23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ալիևյան ահաբեկչությունը, բռնապետությունն ու նախապատերազմական սրացումները
Տևական ժամանակ է ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ շփման գծում լայնամաշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից:
Վերջին օրերին ներքին լսարանի հուսախափությունը կոտրելու, իր բանակում տիրող բարդակի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Աալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դրում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:
Այսպիսով ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը` առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 12-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 9-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…»,- գրել է Հասրաթյանը:
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Հայաստանում գերատեսչությունների ուռճացված թվին, հետաքրքիր օրինակներ մեջբերեց տարբեր երկրների փորձից:
«Մեզ մոտ ընդունված է հատուկ նախարարություններ ստեղծել համապատասխան մարդկանց, կուսակցականներին աշխատատեղով ապահովելու համար:
Ես ուզում եմ մի քանի թվեր բերել. պարզվում է 320 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում կա ընդամենը 15 նախարարություն, 150 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում` աշխարհի ամենամեծ տարածքով երկրում կա ընդամենը 21 նախարարություն, 17 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում` 18, 45-50 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայում կա ընդամենը 17 նախարարություն: Ֆրանսիան, որը ունի 65 միլիոն բնակչություն, ունի 20 նախարարություն… Հետաքրքիր փաստ ասեմ Ճապոնիայի պահով. այս երկրում կա օրենք, ըստ որի, այստեղ նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 17-ը: Դա արտակարգ դեպքերում, իսկ ընդհանրապես, ըստ Ճապոնիայի օրենքի, ֆիքսված է, որ նախարարությունների թիվը 14 պետք է լինի:
Այսինքն` էստեղից մեկ հետաքրքիր եզրակացություն, որ Ճապոնիայում օրենքով է արգելված որևիցե քաղաքական կուսակցության, որը գալիս է իշխանության, ավելացնել նախարարությունների թիվը, ինչպես Հայաստանում է, և ապահովել համապատասխան կուսակցականներին աշխատատեղով:
Աբսուրդ բան, ըստ պաշտոնական տվյալների, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, ոչ պաշտոնական տվյալներով, մեզ մոտ 2,5 միլիոնից ոչ ավել մարդ է բնակվում, կա 20 նախարարություն, կարելի է ասել 19 –ը, չեմ ուզում համարել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը նախարարական պորտֆելով է, թեև դա ևս նախարարություն է, և 10 պետական կոմիտեներ, որոնցից շատերը նախարարության նման մի բան են:
