք է տվել:
Դատախազության հայտարարությունից հասկացանք նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարության տակ գործել են բազմաթիվ խմբեր, որոնք ունեցել են ենթախմբեր: Այդ ենթախմբերից մեկն էլ բացահայտվել է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մնացած ենթախմբերն ու խմբերը չեն բացահայտվում: Փաստորեն, այսքան ժամանակ է անցել, բայց մեր իրավապահները չեն բացահայտել, ինչը նշանակում է՝ նման խմբեր, ենթախմբեր գոյություն չունեն, քանի որ մեր հատուկ ծառայության աշխատակիցներն ամենալավն են աշխատում, չկա հանցագործություն, որը չի բացահայտվում, իհարկե կան այնպիսիք, որոնք չեն ցանկանում բացահայտվել, դա ուրիշ բան է: Եթե ինչ-որ բան լիներ, հնարավոր չէր այդ խմբերին ու ենթախմբերին չբացահայտեին այս մեկ տարվա ընթացքում: Սեֆիլյանի ասածը, որ սա թատերական ներկայացում է, հաստատվում է:
Նշվում է նաեւ, որ մեղադրվող մյուս 4 անձինք կամովին հրաժարվել են կատարել Ժիրայր Սեֆիլյանի պահանջները:
Այդ անձինք, որոնց մոտ զենք է հայտնաբերվել, պետք է գնային, գրավեին, որովհետեւ Սեֆիլյանը ղեկավարն է, իրենք էլ կատարողները պետք է լինեին չէ՞: Այդ անձանց էլ պետք է նույն մեղադրանքներն առաջադրվեին. Ուղղակի այդ անձինք պետք է լինեին կատարողները, իսկ Սեֆիլյանն էլ՝ ղեկավարը: Բայց այդ անձանց այդ մեղադրանքը չի առաջադրվել, ինչի՞ համար, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տան: Հետաքրքիր է, որ այդ անձանց մոտ է զենքը հայտնաբերվել, նրանք են ձերբակալվել, հետո կալանավորվել, անցել է 4-5 ամիս ու հայտարարել են, որ չեն ցանկացել, զղջացել են: Սա ծիխաղելի, անգրագետ հայտարարություն է: Եթե ամեն ինչ ճիշտ է, թող այն ժամանակ հրաժարվեին, ոչ թե զենքեր տեղափոխեին:
Ասում են՝ իբր ապրիլյան պատերազմից հետո փոխել են իրենց դիրքորոշումը: Սա կրկնակի անտրամաբանական է եւ ստախոս: Առաջինը, մամուլից գիտենք, որ ապրիլյան պատերազմից հետո դժգոհությունները խիստ լարվեցին իշխանության նկատմամբ: Եթե անձը մտադրություն է ունեցել հեղափոխություն անել, այդ ցանկությունը պետք է ավելանար, ոչ թե նվազեր: Երկրորդ, դատախազության հետեւությունը խիստ հակասում է գործի նյութերին:
Նախաքննության նյութերում ճիշտ հակառակ պատկերն է. երբ որ Սեֆիլյանի դեմ հովհաննես Պետրոսյանը ցուցմունք էր տալիս, հարցին, թե պետք է գնայիր, հեղափոխություն անեիր, Սեֆիլյանն էլ քո հրամանատարն է, ինչո՞ւ հետ քաշվեցիր, Պետրոսյանը հետեւյալ պատասխանը տվեց՝ Ժիրայր, դու երկու անգամ ասացիր, որ հեղափոխություն կանես դեկտեմբերի 1-ին, ինչո՞ւ չարեցիր, ինչո՞ւ ժողովրդին քո հետեւից տարար, ես քեզ էլ չեմ հավատում: Աբսուրդ է, որ գործի նյութերով հեղափոխությունը պետք է արվեր մինչեւ ապրիլյան պատերազմը, իսկ դատախազությունն ասում է՝ ապրիլյան պատերազմից հետո մտքափոխվեցին:
Երրորդ, ինչո՞ւ քննչական մարմինները մեկ տարի չեն հայտարարել եւ այսօր դատախազությունն է պոպուլիստական, քաղաքական հայտարարություն անում:
Մասնավորապես ի՞նչ ցուցմունք են տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
