23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակների ներկրմամբ: Հայտնի է, որ այդ ապրանքատեսակները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, և մինչ օրս ուրիշ տնտեսվարողի կողմից այդ ապրանքները ներկրելու փորձերը հիմնականում անհաջողության են մատնվել: Այդ տնտեսվարողներին կամ սպառնացել են, կամ այլ մեթոդներով ստիպել հրաժարվել այդ մտքից:
Օրերս էլ «Ժամանակ» թերթը գրեց, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը որոշել է հավի բուդ ներկրել և Սերժ Սարգսյանից ստացել է որոշակի խմբաքանակի «դաբրո», սակայն երբ փորձել է առաջին խմբաքանակը բերել Հայաստան, նրան իր մոտ է կանչել Սամվել Ալեքսանյանը և եղբայրաբար խնդրել հրաժարվել այդ մտքից՝ համաձայնելով մտքից հրաժարվելու պարագայում ամսական 5000 ԱՄՆ դոլար տալ Ալեքսանյանին:
«Որքանով որ ես եմ տեղյակ՝ շաքարավազ ներկրելու դաշտում մենաշնորհ կա, և ես պատրաստ եմ օրինակ ծառայել՝ կոտրելու այդ կարծրատիպերը, որ հնարավոր չի շաքարավազ ներկրել Հայաստան: Իմ քայլն առաջին հերթին քաղաքական ակցիա է, հետո նոր միայն բիզնես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ արդեն միջազգային կազմակերպությունների հետ ունեն հստակ պայմանավորվածություններ, հանդիպումները կայացել են, և առաջիկա մի քանի օրում շաքարավազի առաջին խմբաքանակը կլինի Հայաստանում: «Շաքարավազի ներկրման ամբողջ պրոցեսը լինելու է հրապարակային, որևէ թաքուն գործարք, հանդիպում, պայմանավորվածություն չի լինելու, քանի որ մեր գերնպատակը մենաշնորհ կոչված միֆը կոտրելն է: Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով, բոլոր հարկերը վճարելով շաքարավազ ներկրել, և դրա արդյունքւոմ որքան կարժենա այն շուկայում»,- ասաց Մկրտչյանը:
Մեր դիտարկմանը, թե իրենք արդեն հաշվարկե՞լ են, թե ինչ կարժենա իրենց ներկրած շաքարավազը, Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ մեր գերնպատակւ շահույթ, գերշահույթ ստանալը չէ, բնականաբար մեր ապրանքի գինը կտարբերվի շուկայում առկա գնից: Բայց ասեմ նաև՝ քանի որ մենք չենք օգտվելու հարկային, մաքսային զանազան արտոնություններից, բնականաբար ինքնարժեքը մեզ վրա էժան չի նստելու: Մենք որևէ կերպ չենք շրջանցելու օրենքը, հարկային պարտավորությունները: Բայց մի բան կարող եմ ասել՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր ներկրած շաքարավազն ավելի մատչելի կլինի շուկայում առկա գնից: Ամեն ինչ անելու ենք՝ ապացուցելու համար, որ հնարավոր է օրենքը պահպանելով ներկրել ապրանք և շուկայում այն վաճառել ժողովրդի գրպանի պարունակությանը համապատասխան»,- նկատեց Մկրտչյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ շաքարավազի ոլորտում առկա մենաշնորհային միֆերը կոտրելուց հետո իրենք պատրաստվում են այլ ոլորտներւոմ առկա միֆերը կոտրել, սկսել ներկրել այն ապրանքները, որոնց ներկրումն անհնար է թվում:
Ի տարբերություն Արմեն Մկրտչյանի՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտադրությունները զուտ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: «Ես պարզապես ուզում եմ բիզնեսով զբաղվել: Հավի բդի իդեան եկավ Արթուր Ալեքսանյանից, բայց չի բացառվում, որ փորձեմ ներկրել նաև ալյուր, ձեթ, կարագ: Պարզապես ուզում եմ տեսնել՝ կհաջողե՞մ բիզնեսում, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այս պահին զբաղված է պետռեգիստրում ընկերություն գրանցելու գործընթացով, որպեսզի ամեն բան օրինական լինի:
Մեր դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ կարող է Արթուր Ալեքսանյանի ճակատագրին արժանանալ, Քոչարյանը կեսկատակ-կեսլուրջ արձագանեց. «Էնպես չի, որ Արթուր Ալեքսանյանի ճակատագիրը վատ ճակատագիր է»:
Ադրբեջանի իշխանություններն հայտարարություն են տարածել, ըստ որի՝ երկրում ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ և նպատակադրվել ահաբեկչական գործողություններ կազմակերպել Ադրբեջանի տարածքում՝հատկապես Թարթարի շրջանում և Բաքվում… Հայտարարությունից պարզվում նաև,որ այդ անձանց դեմ քրեական գործեր հարուցվել են դեռ մայիսի 3-ին,որի մասին մինչև հիմա պաշտոնական Բաքուն լռում էր…Լռում էր,քանի որ ժամանակ էր պետք Իլհամ Ալիևին,որ մի նոր շոու կազմակերպի..