Օրինակ` Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական եկամուտների կոմիտեն, որը մի քանի օր առաջ փակվեց, որովհետև նրա պետը տեղափոխվեց ֆինանսների նախարար: Ինձ համար զարմանալի է, թե ո՞ւմ է պետք սպորտի նախարարությունը, բացի հունահռոմեական ըմբշամարտից և ծանրամարտից սպորտում էդ ի՞նչ հաջողություն ունենք, որ սպորտի նախարարություն է բացվում էս աղքատիկ երկրում:
Ես շախմատը սպորտ չեմ համարում, շախմատը դա գիտություն է, արվեստ է ավելի շատ:
Կամ կասեք Սփյուռքի նախարարությունն ինչի՞ համար է բացվել:
Ի՞նչ գործունեություն է ծավալում, «Արի տուն» բուտաֆորիական ծրագիրն իրականացնելու, «Արի տուն»-ը ո՞րն է, հլը ձեր տան ապրողներին պահեք տներում, ո՞ւմ եք հրավիրում` արի, տուն:
Մենք այս փաստերը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Հայաստանի նման փոքրիկ և բավական աղքատ երկրում, որի բնակչությունը Մոսկվայի մի ադմինիստրատիվ շրջանի բնակչության թիվ է կազմում, չի կարելի էսքան ուռճացնել նախարարությունների թիվը: Հայաստանի նման փոքր երկրում ընդամենը 7-8 նախարարություններով կարելի է ամեն ինչ անել:
Դուք տեսնո՞ւմ եք բյուրոկրատական ապարատի սարսափելի մեծ չափը, որը ուռուցքի նման կարելի է ասել բազմանում, մետաստազներ է տալիս, չի կարելի այսպես: Եթե ԱՄՆ-ի նման երկրում, որը աշխարհի գերտերություն է համարվում, և էդ երկիրը ծաղկում է ընդամենը 15 նախարարություն ունենալով, և նախարարություններ կան, որոնք արդիական են ԱՄՆ-ի համար, օրինակ` վետերանների հարցերով զբաղվող նախարարություն կա , այսինքն՝ պահի լրջությունից է գալիս դա:
Կան դեպքեր, երբ որ նախարարությունները փակվում են, պահի կարևորությունից են բացվում դրանք: Ասեմ, որ այդ նույն ԱՄՆ-ում, որը համարվում է աշխարհի ամենազարգացած երկիրը, չկա արդյունաբերության, բնապահպանության, սպորտի նախարարություններ, ուրեմն էդ երկիրը չունի՞ սպորտ կամ արդյունաբերություն: Կարող եք ասել Հայաստանի ինչի՞ն են պետք էկոնոմիկայի նախարարությունը կամ 20 նախարարի պորտֆել և 10 պետական կոմիտեներ, ո՞ւմ հաշվին:
Պետք է միավորել ոստիկանությունը ազգային անվտանգության հետ, ամբողջ ֆինանսական ոլորտը միավորել մեկ գերատեսչության հետ», -ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Armtimes.com / «Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Ասուլիսին ԵՄ դեսպանը, պատասխանելով, խարդախության դեպքի մասին լրագրողի հարցին, նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարևոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», — ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:
Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում», — ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետևել OLAF-ի օրինակին և նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:
Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:
«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլորը եզրակացությունները պետք է թողնել դատարանին», — ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք ինքերս ենք բաց խոսում եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ», — պարզաբանեց դեսպանը:
Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երևույթը մեզ և մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի հորական տատիկը՝ տիկին Արմինեն, Armday.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր:
«Տղաս նոր է եղել Մուրացանում, ասացին, որ երեխայի ստամոքսը շատ քիչ մաքրվել է, բայց էլի մնում է ծայրահեղ ծանր»,- ասաց նա:
Անդրադառնալով բժիշկների վերաբերմունքին, տիկին Արմինեն ասաց, որ ինքն անձամբ չի եղել հիվանդանոցներում, քանի որ տղան է այդ հարցերով զբաղվել. «Գիտեք ուղղակի ցավը որն է, որ ամեն անգամ հենց տղաս գնում է իր տղա երեխայի համար, իսկ իրեն ասում են՝ աղջիկը մահացել է, սպասի երկրորդին: Այդքան էլ սիրուն չէ, որ հենց երեխայի դեմքին այդպես ասում են: Նա երկուսին կորցրել է ու երրորդի դեպքում ասում են սպասիր… չգիտեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե արդյոք դրսից մասնագետներ են հրավիրել, նա ասաց. «Չգիտեմ, մեզ կոնկրետ ոչինչ չեն ասել, բայց որ լիներ, երևի բոլորն էլ կիմանային»:
Իսկ ահա դրսից մասնագետներ հրավիրելու կարիք լինելու մասին հարցին, հնգյակի տատիկը հուզված արձագանքեց. «Երևի էլի: Ինձ թվում է՝ կլինի, ախր որ նայում ենք, կայքերում կարդում ենք ու տեսնում ենք, թե ինչ երեխաներ են այսօր ապրում, բայց ինչն է պատճառը, որ մեր երեխան՝ մեծ քաշով աղջիկը՝ 860 գրամ ունեցող երեխան այդպես եղավ, չգիտենք: Լավ, մտածում ենք, 600 գրամը միգուցե ինչ որ տեղ… բայց մեծը… չգիտեմ, Աստված գիտի, չեմ կարող ոչինչ ասել: Ուղղակի մեր ամբողջ ընտանիքը շատ էր սպասում այդ երեխաններին»:
Անդրադառնալով որդու՝ Վարդանի վրդովմունքին, մայրը նշեց, որ իրենք ոչ մի տեղեկություն չեն իմացել. «Մենք կայքերից ենք իմացել: Երեկ՝ մինչև ժամը երկուսն այնքան ուրախ ենք եղել, բայց երկուսից հետո, որ տեսանք կայքերում… անգամ չենք էլ ուզում մտնենք այդ կայքեր, քանի որ մտել ենք ու իմացել, որ մեր երկրորդ երեխան էլ է մահացել: Մենք ոչ մեկից տեղեկություն չենք իմանում: Մենակ իմանում ենք կայքերից»:
Նա նաև ընդգծեց, որ երեխաների մայրը ծանր հոգեբանական վիճակում է և ամեն կերպ փորձում են նրան հանգստացնել:
«Անընդհատ ասում ենք՝ մտածիր մյուսների մասին: Ինքը դեռ կաթ էլ չունի, իսկ երեխաներին կաթ է պետք: Ասում ենք՝ մտածիր մյուսների մասին, որ գոնե կաթդ նորմալ լինի, ինչքան կարողանում ենք, հանգստացնում ենք: Այս պահին շատ ավելի ծանր է հայրը: Հուսանք, որ գոնե սա վերջինը կլինի և արդեն երեքով տուն կգան: Երեք երեխաների հետ տուն կգանք»,- ասաց հնգյակի տատիկը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և մեկ տղա: Երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ՝ հղիության 28-րդ շաբաթում: Նշենք, որ օրեր անց հնգյակից երկու աղջիկները մահացել են:
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաղանիսի վրա կրակել են: Երեկվա «Դիրքերում»-ը ով նայել է, նույնպես համոզվեցին, որ Տավուշում ակտիվացել են մեր թշնամիները: Իհարկե տեսնելով մեր պաշտպանական կառույցները և խոսելով հրամանատարների հետ, ես գիտեմ, որ հիմա լավ կցավացնենք դրանց, բայց…