Երկու անձ ցուցմունք է տվել, որ Ժիրայր Սեֆիլյանն է իրենց հանձնարարել այդ զենքերը, բայց պարզ չի, թե այդ զենքերը որտեղից են վերցրել, ում զենքերն են: Քննությամբ դա ոչ մի կերպ չի բացահայտվել: Ամենահետաքրքիրն էլ այդ զենքերի բացահայտումն է: Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը նախկինում որեւէ կերպ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իր ցուցմունքների համաձայն՝ ցանկություն է առաջացել զինված հեղափոխություն անել Հայաստանում: Ինքը հասկացել է, որ նման բան կարող է անել միայն Ժիրայր Սեֆիլյանը: Փորձել է կապ հաստատել, սոցցանցերով գրել է, բայց Սեֆիլյանը չի պատասխանել, ինքն էլ գնացել է ցույցերի, ծանոթացել է նրա հետ ու մի քանի անգամ առանձնազրույց է ունեցել, որոնց ժամանակ էլ Սեֆիլյանն էլ ասել է, թե իբր հեղափոխություն պիտի անեն: Իրենք իբր պատրաստվել են դեկտեմբերի 1-ին, գնացել ինչ-որ տեղ, բայց հեղափոխությունը չի եղել, այդ տղան հիասթափվում է Սեֆիլյանից ու գալիս ցուցմունք տալիս նրա դեմ: Մի պահ պատկերացնենք, որ անձը որոշել է հանցագործություն կատարել, բայց հրաժարվել է դա անել, ուրեմն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Երկրորդ, եթե այդքան հեղափոխական անձ է, պարզ չէ, թե ինչու է հրաժարվել հեղափոխություն անելու գաղափարից, հետագայում ինչպես այդ զենքերը բերել տվեց այլ անձի, որի մոտ էլ պատահական հայտնաբերել են այդ զենքերը: Այս հեքիաթ վարկածները հուշում են, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը ներդվրած է եղել ինչ-որ մարմինների կողմից, որ հետագայում ցոցմունք տա:
Սեֆիլյանը ճանաչո՞ւմ է այդ անձին: Երբեւէ զրույց չի ունեցե՞լ նրա հետ:
Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս, բայց այդ անձին չի ճանաչում: Այդ անձն էլ հստակ չի հիշում՝ ինչպես է Սեֆիլյանը նրան հանձնարարել այդ զենքերը ձեռք բերել: Ասում է, որ չի հիշում՝ հեռախոսո՞վ է իրեն հանձնարարել, բանավո՞ր, թե՞ գլխի շարժումով է հասկացրել: Բացի դրանից՝ այդ տղան նույնիսկ թվականը չէր հիշում, թե որ տարվա դեկտեմբերի 1-ի մասին է խոսքը:
Կարծում եմ, որ այդ անձանց խոստացել են, որ եթե գաք ու դատարանում հաստատեք ձեր ցուցմունքները, ազատ կարձակվեք:
Նրանց ի՞նչ մեղադրանք է առաջադրվել:
Այդ 4 անձինք մեղադրվում են զենքի շրջանառության մեջ միայն:
Քաղաքակրթության զարգացմանը համընթաց՝ մարդն իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Այսօր աշխարհում ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 մլրդ—ը` ջրի օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ: Տարբեր գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մոտավորապես 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը՝ դառնալով ամենաարժեքավոր հումքն աշխարհում:
Ջրի կենսական կարևորության և ջրային ռեսուրսների պահպանման հարցերն այսօր հրատապ են և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում ու խնդրի լուծման տարբերակներ են քննարկվում տարբեր համաշխարհային կազմակերպությունների կողմից:
Ջրի սակավության վտանգը Հայաստանի Հանրապետության համար նույնպես կարևոր հարց է: Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, սակայն այդ ռեսուրսների խնայողական ծրագրերը մեր երկրի համար նույնպես չափազանց կարևոր են:
