23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զորության և նրա երկրորդ գալստյան մասին խոսեցինք անձամբ, շինծու մի առասպել չէր, որ ներկայացրինք ձեզ, քանի որ ականատես եղանք նրա մեծությանը, երբ նա փառք ու պատիվ ստացավ Հայր Աստծուց, որն իր մեծավայելուչ և փառավոր ձայնով վկայեց նրա մասին՝ ասելով. «Սա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Մենք անձամբ լսեցինք երկնքից եկող այդ ձայնը, որովհետև Հիսուսի հետ միասին էինք սուրբ լեռան վրա։
Ահա թե ինչու այժմ ավելի ամուր կապված ենք մարգարեական վկայություններին, և լավ կլինի, որ դուք էլ ձեր ուշադրությունը դարձնեք դրանց վրա, որովհետև դրանք այն ճրագն են, որ լույս են տալիս մութ տեղը, մինչև բացվի այն օրվա արշալույսը, և Առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:16-19)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ այդ մասին Յունկերը հայտարարել է գերմանական «Rheinische Post »թերթի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ այդ քայլով Թուրքիան ոչ միայն կհատի գոյություն ունեցող «կարմիր գիծը» այլ դա կլինի «բոլոր կարմիր գծերից ամենա կարմիրը»:
Յունկերն ասել է, որ նման որոշումը ճանապարհ կբացի դեպի բանակցությունների խափանում, քանի որ ԵՄ-ի սկզբունքների մեջ է մտնում հարգանք ցուցաբերել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Եվրոպական կոնվենցիան ստեղծվել է մարդու իրավունքների և մարդկանց ազատոությունը պաշտպանելու հիման վրա: Իսկ այդ արժեքները արգելում են մահապատժի կիրառությունը
«Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պարտավոր է համապատասխանել առանցքային արժեքների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատության հարցերում գոյություն ունեցող չափանիշներին: Այդ հարցում նույնիսկ մեկնաբանություն անելու կարիք չկա: Մայիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի, որ մենք մեր հարցերը ուղղենք Էրդողանին: Նա ի՞նչ է մտածում Թուրքիայի ապագայի վերաբերյալ: Եվրոպայի հե՞տ է, թե ոչ»:
Նա տեղեկացրել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է ոչ թե եվրահանձնաժողովը, այլ ԵՄ-ի անդամ երկրները:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 10-ին, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ին շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3, 12-ին կնվազի՝ 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում`
Մայիսի 10-ին, 14-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:
Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սույն թվականի մայիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:07-ին (Գրինվիչի ժամանակով` 11:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.180 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Ստեփանակերտում այսօր շուրջ 300 երիտասարդներ «Հերոսների հետքերով» քայլերթ են կազմակերպել դեպի Շուշի: Ավանդական դարձած արշավը կազմակերպվում է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի ու Պաշտպանության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ:
Երիտասարդներն արշավն իրականացրել են երեք ուղղություններով՝ արևելյան՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ, կենտրոնական՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով և արևմտյան՝ մայրաքաղաքի արվարձանային Կրկժան թաղամասից:
Ուղղությունների ընտրությունը կապված է Շուշիի ազատագրման մարտերի ժամանակ հայ զինվորականների առաջխաղացման պլանով: Արշավի մեկնարկից առաջ Արևելյան կամ Շոշ ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) քայլարշավի մասնակիցներին պատմել է բերդաքաղաքի ազատագրման գործողությունների վերաբերյալ` այն ներկայացնելով ռազմագործողությունների սխեման պատկերող պաստառի վրա: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում երիտասարդները բացել են Արցախի պետական դրոշը, եկեղեցում օրհնություն ստացել և ուղևորվել դեպի «Հունոտի կիրճ» արգելոցի Կատարոտ դաշտավայր: Արշավը եզրափակվել է մասնակիցների՝ Շուշիի Կերպարվեստի թանգարան այցելությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Երևանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Սուրբ Աստվածամայր և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը ևս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով` հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով:
«Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլևս կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ:
«Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,-տեղեկացրին հիվանդանոցից:
https://www.youtube.com/watch?v=FbHhxt2zXkA
«Լրագրի» զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը
Պարոն Կարապետյան, 25 տարի առաջ ազատագրվեց Շուշին։ Ի՞նչ զգացողություն ունեիք 25 տարի առաջ այս օրը, ի՞նչ դրվագ կպատմեք այդ դեպքերից։
