23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թեհրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Իրանի սահմանին պատի կառուցմանը:
Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, օրերս թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել:
Իրանի ԱԳՆ-ի դիվանագետներից մեկը «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է, որ Անկարայի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ Թեհրանում տեղյակ են, փոխանցում է Panorama.am-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է թուրք-իրանական սահմանում կառուցվող պատի մասին: Թուրքիան կարծես թե անվտանգության նկատառումներից ելնելով նմանատիպ միջոցառումներ է իրականացնում, սակայն միջազգային օրենքների համաձայն՝ եթե Թուրքիան Իրանի հետ ընդհանուր սահմանում ցանկանում է որոշ գործողություններ իրականացնի, ապա Իրանը ևս պետք է տեղյակ լինի»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ պատի կառուցմամբ՝ հնարավոր կլինի կանխել՝ Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումն Իրան:
Արմեն Երիցյանի մահից հետո, երբ նախարարի պաշտոնում նշանակվեց Դավիթ Տոնոյանը, շատ բան փոխվեց այստեղ:
Պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյան բնականաբար իր թիմն է ձևավորում, բայց որ նա կսկսեր դա անել երիցյանական փոխնախարարների մակարդակով անսպասելի էր: Նոր նախարարի գալուն պես աշխատանքից ազատվեց Երիցյանի հավատարիմ կադրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը, փետրվարին՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանն ուղարկվեց կադրերի ռեզերվ (Արշակյանը, դեռևս ռեզերվում է, և ինչպես ինքը հույս ունի վերանշանակվելու է), ապա Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը դիմում գրեց:
Եթե Ցոլակյանի պարագայում ինչ- որ տեղ հասկանալի էր, նա Երիցյանի հետ էր եկել համակարգ, և 2014-ից էր միայն զբաղեցրել տեղակալի պաշտոնը, ապա Նիկոլայ Գրիգորյանի, որպես կառույցի հիմնադիրներից մեկի, որի մասնագիտական որակները միշտ էլ բարձր են գնահատվել, արտակարգ իրավիճակների նախարարության համակարգից հեռացումն անսպասելի էր շատերիս համար։
ԱԻՆ- ում աշխատանքից ազատվել են նաև այլ՝ ստորին օղակների աշխատակիցներ։ Թե ինչպիսի տեսքով է ուզում տեսնել նախարար Տոնոյանը համակարգն, առայժմ պարզ չէ։
Ամեն դեպքում, Արմեն Երիցյանից հետո արտակարգ իրավիճակների համակարգն անխնա փոփոխվում է: ԱԻն- ը նախարարություն դարձրեց Արմեն Երիցյանը, այն իր կառուցվածքային տեսակով կարող է նաև վարչություն լինել՝ կրճատելով բավականին բյուջետային ծախսեր Կգնա՞ իշխանությունն այդ քայլին՝ կերևա կառավարության ձևավորման ընթացքում, իսկ առայժմ միայն քննարկումներ են արվում:
Աննա Գրիգորյան
Մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ էր եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չէր ստացել, իսկ Կ. Ղազարյանը՝ 3 հատ ոստքին և 1 հատ ուսի շրջանում էր վնասվածքներ ստացել:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 200 հոգանոց «Անմահ գնդի» հայ ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ հրապարակում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով: Բախման պատճառը եղել է այն, որ ադրբեջանական կողմը տեղին չի համարել մայիսի 9-ին հայերի կողմից Արցախի դրոշի ծածանումը հրապարակում և «Արցախ», «Ղարաբաղ» վանկարկումները:
Ինչպես տեղեկացնում է fontanka.ru-ն, բախումների հետևանքով 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 10 մարդ տեղափոխվել են կենտրոնական ներքին գործերի բաժանմունքներ և բաց են թողնվել առանց որևէ վարչական տույժի:
Հիշեցնենք, որ նման բախում հայերի և ադրբեջանցիների միջև երեկ գրանցվել էր նաև Մոսկվայում:
Մայիսի սկզբին Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է, նրանք շնչառական օժանդակություն են ստանում եւ կերակրվում են նվազագույն չափով:
«Վիճակի վատացում չի նկատվում, բայց իրենք դեռ մեկ շաբաթական են, նման երեխաների բուժումը լավագույն դեպքում երկու ամիս է տեւում: Հեռուն գնացող որեւէ կանխատեսում առայժմ չենք կարող անել: Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, դեռ թթվածնի կարիք ունեն, դեռ շատ մինիմալ ինտերալ կերակրում են ստանում: Պատկերացրեք, յոթ միլիլիտր կաթ է լցվում բալիկի ստամոքսը` երեք ժամը մեկ: Նրանք ծծման, կլման ռեֆլեքսներ չունեն, շատ փոքր են: Այսինքն` դա դեռ շատ վաղ է լավ լինելու համար: Դեռ բուժման երեւի տասը տոկոսն է կատարվել»,- մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը` ընդգծելով, որ առանձին փուլերում բուժումն իրականացվում է հարյուր տոկոսով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխաներից երկուսը պետք է շնչեն առանց շնչառական սարքի: Այս առնչությամբ Մազմանյանը պարզաբանեց. «Ապարատները տարբեր են: Կա ինվազիվ, շատ ագրեսիվ արհեստական շնչառության, երբ ինկուբացիոն խողովակը մտնում է թոքերի մեջ եւ ապարատն է փչում դրական ճնշումով: Դա ուղղակի կատարվում է ծանր վիճակում, կյանք փրկելու նպատակով: Կա ոչ ինվազիվ շնչառական թերապիա, երբ քթով են ճնշում տալիս, բալիկը ինքն է շնչում, բայց քթին ստանում է թթվածին»:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ նորածին հնգյակից երկուսը մահացել են շաբաթ եւ կիրակի օրերին:
2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնից երեկ տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Պաշտպան Հայարփի Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ 20- օրյա վերականգնողական բուժումից հետո միեւնույնն է բժշկական խնդիրները մնացել են. «Միայն մկանային վարժություններ են կատարվել: Ոտքը բարակել է, այլ խնդիրներ էլ կան»:
Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է ստացել: Նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել:
Վերականգնողական բուժումից հետո, Հայարփի Սարգսյանի խոսքերով, այլ բժշկական կոնսիլիում չի հրավիրվել: «Մենք խնդրել էինք մեկ շաբաթ շուտ տեղեկացնել բժշկական կոնսիլիում հրավիրելու մասին, որպեսզի եվրոպացի բժիշկները հնարավորություն ունենան մասնակցելու»:
Պաշտպանը սպասում է ՄԻԵԴ պատասխանին:
Կիևում կայացավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ժամանակ 16-րդ համարի ներքո ներկայացավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը՝ հրաշալի կատարելով իր Fly With Me երգը:
Արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի դրական գնահատականին, Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։
«Եվրատեսիլ 2017»–ին մասնակցում է 43 երկիր։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։
«Իշխանության ներսում շարունակվում է պայքարը, թե 2018թ. ապրիլից հետո խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ո՞վ կզբաղեցնի պետության դե ֆակտո ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Այդ փաստը երեւաց նաեւ երեկ, երբ լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային: Նա հայտարարեց, թե իրենք նույն թիմից են: Իսկ հարցին՝ տարբեր գնահատականներով, Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին դառնալ վարչապետ, արդյոք ինքը նման քայլեր տեսնում է, Կարապետյանը պատասխանել է կարճ՝ ոչ:
Բայց այն, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է շարունակել իշխանավարումը նախագահական լիազորությունների ավարտից հետո որպես վարչապետ, անկասկած է, այլապես նա չէր փոխի սահմանադրությունն ու 2018թ. ապրիլից հետո իշխանական ողջ լծակները չէր կենտրոնացնի կառավարության ղեկավարի ձեռքում՝ ակնարկելով իր հնարավոր պաշտոնավարման մասին, մյուս կողմից խորհրդարանը ձեւավորելով իր ուզածով: Այլ բան, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել այդ ամենը կամ ցույց է տալիս, որ չի տեսնում՝ միաժամանակ Սերժ Սարգսյանին մղելով ավելի կտրուկ գործողությունների եւ հասկացնելով, որ ինքն էլ իր հերթին չի պատրաստվում զիջել ու ամեն գնով շարունակելու է պայքարը»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մոսկվայում «Անմահների գնդի» երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. այս մասին գրում է հայկական voskanapat.info կայքը:
«Տեսնելով Արցախի դրոշը, ադրբեջանցիները կորցրեցին ինքնատիրապետումը և սկսեցին գոռգոռալ, ասելով, որ դա հայկական պրովոկացիա է: Ադրբեջանցիների ամբոխը մոտեցավ հայերին և կռիվ հրահրեց: Ի պատասխան հայերը սկսեցին հարվածել նրանց գլուխներին, որն էլ ստիպեց խաղաղվել ադրբեջանցիներին, որոնք հեռանալով հայերից կանգնեցին առավել անվտանգ վայրում»,- գրում է կայքը:
Խորհրդանշական է եղել ադրբեջանական դրոշի ընկնելը: Շրջապատված լինելով Հայաստանի և Արցախի դրոշներով ադրբեջանցիները հայտնվել են հայերի հմուտ հարվածների ներքո:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, բախումների հետևանքով, երթի մասնակից մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել.- գրում է հայկական voskanapat.info կայքը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.