«Մաքուր Ջուր» ընկերությունը խմելու ջրի ամենամեծ մատակարարն է Հայաստանում, որը մեր երկրում առաջինն է արտադրել 18.9լ տարաներով շշալցված աղբյուրի ջուր: Ընկերությունը ապասարկում է Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական և մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների և անհատների՝ մատակարարելով բարձրորակ, օգտակար և առողջության համար անվտանգ արտադրանք: «Մաքուր Ջուր» ընկերությունը հայաստանյան շուկայում մրցակցային առավելություն և առաջատար դիրք է ապահովում ջրի արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ հումքի կիրառման շնորհիվ:
«Մաքուր Ջուր» ընկերության արտադրամասը գտնվում է Երևանից 25 կմ հեռավորության վրա՝ Կաթնաղբյուր համայնքում, էկոլոգիապես մաքուր վայրում, որտեղ չկան արդյունաբերական ձեռնարկություններ և օդը աղտոտող այլ գործոններ: Ջրի շշալցման համար հումք է հանդիսանում Կաթնաղբյուրի սառնորակ ակունքներից բխող ջուրը, որը լավագույններից մեկն է Հայաստանում իր բարձր որակական և համային հատկանիշներով: Ջուրն ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով և անցնում բազմաստիճան ֆիլտրացում, որի արդյունքում պահպանում է իր բնական հանքային բաղադրությունը և անուշ համը: Արտադրության բոլոր փուլերում ջուրը ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության՝ առավելագույն որակ ապահովելու նպատակով: «Մաքուր Ջուր»-ի արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և սննդի անվտանգության չափանիշներին:
Գրավելով հայաստանյան շուկայի ավելի քան 50%-ը՝ «Մաքուր Ջուր» ընկերությունը չի սահմանափակվում ձեռքբերվածով: Ընկերությունը շարունակում է լայնացնել առաջարկվող ապրանքների տեսականին և ծրագրում է արտահանել արտադրանքը ԱՊՀ և արաբական երկրներ:
Հաճախորդի գոհունակությունն ու վստահությունը ընկերության համար ամենաբարձր գնահատականն է:
«Ես և Ջուսը ամուսնալուծվել ենք, գործն արդեն դատարանում է»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ջուսի ամուսինը` փաստաբան Վահագն Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ պատճառը եղել է Ջուսի պահվածքը:
«Մեր ամուսնալուծության պատճառը եղել է այն, որ Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող: Ես նրան տվել եմ իմ սիրտը, բայց դա նրան պետք չէր: Ես այլևս պատասխանատվություն չեմ կրում նրա վարքի համար, ես պատվի մարդ եմ: Մարդը պետք է գնահատի և շնորհակալ լինի այն դեպքում, երբ քեզ բացի ամեն ինչից, տալիս են նաև սիրտ ու հոգի: Բայց երբ թքում են այդ ամենի մեջ այն բանի համար, որ կողքիդ տղամարդ է, ով մատնանշում է ոչ պատշաճ պահվածքդ, փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է քեզ պահես, ինչպես լինես իսկական կին… 40 տարեկանում լինելով կին և ապագա մայր` նա իրեն ճիշտ չեր պահում: Նա շարունակում էր իրեն նախկինի պես պահել, այդ ամենը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես և ընտանիքը նրա կողքին էինք: Չի կարելի, անթույլատրելի է: Չի կարելի մերկ վազել ամբողջ աշխարհով, պետք է մտածել ամուսնու և երեխայի պատվի և արժանապտվության մասին: Ես այնքան տղամարդ եմ, որ կարող էի վերջ դնել նրա անցյլալի խոսակացություններին, բայց այդ ամենը նրան պետք չէր, Աստված նրա հետ: Կյանքը շարունակվում է»,- պատմեց մեր զուցակիցը:
Մեր այն հարցին` արդյո՞ք այս դեպքում խոսքը գնում է դավաճանության մասին, Վահագնը նշեց.
