23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ծնողները շոկ են ապրել, երբ իմացել են, որ իրենց 16-ամյա որդին սիրային կապի մեջ է եղել իր ուսուցչուհու հետ:
The Independent-ի փոխանցմամբ` «Էմանուել Մակրոն. կատարյալ երիտասարդ» խորագրով գրքում հեղինակ Անն Ֆուլդան նշում է, որ Մակրոնի ծնողներն ի սկզբանե մտածում էին, որ իրենց որդին հանդիպում է ուսուցչուհու դստեր՝ Լորենսի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանք պարզել են ճշմարտությունը՝ տևական ժամանակ չկարողանալով դրա հետ հաշտվել:
Նրանք որդուն անգամ ուրիշ դպրոց են ուղարկել: Սակայն, ինչպես հայտնի է, տարիներ անց նրանք ամուսնացել են: Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ամուսնուց մեծ է 24 տարով: Մակրոնի ծնողները պատմել են նաև ուսուցչուհուց պահանջել են հեռու մնալ իրենց որդուց, սակայն դրան ի պատասխան ապագա տիկին Մակրոնն ասել է, որ չի կարող ոչ մի բան խոստանալ:
Բրիջիտ Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ իրեն առաջին հերթին գերել է տղայի բացառիկ խելքը, կրթվածությունը, այլ կերպ մտածելու կարողությունը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:
Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` զինծառայողների մահվան պատճառը պարզելու համար:
Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Երբ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի աշխատակիցները նորածին երեխաների մայրերին հարցրել են, թե ինչու են երեխաներին բարուրում, գերակշիռ մասը պատասխանել է, թե իրենց այդպես են ասել սկեսուրները: Մայրերի կարծիքով՝ բարուրած երեխան չի մրսում, ոտքերն էլ ուղիղ են լինում:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նեոնատալոգ Հովհաննես Ղազարյանը ճիշտ հակառակն է պնդում: Ըստ նրա` բարուրած երեխան ավելի շուտ է մրսում, քանի որ չի շարժվում, էներգիա չի արտադրում, եւ մարմինը սառում է: Բժիշկը հորդորում է չբարուրել երեխաներին, քանի որ նրանց մոտ կարող են առաջանալ կոնքազդրային հոդախախտումներ:
«Ծննդաբերող կինն իր հետ հիվանդանոց է բերում բարուրաշորեր եւ բուժաշխատողների անկեղծ կամ կեղծ հորդորները, որ պետք չէ երեխային բարուրել, չի լսում: Խնդիրն առկա է հատկապես ավանդապաշտ ընտանիքներում, որտեղ սկեսուր մայրիկի խոսքն ավելի առաջնային է»,- ասում է Հ. Ղազարյանը:
«Ավանդապաշտ» ընտանիքներում կտրուկ արգելված է նաեւ մինչեւ 40 օրը լրանալը երեխային զբոսանքի տանելը՝ պատճառաբանելով, թե երեխային զերծ են պահում վիրուսներից: «Մենք չենք ասում` երեխային տարեք մարդաշատ վայրեր, կարելի է ամեն օր ընդամենը 5-10 րոպե մաքուր օդի հանել»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Բժիշկը մայրերին նաեւ խորհուրդ է տալիս ձերբազատվել երեխայի պորտը մշակելու արատավոր սովորույթից, իհարկե, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:
«Չեմ ժխտում, որ կգտնվեն բուժաշխատողներ, որոնք պորտ մշակելու միջոցով կփորձեն ցույց տալ իրենց «բարձր» կարգը, բայց պետք է հասարակությանը ցույց տանք, որ պորտ մշակելը վտանգավոր երեւույթ է»,- նշում է Հ. Ղազարյանը:
Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալականի այգու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Մալականի այգու հարևանությամբ գտնվող սեփական տան բակով անցնող ոռոգման ջրախողովակի վնասման պատճառով հոսող ջուրը դուրս է ժայթքել և վերևից ուժեղ հոսում է դեպի գլխավոր ճանապարհը՝ իր հետե բերելով հսկայական քարեր ու ցեխ։
Վտանգն այնքան լուրջ է, որ չի բացառվում՝ տեղի կունենա նաև քարաթափում և փլվածք։
Այս պահին տեղում են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պատասխանատու հերթապահ, Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
Իրավիճակի մասին ԱԻՆ ՓԾ-ից արդեն տեղեկությոնը փոխանցել են համապատասխան մարմիններին, այդ թվում՝Երևանի քաղաքապետարան, Արաբկիր վարչական շրջան, Ջրմուղ և այլ ընկերություններ։
https://www.youtube.com/watch?v=Bj-CqHRC6Ek
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2016 թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրված օրինագիծը ամերիկյան հետախուզության ֆինանսավորման մասին: Այս օրինագիծն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այն նախատեսում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի առաջադրանքն է լինելու միջոցներ ձեռնարկել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի տարբեր երկրներում «Ռուսաստանի քողարկված միջամտությունը» խափանելու ուղղությամբ:
Մայիսի 3-ին Ներկայացուցիչների պալատը որոշել է ընթացիկ տարվա բյուջեի հետ միասին (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) հաստատել օրինագիծը հատուկ ծառայությունների ֆինանսավորման մասին: Սպասվում է, որ մոտ օրերին օրինագիծը կհաստատվի նաև Սենատի կողմից, և կստորագրվի նախագահ Թրամփի կողմից:
Փաստաթղթի մի քանի բաժիններ նվիրված են Ռուսաստանին: Կետերից մեկով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Մոսկվայի ազդեցությունը ԱՄՆ ներքաղաքական գործընթացների մեջ նվազեցնելու և Ամերիկայում ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունը կանխելու ուղղությամբ:
Օրինագծի մեկ այլ ենթաբաժին առաջարկում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի նպատակն է լինելու Ռուսաստանի ազդեցությանը աշխարհի երկրներում հակազդելը: Այդ ծրագրին կհատկացվի 100 միլիոն դոլար: Կոմիտեի առաջադրանքն է լինելու հակազդել Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կամ հանրության վրա: Այս մարմնի մեջ պիտի մտնեն հետախուզության, պետդեպարտամենտի, Պենտագոնի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության, ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:
Փաստաթղթում թվարկված են ռուսական ազդեցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են դրածո կազմակերպություններ ստեղծելը, մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում, ապատեղեկատվության տարածումը, ազդեցության գործակալներին ֆինանսավորելը, սադրանքները, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, ահաբեկչությունը և քաղաքական հակառակորդների սպանությունները:
Նշված գումարը տրամադրվելու է Եվրոպայում ու Եվրասիայում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակություններին աջակցելու համար:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, Ձեր գնահատմամբ՝ այս ծրագիրն ինչպե՞ս կազդի կոնկրետ Հայաստանի ու Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հակազդեցությունը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու:
– Միացյալ Նահանգներում գոյություն ունեն շուրջ 16 հետախուզական կազմակերպություններ: Դրանք պատկանում են Պենտագոնին, պետդեպարտամենտին, այլ գերատեսչությունների, ինչպես նաև հանդես են գալիս որպես առանձնացված գերատեսչություններ կամ ստորաբաժանումներ, ինչպիսին է, ասենք, Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ինչպես մենք ենք ասում՝ ЦРУ-ն: Այս կազմակերպությունների միջոցով Միացյալ Նահանգներն իրականացնում է իր հետախուզական գործունեությունը:
Ինչ վերաբերում է նոր ֆինանսավորմանը, ապա սա նախորդ՝ Օբամայի վարչակազմի կողմից ներկայացված մի նախագիծ է, որը պետք է հաստատվի ընթացիկ տարվա բյուջեով և սկսի կյանքի կոչվել: Դրանով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք կհակազդեն Ռուսաստանի ազդեցությանը տարբեր երկրներում: Այդ երկրներից մեկն, առաջին հերթին, հենց ինքը Միացյալ Նահանգներն է, որտեղ նախատեսվում է իրականացնել մի շարք հստակ քայլեր, որոնք ուղղված են լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, խոսքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների, լոբբիստական կառույցների միջոցով ԱՄՆ-ում ազդեցություն ձեռք բերելու մասին է: Անշուշտ, Միացյալ Նահանգները չի սահմանափակվելու միայն իր տարածքով, այլ շարունակելու է նման գործունեություն ծավալել նաև այլ պետություններում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը ուժեղ է կամ ուժեղանում է:
Իհարկե, նման ծրագրեր կարող են իրականացվել նաև ԱՊՀ երկրներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ սրա հետևանքով կլինի ֆինանսական միջոցների ներհոսք մեր տարածաշրջան, որի արդյունքում կարող են իրականացվել մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակը կլինի Ռուսաստանի ազդեցության թուլացումը:
Մեթոդները նոր չեն: Դրանք այն հին մեթոդներն են, որոնք մշտապես կիրառվել են: Դա ՀԿ-ների, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող հստակ քաղաքական դիրքորոշումն է, որը պիտի հստակ նպատակ ունենա հակազդելու ռուսական ազդեցությանը տարբեր պետություններում, այդ թվում նաև ԱՄՆ-ում:
Չեմ բացառում, որ տարածաշրջանում կարող են ստեղծվել լրացուցիչ լրատվական հոսքեր ապահովող լրատվական գործակալություններ, կայքեր կամ լրատվական այլ պլատֆորմներ, որոնց միջոցով ԱՄՆ-ը կփորձի հնարավորինս արդյունավետորեն հակազդել տարածաշրջանում ռուսական ազդեցությանը: Սա, իհարկե, գերտերություններին բնորոշ երևույթ է. թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ այլ գերտերություններ իրենց տեղեկատվական գործունեությամբ մշտապես մրցակցում են աշխարհի ամենատարբեր երկրներում:
Սա ընդամենը նախկինում գոյություն ունեցող ծրագրերը առաջ տանելու, ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավելու փորձ է, նոր բան չէ, և կարծում եմ, որ պարզապես Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուղղություններով ավելի լայն, ավելի ակտիվ ու ագրեսիվ է լինելու, ինչը բնական երևույթ է տարբեր տարածաշրջաններում, պետություններում մրցակցող գերտերությունների համար: Այդ պետությունների թվին կարող է դասվել նաև Հայաստանը:
շարունակությունը՝ կայքում
Հայաստանում 2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ ապրում է 624 Հայրենական մեծ պատերազմի վետերան։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի նախօրեին այցելել էր վետերանների տուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վետերանների տանը Ռիտա Սարգսյանը նվերներ հանձնեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։
Վետերանների տան նախագահ Սիմոն Եսայանը, շնորհավորելով ներկաներին, ասաց, որ Վետերանների տունն իր մեջ ներառում է 40 վետերանական խորհուրդ և երկու կոմիտե։ «Հայաստանում այսօր ապրում է 630 վետերան։ Մենք մեր գործունեությունն իրականացնում ենք իրավահավասարության և օրինականության, հրապարակայնության և ինքնակառավարման սկզբունքներով։
Ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական կյանքին։ Միավորումը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- նշեց Սիմոն Եսայանը։
Պատերազմի մասնակիցներից մեկը, դիմելով Ռիտա Սարգսյանին, օժանդակություն խնդրեց աչքերի հիվանդության բուժման հարցում։ ՀՀ առաջին տիկինը խոստացավ, որ անպայման կհոգա ամեն ինչ և կլուծի այդ հարցը։ Մեկ այլ վետերան՝ Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, հաջորդ տարի կդառնա 100 տարեկան.
