23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ նոր սկանդալ է բարձրացել Թուրքիայում:
TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ թուրք հեղինակ Սուլեյման Յեշիլյուրթը հայտարարել է, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»:
Աթաթուրքին իր որդեգիր աղջկա հետ սիրային կապ ունենալու համար մեղադրող Յեշիլյուրթի դեմ դատական գործ է բացվել հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևենթ Գյոքը բողոք է ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատարան և պահանջել պատժել առաջին նախագահին վիրավորած հեղինակին:
Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Քրիստոսն իր աստվածային զորությամբ մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է աստվածապաշտ կյանքի համար՝ մեզ ճանաչեցնելով նրան, ով իր փառքով ու զորությամբ մեզ դեպի իրեն կանչեց։ Նա մեզ տվեց թանկագին և մեծամեծ խոստումներ, որպեսզի դրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը՝ ձերբազատվելով աշխարհում տիրող կորստաբեր ցանկություններից։ Դրա համար էլ ամեն ջանք գործադրեք, որ ձեր հավատով ձեռք բերեք առաքինություն, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր։ Եթե այս առաքինություններն ունենաք, և դրանք առատանան ձեր մեջ, վստա՛հ եղեք, որ կլցվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ և անգործ ու անպտուղ չեք մնա։ Իսկ նա, ով չունի այս առաքինությունները, մտքով կույր է ու կարճատես, որովհետև մոռացության է տվել իր անցյալի մեղքերից սրբված լինելը։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք առավել ևս կառչել այն կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված՝ ընտրելով ձեզ։ Եթե այդպես վարվեք, երբեք մեղքի մեջ չեք ընկնի, և այդպիսով ձեզ լայնորեն իրավասություն կտրվի մտնելու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:3-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Չեշիր կոմսությունից 12-ամյա Ռաջգաուրի Պավարը 162 միավոր է հավաքել ինտելեկտի գործակիցը որոշող թեստից, հաղորդում է The Independent-ը:
Թեստն անցկացվել է Մանչեսթերում: Ռաջգաուրիի արդյունքը ռեկորդային է մինչև 18 տարեկան անձանց դեպքում՝ ընդգծում է պարբերականը: Ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի IQ-ն գնահատվում է 160 միավոր:
The Times of India-ն նշում է, որ աղջկա արդյունքների հրապարակումից հետո նրան առաջարկել են անդամակցել Մենսի բրիտանական համայնքին, որտեղ հավաքված են բարձր IQ ուենցող մարդիկ:
Թուրքիայի Կոնյա քաղաքում վայր է ընկել ժամանցի կենտրոնի «Ազատ անկում» ատրակցիոնի գոնդոլը, հաղորդում է ՆՏՎհեռուստաընկերությունը։
Anadolu գործակալության տվյալներով, ազատ անկման իմիտացիայի ժամանակ չեն դիմացել կոնստրուկցիայի ճոպանները։
Գոնդոլը, որում 17 մարդ է եղել, վայր է ընկել և հարվածել մետաղե պլատֆորմին։
Միջադեպի հետևանքով մոտ 10 մարդ լուրջ վնասվածք է ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։–0–
Այսօր գիշերն արտակարգ դեպք է պատահել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոսկվա — Երևան S7 907 չվերթն իրականացնող «Airlines» ավիաըկերության ինքնաթիռը ստիպված է եղել օդ բարձրանալուց հետո նորից վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Ինչպես Zham.am-ի հետ զրույցում պատմեցին ականատեսները, օդ բարձրանալուց հետո կին ուղևորներից մեկը, որին ուղեկցում էր մեկ այլ տղամարդ, իբր իրեն վատ է զգացել, ինչն էլ պատճառ է դարձել օդանավի չնախատեսված վայրէջքի:
Մինչ կինն ու տղամարդը սպասում էին սանդուղքի մոտենալուն օդանավին, բորտուղեկցորդուհին շտապ զննում էր այդ անձանց նստատեղը և օդանավի սալոնը:
Վայրէջքից հետո օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն օդանավի ամբողջական զննում են անցկացրել, արդյունքում ուղևորների կյանքին սպառնալիք հանդիսացող ոչինչ չի հայտնաբերվել:
Վերոնշյալ կինն ու տղամարդն էլ այլևս օդանավ չբարձրացան:
Մոսկվա — Երևան S7 907 չվերթն իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Փոքրիկը ծնվելուց հինգ ժամ անց սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի, նրան միացված է CPAP համակարգ։
Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի մեկնաբանությամբ այս նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ և հետևանք են նրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։
Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին հաղորդել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել առաջացած խնդիրների դեպքում։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին, որոնք լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Տուժածներ չկան, թեեւ, եթե հայկական զինուժը պատասխանել է, ապա հնարավոր է ենթադրել, որ կրակոցները չեն եղել «սովորական»: Որովհետեւ, սովորաբար հայկական զինուժը պատասխանում է կամ լռեցնում անհրաժեշտության դեպքում:
Բոլոր դեպքերում, նկատելի է, որ վերջին շաբաթվա ընթացքում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հաճախակիացել են: Ադրբեջանցիները վերջին օրերին մի քանի անգամ կրակել էին Բաղանիսի ուղղությամբ, այդ թվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի: Տպավորություն է, թե ադրբեջանցիները դրանով ինչ որ «հող են շոշափում»:
Տավուշի ուղղությամբ ադրբեջանցիների «ուշադրությունը» աճել է այն բանից հետո, երբ ՀԱՊԿ Բիշքեկի վեհաժողովում հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը լուծվել է եւ մայիսի 2-ից այդ պաշտոնը կստանձնի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ եւ ԱԽ արդեն նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Դրան զուգահեռ էլ ադրբեջանցիները աշխուժացրել են կրակոցները Տավուշի սահմանի ուղղությամբ, որը Հայաստան-Ադրբեջան սահմանն է, այսինքն դե յուրե ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Այդ իմաստով, Տավուշի ուղղությամբ կրակոցները գործնականում դառնում են կրակոցներ Խաչատուրովի ուղղությամբ: Տավուշի սահմանն այդ իմաստով ունի առանձնահատուկ ռազմա-քաղաքական նշանակություն, քանի որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ ՀԱՊԿ-Ադրբեջան սահման:Սակայն Ադրբեջանին այդ հանգամանքը գործնականում չի կաշկանդել այդ սահմանի ուղղությամբ ոտնձգության հարցում: Իսկ 2014 թվականի ապրիլին Բաքուն գործնականում նախաձեռնեց դիվերսիոն պատերազմ եւ նահանջեց միայն հայկական ստորաբաժանումների կոշտ պատասխանից հետո:
2015-ի սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած անսպասելի այցից հետո Ադրբեջանը կրկին թիրախավորեց Տավուշը՝ այս անգամ ոչ թե դիվերսիոն գրոհներով, այլ հեռահար հրետանակոծությամբ, որի թիրախ էին անգամ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրերը, այդ թվում Նոյեմբերյան քաղաքը, որտեղ եղավ նույնիսկ քաղաքացիական զոհ: ՀԱՊԿ-ը կրկին լուռ էր:
Այդ կազմակերպությունը զարմանալիորեն խոսեց 2016 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանցիները դիվերսիոն ներաթափանցման փորձ կատարեցին, որին զոհ դարձավ հայկական կողմի երկու զինծառայող: Դրան հետեւեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը, որի մեջ ամենաուշագրավը իհարկե Արցախի հիշատակումն էր 2016 թվականի ապրիլի համատեքստում: Բորդյուժան հիշեցնելով ապրիլյան ռազմական գործողությունները, օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետություն արտահայտությունը, դրանով հարուցելով Ադրբեջանի դժգոհությունը:
Հետագայում ՀԱՊԿ անդամները այդ հայտարարությունը վերագրեցին լոկ Բորդյուժային, եւ ինչը հետաքրքիր էր՝ հանկարծ պարզվեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից Բորդյուժան այեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ: Ֆորմալ իմաստով նրա պաշտոնավարման ժամկետն էր սպառվել, բայց հետաքրքիր է, որ դեկտեմբերի 26-ին ՀԱՊԿ Սանկտ-Պետերբուրգի Վեհաժողովում որեւէ կերպ չէր հիշատակվել այդ հանգամանքը, եւ տարին փակող նախագահները որեւէ կերպ հրապարակային շնորհակալություն չհայտնեցին մոտ մեկուկես տասնամյակ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատած Բորդյուժային:
Ադբրբեջանական դիվերսիան տեղի ունեցավ Վեհաժողովից անմիջապես հետո: Արդյոք դրան Բորդյուժայի հայտարարություն արձագանքը դարձավ պատճառ, որ նա հեռանա պաշտոնի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Թե՞ այդուհանդերձ Բորդյուժան գիտեր, որ հեռանալու է,այդ պատճառով էլ իրեն թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումը:
Բոլոր դեպքերում, այդ ամենը միմիայն լրացուցիչ վկայությունն է այն բանի, որ ի դեմս ՀԱՊԿ-ի Հայաստանն ունի ոչ թե ռազմա-քաղաքական դաշնակից բլոկ, այլ գուցե հակառակը՝ իրավիճակը խճճող մի ռազմա-քաղաքական միավոր, որը Ադրբեջանը թերեւս ավելի շատ է կարողանում կիրառել Հայաստանի դեմ, քան հակառակը:
Այժմ այդ միավորի գլխավոր քարտուղարը դե յուրե Հայաստանի ներկայացուցիչն է: Դա պետք է լիներ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չգիտես ինչու հետաձգվեց մի քանի անգամ, նաեւ պատերազմից հետո: Ապրիլին հարցը հանկարծ լուծվեց: Ընդ որում, ուշագրավ էր այդ կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ապրիլի 21-ին, ըստ որի՝ հարցը Հայաստանի համար որքան կարող է ինչ որ լուծում նշանակել, նույնքան էլ առաջացնել խնդիրներ: Վիգեն Սարգսյանը նաեւ ակնարկեց, որ դա այդուհանդերձ հայաստանյան պաշտոն չէ եւ Հայաստանի շահը չէ, որ սպասարկվելու է այնտեղ:
Դրան զուգահեռ, Տավուշի սահմանին վերջին օրերին հնչում են ադրբեջանական կրակոցները «Խաչատուրովի ուղղությամբ»: Ըստ երեւույթին, Բաքուն հետախուզում է, թե ում շահը եւ ինչպես է փորձելու սպասարկել նոր պաշտոնում Խաչատուրովը, որի հետ փաստորեն Ադրբեջանը ձեռք էր բերել հրադադարի պայմանավորվածությունն ապրիլին:
Պաշտոնական Երևանը մտադիր չէ օտարերկրյա նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազա բացել երկրի տարածքում, «Ինտերֆաքս»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ներկա պահին Հայաստանում որևէ այլ երկրի ռազմակայան բացելու շուրջ քննարկում հաստատ չի ընթանում, մենք նաև նման հայտ չունենք ռուսական կողմից», — ասել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:
«Մենք սերտ շփումների մեջ ենք ռուս գործընկերների հետ այն արդիականացնելու, հնարավորություններն ընդլայնելու շուրջ, կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր», — ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտի մասին է:
«Ռուսաստանը շատ է աջակցում Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, ներկայումս մենք համատեղ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև ռազմական գործողությունների միացյալ ծրագրում», — ասել է Վիգեն Սարգսյանը:
Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ու ետխորհրդային մյուս երկրներում տեղակայված ռուսական զորամիավորումները, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը, պատրաստ են պայքարել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Ցավոք, «Իսլամական պետությունը» հիմնավորվել է ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում, այլև սկսել է ակտիվանալ Աֆղանստանում՝ հատկապես հյուսիսային շրջաններում, որոնք անմիջականորեն սահմանակից են մեր հարևաններին ու դաշնակիցներին», — ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով․ — «Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, ՀԱՊԿ համատեղ զորամիավորումները մշտական պատրաստվածության վիճակում են»:
Վիգեն Սարգսյանն իր հերթին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը մտադիր է ոչ միայն շարունակել մարդասիրական օգնությունը Սիրիային, այլև ծրագրում է տեղում մասնակցել ականազերծման աշխատանքներին:
«Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների մասնակցության հնարավորությունը Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին», — ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը նաև հորդորել է Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում:
«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում», — ասել է Վիգեն Սարգսյանը հավելելով,- «Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»:
Փաստելով, որ ղարաբաղյան խնդրում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Սարգսյանն ընդգծել է․ — «Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»:
«Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Time to Analyze հարթակը ներկայացրել է ամբողջ աշխարհում հայերի թվի մասին:
Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները, լոբբիստական կազմակերպությունները, Սփյուռքում գործող առաջնորդարանները, որոշ դեպքերում նաև՝ գաղթականների ծառայության գրասենյակները:
Ներկայացնում ենք զեկույցի արդյունքները՝
Աբխազիա — 48.000
Ալբանիա — 470
ԱՄՆ — 1.540.000
Արաբական Միացյալ Էմիրություններ — 3.000
Արգենտինա — 128.000
Ավստրիա — 3.000
Ավստրալիա — 85.000
Բելառուս — 35.000
Բելգիա — 11.000
Բոլիվիա — 50
Բրազիլիա — 47.000
Բուլղարիա — 8.000
Գերմանիա — 47.000
Դանիա — 2.500
Եգիպտոս — 4.500
Թուրքմենստան — 30.000
Թուրքիա — 70.000
Իսրայել — 6.000
Իրաք — 10.000
Իրան — 240.000
Իսպանիա — 8.000
Իտալիա — 4.000
Լատվիա — 3.000
Լեհաստան — 45.000
Լիբանան — 130.000
Լիտվա — 2.100
Կանադա — 57.000
Քաթար — 1.800
Կիպրոս — 4.000
Կոլումբիա — 500
Հունգարիա — 35.000
Հնդկաստան — 600
Հունաստան — 25.000
Ղազախստան — 25.000
Մալթա — 350
Մեքսիկա — 500
Մեծ Բրիտանիա — 11.000
Նորվեգիա — 2.500
Հոլանդիա — 7.000
Շվեյցարիա — 7.000
Շվեդիա — 9.000
Չինաստան — 200
Չեխիա — 15.000
Չիլի — 700
Ռուսաստան — 1.980.000
Ռումինիա — 2.000
Սիրիա ՝ մինչև պատերազմը— 120.000
Վենեսուելա — 3.000
Վրաստան — 249.000 (միայն Ջավախքում՝ 110.000)
Տաջիկիստան — 6.000
Ուզբեկստան — 70.000
Ուկրաինա — 100.000
Ուրուգվայ — 20.000
Քուվեյթ — 12.000
Ֆրանսիա — 700.000
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որոնցից 8.140.500-ը ապրում է Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:
Հայկական ամենախոշոր համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում:
Time to Analyze հարթակը առանձին ներկայացրել է նաև հայկական նշանավոր կենտրոնների հայ բնակչության թվերը:
Լոս Անջելես (Կալիֆորնիա) — 980.000
Մոսկվա (Ռուսաստան) — 400.000
Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր— 900.000
Ռոստովի մարզ (Ռուսաստան) — 200.000
Բեյրութ (Լիբանան) — 100.000
Փարիզ (Ֆրանսիա) — 95.000
Մարսել (Ֆրանսիա) — 94.000
Գլենդել (Կալիֆորնիա) — 85.000
Բույենոս Այրես (Արգենտինա) — 81.000
Բոստոն (Մասաչուսեթս) — 75.000
Թեհրան (Իրան) — 70.000
Լիոն (Ֆրանսիա) — 68.000
Հալեպ (Սիրիա՝ մինչև պատերազմը) — 50.000
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.