«Դավաճանության մասին խոսք չի կարող լինել, այդ առումով նա բարոյական է: Մենք բաժանվել ենք սիրելով. նա ընտրել է ազատությունը`բաց հետույքը և ազատ վարքագիծը, իսկ ես `պատիվս»:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գործը դատարան տվել է երգչուհին.
«Ջուսն ինքն է տվել դատարան, ես ոչինչ չեմ արել: Նա ինձ ասաց, որ չի կարող այլևս տանել իմ ճնշումները, որ ես սարի վայրենի եմ, և ինքն ինձ սիրել չի կարող: Նման կին ինձ պետք չէ, եթե կնոջը պետք չէ տղամարդու սիրտը, նման կինն արժեք չունի: Ես իրեն իմ սիրտն եմ նվիրել, նվիրել եմ ինձ, իսկ նա չգնահաատեց»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին հերքել էր իր ամուսնալուծության մասին լուրերը` պատմելով, թե ինչու է իր սոցիլակն էջերից հեռցրել ամուսնու հետ եղած լուսանկարները. «Չնայած, որ չեմ հավատում չար աչքին, այնուամենայնիվ`լուսանկարները որոշեցինք հեռացնել չար աչքերից խուսափելու համար: Ես և ամուսինս միասին ենք, և ինչպես ավելի վաղ էի նշել`բնակարանի խնդիրը լուծելուն պես մեր ընտանիքը կհամալրվի»:
Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:
Փետրվարյան ձախողումներից և ադրբեջանի որոշ գեներալների ու հրամանատարների հեռացումներից հետո ալիևյան կլանը, այս անգամ ասպարեզ է նետել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևին, ով հայտարարել է, թե «Ադրբեջանը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե Հայաստանը խուսափի այդ գործընթացից, ապա մենք մեր հողերը կազատագրենք ռազմական ճանապարհով:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, օկուպացված տարածքներում թշնամու քարը քարին չի մնա: Եթե Հայաստանը հետևություններ չանի ապրիլյան մարտերից, ապա ավելի ծանր հարված կստանա»:
Այսպիսով վերջին ընթացքում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու Ռուսաստանից և Պակիստանից զինանոցը համալրելը, սահմանային միջադեպերն ու սադրանքները հստակ արտացոլում են Գուլիևի ուղորդված մեսիջի լրջությունը, որտեղ ալիևյան կլանը Հասանովի փետրվարյան ձախողված դեմքի փոխարեն մեսիջները հղում է գեներալ Գուլիևի միջոցով: Ապրիլյան պատերազմից հետո հայկական զինված ուժերում կատարված ինժիներական ահռելի աշխատանքի ու զինատեսակաների համալրման, դիրքերի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման արդյունքում հայկական կողմին մնում է ացնել պատժիչ գործողությունների, որն էլ Ադրբեջանի հետ խոսելու միակ լեզուն ու զսպման մեխանիզմն է:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացրին Առաջին տիկնոջ գրասենյակից:
Մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:
Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին «Քրեական գործ 13802813 եւ համատարած կաշառակերություն Ոստիկանությունում» վերտառությամբ բաց նամակով դիմել է քաղաքացի Մ. Տոնոյանը: Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգարժան պրն. Վարչապետ