Ռիտա Սարգսյանը նրան էլ խոստացավ, որ ինքն անձամբ է նշելու վետերանի հոբելյանը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն ասաց, որ միշտ հիշում և շատ հարգում է բոլոր վետերաններին։
«Ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել և ամեն ինչ իմ սեփական մաշկի վրա եմ զգացել։ Չեմ առանձնացնում ինձ նրանցից»,- ասաց ՀՀ առաջին տիկինը։
Նա արցախյան ազատամարտի ժամանակ իր հետ կատարված պատմություններից մեկը պատմեց. թե ռումբերից մեկը պայթել է հենց իրենց հարևանի տան վրա։
«Ես բակում էի ու ինձ վրա արյուն էի զգում, բայց չէի հասկանում թե ինչ է կատարվել։ Պատուհանները փշրվել էին ու ապակիների մի մասը թափվել էր ինձ վրա, այդ պատճառով էլ վերքեր կային։ Իհարկե, այդ ամենը սարսափելի էր և երևի, որ Ադրբեջանի առաջին տիկինը զգար իր կաշվի վրա այս ամենը, երևի պատերազմը վաղուց ավարտված կլիներ»,- եզրափակեց Ռիտա Սարգսյանը։
Վետերանների համար կազմակերպված միջոցառումն ավարտվեց երգ ու պարով։ Ելույթ ունեցավ Նաիրա Գյուրջինյանի հիմնադրած «Վաղորդյան կաթիլներ» խումբը։
Ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ավիացիոն մասը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, գրում է «Интерфакс» գործակալությունը:
«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղարկել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին մասնակցության համար ներգրավված ինքնաթիռները և ուղղաթիռները կվերադառնան իրենց բազաներ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոսկվայում մայիսի 9-ին սպասվում է ամպամած եղանակ, մինչև 7-12 մետր/վայրկյան ուժգնությամբ քամի, ինչպես նաև տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը չի գերազանցի 5-7 աստիճանը:
https://www.youtube.com/watch?v=G5tYcYZC1Gc
«Կարծում եմ՝ ձեզ արդեն բավականին հոգնեցրել եմ։ Հետո էլ, երեխեք, դուք բավականին լավ ֆանտազիա ունեք: Լավ ստացվում ա՝ ինչ-որ մի բան հնարել, գրել, հետո վերլուծել, գնահատականներ տալ և այլն, և այլն։ Էսօր էլ փորձեք՝ էդ ձև մի բան անել»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։
Իր և վարչապետի հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ ոստիկանապետը հետևյալն ասաց. «Ի՜նչ մեղք եք։ Այ, հիմա մի բան հնարեք էս թեմայով։ Նյութ չունե՞ք էսօրվա համար»։
Նա նշեց, որ նախագահն իրեն երկար ժամանակ է հնարավորություն տվել աշխատելու:
Դիտարկմանը, որ վարչապետը հանձնարարել էր ոստիկանությանն աղբահավաքությամբ զբաղվել, ասաց. «Էնքան աղբ կա մեր երկրում հավաքելու․․․»: Հարցին՝ իշխանությանը նկատի ունի, թե՞ ընդդիմությանը, պատասխանեց. «Աղբ ամեն տեղ էլ լինում է»: Մյուս հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, թե իր և վարչապետի հարաբերությունները լավ չեն, արձագանքեց․ «Ո՞վ է ասել․․․ Ես 60 տարով եմ եկել պաշտոնի, հաշտվեք այդ մտքի հետ»։
Հիշեցնենք՝ ապրիլին վարչապետը ոստիկանության պետին հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու դեպքերի՝ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը։
https://www.youtube.com/watch?v=GiIGvEDvY74
Տեսանյութը՝ armlur.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.