Իսկ այդ շոուն “Ահաբեկիչ հայերը և դավաճան ադրբեջանցիները” վերնագրով արդեն է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մատուցվում ադրբեջանցիներին…Որքան կարելի է կռահել ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից,նրանք վաղուց էին պատրաստվել այսօրվա հաղորդագրության հրապարակմանը,քանի որ ընդամենը րոպեներ անց ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին “հայ ահաբեկիչների և նրանց ազերի գործընկերների” գործունեության բացահայտման և Իլհամ Ալիևի հիանալի աշխատանքով,որի արդյունքում Ադրբեջանը փրկվեց…Ալիևի սցենարը վերցված է բոլիվուդյան էժանագին “բոևիկներից”…
Իմ կարծիքով Ադրբեջանում վաղուց ինչ-որ բան այն չէր…Այդ ամենը կապված է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ,որի ցմահ գահակալումը,իմ կարծիքով,ոտքի է հանել որոշ ուժերի,որոնք էլ փորձում են ձերբազատվել Ալիևյան կլանի ամենաօդիոզ ֆիգուրից՝Իլհամ բաբայից…Իսկ ավելի ճիշտ,Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ են կատարվել,որը կանխվել է իշխանությունների կողմից… Հիշեցնեմ,որ աս աառջին դեպքը չէ…
Այսօրվա դեպքերը “սկսվել “են մարտին…Այս տարվա մարտի 28-ին ազերիական AzeriDefence-ն կայքը հրապարակել էր մի հետաքրքիր տեղեկություն,ըստ որի ապշերոնյան բռնապետի հրամանով պաշտոնանկ էին արվել ադրբեջանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ..Չնայած,նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը,բայց լավատեղյակ ԶԼՄ-ները շարունակում էին պնդել,որ գորխից ազատվածների թվում են Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը,Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Էլբրուս Օրուջևը,Գլխավոր շտաբի աշխատակից,գնդապետ Մուրադ Համիդովը և այլն…
Երկու օր էլ Ադրբեջանի,Հայաստանի և Արցախի ՊՆ-ները փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս…Ադրբեջանը հայկական կողմերին մեղադրում է Թարթարի ուղղությամբ ինչ-որ գործողություններ իրականացնելու մեջ,որը կոշտ արձագանք գտավ Երևանում և Ստեփանակերտում…Իսկ հայկական կողմերը բացահայտեցին,որ ադրբեջանական դիրքերում տեղի են ունենում տարօրինակ բաներ.ազերիները միմյանց վրա են կրակում…Ի դեպ,պաշտոնական Բաքուն այդպես էլ չհերքեց հայկական կողմերի այս հայտարարությունը,ընդունելով,որ ադրբեջանական դիրքերում իրոք տեղի են ունեցել “ռազմական գործողություններ” ազերիների միջև…Ադրբեջանական իշխանությունների այսօրվա հաղորդագրությունը ևս ապացուցում է հայկական կողմերի այս տեղեկությունը… Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին մեղադրելուց զատ նշում են,որ հայերը օգտվել են դավաճան ադրբեջանցիների ծառայություններից…Այսինքն,կարելի է ենթադրել,որ ադրբեջանական դիրքերում Ալիևի կողմանկիցները ոչնչացրել են “դավաճաններին”…Այս ամենից կարելի ենթադրել,որ Ադրբեջանում կանխվել է պետական հեղաշրջման հերթանակ փորձը,որի մեջ ներգրավված են եղել ազերի բարձրապաշտոնյա զինվորականներ,որոնք դժգոհ են Ալիևի ֆաշիստական բռնապետությունից..Ալիևն էլ այս դավադրությունը բացահայտելով փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել…Դավադրությունը բացահայտելուց և սեփական իշխանությունը փրկելուց զատ Ալիևն առիթը բաց չի թողնում և Ադրբեաջնում տեղի ունեցած իրադարձությունների մեջ փնտրում է “հայկական հետք”՝վերջիններիս մեղադրելով Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ…
Ի դեպ,հիմնականում պետական հեղաշրջումներն առանց հարուստ հովանավորների չեն իրականացվում…Իմ կարծիքով,Իլհամ բաբան պատահական չէ,որ այս տարվա փետրվարի13-ին պաշտոնանկ արեց Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝15 տարի տրանսպորտի նախարարի պաշտոնում կառավարած Զիա Մամեդովի…
Հ.Գ.Ադրբեջանում տեղի ունցածի մեջ “հայկական հետքը” ամենահարմարն է ապշերոնյան բռնապետի համար…Այն և՛ ներքին,և՛ արտաքին օգտագործման համար է… Ադրբեջանում Ալիևի ընդդիմախոսները հայերի հետ համագործակցելու համար կպիտակավորվեն որպես դավաճաններ և կոչնչացվեն…Իսկ արտաքին քաղաքակնության բնագավառում էլ Բաքուն կփորձի հայերին կրկին մեղադրել ահաբեկչական պետություն լինելու մեջ…