Արդեն դիմում եմ ձեզ 100000000-րդ անգամ:
ա. Քրեական գործ 13802813-ը կեղծվել եւ կոծկվել է հանցագործների եւ ձեր իրավապահ համակարգի համատեղ ջանքերով եւ ուժերով: Բարի եղեք ընթացք տալ, որպեսզի տվյալ քրեական գործը վերաբացվի եւ իրականացվի համապատասխան պատշաճ քննություն: Ինձ ձեր ՀՀԿ-ական կազմակերպված հանցավոր խմբերը գաղտնի հետապնդել են, այնուհետեւ ահաբեկել, հարձակվել իմ վրա, հասցրել բազմաթիվ վնասվածքներ, որոնք հաստատված են դատաբժշկի տեղեկանքով: ՀՀ Ոստիկանությունը եւ Դատախազությունը տարիներ շարունակ կեղծում եւ կոծկում են տվյալ քրեական գործը: Բարի եղեք իրականացնել համապատասխան եւ պատշաճ քննություն:
բ. Ձեր Փոսի Գայում ինձնից ձեր Ճանապարհային Ոստիկանության քննիչները վերցրել են 100$ կաշառք իմ վարորդական փաստաթղթերը հետ վերադարձնելու դիմաց: Բարի եղեք ինձ հետ վերադարձնել:
գ. Ձեր ՃՈ-ը եւ ԴԱՀԿ-ը հանցագործ համաձայնության գալով գրպանել են միլիոնավոր դոլարներ ՀՀ Քաղաքացիներից՝ այդ թվում ինձնից: Փաստացի իմ բանկային հաշվից տեղի է ունեցել գողություն առանց իմ իմացության եւ առանց ծանուցման: ԴԱՀԿ-ը խոստացել է վերադարձնել ինձնից գողացված գումարները: Փոխանցել եմ իմ բանկային հաշիվները, որ կատարեն համապատասխան փոխանցում, սակայն մինչ որս ոչ մի լումա չի փոխանցվել իմ բանկային հաշվին: Հանձնարարեք, թող ինձ ինչպես նաեւ բոլոր ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնեն միլիոնների հասնող գողոնը: Տվյալ կազմակերպված պետական հանցագործության մասով արդեն կան դատարանի նախադեպային որոշումներ:
Կամ իմ գումարները ինձ հետ վերադարձրեք, կամ էլ դատի կտամ ձեր Կառավարությանը: Դուք արդեն մի քանի տարի շարունակ քաշքշուկներ եք ստեղծում, որպեսզի չվերադարձնեք ինձնից եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներից գողացված գումարները:
դ. Եվ վերջում՝ հրավիրեք ձեր մոտ նախկին Ոստիկանապետներին ինչպես նաեւ ՄՌՈ-ների պետերին եւ նրանց տեղակալներին եւ պարզեք, թե ուր են գնացել այն բոլոր կաշառքները, որոնք նրանք գրպանում էին բոլոր ՀՀ քաղաքացիներից սկսած առնվազն 2008-թ-ից : Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մեքենայի առքուվաճառքի ժամանակ անխտիր բոլոր վարորդներից, այդ թվում՝ նաեւ ինձնից պահանջում էին 40.000 դրամ կաշառք նոր գնված մեքենան նախկին գրանցման վայրից դուրս գրելու, եւ նույնքան էլ կաշառք մեքենան նոր գրանցման վայրում գրանցելու համար: Ընդհանուր՝ յուրաքանչյուր մեքենայի առքուվաճառքի գործարքը ՀՀ քաղաքացիների վրա արժենում էր մոտավորապես 100$ կաշառք: Հիմա բազմապատկեք այս գումարը մեքենաների թվով եւ կստանաք աստղաբաշխական գումարներ, որոնք կաշառքի տեսքով գնացել են ձեր ՄՌՈ-ի աշխատակիցների գրպանները: Կոնկրետ ինձնից կաշառք են պահանջել ձեր Քանաքեռի ՄՌՈ-ում: Երկրորդ հարկ, աջից վերջին սենյակ, կապիտան: Դեմքով կճանաչեմ:
Ձեր իրավապահ մարմինները փոխանակ զբաղվեն հանցագործությունների բացահայտմամբ, իրենք են ոտից գլուխ թաթախվել.