Մի քանի կետերում հակառակորդը այդ շրջանում ունի գերիշխող դիրքեր, ավելի կոնկրետ՝ ճանապարհների վրա երկու կետում, ուր ստիպված ենք եղել ժամանակին շրջանցող ուղիներ կառուցել, և մի քանի մեր գյուղերի դիմաց ընկած հատվածում: Շատ երկար ժամանակ հանդուրժել ենք դրանց ոտնձգությունները՝ հաշվի առնելով բանակցային գործընթացը կամ այլ հանգամանքներ: Արցախում նույնպես որոշ հանգամանքներ հաշվի առնելով երկար ժամանակ որոշ զիջումների գնացել ենք, հենց միայն 2016-ի ապրիլին զինադադարը մեծ զիջում էր մեր կողմից:
Արցախը միջազգային ճանաչում դեռ չունի և այնտեղ այդ զիջումները պայմանավորված են նաև ավելորդ անգամ ադրբեջանին հայկական կողմին ագրեսոր ներկայացնելու առիթ չտալու հանգամանքով միգուցե, բայց… Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սուվերեն պետություն է ՄԱԿ-ի անդամ, և այլևս հանդուրժել որ հարևան երկիրը ակնհայտ ագրեսիայի գնա, գնդակոծի մեր գյուղերը կամ քաղաքները անընդունելի է: Կարծում եմ մեր զինված ուժերը պետք է ոչ թե լռեցնեն այլ ոչնչացնեն այսուհետ մեր գյուղերի վրա կրակող ցանկացած կրակակետ, հայտնաբերեն և ուղղակի ոչնչացնեն:
Մենք ունենք այդ հնարավորությունը և սպառազինությունը, բանակը սպաներով ու զինվորներով հանդերձ ունեն այդ ցանկությունը, մնում է միայն քաղաքական կամքը, որն էլ հույս ունեմ այս անգամ արդեն կդրսևորեն և գոնե սահմանի այս հատվածում կստիպեն թշնամուն հավերժ լռել!!!»:
Մայիսյան այս օրերը հայկական հաղթանակների օրերն են: Սովորաբար խոսվում է հանրահայտ իրողություններից, ԶԼՄ-ների էջերում հանրահայտ ռազմական գործիչների մասին է խոսվում: Սակայն սովորաբար պատմությունը լռում է հարյուրավոր մարդկանց, պատերազմի տարբեր դրվագների մասին, որոնք հերոսության իսկական օրինակներ են: Հենց այդ դրվագներից է ամբողջացել հաղթանակը:
Արցախյան պատերազմը նման օրինակներ շատ է տվել: Ընդ որում, դրանք եղել են ամենածանր ու ամենավճռորոշ դրվագները, երբ օրինակ մի քանի հոգանոց ջոկատը կարող էր լիովին փոխել իրավիճակը եւ ռազմական գործողությունների վեկտորը: Ցավոք, պատմություն գրողները Հայաստանում սվորաբար ելնում են կամ իրավիճակի թելադրանքից, կամ կոնյունկտուրայից, կամ պարզապես չիմացությունից:
Հիշվում է՝ մի հանրահայտ հրապարակախոս գիրք էր գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին եւ մի օրինակ նվիրել Իգոր Մուրադյանին: Վերջինս նրան հարցրել է՝ իսկ դու ճշմարտությո՞ւնն ես գրել: Այո, ասել է գրողը: Ստում ես, քանի որ դու ճշմարտությունը չգիտես, ասել էր Իգոր Մուրադյանը:
Ինչո՞ւ մեր պատմության մասին սովորաբար ճշմարտությունը չի գրվում, կամ ամբողջական չի գրվում: Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, եւ դրանցից մեկն էլ այն է, որ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, սովորաբար չեն ցանկանում խոսել. Մի մասն այն պատճառով, որ «հանձնվել» են կյանքի իրողություններին, մյուս մասն այն պատճառով, որ համեստ մարդիկ են եւ իրենց ձեռքերը երբեք չեն տաքացրել հաղթանակի դափնիների վրա:
Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանին խնդրեցինք մի շարք այդպիսի դրվագներ պատմել մեր ընթերցողների համար: Նա առանձնացրել է երկու դրվագ՝ Հադրութի պաշտպանությունն ու Մաճկալաշենի մարտը:
Վահան Բադասյանը պատմում է, որ պատերազմի սկզբում հայկական բանակն անփորձ էր, քանի որ մարտական փորձ նախկինում չէինք ունեցել: «Այդ պատճառով էլ հոգեբանական առումով ծանր էր, երբ դեմ առ դեմ մնացինք մենք ու ադրբեջանցիները: Առաջին մարտերում մեզ վրա հարձակվել էին զրահատեխնիակայով՝ Հադրութի ուղղությամբ, Այգեստան գյուղում:
Առաջին անգամ խփել էին 100 մմ հրանոթով, ուղիղ նշանառությամբ խփում էին: Դա մենք տեսել էինք ֆիլմերում, բայց իրականության մեջ՝ ոչ: Մենք այդ ուղղությամբ ունեինք երկու հատ հակատանկային նռնականետ: Երեք-չորս զրահատեխնիկայով եկել էին մեզ վրա, և հոգեբանական առումով շատ դժվար էր»,- հիշում է Վահան Բադասյանը: Այդ մարտերում նա եղել է ջոկատի հրամանատարը, մտածել է, որ կարող է չկարողանան դիրքերը պահել, գուցե պետք էր նահանջել:
«Մարտն ընթանում էր գյուղի մեջ, արդեն 4 շարք նահանջել էինք, և 20 մետրի վրա թեժ մարտ էր, մենք փամփուշտ չունեինք, յուրաքանչյուրս 120 փամփուշտ ունեինք, իսկ թուրքերը կարկուտի պես կրակում էին: Նայեցի հետ, նահանջի ճանապարհը, հետևում Հադրութն էր, մեր կանայք, երեխաները: Մտածեցի՝ երկու ձի ունենք, մեկի վրա մայրս կնստի, մյուսի վրա՝ հարսներից մեկը, փոքր երեխաներին կվերցնեն ու կնահանջեն դեպի սարերը: Մտքումս այդպես մտածում էի, և հանկարծ մեր տղաներից մեկը նայեց ինձ: Նա անչափահաս չորս երեխա ուներ, ասաց՝ Վահան, ձյունը խորն է, չենք կարող նահանջել, կմնանք ձյան մեջ, ուշքդ առաջ պահիր, նահանջել չկա: Ես բարձրաձայն չէի մտածել, բայց նա կարողացել էր կարդալ իմ մտքերը: Ես ամաչեցի իմ մտադրությունից, որ նահանջի մասին էի մտածել: Դա նշանակում է, որ ինքն էլ նույն ապրումն ուներ, և նման ապրումներ հավանաբար ունեին մեր մյուս տղաները»,- ասաց նա:
Ըստ Բադասյանի՝ այս նախադասության մեջ ոգի կար, հաստատակամություն, քաջալերում, ամեն ինչ: Եվ հայկական կողմն այդ մարտում հաղթել է հակառակորդին: «Մեր կորուստը եղավ այն, որ 8 տուն վառեցին, ունեցանք վիրավորներ, այդ նույն տղան ծանր վիրավորվեց: Մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ջախջախեցիքն թշնամուն, երկու զրահատեխնիկա վերցրեցինք նրանցից, որն օգտագործեցինք: Դա Արցախի բանակի առաջին գերեվարված տեխնիկաներն էին: Դա 1992 թվականի հունվարի 8-ն էր: Սա ընդամենը մի դրվագ էր, բայց շատ կարևոր էր Հադրութի համար: Մենք այդ օրը թե պաշտպանեցինք Հադրութը, թե հաղթեցինք մարտում»,- ասաց նա:
Վահան Բադասյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հակառակորդը բազմաթիվ հարձակումներ է գործել Հադրութի վրա, բայց այդ տարածքով ոչ մի անգամ հարձակման փորձ չի արել, որովհետև 100-ից ավելի զոհեր էին ունեցել, որոնցից մի քանի տասնյակը թողել էին հայկական կողմում:
Պատերազմի մեկ այլ հերոսական դրվագ էլ տեղի է ունեցել 1992 թվականին, Մարտունու շրջանում:
«Ադրբեջանն Ուկրաինայից մոտ 100 տանկ էր ստացել և այն ժամանակվա սովետական բանակի մնացորդների հետ հարձակվել էին, մեկ-երկու օրվա մեջ վերցրել Շահումյանը, Մարտակերտի մի մասը: Դրանից մի քանի օր անց լայնածավալ գրոհով հարձակվեցին Հադրութի, Մարտունու և Ասկերանի վրա: Կատաղի մարտեր ընթացան, դա հուլիս ամիսն էր:
Մաշկալաշենի ուղղությամբ ամենածանր հարձակումն էր, որտեղ հակառակորդը 15-20 տանկերով հարձակվել էր: Դա ուղղակի սարսափելի հարձակում էր, ուղեկցվում էր ինքնաթիռների հարվածներով, նաև չկառավարվող արկերով ու հրետանիով հզոր հարվածներ էին տեղում»,- պատմեց նա:
Դրանից մի քանի օր առաջ հայկական կողմից զոհվել էր մի տղա, ով ընտանիքի երրորդ որդին էր: Նրա մայրը հուղարկավորության ժամանակ դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»:
«Դրանից մի քանի օր հետո մարտերի ժամանակ արդեն անհնար էր գյուղը պահելը, պետք էր նահանջեին երկրորդ գիծ ու այնտեղից մարտը վարել, հակառակ դեպքում մեծ կորուստներ կունենայինք:
Գյուղը պետք է հանձնվեր: Հրամանատարը Մոնթեն էր, նա սթափ մտածելով, որպեսզի մեծ կորուստներ չլինեն, ամեն ինչ թողել էր հրամանատարի հայեցողությանը, որ եթե չդիմանային, կարող էին հետ քաշվել: Գումարտակի հրամանատար Արմեն Ավագյանը, ով այդ դեպքից մի քանի ամիս անց զոհվեց, ուզել էր նահանջել, բայց հիշել էր այն կնոջ խոսքերը, որ որդուն հողին հանձնելիս ասել էր:
Հրամանատար Արմենը հետագայում պատմել էր, որ ինքը շատ ուժեղ վախեցել էր այդ բառերից, որ նահանջի հրաման տար: Նրանք այդ մորը պետք է պատասխան տային, թե ինչու էին գյուղը լքել, չէ՞ որ նա իր որդիներին էր կորցրել: Նրանք մի քանի րոպե ևս դիմադրել էին, տեղի էր ունեցել անսպասելին, նրանց մեջ հանկարծակի ուժ էր ծնվել, խոցել էին 7 տանկ, 5 տանկ վերցրել էին, հակառակորդը մեծ կուրուստներ կրելով՝ փախուստի էր դիմել»,- պատմեց Բադասյանը:
Մեկ այլ դրվագ էլ տեղի է ունեցել 1994 թվականի ձմռանը, երբ ադրբեջանցիները նորից լայնամասշտաբ գրոհներ էին սկսել: Նախքան այդ, մի քանի օր հանգիստ է եղել, գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանը գնացել է տուն՝ հանգստանալու, քանի որ նոր էր վիրահատվել: Բայց, Բադասյանի խոսքով, նա մշտապես կապի մեջ էր գնդի հետ:
«Մի օր առավոտ ծեգին դիրքերում կանգնած ոստիկանական գումարտակը տեսնում է, որ իրենց ուղղությամբ գալիս են երկու տանկեր: Նրանք անմիջապես կապվում են Արթուր Աղաբեկյանի հետ՝ ասելով, որ հակառակորդի տանկերը գալիս են մեր ուղղությամբ, իսկ տանկերի հետևից մեծ թվով զորք էր գալիս:
Արթուր Աղաբեկյանն ասել է, որ չվախենան, դրանք մեր տանկերն են: Բայց իրականում դրանք հակառակորդի տանկերն էին, Աղաբեկյանը կապվել էր մեր տանկային գումարտակի հրամանատարի հետ, հաղորդել, որ երկու տանկեր են գալիս մեր ուղղությամբ, դրանք անցնելու են մեր դիրքերը, իսկ հետո պետք է խփվեն: Տանկերը եկել են, անցել թիկունք, իսկ թիկունքում մեր ուժերը դրանց խոցել են: Այսինքն՝ դեպքեր կային, երբ սուտ ասելը խնդիր էր լուծում, եթե ճիշտն ասվեր, մեր զորքը կնահանջեր, ճեղքվածք կառաջանար, ինչն անկանխատեսելի հետևանքներ կունենար»,- նշեց նա:
Շնորհավորելով հայ ժողովրդին հաղթանակի օրվա առթիվ՝ Վահան Բադասյանն իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում է մտածել ու խորհել, թե ինչու մայիսի 9-ին բանտերում քաղբանտարկյալներ ունենք, որոնց թվում են ազգային հերսներ:
«Ինչո՞ւ պետք է մենք ունենանք հալածված ազգային հերոսներ: Եթե ինչ-որ տեղ աստված եղել է մեր կողմը ու օգնել է մեզ, այս ամենը տեսնելով՝ առաջիկայում մեր վրա արհավիրքներ կարող է բերել հենց նրա համար, որ մենք ծեծում ենք մեր ազգային հերոսներին, որ նրանց խոշտանգում ենք, նրանց հարազատներին պատժում ենք, որ ընդհանրապես հաղթել ենք պատերազմում, բայց մեր ժողովուրդն այդ հաղթանակաի բերկրանքը չի տեսնում, այլ մի քանի հոգի դա սեփականաշնորհել են և երկիրը վեր են ածել ալան-թալանի: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ իրենք հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները»,- ասաց նա:
Երեկ հայտնի դարձավ Ֆրանսիայի նորընտիր նախագահի անունը. նա Էմանուել Մակրոնն է։
Երիտասարդ, համակրելի նախագահի դեմ չկա ոչ մի կոմպրոմատ՝ բացառությամբ այն կասկածների, որ նա ամուսնացել է իրենից երկու անգամ մեծ կնոջ հետ, որպեսզի թաքցնի համասեռամոլ լինելը։
Իհարկե, սա միայն իր մրցակիցների ենթադրություններն են, իսկ փաստերն այլ բան են վկայում. նա սիրահարվել է Բրիջիդ անունով իր ուսուցչուհուն, երբ դեռ 15 տարեկան էր եւ համբերատար սպասել։ Երկար տարիներ անց նրանք ամուսնացել են։ Հեքիաթային չէ՞…
Միայն պատկերացրեք. երիտասարդ, գեղեցիկ եւ նպատակասլաց քաղաքական գործիչն ամուսնացել է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։ Ըստ լուրերի, իր 17-ամյակին Էմանուելը Բրիջիտին հայտարարել է. «Ինչ էլ անեք, որքան էլ ինձնից երես թեքեք, ես ամուսնանալու եմ Ձեզ հետ»։
Ֆրանսիական ԶԼՄ-ները սիրում են գրել այն մասին, որ կինը միայն ծիծաղել է երիտասարդի վրա. այդ ժամանակ նա ամուսնացած էր եւ մեծացնում էր իր երեք երեխաներին։
Եվ հանկարծ՝ շրջադարձ։ Մի քանի տարի անց, 2007 թվականին, Բրիջիտը անսպասելի բաժանվում է եւ ամուսնանում Էմանուելի հետ։ Մինչ երիտասարդ ամուսինն իրեն նվիրել էր քաղաքական կարիերային, տիկին Մակրոնը շարունակում էր դասավանդել կրոնական դպրոցում, սակայն արդեն Փարիզում։
Քանի որ Մակրոնը երեխաներ չունի, նա իրեն նվիրել է կնոջ թոռներին։ Ըստ խոսակցությունների, նախագահը պաշտում է իրենց։
Մակրոնի լուսանկարները, որում նա կնոջ հետ զբոսնում է ձեռքում մանկական շիշ բռնած, հայտնվել էին ֆրանսիական բոլոր թերթերում։ Մակրոնը նվաճել է կանանց ընտրազանգվածը։ Դե իսկ Բրիջիտը ֆրանսիական նորաձեւության ամսագրերի կողմից արժանացել է «ոճի իկոնա» կոչմանը։