Մեկ բան հաշվի չէր առել Ալիևը…Այսպիսի հայտարարությունները տարրական խայտառակում են Ադրբեջանը որպես պետություն… Որքա՞ն Ադրբեջանը կարող է թույլ և անպաշտպան լինել,որ հայերը գումարով այդքան մարդ են գնել և ազերիների ձեռքերով հաշվեհարդար են տեսնում նույն ազերիների հետ…
Նյութի աղբյուր՝ Գագիկ Համբարյան
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի միջև։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, Հ. Թադևոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ, Հ. Հակոբյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, Վ. Ասատրյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Ն. Աղայանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ-գնդացրորդ, Կ. Թադևոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ։
Տուժածներից Զ. Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա. Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլև վնասել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը, Հ Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը և Կ. Թադևոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրողը, ոստիկանության աշխատակիցները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արամյանց» բժշկական կենտրոն, ծառայում են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ նրանք ավագ տեսուչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, ինչպես նաև պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ երկրում ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարությունում նշվում է, որ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողների խումբ, որը ռազմական գաղտնիքներ է փոխանցել հայկական կողմին:
«Հավաքված նյութի հիման վրա մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ և հետաքննություն է սկսվել՝ վերոնշյալ գերատեսչություններից քննչական խմբերի ներգրավմամբ: Ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ այժմ շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները:
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են, քանի որ, նրանց համոզմամբ, փոքրիկներին լիարժեք բուժօգնություն չի տրվում:
Tert.am-ի հետ զրույցում երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, նշեց, թե հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը՝ հաշվի առնելով դեպքի բացառիկությունը:
«Ցանկացած ծնողի համար մեծ հարված է երեխաների կորուստը, մենք չենք կարողանում մեր տեղը գտնել: Երեխաներին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,-ասաց հայրը:
Վարդան Կարապետյանը նշեց, թե չի ասում, որ բժիշկներն անտարբեր են երեխաների նկատմամբ. «Արվում է, ես չեմ ասում՝ իրենք անտեսում են, ուղղակի մեր մասնագետները այսքանից ավելին չեն կարողանում անել, չեն հասկանում, ուզում են անել, չեն կարողանում ուղղակի: Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխա, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանում դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում»։
Հնգյակի հայրը շարունակեց, թե իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է:
«Իմ երկու երեխաների մահվան լուրը ես կայքերից եմ իմացել: Խոսքը իմ բժշկի մասին չէ՝ Դավիթ Լևոնիչի՝ Դավիթ Աբովյանի, ինքը միակ մարդ-բժիշկն է։ Երբ զանգել եմ, գիշերվա որ ժամին էլ լինի, ինքը իմ կողքը կանգնած է եղել, ինքը անձամբ ձեռքի համարը տվել է: Բայց հիմա բժիշկներից որ ուզում եմ լուր իմանամ, ասում եմ՝ ձեր հեռախոսի համարը տվեք, ինձ տալիս են քաղաքային հեռախոսահամար»,–ասաց նա՝ նշելով, որ այդ հեռախոսահամարներով դժվար է լինում տեղեկատվություն ստանալ։