եւ բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ, որոնց ականատես ենք ամեն օր եւ երբ իրենց լսես անդադար բարեփոխվում են, սակայն այդ բարեփոխումների իրական պատկերը մենք տեսնում ենք պադզեմկաներում կաշառակեր դատավորների եւ դատախազների տեսքով:
Առայժմ այսքանը: Իմ բոլոր օրինական հայցադիմումները եւ պահանջները արդեն տարիներ շարունակ մնում են չբավարարված»:
Լոս Անջելեսի և Երևանի օդանավայականների միջև հնարավոր է՝ ուղիղ չվերթներ իրականացվեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքը: Նշվում է, որ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա բացի ճանապարհորդների ժամանակը խնայելուց, հարմարավետությունից, նաև զգալի կխթանի զբոսաշրջությունը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և կնպաստի ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացմանը:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի և գործադիր տնօրենի տեղակալ և արտաքին կապերի գծով տնօրեն Թրևոր Դեյլիի հետ քննարկումները, կայքի հաղորդմամբ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի և «Զվարթնոց» օդանակավակայանի միջև ուղիղ չվերթներ մեկնարկելու վերաբերյալ դրական և կառուցողական գաղափարներ փոխանակելու հնարավորություն են տվել:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննարկումներում ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Վերջինս նշել է, որ ուղիղ չվերթների գաղափարը համահունչ է նաև Լոս ԱՆջելեսի օդանավակայանի զարգացման տեսլականի հետ, որով նախատեսում են մոտ $5 մլրդ-ի ներդրում իրականացնել, ավելացնել ուղիղ չվերթների քանակն ու ուղղվածությունը՝ օդանավակայանը դարձնելով կարևոր միջազգային զբոսաշրջային հանգույց:
«Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ղեկավարության հետ և գնահատում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը», — ասել է Ռաֆֆի Համբարյանը:
Ես տիկին Դոնարա Պետրոսյանս հանդիսնում եմ իմ որդի Հարց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներին՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներից յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:
Լսելով և կարդալով որդուս՝ Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին, մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝
- Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին, քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին:
- Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին՝ կապված Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր, ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխան չտվեց, և ես ստիպված դիմել եմ հանրությանը:
- Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու՝ Արսեն Սարգսյանի մասնակցությունից, հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես որպես Հաց Բերողի իրավահաջորդ պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գնահատում եմ:
- Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին, մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա, ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի՝ դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:
- Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բետոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը, ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները:
Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույն է մնում է իմ որդին:
Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի:
Շնորհակալ եմ ժողովրդին, որ գնահատեց ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին…
Հաց Բերողի մայր՝ Դոնարա
Խնդրում ենք հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կապվել Անի Կաղինյանի հետ՝ 098-000-995
Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում ընթերցողների խնդրանքով սկսում է շարք՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու զինվորի իրավունքների ու օրենքով սահմանված կարգով տրվող արտոնությունների մասին:
Բնակության վայրին մոտ ծառայելու իրավունքի մասին
Ըստ Զինապարտության մասին օրենքի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից կարող են օգտվել այն զորակոչիկները, որոնք համապատասխանում են ստորև նշվող խմբերին:
Նշենք, որ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 150կմ հեռավորությամբ տեղակայված ցանկացած զորամաս:
Որ դեպքերում է գործում արտոնությունը
1. Միայնակ ծնողի միակ զավակը, եթե
ա) ծնողն անցել է տարիքային կենսաթոշակի
կամ
բ) ունի հաշմանդամության երրորդ խմբի կարգ
2) զորաոչիկը, երբ հսյրը (մայրը) կամ եղբայր (քույրը) մահացել են՝
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ՝ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս:
3) Ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները
4) Երկկոմանի ծնողազուրկ զորակոչիկներն, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, եթե չունեն չափահաս քույր կամ եղբայր:
5) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկներ:
Ի դեպ, զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, նույն զորակոչի ընթացքում ծառայության կարող են զորակոչվել միևնույն զորամաս: Նման դեպքերում, երկրորդ (կամ երրորդ որդու) զորակոչվեուց առաջ ծնողը պետք է գրավոր դիմի տարածքային զինկոմիսարիատ կամ Պաշտպանության նախարարություն:
Եթե եղբայրներից մեկը ծառայության մեջ է, իսկ մյուսը զորակոչվում է 6 ամիս կամ 1 տարի հետո, այդ դեպքում օրենքի այս կետն իրենց վրա չի տարածվում:
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.dialogue.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.