Օրվա ամենակարևոր դրվագներից մեկն այն էր, որ իմ ուղղությամբ զինվորներ կային, որոնք զենք չունեին, գնում էին իրենց ընկերների հետևից, որ հանկարծ եթե մարդ զոհվի կամ վիրավորվի, իրենք զենքը վերցնեն, շարունակեն կռվել։ Հենց այդպիսի ոգևորություն էր այն ժամանակ։ Մեր սերունդը և այս նոր սերունդը տարբեր են, տարբեր է դաստիարակությունը, նաև միջավայրը, որտեղ մեծացել են, և հիմա մեր փորձը, այս երիտասարդների եռանդը պետք է միացվեն և մեր բոլոր հարցերը լուծվեն, մեր հայրենիքը հետ վերցնենք և ազատագրենք այն, ինչ մնացել է։ Մեր գլխին կախված սրից պետք է ազատվենք, իսկ դա վաղ թե ուշ պետք է անենք, ու ես գիտեմ՝ կանենք։
Արդյոք բոլոր հերոսները հետագայում գնահատվեցին։ Այսօր այդ գնահատանքը կա՞։
Ես այդ հերոս բառը մի տեսակ լավ չեմ ընկալում, ընդունում։ Հայրենիքը պաշտպանելը նորմալ երևույթ է, և ով չի պաշտպանում, նա աննորմալ է։ Մարդը, որ իր ընտանիքը չի պաշտպանում, աննորմալ է։ Այսինքն՝ մեր պայքարը, պատերազմը, թեկուզ ապրիլյան պատերազմը, բոլորը նորմալ երևույթներ են։ Ինչ պարտավոր էինք անել, արվել է, աննորմալն այն է, որ գիտեք՝ ինչ թերություններ են եղել ապրիլին։ Մնացածը նորմալ է, նորմալ է կռվել, զոհաբերվել հայրենիքի համար, բա այդպես պետք է լինի։
Հիմա գնահատվել-չգնահատվելու հետ կապված, տեսեք՝ դուք որ մի օր ինչ-որ բան եք անում, հետո մեկ տարի ասում եք՝ քանի որ, օրինակ, ես այս նյութը գրել եմ, պետք է ինձ ձրի կերակրեք, նման բան չի լինում չէ։ Մարդ պետք է իր ամբողջ կյանքն ապրի, իր առաքելությունը կատարի, ինչ շնորհք տրված է՝ կիսի մնացածի հետ։ Այդքանը։ Կյանքը շարունակվում է, պետք է պայքարն էլ շարունակվի։ Հիմա սպասել, որ որևէ մեկը բերելու է ինչ-որ բան տա, սխալ է, էդպես չի լինում։ Մարդիկ կամ ազգերը որևէ իրավիճակում որ հայտնվում են, հենց այնպես չի լինում՝ կամ արժանի են, կամ փորձություն է։ Եվ պետք է այդ փորձությունն անցնել։ Եթե չեն պայքարում, ուրեմն արժանի են, եթե պայքարում են, ուրեմն փորձության մեջ են։ Այդ փորձության շրջանը պետք է անցնեն և հաղթանակեն։ Եթե դուխները տեղն է, կապ չունի պատերազմի ժամանակ է, թե խաղաղ ժամանակ։ Խաղաղություն աշխարհում չկա, խաղաղություն միայն մարդու հոգու մեջ է լինում։ Խաղաղություն բառը պատրանք է, ամեն մարդ իր մեջ կռվում է ամեն օր, հարևանների հետ կռվում է, քաղաքապետի հետ կռվում է, և այլն (ծիծաղում է)։ Սա էլ յուրահատուկ կռվի ձև է։
Բայց չէ՞ որ պատերազմից հետո այդ հաղթանակի վրա «ձեռքերը տաքացնողներ եղան», շատերը օգտվեցին հենց այն հանգամանքից, որ կռվել են։
Գիտե՞ք ինչու օգտվեցին, որովհետև մնացածն իրար չպահեցին, որովհետև մնացածը իրար հետ համախմբված չմնացին, իրար կերան, դրա համար օգտվողն օգտվեց։ Միասին մի ջոկատում կռվում էին, հետո սկսեցին իրար ուտել։ Կարճ ասած՝ շարժման ժամանակ իրար հարգող-սիրող մարդկանց միջև հետո այդ հարգելը, սիրելը չշարունակվեց, և դրա համար օգտվողն օգտվեց։ Շատերը կարծում են, որ արել ենք, հիմա պետք է մեզ բերեն տան, ո՞վ պիտի բերի տա, բայց մինչև վերջին շունչդ պետք է հայրենիքի համար ինչ-որ բան անես, քո ընտանիքի, ընկերների համար։ Պետք չէ նստել, պատրանքներով ապրել, որ քեզ արտոնություններ են տալու։ Բայց եթե արտոնության համար չպայքարես, քեզ ո՞վ է արտոնություն տալու։ Հիմա մեկը որ առաջ է ընկնում, ընկերները չեն ասում՝ այ ախպեր, այդ ի՞նչ գործի ես, որովհետև մի քանի հոգու էլ է հետը տանում, հետո ճանապարհին քցում, իրար հետ չեն կարողանում լեզու գտնել, դրա համար էլ ընկնում են այդ օրը։ Սերն ու հարգանքը երբ վերանում է, այդպես է լինում։ Ուզում եմ ասել, որ այնպես չէ, որ անմեղ ենք բոլորս, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, եթե լավ չի մեզ համար։ Ես ասում եմ ճշմարտությունը, այն, ինչ կա, մեկին դուր կգա, մյուսին դուր չի գա, ինձ չի հետաքրքրում։ Եթե իրար հարգեն, սիրեն, ամեն ինչ լավ կլինի։
շարունակությունը՝ կայքում
«Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նաև ականանետերից»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցնող գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները: Ա. Հովհաննիսյանի խոսքով, ցերեկային ժամերին ընդհանուր առմամբ իրադրությունը հանգիստ է լինում, հայտնում է panorama.am-ը:
«Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»,- հավելեց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ միգուցե պետք է կապել տոների հետ, բայց դժվար է կոնկրետ մեկ պատճառ նշել:
Ինչ վերաբերում է նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահարին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ասաց. «Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը, քննություն կլինի՝ ծառայողական, քրեական, ամեն ինչ կպարզվի և իրավապահները կհայտնեն պատճառի մասին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.