Երգչուհի Ջուսը և իր ամուսինը`Վահագն Մանուկյանը, ամուսնալուծվել են։ Նրանց գործն արդեն դատարանում է։ Այս թեմայի մասին Ջուսի ամուսինը խոսել է և բազում մեղադրանքներ հնչեցրել երգչուհու հասցեին։ Tert.am Life–ի հետ զրույցում Ջուսը պատմեց, թե ինչու են բաժանվել, ինչն է իրեն դրդել դատարան դիմել։ Զրույցի ընթացքում Ջուսը մի քանի անգամ հուզվեց։
«Իրականում ես վկաներ ունեմ, թե նա ինչեր է արել։ Կնոջ հասցեին այդպես արտահայտվելը տղամարդկություն չէ։ Նա ասում է, որ ես փողի մեռած եմ, եթե ես փողի մեռած լինեի, ուրիշ մարդու հետ կլինեի և վաղուց տներ կունենայի։ Ինքը, անգամ, տուն չի գնել։ Կոմունալներն էլ հիմնականում ես էի վճարում ու դեռ ե՞ս եմ փողի մեռած։ Ես կյանքում վատ վարքագիծ չեմ ունեցել, քանի որ ես շատ դաստիարակված եմ։ Ինքը սկզբից ևեթ ինձ ճնշում էր։ Հիվանդագին ձևով խանդում էր, անհիմն մեղադրանքներ հնչեցնում։ Եթե մեկին բարև էի տալիս, ասում էր` դու իր հետ քնել ես։ Երկրպագուներիս« հետ չէր թողում նկարվեի։ Խայտառակում էր բոլորի մոտ։ Բոլորն էլ գիտեմ, որ ես ման եկող չեմ»,– ասաց Ջուսը։
Վերջինս, անդրադառնալով իր հագուկապին, նշեց. «Նա ասում է 40 տարեկան մերկ ման եմ գալիս։ Նախ` ես 40 տարեկան չեմ, այլ 37։ Ինքը միշտ ինձ ասում էր դու քեզ տեսել ես հայելու մեջ` պառավ ես, ծեր ես և այլն։ Ինչ վերաբերում է իմ հագուկապին, բոլորը գիտեն, թե ինչպես եմ հագնվում դուրսը, իսկ բեմականը դա մերկը չէ։ Լիլիթ Հովհաննիսյանն ինձնից ավելի մերկ է հագնվում»։
Ջուսը պատմեց, թե ինչպես է ամուսինն իրեն խայտառակել։ Նրա խոսքով` իր կյանքն իսկական քաոս է։ «Երբ կռված էինք, ես գնացի աշխատանքի ակումբներից մեկում, զանգեց ինձ հարցնում է որտեղ ես, ասում եմ, որ եկել եմ աշխատանքի պետք է վարեմ և երգեմ շոու ծրագրում, ասում է դու իմ գլխից թռնում ես ու ման ես գալիս և այլ հայհոյանքներ հնչեցրեց։ Հետո այդ ակումբ է գալիս ու բոլորի մոտ շարունակում վատ բառերով վիրավորել ինձ։ Իր պատճառով ես նյարդային եմ դարձել։ Այս ամենը տանել չկարողանալով, ասացի զագսով բաժանվենք, բայց նա չցանկացավ։ Ասում է` ես քեզնից չեմ բաժանվի։ Դրա համար գործերը տվեցի դատարան, որ բաժանվեմ։ Իր առաջին կինն էլ է դատարանով բաժանվել իրենից։ Տղամարդը, ով հիվանդագին բաներ է անում, ես չեմ կարող նրա կողքին լինել»։
Երգչուհին նշեց, որ իր ցանկությունն է ունենալ նորմալ ընտանիք և երեխաներ։ «Ես կին եմ, որն ուզում է ունենալ նորմալ ընտանիք և երեխաներ։ Եվ ես ունենալու եմ։ Պարզապես պետք է դիմացինդ տղամարդ լինի և կարողանա կնոջը հարգել։ Նա բացի ինձ վարկաբեկելուց ոչինչ չի արել։ Ես իրենից ավելի տղամարդ գտնվեցի։ Այս թեման ես երբեք չէի բարձրաձայնի և չէի խոսի այս ամենի մասին։ Բայց նա լինելով թույլ` սուտ բաներ սկսեց տարածել»,– եզրափակեց Ջուսը։
Ամբողջությամբ՝ life.tert.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.