Հայրը տեղյակ չէ, թե որքանով է ճիշտ տեղեկությունը, որ արդեն դրսից մասնագետ են հրավիրել: «Ասացին՝ հեռուստացույցով ասել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում՝ նոր-նոր, չգիտեմ։ Իմ երեք երեխան էլ, ասում են, ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։ Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավել պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ»,-ասաց նա:
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք որևէ փորձություն, որ կրակի նման այրում է ձեզ։ Անբնական մի՛ համարեք այն, այլ ընդունեցե՛ք որպես մասնակցություն Քրիստոսի չարչարանքներին և ուրախացե՛ք, որպեսզի երբ Քրիստոսը հայտնվի իր փառքով, նույնպես ուրախանաք ցնծությամբ։ Եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև նշանակում է, թե Աստծու փառավորող Հոգին հանգչում է ձեզ վրա։ Իմ խոսքը նրանց մասին չէ, ովքեր չարչարվում են իբրև մարդասպան կամ գող, իբրև չարագործ կամ խառնակիչ։ Բայց ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն իր այդ անվամբ. որովհետև արդեն ժամանակն է, որ դատաստանն սկսվի, և սկսվի Աստծու տնից։ Իսկ եթե առաջինը մենք ենք դատվելու, ապա ի՞նչ կլինի վախճանը նրանց, ովքեր չեն հնազանդվում Աստծու Ավետարանին։ «Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա անհավատն ու մեղավորը ի՞նչ են լինելու»։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 4:12-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տոնական օրերին սպասվող եղանակային կանխատեսումը։
«Մայիսի 7-9-ի եղանակային պայմանների կանխատեսումը Մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով»:
Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ», -ասել է Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:
Հարցին՝ արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի։
Ճշտող հարցին՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալ-մայորը պատասխանեց. «Ոչ, չի կարող»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հաղորդում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Արձանագրենք, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:
Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,- ասվում է Արցախի ՊՆ հայտարարության շարունակության մեջ:
Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները ձեռք է բերել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը զսպելու համար: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արեգ Գալստյանը National Interest-ում հրապարակված հոդվածում:
Հրապարակման մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին Washington Times-ի հոդվածում փաստերն աղավաղված են: Ուստի ընթերցողի մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետը նշում է, որ իրականում Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի պատմական տարածքն է, որը բոլշևիկյան կառավարությունը քաղաքական նկատառումներով փոխանցել էր Ադրբեջանին:
«ԽՍՀՄ-ը տարածքային էքսպանսիա էր իրականացնում Իրանի դեմ. ստեղծելով Ադրբեջան անվանումով հանրապետություն, Մոսկվան իր նկրտումներն էր հայտնում իրանական Արևմտյան և Արևելյան Ատրպատական գավառների հանդեպ: Այդպիսով, հայկական Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի փոխանցումն Ադրբեջանին հիմնված էր խորհրդային ղեկավարության պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա»,-գրում է Գալստյանը:
Նա նաև անդրադարձել է 2016-ի ապրիլյան պատերազմին, երբ ադրբեջանցիների զանգվածային հարձակման ժամանակ խաղաղ գյուղերի և քաղաքների դեմ կիրառվեցին սպառազինության ամենավտանգավոր տեսակները, այդ թվում ՏՈՍ-1 ծանր հրանետ համակարգը:
«Եթե ուշադիր վերլուծելու լինենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ գործողությունները, հասկանալի կդառնա, թե ինչու է Հայաստանը «Իսկանդերներ» գնել ՌԴ-ից: Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համակարգերը ոչ թե որպես ահաբեկման, այլ որպես Բաքվի ագրեսիվ պլանների զսպման տարր»,-ասվում է հոդվածում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.